PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրքերի թանկությունը Երևանում

Ruby Rue
16.11.2012, 21:28
Վերջին ժամանակներս նկատել եմ, որ Երևանի մի շարք գրախանութներում, հատկապես «Գրքերի աշխարհ» գրախանութում գեղարվեստական գրքերի գները շատ են բարձրացել… Օրինակ նույն գիրքը մեկ տարի առաջ 2600-ով էի գնել, հիմա 3700 դրամ է:
Շատ գրքեր այնքան թանկ են, որ սովորական ուսանողը կամ աշակերտը չի կարող իրեն նման «ճոխություն» թույլ տալ:
Բուկինիստի գրքերը էժան վաճառելու ակցիան փորձում է քողարկել դա, բայց էդ ակցիայի տակ վաճառվող գրքերը հիմնականում աստղագուշակության ու նմանատիպ բաների մասին են, առավելագույն դեպքում էլ «Մթնշաղը»:[

Ին՞չ կասեք սրա մասին… Գրքերի թանկացումն ինչ-որ իրական պատճառ ունի, թե՞...

Արէա
16.11.2012, 21:34

Դու կարծում ես մնացած ամեն ինչի թանկացումներն իրական պատճառներ ունե՞ն: Պատճառաբանություններ կարծում եմ շատ կլինեն, բայց դե իրական պատճառ՝ դժվար թե:

Ruby Rue
16.11.2012, 21:40
Մնացած ամեն ինչի գները դիվանագիտորեն քիչ-քիչ են բարձրացնում :D Ու բազմաբնույթ պատճառներ են բերում: Բայց գրքե՞րը: Համ դժգոհում են, որ սերունդը չի կարդում, համ էլ թանկացնում են: :)

Malxas
16.11.2012, 22:05
Համեմատաբար էժան գիրք վաճառող բոլոր գրախանութները համարյա փակվեցին: Խոշոր խանութներից մնացել են Բուկինիստը և Նոյան Տապանը, բայց դրանք էլ պետական կառույցներ չեն, որ պահանջենք, թե ինչու եք թանկացնում, առանց այդ էլ քիչ են կարդում:
Նոյան Տապանում իմ գիրքն էլ են զգալի թանկացրել՝ բացատրելով, որ հակառակ դեպքում ետ կվերադարձնեն:

Ruby Rue
16.11.2012, 22:16
Իսկ թանկացումից հետո ձեզ հասանելիք գումարի չափը նու՞յնն է մնում:

Malxas
16.11.2012, 22:21
Իսկ թանկացումից հետո ձեզ հասանելիք գումարի չափը նու՞յնն է մնում:

Իհարկե նույնն է մնում: Ես ոչ մի դեպքում չէի ցանկանում թանկացնել, որովհետև գիրքը հաստափոր է ու առանց այդ էլ էժան չէ: Բայց ուրիշ ճար չկա, իմ գրքերը միայն Բուկինիստ և Նոյան Տապան խանութներում են վաճառվում:

Ruby Rue
16.11.2012, 22:25

Իսկ որևէ՞ հստակ չափ կա, որ օրինակ ձեր սահմանած գնից այսքան տոկոս թանկ կարող է վաճառել գրախանութը:

Malxas
16.11.2012, 22:31
Իսկ որևէ՞ հստակ չափ կա, որ օրինակ ձեր սահմանած գնից այսքան տոկոս թանկ կարող է վաճառել գրախանութը:

Բուկինիստի հատ պայմանավորվել ենք կնքել կոմիսիոն պայմանագիր, ըստ որի նա վերցնում է վաճառքի գումարի 20 տոկոսը և պետական հարկերը թողնում ինձ վրա: Նոյան Տապանի հետ էլ էր այդպես, բայց այս տարի հանկարծ խիստ զարմացան, որ այսքան ժամանակ այդպես ենք աշխատել ու իրենց բաժինը բարձրացրին մինչև 30 տոկոս: Արդյունքում գիրքը մոտ 15 տոկոսով թանկացավ:

Ruby Rue
16.11.2012, 22:43

հետաքրքիր է իրենց եկամուտը դրանով բարձրացե՞լ է...
Ախր գոնե իջեցնեն գները, որ մարդիկ ավելի շատ գնեն իրենք դրել բարձրացնում են:
Նոյան Տապանում գները սարսափ ֆիլմ են հիշեցնում, արդեն Բուկինիստում էլ....

