PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավաքածու մրցույթը ակումբում

Էջեր : 1 2 3 4 5 [6]

impression
01.12.2012, 00:14
ուղղակի չեմ հասկանում ինչից ես տենց ներվայնացել, մի հատ նեղություն քաշի, բացատրի էլի, իսկականից հետաքրքիր ա, բայց առանց բորբոքվելու

Rhayader
01.12.2012, 00:18
իմ մոտ վաղուց էր սուգ, հենց մտա էս ակումբ, սգալու բանա էս ճաշակը ու խոսակցականը, որը տիրումա երիտասարդների մոտ,մրցույթն ավարտվեց, թույլ տվեք գոնե հիմա խոսեմ, թե ինչ ահավոր վիճակումա գտնվում մեր երիտասարդությունը

Երիտասարդությունը ոչինչ, փոխարենը դու ավելի շուտ ես մեռնելու ու ստիպված չես լինի երկար հանդուրժել մեր անդաստիարակությունը: Ինձ որ հարցնեն՝ հին սերունդը կարող է երիտասարդության մասին իր կարծիքը հետույքը մտցնել: Pardon my French.

Weather

երկուսիցս ամենաշատը բորբոքվողը դու ես, որ ասելիքս մինչև հիմա չես հասկացել, նեղություն կրի, գրառումները նորից կարդա, բայց եթե ալարում ես,որի համար քեզ հասկանում եմ, մտատանջությունս երիտասարդություննա, ուղակի դու մտածում ես, որ անպայման ես բորբոքված պետքա լինեմ մրցույթի արդյունքներից, չէ, քո աչքաչափով մի չափի

Weather
01.12.2012, 00:19

այ էդպես մտածողներն են ամեն ինչ իրար խառնում

Rhayader
01.12.2012, 00:22
այ էդպես մտածողներն են ամեն ինչ իրար խառնում

Արաքս, դու՞ ես :D իրար խառնելը չգիտեմ, բայց որ ամեն սնոբ իրեն չերևակայի, ավելի լավ կլինի:

impression
01.12.2012, 00:23
երկուսիցս ամենաշատը բորբոքվողը դու ես, որ ասելիքս մինչև հիմա չես հասկացել, նեղություն կրի, գրառումները նորից կարդա, բայց եթե ալարում ես,որի համար քեզ հասկանում եմ, մտատանջությունս երիտասարդություննա, ուղակի դու մտածում ես, որ անպայման ես բորբոքված պետքա լինեմ մրցույթի արդյունքներից, չէ, քո աչքաչափով մի չափի

հասկացա, ուղեղիս հասավ, հանգստացի
մրցույթի արդյունքներն ինձ ամենաքիչն են հուզում, ու չէի էլ մտածում, որ դրանից պետք ա բորբոքված լինես, գրառումներդ էլ կարդացել էի, հասկացանք, որ ջահելների հետ պրոբլեմ ունես, թեև դու էլ ես ջահել, հարցս էն էր, թե պրոբլեմդ որն ա, էն էլ դու էլի ընկար սար ու ձոր, ես ուղղակի հրաժարվում եմ խոսակցություն շարունակել

ու մեկ էլ երբ երկուսին ես համեմատում, մեր անգրագիտության ու էլ եսիմ ինչերի վրա ապշող եղանակ, իմացի, որ ամենա չես կարող ասել էդ դեպքում, ավելի ա պետք օգտագործել

Weather
01.12.2012, 00:33

հա հա հա... խելագարվում եմ քեզ հետ խոսակցությունը շարունակելու համար

Dayana
01.12.2012, 00:34
Ո՞րը :'

Դայ, լավ էլի, դա իմ ամենաապուշ գործերից ա: Իրականում լավ ա, որ գրել եմ, որովհետև դրանով վերջակետ եմ դրել իմ ապուշ շրջանին, բայց մեկ ա դա ոչ մի կերպ չի փրկում գործը:

Դա ասելիք ունի, քոնն ա, ամեն տողից դու ես երևում, իսկ էս մյուսը չասեմ, Ակումբի ֆորմատից դուրս կգա :)

Mephistopheles
01.12.2012, 00:34
դու էլ, ես էլ, բոլորս էլ գնանք...:) հին սերնդի ժամանակնա հիմա, բարի գիշեր, երկար անունով երիտասարդ
բարի գիշեր…

Weather
01.12.2012, 00:34
Արաքս, դու՞ ես :D իրար խառնելը չգիտեմ, բայց որ ամեն սնոբ իրեն չերևակայի, ավելի լավ կլինի:

սկսիր քեզանից չերևակայելու պահը, խելքը գլխին մարդը չէր նեղվի ասածներիցս

StrangeLittleGirl
01.12.2012, 00:34
Բյուր, դու լավ գիտես որ խոսքը 14 տարեկանի միամտության մասին չի խոսքը… չէ՞… նույնիսկ 14 տարեկանի միամտությունն ավելի լավ ա քան էն ինչ դու առաջարկում ես դրա փախարեն… չէ՞…
Դե նա էլ քսան տարեկանի միամտություն ա, ինչ տարբերություն: Էլի նույն զիբիլն ա: Համենայնդեպս, էդ գործով հաստատ երկրորդ/երրորդ տեղ չէի գրավի: Սաղ հերթով կմտնեին, կասեին՝ Բյուրը էլի դեպրեսիվ բաներ ա գրել, Բյուրը էլի օրագրային գրառում ա արել ու էդպես շարունակ: :P

բա լավ, բա խի՞ էիր էդ քյառթի վրա սիրահարվել… էտ ա՞ ճաշակդ… բա դա գրողի ճաշակ ա՞… քո տված պատիժը ավելի շատ քեզ ա բնութագրում, Բյուր, շառը Գագոյի վրա չգցես…
Մե՞ֆ: Աչքերս թռան ճակատիս: Ինչի՞ց որոշեցիր, որ սիրահարվել եմ :' Աստված հեռու տանի էդ տղուց էլ, իրա նմաններից էլ: Վրեժ լուծում էի ընդամենը նրա համար, որ ինքն առանց հրավերի հայտնվել էր մեր երեկոյին հերիք չի, դեռ ուզում էր իրա պայմանները թելադրել: Պատմվածքը մենակ էդքանով ա իրականության հետ կապված: Մնացած սաղ հորինված ա, կամ էլ ուրիշ իրական կերպարներից ա վերցված:

հայ-հայ ա քվեարկելու էի գիտե՞ս, քո խորհրդով… Գետնահարկի օգտին… կշեռքի նշարը փոխեի… էթայի ՖԲ-ու ղալմաղալ անեի ժողովրդին ավտոբուսով բերեի քվեարկելու…
բայց ինչու՞ չարեցիր :(

պահ, էսօր մենակ դու էիր մնացել...չէ շատ էլ լավ նոր սերնդի ներկայացուցիչ եմ, սխալ ես հասկացել, ինչքան գիտեմ լիբերալ երկրում ենք ապրում, ինքան կուզեմ կարծիքս կարտահայտեմ, դու գիտես ուզում ես լսի ուզում ես չէ, դու կամ ինչ որ մեկը չի, որ ինձ պետքա խոսացնի, իսկ այ թե ես ինչ եմ ուզում ասել պրծել եմ, հատում մի հատ էլ քո համար չեմ կրկնելու

Weather, դու ասա՝ որ տարբերակի հեղինակն ես, գոնե իմանամ՝ ով ա ինձ չակերտավոր անտաղանդ հանում:

StrangeLittleGirl
01.12.2012, 00:35
Դա ասելիք ունի, քոնն ա, ամեն տողից դու ես երևում, իսկ էս մյուսը չասեմ, Ակումբի ֆորմատից դուրս կգա :)

Ասելի՞ք: Գագոն հազար անգամ ավելի շատ ասելիք ունի, քան էն զիբիլը:

Weather
01.12.2012, 00:36
Դե նա էլ քսան տարեկանի միամտություն ա, ինչ տարբերություն: Էլի նույն զիբիլն ա: Համենայնդեպս, էդ գործով հաստատ երկրորդ/երրորդ տեղ չէի գրավի: Սաղ հերթով կմտնեին, կասեին՝ Բյուրը էլի դեպրեսիվ բաներ ա գրել, Բյուրը էլի օրագրային գրառում ա արել ու էդպես շարունակ: :P

Մե՞ֆ: Աչքերս թռան ճակատիս: Ինչի՞ց որոշեցիր, որ սիրահարվել եմ :' Աստված հեռու տանի էդ տղուց էլ, իրա նմաններից էլ: Վրեժ լուծում էի ընդամենը նրա համար, որ ինքն առանց հրավերի հայտնվել էր մեր երեկոյին հերիք չի, դեռ ուզում էր իրա պայմանները թելադրել: Պատմվածքը մենակ էդքանով ա իրականության հետ կապված: Մնացած սաղ հորինված ա, կամ էլ ուրիշ իրական կերպարներից ա վերցված:

բայց ինչու՞ չարեցիր :(

Weather, դու ասա՝ որ տարբերակի հեղինակն ես, գոնե իմանամ՝ ով ա ինձ չակերտավոր անտաղանդ հանում:

թողնում եմ, որ գուշակես

StrangeLittleGirl
01.12.2012, 00:38
թողնում եմ, որ գուշակես

տասնյոթ :)

ivy
01.12.2012, 00:38
Էկեք կռվելու տեղը մյուս մրցույթի թեման որոշենք:
Ի՞նչ կասեք :think

Weather
01.12.2012, 00:40
տասնյոթ :)

18, չստացվեց, ես ընթերցող եմ, մի տանջվի գուշակելու պահով

Dayana
01.12.2012, 00:42
Ասելի՞ք: Գագոն հազար անգամ ավելի շատ ասելիք ունի, քան էն զիբիլը:
Բյուր, Գագոյության ասելիքը վաղուց ասած ա:
Ես սենց եմ գնահատում ստեղծագործությունը - ամբողջը պատմել մեկ կամ երկու նախադասությամբ, ասել է թե գտնել էդ անտերի առանցքը, իսկ Գագոյությունը (դրա հայերենը գործածական բառը չգրեմ) ոչ մի նոր բան չի ասում, ոչինչ չի տալիս, նույնիսկ շարադրանքդ բան չի փոխում, իսկ էնտեղ դու բողոքում ես, կամ բողոքելու քո տարերակը ;) ու ես դա հետո կարող եմ մի երկու նախադաությամբ ներկայացնել: Նույնիսկ էն, որ ամեն տողով մեկի մասին գրում ես, ինձ դա կարևոր ու լավն ա թվում, որովհետև ի վերջո գրում են ոչ թե օդում ինչ-որ բան ստանալու համար, այլ ինչ-ոչ բան ապրելու արդյունքում:

Համ էլ ես Սևակ եմ սիրում, դու չէ, նույն կերպ դու կարող ես Գագոյությունը համարել լավը, իսկ ես ՝ ոչ :)

StrangeLittleGirl
01.12.2012, 00:42
Էկեք կռվելու տեղը մյուս մրցույթի թեման որոշենք:
Ի՞նչ կասեք :think
Ըհը: :)) ես անհամբեր սպասում եմ մյուս մրցույթին:

18, չստացվեց, ես ընթերցող եմ, մի տանջվի գուշակելու պահով
չեմ հավատում :P

StrangeLittleGirl
01.12.2012, 00:44
Բյուր, Գագոյության ասելիքը վաղուց ասած ա:
Ես սենց եմ գնահատում ստեղծագործությունը - ամբողջը պատմել մեկ կամ երկու նախադասությամբ, ասել է թե գտնել էդ անտերի առանցքը, իսկ Գագոյությունը (դրա հայերենը գործածական բառը չգրեմ) ոչ մի նոր բան չի ասում, ոչինչ չի տալիս, նույնիսկ շարադրանքդ բան չի փոխում, իսկ էնտեղ դու բողոքում ես, կամ բողոքելու քո տարերակը ;) ու ես դա հետո կարող եմ մի երկու նախադաությամբ ներկայացնել: Նույնիսկ էն, որ ամեն տողով մեկի մասին գրում ես, ինձ դա կարևոր ու լավն ա թվում, որովհետև ի վերջո գրում են ոչ թե օդում ինչ-որ բան ստանոլւ համար, այլ ինչ-ոչ բան ապրելու արդյունքում:

Համ էլ ես Սևակ եմ սիրում, դու չէ, նույն կերպ դու կարող ես Գագոյությունը համարել լավը, իսկ ես ՝ ոչ :)
Գերեզմանատան ասելիքը մի քանի անգամ ավելի շատ ա սպառված: «Ինձ ոչ ոք չի հասկանում» շարքից ա, չնայած էլի եմ ասում՝ լավ ա, որ էդ գրեցի, որովհետև եթե չգրեի, նոր փուլի չէի անցնելու:

Weather
01.12.2012, 00:44
չեմ հավատում :P[/QUOTE]

հեսա պետքա ընկնեմ հակառակը համոզեմ, լավ եղանակս վերցնեմ ու գնամ, ակումբցիներին չբորբոքեմ շատ

StrangeLittleGirl
01.12.2012, 00:46
հեսա պետքա ընկնեմ հակառակը համոզեմ, լավ եղանակս վերցնեմ ու գնամ, ակումբցիներին չբորբոքեմ շատ

Մեղրիում տա՞ք ա

Rhayader
01.12.2012, 00:51
սկսիր քեզանից չերևակայելու պահը, խելքը գլխին մարդը չէր նեղվի ասածներիցս

Խելքը գլխին մարդը լեզուն այդքան չէր երկարացնի ու մարդկանց մի ամբողջ սերնդի չէր կպնի: Փաստորեն, դու ես, Արաքս:) սկսե՞նք հին սերնդի մեղքերը հիշել: Հենց քեզանից, հենց այս մրցույթի նախորդ իրականացումներից: Թե՞ արդեն լեզուդ կուլ գնաց:

Dayana
01.12.2012, 00:51
Գերեզմանատան ասելիքը մի քանի անգամ ավելի շատ ա սպառված: «Ինձ ոչ ոք չի հասկանում» շարքից ա, չնայած էլի եմ ասում՝ լավ ա, որ էդ գրեցի, որովհետև եթե չգրեի, նոր փուլի չէի անցնելու:
Հենց էդ էլ ասում եմ, էլի: Գրի էն, ինչ էդ պահին ես զգում, գրի էն, որը կօգնի էդ էտապից դուրս գալ: Մի խոսքով, անցած լինի:
Մյուս Պրագա գալուց ձեն կհանես ;)

Արևանուռ
01.12.2012, 00:53
Մեղրիում բավականին տաք է, ծառերը ամբողջովին չեն տերևաթափվել ու դեռևս ոսկեգույն աշուն է, մարդիկ էլ բավականին բարի են ու ժպտադեմ

պատմությունը որ ներկայացրել էի, իմ համար բավականին ցավոտ թեմա է, ահա
http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=49952

Գալաթեա
01.12.2012, 00:54
Ինձ համար ինչն ա հետաքրքիր, որ ես Գալաթեայի գրելը, փաստորեն սիրում եմ, չնայած իրոք, երբ գիտեմ՝ հեղինակը ինքն ա, էլի սիրում եմ, բայց միշտ, երբ չգիտեմ էլ՝ ինքն ա, էլի սիրում եմ ու ոչ մի անգամ չեմ էլ կարողանում ենթադրել: Դե Նատաշային չճանաչել անհնար ա, գոնե ինձ համար: Համբարձումը նորություն էր: Շնորհավորում եմ, ստեղծագործական նորանոր վերելքներ եմ մաղթում: Գալաթեայի՝ ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքի մասին խոսել ու խոսել կարելի ա, նորից նայեցի տեքստը, խնամքով, պարբերությունները տեղը, որտեղ պետք ա իրարից հեռացված, որտեղ պետք ա՝ շեղատառ: Ոնց կարելի էր չգուշակել: Քո գրելը ոչ միայն սիրում եմ, այլ շատ մեծ հարգանք, շատ վեհ չհնչի, ակնածանք եմ տածում: Շնորհավորում եմ բոլորին:

Շնորհակալ եմ Շին ջան, շատ :)

Գալաթեա ԲՌԱՎՈ: Հենց կարդացել եմ Գետնահարկն այն է դարձել իմ ֆավորիտը մինչև վերջին վայրկյանը, թեև ես ֆանտաստիկայի ֆանատ եմ, ոչ թե սարսափի ու Գետնահարկն էլ մի առանձնահատուկ վախենալու չէր, բայց լավն էր: Մի տեսակ անավարտություն ուներ, ես սիրում եմ գործեր, որ վերջը թողում են քո հայեցողությանը, որ ինքդ որոշես մարդուն հում-հում կերան, թե դա պարզապես երազ էր, բայց էստեղ իրականում անավարտության, կիսատության, հիմնական ասելիքի բացակայության պահը կար, պարզապես գրավիչ սյուժ էր, բայց էնքան լավ ու ոճական տեսանկյունից հետաքրքիր գրած, որ հիմա էլ անկախ քվեարկության արդյունքից ինձ համար հաղթողը դա է: Ամենասկզբում ես ծանոթ ֆանտաստներից մեկին էի կասկածում, որ կլինի հեղինակը, հետո արդեն միասին էինք անհամբեր սպասում, թե երբ հեղինակը կբացահայտվի: Անգամ զվարճալի պահ եղավ, Դավիթին հարցրեցի, ուղղակի ասաց հին գրող է, ու ես երևակայում էի, թե մի 60 տարեկան... Ենթադրում եմ, որ ֆեյսբուքում քեզ արդեն գտել եմ, արձագանքիր, լավ :D

Ալֆա Մեկ ջան, շնորհակալ եմ: Ֆեյբուքով ճիշտն ասած չեմ ստացել ընկերության հրավեր: Մեծ հաճույքով կընդունեմ, որ ուղարկես: Դավիթի ցանկում կամ ընկերների:

Շնորհավոր տաղանդավորներ ջան ;)

Մերսի, Weather, դու էլ լավ լինես:

Ժող ջան, շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար: Եվ դրական, և բացասական: Բյուրն արդեն ասել ա, ես էլ ավելացնեմ, որ իսկապես դժվար ա սահմանափակ նիշերի մեջ տեղավորվելը: Գրելուց մի պահ ստուգել եմ քանակը, 9500-ի կարգի էր, այ էդքան կրճատել եմ :)
Քինգի ազդեցության կասկածները ճիշտ էին: Հենց նոր վերջացրել էի իր ամենավախենալու գործերից մեկը՝ Desperation-ը:

Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներից և չքվեարկողից:
Դավիթ ջան, շնորհակալություն մրցույթը Ակումբ բերելու համար: Հավես էր էս աշխուժությունը, փողը ջանդամ, ամենասիրածս բանն էս քննարկումներն են :D
Բյուր ջան, քեզ հատուկ պաչ:

Mephistopheles
01.12.2012, 00:55
Մե՞ֆ: Աչքերս թռան ճակատիս: Ինչի՞ց որոշեցիր, որ սիրահարվել եմ :' Աստված հեռու տանի էդ տղուց էլ, իրա նմաններից էլ: Վրեժ լուծում էի ընդամենը նրա համար, որ ինքն առանց հրավերի հայտնվել էր մեր երեկոյին հերիք չի, դեռ ուզում էր իրա պայմանները թելադրել: Պատմվածքը մենակ էդքանով ա իրականության հետ կապված: Մնացած սաղ հորինված ա, կամ էլ ուրիշ իրական կերպարներից ա վերցված:

Ասեմ… մեկը որ անկոչ հյուրի նման հայտնվում ա, դրան պատմվածք չեն նվիրում… ոչ էլ պատժում են… ոչ էլ փորձում են գայթակղել (չասես չի եղեկ)… փորձել ես, քյառթը վրեդ չի նայել դու էլ կատաղել ես, մտքիդ եկածը մտածել ես ու հետո էլ գրել ես… սիրելուց չես նայում քյառթ ա թե չէ…

բայց ինչու՞ չարեցիր :(
դու իմ գրածները չես կարդու՞մ… այսինքն ում եմ ասում… դու գրող ես ուզում դառնալ ոչ թե կարդացող…

իմիջայլոց ասեմ… հեչ լավ չես պախկվում… դու որ քեզ չես տեսնում, չի նշանակում որ մարդիկ էլ քեզ չեն տեսնում… գիտեմ աչքերդ փակել ես ու բան չի երևացել…

Mephistopheles
01.12.2012, 00:56
հեսա պետքա ընկնեմ հակառակը համոզեմ, լավ եղանակս վերցնեմ ու գնամ, ակումբցիներին չբորբոքեմ շատ

մի գնա…

StrangeLittleGirl
01.12.2012, 01:07
Ասեմ… մեկը որ անկոչ հյուրի նման հայտնվում ա, դրան պատմվածք չեն նվիրում… ոչ էլ պատժում են… ոչ էլ փորձում են գայթակղել (չասես չի եղեկ)… փորձել ես, քյառթը վրեդ չի նայել դու էլ կատաղել ես, մտքիդ եկածը մտածել ես ու հետո էլ գրել ես… սիրելուց չես նայում քյառթ ա թե չէ…
Մեֆ, թարսի պես, իմ բոլոր պատմվածքների հերոսները հենց էդ անհաջող մարդիկ են: Դու ոչ մի տեղ չես տեսնի մեկի, որով հիանում եմ: Ինձ մոտիկ մարդիկ հաճախ են ասում՝ մեր մասին պատմվածք գրի: Չեմ կարա՝ հասկանու՞մ ես: Մարդ պիտի մի ձևի վատը լինի, որ իրանից հնարավոր լինի գրական կերպար ստանալ:

Ինչ վերաբերում ա գայթակղելուն, Մեֆ իսկականից լավ էլի... Դա մարդկային նենց տեսակ ա, որ մտքիս ծերով չի էլ անցնի, չեմ էլ մտածի: Ախր պատմվածքում էլ ա ներկայացված իրա տիպը: Ուրեմն դու իմ մասին էդքան վատ կարծիքի՞ ես:

դու իմ գրածները չես կարդու՞մ… այսինքն ում եմ ասում… դու գրող ես ուզում դառնալ ոչ թե կարդացող…
կարդում եմ: ի՞նչ եմ բաց թողել:

իմիջայլոց ասեմ… հեչ լավ չես պախկվում… դու որ քեզ չես տեսնում, չի նշանակում որ մարդիկ էլ քեզ չեն տեսնում… գիտեմ աչքերդ փակել ես ու բան չի երևացել…
Ճիշտն ասած, պախկվելու փորձ չեմ էլ արել (հատկապես ակումբցիներից անհնար ա): Ուղղակի կրկնում եմ՝ չգիտեի, որ ակումբում ա լինելու: Իսկ ակումբից դուրս ցանկացած մրցույթի դեպքում, հավատա, ինձ համար ավելի ձեռնտու ա կեղծանունով մասնակցելը. մեկ ա, ժյուրին ձեռագիրս չգիտի, բայց անուն-ազգանունս կարա իմ դեմ խաղա:

StrangeLittleGirl
01.12.2012, 01:10
Գալ, քեզ էլ հատուկ պաչ: :)

Mephistopheles
01.12.2012, 01:16
Մեֆ, թարսի պես, իմ բոլոր պատմվածքների հերոսները հենց էդ անհաջող մարդիկ են: Դու ոչ մի տեղ չես տեսնի մեկի, որով հիանում եմ: Ինձ մոտիկ մարդիկ հաճախ են ասում՝ մեր մասին պատմվածք գրի: Չեմ կարա՝ հասկանու՞մ ես: Մարդ պիտի մի ձևի վատը լինի, որ իրանից հնարավոր լինի գրական կերպար ստանալ:

Ինչ վերաբերում ա գայթակղելուն, Մեֆ իսկականից լավ էլի... Դա մարդկային նենց տեսակ ա, որ մտքիս ծերով չի էլ անցնի, չեմ էլ մտածի: Ախր պատմվածքում էլ ա ներկայացված իրա տիպը: Ուրեմն դու իմ մասին էդքան վատ կարծիքի՞ ես:

լավ ես ասում որ վատ մարդկանց մասին ես գրում, բայց մարդուն մի անգամ տենալով չես կարող ասել վատն ա… պետք ա երկար հարաբերությունների մեջ լինեք որից հետո նոր կարողանաս մարդուն էն աստիճանի ատես որ համարես վատ մարդ… so մի բան եղել ա որ չես ասում… ուղղակի ամաչում ես…

կարդում եմ: ի՞նչ եմ բաց թողել:

բա որ կարդում ես ո՞նց ա էն եքյա գրառումը բաց ես թողել… ինքս ինձ դանակահերլ եմ, դիսկվալիֆիկացրել եմ… երևի մենակ առաջին մի քանի տողն ես կարդացել…

Ճիշտն ասած, պախկվելու փորձ չեմ էլ արել (հատկապես ակումբցիներից անհնար ա): Ուղղակի կրկնում եմ՝ չգիտեի, որ ակումբում ա լինելու: Իսկ ակումբից դուրս ցանկացած մրցույթի դեպքում, հավատա, ինձ համար ավելի ձեռնտու ա կեղծանունով մասնակցելը. մեկ ա, ժյուրին ձեռագիրս չգիտի, բայց անուն-ազգանունս կարա իմ դեմ խաղա:
լավ ես արել, բայց Նատաշա Համիդովան ո՞րն ա այ աղջիկ ջան… գրող ես, էդքան ա՞ երևակայությունդ… Շուշան Պետրոսյան դնեիր… Շպռոտ դնեիր… եսիմ ընդեղ… հայկական մի բան… Որմիզդուխտ… մի հատ կարգին կեղծանուն չկարացա՞ր գտնեիր…

StrangeLittleGirl
01.12.2012, 01:25
լավ ես ասում որ վատ մարդկանց մասին ես գրում, բայց մարդուն մի անգամ տենալով չես կարող ասել վատն ա… պետք ա երկար հարաբերությունների մեջ լինեք որից հետո նոր կարողանաս մարդուն էն աստիճանի ատես որ համարես վատ մարդ… so մի բան եղել ա որ չես ասում… ուղղակի ամաչում ես…
Մեֆ, էդ տղան իմ կուրսից ա էղել, հետո ֆակուլտետը փոխել ա: Մի տարի հետը ամեն օր դասի եմ գնացել, բայց մենակ էդքանը: Հիմա պիտի դնեմ համոզեմ, որ բան չի՞ էղել: Լուրջ եմ ասում, ինձ ահավոր վիրավորւմ ես տենց մտածելով: Եթե քեզ ինտիմ մանրամասներ հետաքրքիր են, ասա՝ ավելի հետաքրքիր բաներ պատմեմ:

բա որ կարդում ես ո՞նց ա էն եքյա գրառումը բաց ես թողել… ինքս ինձ դանակահերլ եմ, դիսկվալիֆիկացրել եմ… երևի մենակ առաջին մի քանի տողն ես կարդացել…
կարդացել եմ, կարդացել եմ նաև էն մեկը, որտեղ վերակվալիֆիկացրել ես:

լավ ես արել, բայց Նատաշա Համիդովան ո՞րն ա այ աղջիկ ջան… գրող ես, էդքան ա՞ երևակայությունդ… Շուշան Պետրոսյան դնեիր… Շպռոտ դնեիր… եսիմ ընդեղ… հայկական մի բան… Որմիզդուխտ… մի հատ կարգին կեղծանուն չկարացա՞ր գտնեիր…

Նատաշա Համիդյանը Գագոյի աղջիկ տեսակն ա: Գագոն Նատաշի երազանքի մյուս թայն ա: Կարդա էս (http://blog.inknagir.org/?p=760): :))
Աչքիս դու իմ գրածները նորմալ չես կարդում :D Վերոնշյալ մրցույթի ժյուրին մինչև հիմա էլ չգիտի, որ էդ ես եմ էղել: :))

Գալաթեա
01.12.2012, 01:29
Հա, քիչ մնաց մոռանայի, Կակտուսիկ, քեզ էլ պաչ :love

Գալաթեա
01.12.2012, 01:30
Մեֆ, ի՞նչ ես կպռճկվել Բյուրից:

Հայկօ
01.12.2012, 01:32
Շնորհավոր, ժողովուրդ ջան, ապրեք :): Համբարձում, Լիլ, Բյուր :): Սենց բաներից հետո իմ գրելն էլ ա մի տեսակ գալիս :)):

Հայկօ
01.12.2012, 01:33
Հա, Բյուր, բայց քո հետ թեմա ունեմ. դու փաստորեն կարգին գիտաֆանտաստիկ հեղինակ ես, չէինք իմացել: Ասում ես՝ Գագոն ծառի տակ համբուրվում էր տղու հետ, հա՞ :)): Փհա՜յ :)):

Ուլուանա
01.12.2012, 01:34
Համբարձում, Բյուր և Լիլիթ, շնորհավորում եմ :)։ Չնայած «Գագոյի» ու «Գետնահարկի» հաղթանակը չէի ուզում :)), բայց ուրախ եմ, որ ամեն դեպքում հաղթեցին էն գործերը, որոնցում լավ շարադրանքը, գրելու հմտությունն ակնհայտ էր։ Համ էլ ուրախ եմ, որ գլխավոր հաղթողն ակումբցի չի, էն՝ Շինարարի նկատի ունեցած պատճառով :))։

Mephistopheles
01.12.2012, 01:35
Շնորհավոր, ժողովուրդ ջան, ապրեք :): Համբարձում, Լիլ, Բյուր :): Սենց բաներից հետո իմ գրելն էլ ա մի տեսակ գալիս :)):

ընթացքում չէր գալի՞… ուզում ես ասես, որ տենում ես ովքեր են հաղթողները դու էլ ես ուզում մասնակցե՞ս… յանըմ ես հեչի պես մի 2-րդ տեղ կբռնե՞մ…

StrangeLittleGirl
01.12.2012, 01:36
Հա, Բյուր, բայց քո հետ թեմա ունեմ. դու փաստորեն կարգին գիտաֆանտաստիկ հեղինակ ես, չէինք իմացել: Ասում ես՝ Գագոն ծառի տակ համբուրվում էր տղու հետ, հա՞ :)): Փհա՜յ :)):
Չէ, երկնքից ընկավ երեք խնձոր :D

CactuSoul
01.12.2012, 01:38
Հա, քիչ մնաց մոռանայի, Կակտուսիկ, քեզ էլ պաչ :love
:love:oy
Քեզ էլ շնորհակալություն, որ էդքան լավ ես գրում:

Հայկօ
01.12.2012, 01:40
Չէ, երկնքից ընկավ երեք խնձոր :D

Տղեքին ի՞նչ կարմիր խնձոր, այ օբյեկտիվ իրականությունից կտրված սփյուռքահայ :angry: Էդքան լավ սկսել էիր, մի բան անեիր՝ մի բան լիներ, էլի, որ գոնե մի քիչ հավատալու լիներ Գագոյի կործանումը, հավեսով կարդում էի: Երգիրը երգիր չի:

StrangeLittleGirl
01.12.2012, 01:43

Կարմիրի անուն ո՞վ տվեց :D
7500 նիշ :angry

Հայկօ
01.12.2012, 01:43
ընթացքում չէր գալի՞… ուզում ես ասես, որ տենում ես ովքեր են հաղթողները դու էլ ես ուզում մասնակցե՞ս… յանըմ ես հեչի պես մի 2-րդ տեղ կբռնե՞մ…

Չէ, ընդսմին որ տեսնում եմ՝ տարածքում ովքեր կան, հասկանում եմ, որ շանսերս զրոյի են ձգտում, սկսում եմ ուրիշ բաներով զբաղվել, միշտ տենց ա եղել :)): Բայց գրելը դզում ա, մեկ-մեկ պետք ա՝ պրոֆիլակտիկ նկատառումներով:

Chuk
01.12.2012, 01:44
Weather, ամեն դեպքում իսկապես հետաքրքիր ա, քո տարբերակը ո՞րն էր, «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը», թե՞ «Լռությունն ինքն էր» :think

Քաշվել չկա :) Երկու տարբերակն էլ իրենց յուրովի հետաքրքրությունն ու հմայքն ունեցել են, անկախ նրանից, թե ով որն է հավանել, ով որը չի հավանել, ով որն է գովել, ով որն է քննադատել:

Mephistopheles
01.12.2012, 01:46
Մեֆ, էդ տղան իմ կուրսից ա էղել, հետո ֆակուլտետը փոխել ա: Մի տարի հետը ամեն օր դասի եմ գնացել, բայց մենակ էդքանը: Հիմա պիտի դնեմ համոզեմ, որ բան չի՞ էղել: Լուրջ եմ ասում, ինձ ահավոր վիրավորւմ ես տենց մտածելով: Եթե քեզ ինտիմ մանրամասներ հետաքրքիր են, ասա՝ ավելի հետաքրքիր բաներ պատմեմ:

մենակ էդքա՞ն… so մենակ "էդքան"-ից որոշել ես որ վատն ա՞… հիմա կամ գրականությունդ ա սուտ, կամ դու ես սուտ ասում Բյուր… ո՞նց կլնի տենց… ո՞նց ա էդ տղեն տենց նստվածք տվել մեջդ որ հլա մի բան էլ պատմվածք ես գրել ու պատժել ես… բոլոր քյառթերն ե՞ն քեզ տենց ներշնչում Բյուր…

ինտիմ չեմ ուզում Բյուր… ճշմարտությունն եմ ուզում…

կարդացել եմ, կարդացել եմ նաև էն մեկը, որտեղ վերակվալիֆիկացրել ես:

դե ասում եմ էլի… չես կարդացել, խորությամբ չես կարդում… չլինի՞ քեզ մենակ քվե հավաքելն էր հետաքրքրում… հաաա՜՜՜… հիմա հասկանում եմ…

Նատաշա Համիդյանը Գագոյի աղջիկ տեսակն ա: Գագոն Նատաշի երազանքի մյուս թայն ա: Կարդա էս (http://blog.inknagir.org/?p=760): :))
Աչքիս դու իմ գրածները նորմալ չես կարդում :D Վերոնշյալ մրցույթի ժյուրին մինչև հիմա էլ չգիտի, որ էդ ես եմ էղել: :))

OK… արդեն չգիտեմ ինչին հավատամ…

Mephistopheles
01.12.2012, 01:48
Weather, ամեն դեպքում իսկապես հետաքրքիր ա, քո տարբերակը ո՞րն էր, «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը», թե՞ «Լռությունն ինքն էր» :think

Քաշվել չկա :) Երկու տարբերակն էլ իրենց յուրովի հետաքրքրությունն ու հմայքն ունեցել են, անկախ նրանից, թե ով որն է հավանել, ով որը չի հավանել, ով որն է գովել, ով որն է քննադատել:

Չուկ, Ֆոտոնը գիտի՞ որ դու տենց փիս եղանակով ես հետաքրքրված… կարող ա՞ աշոծյանի օֆիսից ա եղանակը…

Հայկօ
01.12.2012, 01:52
Կակտուս, էն օրը էլի «նա ամբողջովին թավալվում էր մահճակալի վրա»-ն եմ հիշել, բացել էր :)): Հա, ասածս ինչ ա. Իվուն ճիշտ ա ասում, նոր թեմա, նոր կյանք, մի մատ խորքից, ելման դիրքից...

StrangeLittleGirl
01.12.2012, 01:53
մենակ էդքա՞ն… so մենակ "էդքան"-ից որոշել ես որ վատն ա՞… հիմա կամ գրականությունդ ա սուտ, կամ դու ես սուտ ասում Բյուր… ո՞նց կլնի տենց… ո՞նց ա էդ տղեն տենց նստվածք տվել մեջդ որ հլա մի բան էլ պատմվածք ես գրել ու պատժել ես… բոլոր քյառթերն ե՞ն քեզ տենց ներշնչում Բյուր…
Մեֆ, լավ, սենց ասեմ: Կարող ա՝ վատը չի, իրա ախպեր-ընգեր շրջապատում հարգված տղա ա: Էդ ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ու ասում եմ՝ էդ մի տարում ինքը չկար էլ տեսադաշտումս: Առաջին կուրս, բան: Դեռ դպրոցական տարիներից ծանոթ մարդկանց հետ էի շփվում: Բայց այ որ ինքը հայտնվեց մեր կուրսի բավական ինտիմ հավաքույթին ու ոչ մի կերպ չտեղավորվեց դրա մեջ, որ դեռ մի բան էլ սկսեց ինձ կյանքի դասեր տալ (հա, եթե հետաքրքրում ա, թե ինչից եմ տենց ջղայնացել, էն արտահայտությունն էր, թե՝ չգիտեի, որ սենց տեղեր ես գալիս, մեկ էլ որ վատացավ, որ ասեցի՝ հեսա ես էլ եմ պարելու):

ինտիմ չեմ ուզում Բյուր… ճշմարտությունն եմ ուզում…
ախր չկա, որ ասեմ: սաղ ասել եմ:

դե ասում եմ էլի… չես կարդացել, խորությամբ չես կարդում… չլինի՞ քեզ մենակ քվե հավաքելն էր հետաքրքրում… հաաա՜՜՜… հիմա հասկանում եմ…
այ մարդ, ինձ քվե պետք չի, հազար անգամ ասում էի՝ Գետնահարկի օգտին քվեարկի

OK… արդեն չգիտեմ ինչին հավատամ…
չես հավատում, մի հավատա, բայց դա իրոք տենց ա :D ահագին խոխմա պատմություն ա: մրցանակաբաշխությանն ընկերուհուս էի ուղարկել: խեղճին հում-հում կերան, ասում էին՝ խաբում ես, թե Նատաշայի ընկերուհին ես, Նատաշան հենց դու ես որ կաս :D

ivy
01.12.2012, 01:54
Կակտուս, էն օրը էլի «նա ամբողջովին թավալվում էր մահճակալի վրա»-ն եմ հիշել, բացել էր :)): Հա, ասածս ինչ ա. Իվուն ճիշտ ա ասում, նոր թեմա, նոր կյանք, մի մատ խորքից, ելման դիրքից...

Հա բա, նոր թեմա: Իմ հավեսն էլ էկավ արդեն, գրել եմ ուզում: Թեմա ասե՜ք :))

StrangeLittleGirl
01.12.2012, 01:56

տոնե՞րը :oy ուղղակի տպվելիս արդեն հնացած կլինի թեման

Mephistopheles
01.12.2012, 01:56
Չէ, ընդսմին որ տեսնում եմ՝ տարածքում ովքեր կան, հասկանում եմ, որ շանսերս զրոյի են ձգտում, սկսում եմ ուրիշ բաներով զբաղվել, միշտ տենց ա եղել :)): Բայց գրելը դզում ա, մեկ-մեկ պետք ա՝ պրոֆիլակտիկ նկատառումներով:

Գրի մի բան դիր Հայկ ջան… պապայի արև թե քննարկեմ… ես էլ չեմ քննարկելու… 10 տուգանայինը վրես թանգ ա գալի… եկու հատ էլ սենց մրցույթի քննարկման մասնակցեմ էլ ակումբ չեմ կարա մտնեմ ընգեր… Չուկը չդիմացավ վերջը քրֆեց ինձ… տարավ շենքի հետև քրֆեց…

Գալաթեա
01.12.2012, 01:57
Սաջիտարիուսը ֆենթեզի էր առաջարկել:
Մենք էլ դա չենք արել երբեք Ակումբում: Գուցե փորձե՞նք:

Chuk
01.12.2012, 01:58
Weather, ամեն դեպքում իսկապես հետաքրքիր ա, քո տարբերակը ո՞րն էր, «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը», թե՞ «Լռությունն ինքն էր» :think

Քաշվել չկա :) Երկու տարբերակն էլ իրենց յուրովի հետաքրքրությունն ու հմայքն ունեցել են, անկախ նրանից, թե ով որն է հավանել, ով որը չի հավանել, ով որն է գովել, ով որն է քննադատել:

Չնայած, Անի ջան, իրականում մի քիչ էլ ուսումնասիրեցի ու հասկացա, որ հարցս ավելորդ է: Քո տարբերակի մասին չէի խոսել: Հիմա խոսեմ... «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»:
Իրականում ինքը գեղեցիկ գործ էր, կամ էլ կարող էր գեղեցիկ գործ լինել: Բայց իրան խանգարող բաներ կային: Ինձ ամենախանգարողը բազմակետերն էին, անվերջ ու անդադար բազմակետերը, որոնք անընդհատ շեղում ու անավարտություն էին հաղորդում: Չիմաստավորված անավարտություն: Երկրորդ խագարողը համեմատություններն էին, որոնք որևէ դրական ազդեցություն չէին ունենում ստեղծագործության վրա ու անհասկանալի էր լինում դրանց օգտագործումը, օրինակ՝ «Գլոբալ տաքացում, որի պատճառն ընդամենը արտադրված ածխաթթու գազն է»: Ի՞նչ աստղատթթու գազ, ի՞նդ գլոբալ տաքացում... Կամ ավելորդ տառերի կիրառումը, օրինակ՝ «ամենաերկաաաաաաաաաաաար»: Ինչի՞ համար էր այդքան շատ ա-երը: Մի «ա»-ով էլ ամեն ինչ ասված կլիներ:

Բայց, Անի ջան, սրանք էն բաներն էին, որոնք ինձ չբավարարեցին: Իսկ ստեղծագործությանդ մեջ զգացվում էր հեղինակի գեղեցիկը տեսնելու ունակությունը, կյանքը զգալու ունակությունը, ու դրանք կիսվելու, ուրիշին հաղորդակից դարձնելու տաղանդը: Ուղղակի իմ կարծիքով դեռ ահագին պետք է աշխատել, հղկել խոսքը, նախադասությունները, շարադրանքը:

Ու իհարկե սա ընդամենը անհատի կարծիք է, Անի ջան:

StrangeLittleGirl
01.12.2012, 02:01
Սաջիտարիուսը ֆենթեզի էր առաջարկել:
Մենք է դալ չենք արել երբեք Ակումբում: Գուցե փորձե՞նք:
Կարելի ա: :) Էս անգամ հաստատ հանդիսատես կլինեմ, տեսնեմ՝ էդ ոնց ա լինում, ես ֆենթզիից հեռու եմ:

Chuk
01.12.2012, 02:09
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ուղարկած տարբերակների համար: Գաղտնիք չի, որ շատ գործեր չեմ հավանել (ոնց որ երևի բոլորը), բայց առնվազն կատարած աշխատանքի համար շնորհակալ եմ:

Հաղթողներ ջան, շնորհավորում եմ: Իրականում շատ իրավաչափ էր ձեր հաղթանակը, իմ կարծիքով, ամենատարբերվող ու ամենալավ գործերն էին: Իրականում մեկ էլ Քարահունջի մասին գործն եմ հավանել, բայց սյուժետային բացակայության, զուտ նկարագրություն լինելու պատճառով երևի թե ճիշտ ա, որ ինքը չկա հաղթողների մեջ: Հաղթածներից մենակ «Գետնահարկի» օգտին չեմ քվեարկել, բայց էլի հավանածներիս մեջ էր: Ու ոչ միայն իմ հավանածների, այլ իսկապես լավագույն գործերից էր: Թե ինչու չեմ քվեարկել, թող մնա իմ խղճին, չեմ գրի: Բյուր, քո գործը լավն էր, մենակ ֆինալն էր արհեստական: Կարելի է մշակել՝ հետագայի համար: Լիլ ջան, քո գրածն էլ ա շատ լավը, բայց դու ավելին կարող ես, ու ես գիտեմ, որ նման ոճի գործերում երկարության սահմանափակումը մեծ դեր ունի: Չգիտեմ, որպես խնդրանք ձևակերպեմ, թե ինչ, բայց կուզեի հետագայում էս գործի ավելի ամբողջական տարբերակը կարդալ: Համբարձում, դու չգիտեմ ակումբում կարդում ես, թե չէ, քո գործի մասին արդեն գրել եմ թեմայում, լավ ու ամբողջական պատմվածք է, միայն կուզեի, որ պերսոնաժները նման փոքր տարածքում ավելի քիչ լինեին:

Շնորհավորում եմ ժողովուրդ ջան :) Լավ մրցույթ էր, ինձ ուրախացրեց :)

Mephistopheles
01.12.2012, 02:11
Մեֆ, լավ, սենց ասեմ: Կարող ա՝ վատը չի, իրա ախպեր-ընգեր շրջապատում հարգված տղա ա: Էդ ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ու ասում եմ՝ էդ մի տարում ինքը չկար էլ տեսադաշտումս: Առաջին կուրս, բան: Դեռ դպրոցական տարիներից ծանոթ մարդկանց հետ էի շփվում: Բայց այ որ ինքը հայտնվեց մեր կուրսի բավական ինտիմ հավաքույթին ու ոչ մի կերպ չտեղավորվեց դրա մեջ, որ դեռ մի բան էլ սկսեց ինձ կյանքի դասեր տալ (հա, եթե հետաքրքրում ա, թե ինչից եմ տենց ջղայնացել, էն արտահայտությունն էր, թե՝ չգիտեի, որ սենց տեղեր ես գալիս, մեկ էլ որ վատացավ, որ ասեցի՝ հեսա ես էլ եմ պարելու):

ուրեմն դու գրում ես մարդկանց մասին որոնք քեզ "բացարձակապես չեն հետաքրքրու՞մ"… հետաքրքիր ա… պտի ասենք "ապրես էս ինչ լավ ես անու՞մ"… Բայս խի՞ քեզ սկսեց կյանքի դասեր տալ… ուրիշ մարդ չկա՞ր… ինքը տենց կյանք ա դասավանդու՞մ…

"Սենց տեղեր"ը որն ա Բյուր… ստրիպ բարը՞… դուք համակուրսեցիներով ստրիպ-բարում ե՞ք հանդիպում, որ հլա պարելն էլ ամոթ ա ու դու էլ իրա իննադու ուզեցիր պարել… Լավ, բայց իրականում ի՞նչ եղավ, պարեցի՞ր…

ախր չկա, որ ասեմ: սաղ ասել եմ:

հա, բա ո՞նց… ես էլ Ջոն Լեննոնն եմ…

այ մարդ, ինձ քվե պետք չի, հազար անգամ ասում էի՝ Գետնահարկի օգտին քվեարկի

Էդ "ստրատեգիան" մենք էլ գիտենք Բյուր ջան… երկնքիից նոր չենք իջել… վատ կլինե՞ր որ հիմա 2-րդ տեղը լինեիր… փոխարենը 3-րդ Գալի հետ կիսում ես…

Mephistopheles
01.12.2012, 02:16
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ուղարկած տարբերակների համար: Գաղտնիք չի, որ շատ գործեր չեմ հավանել (ոնց որ երևի բոլորը), բայց առնվազն կատարած աշխատանքի համար շնորհակալ եմ:

Հաղթողներ ջան, շնորհավորում եմ: Իրականում շատ իրավաչափ էր ձեր հաղթանակը, իմ կարծիքով, ամենատարբերվող ու ամենալավ գործերն էին: Իրականում մեկ էլ Քարահունջի մասին գործն եմ հավանել, բայց սյուժետային բացակայության, զուտ նկարագրություն լինելու պատճառով երևի թե ճիշտ ա, որ ինքը չկա հաղթողների մեջ: Հաղթածներից մենակ «Գետնահարկի» օգտին չեմ քվեարկել, բայց էլի հավանածներիս մեջ էր: Ու ոչ միայն իմ հավանածների, այլ իսկապես լավագույն գործերից էր: Թե ինչու չեմ քվեարկել, թող մնա իմ խղճին, չեմ գրի: Բյուր, քո գործը լավն էր, մենակ ֆինալն էր արհեստական: Կարելի է մշակել՝ հետագայի համար: Լիլ ջան, քո գրածն էլ ա շատ լավը, բայց դու ավելին կարող ես, ու ես գիտեմ, որ նման ոճի գործերում երկարության սահմանափակումը մեծ դեր ունի: Չգիտեմ, որպես խնդրանք ձևակերպեմ, թե ինչ, բայց կուզեի հետագայում էս գործի ավելի ամբողջական տարբերակը կարդալ: Համբարձում, դու չգիտեմ ակումբում կարդում ես, թե չէ, քո գործի մասին արդեն գրել եմ թեմայում, լավ ու ամբողջական պատմվածք է, միայն կուզեի, որ պերսոնաժները նման փոքր տարածքում ավելի քիչ լինեին:

Շնորհավորում եմ ժողովուրդ ջան :) Լավ մրցույթ էր, ինձ ուրախացրեց :)

Պարոն Աշոտյան Դուք ե՞ք…

StrangeLittleGirl
01.12.2012, 02:17
ուրեմն դու գրում ես մարդկանց մասին որոնք քեզ "բացարձակապես չեն հետաքրքրու՞մ"… հետաքրքիր ա… պտի ասենք "ապրես էս ինչ լավ ես անու՞մ"… Բայս խի՞ քեզ սկսեց կյանքի դասեր տալ… ուրիշ մարդ չկա՞ր… ինքը տենց կյանք ա դասավանդու՞մ…
Մեֆ, դասական քյառթական մոտեցում: Պիտի իրա շրջապատի աղջիկներին «տեր» կանգնի:

"Սենց տեղեր"ը որն ա Բյուր… ստրիպ բարը՞… դուք համակուրսեցիներով ստրիպ-բարում ե՞ք հանդիպում, որ հլա պարելն էլ ամոթ ա ու դու էլ իրա իննադու ուզեցիր պարել… Լավ, բայց իրականում ի՞նչ եղավ, պարեցի՞ր…
Ի՞նչ ստրիպ բառ, ի՞նչ բան: Մեֆ, երևանյան սովորական փաբ ա: Ոչ ստրիպ ա, ոչ էլ, ուղղակի քյառթի տեղ չի: Դու լրիվ կտրվել ես հայկական իրականությունից: Չէ, չպարեցի: Ու հերիք ա էլի իսկականից, ես չեմ սիրում իմ պատմվածքների նյութը հանրային սեփականություն դարձնել: Ինչ ուզում ես, մտածի: Հա, սաղ քո ասածն ա:

Էդ "ստրատեգիան" մենք էլ գիտենք Բյուր ջան… երկնքիից նոր չենք իջել… վատ կլինե՞ր որ հիմա 2-րդ տեղը լինեիր… փոխարենը 3-րդ Գալի հետ կիսում ես…
Ուֆ, Մեֆ, լավ էլի: Հա, շատ ավելի վատ կլիներ, որ երկրորդ տեղ մենակ լինեի: Ասում եմ՝ իրոք կուզեի Գալը հաղթեր: Ինձ մեկ էր՝ որ տեղը կընկնեմ: Էս գործով ինձ մեկ էր: Մենակ թե Գալը հաղթեր: Եթե քո աշխարհում դա չի տեղավորվում, քո գործն ա:

StrangeLittleGirl
01.12.2012, 02:20
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ուղարկած տարբերակների համար: Գաղտնիք չի, որ շատ գործեր չեմ հավանել (ոնց որ երևի բոլորը), բայց առնվազն կատարած աշխատանքի համար շնորհակալ եմ:

Հաղթողներ ջան, շնորհավորում եմ: Իրականում շատ իրավաչափ էր ձեր հաղթանակը, իմ կարծիքով, ամենատարբերվող ու ամենալավ գործերն էին: Իրականում մեկ էլ Քարահունջի մասին գործն եմ հավանել, բայց սյուժետային բացակայության, զուտ նկարագրություն լինելու պատճառով երևի թե ճիշտ ա, որ ինքը չկա հաղթողների մեջ: Հաղթածներից մենակ «Գետնահարկի» օգտին չեմ քվեարկել, բայց էլի հավանածներիս մեջ էր: Ու ոչ միայն իմ հավանածների, այլ իսկապես լավագույն գործերից էր: Թե ինչու չեմ քվեարկել, թող մնա իմ խղճին, չեմ գրի: Բյուր, քո գործը լավն էր, մենակ ֆինալն էր արհեստական: Կարելի է մշակել՝ հետագայի համար: Լիլ ջան, քո գրածն էլ ա շատ լավը, բայց դու ավելին կարող ես, ու ես գիտեմ, որ նման ոճի գործերում երկարության սահմանափակումը մեծ դեր ունի: Չգիտեմ, որպես խնդրանք ձևակերպեմ, թե ինչ, բայց կուզեի հետագայում էս գործի ավելի ամբողջական տարբերակը կարդալ: Համբարձում, դու չգիտեմ ակումբում կարդում ես, թե չէ, քո գործի մասին արդեն գրել եմ թեմայում, լավ ու ամբողջական պատմվածք է, միայն կուզեի, որ պերսոնաժները նման փոքր տարածքում ավելի քիչ լինեին:

Շնորհավորում եմ ժողովուրդ ջան :) Լավ մրցույթ էր, ինձ ուրախացրեց :)

Չուկ, իրոք շատ լավ մրցույթ էր :) Չես պատկերացնի՝ ոնց եմ հպարտանում ակումբով: Շնորհակալություն կազմակերպիչներին՝ Հեթանոսին, քեզ, Անուկին, մյուսներին: Հույս ունեմ՝ ավանդույթ կդառնա:

Ինչ վերաբերում ա իմ պատմվածքին, ապա իրա ամբողջ իմաստը հենց վերջն էր, որը, ոնց հասկանում եմ, չի ստացվել: Ճիշտ ա՝ եթե ավելի շատ տեղ ունենայի, ավելի տրամաբանական կսարքեի վերջը: Բայց դե անցած-գնացած գործ ա, ես էլ դրա վրա աշխատողը չեմ :)) Շնորհակալություն կարծիքի համար:

Գալաթեա
01.12.2012, 02:20
Բյուր, մի նեղվի, ջան: Մեֆին էլի տարել ա: Իր հետ պատահում ա: Հաճախ:
Մեֆ, ինձ ասելիք ունե՞ս:

Գալաթեա
01.12.2012, 02:24
Համբարձումը մեզ տենց էլ չպատվեց իր թանկագին ներկայությամբ:

Mephistopheles
01.12.2012, 02:27
Մեֆ, դասական քյառթական մոտեցում: Պիտի իրա շրջապատի աղջիկներին «տեր» կանգնի:

բայց ինքը ինչի՞ պտի քեզ տեր կանգներ… հը՞… դու իրա ի՞նչն ես…

Ի՞նչ ստրիպ բառ, ի՞նչ բան: Մեֆ, երևանյան սովորական փաբ ա: Ոչ ստրիպ ա, ոչ էլ, ուղղակի քյառթի տեղ չի: Դու լրիվ կտրվել ես հայկական իրականությունից: Չէ, չպարեցի: Ու հերիք ա էլի իսկականից, ես չեմ սիրում իմ պատմվածքների նյութը հանրային սեփականություն դարձնել: Ինչ ուզում ես, մտածի: Հա, սաղ քո ասածն ա:

Արդեն դառել ա Բյուր ջան, ես մեղացվոր ե՞մ… հիմա էլ ինձ ե՞ս մեղադրում… ըհը…

Ուֆ, Մեֆ, լավ էլի: Հա, շատ ավելի վատ կլիներ, որ երկրորդ տեղ մենակ լինեի: Ասում եմ՝ իրոք կուզեի Գալը հաղթեր: Ինձ մեկ էր՝ որ տեղը կընկնեմ: Էս գործով ինձ մեկ էր: Մենակ թե Գալը հաղթեր:

իսկ որ 3-ով լինեիք, կամ 4-ով… կամ սաղով ավելի հավես չէր լինի՞… ընկերովի մահը հարսանիքից էլ լավ ա, բա ընկերովի հաղթանակը ինչքան լավ կլիներ… բա որ մեկ ա խի՞ ես մասնակցում… դու չլնեիր հիմա Գալը 2-րդ տեղը հանգիստ բռնել էր… էլ չեմ ասում որ քո նինի ձեներն էլ գային կարող ա 1-նը լիներ… տենց ե՞ս ուզում…

Եթե քո աշխարհում դա չի տեղավորվում, քո գործն ա:

…իսկ էս արտահայտությունից ես շատ վիրավորվեցի… ո՞նց կարաս դու տենց բան ասես… ի՞նչ խղճով…

Mephistopheles
01.12.2012, 02:33
Բյուր, մի նեղվի, ջան: Մեֆին էլի տարել ա: Իր հետ պատահում ա: Հաճախ:
Մեֆ, ինձ ասելիք ունե՞ս:

ես ո՞նց չեմ քվեարկել… Բյուրին գծերից քցեինք… ես դաժե մտածում էի ՖԲ-ից մարդ բերեմ քվեարկել տամ Քարահունջը առաջ գցեմ, բայց հետո… իմ էշ խելքն ասա, էլի… մտածում էի Խենթը, բայց ձեբերը հերիք չէր մեկ էլ չէին համաձայնվում կարդային… ասում էին երկար ա նկարներ էլ չունի…

StrangeLittleGirl
01.12.2012, 02:33
բայց ինքը ինչի՞ պտի քեզ տեր կանգներ… հը՞… դու իրա ի՞նչն ես…
Բա իմ ասածն էլ ա էդ: Ուղղակի իրա քյառթական մտածելակերպով տենց չի:

Արդեն դառել ա Բյուր ջան, ես մեղացվոր ե՞մ… հիմա էլ ինձ ե՞ս մեղադրում… ըհը…
կարո՞ղ ա դու չես խոսացնում

իսկ որ 3-ով լինեիք, կամ 4-ով… կամ սաղով ավելի հավես չէր լինի՞… ընկերովի մահը հարսանիքից էլ լավ ա, բա ընկերովի հաղթանակը ինչքան լավ կլիներ… բա որ մեկ ա խի՞ ես մասնակցում… դու չլնեիր հիմա Գալը 2-րդ տեղը հանգիստ բռնել էր… էլ չեմ ասում որ քո նինի ձեներն էլ գային կարող ա 1-նը լիներ… տենց ե՞ս ուզում…
Մեֆ, ես արդեն սովոր եմ, որ մրցույթներում չեմ հաղթում: Դրա համար ինձ համար սյուրպրիզ էր, որ հլը մի բան էլ երկրորդ տեղ գրավեցի: Էս տարվա լավագույն արդյունքս էր, բայց հաստատ լավագույն գործս չէր: Եթե ուզում ես, ես հանգիստ կարամ հրաժարվեմ իմ մրցանակից ու երկրորդ տեղը զիջեմ Գալին: Դա ինձ համար խնդիր չի:

…իսկ էս արտահայտությունից ես շատ վիրավորվեցի… ո՞նց կարաս դու տենց բան ասես… ի՞նչ խղճով…
Էն խղճով, որով դու շարունակում ես թեման քչփորել ;)

Mephistopheles
01.12.2012, 02:34
Համբարձումը մեզ տենց էլ չպատվեց իր թանկագին ներկայությամբ:

Գալ… ի՞նչ գիտես ինչ կլներ… Հենա Բյուրը պատվել էր սաղին խառնում էր…

Գալաթեա
01.12.2012, 02:37
Բյուր, ախպոր պես, տենց լուրջ-լուրջ մի պատասխանի էլի Մեֆին, կատակում ա ախր: Իրա արևին:
Մեֆ, will you please be so kind to cut the crap?

Mephistopheles
01.12.2012, 02:41
Բյուր, ախպոր պես, տենց լուրջ-լուրջ մի պատասխանի էլի Մեֆին, կատակում ա ախր: Իրա արևին:
Մեֆ, will you please be so kind to cut the crap?

հլա մի հատ ավատարիս նայի… կատակում ա՞…

StrangeLittleGirl
01.12.2012, 02:43
Բյուր, ախպոր պես, տենց լուրջ-լուրջ մի պատասխանի էլի Մեֆին, կատակում ա ախր: Իրա արևին:
Մեֆ, will you please be so kind to cut the crap?

Գալ, ջոկում եմ: Ինադու ներվայնացնում ա: Ուղղակի հոգնած եմ, ի վիճակի չեմ լուրջ չընդունելու :))

Mephistopheles
01.12.2012, 02:46
Գալ, ջոկում եմ: Ինադու ներվայնացնում ա: Ուղղակի հոգնած եմ, ի վիճակի չեմ լուրջ չընդունելու :))

սենց գրառում Լեռնիկից հետո չէի կարդացել…

Գալաթեա
01.12.2012, 02:48
հլա մի հատ ավատարիս նայի… կատակում ա՞…

Տո դու էլ, ավատարդ էլ:

Սելավի
01.12.2012, 07:10
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ստեղծագործողներին, իրենց մասնակցության, և իրենց կատարած աշխատանքի համար: Ինչպես նաև շնորհավորում եմ հաղթողներին՝ Գալաթիային, Համբարձումին և StrangeLittleGirl-ին, դուք իրոք ձեր գործում վարպետներ եք:
Անհամբեր կսպասեմ հաջորդ մրցույթին, և շատ կուզենաի հաջորդ մրցույթին մասնակցեին նաև մեր մյուս տաղանդավոր ստեղծագործողները:

Արէա
01.12.2012, 10:35
իմ մոտ վաղուց էր սուգ, հենց մտա էս ակումբ, սգալու բանա էս ճաշակը ու խոսակցականը, որը տիրումա երիտասարդների մոտ,մրցույթն ավարտվեց, թույլ տվեք գոնե հիմա խոսեմ, թե ինչ ահավոր վիճակումա գտնվում մեր երիտասարդությունը

Weather ջան, չգիտեմ ինչից ես նեղվել, բայց երանի մեր էսօրվա երիտասարդության թեկուզ 10 տոկոսը Ակումբի ժողովրդի մակարդակն ունենար:
Հետևիր քննարկումներին տարբեր թեմաներում, դու էլ մասնակցիր, թեմաներ ստեղծիր, խնդիրներ առաջ քաշի ու կտեսնես տարբերությունը:
Հիմա նեղվածությունդ չի թողնում սթափ նայես, հետագայում ինքդ կհամոզվես դրանում:

kivera
01.12.2012, 13:06
Գրածները կարդացվում են, բայց մի տեսակ գրաքննության ա ենթարկվում, հետո կամ պատասխանվում, կամ չէ :) մի տեսակ բանակի օրենքնա գործում էստեղ, Համբարձում Համբարձումյանը կասեր «դեմբելություն»` նորեկներին հիմնականում չեն անդրադառնում, որպեսզի «չճնշվեն» :) կամ նրանց դիտարկում են 17-ից մեկի «պոտենցիալ» հեղինակ, ի դեպ ինձ շատ հետաքրքիր էր կարդալ բոլորիդ, Հեթանոս ջան, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիր, իսկ ընդհանրապես Մեֆիստոֆելես ես էստեղ շատ էլ անելիք չունեմ, իսկապես, ինչ մտածում եմ կարդում եմ քո մեկնաբանություններում, քեզ էլ շնորհակալություն :)
Ասեմ… մեկը որ անկոչ հյուրի նման հայտնվում ա, դրան պատմվածք չեն նվիրում… ոչ էլ պատժում են… ոչ էլ փորձում են գայթակղել (չասես չի եղեկ)… փորձել ես, քյառթը վրեդ չի նայել դու էլ կատաղել ես, մտքիդ եկածը մտածել ես ու հետո էլ գրել ես… սիրելուց չես նայում քյառթ ա թե չէ…

դու իմ գրածները չես կարդու՞մ… այսինքն ում եմ ասում… դու գրող ես ուզում դառնալ ոչ թե կարդացող…

իմիջայլոց ասեմ… հեչ լավ չես պախկվում… դու որ քեզ չես տեսնում, չի նշանակում որ մարդիկ էլ քեզ չեն տեսնում… գիտեմ աչքերդ փակել ես ու բան չի երևացել…

Տրիբուն
01.12.2012, 14:09
Էս ավարտվե՞ց էս մրցույթը: Բա մի հատ ձեն հանեիք, մի բան գրեինք, ուրիշների գրածները կարդայինք: Մարդ չեք, էլի:

Ես հետմահու քվերակում եմ 7-ի՝ «Մի կտոր երջանկության» օգտին՝ լիքը գործիս մեջ ինձ կեսժամանոց բարձր տրամադրություն պարգևելու համար:

Weather
01.12.2012, 14:14
Weather ջան, չգիտեմ ինչից ես նեղվել, բայց երանի մեր էսօրվա երիտասարդության թեկուզ 10 տոկոսը Ակումբի ժողովրդի մակարդակն ունենար:
Հետևիր քննարկումներին տարբեր թեմաներում, դու էլ մասնակցիր, թեմաներ ստեղծիր, խնդիրներ առաջ քաշի ու կտեսնես տարբերությունը:
Հիմա նեղվածությունդ չի թողնում սթափ նայես, հետագայում ինքդ կհամոզվես դրանում:
հա համաձայն եմ 10 տոկոսի պահով, հենց մենակ նրա համար, որ էստեղ մարդիկ զբաղվում են ընթերցանությամբ, թե չէ նստում ես տրանսպորտ 10-ից 9-ը մենակ odnoklassniki-ից ու չգիտեմ ինչերիցա խոսում, հարցը դրանց մասին չի, քննադատությունս տվյալ դեպքում գրող, ընթերցող ակումբցիներինա վերաբերում,հենց մենակ էն, որ իրանք մի աստիճան վերև են կանգնած չընթերցող երիտասարդությունից

Weather
01.12.2012, 14:47
հատուկ ներում եմ հայցում "Գետնահարկի" հեղինակից, հեղինակը տաղանդավոր է, չգիտեմ ով է, չեմ էլ նայել,բայց իսկապես լավ գործ էր ու կուզեի լիներ առաջինը, էս մրցույթում իմ նախընտրած ստեղծագործություններից մեկն է, իսկ մյուսը /լիլիթ Կարապետյանի "Անվերնագիր 3"-ը, շնորհակալ եմ նրանց

Ամմէ
01.12.2012, 14:56

Հըն՞, դեռ տխուր ես՞ :think: Լսիր ակումբում ենքան լավ մարդիկ կան: Այ օրինակ դու գիտե՞ս ,թե մեր Արէան, Մալխասը, Լիոնը ինչ լավ են գրում;): Հըլը մի հատ մտի ՛կարդա, տես ինչ շնորհալի մարդիկ են: Համ էլ անուննդ չգիտեմ, կասե՞ ինձ քո անունը Weather ջան::)

Ամմէ
01.12.2012, 15:07
Հա ,մի բան էլ կա, դու միայն սրանով մի սահմանափակվիր: Նմանատիպ թեմաներում հաճախակի է էսպիսի լեզվակռիվներ լինում, խելացի թեմաները ու խելացի մարդիկ ավելի շատ զուսպ, իրենց համար իրենց գրառումներն են անում,անընդհատ վեճեր չեն փնտրում ու ուրիշերին անտեղի չեն քննադատում (իրենք իրենց արժեքն էլ գիտեն, մյուսներինն էլ);):Դե, դու էլ նորեկ ես, աշխատիր նմանատիպ ծուղակներից հեռու մնալ, սա ակումբի աշխույժությունն ու հետաքրքրությունն ապահովելու համար է ( սեփական փորձից եմ ասում;) ):

ivy
01.12.2012, 16:22
Սաջիտարիուսը ֆենթեզի էր առաջարկել:
Մենք էլ դա չենք արել երբեք Ակումբում: Գուցե փորձե՞նք:

Ֆենթեզին բարդ է, շատերը չգիտեն էլ ֆենթեզիի ու ֆանտաստիկայի տարբերությունը: Համոզված եմ, որ տարբերակների մեծ մասը կլինի «չի համապատասխանում ժանրին» օպերայից: Բայց դե իհարկե կարելի է փորձել...

Ուղղակի ես կարծում եմ՝ ավելի լավ կլինի ոչ թե ժանր ընտրել, այլ թեմա, իսկ ժանրը կարելի է թողնել գրողի հայեցողությանը, քանի որ ընտրված թեմայով կարելի է ամեն ժանրում էլ գրել, նայած թե ով ինչ է նախընտրում: Ի՞նչ կասեք:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:28

Ֆենթզիի հետ կապված մի ուրիշ խնդիր էլ կա: Հնարավոր կլինի՞ 7500 նիշի սահմաններում ֆենթզի գրել: Ինձ թվում ա՝ դրա համար ավելի շատ տարածք ա պետք: Բայց ամեն դեպքում շատ հավես կլիներ, եթե ակումբում ֆենթզի լիներ: Ուղղակի որակային առումով մի քիչ ռիսկային ա:

Շինարար
01.12.2012, 16:31

Այվի ջան, քեզ հետ լրիվ համաձայն եմ էն առումով, որ օրինակ եթե ֆենթզի, ես միանգամից պաս, մթամ մնացած սաղ մրցույթներին մասնակցում էի, էլի, բայց մրցույթի համար ժանրային սահմաններ դնելն ավելի ճիշտ ա, քան թեմատիկ, որովհետև ասենք՝ ի՞նչ թեմա, դա շատ ավելի ա կաշկանդում: Ամենաճիշտը ֆենթզին մրցի ֆենթզիի հետ, պատմական թեմայով գործը պատմականի հետ, ու էդպես շարունակ: Կարող ա՝ ուղղակի ես չեմ կարողանում թեմա ասածի տակ ինչ նկատի ունես հասկանամ:

Սահմանների հետ կապված դժվարության մասին էլ եմ մտածել... Բայց դե կարելի է քո էն ասածով առաջնորդվել. «Թե տղա ես, գրի» :))
Ժանր եք հա՞ ուզում, ոչ թե թեմա :think

ivy
01.12.2012, 16:34
Այվի ջան, քեզ հետ լրիվ համաձայն եմ էն առումով, որ օրինակ եթե ֆենթզի, ես միանգամից պաս, մթամ մնացած սաղ մրցույթներին մասնակցում էի, էլի, բայց մրցույթի համար ժանրային սահմաններ դնելն ավելի ճիշտ ա, քան թեմատիկ, որովհետև ասենք՝ ի՞նչ թեմա, դա շատ ավելի ա կաշկանդում: Ամենաճիշտը ֆենթզնին մցրի ֆենթզիի հետ, պատմական թեմայով գործը պատմականի հետ, ու էդպես շարունակ: Կարող ա՝ ուղղակի ես չեմ կարողանում թեմա ասածի տակ ինչ նկատի ունես հասկանամ:

Թեման կարող է լինել ինչ ուզես, օրինակ՝ «Գաղտնիք» կամ Ամպի առաջարկած «Նամակ» կամ էլ թեկուզ «Աշխարհի վերջ», ինչ մտքովդ անցնի: Իսկ ժանրը՝ կատակերգություն, սարսափ, ֆանտաստիկա, հեքիաթ և այլն, արդեն ամեն մի գրող ինքը կորոշի:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:35
Այվի ջան, քեզ հետ լրիվ համաձայն եմ էն առումով, որ օրինակ եթե ֆենթզի, ես միանգամից պաս, մթամ մնացած սաղ մրցույթներին մասնակցում էի, էլի, բայց մրցույթի համար ժանրային սահմաններ դնելն ավելի ճիշտ ա, քան թեմատիկ, որովհետև ասենք՝ ի՞նչ թեմա, դա շատ ավելի ա կաշկանդում: Ամենաճիշտը ֆենթզին մրցի ֆենթզիի հետ, պատմական թեմայով գործը պատմականի հետ, ու էդպես շարունակ: Կարող ա՝ ուղղակի ես չեմ կարողանում թեմա ասածի տակ ինչ նկատի ունես հասկանամ:
Շին, թեմատիկ սահմանափակում ա օրինակ Ռայի հենց նոր դրած աշխարհի վերջի մասին մրցույթը:
Բայց մտածում եմ՝ երևի Ռիփը ճիշտ ա, թեմատիկ սահմանափակումն ավելի ճիշտ ա: Ժանրն ավելի կաշկանդող ա, ավելի քիչ մարդկանց կմղի ստեղծագործության, իսկ ավելի շուտ ով ինչ պատրաստի բան ունի դարակներում պահած, կուղարկի, իսկ ով չունի, չի էլ փորձի գրել էդ ժանրում, ու էլի մոտավորապես սենց կաշա կունենանք: Իսկ թեմատիկ սահմանափակման լավն էն ա, որ դժվար՝ պատրաստի գործ ունենաս, պիտի նստես, հատուկ մրցույթի համար գրես: Ու էս մրցույթների հավեսը հենց հատուկ մրցույթի համար գրված լինելն ա:

Շինարար
01.12.2012, 16:36
Թեման կարող է լինել ինչ ուզես, օրինակ՝ «Գաղտնիք» կամ Ամպի առաջարկած «Նամակ» կամ էլ թեկուզ «Աշխարհի վերջ», ինչ մտքովդ անցնի: Իսկ ժանրը՝ կատակերգություն, սարսափ, ֆանտաստիկա, հեքիաթ և այլն, արդեն ամեն մի գրող ինքը կորոշի:
Հա, դե եթե տենց լայն, ուրեմն բան չեմ ասում, թե չէ ես միանգամից դպրոցական շարադրությունները հիշեցի՝ Գարուն, Ինչ եմ արել ամառային արձակուրդներին:))

StrangeLittleGirl
01.12.2012, 16:37
Ռիփ, կարծում եմ՝ նամակն էլ ա ժանր:

ivy
01.12.2012, 16:38
Ռիփ, կարծում եմ՝ նամակն էլ ա ժանր:

Նայած ոնց նայես, իմ կարծիքով Ամպը նկատի չուներ նամակ գրելը, այլ նկատի ուներ «Նամակ» թեման:

Rhayader
01.12.2012, 16:39
Ես թեմատիկ սահմանափակմամբ մրցույթին երբեք լուրջ չեմ վերաբերվի, նախորոք եմ ասում: Դրա համար էլ բլիցն ենք թեմատիկ սահմանափակմամբ արել, ոչ թե հիմնականը: «Հյուգո» մրցանակը ֆանտաստիկ/գիտաֆանտաստիկ ժանրում, ոչ թե «Ինչ եմ արել ամառը» թեմայով գրված աշխատանքների համար է տրվում, էլի:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:43
Նայած ոնց նայես, իմ կարծիքով Ամպը նկատի չուներ նամակ գրելը, այլ նկատի ուներ «Նամակ» թեման:
Հա՜, ինձ թվաց՝ նամակ գրելը:

Ես թեմատիկ սահմանափակմամբ մրցույթին երբեք լուրջ չեմ վերաբերվի, նախորոք եմ ասում: Դրա համար էլ բլիցն ենք թեմատիկ սահմանափակմամբ արել, ոչ թե հիմնականը: «Հյուգո» մրցանակը ֆանտաստիկ/գիտաֆանտաստիկ ժանրում, ոչ թե «Ինչ եմ արել ամառը» թեմայով գրված աշխատանքների համար է տրվում, էլի:
Ռայ, էսպես թե էնպես էս մրցույթն ավելի շատ բլիցի նման ա ընթանում, ավելի շատ խաղային ա, քան իրան ծանր պահող ժյուրիով մրցույթների: Դրա համար պետք ա մի բան անել, որ ընթերցողին հետաքրքրի:

ivy
01.12.2012, 16:44
Դե երևի «թեմա»-ից մի քիչ «շարադրության» հոտ է գալիս, բայց դե նայած ինչ թեմա, եսիմ...
Կոնկրետ ինձ երկու դեպքում էլ հետաքրքիր կլինի՝ թե ժանրային մրցույթը, թե թեմատիկ:
Ուղղակի որ նայում եմ Հավաքածուի հիմնական կոնտինգենտին, հավատս չի գալիս, թե ֆենթզին կհաջողվի...

ivy
01.12.2012, 16:47
Հա, դե եթե տենց լայն, ուրեմն բան չեմ ասում, թե չէ ես միանգամից դպրոցական շարադրությունները հիշեցի՝ Գարուն, Ինչ եմ արել ամառային արձակուրդներին:))

Շին, օրինակ դու մի անգամ անցկացրել էիր մրցույթ՝ «Քաղաք» թեմայով, շատ էլ ակտիվ անցավ, ի դեպ Ռայն էլ էր մասնակցում քննարկումներին: Ռուֆին լավ քլնգել էր, հիշում եմ :))

impression
01.12.2012, 16:48
եթե անպայման ֆենթզի եք ուզում, էկեք փորձնական բաներ անենք, տեսնենք ինչքանով ա ստացվում, որ կարդացողն էլ ստիպված չլինի ամեն տեսակի աղբ կարդա ուղղակի որ վերջում ասի՝ չէ էրեխեք, չի ստացվել

էկեք ուղղակի գրենք տեսնենք ինչ ա ստացվում, առանց մրցույթի, ու եթե առանց պարտավորվելու կարդացողներ ունենանք, ուրեմն իրոք ստացվել ա

Rhayader
01.12.2012, 16:48
Ռայ, էսպես թե էնպես էս մրցույթն ավելի շատ բլիցի նման ա ընթանում, ավելի շատ խաղային ա, քան իրան ծանր պահող ժյուրիով մրցույթների: Դրա համար պետք ա մի բան անել, որ ընթերցողին հետաքրքրի:

Ինձ թվում ա՝ իմաստ ունի սպասել, տեսնել, թե Դավիթն ի՞նչ ուղղությամբ կուզի զարգացնել մրցույթը: Ինչ ասի, ես տակը ստորագրում եմ: Ի վերջո, այս մրցույթի միակ հաստատուն/վստահելի մասը մինչև հիմա Դավիթն է եղել :D եթե Դավիթն ուզում է, որ բլից լինի, թող լինի: Եթե ուզում է լրջացնել, լրջացնենք: Ցանկացած դեպքում, բաց քվեարկությունն իրեն ինչ-որ չափով արդարացրեց:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:48
Դե երևի «թեմա»-ից մի քիչ «շարադրության» հոտ է գալիս, բայց դե նայած ինչ թեմա, եսիմ...
Կոնկրետ ինձ երկու դեպքում էլ հետաքրքիր կլինի՝ թե ժանրային մրցույթը, թե թեմատիկ:
Ուղղակի որ նայում եմ Հավաքածուի հիմնական կոնտինգենտին, հավատս չի գալիս, թե ֆենթզին կհաջողվի...

Ռիփ, հաշվի առ նաև, որ մյուս մրցույթին ակումբն էլ կմասնակցի, ակումբի հիմնական կոնտինգենտին էլ հաշվի առ, որի համար, կարծում եմ, խնդիր չի լինի ֆենթզին: Խնդիրն ավելի շատ նիշերի սահմանափակումն ա, ես դրանից եմ վախենում:

Չէ, ինչու՞ ա շարադրության հոտ գալիս թեմայից: Էն ա, լիքը գրական մրցույթներ թեմաներով են էղել: Որպես կանոն, թեմատիկ սահմանափակումներովին ավելի քիչ մարդ ա մասնակցել, բայց գոնե տեսնում ես՝ մարդը նստել, հենց մրցույթի համար ա գրել:

Rhayader
01.12.2012, 16:49
եթե անպայման ֆենթզի եք ուզում, էկեք փորձնական բաներ անենք, տեսնենք ինչքանով ա ստացվում, որ կարդացողն էլ ստիպված չլինի ամեն տեսակի աղբ կարդա ուղղակի որ վերջում ասի՝ չէ էրեխեք, չի ստացվել

էկեք ուղղակի գրենք տեսնենք ինչ ա ստացվում, առանց մրցույթի, ու եթե առանց պարտավորվելու կարդացողներ ունենանք, ուրեմն իրոք ստացվել ա

Ֆենտեզի մեծ մրցույթ մի քանի ամսից մենք ենք կազմակերպում, երկրորդ Armcon-ը: Լուրջ բան է ահագին:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:50
Ինձ թվում ա՝ իմաստ ունի սպասել, տեսնել, թե Դավիթն ի՞նչ ուղղությամբ կուզի զարգացնել մրցույթը: Ինչ ասի, ես տակը ստորագրում եմ: Ի վերջո, այս մրցույթի միակ հաստատուն/վստահելի մասը մինչև հիմա Դավիթն է եղել :D եթե Դավիթն ուզում է, որ բլից լինի, թող լինի: Եթե ուզում է լրջացնել, լրջացնենք: Ցանկացած դեպքում, բաց քվեարկությունն իրեն ինչ-որ չափով արդարացրեց:
Բայ, ես վախենում եմ՝ ինքը էլի էս հարցը քվեարկության դնի, ոնց որ էն անգամ արեց, երբ ես ու Հայկը մեջտեղից ճղվում էինք, որ որևէ տեսակի սահմանափակում պետք ա, մյուսներն ասում էին՝ ոչ մի սահմանափակում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ հիմա ակնհայտ ա, որ սահմանափակում պետք ա: Ժանրային կլինի, թե թեմատիկ, դա ավելի պակաս էական ա: Կարևորը՝ լինի:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:52
եթե անպայման ֆենթզի եք ուզում, էկեք փորձնական բաներ անենք, տեսնենք ինչքանով ա ստացվում, որ կարդացողն էլ ստիպված չլինի ամեն տեսակի աղբ կարդա ուղղակի որ վերջում ասի՝ չէ էրեխեք, չի ստացվել

էկեք ուղղակի գրենք տեսնենք ինչ ա ստացվում, առանց մրցույթի, ու եթե առանց պարտավորվելու կարդացողներ ունենանք, ուրեմն իրոք ստացվել ա

ըհը :) մի հատ միջանկյալ փակ աչքերով չանե՞նք կամ համատեղները ֆենթզի գրենք: հավես կլինի :)

Գալաթեա
01.12.2012, 16:52
Էրեխեք, ես ֆենթզին որպես Ակումբի մրցույթ նկատի ունեի: Հավաքածուի հաջորդ մրցույթին դեռ ժամանակ կա չէ՞:
Որ չնստենք էդքան սպասենք, մի հատ Ակումբային մրցույթ անենք:
Եթե Հավաքածուից մարդ ուզենա մասնակցի, որ Ակումբում գրացվել ու քննարկումներին մասնակցում էր, ավելի լավ, բայց հենց մրցույթը Ակումբային լինի:

impression
01.12.2012, 16:54
համ Բյուրի մտքին եմ համաձայն, համ Գալաթեայի

ու հետն էլ կազմ ու պատրաստ

ivy
01.12.2012, 16:56
Էրեխեք, ես ֆենթզին որպես Ակումբի մրցույթ նկատի ունեի: Հավաքածուի հաջորդ մրցույթին դեռ ժամանակ կա չէ՞:
Որ չնստենք էդքան սպասենք, մի հատ Ակումբային մրցույթ անենք:
Եթե Հավաքածուից մարդ ուզենա մասնակցի, որ Ակումբում գրացվել ու քննարկումներին մասնակցում էր, ավելի լավ, բայց հենց մրցույթը Ակումբային լինի:

Գալ, ինչքան հասկացա, Դավիթը որոշեց ավելի հաճախակի դարձնել մրցույթը, էնպես որ մյուսը կարծում եմ շատ շուտով կլինի:
Իսկ թե ակումբային մրցույթ, ապա ես կողմ եմ ֆենթզիին երկու ձեռքով ու առանց նիշերի սահմանափակման :yahoo

Էդ նիշերի սահմանափակումը Գրեթերթում տպվելու պատճառով է:

StrangeLittleGirl
01.12.2012, 16:57

Ուրեմն լուրջ էկեք փակ աչքերով անենք :) ամենահավեսը դա կլինի

Գալաթեա
01.12.2012, 16:58
Համ էլ ֆենթզիի կայֆն էն ա, որ բոլորիս համար նորություն ու մի տեսակ challenge կլինի: Ու քանի որ ֆենթզիի ոճը սպեցիֆիկ ա, դժվար կլինի ջոկել որն ումն ա, գուշակելն ավելի հետաքրքիր դառնա:

Իսկ թեման լավ գաղափար ա, Այվ, ու կարելի ա հաջորդ Հավաքածուի համար կիրառել:

ivy
01.12.2012, 17:00
Ուրեմն լուրջ էկեք փակ աչքերով անենք :) ամենահավեսը դա կլինի

Ես փակ աչքերով չեմ ուզում... Պիտի նստենք սպասենք (քանի շաբաթ կամ ամիս), թե ով մի բան կգրի, որ շարունակենք, հետո էլ կարող ա չհավանենք էլ էդ սկիզբը...
Ավելի լավ ա՝ ամեն մարդ իր պատմվածքով:

ivy
01.12.2012, 17:01
Իսկ Չուկը ժամանակ ունի՞ մինչև աշխարհի վերջը մեզ համար մի հրաժեշտի մրցույթ կազմակերպելու :think

StrangeLittleGirl
01.12.2012, 17:02
Ես փակ աչքերով չեմ ուզում... Պիտի նստենք սպասենք (քանի շաբաթ կամ ամիս), թե ով մի բան կգրի, որ շարունակենք, հետո էլ կարող ա չհավանենք էլ էդ սկիզբը...
Ավելի լավ ա՝ ամեն մարդ իր պատմվածքով:
Ես մտածում էի՝ ոնց էլ չլնի, մեկնումեկը պատրաստի բան կունենա, անմիջապես կուղարկի :))

StrangeLittleGirl
01.12.2012, 17:04
Իսկ Չուկը ժամանակ ունի՞ մինչև աշխարհի վերջը մեզ համար մի հրաժեշտի մրցույթ կազմակերպելու :think

Չուկին կբզենք :)) Անուկն էլ կօգնի

Alphaone
01.12.2012, 17:18
Ես մտածում էի՝ ոնց էլ չլնի, մեկնումեկը պատրաստի բան կունենա, անմիջապես կուղարկի :))

Իմ մոտ լիքը կիսատ ֆենտեզիներ կան, որ էդպես էլ երևի կիսատ մնան, կարող եմ տեղադրել, եթե դուր եկավ, շարունակվի, եթե ոչ՝ ես հաստատ չեմ նեղանա... :D

StrangeLittleGirl
01.12.2012, 17:20
Իմ մոտ լիքը կիսատ ֆենտեզիներ կան, որ էդպես էլ երևի կիսատ մնան, կարող եմ տեղադրել, եթե դուր եկավ, շարունակվի, եթե ոչ՝ ես հաստատ չեմ նեղանա... :D

վայ, իսկական փակ աչքերի բան :) թող էս անգամ էլ փակ աչքերովն առանց իսկական վերջաբանի լինի: ի՞նչ կլինի որ :)

ivy
01.12.2012, 17:24

«Պատմվածք փակ աչքերով» մրցույթի մեջ հեղինակը պիտի գաղտնի լինի ու պիտի ոչ միայն պատմվածքի սկիզբ ունենա, այլ ամբողջ պատմվածքը ուղարկի, մրցույթի կազմակերպիչը կիսի մեջտեղից, առաջին կեսը տեղադրի մրցույթում, որից հետո մի շաբաթվա ընթացքում տարբեր հեղինակներ շարունակեն ամեն մեկն իր ձևով, հետո էդ բոլոր տարբերակները, ներառյալ պատմվածքի իրական հեղինակի շարունակությունը պիտի տեղադրվեն, ու սկսվի քննարկումը, թե որ շարունակությունն էր ավելի լավը և ովքեր են գրողները:

Իսկ քո ասածով, եթե մենակ սկիզբ ունես ու արդեն ասել ես, որ դու ես գրողը, կարող ես մասնակցել «Համատեղ պատմվածք» պրոյեկտներին, որտեղ մեկը սկսում է պատմվածքը, մյուսը շարունակում, երրորդը՝ վերջացնում, էդպես երեքով մի պատմվածք են ստեղծում:

Alphaone
01.12.2012, 17:24
Հայեր, այս մի հաղորդագրությունը համարենք սպամ, լավ, ես չկարողացա ջնջել :)

ivy
01.12.2012, 17:25
վայ, իսկական փակ աչքերի բան :) թող էս անգամ էլ փակ աչքերովն առանց իսկական վերջաբանի լինի: ի՞նչ կլինի որ :)

Բյուր, դա փակ աչքերով չի, եթե գիտենք հեղինակին, դա համատեղ պատմվածք ա:

Alphaone
01.12.2012, 17:25
Գրածս բոլոր նյութերը չէ, որ ավելացնում է, ինչևէ, օրինակ սա կարելի է շարունակել, շատ վաղուց եմ գրել, հիմա անգամ չեմ էլ հիշում, թե ինչ էի ցանկանում գրել :)
Գիշեր էին նրա աչքերն ու վարսերն էլ աստղերով էին ծածկված: Նա գիշերի թագուհին էր ու զուր էր խավար թվում, չէ որ լուսին էր նա ու աստղալույս էր մեղմիկ: Երբ քայլում էր, վարսերին շաղ տված աստղ- ադամանդները մեղմիկ ցոլում էին կամ հուրհրում ճերմակ կրակով, ու ցուցամոլ կաչաղակ-մարդիկ դեպ լույսն էին վազում: Երբ տրտմությունն էր նրա ընկերը, նրա աչքերի գիշերը խավար էր դառնում ու մարդկային չար հոգիներն էին որոնում նրան: Երբ ժպտում էր, նմանվում էր ամպերին հաղթած լուսնի սկավառակի, որ մոլորված թափառականներին ճամփան էր ցույց տալիս: Նա լույս էր խավարում ու խավար լույսի մեջ: Երկու աժդահա եղբայրները գիշեր ու զօր հսկում էին իրենց քույրիկ գիշերին:
Վաղ առավոտյան աղջիկը իր խորհրդավոր կախարդանքով քուն բերեց եղբայրների աչքերին ու հեռացավ դղյակից: Հեռու-հեռու աշխարհից քամին վայր ընկնող արտասուքի ձայնն էր բերել, անանուն թախիծի բույրը և խնդության սպեղանին սրտում գիշերն այդ աշխարհ էր գնում: Չգիտեր այդ ժամանակ գիշեր աղջիկը, որ իր կորուստը ավելի խորը տառապանք կդառնա եղբայրների համար, քան այն հեռու աշխարհի անծանոթի սրտի տրտմությունն էր: Դեռ շատ բան չգիտեր գիշեր աղջիկը…

Գալաթեա
01.12.2012, 17:28
վայ, իսկական փակ աչքերի բան :) թող էս անգամ էլ փակ աչքերովն առանց իսկական վերջաբանի լինի: ի՞նչ կլինի որ :)

Ալֆան էլ հավեսի կընկնի, իր սկասծը կշարունակի, չէ՞ :)
Ինձ թվում ա փակ աչքերով գրելը ֆենթզիի դեպքում մի քիչ ռիսկային ա:
Ես օրինակ ահագին կարդացել եմ ֆենթզի, բայց նոր վիկին բացել էի, կարդում էի, թե ֆեբնթզին ինչ ա:D
Երևի որ ողջ սյուժեն թողնվի գրողների հայեցողությանը, համ ավելի հեշտ կլինի, համ էլ ստիպված չենք լինի կոնկրետ գոբլինների ու դրակոնչիկների մասին գրվածը շարունակել՝ դրանով իսկ կրճատելով սյուժեների բազմազանությունը:

Համ էլ Ալֆա ջան, կիսատ թողնել չկա, խելոք կնստես, գրածներիցդ մեկը կշարունակես կամ նորը կգրես :)

Alphaone
01.12.2012, 17:29
փակ աչքերով և համատեղ պատմվածք ՝ նորեկներին էությունը կբացատրեք, ես փակ աչքերովը համատեղ պատմվածքի հետ էի շփոթել :)

Alphaone
01.12.2012, 17:30
Նորեր դեռ շատ կգրեմ, բայց ուղղակի պիտի փակ աչքերովի էությունը հասկանամ :D

StrangeLittleGirl
01.12.2012, 17:31
Բյուր, դա փակ աչքերով չի, եթե գիտենք հեղինակին, դա համատեղ պատմվածք ա:
Համատեղ էլ չի, որովհետև շարունակությունները մեկից ավելի են:

Գալաթեա
01.12.2012, 17:33
Նորեր դեռ շատ կգրեմ, բայց ուղղակի պիտի փակ աչքերովի էությունը հասկանամ :D

Այվին մի երկու գրառում վերև բացատրել ա:

Alphaone
01.12.2012, 17:34
Այդ դեպքում եթե որևէ մեկը ամբողջական գործ ունի, թող տեղադրի, ինչ էլ լինի, առնվազն 5-6 շարունակող կունենանք : Ես մի քիչ հունի մեջ կընկնեմ, նոր կհամարձակվեմ փակ աչքերովին պատմվածք ներկայացնել :)

StrangeLittleGirl
01.12.2012, 17:36
Ալֆան էլ հավեսի կընկնի, իր սկասծը կշարունակի, չէ՞ :)
Ինձ թվում ա փակ աչքերով գրելը ֆենթզիի դեպքում մի քիչ ռիսկային ա:
Ես օրինակ ահագին կարդացել եմ ֆենթզի, բայց նոր վիկին բացել էի, կարդում էի, թե ֆեբնթզին ինչ ա:D
Երևի որ ողջ սյուժեն թողնվի գրողների հայեցողությանը, համ ավելի հեշտ կլինի, համ էլ ստիպված չենք լինի կոնկրետ գոբլինների ու դրակոնչիկների մասին գրվածը շարունակել՝ դրանով իսկ կրճատելով սյուժեների բազմազանությունը:

Իմ գիտելիքներն էլ մենակ վիքիից ու զանազան հոդվածներից են, ֆենթզի շա՜տ քիչ եմ կարդացել: :)) Նենց որ ինձ համար ահավոր վախենալու ա տենց մրցույթի մասնակցելը :))

Alphaone
01.12.2012, 17:44
Իմ գիտելիքներն էլ մենակ վիքիից ու զանազան հոդվածներից են, ֆենթզի շա՜տ քիչ եմ կարդացել: :)) Նենց որ ինձ համար ահավոր վախենալու ա տենց մրցույթի մասնակցելը :))

Ես երևի ամենաշատը հենց ֆանտաստիկա ու ֆենտեզի եմ կարդացել, բայց էլի վախենալու է ))))) Առաջին անգամ փակ աչքերովի մասնակցել ու ինքս գործ ներկայացնելը դաժան կլինի թե իմ համար, թե շարունակողի, եթե սկիզբը դուր չգա... :)

Դավիթ
01.12.2012, 18:05
Ինձ կներեք` ահագին զբաղված էի գործերով, բայց հասցրեցի ամեն ինչ կարդալ: Եթե դեմ չեք, մյուս մրցույթը կարող է լինի դեկտեմբերի վերջին:

Շինարար
01.12.2012, 18:21
Շին, օրինակ դու մի անգամ անցկացրել էիր մրցույթ՝ «Քաղաք» թեմայով, շատ էլ ակտիվ անցավ, ի դեպ Ռայն էլ էր մասնակցում քննարկումներին: Ռուֆին լավ քլնգել էր, հիշում եմ :))

Հա, էդ քաղաքի համար ես էլ լավ քլնգվեցի, նույնիսկ ծաղրվեցի, ասացին հենց նույնը՝ իբր շարադրության թեմա ա:

StrangeLittleGirl
01.12.2012, 18:31
Հա, էդ քաղաքի համար ես էլ լավ քլնգվեցի, նույնիսկ ծաղրվեցի, ասացին հենց նույնը՝ իբր շարադրության թեմա ա:

Բայց լավ թեմա էր: Շատ էլ որ կարծեմ ոչ ոք պատմվածք չէր ուղարկել :))

Շինարար
01.12.2012, 19:01
Բայց լավ թեմա էր: Շատ էլ որ կարծեմ ոչ ոք պատմվածք չէր ուղարկել :))

Իրականում ինձ թվում ա լայն թեմա էր, շատ բան կարելի էր ուղարկել, էդ մրցույթը կայացել ա, ուղղակի հենց սկզբից, որ փշերով ընդունվեց, շատերը լուրջ չմոտեցան: Ինձ թվում ա՝ ինչ էլ գրես, կարա էդ թեմայի տակ մտնի:

Sagittarius
01.12.2012, 19:48
O՜h, Էրի՜կ

էս հավես քննարկումներ եմ բաց թողել: Ֆենթզի՜, Ֆենտզի՜ :goblin

գրողների գործը հեշտացնելու համար կարելի ա սայ-ֆայ, պոստապոկալիպտիկ թեմաներ էլ թույլ տալ, ի՞նչ կասեք

StrangeLittleGirl
01.12.2012, 19:59
O՜h, Էրի՜կ

էս հավես քննարկումներ եմ բաց թողել: Ֆենթզի՜, Ֆենտզի՜ :goblin

գրողների գործը հեշտացնելու համար կարելի ա սայ-ֆայ, պոստապոկալիպտիկ թեմաներ էլ թույլ տալ, ի՞նչ կասեք
չէէէէ, տենց էլի ժանրերը կխառնվեն, կաշա կդառնա

Գեա
01.12.2012, 20:33
Հեթանոս ջան մրցույթդ վերջն ակումբ մտավ , շնորհավորում եմ, էդ նշանակաում է որակական նոր աստիճանի վրա է կանգնել, դե գիտես, համեմատութունը հայ լանդի հետ եմ անցկացնում: Ափսոս ուշ իմացա, ստեղծագործությունները չեմ կարդացել, մի քիչ քոմենտները կարդացի,զգացվում էր, որ նորեկները հատկապես հայլանդի օդը շնչածները ոնց չէին դիմանում ակումբի քլունգին, պետք է զգուշացրած լիներիր, որ այստեղ ամեն ինչ լուրջ է, ու հայլանդային դափ ու զուռնան , վարդ ու ծաղիկը, սուտի վայ վույերը չեն լինելու... լինելու է վերլուծություն, քննադատություն երբեմն սուր, երբեմն չափն անցնող սուր... բայց օգտակար: Հուսով եմ, ով ինֆարկտ չստացավ , հաջորդ անգամ որակապես նոր ու ավելի լավ բան կտեղադրի:Մի անգամ էլ ընդունիր շնորհավորանքերս :
ՀԳ կներեք, եթե օֆթոփեցի... ուղղակի ուզում էի ասելիքս բաց կոնտեքստով գրել, որովհետև այն ուղղված էր նաև նորեկներին...

Lusntag Lusine
01.12.2012, 21:59
Հա, մնացել ա յոթ ժամ:

Բարի երեկո: Մեծ հետաքրքրությամբ հետևում էի մրցույթի քննարկումներին, ու դեմ չեմ վերլուծողական և սուր քննադատությանը:Իմ կարծիքով էստեղ սուր քննադատությունները չեն, որոնց չեն դիմացել հայլանդյան օդ շնչած մասնակիցներն ու ընթերցողները, այլ այն բառերը, որոնցով մեկնաբանվում էին ստեղծագործությունները ու հեղինակները: Ոչ մեկի նեղացնելու և վիրավորելու մտադրություն չունեմ, պարզապես կցանկանայի հետագա մրցույթների քննարկումները, սուր և վերլուծողական, այնպես արտահայտվեն, որ հեղինակները դրանից իրոք օգուտ քաղեն, այլ ոչ թե ոչնչացվեն: Սա իմ անձնական կարծիքն է իհարկե: Հուսով եմ ինձ ճիշտ կհասկանաք հարգելի ակումբցիներ:

Գեա
01.12.2012, 22:31

Lusntag Lusine ջան ,հասկանում եմ ինչ ես ասում, բայց մյուս կողմից,նույնիսկ հանճարներն են իրենց ժամանակին ամենադաժան,իսկ երբեմն նաև անարդար ձևով քննադատվել:Արդյունքում ով այնքան խելացի է գտնվել,որ դիմացել է, ու կարողանալով ֆիլտրել չարախոսությունը առողջ քննադատությունից, այն օգտագործել է սեփական սխալները տեսնելու ու չկրկնելու համար, նա էլ ջրի երեսին է մնացել, ի վերջո եթե մարդը իրոք գրողի կոչում ունի, ինչ էլ անես, միևնունն է շարունակելու է գրել ու էդ շարունակության մեջ նաև հղկվելու է: Իսկ ով կոտրվում է , ինչպես դու ես ասում ոչնչանում է, նշանակում է ներքուստ ընդունում ու համաձայնում է, որ ինքը այն չէ, ինչ պետք է լիներ:Ու դրա համար էլ հենց առաջին քամիներից փշրվում է: Հա, համաձայն եմ սկզբի համար պետք է նաև ուժեղ լինել:Եթե համոզված ես, որ ներսդ առանցք կա, ուրեմն հենվիր նրան,ու մի ճկվիր, ու հաստատ կգա էն օրը, որ վրադ պոմիդոր շպրտելու փոխարեն ծափահարություններ կլսես..:)

Գալաթեա
01.12.2012, 22:45
Գեա, փաստորեն ես քեզ կարոտել էի :)

Գեա
01.12.2012, 22:50
Գեա, փաստորեն ես քեզ կարոտել էի :)
փաստորեն կարոտող էլ ունեմ:oy :

Lusntag Lusine
01.12.2012, 22:56
Հա, մնացել ա յոթ ժամ:

Lusntag Lusine ջան ,հասկանում եմ ինչ ես ասում, բայց մյուս կողմից,նույնիսկ հանճարներն են իրենց ժամանակին ամենադաժան,իսկ երբեմն նաև անարդար ձևով քննադատվել:Արդյունքում ով այնքան խելացի է գտնվել,որ դիմացել է, ու կարողանալով ֆիլտրել չարախոսությունը առողջ քննադատությունից, այն օգտագործել է սեփական սխալները տեսնելու ու չկրկնելու համար, նա էլ ջրի երեսին է մնացել, ի վերջո եթե մարդը իրոք գրողի կոչում ունի, ինչ էլ անես, միևնունն է շարունակելու է գրել ու էդ շարունակության մեջ նաև հղկվելու է: Իսկ ով կոտրվում է , ինչպես դու ես ասում ոչնչանում է, նշանակում է ներքուստ ընդունում ու համաձայնում է, որ ինքը այն չէ, ինչ պետք է լիներ:Ու դրա համար էլ հենց առաջին քամիներից փշրվում է: Հա, համաձայն եմ սկզբի համար պետք է նաև ուժեղ լինել:Եթե համոզված ես, որ ներսդ առանցք կա, ուրեմն հենվիր նրան,ու մի ճկվիր, ու հաստատ կգա էն օրը, որ վրադ պոմիդոր շպրտելու փոխարեն ծափահարություններ կլսես..:)
Մեր հայոց լեզուն ունի բավականին բառապաշար, որով կարող ենք արտահայտել լավ և վատ տպավորությունները- չնեղացնելով ոչ ոքի: Ասածս սա է… Հասկանում եմ ակումբում բոլորը միմյանց գիտեն, և հումորով են ընդունում ասվածները, բայց եկեք հիշենք որ կան հյուրեր, ու անծանոթ հյուրեր, որոնց նման արտահայտվելու ձևը կարող է վիրավորել:Եկեք հարգենք միմյանց, ու չեմ կարծում որ դրանից ինչ որ մեկը կտուժի:

Lusntag Lusine
01.12.2012, 22:57

01.12.2012, 22:58
Հիմա ամեն գրառման մեջ լինելո՞ւ ա էդ, չի մնացել արդեն յոթ ժամ :D

Lusntag Lusine
01.12.2012, 23:08
Հա, մնացել ա յոթ ժամ:

Հիմա ամեն գրառման մեջ լինելո՞ւ ա էդ, չի մնացել արդեն յոթ ժամ :D

Կայքից լավ չեմ կարղանում օգտվել:)

Malxas
01.12.2012, 23:09
փաստորեն կարոտող էլ ունեմ:oy :

+ Մալխաս

Mephistopheles
01.12.2012, 23:11
Մեր հայոց լեզուն ունի բավականին բառապաշար, որով կարող ենք արտահայտել լավ և վատ տպավորությունները- չնեղացնելով ոչ ոքի: Ասածս սա է… Հասկանում եմ ակումբում բոլորը միմյանց գիտեն, և հումորով են ընդունում ասվածները, բայց եկեք հիշենք որ կան հյուրեր, ու անծանոթ հյուրեր, որոնց նման արտահայտվելու ձևը կարող է վիրավորել:Եկեք հարգենք միմյանց, ու չեմ կարծում որ դրանից ինչ որ մեկը կտուժի:

Լուսո ջան… դու հյուր չես այլևս… դու մեր մարդն ես… գիտեմ ում ինկատի ունես… բայց էս "բառապաշարից" անգամ լավ քննադատություններ կարելի ա գտնել…

անուններ էլ հանգիստ տուր… դու մտածելու ու անհանգստանալու բան չունես…

Rhayader
01.12.2012, 23:15

Եթե պատմվածք կա, որը կատարելագործելու տեղ չունի, փրկել հնարավոր չի, ամենից ազնիվ է հեղինակին ասել այդ մասին միանգամից: Եթե հեղինակ կա, որն իզուր ժամանակ է ծախսում գրելու վրա, բայց իր մեջ դա չկա (ինչպես ես, ասենք, չեմ կարող օպ-արտով զբաղվել), ավելի ազնիվ է ասել, որ նա գրող չի: Շատ ավելի վատ է, երբ գովում են վատ աշխատանքը:

Mephistopheles
01.12.2012, 23:20

օպ-առթը չգիտեմ, բայց յօբ-արթը քո մոտ լավ ա ստացվում կացին ախպեր

Rhayader
01.12.2012, 23:32
օպ-առթը չգիտեմ, բայց յօբ-արթը քո մոտ լավ ա ստացվում կացին ախպեր

Ուզում ես խոսե՞լ այդ մասին :D
http://cdn.c.photoshelter.com/img-get/I0000Hgiq3khnOPo/s/900/720/Art-Cartoons-Punch-1985-10-09-42-2.jpg

Lusntag Lusine
01.12.2012, 23:34
Լուսո ջան… դու հյուր չես այլևս… դու մեր մարդն ես… գիտեմ ում ինկատի ունես… բայց էս "բառապաշարից" անգամ լավ քննադատություններ կարելի ա գտնել…

անուններ էլ հանգիստ տուր… դու մտածելու ու անհանգստանալու բան չունես…
ՈՒրախ եմ, որ ինձ ընդունել եք ու արդեն մերոնքից եմ, բայց իրոք տեղեր կար, որ չափից դուրս էր: Եթե լիներ <<Կամեդի կլաբ>> ի շրջանակներում, այլ կերպ կնդունվեր: Լավ մեկնաբանություններ էլ շատ կային, վերլուծողական, որ ինձ էլ էր շատ հետաքրքիր և ոգտակար էին: Մի քանի տեղ որ հանվի մեկնաբանություններում, ընդհանուր վատ չէր, հույսով եմ հաջորդ անգամ այդ մի քանի պահերից չեն լինի քննարկումներում, որ հեղինակները ցանկուտյուն ունենան մասնակցելու մրցույթին:

Rhayader
01.12.2012, 23:45

Լուսինե, ավելի լավ կլինի՝ ուղղակի ասես, թե որ մեկնաբանության մեջ որ տեղն, էլի, որ մարդիկ գլուխ չջարդեն: Եթե մարդիկ բավականաչափ ազնիվ են եղել պատմվածքների մասին ակնարկներով չխոսել, դու էլ քննադատության մասին ակնարկներով մի խոսիր: Պատկերացրու՝ ես գրեի, որ ընդհանուր լավ էր, բայց որոշ պատմվածքների հեղինակներ եթե կթվորուհի լինեին, ավելի լավ կլիներ:

Lusntag Lusine
01.12.2012, 23:47
Եթե պատմվածք կա, որը կատարելագործելու տեղ չունի, փրկել հնարավոր չի, ամենից ազնիվ է հեղինակին ասել այդ մասին միանգամից: Եթե հեղինակ կա, որն իզուր ժամանակ է ծախսում գրելու վրա, բայց իր մեջ դա չկա (ինչպես ես, ասենք, չեմ կարող օպ-արտով զբաղվել), ավելի ազնիվ է ասել, որ նա գրող չի: Շատ ավելի վատ է, երբ գովում են վատ աշխատանքը:
Համամիտ եմ, բայց համաձայնեք, որ ասելուն էլ ձև կա, ու կարելի նույն բանն ասել առանց նեղացնելու: Մի դեպք հիշեցի, կարճ ասեմ, ինձ կհասկանաք: <<Հայրս մի ընկեր ուներ, կինը մեր կանգառում մեքենայի տակ էր ընկել մահացել էր: Գնում են տղային ասում են Իգնատ մամատ էսօր ինչ էր հագել, էս-էս շորերով էր, ասումա- հա, ասում են հենց նոր ընկավ մեքենայի տակ մահացավ: >> Ինձ թվումա հասկացաք ասելիքս:

ivy
01.12.2012, 23:49

Կասե՞ս, թե որոնք են վատ ձևով ասվածները. մենք էլ մեզ կողքից տեսնենք:

Հայկօ
02.12.2012, 00:06
Ես մի տեղ գրել եմ, որ կարդալիս մի անգամ հրաշքով խուսափել եմ հոդախախտումից, մի անգամ էլ՝ ժանտախտից. կարող ա՞ դրա մասին ա խոսքը, լրիվ ես ոնց որ խառնում եմ սաղ :think:

Mephistopheles
02.12.2012, 00:11
Ես մի տեղ գրել եմ, որ կարդալիս մի անգամ հրաշքով խուսափել եմ հոդախախտումից, մի անգամ էլ՝ ժանտախտից. կարող ա՞ դրա մասին ա խոսքը, լրիվ ես ոնց որ խառնում եմ սաղ :think:

Ի՞նչը կարդալիս, ընգեր, ստեղծագործությունները՞ թե քննարկումները…

Rhayader
02.12.2012, 00:29
Համամիտ եմ, բայց համաձայնեք, որ ասելուն էլ ձև կա, ու կարելի նույն բանն ասել առանց նեղացնելու: Մի դեպք հիշեցի, կարճ ասեմ, ինձ կհասկանաք: <<Հայրս մի ընկեր ուներ, կինը մեր կանգառում մեքենայի տակ էր ընկել մահացել էր: Գնում են տղային ասում են Իգնատ մամատ էսօր ինչ էր հագել, էս-էս շորերով էր, ասումա- հա, ասում են հենց նոր ընկավ մեքենայի տակ մահացավ: >> Ինձ թվումա հասկացաք ասելիքս:

Եթե ինչ-որ մեկի համար պատմվածքի քննադատությունը մամայի մեռնելու կարգի բան է, ապա կարող եմ իրեն առաջարկել նույն այդ դրամատիզմով գնալ ու հող ուտել, ինչ ասեմ: Սա ընդամենը սիրողական մրցույթ է: Ցանկացած խորհուրդ, ցանկացած քննադատություն կարևոր է: Երբ ես մի բան գրում եմ, կանխատեսում եմ, որ որոշակի մասսա ասելու է՝ մռայլ ու դաժան ապուշություն է, մի ուրիշ մասսա՝ սենտիմենտալ զիբիլ է, մի երրորդ մասսա՝ բան չհասկացա: Ու եթե կանխատեսումս չի իրականանում, ուրեմն լավ չեմ գրել:))

Գալաթեա
02.12.2012, 02:13
Ես մի տեղ գրել եմ, որ կարդալիս մի անգամ հրաշքով խուսափել եմ հոդախախտումից, մի անգամ էլ՝ ժանտախտից. կարող ա՞ դրա մասին ա խոսքը, լրիվ ես ոնց որ խառնում եմ սաղ :think:

Հայկ լավ էլի, հազիվ էի մոռացել :D

Գալաթեա
02.12.2012, 02:23
Լուսինե ջան, ես հասկանում եմ վրդովմունքն ու վիրավորվածությունը:
Հաղթողներից մեկը լինելով՝ իմ պատմվածքն էնքան թուքումուր էր ստացել, որքան կյանքիս մեջ ոչ մի այլ ստեղծագործույթյուն չէր ստացել:
Տես, չեմ ասում՝ ես եմ ստացել էդ թուքումուրը: Պատմվածքս ա ստացել: Անգամ ինձ ամենամոտ մարդիկ Ակումբի չեն իմացել, որ Գետնահարկը իմ գրածն ա: Ու դա լավ միջոց էր ռեալ կարծիք ստանալու համար:
Ու հա, նեղվել եմ, բայց ոչ թե նրանից, որ ինձ վիրավորում են, այլ նրանից, որ իմ գրածը չեն հավանել, որ այն էնքան լավը չի եղել ինքան կարող էր լինել: Ինքս ինձնից եմ նեղվել, որ նենց չեմ գրել, որ Մեֆը Գետնահարկն ու Էրիկին նույն հարթության վրա չդնի:
Ես թույնով չեմ լցվի կամ առավել ևս, չեմ կոտրվի քննադատություններից: Որովհետև ես սիրում եմ գրել ու կարող եմ գրել:

Ու պետք չի Ակումբցիների արտահայտչաձևից նեղանալ: Հիմա ստեղ էլ տենց ա: Դուր չեկավ՝ ղժժալու են :)

Chuk
02.12.2012, 22:45
Մոդերատորական. Թեման հայհոյանքազերծվել է բարոյականացվել է: Թեմայից դուրս քննարկում/զրույցի 71 գրառումներ ջնջվել են:

Noosy
04.12.2012, 15:59
Նախ ներողություն ուշ ներկայանալուս համար: Ինձ թվում է ձեզ չեմ ուրախացնի, որ ասեմ ''Մի կտոր երջանկության'' հեղինակն եմ: Ասեմ, որ մասնակցությունս հաղթանակի համար չէր, քանի որ ես գրող չեմ: Ուղղակի շատ էի ուզում կարծիքներ լսել, որի համար շնորհակալ եմ բոլորիդ, հատկապես Rayader-ին ու Սելավիին: Ճիշտն ասած էսքան շատ քննադատությունների չէի սպասում, հատկապես որ ինձ կհամեմատեն Դիանա Գրիգորյանի հետ... Ինչևէ, հատուկ շնորհակալություն եմ ուզում ասեմ StrangeLittleGirl-ին իմ գրածը, կներեք արտահայտությանս, բայց ստիպված եմ ասել, "քյառթ" հասարակության համար գլուխգործոց սարքելու համար, նման աղավաղում էլ չէի սպասում.... ու վերջում մի հատ մեծ շնորհակալություն եմ ասում Արէաին, ով միակ մարդն էր, որ գոնե մի քիչ ուրախացրեց ինձ, բայց ճիշտ, ինձ ո՞ւմ հետ էիր խառնել սկզբում: Հա, ի դեպ, ես շարունակելու եմ գրել ;) հատկապես, որ դու Արէա ջան, տրամադրություն չունեցածդ ժամանակ կարդաս:

Գալաթեա
04.12.2012, 16:06
Նուզի ջան, համարձակությունդ իսկապես գովելի է: Մասնակիցներից շատերն այդպես էլ ռիսկ չարեցին բացահայտվել :)
Ապրես որ գրեցիր, բայց էլ տրանսլիտով մի գրի հա՞: Ակումբի օրենսդրությամբ դա արգելվում ա :)

Արէա
04.12.2012, 16:45
Նախ ներողություն ուշ ներկայանալուս համար: Ինձ թվում է ձեզ չեմ ուրախացնի, որ ասեմ ''Մի կտոր երջանկության'' հեղինակն եմ: Ասեմ, որ մասնակցությունս հաղթանակի համար չէր, քանի որ ես գրող չեմ: Ուղղակի շատ էի ուզում կարծիքներ լսել, որի համար շնորհակալ եմ բոլորիդ, հատկապես Rayader-ին ու Սելավիին: Ճիշտն ասած էսքան շատ քննադատությունների չէի սպասում, հատկապես որ ինձ կհամեմատեն Դիանա Գրիգորյանի հետ... Ինչևէ, հատուկ շնորհակալություն եմ ուզում ասեմ StrangeLittleGirl-ին իմ գրածը, կներեք արտահայտությանս, բայց ստիպված եմ ասել, "քյառթ" հասարակության համար գլուխգործոց սարքելու համար, նման աղավաղում էլ չէի սպասում.... ու վերջում մի հատ մեծ շնորհակալություն եմ ասում Արէաին, ով միակ մարդն էր, որ գոնե մի քիչ ուրախացրեց ինձ, բայց ճիշտ, ինձ ո՞ւմ հետ էիր խառնել սկզբում: Հա, ի դեպ, ես շարունակելու եմ գրել ;) հատկապես, որ դու Արէա ջան, տրամադրություն չունեցածդ ժամանակ կարդաս:

Ո՞նց չես ուրախացնի :)
Ապրես Noosy ջան, սկզբում քեզ մի լավ աղջկա հետ էի շփոթել, բայց ընթացքում հասկացա որ ինքը չի :)
Դու անպայման շարունակի գրելը, ու չմոռանաս Ակումբում տեղադրել ստեղծագործություններդ: Ես անհամբեր սպասելու եմ :)

Հ.Գ. Ու հայատառ գրի, լա՞վ:

Noosy
04.12.2012, 16:55
Վայ մերսի շատ թարգմանելու համար :) Բայց ինձ թվում է մենակ քեզ կուղարկեմ :think

Ամմէ
04.12.2012, 17:02
Հա կեցցե՛ս դու, իրոք որ մեծ ռիսկ էր: Դու դեռ շատ երիտասարդ ես Noosy-ի ջան , կարծում եմ ճիշտ ոճդ կգտնես: Ինձանից էլ չնեղանաս, բարի գալուստ;)

Արէա
04.12.2012, 17:02
Վայ մերսի շատ թարգմանելու համար :) Բայց ինձ թվում է մենակ քեզ կուղարկեմ :think

Չէ, ես մենակ իմ համար չեմ ասում, Ակումբի համար էլ եմ ասում: Համ էլ ուզում եմ բոլորը տեսնեն, թե ոնց ես ամեն հաջորդ գործդ ավելի ու ավելի լավ գրում :)
Արդեն ահագին քննադատություն լսել ես, անպայման դրանց ուշադրություն դարձրու, ու շարունակի գրել:

Sagittarius
04.12.2012, 17:06
Noosy, կարելի՞ ա իմանալ՝ քանի տարեկան ես

Noosy
04.12.2012, 17:08
Բայց ինձ դժվար են հասկանում որովհետև շաաատ ռոմանտիկ եմ :oy

Noosy
04.12.2012, 17:09
19 տ

Ոչինչ, Noosy ջան, կմեծանաս, կմոռանաս :))

Alphaone
04.12.2012, 17:10
Հիմա ես խռով-խռով եմ խաղալու, որ ես բացահայտվեցի, մի ոչ ոք չասաց՝ ապրես, ահագին ռիսկ ես արել, սքանչանում ենք քո համարձակությամբ(ներեցեք չափազանցնելու համար) ու էդպես շարունակ... :D

Ամմէ
04.12.2012, 17:12
Բայց ինձ դժվար են հասկանում որովհետև շաաատ ռոմանտիկ եմ :oy

Դրանք էլ հոգու ճիչեր են ;), ոչինչ տարիքիդ հետ կանցնի:
Գիտես թե՞ մենք էլ բարձը գրկած լաց չենք եղել, բա՞ նասկու թայն էլ չենք հանել::D Բայց էդ լավ ա որ Դիաննաի հետ կապ չունես Noosy ջան: :)

Noosy
04.12.2012, 17:13
Alphaone իսկ դուք որ պատմվածքի հեղինակն եք

Գալաթեա
04.12.2012, 17:16
Հիմա ես խռով-խռով եմ խաղալու, որ ես բացահայտվեցի, մի ոչ ոք չասաց՝ ապրես, ահագին ռիսկ ես արել, սքանչանում ենք քո համարձակությամբ(ներեցեք չափազանցնելու համար) ու էդպես շարունակ... :D

Վայ, Alphaone ջան, պու՜շ, պու՜շ, ուծյու՜՜ :))

Alphaone
04.12.2012, 17:18
Noosy 13-րդ տարբերակի՝ Ատունեի կործանումը, Լիլիթ ջան, շնորհակալություն, արդեն բարձր ձայնով լաց էի լինում, խաղաղվեցի )))))))))))))))))))))))

Ուլուանա
04.12.2012, 17:27
Դրանք էլ հոգու ճիչեր են ;), ոչինչ տարիքիդ հետ կանցնի:
Գիտես թե՞ մենք էլ բարձը գրկած լաց չենք եղել, բա՞ նասկու թայն էլ չենք հանել::D
Ամմէ, դու էլ երևի մի տասը տարի առաջ ես էդ տարիքն անցել, չէ՞ :D։ Տնաշեն, ընդամենը մի տարով ես մեծ էդ աղջկանից, նենց ես խոսում, կարծես հեռավոր անցյալիդ մասին լինի խոսքը :))։

StrangeLittleGirl
04.12.2012, 17:27
Հիմա ես խռով-խռով եմ խաղալու, որ ես բացահայտվեցի, մի ոչ ոք չասաց՝ ապրես, ահագին ռիսկ ես արել, սքանչանում ենք քո համարձակությամբ(ներեցեք չափազանցնելու համար) ու էդպես շարունակ... :D

դե լավ, հա, ամենաշատ քլունգը դու չես կերել: իսկ Noosy-ն իրոք մեծ ռիսկ ա արել, որովհետև էջեր շարունակ իրա գործը ոչ թե քննադատում, այլ ծաղրում էինք:

Noosy ջան, մի մտածի, դեռ ջահել ես: ուղղակի մի քիչ շատ կարդա, մի քիչ էլ շատ գրի, ու ամեն ինչ տեղը կընկնի :)

Ամմէ
04.12.2012, 17:28
Ամմէ, դու էլ երևի մի տասը տարի առաջ ես էդ տարիքն անցել, չէ՞ :D։ Տնաշեն, ընդամենը մի տարով ես մեծ էդ աղջկանից, նենց ես խոսում, կարծես հեռավոր անցյալիդ մասին լինի խոսքը :))։

:oyդե ես իրանից ամիսներով մեծ եմ , հոկտոմբերին բոլորեցի 20 ամյակս:oy

kivera
04.12.2012, 18:31
Ռոմանտիկ լինելը հրաշալի բանա Noosy ջան, նրբազգաց հոգուն հասկանալն էլ դժվար գործա, կարծրացումները խանգարում են, ապրես, որ մասնակցում ես նման մրցույթների, հուսով եմ ժամանակի ընթացքում հրաշալի գործեր կկարդանք :)...
Բայց ինձ դժվար են հասկանում որովհետև շաաատ ռոմանտիկ եմ :oy

Նիկեա
04.12.2012, 19:07
Ատունեի կործանումը պատմվածքը ինձ դուր եկավ:Չեմ կարա ասեմ ինչն էր բայց մի բան ինձ գրավեց:Վստահ եմ որ հեղինակը մի օր լավ գրող կդառնա::ok

Alphaone
04.12.2012, 19:22
Հեղինակը խորապես շնորհակալ է, ինքն էլ է նման հույսեր փայփայում, բայց էս էլ որերորդ անգամ տակտով հասկացնում են՝ էդ գաղափարն ափսոս չէր, խորտակեցիր նման կատարմամբ :D

ivy
04.12.2012, 19:55
Alphaone, դու փաստորեն Գրական ակումբի Վադուհին (http://armgrak.info/node/620) ես: :)
Քո կենսագրության միջի «կոտրվել-սոսնձվելը» լավ տպավորվել էր. հուսով եմ՝ էլ կոտրվելու պատճառ չես ունենա...

Alphaone
04.12.2012, 23:09
ivy ջան, չեմ հերքում, որ ակումբում մերոնքական եմ, ակումբի շատ ստեղծագործողներ հարազատ մարդիկ են ու ակումբի ի հայտ գալով երկրորդ շնչառություն բացվեց (թեև բլոգս էլ լրիվ անտեսվեց :) ), բայց ես պարզապես գրական ակումբի Վարդուհին չեմ, ես գրական աշխարհի Վարդուհին եմ, քանի որ եթե անգամ գրող դուրս չգա, ընթերցող կլինեմ ցմահ :) Հա, համ էլ ես էնքան եմ արդեն փշուր-փշուր եղել, որ արդեն ցմահ իմունիտետ ունեմ, էլ չեմ կոտրվում :D

Mephistopheles
05.12.2012, 00:46
19 տ

Արդեն մեծ աղջիկ ես…

Rhayader
05.12.2012, 01:30
Արդեն մեծ աղջիկ ես…

Արխային, Մեֆ, չեն դատի :))

Mephistopheles
05.12.2012, 08:00
Արխային, Մեֆ, չեն դատի :))

ապեր, չգիտեմ, է՜…