Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ինչ թելադրում է սիրտս...

Lusntag Lusine
04.12.2012, 23:47
Հոգու աչքերում

Կարոտս սրտիս մասնիկն է, գուցե

Սովորեցնում է պահել հոգումս իմ թանկ հուշերը,

ՈՒ բաց չթողնել,

Հիշողությանս երբեք չքնել,

Գիտակցությանս միշտ զգոն մնալ,

ՈՒ սիրել, սիրել հիշողությունս...

Հիշել իմ բոլոր հաղթանակները,

Պարտություններս ավելի հաճախ,

ՈՒ չչարանալ,

Այլ սիրել կյանքը...

Կորուստի մեջ էլ միշտ բարին փնտրել,

Ամեն մի կաթիլ աղի արցունքում

Աղաբլիթի հավատն ունենալ,

Որ կգա մի օր կյանքի երազում

Այն իրականը,

Իմաստը կյանքի,

Որ այնքան համառ փնտրում եմ այսօր...

Գուցե գտել եմ, բայց չեմ հասկացել,

Որ կյանքում զորեղ մարդու հոգին է,

Հոգու աչքերը,

Երբ կարդում ես այն անցորդի դեմքից

Հոգու վիճակը,

ՈՒ հառաչում ես նրա փոխարեն,

Երբ տեսնում ես փոքրիկ աչքերում մեղքի զգացումը,

Որ իրենը չէ,

Բայց միևնույն է ու մեղավոր է նրա հայացքը:

Ամեն ցավի մեջ ես խինդ եմ փնտրում,

ՈՒ ի զարմանս գտնում եմ միշտ էլ,

Չէ որ երբ սիրտը ցավում է, նվվում,

ՈՒրեմն ապրում է ու զգում է կյանքը,

Դեռ չի քարացել...

Գուցե հենց սա է երջանկությունը,

Իմաստությունը այնքան փնտրված,

Որ այնքան մոտ է, չենք էլ նկատում

Հոգու աչքերում.....

Lusntag Lusine
04.12.2012, 23:52
Արևն այլևս չի այրում ձեռքերս

Արևն եմ շոշափում ափիս մեջ,
Չի այրում,
Ձեռքերս ձյունոտ են
Ձմռանն էի գրկել քիչ առաջ
Հարազատ էր,
Ջերմ էր ու իմն էր,
Իմ ձմեռը, իմ մաքուր ճերմակը...
ՈՒզում եմ լողալ ձյան ծովում,
Ջերմանալ, ջերմանալ- չմրսել,
ՈՒ ձյուն եմ ուզում, անվերջ ձյուն
Ոչ մի գույն, ոչ մի հետք,ոչ մի հետք...
Արևն եմ շոշափում ափիս մեջ,
Այլևս չի այրում ձեռքերս
Միայն թաց են ձմռանս աչքերը
Ափիս մեջ են արտասուքները...

Malxas
05.12.2012, 10:19
Վատ չէ, բայց կատարելագործվելու տեղ կա...

Lusntag Lusine
05.12.2012, 11:06
Վատ չէ, բայց կատարելագործվելու տեղ կա...

Շնորհակալ եմ անկեղծ կարծիքի համար:

kivera
05.12.2012, 11:11
Ինձ մի տեսակ շատ ծանոթ ու հարազատ է)))) :) Լավն են Լուս ջան
Արևն այլևս չի այրում ձեռքերս

Արևն եմ շոշափում ափիս մեջ,
Չի այրում,
Ձեռքերս ձյունոտ են
Ձմռանն էի գրկել քիչ առաջ
Հարազատ էր,
Ջերմ էր ու իմն էր,
Իմ ձմեռը, իմ մաքուր ճերմակը...
ՈՒզում եմ լողալ ձյան ծովում,
Ջերմանալ, ջերմանալ- չմրսել,
ՈՒ ձյուն եմ ուզում, անվերջ ձյուն
Ոչ մի գույն, ոչ մի հետք,ոչ մի հետք...
Արևն եմ շոշափում ափիս մեջ,
Այլևս չի այրում ձեռքերս
Միայն թաց են ձմռանս աչքերը
Ափիս մեջ են արտասուքները...

Lusntag Lusine
05.12.2012, 11:19
Ինձ մի տեսակ շատ ծանոթ ու հարազատ է)))) :) Լավն են Լուս ջան
Անչափ շնորհակալ եմ ձեզ::)

Malxas
05.12.2012, 11:26
Իմ կարծիքով դուք պետք է շատ բանաստեղծություններ կարդաք, սովորելու համար դա լավագույն ձևն է;

Lusntag Lusine
05.12.2012, 11:56
Իմ կարծիքով դուք պետք է շատ բանաստեղծություններ կարդաք, սովորելու համար դա լավագույն ձևն է;
Կարդում եմ :)

Lusntag Lusine
05.12.2012, 23:25
Աչքերիդ մեջ

Աչքերիդ մեջ մերթ անձրև է,
Մերթ ձմեռ է ցուրտ, ու ձյունը հանդարտ
Ծածկում է հոգուդ բոլոր քարերը,
Որոնք ճանապարհիդ ցավեցրել են ոտքերդ:
Աչքերիդ մեջ մարող սերդ է
Որ ջղաձգում է բոլոր բջիջներդ
ՈՒ դեռ չի մահանում,
Տանջում է հոգիդ:
Աչքերիդ մեջ երկինքն է անծիր
Վազում ես, սակայն ընկնելու համար
ՈՒ հոգիդ այնպես վայրեջք է ուզում,
Ցավերդ ցավով խեղդելու համար:
Աչքերիդ մեջ հեռուն է
ՈՒ փշերը բոլոր, որ ծակել են հոգիդ,
Որ ծակում են հիմա,
Բայց արդեն իզուր, սովորել ես արդեն
ՈՒ էլ չես զգում
Թե ինչպես է սիրտդ աղաչում փրկվել...
Այլևս չես զգում ոչինչ,
Էլ չկաս այսօր,
Երեկդ ընդմիշտ գողացել է քո այսօրը...

Lusntag Lusine
05.12.2012, 23:41
Մոռանամ,
Ոչինչ չհիշեմ,
Երգի բառերից այդ սերը հանեմ
ՈՒ նորից շնչեմ ազատ ու թեթև...
Մոռանամ վշտի բոլոր գույները,
ՈՒ տեսնելուց էլ էլ չճանաչեմ,
ՈՒ ոչինչ չզգամ:
Մոռանամ,
Անգամ անունդ,նույնիսկ
Անվանդ տառերը,
Որ հանկարծ նորից անունդ չտամ,
ՈՒ սեր ասվածին երբեք չհիշեմ,
Զարմանամ մարդկանց խենթության վրա...

Lusntag Lusine
08.12.2012, 20:57
Մեկ անգամ

Մեկ անգամ ծնվեցի,
Առաջին անգամ աչքերս բացի
ՈՒ լույսը տեսա,
Առաջին անգամ գլուխս դրի ես մորս կրծքին
ՈՒ էլ լաց չեղա:
Մեկ անգամ սիրեցի,
Սիրտս ես տվի առաջին անգամ,
ՈՒ էլ ետ չառա,
Տեսա մեկ անգամ անտեսանելին
Հավետ կուրացա...

Մեկ անգամ ծնվեցի,
Հազարը մեռա,
ՈՒ էլ չեմ ծնվի ես ոչ մի անգամ...

Lusntag Lusine
08.12.2012, 21:05
Միայնություն

Միայնություն - ինչքան շատ է դառնությունը այս բառի մեջ,

Անհատակ ցավ,դատարկություն ու պարզապես ոչնչություն...

Ոչինչ չարժող դատարկ խոսքեր...

Ոչինչ չարժող մի փուջ աշխարհ...

Ոչինչ չարժող արտասուքներ,եթե նրանք սրփոխ չկա...

Սարսափում եմ գիտակցելուց,մտածելուց,հասկանալուց,

ՈՒ ինձ մեկ մեկ հարց եմ տալիս,սակայն մնում անպատասխան,

Թե երբևէ ծնվել է մարդ,որը մի քիչ սիրտ ունենար -ոչ իր համար,

Որը մի քիչ անկեղծ կիսեր վիշտն ուրիշի ու հասկանար,

Որը մի քիչ անկեղծ սիրեր այս աշխարհը,նաև մարդկանց,

Սակայն ոչինչ չակնկալեր անկեղծության,սիրո դիմաց...

Sambitbaba
08.12.2012, 21:20
Էնպես ես գրում, կարծես ցանկանում ես հիշեցնել… Բայց գաղտնաբառերով ես գրել, որ անմիջապես չհիշեմ:
Լավն են: Շնորհակալություն:

Հ.Գ. Մալխասի հետ համաձայն եմ:

Lusntag Lusine
08.12.2012, 21:35
Էնպես ես գրում, կարծես ցանկանում ես հիշեցնել… Բայց գաղտնաբառերով ես գրել, որ անմիջապես չհիշեմ:
Լավն են: Շնորհակալություն:

Հ.Գ. Մալխասի հետ համաձայն եմ:

Շնորհակալ եմ, ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքները:

Sambitbaba
08.12.2012, 22:06
ՈՒ ինձ մեկ մեկ հարց եմ տալիս,սակայն մնում անպատասխան,
Թե երբևէ ծնվել է մարդ,որը մի քիչ սիրտ ունենար -ոչ իր համար,
Որը մի քիչ անկեղծ կիսեր վիշտն ուրիշի ու հասկանար,
Որը մի քիչ անկեղծ սիրեր այս աշխարհը,նաև մարդկանց,
Սակայն ոչինչ չակնկալեր անկեղծության,սիրո դիմաց...

Զարմանալի է: Առաջին մասը հեչ դուրս չեկավ: Բայց այս վերջին տողերը շատ լավն են:

Ու գիտես, Լուսինե ջան, ցանկանում եմ ասել, որ քո որոնումներում դու ճիշտ ճանապարհին ես: Մարդիկ արդեն իսկ հենց այդպիսին են, ինչպիսին դու ցանկանում ես տեսնել նրանց: Ուղղակի ավելի հաճախ նրանք չգիտեն այդ մասին: Բայց քեզ համար դու դա կարող ես բացահայտել:

Lusntag Lusine
08.12.2012, 22:24

Շատ կուզեի որ այդպես լիներ, պարզապես հաճախ մարդկանց մեջ տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, որը հիասթափություն է բերում:

Sambitbaba
08.12.2012, 23:28
Շատ կուզեի որ այդպես լիներ, պարզապես հաճախ մարդկանց մեջ տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, որը հիասթափություն է բերում:
Իսկ ինչու՞ ես ցանկանում տեսնել այն, ինչ քեզ հիասթափություն պետք է բերի:
Փորձիր այլ բաներ տեսնել: Այնտեղ՝ մարդու մեջ, - լիքը այլ բաներ էլ կան:

Lusntag Lusine
08.12.2012, 23:37
Իսկ ինչու՞ ես ցանկանում տեսնել այն, ինչ քեզ հիասթափություն պետք է բերի:
Փորձիր այլ բաներ տեսնել: Այնտեղ՝ մարդու մեջ, - լիքը այլ բաներ էլ կան:
Լավն ավելի շատ եմ տեսնում :)

StrangeLittleGirl
09.12.2012, 01:24
Անկեղծ ասած, ես միշտ վախվխվելով եմ մտնում էս բաժնի չափածո թեմաները, բայց ասեմ, Լուսինե ջան, ինչ-որ հետաքրքիր բան կա գրածներումդ: Համաձայն եմ, որ աշխատելու տեղ ունես:

Ի դեպ, քանի՞ տարեկան ես: Ինչու՞ եմ հարցնում: Նենց մի տեսակ ուշ պատանեկության-վաղ երիտասարդության շունչ զգացի, երբ մեկը նոր-նոր փորձում ա գրելու միջոցով ինքնարտահայտվել, ու դա իրան դուր ա գալիս :)

Lusntag Lusine
09.12.2012, 11:07

StrangeLittleGirl ջան ուշ պատանեկության-վաղ երիտասարդության տարիքն արդեն անցել եմ:)

Lusntag Lusine
26.01.2013, 23:31
Շատ ու քիչ

Հարցնում են երբեմն տարիքիս մասին.
Ես էլ չգիտեմ, թե որն է ճիշտը,
ՈՒ փոթորկվում է հոգիս ակամա...
Ճակատագիրս այնքան շռայլ էր,
Որ չեմ կարողից՝ ամենակարող.
Ի՞նչ է, քի՞չ է սա...
Հոգուս լարերը մաքուր պահեցին
Հենց արցունքները՝ անվերջ լվալով,
ՈՒ ինչ որ տեղ էլ բութ ցավեցնելով,
Ապացուցելով, որ այդպես էր պետք,
Թե մարդն իր կյանքում ինչից կարող էր
Ճչալ ցավերից: Ու մանկությունից
Մինչև...Չգիտեմ,դեռ պիտի ապրեմ՝
Ես չեմ բողոքել, ու չեմ էլ սիրում,
Երբ նվնվում են, կյանքից դժգոհում,
Ախ չէ՞ որ քանի մարդու կյանք էր սա,
ՈՒ ամենքը չէ,որ մեկ ծննդով
Հազարն են ապրում,
Ինչու՞ բողոքել, ես չեմ հասկանում:
ՈՒ տարիքս էլ երևի այսպես
Շատ ու քիչ ասել,
Ցավերիս պես շատ,
Ապրածիս պես քիչ...

Lusntag Lusine
04.03.2013, 02:16
Անցորդ ենք թե հյուր կյանքում` չգիտեմ,

Մի օր եկել ենք, մի օր կգնանք,

Կարծես թե ոչինչ չենք տանում կյանքից,

Կարծես թե ոչինչ չենք թողնում նրան:

Իսկ անձրևնե՞րը, այդքան հորդառատ,

Որ հողն են սնում, ծաղիկ են ջրում,

Քայլում ենք, անցնում նրանց վրայով,

Մի քիչ թրջվում ենք, գուցե դժգոհում,

Բայց չենք մտածում,տեսնես թե ու՞մն էր,

ՈՒ՞մ արտասուքն էր:

Գալիս են, գալիս-անձրևի տեսքով,

Գալիս են նաև որպես ճերմակ ձյուն,

Ի՜նչ մաքրություն են բերում իրենց հետ,

Ինչքան ջերմությամբ սիրտս է լցվում:

Երբ տրորում ենք,կարծես թե խուլ ենք,

ՃԻչը չենք լսում` ցավից ճռռում է:

Աստված իմ տեսնես այն ում արցունքն էր,

Այտս համբուրեց,հալվեց ու գնաց,

ՈՒ ում արցունքն էր, որի վրայով

Անխնա անցա...

Արևանուռ
04.03.2013, 19:21
.....

Աստված իմ, տեսնես այն ու՞մ արցունքն էր,

Այտս համբուրեց,հալվեց ու գնաց,

ՈՒ ու՞մ արցունքն էր, որի վրայով

Անխնա անցա...

Lusntag Lusine
04.03.2013, 20:32
.....

Աստված իմ, տեսնես այն ու՞մ արցունքն էր,

Այտս համբուրեց,հալվեց ու գնաց,

ՈՒ ու՞մ արցունքն էր, որի վրայով

Անխնա անցա...
Շնորհակալ եմ, չեմ հասկանում այստեղի կարգն ու կանոնը, այնպիսի տպավորություն է, որ այստեղ նոր անդամների կարիք չկա, չգիտեմ ինչքան կտևի համբերությունս, որ պրոֆիլս չջնջեմ...

einnA
05.03.2013, 00:32
Շնորհակալ եմ, չեմ հասկանում այստեղի կարգն ու կանոնը, այնպիսի տպավորություն է, որ այստեղ նոր անդամների կարիք չկա, չգիտեմ ինչքան կտևի համբերությունս, որ պրոֆիլս չջնջեմ...

Lusntag Lusine ջան էստեղ կարիքի հարց չկա, երբ դու գրում ես, մարդիկ կարդում են, հաստատ, եթե ուզում են արտահայտվել, գրում են, եթե ոչ, լռում են:Սա արհամարհանք չի: Անկեղծ պիտի ուրախ լինես, որ քեզ չեն ճանաչում, դու նորեկ ես. էտ նշանակում է, որ ամենաանկողմնակալ վերաբերմունքն ունեն, հետո դրա կարիքը կունենաս: Նորեկը կապ չունի:

Գրածներիդ մեջ հետաքրքիր մտքեր, համեմատություններ կան շատ, էտ գրավում է, բայց չմշակված են ու էտ հետաքրքրությունն էլ մարում է ընթացքում: Չափածո գործերի համար, համեմատած արձակի, իմ կարծիքով, դժվար է ընթերցող պահելը:Եթե արձակն անմշակ է, անգամ անգրագետ է գրած, դեռ կարող է ընթերցողին ստիպել շարունակել կարդալը, իսկ չափածոյում ոչ: Էնպես որ, եթե դու գրում ես, մի սպասի անպայման լավ գնահատականի (գիտեմ, որ էտ գնահատականը պետք է), ուղղակի կատարելագործվի:

Lusntag Lusine
05.03.2013, 13:25

Շնորհակալ եմ արձագանքի համար: Մշակման կարիք ունեն, բայց վառելու չի փաստորեն: :) Նորից կվերանայեմ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Lusntag Lusine
04.07.2013, 23:26
Երևի վերջն է…

Դանդաղ քայլերով դարեր ենք անցել,
Կռվել ենք, հաղթել, երբեմն պարտվել,
Բայց մարդ մնացել:

Կոտորել են մեզ,
Ծնվել ենք նորից, մեր հայ ծնողից,
Պահել ենք լեզուն, սիրել մեր հողը,
Որ ապրի հայը:

Ծնողին պաշտել,
Խոնարհվել ծերի ճերմակի առաջ,
Մանկանը սնել մեր` հայի ոգով,
Ի՞նչ ունենք այսօր:

Արագ, սրնթաց ետ ենք սլանում,
Փոքր ու մեծին էլ չենք տարբերում,
Չկա հարգանքը, էլ ի՞նչ խոնարհվել,
Լեզուն էլ արդեն կիսահայերեն,
Որը խոսում է, գրել չգիտի,
Որն էլ ոչ խոսել, ոչ կարդալ գիտի,
Օտարի նման հային է նայում,
Օտարի նման խոսում ու ծաղրում,
Ի՞նչ հարգանքից եմ ես այսօր խոսում,
Որտե՞ղ եմ այսօր ես հային փնտրում,
Կիսատ ենք այսօր- կիսապետություն,
Կիսատ ենք այսօր – կիսահայություն,
Սիրտս ցավում է, որ ազգիս այսօր
Ես չեմ ճանաչում:

Լուսինե Լուսնթագ

Sambitbaba
05.07.2013, 19:09
Շնորհակալ եմ, չեմ հասկանում այստեղի կարգն ու կանոնը, այնպիսի տպավորություն է, որ այստեղ նոր անդամների կարիք չկա, չգիտեմ ինչքան կտևի համբերությունս, որ պրոֆիլս չջնջեմ...

Գիտեմ, Լուսինե ջան, դժվար է գրել և արձագանք չտեսնելը…
Բայց դա բոլորովին էլ պատճառ չէ համբերություն կորցնելու, պրոֆիլ ջնջելու համար:
Էիննայի արտահայտած շատ ճիշտ մտքերին ես մի բան էլ կավելացնեի. հնարավոր է, որ շատերն էլ հաճույքով կարդում են գրածդ, բայց ուղղակի ժամանակ չունեն: Ես քեզ օրինակ: Որովհետև համարում եմ, որ պոէզիա կարդալու համար ուղղակի իրավունք չունեմ երեկոյան հոգնած-ջարդված տուն գալ ու քունը գլլխիս լրագրի պես ընթերցել մի բան, որի վրա ինչ-որ մեկը քրտինք է թափել, միգուցէ անքուն գիշեր է անց կացրել, կյանք է դրել…
Դու կուզենայի՞ր այդպիսի ընթերցող ունենալ: Ձեռի հետ ընթերցո՞ղ…

Հետո, կարծում եմ յուրաքանչյուր պոէտ առաջին հերթին իր համար է գրում, հետո նոր՝ ընթերցողի: Եվ այդ դեպքում իմ կարդալ-չկարդալն ի՞նչ կապ ունի քո գրել-չգրելու հետ:
Ու նաև ասեմ, որ ես չեմ սիրում ինձ համար /ընթերցողի/ գրված բաներ կարդալ: Նախ, դու ինձ համար գրել չես կարող, քանզի ինձ /ընթերցողին/ չես ճանաչում, և ստացվում է, որ չես կարող գիտենալ, թե ինչն է ինձ-ընթերցողին հուզում:
Ես սիրում եմ կարդալ քո՝ քեզ համար գրած ստեղծագործությունները: Նրանց մեջ է, որ շնչում է քո շնչառությունը, եռում է քո արյունը և բաբախում է քո սիրտը: Եվ միայն ադ դեպքում դու կարող ես փորձել անել այնպես, որ ես-ընթերցողս կարողանամ շնչել քեզ հետ, եռալ քեզ հետ և բաբախել քեզ հետ:

Փորձիր սրան հասնել, Լուս ջան, թե չէ պրոֆիլ ջնջել բոլորն էլ կարող են…

Հ.Գ. Ու հետո, եթե մեկը պետք է պատվիրի քեզ գրել, թող դա քո սիրտը լինի: Այդ հարցում մտքիդ աշխատիր չլսել:;)

Lusntag Lusine
05.07.2013, 22:09

Սամվել ջան շնորհակալ եմ խորհրդի համար: Սկզբում էր դժվար, հիմա սովորել եմ արդեն այստեղի անց ու դարձին :)
Անկեղծ ասած երբեք պատվերով չեմ գրել ու չեմ էլ կարող գրել:
Իմ բոլոր բանաստեղծությունները գրվում են իմ ապրումներից, բնականաբար ինձ համար, հետո ընթերցողի: Շնորհակալ եմ, որ ընթերցում եք:

Sambitbaba
06.07.2013, 07:35
Անկեղծ ասած երբեք պատվերով չեմ գրել ու չեմ էլ կարող գրել:

Լուսինե ջան, ասածս այն էր, որ միտքը պատվիրում է գրել, սիրտը՝ թելադրում է, իսկ հոգին՝ հուշում է:
Ամբողջ խնդիրն այն է, թե դրանցից որ մեկին ես սովորում լսել:

Նիկեա
07.07.2013, 07:26
Միայն թաց են ձմռանս աչքերը
Ափիս մեջ են արտասուքները...

Ես չգիտեմ ինչ ասեմ...իմ մոտ էն տպավորությունն է,որ էդ ձմեռը ես եմ:
Չգիտեմ ում ոնց,բայց ինձ հուզեց:

Lusntag Lusine
27.10.2013, 10:10
Ձմռան գեղեցիկ առավոտ պայծառ,
Հանդարտ մաղվող ճերմակ փաթիլներ,
Անտառը ձյունե զգեստը հագած,
Նորահարսի պես հեզիկ կանգնած էր...
Բայց ձյան վրա անտառի մեջ
Հետքեր կային խոր վագրի անցած,
Նա մենակ չէր, նրա հետ էին ձագուկները
Երկու փոքրիկ հետքեր թողած...
Սակայն անցած մոր հետքերը կարմիր էին,
Այդ արյունն էր ներկել ձյունը կարմիր գույնով,
ՈՒ շատ շուտով երկու փոքրիկ վագրիկները
Սգում էին մահն իրենց մոր...
Ձագուկները իրենց մորը չլքելով
Քանի օրեր մոր դիակից չհեռացան...
Ձյուներ գալիս հանդարտ ու մեղմ,
ԵՎ ծածկում էր մարմինները անշնչացած...

Lusntag Lusine
27.10.2013, 10:39
* * *

Ծառից պոկեցի նորածիլ մի ճյուղ,
Բուրմունքը գարնան նրանից զգացի,
Բայց իսկույնևեթ սիրտս ճմլվեց,
Որ կյանքը նրա ես ընդհատեցի

* * *

Վարդերի մի փունջ գրկած գնում է մեկը,
Նայում են, ասում երանի, ինչ գեղեցիկ են վարդերը,
Բայց չեն ասի երբեք - տեսնես ինչպես է գրկել,
Ծակում են ձեռքերը երևի, գուցե արյուն են բերել:

* * *

Ակնթարթը մահ է և կյանք,
ԵՎ ծնվում են, և մահանում,
Ակնթարթը մահ է և կյանք,
ԵՎ լալիս են, և ծիծաղում:

* * *

Երբ խոսում է կարոտը - նրան հասկանում են,
Երբ խոսում է թախիծը - հանգստացնում են,
Երբ խոսում է վիշտը -նրան կարեկցում են,
Երբ խոսում է խիղճը - բոլորը լռում են:

Lusntag Lusine
18.11.2013, 10:01
Ժամանակից շուտ էր եկա,
Թե ուշացած – ես չգիտեմ,
Մնացել եմ ես կոկորդում այս աշխարհի,
Կուլ չեմ գնում:
Չեմ հասկանում,
Այս աշխարհին,
Մարդկանց հոգին չեմ հասկանում,
Թե արյունը շրջանելիս
Ցավը որտեղ է կորցնում,
Անզգայացնում,
Ու չգիտես, թե ինչու է
Մարդն անտարբեր իր գոն տանում:
Չեմ հասկանում
Մարդկությանը չակերտավոր,
Գազանացած,
Մարդանման,
Բայց տեսակը չճշտված:

Հազարավոր ցավից քամված մեկ հարսանիք,
Հազարավոր արտասուքից
Մեկ ցայտաղբյուր – ոմնի համար,
Ու հազարներ ծարավ, անհույս,
Պտտվում են անիվի մեջ,
Մութ ու խավար…
Չեմ հասկանում, թե ինչպես է մարդու մարմնում
Սրտի տեղակ քարը լինում,
Թե ինչպես է, որ ապրում են,
Բայց արի տես
Կյանքի կողքով թեթև անցնում
Ու չեն զգում, որ կյանքն անցավ:
Չեմ հասկանում շուտ էր եկա,
Թե ուշացած – ես չգիտեմ,
Բայց աշխարհին չհասկացա,
Ոչ այսօրվա, ոչ էլ անցյալ տարիների,
Մնացել եմ ես խորթացած
Ու անհաղորդ այս աշխարհին:

Lusntag Lusine
19.11.2013, 15:47
* * *

Երջանկությունը
Բարձրացրեց մինչ ամպերը,
Ու բաց թողեց:

Անձրևն անխնա
Նետեց կիսակենդան մարմինը:

Սիրտը ոչինչ չասաց,
Չարտասվեց,
Չգոռաց ցավից:

Արևն այրել էր նրան,
Անձրևը լվացել մոխիրը,
Մնացել էր դատարկությունը,
Անհատակ ու սև:

Լռությունն էր արտասվում նրա փոխարեն:

Meme
19.11.2013, 19:41
բարև ձեզ՝ Lusntag Lusine ջան:), իսկ կարելիա իմանալ, միշտ ձեր ոճն էսպեսա եղել, ուզում եմ հասկանալ ինչու հանգավորում չկա տողերի վերջավորությունների միջև...

ուզում եմ ասել, որ միտք կա, հետաքրքիր սկիզբ ու վերջ կա, բայց ինչու էսպես խառը, հասկանում եմ նաև որ ձեր ոճնա ...
բայց չարժի արդյոք մի փոքր իրար հտ համապատասխանեցնել, թե այն մտքին եք, որ ինչ գալիսա մտքում, ուրեմն պետքա ստեղծվի ու մնա հենց էդպիսին...;)

Շնորհակալություն...

Lusntag Lusine
20.11.2013, 10:54

Բարև Meme ջան :) Ես գրում եմ ոնց այդ պահին զգում եմ: Այնպես չի, որ ոնց գրեցի այդպես էլ մնումա, կարդում եմ, խմբագրում ու ավարտված եմ համարում այն ժամանակ, երբ ինքս կարդալուց զգում եմ ամեն բառը, բառի տակ թողած ասելիքս, որն առաջին հերթին ինձ է հարկավոր: Վերջին բանաստեղծությունը թվումա խառը, բայց այնքան եմ զգում կարդալիս, այդ մի քանի տողում ինչքան ապրումներ եմ տեսնում, որ սիրեցի հենց այսպիսին, խառը ու առանց հանգավորումների:
Եթե քեզ դուր չի եկել, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ամեն մարդ կարդում է իրեն հարազատ թվացող գործերը: Ես էլ քո տարիքում այսպիսի ոճով գրվացքները թերթում էի, չէի կարդում, ինձ էլ դուր չէին գալիս: :)

Lusntag Lusine
08.02.2014, 01:43
Օրերը անցնում են,
Ու Կարծում,
Թե վերադարձ կա:
Կիսատ գործերի,
Ու կիսատ կյանքի շարունակությու՜ն…
Ավաղ, ես գիտեմ,
Անցյալը երբեք չի կարող ետ գալ,
Անցյալն այլևս էլ ոտքեր չունի,
Ժամանակինն են նրա ոտքերը…

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
09.10.2014, 21:42
* * *
Երբ, որ սերը գալիս է լուռ,
Ու գնում է ինչպես եկավ`
Լուռ ու անձայն, ,
Երկար սպասված` չհասկացված,
Հեռացումի ճամփեն բռնած,
Ու կարոտի մի ճյուղ թողած,
Որ մեծանա,
Հզորանա,
Արմատները գնան խորը,
Ի հիշատակ լոկ անցյալին,
Նրա սիրուն,
Սեր անունով,
Որը փոխվեց հեռացումով ուրիշ անվամբ,
Ուրիշ բառով,
Որը նույնպես սիրտ է մաշում,
Հոգի հանում,
Իր մեղավոր անմեղությամբ:

Ուր էր, մի օր նա էլ բռներ հեռացումի ճանապարհը,
Ու կարոտը հասներ սիրուն,
Միաձուլվեր ու չլիներ տառապանքը,
Տառապանքը էլ չլիներ…

Lusntag Lusine
09.09.2016, 13:19
Ցուրտ է գիտես,
Ու գիշեր է, օրվա բոլոր
Քսանչորս ժամը,
Երբ գնում ես:
Ժամանակը կանգ է առնում,
Երբ սպասում եմ վերադարձիդ,
Ու չեմ ապրում…
Ընդհատվում եմ,
Կիսատվում եմ,
Ու մարում եմ,
Ամեն անցնող վայրկյանի մեջ,
Երբ դու չկաս…

Ու խավարում համատարած
Լուսավոր է միայն այն նեղ արահետը,
Որով գալիս,
Բայց չես մնում,
Միայն անվերջ խոստանում ես
Վերադառնալ ու չգնալ:
Ու ես կրկին հավատում եմ,
Ու զինվում եմ համբերությամբ,
Ու չեմ խաբվում…

Դու գալիս ես,
Ինչպես բոլոր անգամները,
Բայց չես մնում…

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
18.11.2016, 12:53
Կգաս, գիտեմ,
Գարնան խելառ քամին կրկին
Քեզ կբերի անձրևի հետ
Ու պատուհանս նորից
Կլացի սերդ:
Կասես`
Ես եմ,
Ներկան եմ,
Եկել եմ,
Բայց չեմ հավատա:
Ու դու կհեռանաս,
Կավարտվես
Գարնանային ջրափոսում,
Որտեղից ձայնդ
Էլ չի սողոսկի
Պատուհանիցս ներս:
Իսկ օդում քարացած սպասումս
Ձուլվելով քեզ
Կխեղդվի,
Արևն էլ կդնի
Քո գոյության վերջակետը:

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
21.04.2017, 12:08
* * *
Այսօր մի քիչ դառն եմ,
Մի քիչ ուրիշ, օտար,
Մի քիչ սառն եմ գուցե
Ու մի քիչ էլ խելառ:
Այսօր սրտիս միջից
Մի քիչ սեր եմ քամել,
Քիչ է գուցե կասես,
Բայց այդքանն էր ավաղ...

Համբերության թասս
Միշտ էլ լի է եղել,
Սիրով լցված կարոտ
Իմ սեղանին դրված,
Այսօր տուն ես գալու
Ու սեղան եմ փռել,
Բաժակները ավաղ
Լցնելու բան չկա...

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
19.08.2017, 17:10
Հավատս կոտրեցիր ու
Ոչինչ չփրկվեց իմ երազներից,
Քամի էր...
Անմեղություն հագած գնացիր
Դատարկության դուռը բացելու,
Բայց էլ հավատ չկար,
Ու դու անկարող էիր ինչ որ բան փոխել:
Դու չգիտեիր, որ փշրված ապակին ինչքան էլ սոսնձես,
Չի դիմանալու քամուն,
Ու ցուրտը նորից ներս է լցվելու,
Տանելու հավատիս վերջին փշրանքները:
Դու դեռ գալիս ես,
Իսկ ես մոռացել եմ քեզ սպասելը...

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
24.08.2017, 23:57
Աշնան քամու մեղեդին
Կոտրեց դուռս
Ու ցուրտը լցվեց սրտիս բոլոր անկյունները:
Ավազի վրա տնկած ծաղկի նման
Հավատս թոշնեց...
Անվերադարձ...
Սիրտս դատարկվեց ու քամին
Պարում է բոլոր անկյուններով,
Որտեղ մի ժամանակ լի էր,
Քեզնով...
Խոսքդ մի նոտայով նվագ է,
Որն այդպես էլ երաժշտություն չդարձավ
Ու արդեն վաղուց կորցրել է
Իր արժեքը...
Դու ընդամենը հիշողություն ես,
Կորուստ
Ու ես բաց եմ թողել քեզ,
Գտնելու մյուս նոտաները...

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
04.09.2017, 16:57
Թիթեռի թևով էր բերածդ գարունը,
Սերը ծարավդ էր նեկտարի,
Չհավաքվեց սրտումդ,
Հոգիդ էր անտակ:
Թիթեռի թևով գնացիր,
Ու ժամանակը քեզ չխնայեց,
Չվերադարձար,
Գիտեմ,
Օրդ էր կարճ ...

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
04.09.2017, 16:58
Այն, ինչ կիսել է Աստված,
Մարդը չի կարող ձուլել,
Հոգին չի մերվում. ..
Սրտերը երկուսն են.
Մեկը չեն դառնում երբեք,
Ամենքն իր բնում
Կիսատ սերն է ողբում...

Պայքարի լեզուն
Կամքի կոփումն է,
Որ չկոտրվի փնտրտուքներից
Անիրականի...
Բայց միևնույն է ապրում ենք,
Ինչպես շունը կաղալով`
Մի կտոր հացի ողորմածությամբ:

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
03.03.2018, 19:21
Չկարողացա
Ձմռանը պոկել գարնան փեշերից,
Ծանր էր այնքան,
Որքան ծանր են շնչում խեղդվելիս`
Կեղծ սիրո գրկում,
Որքան ուժեղ է լույսը ճառագում`
Մարելուց առաջ,
Որքան ուժեղ է մեռնողը կառչում`
Կյանքից վայրկյաններ պոկելու համար:
Չկարողացա
Ձռանը պոկել գարնան փեշերից`
Ապրել էր ուզում...
Լուսինե Լուսնթագ