Malxas
16.11.2012, 22:48

Իմ կարծիքով բարձրացել է, որովհետև հարկերը չեն բարձրացրել... թեպետ, ինչ իմանաս, գուցե տարածքի վարձն են բարձրացրել: Ես չգիտեմ, թե իրենց սեփականությունն է, թե վարձակալում են: Անի գրատունը պարտքերի պատճառով փակվեց, որովհետև չէր կարողանում վճարել վարձակալության համար:

Rhayader
16.11.2012, 23:26
Բուկինիստի հատ պայմանավորվել ենք կնքել կոմիսիոն պայմանագիր, ըստ որի նա վերցնում է վաճառքի գումարի 20 տոկոսը և պետական հարկերը թողնում ինձ վրա: Նոյան Տապանի հետ էլ էր այդպես, բայց այս տարի հանկարծ խիստ զարմացան, որ այսքան ժամանակ այդպես ենք աշխատել ու իրենց բաժինը բարձրացրին մինչև 30 տոկոս: Արդյունքում գիրքը մոտ 15 տոկոսով թանկացավ:

Ընդունված չափաբաժինը կազմում է 30%, եթե ճիշտ եմ հիշում, որն իր մեջ ներառում է պետական տուրքը (10%-ի կարգի, որ բողոքում էինք, նաև դրա ավելացման դեմ էինք բողոքում, էլի):

Malxas
16.11.2012, 23:35

Քո ասածից բացի գոյություն ունի կոմիսիոն վաճառք, որի դեպքում պարտադիր չէ, որ չափաբաժինը 30 տոկոս կազմի: Այդ դեպքում հարկ վճարելը մնում է գրողի վրա: Բայց ճշգրիտ չեմ կարող ասել, թե կոմիսիոն վաճառքի դեպքում գրախանութը որևիցե հարկ վճարում է պետությանը, թե ոչ:Եթե մասնագետ կա՝ թող պարզաբանի:

One_Way_Ticket
16.11.2012, 23:35
Վերջին ժամանակներս նկատել եմ, որ Երևանի մի շարք գրախանութներում, հատկապես «Գրքերի աշխարհ» գրախանութում գեղարվեստական գրքերի գները շատ են բարձրացել… Օրինակ նույն գիրքը մեկ տարի առաջ 2600-ով էի գնել, հիմա 3700 դրամ է:
Շատ գրքեր այնքան թանկ են, որ սովորական ուսանողը կամ աշակերտը չի կարող իրեն նման «ճոխություն» թույլ տալ:
Բուկինիստի գրքերը էժան վաճառելու ակցիան փորձում է քողարկել դա, բայց էդ ակցիայի տակ վաճառվող գրքերը հիմնականում աստղագուշակության ու նմանատիպ բաների մասին են, առավելագույն դեպքում էլ «Մթնշաղը»:[

Ին՞չ կասեք սրա մասին… Գրքերի թանկացումն ինչ-որ իրական պատճառ ունի, թե՞...
Իսկ ի՞նչը չի թանկացել որ։ Իմ կարծիքով ոչ մի առանձնահատուկ "գրքային" գործոն այստեղ չկա։

Ruby Rue
16.11.2012, 23:44
Իսկ ի՞նչը չի թանկացել որ։ Իմ կարծիքով ոչ մի առանձնահատուկ "գրքային" գործոն այստեղ չկա։

Դե մյուս ապրանքները աստիճանաբար թանկացան… Օրինակ շաքարավազը որ 10-10 դրամ թանկացնում էին, մարդկանց ուշադրությունն էդ չէր գրավում :D
Բայց պատկերացրու, որ աշակերտը գումար է հավաքում, որ իր համար բավականին թանկ գիրքը գնի, գալիս տեսնում է, որ 4000 դրամ թանկացել :( է
Ես ինքս էլ արդեն որ գրախանութ եմ մտնում, վախենում եմ բացել վերջի էջն ու նայել գնին. բավարարվում եմ գրադարակին մի հատ «սիրահարված» հայացք գցելով ու գնում եմ..:)

Հա , ի դեպ սնունդը ինչքան էլ թանկանա , մարդիկ ինչքան էլ բողոքեն-չբողոքեն, միևնույն է գնելու են, որովհետև հակառակ դեպքում չեն ապրի...
Իսկ գիրքը , որ էսքան թանկացնում են, հաստատ էլ չեն գնի , կարդացողն էլ համացանցից կգտնի կամ 3 գրքի գումար կհավաքի մի հատ էլեկտրոնային գիրք կառնի էլի:)

