PDA

Դիտել ողջ տարբերակը : «Սասունցի Դավիթ» էպոսը

kivera
05.12.2012, 17:08
Շնորհավորում եմ բոլորիս: Մի քանի րոպե առաջ մեր ավելի քան հազարամյա պատմություն ունեցող «Սասունցի Դավիթ» էպոսը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության Ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում:

Աթեիստ
05.12.2012, 20:42
Որ բացատրեք, թե ինչի վրա եք ուրախանում, ես էլ կարող ա միանամ։

kivera
05.12.2012, 21:48
Ուրախանում ենք, որ հայ ժողովրդական «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» Էպոսը 2012 թ. դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանի որոշմամբ ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Թուրքիան դեմ էր և հանդես էր եկել հայտարարությամբ, որ անհրաժեշտ է հայտից հանել Սասուն անվանումը, քանի որ դա Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է, իսկ Ադրբեջանն էլ պաշտպանում էր այդ տեսակետը, հիմա մենք ուրախանում ենք, որ ոչ միայն չփոխվեց, այլ մեկ անգամ ևս միջազգայնորեն ֆիքսվեց հայերի պատմական հայրենիքի վերաբերյալ…հայ ժողովուրդը կարծեմ թե էսպիսի «մանր» հաղթանակների կարիք ունի
Որ բացատրեք, թե ինչի վրա եք ուրախանում, ես էլ կարող ա միանամ։

Աթեիստ
05.12.2012, 22:20
Հարցս վերաձևակերպեմ, ի՞նչ է դա տալիս ազգին ու անձամբ ինձ։

keyboard
05.12.2012, 22:31
Հարցս վերաձևակերպեմ, ի՞նչ է դա տալիս ազգին ու անձամբ ինձ։

Արտ, որ մեջը բան ունենաս, ինձ էլ ասա, ես էլ նեղն եմ :D

Վահե-91
05.12.2012, 22:33
Հարցս վերաձևակերպեմ, ի՞նչ է դա տալիս ազգին ու անձամբ ինձ։
եթե հանկարծ թուրքերն ասեն, թե Սասունցի Դավիթը իրանք են գրել՝ Յունեսկոն կպաշտպանի մեզ :secret:D

kivera
05.12.2012, 22:36
Եթե սա Ձեզ մինչ էս պահը ոչինչ չի տվել, կարծում եմ էլ սպասելիքներ մի ունեցեք :)
Հարցս վերաձևակերպեմ, ի՞նչ է դա տալիս ազգին ու անձամբ ինձ։

kivera
05.12.2012, 22:50
մեջքով չկանգնելու համար մի հատ ժպտամ Ձեզ :)
եթե հանկարծ թուրքերն ասեն, թե Սասունցի Դավիթը իրանք են գրել՝ Յունեսկոն կպաշտպանի մեզ :secret:D

Lion
05.12.2012, 23:03
Հարցս վերաձևակերպեմ, ի՞նչ է դա տալիս ազգին ու անձամբ ինձ։

Սենց հարցով ձևակերպեմ իրավիճակը - դա ազգին վնաս է, թե օգուտ?

kivera
05.12.2012, 23:09
Ինձ թվաց՝ կատակ եք անում :), չեմ կարծում որևէ արժեք համամարդկային մշակութային արժեքների ցանկում գրանցելը ազգին վնաս կլինի:
Սենց հարցով ձևակերպեմ իրավիճակը - դա ազգին վնաս է, թե օգուտ?

Շինարար
05.12.2012, 23:14
Որ բացատրեք, թե ինչի վրա եք ուրախանում, ես էլ կարող ա միանամ։

Դե որ գրած ա «ներկայացուցչական ցանկ», ենթադրում եմ, որ այլ մոլորակներից բանական այլ տեսակների հետ հանդիպման, շփումների ժամանակ մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ներկայացվելու է նաև Սասունցի Դավիթը:

Իսկ էնպես, թող ուրախանանք էլի, օգուտ չտա, վնաս էլ դժվար թե տա:

Վահե-91
05.12.2012, 23:35
չեմ կարծում որևէ արժեք համամարդկային մշակութային արժեքների ցանկում գրանցելը ազգին վնաս կլինի:
Վնաս չի, բայց մի եսիմինչ էլ տեղի չի ունեցել: Յունեսկո-ում գրանցված լիքը հուշարձաններ են կործանվել Թուրքիայում ու ոչ մեկի տանձին չի :pardon

Աթեիստ
05.12.2012, 23:40
Եթե սա Ձեզ մինչ էս պահը ոչինչ չի տվել, կարծում եմ էլ սպասելիքներ մի ունեցեք :)

Այսինքն ձեր համար էդ ստեղծագործությունը մինչև Յունեսկոյի ճանաչելը սկի արժեք չուներ, հիմա արժեքավորվե՞ց։
Ես իրան գնահատում էի, առանց ինչ որ Յունեսկոների։
Ասենք թե թուրքերն էկան ասին, էդ մենք ենք գրել, հետո՞, ասենք ֆրանսիացին էլ դրան հավատաց, է, ի՞նչ։
Ես իմ համար եմ կարդացե՞լ, թե ֆրանսացու։
Հիմա որ Արարատը թուրքիայի տարածքում ա, դա մեզ խանգարու՞մ ա նրան Հայկական լեռ համարել։ Մեր համար ամենահայկական սարն ա, սկի մեր տարածքի Արագածը տենց չենք սիրում, ու թքած ունենք երկրորդական բաների վրա։

Գալաթեա
05.12.2012, 23:43
Վնաս չի, բայց մի եսիմինչ էլ տեղի չի ունեցել: Յունեսկո-ում գրանցված լիքը հուշարձաններ են կործանվել Թուրքիայում ու ոչ մեկի տանձին չի :pardon

Հիմա դրան ասում են տանձի մուրաբա, կամ պարզապես՝ մուրաբա:

Հա, լավ ա, որ գրանցել են:
Եթե արդյունքում հայ երիտասարդներին ու պատանիներին հարցնենք, թե ով ա Ցռան Վերգոն ու իրենք անունից ցխկվելուց բացի ուրիշ ռեակցիա տան, ես շատ ուրախ կլինեմ ու ձեռքբերում կհամարեմ սույն իրադարձությունը:
Իսկ նենց... եսիմ:

Վահե-91
05.12.2012, 23:47
Եթե արդյունքում հայ երիտասարդներին ու պատանիներին հարցնենք, թե ով ա Ցռան Վերգոն ու իրենք անունից ցխկվելուց բացի ուրիշ ռեակցիա տան, ես շատ ուրախ կլինեմ
Չնայած, որ լրիվ կարդացել եմ Սասունցի Դավիթը ու մի քանի գրողների տարբերակներով, բայց մեկա Ցռան Վերգո լսլեուց՝ մի բան ցխկվում ա մեջս :D

Chuk
05.12.2012, 23:55
Այսինքն ձեր համար էդ ստեղծագործությունը մինչև Յունեսկոյի ճանաչելը սկի արժեք չուներ, հիմա արժեքավորվե՞ց։
Ես իրան գնահատում էի, առանց ինչ որ Յունեսկոների։
Ասենք թե թուրքերն էկան ասին, էդ մենք ենք գրել, հետո՞, ասենք ֆրանսիացին էլ դրան հավատաց, է, ի՞նչ։
Ես իմ համար եմ կարդացե՞լ, թե ֆրանսացու։
Հիմա որ Արարատը թուրքիայի տարածքում ա, դա մեզ խանգարու՞մ ա նրան Հայկական լեռ համարել։ Մեր համար ամենահայկական սարն ա, սկի մեր տարածքի Արագածը տենց չենք սիրում, ու թքած ունենք երկրորդական բաների վրա։

Արտ, ինձ թվում ա, որ քիչ մը ծայրահեղացնում ես:
Ընդհանրապես մենք՝ մարդիկս, սիրում ենք գնահատված լինել: Ու եթե ասենք ինչ-որ ոլորտում մրցանակ ենք ստանում, ուրախանում ենք, չէ՞:

Հիմա եթե սա թեկուզ հենց ուղղակի մրցանակ ընկալենք, էլի ուրախանալու բան ա:

Բայց Յունեսկոյի ցանկում լինելը մենակ դրանով չի, որ դրական է: Հեչ որ չէ մենակ էն, որ գիտես, որ ոչ թե նեղ ազգային ինքնասիրահարվածության համար ես դա հավանում, այլ դա իսկապես արժեք ա, նենց արժեք, որ աշխարհի մակարդակով ա ճանաչվում՝ արդեն դրական ա: Հենց մենակ էն, որ սրա պատճառով քո ազգի էպոսը կարող ա ճանաչես ոչ միայն դու, այլև այլք, որովհետև սա արդեն համարվում ա համաշխարհային մակարդակի մշակութային արժեք ու իրանով հետաքրքրվողները շատանալու են, արդեն դրական ա:

Որտև ավելի լավ ա ուրախանալ, որ քո ազգի ծնած էպոսն ա հաջողության հասնում, քան ասենք Զորաց Քարերի ծակերի մասին հորինած լեգենդները տարածելով:

Ընդհանրապես յուրաքանչյուր իսկապես մշակութային արժեք ինչքան շատ, ինչքան շատերի կողմից, ինչքան մեծ աշխարհագրությամբ ա գնահատվում ու տարածվում, էնքան լավ: Նենց որ սա միանշանակ դրական ու միանշանակ ուրախանալու բան ա:

Գալաթեա
05.12.2012, 23:56
Չնայած, որ լրիվ կարդացել եմ Սասունցի Դավիթը ու մի քանի գրողների տարբերակներով, բայց մեկա Ցռան Վերգո լսլեուց՝ մի բան ցխկվում ա մեջս :D

Դե հա, ես էլ եմ ցխկվում:
Բայց ես ու դու կարդացել ենք գոնե:

kivera
06.12.2012, 09:38
Աթեիստ ջան, մի քիչ ծայրահեղ բաներ եք ասում, չեմ կարծում մի օր թուրքերը վեր կենան ու ասեն, որ էպոսը իրենք են գրել, այ որ ասում են Սասունն իրենցն է դա արդեն պարզ է, ես և Դուք իհարկե ծիծաղում ենք էդ ամեն վրա, բայց եկեք ավելի իրատեսական լինենք, ի վերջո մեր աքսիոմաները ոչ միայն կասկածի տակ են դրվում, այլ նաև հնարավոր բոլոր առիթներով հերքվում են, էդ միջազգային քաղաքական մեխանիզմները ահագին բարդ բաներ են կարծում եմ, ու պետքա նույնիսկ փոքր թվացող հաղթանակներով կարողանալ մերը պնդել, թե չէ ես և Դուք կարդում ենք Ցռան Վերգոյի մասին, ու գիտենք որ արդեն հազարամյա էպոս ունենք (ճիշտ է թե դրա վրա ոնց են «ցխկվում» էդ խնդրի ուրիշ կողմն է), և ի վերջո էդքան խոսում ենք հանրահռչակման ու մշակութային երկխոսությունների մասին, ահա մի վառ օրինակ:
Այսինքն ձեր համար էդ ստեղծագործությունը մինչև Յունեսկոյի ճանաչելը սկի արժեք չուներ, հիմա արժեքավորվե՞ց։
Ես իրան գնահատում էի, առանց ինչ որ Յունեսկոների։
Ասենք թե թուրքերն էկան ասին, էդ մենք ենք գրել, հետո՞, ասենք ֆրանսիացին էլ դրան հավատաց, է, ի՞նչ։
Ես իմ համար եմ կարդացե՞լ, թե ֆրանսացու։
Հիմա որ Արարատը թուրքիայի տարածքում ա, դա մեզ խանգարու՞մ ա նրան Հայկական լեռ համարել։ Մեր համար ամենահայկական սարն ա, սկի մեր տարածքի Արագածը տենց չենք սիրում, ու թքած ունենք երկրորդական բաների վրա։

kivera
06.12.2012, 09:50
Եթե Դուք նկատի ունեք թուրքական հուշարձանների մասին, կարծում եմ սխալվում եք, թուրքերը տարածաշրջանում իրենց և ուրիշ ազգերից զավթած հուշարձանները լավագույն հանրահռչակողն են ու զբոսաշրջությունն էլ կարգին զարգացել ա էդ առումով, ինչ վերաբերումա հայկական հուշարձաններին, Թուրքիայում ջնջում են հետքերը, նույնիսկ Անիի պարագայում էդ ամեն ինչը պարզ է, բայց դե մենք էլ ձեռքերս ծալած նստելով հարց չենք լուծելու, մենք էն ազգերից ենք որ երբեք չպետք է դադարի լոբբինգ անելը:
Վնաս չի, բայց մի եսիմինչ էլ տեղի չի ունեցել: Յունեսկո-ում գրանցված լիքը հուշարձաններ են կործանվել Թուրքիայում ու ոչ մեկի տանձին չի :pardon

Տրիբուն
09.12.2012, 02:54
UNESCO-ն, ՄԱԿ-ի մնացած բոլոր կառույցների նման, աշխարհքիս ամենաանիմաստ կառույցներից մեկն ա:

Որ ուզում եք իմանաք, թե ինչի կողքին ա Սասունցի Դավիթը համարվել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության, ասեմ իմանաք, որ ադրբեջանական մուղամն էլ ա էտ ցուցակում: Կարող ա մուղամն էլ ա մարդկության մշակութային ժառանգություն, ես դրա դեմ ոչ մի բան չունեմ: Բայց ասածս ինչ ա - մի կիլոմետրանոց հավայի ցուցակ ա, մեջը լիքը հավայի բաներով, ու առանձնապես հրճվելու ոչ մի առիթ չեմ տեսնում:

Rhayader
09.12.2012, 02:58
Վերևում աստված կա:

Tig
19.01.2013, 18:18
հըմմմ...:think

ՌԴ ԿԳՆ-ն աշակերտներին խորհուրդ է տալիս արտաժամյա ընթերցել «Սասունցի Դավիթ» էպոսը (http://www.lezu.am/?p=1144)

«Սասունցի Դավիթ» էպոսը հայտնվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության արտաժամյա ընթերցանության համար խորհուրդ տրվող 100 գրքերի շարքում:

Գրքերի ցուցակի կազման վրա աշխատել են Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներ, Կրթության և գիտության նախարարության փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և ուսուցիչներ: Նույն ցանկում են ռուսական դասական գրականության ներկայացուցիչների մի շարք գործեր, որոնք տեղ չեն գտել գրականության դասագրքերում, սակայն վերջիններիս ընթերցանությունը համարվել է ցանկալի: Հայտնում է ՌԴ ԿԳՆ կայքը: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշմամբ «Սասունցի Դավիթ» էպոսը հայտնվել է համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:

Աղբյուր՝ Zham.am

Տրիբուն
23.01.2013, 00:18

Յարաբ, մեր ԿԳՆ էլ ուրախանալու հերթական հավայի բանն ա գտել: Ուրեմն էտ ցանկում (http://pro-books.ru/sites/default/files/13.01.16-%D0%9D%D0%A2-41.08-%D0%9F%D0%B5%D1%80%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D1%8C_100_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3_0.pdf) ներկայացված են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ազգությունների համարյա բոլոր էպոսները, ընդհանուր առմամբ 13 էպոս, ներառյալ՝ Մանասը, Քեռ-Օղլին, Ուրալ-Բատիրը, Ալփամիշը:

Թող կանչեն Ռուսաստանի ԿԳՆ նախարարին մի հատ Մեսրոպ Մաշտոց շքանշան տան:

Տրիբուն
23.01.2013, 18:20
Բա որ մի քիչ մանրամասն ցուցակը նայենք :D

Կիրգիզ գրող Չինգիզ Այտմատով կա, նույնիսկ ռուսների թշնամի վրացիներից Դումբաձե ու Շոթա Ռուսթավելի կա, իսկ ռուսների քամակն առիթ անառիթ մտնող հայերից, մի հատ Սասունցի Դավիթ: Թաղեմ ես մեր ԿԳՆ-ն, մի անգամ ևս, էս հավայի նորության համար, որը մենակ նրա համար էր, որ մի անգամ էլ գլուխներս մտցնի հայ-ռուսական «բարեկամության» պադլիզ գաղափարաը: