PDA

Դիտել ողջ տարբերակը : Գլիտվեյն կամ պունշ Երևանում որտե՞ղ կարելի է խմել



One_Way_Ticket
16.11.2012, 00:03
Ցանկալի է Կոմիտասի կողմերը :)
Ցրտերը մոտենում են։ Ուշ երեկոյան որ Ռայկոմում գործից դուրս եմ գալիս ու տուն եմ քայլում դեպի Կիևյան, եռացրած ալկոհոլային խմիչքների ցանկություն է առաջանում։ Որևէ տեղ կա՞ մեզ մոտ այդ բարիքներից։

Sagittarius
16.11.2012, 00:39
էտ գլյուվա՞յնն ա

One_Way_Ticket
16.11.2012, 00:48
էտ գլյուվա՞յնն ա
Հա։ Հայերեն չգիտեմ, ինչ-որ ընդունված բառ ունենք թե չէ, գլիտվեյնը ես ռուսերենից եմ վերցրել։

ivy
16.11.2012, 00:57
Մի ժամանակ կարծեմ West-ում կար:

ivy
16.11.2012, 01:13
Հա, Texas-ում էլ :)

ivy
16.11.2012, 01:17
Ու կարծում եմ, որ Red Bull-ում էլ պիտի լինի ;)

CactuSoul
16.11.2012, 01:36
«Ջազզվե»-ներում էլ կան, «Թոմաս Թվինինգս»-ում էլ։

StrangeLittleGirl
16.11.2012, 02:14
էտ գլյուվա՞յնն ա

ես էի ուզում հարցնել :))

Rhayader
16.11.2012, 13:57
Ցանկալի է Կոմիտասի կողմերը :)
Ցրտերը մոտենում են։ Ուշ երեկոյան որ Ռայկոմում գործից դուրս եմ գալիս ու տուն եմ քայլում դեպի Կիևյան, եռացրած ալկոհոլային խմիչքների ցանկություն է առաջանում։ Որևէ տեղ կա՞ մեզ մոտ այդ բարիքներից։

Ես սովորաբար ինքս եմ սարքում, դժվար չի, բոլոր բաղադրամասերը վաճառվում են:

StrangeLittleGirl
16.11.2012, 14:05
Ես սովորաբար ինքս եմ սարքում, դժվար չի, բոլոր բաղադրամասերը վաճառվում են:

ի դեպ, չգիտեմ՝ Երևանում կա, թե չէ, բայց էստեղ սուպերմարկետներում պատրաստի սառը վիճակում վաճառում են: քեզ մնում ա մենակ տաքացնել ու խմել

Rhayader
16.11.2012, 15:33
ի դեպ, չգիտեմ՝ Երևանում կա, թե չէ, բայց էստեղ սուպերմարկետներում պատրաստի սառը վիճակում վաճառում են: քեզ մնում ա մենակ տաքացնել ու խմել

Հերետիկոսություն: Հիմա ասեմ, թե ինչպես է պետք պատրաստել:

Բաղադրամասերը.

Առաջին մաս.
Կոճապղպեղ (իմբիր, մի թեյի գդալ)
Մշկընկույց (мускатный орех, երկու հատ կամ կես թեյի գդալ)
Դարչին (մի ձողիկ կամ մի թեյի գդալ)
Մեխակ (5-6 հատ)
Շաքարավազ (4 ճաշի գդալ)

Երկրորդ մաս.
Նարինջ (2 հատ)
Գինի (կարմիր, ցանկալի է՝ չոր կամ կիսաչոր, 1 լիտր)

Մեր մեջ ասած, գլինտվեյնն էժան գինուց լավ խմիչք ստանալու միջոց է: Թանկ գինի չէի օգտագործի, վերջնական արդյունքը գրեթե նույնն է՝ անկախ գինու որակից (խոսքը չի գնում իրոք սարսափելի գինիների մասին, էլի, որոնց փրկելն անհնարին է):

Նախ առաջին մասի նյութերը մոտ 100-150 գրամ ջրի հետ հասցնում ենք եռալու աստիճանի, թողնում, որ սառի մի տաս րոպե, քամում (ես խոհանոցային մաղի վրա 2 շերտ անձեռոցիկ եմ դնում, ու թողնում, որ քամվի): Ստացված հեղուկի մեջ տեսանելի կտորներ չպետք է լինեն:

Հետո նարինջը կտրում ենք շերտերով, կաթսայի մեջ լցնում գինին, շաքարը, ավելացնում նարնջի շերտերը, առաջին փուլում ստացված թուրմը: Տաքացնում, որ գրեթե հասնի եռալու աստիճանի, բայց ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չթողնել, որ եռա: Ըմպել, իհարկե, տաք:)

Բարդ է թվում, բայց մեկ-երկու անգամից հետո կսովորեք:

One_Way_Ticket
16.11.2012, 23:39
Այսօր այցելեցի Կոմիտասի "Ջազվեն"։ Գլիտվեյնը իրենց պատկերացմամբ հյութով "բացած" պիտի լինի, իսկ պունշը սովորական թեյից գրեթե պիտի չտարբերվի։ Մի խոսքով, չհավանեցի :)

Գալաթեա
16.11.2012, 23:45
Ռայ, սպասիբ զա ռեցեՊ

Rhayader
16.11.2012, 23:55
Ռայ, սպասիբ զա ռեցեՊ

Խնդրեմ:) մի քանի նախազգուշացում անեմ իմպրովիզացիայի սիրահարների համար: Պղպեղ չավելացնեք, սուպի հոտ է գալու: «Лавровый лист»՝ նույն վտանգն է, բայց ճաշակի հարց է: Վանիլ ավելացնելը լավ միտք է, բայց վանիլը չափազանց նուրբ է, իմբիրի կողքը գրեթե չի զգացվում, իսկ չարաշահելու դեպքում ընդհանուր համը թանձր, ճնշող է դառնում:

Ձայնալար
31.12.2012, 20:52
Հերետիկոսություն: Հիմա ասեմ, թե ինչպես է պետք պատրաստել:

Բաղադրամասերը.

Առաջին մաս.
Կոճապղպեղ (իմբիր, մի թեյի գդալ)
Մշկընկույց (мускатный орех, երկու հատ կամ կես թեյի գդալ)
Դարչին (մի ձողիկ կամ մի թեյի գդալ)
Մեխակ (5-6 հատ)
Շաքարավազ (4 ճաշի գդալ)

Երկրորդ մաս.
Նարինջ (2 հատ)
Գինի (կարմիր, ցանկալի է՝ չոր կամ կիսաչոր, 1 լիտր)

Մեր մեջ ասած, գլինտվեյնն էժան գինուց լավ խմիչք ստանալու միջոց է: Թանկ գինի չէի օգտագործի, վերջնական արդյունքը գրեթե նույնն է՝ անկախ գինու որակից (խոսքը չի գնում իրոք սարսափելի գինիների մասին, էլի, որոնց փրկելն անհնարին է):

Նախ առաջին մասի նյութերը մոտ 100-150 գրամ ջրի հետ հասցնում ենք եռալու աստիճանի, թողնում, որ սառի մի տաս րոպե, քամում (ես խոհանոցային մաղի վրա 2 շերտ անձեռոցիկ եմ դնում, ու թողնում, որ քամվի): Ստացված հեղուկի մեջ տեսանելի կտորներ չպետք է լինեն:

Հետո նարինջը կտրում ենք շերտերով, կաթսայի մեջ լցնում գինին, շաքարը, ավելացնում նարնջի շերտերը, առաջին փուլում ստացված թուրմը: Տաքացնում, որ գրեթե հասնի եռալու աստիճանի, բայց ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չթողնել, որ եռա: Ըմպել, իհարկե, տաք:)

Բարդ է թվում, բայց մեկ-երկու անգամից հետո կսովորեք:

Հեսա տենանք ինչ ա ստացվում, կգրեմ:

Mephistopheles
31.12.2012, 21:55
պունշ-ն ինչ ա՞…

Ձայնալար
31.12.2012, 23:26
պունշ-ն ինչ ա՞…

Նորմալ երկրում ապրեիր, կասեի արի հյուրասիրեմ կիմանաս: Իսկ սենց ստիպված եմ ասել նախորդ էջի բաղադրատոմսը կարդա կիմանաս :P

Mephistopheles
01.01.2013, 00:00
Նորմալ երկրում ապրեիր, կասեի արի հյուրասիրեմ կիմանաս: Իսկ սենց ստիպված եմ ասել նախորդ էջի բաղադրատոմսը կարդա կիմանաս :P

փանչ-ի հետ ե՞ք…

Ձայնալար
01.01.2013, 00:37
Հավանաբար հա, էն ինչը ֆրանսերեն պունշ ա կարդացվում, անգլերեն փանչ կկարդացվի:

Mephistopheles
01.01.2013, 00:47
Հավանաբար հա, էն ինչը ֆրանսերեն պունշ ա կարդացվում, անգլերեն փանչ կկարդացվի:

Վայյյյյյ ես ձեր հայաստանցի ինչն եմ ասել… էդ երբվանի՞ց եք սկսել ֆրանսերեն խոսել…

Ձայնալար
01.01.2013, 00:56
Վայյյյյյ ես ձեր հայաստանցի ինչն եմ ասել… էդ երբվանի՞ց եք սկսել ֆրանսերեն խոսել…

Մեֆ ջան, մենք ռուսերեն ենք սկսել խոսալ, ռուսներն էլ ֆրանսերեն :))))

Mephistopheles
01.01.2013, 01:00
Մեֆ ջան, մենք ռուսերեն ենք սկսել խոսալ, ռուսներն էլ ֆրանսերեն :))))

Դե որ տենց ա ասա պուշь մյախկի զնակով… արա դու էս ինչքա՞ն ես խմել որ արդեն Ակումնում ես… գնա նոր տարի արա…

Ռուֆուս
02.01.2013, 00:17
Կարող եմ իտալական Վին Բրուլեի (վառած գինի) ռեցեպտ ասել.

1 լիտր կարմիր չոր գինի (ցանկալի է էժան)
2 հատ դարչինի փայտիկ
200 գրամ շաքար
4-8 հատ մեխակ
1 նարնջի ու 1 կիտրոնի աղացած կեղև (առանց սպիտակ մասերի)

Աղացած կեղևները, մեխակն ու դարչինը, շաքարը լցրեք կաթսայի մեջ, վրան ավելացրեք մի քիչ գինի ու տաքացրեք մինչև շաքարը հալվի: Հետո ավելացրեք մնացած գինին ու եփեք մինչև եռալը՝ մեկընդմեջ խառնելով:

Հենց սկսի եռալ, անջատեք, քամիչով քամեք ու վին բրուլեն պատրաստ է: Մեկ էլ կարող եք լուցկու հատիկով վին բրուլեն վառել՝ խմելուց առաջ:

Ինձ ասին, որ մեկ մեկ Վին Բրուլեի մեջ սոխ էլ են գցում, բայց սոխովը չեմ փորձել, եթե ուզում եք, կարող եք փորձարկել :))

Rhayader
06.01.2013, 00:49
Ի միջի այլոց, գլինտվեյն Հյուսիսային Պողոտայի բուդկաներում տալիս են:) ու Սեգաֆրեդոյում: Չգիտեմ, ինչքանով է լավը՝ չեմ փորձել: Ձայ, իմ ասած բաղադրատոմսը փորձեցի՞ր:

Գալաթեա
06.01.2013, 01:19
Ի միջի այլոց, գլինտվեյն Հյուսիսային Պողոտայի բուդկաներում տալիս են:) ու Սեգաֆրեդոյում: Չգիտեմ, ինչքանով է լավը՝ չեմ փորձել: Ձայ, իմ ասած բաղադրատոմսը փորձեցի՞ր:

Հա, փորձել ա :love

Rhayader
06.01.2013, 02:13
Հա, փորձել ա :love

Ու՞ :)

Գալաթեա
06.01.2013, 02:17
Ու՞ :)

Շատ համով էր, Ռայ :) Ապրեք, դու էլ, Բագն էլ:

Ես էլ եմ սարքելու:

Ձայնալար
06.01.2013, 12:53
Ի միջի այլոց, գլինտվեյն Հյուսիսային Պողոտայի բուդկաներում տալիս են:) ու Սեգաֆրեդոյում: Չգիտեմ, ինչքանով է լավը՝ չեմ փորձել: Ձայ, իմ ասած բաղադրատոմսը փորձեցի՞ր:

Հա, Բայ ջան, լավ ստացվեց: Չափաբաժինները չգիտեմ ինքանով համապատասխան եղան գրածիդ, բայց կոմպոնենետները քո ասածով էին: Համով եղավ:

Ձայնալար
31.12.2014, 20:32
Էլի սարքել եմ, համեցեք համտեսեք :)