PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական Եվրատեսիլ 2012



Ռուֆուս
25.11.2012, 00:45
Էսօր Ֆեյսբուքում պատահաբար էս տարվա մանկական Եվրատեսիլի Հայաստանի երգը աչքովս ընկավ: Լսեցի ու դզեց... Շատ լավն են երեխեքը, որ մեծանան հաստատ մեծ ապագա են ունենալու :)


http://www.youtube.com/watch?v=8wSeLaXCwWs&feature=related

Rammstein
25.11.2012, 03:31
Լավն էր, ինձ էլ դուր եկավ: :)
Մենակ վոկալիստ տղայի գլխի շարժումներն են մի տեսակ ոչ օրինաչափ: :)):}

Մեկ էլ, ինձ թվում ա, եթե էս երգը լրիվ հայերեն լիներ, ավելի լավը կլիներ:

StrangeLittleGirl
25.11.2012, 03:32
վայ, էս ինչ լավն էին :)

Sambitbaba
25.11.2012, 07:20
Լավն էր, ինձ էլ դուր եկավ: :)
Մենակ վոկալիստ տղայի գլխի շարժումներն են մի տեսակ ոչ օրինաչափ: :)):}
:

Հա, ոնց որ լավ կպցրած չլինի…

yerevanci
29.11.2012, 12:35
Compass Band-ի առաջին փորձը


http://www.youtube.com/watch?v=t5ns83pKzV8

Smokie
01.12.2012, 19:44
Լավն էին իսկականից::aha Կարծում եմ մեծ հաջողություն կունենան համերգին: Երգչի գլխի թեքումներում ես էլ էի անհամաչափություն ու անստացվելիություն տեսնում:))

Եւրոտեսիլը էսօր ա՞:

Meme
01.12.2012, 20:00
Ես էլ եմ մեր երեխեքի էս տարվա երգը շաատ սիրում:love, ախր շատ հավեսին երգա է, մենակ ափսոսում եմ էն համով բալիկին, էն ճուտոյին, որ մեջից հանեցին, թե իբր 10 տարեկան չկա, էլ ո՞նց կլներ, նախանձ ենք չէ՞ հայերով, ինչա՞ իրանց երեխեքը չեն անցել, ով էլ անցելա, փորձում են վնասել....
թեկուզ չէր երգում, բայց չարժեր էդ երեխուն կոտրել...
Համովն էր....

StrangeLittleGirl
01.12.2012, 20:09
ժող, ե՞րբ ու ո՞ր ժամին ա: ասեք՝ մի քիչ քվեարկեմ էրեխեքի օգտին :))

Ռուֆուս
01.12.2012, 22:58
Բյուր, բայց Ֆինլանդիան մասնակցում՞մ ա որ քվեարկես։ Ես էլ էի ուզում քվեարկել, պարզվեց Իտալիան ընդհանրապես մտադրություն չունի մասնակցելու

Sent from my Nexus S using Tapatalk 2

Տրիբուն
02.12.2012, 01:21
Մեր երեխեքը լավն էին: Մի քիչ շատ էր բիթլզացրած, բայց մեկ ա համով էին:

Տրիբուն
02.12.2012, 01:22
Բայց մեկա, սաղ կայֆը էն ա, որ Ադրբեջանը նախավերջին տեղում ա: Ու իրանց հաղորդավար էրեխեն էլ դեբիլ էր, տնից-տեղից հեռու:

kivera
02.12.2012, 01:25
Իսկապես շատ լավն էին, ափսոս...
Մեր երեխեքը լավն էին: Մի քիչ շատ էր բիթլզացրած, բայց մեկ ա համով էին:

Kuk
02.12.2012, 01:26
Հայաստանը 3-րդ տեղ։ Ադրբեջանը 2-րդ տեղ, բայց վերջից.. հահահա :D

StrangeLittleGirl
02.12.2012, 01:37
Բյուր, բայց Ֆինլանդիան մասնակցում՞մ ա որ քվեարկես։ Ես էլ էի ուզում քվեարկել, պարզվեց Իտալիան ընդհանրապես մտադրություն չունի մասնակցելու

Sent from my Nexus S using Tapatalk 2

Վերջը մասնակցու՞մ էր :)) Ես հազարից մեկ եմ տնից դուրս գալիս, ու էդ ժամի՞ն պիտի լիներ :(
Բա ո՞ր տեղը գրավեցին մերոնք:

Rammstein
02.12.2012, 01:41
Ուկրաինայի ներկայացուցիչը լավ ձայն ուներ, բայց երգը իմ համար խիստ անհետաքրքիր էր: Ձայնն էլ ավելի շուտ ոչ թե լավն էր, այլ ուղղակի հասուն աղջկա ձայն էր: Թե չէ էդ նույն ձայնով մեծերի Եւրոտեսիլում ոչ մեկին չես զարմացնի: Վրաստանի երգը ընդհանրապես ախմախություն էր: Ու ընդհանրապես առաջին անգամ կարամ որեւէ Եւրոտեսիլից հետո ասեմ, որ մերոնք ամենալավն էին:


Բայց մեկա, սաղ կայֆը էն ա, որ Ադրբեջանը նախավերջին տեղում ա: Ու իրանց հաղորդավար էրեխեն էլ դեբիլ էր, տնից-տեղից հեռու:

:))
Իսկ իմ համար ամենակայֆը էն էր, որ ադրբեջանդամը մեզ միավոր չտվեց: Ճիշտ ա, մենք էլ իրանց չտվեցինք, բայց իրանց երգը, ի տարբերություն մերի, տուֆտա երգ էր ու իրանց` մեզ միավոր չտալուց քաղաքականությունը թափում էր:

Տրիբուն
02.12.2012, 01:46
Հայաստանը 3-րդ տեղ։ Ադրբեջանը 2-րդ տեղ, բայց վերջից.. հահահա :D

Փիս կայֆ ա տալիս, չէ էտ փաստը: Արա բայց մենք ինչ թարախ ժողովուրդ ենք :hands

Rammstein
02.12.2012, 01:46
Բա ո՞ր տեղը գրավեցին մերոնք:

3-րդ, Բյուր ջան: 2-րդը Վրաստանն էր, 1-ինը` Ուկրաինան:

Kuk
02.12.2012, 01:46
Փիս կայֆ ա տալիս, չէ էտ փաստը: Արա բայց մենք ինչ թարախ ժողովուրդ ենք :hands

թարախ չէ, ռասիստ. չես հավատում` Արտգեոին հարցրու :D

Տրիբուն
02.12.2012, 01:50
Վերջը մասնակցու՞մ էր :)) Ես հազարից մեկ եմ տնից դուրս գալիս, ու էդ ժամի՞ն պիտի լիներ :(
Բա ո՞ր տեղը գրավեցին մերոնք:

Չէ, ձեր երկիրը չէր մասնակցում, Բյուր ջան: Էս միջոցառմանը մենակ տաղանդավորներին թողնում մասնակցել: :P

Մերոնք էլ երրորդ պատվավոր տեղը բռնեցին:

Hayk Avetisyan
02.12.2012, 01:50
http://www.youtube.com/watch?v=acXoJ4iWbjs կծես չայ խմես ձայնի հետ միասին:

Monk
02.12.2012, 02:35
Վայ, էս ուկրաինացին պստոն հաղթե՞լ է: Ճանաչում եմ, սեպտեմբերին բերել էին Արցախ, երգն էլ մեր արցախցի խոխեքից Արտյոմն է գրել: Արտակարգ աշխույժ ու համով ճուտ էր: :)

Ambrosine
02.12.2012, 03:09
Վայ, էս ուկրաինացին պստոն հաղթե՞լ է: Ճանաչում եմ, սեպտեմբերին բերել էին Արցախ, երգն էլ մեր արցախցի խոխեքից Արտյոմն է գրել: Արտակարգ աշխույժ ու համով ճուտ էր: :)

Բայց հաղորդավարներն ասացին, որ երգի հեղինակն էլ հենց ինքն է :think



Ես նստած գուշակում էի, թե ում ա Ադրբեջանը ամենաշատ բալերը տալու: Ու 12 միավորի դեպքում կանգ առա Ալբանիայի վրա` 2 պատճառով.
1) հայերին միավոր տալը այնքան անընդունելի էր, որ ընտրելու էին ամենավատ երգը ու դրա օգտին էին տալու ամենաբարձր միավորը,
2) ախր Ալբանիան իրենց նախահայրերի "հայրենիքն" է :D:

Իսկ ես ուզում էի, որ մերոնք Ադրբեջանին 1 միավոր տան` իրենց պահվածքի պատճառով: Էդ ավելի նվաստացուցիչ ա :D:

Rammstein
02.12.2012, 03:30
Իսկ ես ուզում էի, որ մերոնք Ադրբեջանին 1 միավոր տան` իրենց պահվածքի պատճառով: Էդ ավելի նվաստացուցիչ ա :D:

Ու մերոնց հայտնողը էն ռուս տղայի պես ուրախ գոռար չէ՞ «Ուան փոինթ գոզ թու… Ազերբայջա՜ն…»: :D

Ambrosine
02.12.2012, 03:37
Ու մերոնց հայտնողը էն ռուս տղայի պես ուրախ գոռար չէ՞ «Ուան փոինթ գոզ թու… Ազերբայջա՜ն…»: :D
Ասելուց հետո էլ սենց աներ` :P :)): Տեղից էլ մեր կողմից հայտնողը շատ աշխույժ երեխա էր ու բավականին ոգևորված էր հայտարարում:

yerevanci
02.12.2012, 11:39
Սա էլ մերոնց ելույթը


http://www.youtube.com/watch?v=hOI_82XfuWU

Adriano
02.12.2012, 11:45
Սա էլ մերոնց ելույթը


http://www.youtube.com/watch?v=hOI_82XfuWU

Իմ կարծիքով մերոնց ելույթը այս անգամ իսկականից լավն էր: Թիմը հրաշալի, երգը գեղեցիկ, տղաները երգեցին շատ ավելի լավ, եթե համեմատենք մեր երգչիստների հետ: Ապրեն, ես շատ հավանեցի :

Վահե-91
02.12.2012, 12:03
Իմ կարծիքով մերոնց ելույթը այս անգամ իսկականից լավն էր: Թիմը հրաշալի, երգը գեղեցիկ, տղաները երգեցին շատ ավելի լավ, եթե համեմատենք մեր երգչիստների հետ: Ապրեն, ես շատ հավանեցի :
Համամիտ եմ :)
Ուղղակի կիթառը մի տեսակ շատ մեծ էր էտ երեխու համար :o

wem
02.12.2012, 15:13
2013- in Որտեղա լինelու մանկական Եվրատեսilը՞՞՞՞՞

Տրիբուն
02.12.2012, 19:24
Վայ, էս ուկրաինացին պստոն հաղթե՞լ է: Ճանաչում եմ, սեպտեմբերին բերել էին Արցախ, երգն էլ մեր արցախցի խոխեքից Արտյոմն է գրել: Արտակարգ աշխույժ ու համով ճուտ էր: :)

Փաստորեն այո:

«Եվրատեսիլ»–ի հաղթող աղջնակը ծածանում է Արցախի դրոշը (http://lurer.com/?p=58961&l=am)

http://lurer.com/upload/photos/000/386488_323940751053812_1579578162_n.jpg

StrangeLittleGirl
02.12.2012, 20:18
Էս էրեխեքը դեռ շատ կաճեն :) Կենդանի ելույթն իրոք ավելի լավն էր, ավելի կենդանի :)

Moonwalker
02.12.2012, 21:06
Գոհար Գասպարյանի սֆաթդաֆթարի էջում (http://www.facebook.com/gohar.gasparyan.731) կայֆ նկար կար: Compass-ի տղերքն ու Նաստյան (:love)՝

http://i.imgur.com/s4Sck.jpg

Ռուֆուս
03.12.2012, 00:49
Ինձ էդքան էլ դուր չեկավ, որ երեխեքին չափից դուրս «բիթլզացրել» էին, մի թեթև նամյոկը հերիք կլիներ հասկացնել, թե ովքեր են ու ումից են ներշնչվել ու լավ կլիներ երեխեքը իրենց սեփական identity-ն ունենային: Չնայած սենց էլ վատ չէր (նույնիսկ շատ լավ էր), բայց ամեն դեպքում օրիգինալ լինելը ավելի շատ կգնահատվեր:


Էս էրեխեքը դեռ շատ կաճեն :) Կենդանի ելույթն իրոք ավելի լավն էր, ավելի կենդանի :)

+1 Ինձ ահավոր ուրախացնում ա էն փաստը, որ համատարած ռաբիզի, քյառթության ու ադնակլասնիկամանիայի մեջ սենց երեխեք կան, ովքեր որակյալ երաժշտություն են լսում ու երգում: Սիրտս վկայում ա, որ իրենց մասին ապագայում դեռ շատ ենք լսելու :)

Ariadna
03.12.2012, 14:52
Էրեխեքը իրոք շատ լավն էին, չնայած մի այլ ձևի կուշտ եմ էս երգից, մեր տանը չի դադարում, աղջիկս անվերջ պահանջում ա, հենց վերջանում ա, լացում ա, և այդպես շարունակ, քնացնելուց էլ սա պետք ա երգեմ ։Դ Իսկ էդ գլխի շարժումները Մաքարթնիի ձևերն էին էլի։ Էն օրը youtube-ում մի հատ կլիպ կար դրած Բիթլզի, էրեխեքի երգի տակ, էդ նույն դասավորությունն ու շարժումներն էին լրիվ կրկնում իրանք էլ։

Ingrid
03.12.2012, 16:09
Տխրեցի, որ այդքան լավ երգը երրորդ տեղ գրավեց, այն էլ վրացական անկապությունից հետո:
Երբ մի քանի տարի առաջ(ոնց որ երկու) առաջին տեղ էինք գրավել, այդ երգը չուներ այս երգի գեղեցիկ մեղեդին, տեքստի մասին էլ չեմ ասում: Չնայած այս երգի տեքստն էլ շատ պարզունակ էր, բայց դե մեղեդու հետ լավ էր տպավորվում:

ivy
04.12.2012, 13:07
Էրեխեքը իրոք շատ լավն էին, չնայած մի այլ ձևի կուշտ եմ էս երգից, մեր տանը չի դադարում, աղջիկս անվերջ պահանջում ա, հենց վերջանում ա, լացում ա, և այդպես շարունակ, քնացնելուց էլ սա պետք ա երգեմ ։Դ Իսկ էդ գլխի շարժումները Մաքարթնիի ձևերն էին էլի։ Էն օրը youtube-ում մի հատ կլիպ կար դրած Բիթլզի, էրեխեքի երգի տակ, էդ նույն դասավորությունն ու շարժումներն էին լրիվ կրկնում իրանք էլ։

Հա, ես էլ հենց առաջին անգամ նայեցի, զգացի, որ իրենց Բիթլզի պես են պահում :)
Ի դեպ, երգն ինձ հեչ դուր չի եկել, ինչպես նաև կատարումը: Բայց դե ճտերը լավն էին...

Ariadna
04.12.2012, 13:39
Հա, ես էլ հենց առաջին անգամ նայեցի, զգացի, որ իրենց Բիթլզի պես են պահում :)
Ի դեպ, երգն ինձ հեչ դուր չի եկել, ինչպես նաև կատարումը: Բայց դե ճտերը լավն էին...

Երգի օրիգինալը անգլերենով ա, հետո են թարգմանել արդեն մրցույթի համար, ու անգլերենովը ավելի ինձ դուր եկավ :)