PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոմերով՝ քաղաքից դուրս

ivy
16.11.2012, 22:07
Երևանից անընդհատ ինֆորմացիա է գալիս, որ մարդիկ որոշել են դեկտեմբերի 21-ին (ով չգիտի ասեմ, որ դա աշխարհի վերջի օֆիցիալ օրն է) վերցնել մոմեր, որոնք հիմիկվանից ակտիվորեն առնում ու կուտակում են, և մի երկու օրով գնալ քաղաքից դուրս, էնտեղ մոմավառություն անել, աղոթել, մինչև աշխարհի վերջը գա անցնի, հետո վերադառնալ տներով: :D
Դա կոչվում է աշխարհի վերջը՝ հայկական տարբերակով:
Հլը խոստովանեք, ո՞վ է մասնակցելու դրան: :))

Malxas
16.11.2012, 22:12
Փաստորեն մայա ենք դարձել :o Իրենք էին պարբերաբար այդպես վարվում, Ապոկալեպսիս ֆիլմի մեջ մանրամասն նկարագրված է: Հուսով եմ Հայաստանում մարդկանց չեն զոհաբերի... չնայած մի քանի կան, դրանց չէր խանգարի զոհաբերել կարևոր չէ, թե ինչի ;)

Rhayader
16.11.2012, 23:00

Ես մտածում եմ՝ դասական ապոկալիպտիկ օրգիայի տարբերակն ավելի լավ է:)) կարելի է և մոմերով:

StrangeLittleGirl
16.11.2012, 23:47
Ռիփ, խոստովանեմ, ուզում էի մասնակցել, էն էլ ինձ ձրի մոմ չտվեցին: Ես էլ ասեցի՝ թքած ձեր վրա :))

Rhayader
16.11.2012, 23:57
Ռիփ, խոստովանեմ, ուզում էի մասնակցել, էն էլ ինձ ձրի մոմ չտվեցին: Ես էլ ասեցի՝ թքած ձեր վրա :))

http://3.bp.blogspot.com/-XNO60If0v6o/TtgaMfdB7XI/AAAAAAAAFAA/unXe7hZhBdw/s1600/cookie.jpg

Մենք ձրի մոմ տալիս ենք: Նաև մտրակ ու ձեռնաշղթաներ :))

Arpine
17.11.2012, 00:08
Հո ազգ չենք, բազմազնությանը ոնց է վերաբերում, եսիմ ում օրացույցին ոնց:

Հ.Գ. Քաղաքից դուրս. մեր քաղաք կարո՞ղ է հասնեն:scare

Rhayader
17.11.2012, 00:34
Հ.Գ. Քաղաքից դուրս. մեր քաղաք կարո՞ղ է հասնեն:scare

Ո՞ր մեկն է, որ:)

Շինարար
17.11.2012, 00:38
Հ.Գ. Քաղաքից դուրս. մեր քաղաք կարո՞ղ է հասնեն:scare

Արփինե ջան, մեր քաղաքում աշխարհի վերջը մի քիչ ավելի շուտ ա եկել:D

Rhayader
17.11.2012, 00:40
Լավ, արդեն պարզ է:)

Arpine
17.11.2012, 00:42
Ո՞ր մեկն է, որ:)
Վանաձորը ։)

Արփինե ջան, մեր քաղաքում աշխարհի վերջը մի քիչ ավելի շուտ ա եկել:D

կամ էլ ուշ :-D ոնց ամեն ինչ

Artgeo
17.11.2012, 01:07
Պլագիատ ա, մենք ամեն աշխարհի վերջին մոմերով գնում ենք քաղաքից դուրս:

Smokie
19.11.2012, 10:16
Փաստորեն մայա ենք դարձել :o Իրենք էին պարբերաբար այդպես վարվում, Ապոկալեպսիս ֆիլմի մեջ մանրամասն նկարագրված է: Հուսով եմ Հայաստանում մարդկանց չեն զոհաբերի... չնայած մի քանի կան, դրանց չէր խանգարի զոհաբերել կարևոր չէ, թե ինչի ;)

Ճիշտն ասած աշխարհի վերջը կանխատեսվում է ըստ մայաների օրացույցի:))

Rhayader
19.11.2012, 13:43
Ճիշտն ասած աշխարհի վերջը կանխատեսվում է ըստ մայաների օրացույցի:))

Ավելի շուտ՝ մայաների օրացույցն է պրծնում այդ օրը: Ինչ արած: Աշխարհի վերջ ամեն օր չի լինում: Ի միջի այլոց, աշխարհի վերջը տոնել սիրողների համար՝ մոտակա աշխարհի վերջերի օրացույցը.

http://beta.inosmi.ru/images/16964/53/169645360.jpg

Ինչպես տեսնում եք, աշխարհը վերջերի խիտ գրաֆիկ ունի :))

StrangeLittleGirl
19.11.2012, 14:11
աման, ես չեմ հասցնի սաղին գնալ :))

Rhayader
19.11.2012, 14:23
աման, ես չեմ հասցնի սաղին գնալ :))

Ես տոմսեր ու պահպանակներ ունեմ արդեն բոլորին :))

Artgeo
19.11.2012, 14:26
Գաղտնի հանդիպո՞ւմ եք կազմակերպում։

StrangeLittleGirl
19.11.2012, 14:27
Ես տոմսեր ու պահպանակներ ունեմ արդեն բոլորին :))

պահպանակն ի՞նչ ես անում :D մեկ ա աշխարհի վերջ ա: էդ էլ էղավ էֆթանազիայի ասեղը ստերիլիզացնելը

Freeman
19.11.2012, 15:29
պահպանակն ի՞նչ ես անում :D մեկ ա աշխարհի վերջ ա: էդ էլ էղավ էֆթանազիայի ասեղը ստերիլիզացնելը

Սենց բաներ որ գրես, մյուս սեպտեմբերին հայերը չինացիներին կանցնեն:
Ավե ՍՕՖ : Դ

StrangeLittleGirl
19.11.2012, 18:13
Սենց բաներ որ գրես, մյուս սեպտեմբերին հայերը չինացիներին կանցնեն:
Ավե ՍՕՖ : Դ

վա՞տ ա :D էն էլ ՍՕՖ-ի սերունդները: մի քիչ ազգի ինտելեկտը կբարձրանա :))

Հայկօ
19.11.2012, 23:04
վա՞տ ա :D էն էլ ՍՕՖ-ի սերունդները: մի քիչ ազգի ինտելեկտը կբարձրանա :))

Ինտելեկտն էլ ա՞ STD :)):

ivy
20.11.2012, 01:40
պահպանակն ի՞նչ ես անում :D մեկ ա աշխարհի վերջ ա: էդ էլ էղավ էֆթանազիայի ասեղը ստերիլիզացնելը

Բյուր, դա ընդամենը համապատասխան տրամադրվածություն ստեղծելու համար ա :))

Sagittarius
20.11.2012, 01:43
Բյուր, դա ընդամենը համապատասխան տրամադրվածություն ստեղծելու համար ա :))

էտ էլ հո Նոր Տարվա փուչիկ չի :))

ivy
20.11.2012, 01:44
էտ էլ հո Նոր Տարվա փուչիկ չի :))

Ինձ թվում ա՝ էս դեպքում շատ չի տարբերվում :))

Նաիրուհի
20.11.2012, 01:58
Ավելի շուտ՝ մայաների օրացույցն է պրծնում այդ օրը: Ինչ արած: Աշխարհի վերջ ամեն օր չի լինում: Ի միջի այլոց, աշխարհի վերջը տոնել սիրողների համար՝ մոտակա աշխարհի վերջերի օրացույցը.

http://beta.inosmi.ru/images/16964/53/169645360.jpg

Ինչպես տեսնում եք, աշխարհը վերջերի խիտ գրաֆիկ ունի :))

Կարևորը՝ շումերներն ու մայաներն էս հարցում համակարծիք են։ Սա արդեն համոզում է :think :8

Rhayader
20.11.2012, 13:29
պահպանակն ի՞նչ ես անում :D մեկ ա աշխարհի վերջ ա: էդ էլ էղավ էֆթանազիայի ասեղը ստերիլիզացնելը

Աշխարհի վերջն ա, համա թե ոչ առաջինն ա, ոչ էլ վերջինը :)) ես ուզում եմ բոլորին էլ գնամ:

Rhayader
20.11.2012, 13:31
Կարևորը՝ շումերներն ու մայաներն էս հարցում համակարծիք են։ Սա արդեն համոզում է :think :8

Իրականում համակարծիք չեն, ապուշ նյուէյջերական տեսություն է, որ նույնացրել են, իրենց նյուէյջերական խասյաթով, մայաների օրացույցի հետ: Փնտրիր «Planet X theory», կտեսնես:

StrangeLittleGirl
22.11.2012, 23:29
Ժող, էս մոմ-բանը հեչ բան ա էսօրվա լսածիս մոտ :))

Ուրեմն ֆիննը խոսում ա արտասահմանցի ուսանողի հետ: Ասում ա՝ փրկվելու են մենակ նրանք, ովքեր քայլելով հասնեն սարի գագաթին: Թե որ սարի, տենց էլ չլսեցի: Բայց կարելի ա օգտվել առիթից ու Արագածը ռեկլամ անել, մոմերով Արագած բարձրանալ: Տուրիզմն էլ կզարգանա :))

Ի դեպ, ձև չկա՞ մի քանի օրով հետաձգելու: Համերգ եմ ուզում գնամ դրա հաջորդ օրը:

Տրիբուն
23.11.2012, 00:47

Ռեկլամ տակ ռեկլամ տուրիզմը զարգացնելու համար - հետաձգելու տեղը նենց արա համերգն էլ Արագածի գագաթին կազմակերպեն: Վերջում մեր կողմից կարանք մի հատ փրկության շուրջպար բռնենք:

Mephistopheles
23.11.2012, 02:10
Երևանից անընդհատ ինֆորմացիա է գալիս, որ մարդիկ որոշել են դեկտեմբերի 21-ին (ով չգիտի ասեմ, որ դա աշխարհի վերջի օֆիցիալ օրն է) վերցնել մոմեր, որոնք հիմիկվանից ակտիվորեն առնում ու կուտակում են, և մի երկու օրով գնալ քաղաքից դուրս, էնտեղ մոմավառություն անել, աղոթել, մինչև աշխարհի վերջը գա անցնի, հետո վերադառնալ տներով: :D
Դա կոչվում է աշխարհի վերջը՝ հայկական տարբերակով:
Հլը խոստովանեք, ո՞վ է մասնակցելու դրան: :))…ես գնացել եմ, մանղալս էլ հետս եմ տարել… մոմի փոխարեն էլ ֆանարիկ եմ տարել, աղոտքի փոխարեն էլ Թաթուլի կասետն եմ տարել մագնիտաֆոնով… ոնց որ տենում եք օգնել ա…

davidus
23.11.2012, 02:16
…ես գնացել եմ, մանղալս էլ հետս եմ տարել… մոմի փոխարեն էլ ֆանարիկ եմ տարել, աղոտքի փոխարեն էլ Թաթուլի կասետն եմ տարել մագնիտաֆոնով… ոնց որ տենում եք օգնել ա…

Ապոկալիպսիսը գիտեր՝ ինքը վերջն ա, բայց բանից պարզվում ա Թաթուլի վերջին կասետը չէր լսել... :D

StrangeLittleGirl
10.12.2012, 18:02
ժող, բայց ինչու՞ ա աշխարհի վերջն ամսի 21-ին :think
20-ն ավելի սիրուն ա, նայեք, գոլդ ա. 20.12.2012

Տրիբուն
10.12.2012, 18:29
ժող, բայց ինչու՞ ա աշխարհի վերջն ամսի 21-ին :think
20-ն ավելի սիրուն ա, նայեք, գոլդ ա. 20.12.2012

21.12
Հայլի համարներ ա, ու ավելի գոլդ ա ..

StrangeLittleGirl
10.12.2012, 19:40
21.12
Հայլի համարներ ա, ու ավելի գոլդ ա ..

բա 2012-ն ի՞նչ արեցիր: տենց լինի, ամեն տարի դեկտեմբերի քսանմեկին հայելի համար ա :))

Տրիբուն
10.12.2012, 19:53
բա 2012-ն ի՞նչ արեցիր: տենց լինի, ամեն տարի դեկտեմբերի քսանմեկին հայելի համար ա :))

Բա, ամեն տարի աշխարհի վերջն ա, ի՞նչ ես ուզում

Նաիրուհի
11.12.2012, 00:57
ժող, բայց ինչու՞ ա աշխարհի վերջն ամսի 21-ին :think
20-ն ավելի սիրուն ա, նայեք, գոլդ ա. 20.12.2012

դե, Բյուր ջան, սիրուն օրն անցնում է, հաջորդ օրը աշխարհը պրծնում է :Ճ

Mephistopheles
11.12.2012, 02:17
Ժող, բայց մոմերո՞վ խի եք գնում… կարող ա գեմառոյի համար ա, վերջում էլ…

Sambitbaba
11.12.2012, 05:55
Երևանից անընդհատ ինֆորմացիա է գալիս, որ մարդիկ որոշել են դեկտեմբերի 21-ին (ով չգիտի ասեմ, որ դա աշխարհի վերջի օֆիցիալ օրն է) վերցնել մոմեր, որոնք հիմիկվանից ակտիվորեն առնում ու կուտակում են, և մի երկու օրով գնալ քաղաքից դուրս, էնտեղ մոմավառություն անել, աղոթել, մինչև աշխարհի վերջը գա անցնի, հետո վերադառնալ տներով: :D
Դա կոչվում է աշխարհի վերջը՝ հայկական տարբերակով:
Հլը խոստովանեք, ո՞վ է մասնակցելու դրան: :))

Ռուսերեն գիտե՞ք, թե ինչ է նշանակում "ОБС": Եթե ոչ, կարող եմ թարգմանել հայերեն՝ "ՄԿԱ": Եթե նորից պարզ չի՝ ասեմ. Մի կնիկ ասաց:
Շատ նման բան եմ տեսնում ձեր այս զրույցի մեջ:

Չնայած նրան, որ չկա մարդ, որ չհետաքրքրվի սրանով, որ ամենա-ամենա աթեիստն անգամ հանգիստ չի կարողանում անցնել թեմայի կողքով, բայց բոլորն այն կատակի են վերածում: Եվ ոչ միայն հայերը: Ինչու՞:

Կարողա՞ թասիբի հարց ա:

Ավելի լավ չի՞ փորձել մի ինչ-որ տեղեկություն գտնել այդ մասին: Մենակ խեղճ Ռայն է այս ու այն կողմ ընկնում, որ մի տեղեկություն գտնի ու ձեզ հասցնի, էն էլ այս վերջերս, ոնց որ էն Դիվը՝ Մի բան ասելուց պետք է անպայման Ամերիկային հայհոյի, նույնն էլ Ռայը, հենց մեկի վրա շառը պետք է գցի, անմիջապես Նյու Էյջն է հիշում:

Իսկ փոխարենն ընդամենը կարելի էր այդ թեմայով մի գիրք կարդալ, - այսօր հազար գիրք կա այդ մասին, լուրջ աշխատություններ: Եվ նրանցից ոչ մեկում, ինչպես նաև մայաների օրացույցներից ոչ մեկում, - չի ասվում Աշխարհի Վերջի մասին: Ասվում է Ժամանակների Վերջի մասին: Մի քանի ուրիշ բաներ էլ է ասվում, օրինակ, մոտավորապես, - կներեք, լավ չեմ հիշում, - Արևի օրացույցի վերջ, թե արեգակնային տարիների վերջ… Բայց հիմնականը Ժամանակների Վերջն է:

"Մագնիսական Հրեշտակներն" էլ, եթե խոսում են այդ մասին, ապա խոսում են միայն որպես ժամանակների վերջի, այլ ոչ աշխարհի վերջի մասին:

- - - - - - - - - - -

Բայց "Մագնիսական Հրեշտակները" Աշխարհի Վերջի մասին էլ են խոսում: Ա՛յդ մասին նրանք ասում են, որ Աշխարհի Վերջը չեղյալ է հայտարարվել:

Sambitbaba
11.12.2012, 06:43
ժող, բայց ինչու՞ ա աշխարհի վերջն ամսի 21-ին :think
20-ն ավելի սիրուն ա, նայեք, գոլդ ա. 20.12.2012

Բյուր ջան, հարցը գոլդը կամ հայելին չի:

2+1+1+2+2+0+1+2 = 11

11-ը նումերոլոգիայում(?) շատ կարևոր թիվ է համարվում:
1-ը Աբսոլյուտն է, Բացարձակը, կամ՝ Արարիչ: Մակրոտիեզերք:
10-ը՝ մարդն է.........................................: Միկրոտիեզերք:
Այսինքն, 11-ը՝ Արարչի և Մարդու միասնությունն է: Սա այն է, ինչ ասել է Տոտ Հերմես Տրիսմեգիստը. "Այն, ինչ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ ներքևում է":

Հենց նոր մտածեցի, որ 11-ը կարելի կոչել "Աստղային Դարպաս" /միգուցէ հենց այդպես էլ կոչվու՞մ է, - չգիտեմ/: Որովհետև…

Այստեղ ժամանակն է վերադառնալ "Մագնիսական Հրեշտակներին": Ըստ նրանց, այսօրվա կարևորագույն թիվն է 11:11-ը:
Ասելով այսօր, ես ի նկատի ունեմ "Աշխարհի Վերջի չեղյալ հայտարարվելուց" հետո ընկած ժամանակաշրջանը: Եկեք դա անվանենք Ծրագրի Փոփոխում: Ծրագիրը փոխվել է 1970-ականների վերջերին:

11:11-ը կոչվում է Աստղային Դարպասներ:

Այս թվի մեջ արդեն Հերմեսի միտքը կրկնակի կարևորություն է ձեռք բերում.

Այն, ինչ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ ներքևում է: - դարպաս՝ վերևից:
Այն, ինչ ներքևում է, հավասարազոր է նրան, ինչ վերևում է: - դարպաս՝ ներքևից:

Այսինքն, անցում՝ մի տեղից մյուսը: Միջանցք:

Մեծ Անցում*:

__________________
*ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»: http://www.akumb.am/showthread.php/63485-ԿԻՐԱԷԼ-«Մեծ-Անցում»

Mephistopheles
11.12.2012, 08:14
-

Սամ, եթե օրացուցային հաշվարկը սկսեինք Նաբուգոդոնոսորի ծննդից, կամ Քեոփսի մահից, կամ իմ ծննդից, կամ էլ Մեսրոպ Մաշտոցի ծննդից, էս հաշվարկի հալն ի՞նչ էր լինելու… դու գիտե՞ս որ իրականում թվեր գոյություն չունեն. չկա մեկ, երկու, երեք… դրանք պայմանակ հասկացություններ են՝ վերացական… թիվ գոյություն չունի, օրացույց ևս, սրանք շատ պայմանական են ու առավել ևս փոփոխական…

էլ չասեմ որ "էսօր ամսի քանիսն ա"-ն կոնկրետ պատասխան չունի… իսկ "ժամը քանիսն ա"-ն շատ պայմանական ա…

Սելավի
11.12.2012, 09:36
Ավստրալիայի վարչապետի պաշտոնական ուղերձը իր երկրի բնակիչներին:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ebtj3gDaE64

Sambitbaba
11.12.2012, 10:28

Իրականում տառեր էլ գոյություն չունեն, Մեֆ ջան: Իրականում մեզ ոչ թվերն են հարկավոր, ոչ էլ տառերը, - առանց նրանց էլ մենք արդեն ամեն ինչ գիտենք Իրականում: Բայց դու ցանկանու՞մ ես ընդունել արդյոք այդ Իրականը: Որքա՞ն մոտ ես դու քեզ այն համարում: Որքա՞ն պայմանական հաշվարկ հեռավորության վրա:

Ես ամբողջ կյանքս տառապել եմ գլխացավերից ու միշտ հաբեր եմ ընդունել: Հիմա, եթե քեզ ասեմ, որ վերջին մոտ երեք տարին, գլխացավ ունենալիս, ես վերցնում եմ հաբերի բանկան և ընդամենը պահում եմ ձեռքիս մեջ մի տասնհինգ րոպե, ու գլխացավս անցնում է, քեզ համար դա Իրական կլինի՞: Ուրեմն, ինչպե՞ս ես վարվեմ քո ցնորքի հետ, եթե այդ "քո ցնորքը" իմ Իրական, ռեալ կյանքն է: Ընդ որում, վերջերս գլխացավերս ինչ-որ զարմանալիորեն սակավացել են…
Ուզում եմ ասել, որ ամեն ինչի հետ միասին, մեզանից ամեն մեկն էլ Իր իրականն ունի:

Տես Մեֆ, հենց այս վայրկյանին, բոլոր այն մտացածին կյանքը, որ մենք կառուցել ենք մի քանի հազար տարիներ, - երեք տողի մեջ դու հասցնում ես աբսուրդի… առաջին հայացքից: Բայց ամենահիանալին դրա մեջ այն է, որ դրանով դու պատռում ես պատրանքը և մտնում ես էն քո ասած Իրականության մեջ, հասկանու՞մ ես:
Եթե դու այդ անում ես գիտակցաբար, ես շատ ուրախ եմ: Բայց եթե դու այդ անում ես ան-գիտակցաբար, - ես արդեն շատ ավելի շատ ուրախ եմ, քանի որ երբ գիտակցությունը լռում է և սկսում է խոսել զգացողությունը, - նշանակում է դա, որ սկսել է խոսել Մեֆ-Իրականը:

Տեղով պրոբլեմ ես, գիտե՞ս: Հիմա ես ո՞նց եմ սրա տակից դուրս գալու: Աստված չանի, Տրիբունն էլ կարդա…
Ազնվորեն, ես չգիտեմ, թե ինչպես երկու խոսքով այնպես ասել, որ բոլորին հասկանալի լինի: Ախր ոչ մի դպրոցում մեզ այս դասերը չեն սովորեցրել…
Հիմա ինչ կստացվի, չգիտեմ, բայց մի բան քեզ հաստատ կասեմ.

Դու ճիշտ ես, Մեֆ ջան, թվարկածդ այդ ամեն ինչը Իրականում պայմանականություններ են, այսինքն՝ գոյություն չունեն: Եվ ըստ այնմ էլ, իհարկե, գոյություն չունեն ժամանակները: Մեկ ժամանակ միայն գոյություն ունի՝ Ներկան, և հենց այն է Իրականը: Եվ միայն այդ Իրականի մեջ է աշխատում "Ես Եմ"-ը, "I Am"-ը, "Аз Есмь"-ը:

Եթե մայաները քո կարծիքին չլինեին, նրանք "մայաների օրացույց" ստեղծել չէին կարողանա:

Բայց ինչ որ դու ասում ես, Չորրորդ Տարածքի մասին ես ասում, որի անունն է "Ժամանակ":

Իսկ նրան հասնելու համար մարդ պետք է կարողանա կտրել իրեն մեր՝ Երրորդ Տարածքից:

Դա նշանակում է, համոզվել, որ մարդու մեջ առավել կարևոր են հոգին և զգացմունքները, այլ ոչ թե միտքն ու մարմինը: Դա նշանակում է՝ արթնանալ:

Այսօր դա կողվում է "Քրիստոսի Գիտակցություն":

Երեկ դա կոչվում էր Բուդդա, այսինքն՝ "Արթնացած":

StrangeLittleGirl
11.12.2012, 14:33
Էս ինչ մի լրջի եք տվել էս գյոզալ թեման :(

Սամիթբաբա, չգիտեմ՝ ով ոնց, բայց ինձ էս ամենը մենակ զվարճացնում ա: Ցանկացած մարդ հաստատ կուզենար աշխարհի վերջը մոտիկների հետ դիմավորեր, բայց արի ու տես նենց ա ստացվել, որ էդ օրը ճամփեքին եմ լինելու: Դրա համար ուզում էի գոնե ամսի քսան տեղափոխել, որ կողքս մարդ լինի :))

Ինչ վերաբերում ա մայաներին, ֆլան-ֆսթաններին, բավականաչափ կարդացել եմ ու գիտեմ, որ էդ ախմախների օրացույցը կլոր ա, ոչ թե գծային: Ու ինչ-որ էդ կլորներից մեկը հիմա պրծնում ա: Բայց իրանք ո՞վ դառան, որ մեր օրերում գոյություն չունենալով աշխարհը ռուլիտ անեն:

Խնդրում եմ էլի, էս թեման լրջին մի տվեք: Առանց էդ էլ սաղ աշխարհը լրջին տված լացում ա: Ասում, խոսում, ուրախանում ենք: Իզուր չի, որ զվարճալիում ա բացված:

Հ.Գ. Հա, թվերի հետ կապված Մեֆը ճիշտ ա ասում: Եթե էդքան տառերից կպել եք, տառերն էլ կարելի ա պայմանական նշաններ սարքել ու հրաժարվել, բայց հո իրանց համապատասխանող հնչյունները կան, ու ոչ ոք չի կարող հերքել, որովհետև դրանք արտաբերվում ու լսվում են: Իսկ թվերը ո՞նց ես արտաբերում կամ ժամանակը: Էն ա, ժամանակի հարաբերականության մասին վառ ապացույց Եթովպիան ա: Իրանք մեզնից վեցուկես տարով հետ են: Հիմա ինչ, իրանց աշխարհի վերջը վեցուկես տարու՞ց ա գալու :))

Rhayader
11.12.2012, 14:38
Ավստրալիայի վարչապետի պաշտոնական ուղերձը իր երկրի բնակիչներին:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ebtj3gDaE64

Որտեղ ինքը խոսում ա նրա մասին, որ Աշխարհի վերջի մասին խոսում են միս ուտող զոմբիների հայտնվելն ու k-pop (օպան գանգնամ ստայլ) երաժշտության հաղթարշավը:

Rhayader
11.12.2012, 14:44
Ռուսերեն գիտե՞ք, թե ինչ է նշանակում "ОБС": Եթե ոչ, կարող եմ թարգմանել հայերեն՝ "ՄԿԱ": Եթե նորից պարզ չի՝ ասեմ. Մի կնիկ ասաց:
Շատ նման բան եմ տեսնում ձեր այս զրույցի մեջ:

Չնայած նրան, որ չկա մարդ, որ չհետաքրքրվի սրանով, որ ամենա-ամենա աթեիստն անգամ հանգիստ չի կարողանում անցնել թեմայի կողքով, բայց բոլորն այն կատակի են վերածում: Եվ ոչ միայն հայերը: Ինչու՞:

Կարողա՞ թասիբի հարց ա:

Ավելի լավ չի՞ փորձել մի ինչ-որ տեղեկություն գտնել այդ մասին: Մենակ խեղճ Ռայն է այս ու այն կողմ ընկնում, որ մի տեղեկություն գտնի ու ձեզ հասցնի, էն էլ այս վերջերս, ոնց որ էն Դիվը՝ Մի բան ասելուց պետք է անպայման Ամերիկային հայհոյի, նույնն էլ Ռայը, հենց մեկի վրա շառը պետք է գցի, անմիջապես Նյու Էյջն է հիշում:

Իսկ փոխարենն ընդամենը կարելի էր այդ թեմայով մի գիրք կարդալ, - այսօր հազար գիրք կա այդ մասին, լուրջ աշխատություններ: Եվ նրանցից ոչ մեկում, ինչպես նաև մայաների օրացույցներից ոչ մեկում, - չի ասվում Աշխարհի Վերջի մասին: Ասվում է Ժամանակների Վերջի մասին: Մի քանի ուրիշ բաներ էլ է ասվում, օրինակ, մոտավորապես, - կներեք, լավ չեմ հիշում, - Արևի օրացույցի վերջ, թե արեգակնային տարիների վերջ… Բայց հիմնականը Ժամանակների Վերջն է:

"Մագնիսական Հրեշտակներն" էլ, եթե խոսում են այդ մասին, ապա խոսում են միայն որպես ժամանակների վերջի, այլ ոչ աշխարհի վերջի մասին:

- - - - - - - - - - -

Բայց "Մագնիսական Հրեշտակները" Աշխարհի Վերջի մասին էլ են խոսում: Ա՛յդ մասին նրանք ասում են, որ Աշխարհի Վերջը չեղյալ է հայտարարվել:

Ոչ միայն նյուէյջ, բա դավադրությունների տեսությունների սիրահարները:

Ժող, մարդկանց օրացույցը վերջանում է: Եթե այդ մարդկանց մենք չսպանեինք ու մշակույթը վարի չտայինք, հիմա իրենք նստած նոր օրացույց կգրեին: Ու պրծ: Եթե աշխարհը պատրաստվեր տաս օրից վերջանալ (ասենք՝ արևը հանգեր, կամ ուժեղ ժայթքումից շարժման ուղեծիրը փոխեր, կամ սառույցները հալեին, Կտուլհուն արթնանար, Չակ Նորիսը ջղայնանար, որ Օբաման է ընտրվել), այլանդակ նախանշաններ կլինեին: Բայց դե մարդիկ կան, որ առավոտը վեր են կենում, ոտքի բութ մատը ցավում է, որոշում են՝ աշխարհի վերջի նախանշան է:

Sambitbaba
12.12.2012, 11:28
Էս ինչ մի լրջի եք տվել էս գյոզալ թեման:

Բյուր ջան, ես էլ՝ ամբողջ կյանքումս փախել եմ տխուրից, հոռետեսականից… Եվ երևի այդ է պատճառը, որ վերջն եկա ընկա այնտեղ, որտեղ հիմա եմ:
Ես էլ եմ զվարճանքը շատ սիրել:
Բայց ես մի բան եմ սերտել. նույնիսկ զվարճանքն առանց պատճառի չի լինում: Իսկ եթե զվարճանքին գումարվում է գիտելիք, զվարճանքը դառնում է հիացմունք:
Ավելի շատ սիրում եմ զվարճանալ հիացմունքից:

Ինչ վերաբերում ա մայաներին, ֆլան-ֆսթաններին, բավականաչափ կարդացել եմ ու գիտեմ, որ էդ ախմախների օրացույցը կլոր ա, ոչ թե գծային: Ու ինչ-որ էդ կլորներից մեկը հիմա պրծնում ա: Բայց իրանք ո՞վ դառան, որ մեր օրերում գոյություն չունենալով աշխարհը ռուլիտ անեն:

Ախմախ էին, թե ոչ՝ չգիտեմ: Բայց կասկած չկա, որ մենք դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ նրանց չափ աստղագիտություն գիտենանք… Իսկ վերևում հիշատակածդ 21.12.2012-ը՝ հերթական "Մոլորակների Շքերթ" է: Այն տարբերությամբ միայն, որ այս անգամ այն համապատասխանել է նաև կարևոր անցումնային ժամանակաշրջանի հետ: Ինչն էլ հենց պատճառ հանդիսացավ մայաների համար՝ ավարտել իրենց օրացույցը:

Հ.Գ. Հա, թվերի հետ կապված Մեֆը ճիշտ ա ասում: Եթե էդքան տառերից կպել եք, տառերն էլ կարելի ա պայմանական նշաններ սարքել ու հրաժարվել, բայց հո իրանց համապատասխանող հնչյունները կան, ու ոչ ոք չի կարող հերքել, որովհետև դրանք արտաբերվում ու լսվում են:

Ոչ ոք չի էլ հերքում: Եթե այդպես չլիներ… Լսե՞լ ես, որ ժամանակին "Նարեկը" հիվանդի գլխի տակ էին դնում և հիվանդը լավանում էր:
Այսօր էլ կան մարդիկ, որ հայկական այբուբենը սկզբից մինչև վերջ արտասանելով /Այբ, բեն…/, գլխացավ են բուժում, կամ արյունահոսությունն են դադարեցնում:

Հիշեցի նորից և չեմ կարող չհարցնել. երբևէ մտածե՞լ ես, թե ինչու՞ հայոց լեզուն սեռ չունի…

StrangeLittleGirl
12.12.2012, 11:41
Մնացածին հետո կպատասխանեմ, բայց հայոց լեզվի սեռ չունենալն ի՞նչ կապ ունի: Բան ասեցիր, անգլերենն էլ չունի, ֆիններենն էլ չունի:

Sambitbaba
12.12.2012, 12:06
Մնացածին հետո կպատասխանեմ, բայց հայոց լեզվի սեռ չունենալն ի՞նչ կապ ունի: Բան ասեցիր, անգլերենն էլ չունի, ֆիններենն էլ չունի:
Ֆիններենում չգիտեմ, բայց անգլերենում "He"-ն ու "She"-ն մի՞թե սեռը չեն որոշում:

Եվ հետո, ես չասացի էլ, որ հայերենը միակ այդպիսի լեզուն է: Կարծեմ պարսկերենն էլ, օրինակ, սեռ չունի: Բայց հարցը հետևյալն է. իսկ ինչու՞ չունի:

Հնարավոր չէ՞ արդյոք, որ այդ լեզուն /կամ լեզուները/ գալիս է նրանցից, ովքեր սեռ չեն ունեցել:

Եվ, բնականաբար, հաջորդ հարցը.

Իսկ ովքե՞ր սեռ չեն ունեցել…

Արէա
12.12.2012, 12:16

Ովքե՞ր:

davidus
12.12.2012, 12:31
Ֆիններենում չգիտեմ, բայց անգլերենում "He"-ն ու "She"-ն մի՞թե սեռը չեն որոշում:

Իսկ մի՞թե խոսքը դերանունների մասին է։ Անգլերենում գոյականները սեռ չունեն։

Կարծեմ պարսկերենն էլ, օրինակ, սեռ չունի: Բայց հարցը հետևյալն է. իսկ ինչու՞ չունի:

Պարսկերենը չգիտեմ, բայց արաբերենը հաստատ ունի (http://www.languageguide.org/arabic/grammar/)։

StrangeLittleGirl
12.12.2012, 14:05
Ֆիններենում չգիտեմ, բայց անգլերենում "He"-ն ու "She"-ն մի՞թե սեռը չեն որոշում:

Եվ հետո, ես չասացի էլ, որ հայերենը միակ այդպիսի լեզուն է: Կարծեմ պարսկերենն էլ, օրինակ, սեռ չունի: Բայց հարցը հետևյալն է. իսկ ինչու՞ չունի:

Հնարավոր չէ՞ արդյոք, որ այդ լեզուն /կամ լեզուները/ գալիս է նրանցից, ովքեր սեռ չեն ունեցել:

Եվ, բնականաբար, հաջորդ հարցը.

Իսկ ովքե՞ր սեռ չեն ունեցել…

Չեմ հասկանում՝ ուր ես տանում խոսակցությունը ու դա ինչ կապ ունի աշխարհի վերջի հետ, բայց դա զուտ լեզվաբանական երևույթ ա: Եթե զուտ դերանունների մասին ես ասում, ապա հա, ֆիններենը հայերենից բեթար սեռ չունի (ֆիններենում սկի -ուհի տիպի վերջածանց չկա): Ու էդպիսի լեզուները լիքն են, որ սեռ չունեն: Լեզու էլ կա, որ երկուսի փոխարեն երեք սեռ ունի:

Տրիբուն
12.12.2012, 14:27
... Ցանկացած մարդ հաստատ կուզենար աշխարհի վերջը մոտիկների հետ դիմավորեր ...

Իսկ ես պանարամա եմ ուզում: Ռեալ ռեժիմով գժական 3D տեսարաններ կլինեն:

Տրիբուն
12.12.2012, 14:30
Ովքե՞ր:

Կարծեմ կոկորդիլոսի նոր ծնված ձագերը սեռ չեն ունենում:

Մեկ էլ հրեշտակները:

Տրիբուն
12.12.2012, 14:32
Եվ հետո, ես չասացի էլ, որ հայերենը միակ այդպիսի լեզուն է: Կարծեմ պարսկերենն էլ, օրինակ, սեռ չունի: Բայց հարցը հետևյալն է. իսկ ինչու՞ չունի:

Կարծեմ, հայերենը ունի, ուղակի ժամանակի ընթացքում դուրս ա եկել լեզվից - նա/նե: Լեզվաբաններն ավելի ճիշտ կասեն:

Տրիբուն
12.12.2012, 14:39
Ոչ միայն նյուէյջ, բա դավադրությունների տեսությունների սիրահարները:

Ժող, մարդկանց օրացույցը վերջանում է: Եթե այդ մարդկանց մենք չսպանեինք ու մշակույթը վարի չտայինք, հիմա իրենք նստած նոր օրացույց կգրեին: Ու պրծ: Եթե աշխարհը պատրաստվեր տաս օրից վերջանալ (ասենք՝ արևը հանգեր, կամ ուժեղ ժայթքումից շարժման ուղեծիրը փոխեր, կամ սառույցները հալեին, Կտուլհուն արթնանար, Չակ Նորիսը ջղայնանար, որ Օբաման է ընտրվել), այլանդակ նախանշաններ կլինեին: Բայց դե մարդիկ կան, որ առավոտը վեր են կենում, ոտքի բութ մատը ցավում է, որոշում են՝ աշխարհի վերջի նախանշան է:

Ալիքները մի խառնի, էս մեկը առանց նախանշանների ա լինելու, чтоб никто не догадался, որ ապրանքների գները չթանկանան :D

Կամ էսի նախանշան չի, ինչ ա ?

Ամերիկացին կրակել է Սանտա Կլաուսի վրա և ինքնասպան եղել (http://lurer.com/?p=61466&l=am)

Աշխարհի վերջը չլինի, մարդկ ձմեռ պապիին կխփի, արա ?

StrangeLittleGirl
12.12.2012, 14:40
Կարծեմ, հայերենը ունի, ուղակի ժամանակի ընթացքում դուրս ա եկել լեզվից - նա/նե: Լեզվաբաններն ավելի ճիշտ կասեն:

չէ, նե-ն արհեստական ա մտել, պոետներից մեկն ա մտցրել, հիմա չեմ հիշում՝ ով

Տրիբուն
12.12.2012, 14:51
Նայեք աշխարհի արդեն եղած վերջերի ու սպասվելիք վերջերի ինչ մի հատ ցուցակ կա (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BF%D0%B8%D1%81%D0%BE%D0%BA_%D0%B4%D0%B0%D1%82_%D0%BA%D0%BE%D0%BD%D1%86%D0%B0_%D1%81%D0%B2%D0%B5%D1%82%D0%B0)

StrangeLittleGirl
12.12.2012, 16:22

Իյաաա, սրանց մոտ մոտակա աշխարհի վերջը երեք օրանոց ա: Տենց չեմ խաղում:

Բայց իսկականից... վերջին երկու հազար տարում մարդկությունը հեչ չի փոխվել: Էն գլխեն նստած աշխարհի վերջին են սպասում: Մթոմ ի՞նչ: Կարո՞ղ ա գիտեն, որ իրանց պրոբլեմները տենց լուծվելու են:

StrangeLittleGirl
12.12.2012, 16:44
Պարզվում ա՝ էսօր արդեն մի աշխարհի վերջ գլորել ենք, վրեքներս խաբար չկա: Էս ա, ասում են (http://athanatoi.livejournal.com/149721.html):

Sambitbaba
12.12.2012, 18:35
Իսկ մի՞թե խոսքը դերանունների մասին է։ Անգլերենում գոյականները սեռ չունեն։
Պարսկերենը չգիտեմ, բայց արաբերենը հաստատ ունի (http://www.languageguide.org/arabic/grammar/)։

Մոռացա դերանունները նշել, davidus ջան, կներես:

StrangeLittleGirl-ի խոսքերից
Չեմ հասկանում՝ ուր ես տանում խոսակցությունը ու դա ինչ կապ ունի աշխարհի վերջի հետ, բայց դա զուտ լեզվաբանական երևույթ ա: Եթե զուտ դերանունների մասին ես ասում, ապա հա, ֆիններենը հայերենից բեթար սեռ չունի (ֆիններենում սկի -ուհի տիպի վերջածանց չկա): Ու էդպիսի լեզուները լիքն են, որ սեռ չունեն: Լեզու էլ կա, որ երկուսի փոխարեն երեք սեռ ունի:

Ոչ մի տեղ էլ չեմ տանում, Բյուր ջան, վերևում ասացի արդեն, որ խոսքի վրա հիշեցի: Եվ կրկնում եմ, չեմ պնդում, թե հայերը միակն են:
Աշխարհի վերջի հետ, ճիշտ է, կապ չունի, բայց աշխարհի սկզբի հետ լավ էլ անմիջականորեն կապված է:

Տրիբունն էլ, չնայած իր ոճով, բայց և այնպես պատասխանեց:

Եզրակացությունը, ճիշտ է, իմն է, բայց դրդապատճառներ հենց Աստվածաշնչում էլ կան. և ոչ միայն այնտեղ:
Ռայ ջան, բոլորովին չեմ զարմանա, որ ինչ որ տեղ գտնես, որ ուրիշներն էլ են ասել, դու դա կարող ես, - ուղղակի ես չեմ հանդիպել. ես հեղինակության չեմ ձգտում:

չէ, նե-ն արհեստական ա մտել, պոետներից մեկն ա մտցրել, հիմա չեմ հիշում՝ ով

Պետրոս Դուրյանը: Բայց այդպես էլ չկարողացավ: Կարծեմ միայն ինքն է օգտագործել.

"Նե մոտեցավ հուշիկ, ըսավ…"

StrangeLittleGirl
12.12.2012, 18:38
Թեկուզ աշխարհի սկզբի հետ: Դա ի՞նչ կապ ունի: Ուրեմն կոկորդիլո՞ս ենք: Հիմա լեզուներ էլ կան, որոնց մենք ու դուքն էլ ա արական ու իգական ունեն, հիմա իրանք վաբշե շանս չունե՞ն:

Վոլտերա
12.12.2012, 21:47
Չեն կարում մի քիչ նորմալ դիմավորել աշխարհի վերջին:angry Ինչ մոմեր, թող մի հատ կարգին շոու կազմակերպեն:

Sambitbaba
12.12.2012, 22:04
Թեկուզ աշխարհի սկզբի հետ: Դա ի՞նչ կապ ունի: Ուրեմն կոկորդիլո՞ս ենք: Հիմա լեզուներ էլ կան, որոնց մենք ու դուքն էլ ա արական ու իգական ունեն, հիմա իրանք վաբշե շանս չունե՞ն:

Որքան հիշում եմ, Տրիբունը միայն կոկորդիլոսներին չէր հիշատակել իր գրառման մեջ: Բայց ընտության հարց է արդեն և իզուր ես ինձ հարցնում. թող ամեն մեկն ինքնակամ ընտրի, թե ինչ է ցանկանում լինել:
Շանսի հարցում էլ, Բյուր ջան: Կրկնում եմ, ասածս սեռի մասին՝ չեմ կապում ասածդ աշխարհի վերջի հետ: Ուղղակի խոսքիդ վրա հիշեցի ու տեղեկացրեցի: Այնպես որ դրա վրա մի կենտրոնացիր էստեղ, լա՞վ: Եթե ուզում ես, կարող ենք այլ թեմայում խոսել:

Հ.Գ. Հետո էլ ասում ես, էլի: Հո իզուր չե՞ն ասում, որ խոսքը խոսք է բերում: Հիմա էլ մի այլ բան հիշեցի, ինչպե՞ս կարող եմ չասել:
Տարիներ առաջ, միգուցէ դեռևս սովետի ժամանակներում, - մի տեղ կարդացել եմ, որ որոշ ճապոնացի գիտնականներ պնդում են, որ ամեն ինչ սկսվել է հայերից և հայերով էլ կավարտվի:
Բայց խնդրում եմ, հիմա էլ Հերունուն մի հիշեք, ինչ կլինի. բան էր, ասացի:
Առավել ևս, որ արդեն ծանոթ եք կարծիքիս ու հուսով եմ հիշում եք, որ ես լրջորեն համարում եմ, որ աշխարհի վերջը քյանսլ է եղել:

Նմանապես, մեծ հույսեր եմ փափագում, որ շուտով նույնիսկ Փոքր Մհերն էլ՝ Քուռկիկ Ջալալիի հետ միասին սարի միջից դուրս կգա…

StrangeLittleGirl
12.12.2012, 22:12

ճապոնացի ասեցիր, բան հիշեցի (http://byurie.livejournal.com/526181.html)

ո՞նց ա է մարդկությունը հայերից առաջացել: ասում եմ՝ մենակ հայերենը չի, որ դերանունների տարբերությունը չունի: հիմա ֆիններն էլ ասեն՝ մե՞նք ենք աշխարհի տերուտիրականը: իրանք հո տեղ ունեն ասելու. համ հարուստ են, համ մեծ երկիր են, համ կյաժ ու կապույտ աչքերով են, համ էլ ռուսներին պաշտոնապես չեն սիրում:

ինչ վերաբերում ա աշխարհի վերջին, էն ա, էսօր մի հատը քենսըլվեց :)) հեսա տեսնենք մյուս շաբաթվանն ինչ ենք անում: մի հիշարժան բան պետք ա մտածել, որ թոռներիս պատմելու բան ունենամ:

Sambitbaba
12.12.2012, 22:22
ճապոնացի ասեցիր, բան հիշեցի (http://byurie.livejournal.com/526181.html)QUOTE]

Ուրեմն տեղին հիշեցի, Բյուր ջան… Տեսնում ես, էլի որնց գցում-բռնում ես, ինձանից պրծում չունես: Ստացվում է, որ ճապոնացիների հարցում՝ հարազատ հոգիներ ենք:

Եվ ոչ միայն. էն համատեղ գրած պատմվածքի սկիզբն էլ, սրտանց, - շատ սիրեցի:

[QUOTE]ո՞նց ա է մարդկությունը հայերից առաջացել:

Այդ մասին Հեթանոսին եմ խոստացել, մի քիչ սպասիր: Եթե չհասցնեմ, հետո քեզ անրամբ կասեմ:

Ֆիններին էլ ասա, որ եթե շիկահեր են ու կապուտաչյա, ուրեմն հաստատ հայերից են առաջացել…

StrangeLittleGirl
12.12.2012, 22:27
Ուրեմն տեղին հիշեցի, Բյուր ջան… Տեսնում ես, էլի որնց գցում-բռնում ես, ինձանից պրծում չունես: Ստացվում է, որ ճապոնացիների հարցում՝ հարազատ հոգիներ ենք:
Սամիթ ջան, ախր էդ ճապոնացիների նյութը դրել, հորինել եմ՝ ապացուցելով, որ հինգ րոպեում կարելի ա հակագիտական մեթոդներով սաղին հայերից առաջացած սարքել:

Եվ ոչ միայն. էն համատեղ գրած պատմվածքի սկիզբն էլ, սրտանց, - շատ սիրեցի:
:))

Այդ մասին Հեթանոսին եմ խոստացել, մի քիչ սպասիր: Եթե չհասցնեմ, հետո քեզ անրամբ կասեմ:

Ֆիններին էլ ասա, որ եթե շիկահեր են ու կապուտաչյա, ուրեմն հաստատ հայերից են առաջացել…

սպասեմ, սպասեմ :))

Հա, բա ոնց, սև աչք-ունքով հայերից կապուտաչյա բլանդին ֆիններն են առաջացել :D ի դեպ, իրանց էլ կարելի ա շատ հեշտ ճապոնացի անել: Ուղղակի ալարում եմ: Մեկ էլ որ չեն ասում՝ հայերը կապուտաչյա ու բլանդին են էղել: Ախր որտեղի՞ց գիտեք: Ախր մեր բնակլիմայական պայմաններում մի քիչ անհավատալի ա էլի: Ու համ էլ՝ մենք կենսաքիմիական մեթոդներով ապացուցել ենք, որ ամեն դեպքում բլանդինների խելքն ավելի քիչ ա, քան մուգերինը: Նենց որ ընտրի՝ կամ բլոնդ, կամ խելոք: Էրկուսը միասին չի լինում :))

StrangeLittleGirl
12.12.2012, 23:23
Սամիթ ջան, էս էլ սեռի հարցի պատասխանը, նոր ճշտեցի ֆբ-ի մայրենի լեզվի դասեր խմբում, Հրաչ Մարտիրոսյանը պատասխանեց.

Հնդեվրոպական նախալեզուն անկասկած ունեցել է սեռ` արական, իգական և չեզոք: Դա վերաբերում է ոչ միայն գոյականներին ևն, այլև դերանուններին. օրինակ` ցուցական դերանուններին (ինչպես Արևիկն արդեն նշեց, երրորդ դեմքի ԱՆՁՆԱԿԱՆ դերանուն չի եղել): Այն, որ հայերենը կորցրել է սեռի կարգը, պարզապես բացատրվում է տարածքային դիմագծով. սեռ չունեն մեր հին ու նոր հարևան լեզուները` խուռերենն ու ուրարտերենը, վրացերենը և քարթվելական մյուս լեզուները, պարսկերենն ու պարթևերենը, թուրքերենը և այլն:
Հայերենի <նա> դերանվան <նէ> իգականը, իհարկե, հունաբան հեղինակների ստեղծած արհեստական ձևն է:

Sambitbaba
13.12.2012, 05:58
Սամիթ ջան, ախր էդ ճապոնացիների նյութը դրել, հորինել եմ՝ ապացուցելով, որ հինգ րոպեում կարելի ա հակագիտական մեթոդներով սաղին հայերից առաջացած սարքել:

Իսկ դու որոշեցիր, որ ես այնքան հարգանք չունեմ քո նկատմամբ, որ անհրաժեշտ համարեմ գրառմանդ պատասխանելուց առաջ կարդա՞լ հղումդ: Կամ էլ, եթե կարդամ էլ անգամ, իմ կանաչու ուղեղով ի՞նչ պիտի հասկանամ, կատակում ես դու, թե ոչ: Այդ պատճառով որոշեցիր մեկ անգամ ևս բացատրել խեղճի՞ս…
Շնորհակալ եմ:

Բայց ափսոս, որ իզուր էր չարչարանքդ, Բյուր ջան:
Ուղղակի երևի իրոք՝ չափազանց շատ էր հարգանքս քո նկատմամբ, որ որոշեցի, թե անհրաժեշտություն չկա ամեն մի բառիս վրա դեղին կլորներ շարել, որպեսզի ինձ ճիշտ հասկանաս: Առավել ևս, որ այնքան էլ այդ կլորների սիրահարը չեմ…

Բայց հիմա էլ, ինչ կլինի, հակառակը չհասկանաս, հա՞: Այն, ինչ գրել էի քո և քո պատմվածքի վերաբերյալ, բացարձակ լրջությամբ է գրված:

Իսկ քեզ նեղացնելու համար՝ կներես:
Չնայած, եթե ճիշտն ասեմ, այդպես էլ չհասկացա, թե երբ եմ հասցրել դա անել…

StrangeLittleGirl
13.12.2012, 13:35

Սամիթ ջան, քեզ ի՞նչ էղավ: Դու ինձ չես նեղացրել, ասում-խոսում-քննարկում ենք: Դու բան ասեցիր դերանունների մասին, ես էլ որոշեցի մասնագետից ճշտել: Ինչ վերաբերում ա դրածս հղմանը, ապա մի զարմացի. ես որ դա նոր էի տեղադրել, գիտե՞ս ինչքան մարդ էր լուրջ ընդունել: Տակի քննարկումները նայի, մի մասը հենց ներքևում էլ մեկնաբանել ա, մնացած մասն էլ ֆեյսբուքում ա էղել: Ու բնավ չի նշանակում, որ լուրջ ընդունողները կանաչու ուղեղ ունեն: Ավելին՝ իրանցից շատերը նենց մարդիկ են, որոնց անչափ հարգում եմ:

Եթե նեղացրել եմ քեզ, կներես :( բայց անկեղծորեն, ռեակցիադ չեմ հասկանում:

Հ.Գ. Արէա, էս դու ստեղ ի՞նչ ես անում:

Արէա
13.12.2012, 22:56
Հ.Գ. Արէա, էս դու ստեղ ի՞նչ ես անում:

Sambitbaba-ին Սամիթ ես ասում, մարդը գիտի նեղացրել ա քեզ, դու էլ վիրավորում ես իրեն կանաչու անունով կոչելով, դրան գումարած, մի քանի անգամ իր լուրջ գրառումներին ծիծաղից թուլացող սմայլիկներով էիր պատասխանել, որից էլի վիրավորվել էր, ու էդքանով հանդերձ ինքն ա քեզանից ներողություն խնդրում: Շնորհակալությունս կեցվածքի համար էր :)

Mephistopheles
13.12.2012, 23:12
Բյուր չես ամաչու՞մ… բա կարելի ա՞ տենց բաներ ասել… սամիթս ո՞րն ա, չէ մի չէ համեմ, կոտեմ… կարող ա՞ մի հատ էլ յոնջա ասես… շատ անդաստիրակ աղջիկ դուրս եկար. սրան նրան խոտի անուն ես տալիս առանց մտածելու… հետո էլ կասեն աղջիկները զգայուն են… էտ ա՞ քո զգայունությունը… վաղը մյուս օր որ կանեփ ասես չեմ զարմանա… էտքան ա՞ քնքշությունդ, տնաքանդ, գոնե ասեիր ադուվանչիկ, մի քիչ լիրիկա լիներ մեջը, կամ գոնե կաղնի որ մի տեսակ հպարտգություն ու իմաստություն լիներ… տենց ե՞ս հարգում զրուցակցիդ…

էս ի՞նչ բարոյական արժեքներ եք դավանում… որ ասում ես Սամիթ, բա հարց չի առաջանու՞մ թե էս մարդն իրան ինչի՞ պտի սամիթ ասի, օրինակ դու քո անունը մառոլ կդնեի՞ր…

քեզ հավաքի/ մի հատ… դիմացինդ մարդ ա ոչ թե խառը կանաչի…

StrangeLittleGirl
13.12.2012, 23:13
Sambitbaba-ին Սամիթ ես ասում, մարդը գիտի նեղացրել ա քեզ, դու էլ վիրավորում ես իրեն կանաչու անունով կոչելով, դրան գումարած, մի քանի անգամ իր լուրջ գրառումներին ծիծաղից թուլացող սմայլիկներով էիր պատասխանել, որից էլի վիրավորվել էր, ու էդքանով հանդերձ ինքն ա քեզանից ներողություն խնդրում: Շնորհակալությունս կեցվածքի համար էր :)

Վա՜յ, ինձ էլ թվաց՝ իրա անունն եմ կարճ ասում: Չէի նկատել, որ արանքում b կա :D Վայ Սամբիթ ջան, իսկականից կներես: Հատուկ չեմ արել: Ես ալարում եմ անընդհատ լատինատառի անցնել, դրա համար տառադարձում, կրճատում-մրճատում եմ, ու էս անգամ անհարմար բան ստացվեց :(

Իսկ ինչ վերաբերում ա լուրջ գրառումներին, ապա հա, էնտեղ բաներ կան, որոնք ինձ համար ծիծաղից թուլանալու թեմաներ են: Ի՞նչ անեմ, էդ էլ իմ կարծիքն ա: :esim

StrangeLittleGirl
13.12.2012, 23:14
Բյուր չես ամաչու՞մ… բա կարելի ա՞ տենց բաներ ասել… սամիթս ո՞րն ա, չէ մի չէ համեմ, կոտեմ… կարող ա՞ մի հատ էլ յոնջա ասես… շատ անդաստիրակ աղջիկ դուրս եկար. սրան նրան խոտի անուն ես տալիս առանց մտածելու… հետո էլ կասեն աղջիկները զգայուն են… էտ ա՞ քո զգայունությունը… վաղը մյուս օր որ կանեփ ասես չեմ զարմանա… էտքան ա՞ քնքշությունդ, տնաքանդ, գոնե ասեիր ադուվանչիկ, մի քիչ լիրիկա լիներ մեջը, կամ գոնե կաղնի որ մի տեսակ հպարտգություն ու իմաստություն լիներ… տենց ե՞ս հարգում զրուցակցիդ…

էս ի՞նչ բարոյական արժեքներ եք դավանում… որ ասում ես Սամիթ, բա հարց չի առաջանու՞մ թե էս մարդն իրան ինչի՞ պտի սամիթ ասի, օրինակ դու քո անունը մառոլ կդնեի՞ր…

քեզ հավաքի/ մի հատ… դիմացինդ մարդ ա ոչ թե խառը կանաչի…

էլի սկսեց :))

Sambitbaba
14.12.2012, 01:40
Sambitbaba-ին Սամիթ ես ասում, մարդը գիտի նեղացրել ա քեզ, դու էլ վիրավորում ես իրեն կանաչու անունով կոչելով, դրան գումարած, մի քանի անգամ իր լուրջ գրառումներին ծիծաղից թուլացող սմայլիկներով էիր պատասխանել, որից էլի վիրավորվել էր, ու էդքանով հանդերձ ինքն ա քեզանից ներողություն խնդրում: Շնորհակալությունս կեցվածքի համար էր :)
Արէա ջան, շնորհակալ եմ աջակցության համար, բայց հավատա, նեղանալու հատկությունս ես վաղուց եմ կորցրել: Եվ հետո, նախքան երկու տարի առաջ Ակումբ մտնելը, ես արդեն պատրաստ էի շատ ավելի կոպիտ ու ծաղրալի պատասխանների, քանզի շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում ինքս, ինչպես նաև ում հետ եմ խոսում: Այնպես որ կարող եմ նույնիսկ խոստովանել, որ մինչև օրս էլ հաճելի զարմանք եմ ապրում մեր ակումբցիների մակարդակից, որովհետև ինքս շատ ավելի մեծ հարվածների էի սպասում:

Ամեն դեպքում՝ զգացված եմ:

Mephistopheles
14.12.2012, 01:49
էլի սկսեց :))

Անամոթի մեկը…

Տրիբուն
14.12.2012, 02:20
Արէա ջան, շնորհակալ եմ աջակցության համար, բայց հավատա, նեղանալու հատկությունս ես վաղուց եմ կորցրել: Եվ հետո, նախքան երկու տարի առաջ Ակումբ մտնելը, ես արդեն պատրաստ էի շատ ավելի կոպիտ ու ծաղրալի պատասխանների, քանզի շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում ինքս, ինչպես նաև ում հետ եմ խոսում: Այնպես որ կարող եմ նույնիսկ խոստովանել, որ մինչև օրս էլ հաճելի զարմանք եմ ապրում մեր ակումբցիների մակարդակից, որովհետև ինքս շատ ավելի մեծ հարվածների էի սպասում:

Ամեն դեպքում՝ զգացված եմ:

Սամբիտբաբա ջան, Ակումբում սաղս էլ հազիվ ենք յոլլա գնում: Սաղիս էլ հասնում ա: Ակումբ ա, եկեղեցի չի, որ աղոթենք, իրար երեսի ժտպանք, հանգանակություն հավաքենք, գնանք տներով: Ասում, խոսում, կիսվում ենք, զրից ենք անում:

Հիմա, կոնկրետ էս թեմայի շրջանակներում, եղբայր, մարդիկ խառնվել են իրար, մոմ-բան են առնում որ քաղաքից դուրս գնան ու մաքուր օդին դիմավորեն աշխարհի վերջը, իսկ դու դրել ես առանց ձվերի հրեշտակներից, կոկորդիլոսներից ու գերմաֆռոդիտ հայերից ես խոսում, որոնք աղջիկ տղա չեն տարբերում: Ես արդեն սպասում էի, որ հայերենում սեռերի բացակայությունից հետո, հաջորդ քայլով կանանց թրաշից ենք խոսալու:

Ընգեր, սրտներովս չես գնում: Աշխարհի վերջին ենք սպասում վերջապես:

Շինարար
14.12.2012, 02:27
Էս աշխարհի վերջն էլ ա պետական քաղաքականություն, որ մարդկանց ուշադրությունը կարևոր հարցերից շեղեն: Լուրջ եմ ասում: Կարելի էր էս մասին ավելի ոգեցունց ու երկար գրել, բայց հավես չունեմ, ոչ էլ ժամանակ. բան չմնաց վերջին:))

Mephistopheles
14.12.2012, 02:29
Ժող մի հատ հարց էլի, Աշխարհի Վերջը աշխատանքային օր չի չէ՞… Ուրբաթ ա, բայց կարծում եմ էն մեռելոցի վրյանտ էտ օրը ազատ կլինենք, չէ՞…

StrangeLittleGirl
14.12.2012, 02:37
Էս աշխարհի վերջն էլ ա պետական քաղաքականություն, որ մարդկանց ուշադրությունը կարևոր հարցերից շեղեն: Լուրջ եմ ասում: Կարելի էր էս մասին ավելի ոգեցունց ու երկար գրել, բայց հավես չունեմ, ոչ էլ ժամանակ. բան չմնաց վերջին:))
Հա, Շին, ստեղ ոչ ոք չի խոսում էդ թեմայով, մարդիկ երևի մոռացել են դրա մասին:

Ժող մի հատ հարց էլի, Աշխարհի Վերջը աշխատանքային օր չի չէ՞… Ուրբաթ ա, բայց կարծում եմ էն մեռելոցի վրյանտ էտ օրը ազատ կլինենք, չէ՞…
Չէ, մեռելոցը երկուշաբթի ա :)) նենց որ չորս օր ենք ազատ

Շինարար
14.12.2012, 02:41
Հա, Շին, ստեղ ոչ ոք չի խոսում էդ թեմայով, մարդիկ երևի մոռացել են դրա մասին:

Թեման Զվարճալի բաժնում ա, լուրջ քննարկման չի դրդում, թե չէ օրինակ կարելի էր քննարկել, տեսնեի` ուրիշներն ինչ են մտածում, ասենք` Մեֆը, ու Տրիբունը ոնց ա Մեֆին ջախջախում, հավես քննարկում կլիներ:))

StrangeLittleGirl
14.12.2012, 02:44

դե առանձին թեմա բաց :)) թե չէ մի մասս ջրիկացել ա, մյուս մասը լուրջ, իրար չենք հասկանում

Sambitbaba
14.12.2012, 02:45
Հատուկ չեմ արել: Ես ալարում եմ անընդհատ լատինատառի անցնել, դրա համար տառադարձում, կրճատում-մրճատում եմ, ու էս անգամ անհարմար բան ստացվեց:
Ես հենց էդպես էլ հասկացա, Բյուր ջան: Հատկապես, տարբեր թեմաներում հանդիպելուց հետո՝ եկա այն եզրակասության, որ ինձ շատ սիրելուց էլ կլինի::);):P:D:hands:oy:love:oy:hands:D:P;):)

Իսկ ինչ վերաբերում ա լուրջ գրառումներին, ապա հա, էնտեղ բաներ կան, որոնք ինձ համար ծիծաղից թուլանալու թեմաներ են: Ի՞նչ անեմ, էդ էլ իմ կարծիքն ա:
Արէան ինձ սխալ հասկացավ, Բյուր ջան, կներես: Ես ոչ քո "դեղին կլորներն" ի նկատի ունեի, ոչ էլ կարող էի ինձ իրավունք վերապահել՝ դրանք ի նկատի ունենալ: Քանզի մեզանից յուրաքնչյուրն ունի իրավուք արտահայտվել իր ցանկացած ձևով, և ոչ մի իրավունք չունի թելադրել իր ձևերն ուրիշին: Ես նշեցի, որ ինքս չեմ սիրում օգտագործել դրանք, և բացի չսիրելս, վստահ էի, որ դու դրանց կարիքը բոլորովին չունես՝ ասածիս մեջ լուրջն ու կատակն իրարից տարբերելու համար:

Կրկնում եմ, ես նեղանալու հատկություն չունեմ, Բյուր ջան: "Хоть горшком назови, только в печку не ставь." Հետո էլ, տեսնում ես ինքդ, Մեֆի պես պաշտպան ունեմ:
Բայց քո մասին իմ ունեցած կարծիքի աստիճանն ինձ թույլ չի տալիս ուղղակի իբր թե չնկատել "վրիպակդ", հասկանու՞մ ես: Չգիտեմ, ինչպես ասեմ… Տես, օրինակ.

Վերցնենք Մեֆի "պաշտպանությունը":
Երկու տարվա ընթացքում ես հասցրել եմ որոշ կարծիքներ կազմել նրա թե դրական, թե բացասական հատկությունների մասին /ինձ համար/: Բայց նրա թողած դրական էներգիան այնքան ավելի է գերազանցում բացասականին, որ նեղանալ նրա մի երկու խոսքից, կնշանակեր ինքդ քեզ զրկել ապագա հաճելի պահերից: Դա միևնույն է, ինչ նստել ճյուղին և կտրել այդ ճյուղը: Բայց հենց Մեֆի հանդեպ իմ ունեցած հարգանքն էլ թույլ չի տալիս ինձ չհիշեցնել նրան, որ.

Երբ դու մեկի մասին խոսում ես, դու ներկայացնում ես նրան, ում մասին խոսում ես:
Բայց թե ինչպե՛ս ես դու խոսում այդ մասին, - դրանով դու արդեն ներկայացնում ես ինքդ քեզ:

Շինարար
14.12.2012, 02:49
դե առանձին թեմա բաց :)) թե չէ մի մասս ջրիկացել ա, մյուս մասը լուրջ, իրար չենք հասկանում

Վռազ կջրիկացնենք էս ջրիկ ակումբցիք, սաղ չեն է, որ կարում են իմ պես լուրջ լինել:sad

StrangeLittleGirl
14.12.2012, 02:52
Սամբիթ ջան, չհասկացա, ի՞նչ վրիպակ: Բացի քեզ Սամիթ անվանելուց ուրիշ վրիպա՞կ եմ թույլ տվել: Ես դրա համար արդեն ներողություն խնդրեցի :esim

Մենակ չասես, թե էս թեմայում գրածներիցդ ոչ մեկը լուրջ չէր:

StrangeLittleGirl
14.12.2012, 02:53
Վռազ կջրիկացնենք էս ջրիկ ակումբցիք, սաղ չեն է, որ կարում են իմ պես լուրջ լինել:sad

դու էլ Չուկ կբերես ջրիկացողների վրա :))

Sambitbaba
14.12.2012, 04:03
Սամբիտբաբա ջան, Ակումբում սաղս էլ հազիվ ենք յոլլա գնում: Սաղիս էլ հասնում ա: Ակումբ ա, եկեղեցի չի, որ աղոթենք, իրար երեսի ժտպանք, հանգանակություն հավաքենք, գնանք տներով: Ասում, խոսում, կիսվում ենք, զրից ենք անում:

Ես էլ լրիվ քո կարծիքին եմ, Տրիբուն ջան: Դրա համար էլ ասում եմ. արխային, ինչ ուզում եք, ասեք: Ես էլ՝ մոմ եմ կատակելու և ուրախանալու համար:

Բայց հասկանալով այն, որ կատակելուց անգամ մեկս մյուսին ինչ-որ ինֆորմացիա ենք փոխանցում, - գերադասում եմ կատակել ոչ թե գաղտնի կառավարությունների և իլյումինանտների, այլ մայաների ու մագնիսական հրեշտակների մասին. ոչ թե անվեջ մթի, այլ միակ հնարավորի, լուսի մասին: Քանզի համարում եմ, որ բավական է ապրել Մթի մեջ, ժամանակն է Լույս տեղափոխվել:

Եթե ես համարում եմ, որ դժողք գոյություն չունի, անիմաստ չէ՞ արդյոք կատակել գոյություն չունեցող բանի մասին: Դրա մասին արդեն երկու հազար տարի, ձեռք-ձեռքի բռնած, կատակում են կրոնն ու աթեիզմը. չե՞ք զզվել արդեն… Ավելի լավ չէ՞ կատակեմ դրախտի մասին, ինչը միակ հնարավոր տեղն եմ համարում, և դա հենց այն տեղն է, որտեղ էլ որ լինեմ…

Հիմա ի՞նչ անենք, թե այսօր այդ մասին լսելուց քո մտքի թելն էլ քարկապ է ընկնում: Բայց չէ՞ որ վաղը-մյուս օր, երբ մի հատ հրեշտակ տեսնես, արդեն բանից տեղյակ, իսկույն կարող ես հարցնել. "Ընգեր, էն Ս-բաբան ձեր սեռերից ինչ-որ բան էր ասում: Ինչ կլինի, մի հատ ցույց տուր էլի, տեսնեմ ճի՞շտ էր ասում"…;)

Հ.Գ. Հիմա արդեն վախից, ամեն տեղ էս դեղին կլորնե՞րը պատք է շարեմ, ինչ է…

StrangeLittleGirl
14.12.2012, 04:08
Հա, Սամբիթ ջան, դեղին կլորները շարի, որովհետև ստեղ մենք միշտ չի, որ դիմացինին ճանաչում ենք, գիտենք՝ ինքն ինչով ա շնչում, ինչի ա հավատում, ինչն ա իրա համար լուրջ, ինչը՝ կատակ, սիրում ա լուրջ թեման անլրջացնել, թե հակառակը: Ավելին՝ ոչ էլ դեմքի արտահայտություն ենք տեսնում, մենակ տեքստ, տկլոր տեքստ: Ու էդ դեղին կլորները գոնե մի քիչ միմիկա են հաղորդում մոնոտոն ասված խոսքին, մի քիչ հասկանում ես՝ դիմացինն ինչ տրամադրությամբ ասեց կամ ընդհանրապես ինչ ասեց:

Կամ էլ ես եմ դեբիլ, եսի՞մ, որ ասածի տոնը դեղին կլորների մեջ եմ փնտրում:

Sambitbaba
14.12.2012, 04:17
Սամբիթ ջան, չհասկացա, ի՞նչ վրիպակ: Բացի քեզ Սամիթ անվանելուց ուրիշ վրիպա՞կ եմ թույլ տվել: :

Չէ, Բյուր ջան, հենց դա ի նկատի ունեի: Բայց իմ անձի շուրջ բազարն արդեն շատ չերկարե՞ց:
Հո ես Աշխարհի Վերջը չեմ, վերջապես:

…Սատանեն ասում է մոդերին խնդրի՝ թող Ս-բաբան փոխի, սարքի Աշխարհի Վերջ…

Sambitbaba
14.12.2012, 04:26
Հա, Սամբիթ ջան, դեղին կլորները շարի, որովհետև ստեղ մենք միշտ չի, որ դիմացինին ճանաչում ենք, գիտենք՝ ինքն ինչով ա շնչում, ինչի ա հավատում, ինչն ա իրա համար լուրջ, ինչը՝ կատակ, սիրում ա լուրջ թեման անլրջացնել, թե հակառակը: Ավելին՝ ոչ էլ դեմքի արտահայտություն ենք տեսնում, մենակ տեքստ, տկլոր տեքստ: Ու էդ դեղին կլորները գոնե մի քիչ միմիկա են հաղորդում մոնոտոն ասված խոսքին, մի քիչ հասկանում ես՝ դիմացինն ինչ տրամադրությամբ ասեց կամ ընդհանրապես ինչ ասեց:

Կամ էլ ես եմ դեբիլ, եսի՞մ, որ ասածի տոնը դեղին կլորների մեջ եմ փնտրում:

Չէ, Բյուր ջան, ճիշտը դու ես: Համենայն դեպս, եթե ես էլ դրանից օգտվեի, այսքան աղմուկ չէր բարձրանա:

Ինչ ասեմ, այսուհետև կաշխատեմ ես էլ հնարավորինս օգտվել խորհրդիցդ::think

Մնում ա հիմա էլ տեղերը չխառնեմ…

Sagittarius
20.12.2012, 04:43
Ո՞վ ա գալի Լոս… Վաղը գնում եմ տոմսեր առնեմ:
Մեֆ, դու Լոս չէի՞ր ապրում: Կարա՞ս ստեղ (http://entertainment.blogs.foxnews.com/2011/09/15/porn-company-builds-porn-bunker-to-ride-out-forecasted-apocalypse/) տեղ պահես մեզ համար:

Տրիբուն
20.12.2012, 23:26
Ո՞վ ա գալի Լոս… Վաղը գնում եմ տոմսեր առնեմ:
Մեֆ, դու Լոս չէի՞ր ապրում: Կարա՞ս ստեղ (http://entertainment.blogs.foxnews.com/2011/09/15/porn-company-builds-porn-bunker-to-ride-out-forecasted-apocalypse/) տեղ պահես մեզ համար:

Ստեղ ես էլ կգնամ՝ անկախ աշխարհի վերջից:

CactuSoul
21.12.2012, 20:52
Մի խուրձ ղժժ էս թեմայով. հղում (http://kaifolog.ru/2012/12/20/konec-sveta-2012-70-kartinok-video.html):
Ռուսական կայքերին հատուկ անմակարդակ գովազդը շատ ա, բայց բուն նյութը, կարծում եմ, արժի տեսնել :)