PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավանդական որդեգրության մասին օգնություն

Vandak
22.11.2012, 16:22
Հարգելի ընկերներ ես ձեր օգնության կարիքն ունեմ: Տարիներ առաջ որդեգրության հետ կապված մի նյութ էի ընթերցել, որտեղ գրվում էր նախկին ժամանակներին որդեգրության ժամանակ մի ձեւ ասած ծիսակատարության մասին: Որդեգրության ընթացքում աղոթքներ էր կատարվում եւ որդեգրող մայրը երեխային շրջազգեստի մեջ էր առնում եւ հանում, կարծես թե կրկին ծննդաբերության նշան: Կարծեմ թե կարողացա միտքս արտահայտել: խնդրանքս այն է եթե գիտեք թե այդ արարողությունը ինչպես է կատարվում եւ արարողության ժամանակ եթե աղոթքներ են արվում, որն եւ կա արդյոք այդ մասին ինչ-որ գիրք, ինձ տեղեկացրեք:

Կանխավ շնորհակալություն ...

ivy
22.11.2012, 18:28
Երբևէ նման բան չէի լսել, գուցե եկեղեցո՞ւմ կարողանան օգնել...

Գալաթեա
22.11.2012, 19:44
Երբևէ նման բան չէի լսել, գուցե եկեղեցո՞ւմ կարողանան օգնել...

Ինձ համար էլ էր լրիվ նորություն, որ նման բան կա:

Mephistopheles
22.11.2012, 19:58
Ես գիտեմ ոնց ա արվում… էս thanksgiving-ն անցնի կնկարագրեմ մանրամասն… ինձ տենց են արել…

keyboard
22.11.2012, 20:31
Հայ Առաքելական Եկեղեցում նման ծիսակարգ չկա:

Ambrosine
22.11.2012, 22:23
Նման բան առաջին անգամ եմ լսում :8:

Միգուցե հարցը այստե՞ղ ուղղեք, որ մեր եկեղեցուց ավելի քաջատեղյակ մարդիկ նկատեն ու պատասխանեն`

Կրոն բաժնի թեմաներից դուրս քննարկումներ (http://www.akumb.am/showthread.php/32469-%C2%AB%D4%BF%D6%80%D5%B8%D5%B6%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/page131)

կամ նամակ գրեք Կրոն բաժնի մոդերատորին, որը նաև հոգևորական է`
Monk (http://www.akumb.am/member.php/10433-Monk)

Vandak
22.11.2012, 22:59
Հարգելիներս շատ շնորհակալ եմ ձեր պատասխանների համար: Ես կդիմեմ նաեւ այլ բաժիններ: Mephistopheles ես ձեր օգնությունն եմ սպասում

Mephistopheles
22.11.2012, 23:40
Հայ Առաքելական Եկեղեցում նման ծիսակարգ չկա:
Կա… մի խանգարի…

Monk
23.11.2012, 23:34
Հարգելի ընկերներ ես ձեր օգնության կարիքն ունեմ: Տարիներ առաջ որդեգրության հետ կապված մի նյութ էի ընթերցել, որտեղ գրվում էր նախկին ժամանակներին որդեգրության ժամանակ մի ձեւ ասած ծիսակատարության մասին: Որդեգրության ընթացքում աղոթքներ էր կատարվում եւ որդեգրող մայրը երեխային շրջազգեստի մեջ էր առնում եւ հանում, կարծես թե կրկին ծննդաբերության նշան: Կարծեմ թե կարողացա միտքս արտահայտել: խնդրանքս այն է եթե գիտեք թե այդ արարողությունը ինչպես է կատարվում եւ արարողության ժամանակ եթե աղոթքներ են արվում, որն եւ կա արդյոք այդ մասին ինչ-որ գիրք, ինձ տեղեկացրեք:

Կանխավ շնորհակալություն ...
Հարգելի Vandak, ինձ ուղարկած Ձեր նամակը տեսա, ինչպես նաև «Կրոն» բաժնում տրված նույն հարցը, բայց երևի ամենանպատակահարմարը հենց այս թեմայում պատասխանելն է: ՀԱԵ ծեսերն ամփոփված են հատուկ ծիսական ժողովածուներում, որոնք կոչվում են «Մաշտոց»: Իսկ «Մաշտոցներում» նման կարգի որևէ արարողություն չկա, ինձ էլ հայտնի չէ մեր Եկեղեցում կատարվող նման ծես: Եթե մենք ունեցել ենք նմանատիպ արարողություն, ապա դա կամ լոկալ բնույթ է կրել և ժամանակի ընթացքում մոռացվել, կամ էլ, որ ավելի հավանական է, ժողովրդական սովորություն է եղել: Այդ պարագայում Ձեր հարցին ավելի կոնկրետ պատասխան կարող է տրվել ազգագրագետի կողմից: Եթե իհարկե նման բան մենք ունեցել ենք, և Դուք ուրիշ ժողովրդի ունեցած ծեսի մասին չեք կարդացել ժամանակին: Մի բան հաստատ է. նման արարողություն մեր Եկեղեցին չունի:

Mephistopheles
24.11.2012, 06:32

Մոնք ջան կա, դու չգիտես… ուղղակի ժամանակ չեմ գտնում գրեմ… ինձ 17 տարեկանում եկեղեցով են որդեգրել… ուրեմն հանվում ես տգլոր նստում ես եկեղեցական տաշտակի մեջ ու մեռոնով ու բեյբի շամպուով քեզ մի հատ լավ լողացնում ա, հետո մեջքդ մի հատ լավ քիսա ա անում… ու էդ ընթացքում հոգևորականը աղոթք ա կարդում "տեր պահպանե զզավակս ի չարէ, ի սատանաէ և ի հոգևորականէ կաթողիկե եկեղեցվոյ… պահպանե զզավակս գայթակղութենե ի խորթ մորե որ 20 տարեկան բոլորյալ է…" ու սենց բաներ շատ չեմ հիշում… հետո սրբվում ես ու հյուրերով բանով գնում եք զալ տերտերի հետ միասին խորոված ուտելու… իմ ժամանակ Թաթուլն էր երգում… ձեր "մաշտոց"-ը հին ա…

Mephistopheles
24.11.2012, 06:38
Կլետկա ախպեր, բայց խի՞ չես ուզում երեխին նորմալ կնքես ոնց որ քո երեխեն ա… ինչի՞ ես ուզում ավելորդ ծախսեր անես… որդեգրվող երեխան ոչ թե աստծո կողմից պիտի ընդունվի, այլ որդեգրող ծնողի… աստված դրա հետ ոչ մի պրոբլեմ չունի… հավատա ես հոգևորական եմ… անունիս նայի…

բայց եթե շատ ես ուզում, կարաս ինձ մի $1000 ուղակես ու ես սաղ արարողությունը Ակումբում կանեմ… առանձին թեմա կբացենք կանենք… էս գործերից մենակ ես եմ տեղյակ…

Vandak
24.11.2012, 14:35
շատ մերսի ընկերներ ջան: Ես սա ոչ թե միտք ունեմ ինչ-որ որդեգրության ժամանակ օգտագործրել, այլ այդ մասին հոդված գրել: հասկանալի ա, որ մեր առաքելական եկեղեցում այդպիսին մի արարողություն չկա, սակայն դա կարող է լինել հեթանոսական ժամանակներին: Կարճն ասած ես երեխա որդեգրել չեմ ուզում, ուղակի այդ մասին տեղեկություն եմ ուզում հավաքել

Ambrosine
24.11.2012, 19:03

Պարզ է: Դե հաջողություն` գործերիդ մեջ: Միայն հուսով եմ, որ հումորի հետ խնդիր չունես ու Մեֆի ասածներին քիչըմ հումորով կվերաբերվես :)):

Ռուֆուս
24.11.2012, 19:46
Մենակ ե՞ս եմ ստեղ փորձում հասկանալ, որ եթե գոյություն ունի «ավանդական» որդեգրություն, պետք է նաև գոյություն ունենա «ոչ ավանդական» որդեգրություն: Ինչ-որ վախենում եմ մտածեմ, թե «ոչ ավանդականը» որն ա :))