Եսիմ է, գրքերը պիտի հնարավորինս մատչելի վաճառեն… Ախր թղթից գիրքն ուրիշ է :love

Rhayader
16.11.2012, 23:46
Քո ասածից բացի գոյություն ունի կոմիսիոն վաճառք, որի դեպքում պարտադիր չէ, որ չափաբաժինը 30 տոկոս կազմի: Այդ դեպքում հարկ վճարելը մնում է գրողի վրա: Բայց ճշգրիտ չեմ կարող ասել, թե կոմիսիոն վաճառքի դեպքում գրախանութը որևիցե հարկ վճարում է պետությանը, թե ոչ:Եթե մասնագետ կա՝ թող պարզաբանի:

Իմ ասածը «քիչ գլխացավանքով» տարբերակն էր, էլի: Ինքնարժեք + 200 + ստացված թվի 30%-ը:

Malxas
16.11.2012, 23:56
Իմ ասածը «քիչ գլխացավանքով» տարբերակն էր, էլի: Ինքնարժեք + 200 + ստացված թվի 30%-ը:

Եթե նկատի ունես հարկայինի հետ հետագա շփումները, որոնք կարող են առաջանալ կոմիսիոն վաճառքի պայմանագրի դեպքում, ապա նրանք այդ կարգի գումարների համար չեն անհանգստացնում: Համենայնդեպս ինձ մոտ մինչև հիմա չեն եկել:

Malxas
17.11.2012, 00:00
Մի բան էլ կուզենայի ավելացնել: Կոնկրետ Բուկինիստ և Նոյան Տապանն են շատ թանկ: Բուկինիստում մի մանկական հանրագիտարան կար 7200 դրամ արժեր, որը մասիվի գրախանութից 6500 ով վերցրի: Բայց դե այդ կարգի խանութներում էլ գրքի ընտրություն չկա, հիմնականում դասագրքեր են վաճառում:

One_Way_Ticket
17.11.2012, 00:07
Մի բան էլ կուզենայի ավելացնել: Կոնկրետ Բուկինիստ և Նոյան Տապանն են շատ թանկ: Բուկինիստում մի մանկական հանրագիտարան կար 7200 դրամ արժեր, որը մասիվի գրախանութից 6500 ով վերցրի: Բայց դե այդ կարգի խանութներում էլ գրքի ընտրություն չկա, հիմնականում դասագրքեր են վաճառում:
Նոյան տապանը միշտ էլ թանկ է եղել։ Հիշում եմ, Կնուտի երեք հատորների կոմպլեկտը 49000 դրամ արժեր, մինչդեռ Կնիգոլյուբում ամեն հատորը առանձին 8000 դրամով էին վաճառում։
Իմ կարծիքով պահանջարկից է գալիս։ Մարդիկ պատրաստ են թանկ վճարել, իրենք էլ թանկացնում են։

Malxas
17.11.2012, 00:13

Երևի գիտեն ինչ են անում: Որ ասեմ թանկացումից հետո իմ գրքերի վաճառքը Նոյան տապանում պակասել է՝ սուտ կլինի: :D

Sambitbaba
17.11.2012, 09:18
Մի բան ասեմ, միգուցէ մեկնումեկին հետաքրքրի՞…

1996 թվականին, երբ տեղափոխվեցի Սանկտ Պետերբուրգից, գրքերիս հիմնական քանակը մնաց այնտեղ, մոտ 2000 կտոր: Այս տարիների ընթացքում որոշ քանակություն կարողացել եմ ստանալ, բայց հիմնական մասը, մոտ 1000-1500 հատոր, մնացել է այնտեղ՝ կեսն ընկերոջս մոտ, մյուս կեսը՝ բարեկամիս: Գրքերը ռուսերեն լեզվով են, հիմնականում համաշխարհային գեղարվեստական:
Եթե որևէ մեկը հնարավորություն ունի տեղափոխել այդ գրքերը Երևան, ես ուղղակի կնվիրեմ նրանք ձեզ: Եթե սա հետաքրքիր է որևէ մեկին, ասեք ինձ, ես տեղյակ կպահեմ ընկերոջս և բարեկամիս:
Ներող եղեք, քիչ գլխացվանք - առաջարկ է, բայց գրքերն այնտեղ լցված են անօգուտ, իսկ ձեզանից շատերը նրանց կարիքն ունեն… Ուրախ կլինեի, եթե կարողանայի օգնել:

StrangeLittleGirl
17.11.2012, 10:41

Աաաաաա, մի շաբաթ շուտ ասեիր :cry

Sambitbaba
17.11.2012, 11:23
Աաաաաա, մի շաբաթ շուտ ասեիր :cry
Ափսոս…

Այբ
02.02.2014, 19:39
Հենց մի քիչ փող եմ հավաքած լինում, վազում եմ Գրքերի աշխարհ: Գները ահավոր թանկ են, չնայած ներքևի հարկում՝ հին հրատարակված գրքերը (շատ լավ գրքեր) բավականին էժան են. 350 դրամով կարաս Ֆոլքներ գնես:
Բայց առհասարակ թանկ են գրքերը: Գոնե ամենաքիչը 10.000 դրամ պիտի ունենաս ու նոր մտես գրախանութ, որ գոնե 3-4 գիրք կարողանաս գնել:

Malxas
03.02.2014, 13:04
Ես էլ եմ ստիպված էդ էժան գրքերով յոլա գնում: :(

Հենց մի քիչ փող եմ հավաքած լինում, վազում եմ Գրքերի աշխարհ: Գները ահավոր թանկ են, չնայած ներքևի հարկում՝ հին հրատարակված գրքերը (շատ լավ գրքեր) բավականին էժան են. 350 դրամով կարաս Ֆոլքներ գնես:
Բայց առհասարակ թանկ են գրքերը: Գոնե ամենաքիչը 10.000 դրամ պիտի ունենաս ու նոր մտես գրախանութ, որ գոնե 3-4 գիրք կարողանաս գնել:

Dayana
03.02.2014, 15:01
Երևանում գրախանութներից միայն նվիրելու համար եմ գրքեր գնել, իսկ ինքս ինձ համար գենտանցումների պապիկներից միշտ գիրք գնել։ Մի ծնոթ պապիկ ունեմ ՝ մեր քաղաքից, եթե անցումի տակ փնտրածս չէի գտնում, զանգում էի իրեն, երեք օրից բերում էր։ Իհարկե հին ու կիսա-քրքրված գրքեր էին լինում, ու ստիպված էի լինում ինքս էջերն իրար սոսնձել, բայց ինձ լրիվ մեկ ա գրքի մաշվածության աստիճանը։
Հիմա ամեն ինչի էլէկտրոնայինն եմ գտնում, դրա համար էստեղի գրախանութներից մենակ լեզվի ուսուցման գրքեր եմ գնել, որոնք անաստված թանկ են։

Sagittarius
18.02.2014, 01:43
Համեմատաբար էժան գիրք վաճառող բոլոր գրախանութները համարյա փակվեցին: Խոշոր խանութներից մնացել են Բուկինիստը և Նոյան Տապանը, բայց դրանք էլ պետական կառույցներ չեն, որ պահանջենք, թե ինչու եք թանկացնում, առանց այդ էլ քիչ են կարդում:
Նոյան Տապանում իմ գիրքն էլ են զգալի թանկացրել՝ բացատրելով, որ հակառակ դեպքում ետ կվերադարձնեն:

Գերմանիա ու եվրոպական երկների մեծամասնությունում գրքերի գները օրենքով ֆիքսված ա:

Malxas
18.02.2014, 07:51
Գերմանիա ու եվրոպական երկների մեծամասնությունում գրքերի գները օրենքով ֆիքսված ա:

Իսկ ի՞նչ սկզբունքներով են դրանք ֆիքսվում:

StrangeLittleGirl
18.02.2014, 08:26
Գերմանիա ու եվրոպական երկների մեծամասնությունում գրքերի գները օրենքով ֆիքսված ա:

Ահա, ու որոշ երկրներում կարծեմ ԱԱՀ էլ չի գանձվում:

Sagittarius
19.02.2014, 01:25
Իսկ ի՞նչ սկզբունքներով են դրանք ֆիքսվում:

ճիշտ ասած չգիտեմ, բայց համեմատաբար ոչ թանկ ա 7-20 Եվրո, միջին ամսեական աշխատավարձը մոտ 2000 եվրո: