PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոնկը հայր է դարձել



Ambrosine
11.11.2012, 22:04
Ցանկացա մեր ակումբի ամենահարգված ու սիրված մարդկանցից մեկին ակումբում էլ առանձին թեմայով շնորհավորել:

Պապի ջան, շնորհավորում եմ` փոքրիկ Գիսանեի` լույս աշխարհ գալու առթիվ :drinks: Դուք արժանի եք ամենամեծ երջանկությանը: Ցանկանում եմ, որ մեր Գիսանեն ծնողների նման համեստ, խելացի, բարի ՄԱՐԴ լինի: Իրեն մաղթում եմ անհոգ ու երջանիկ մանկություն :):

Մեկ էլ մտածում եմ` ինքը ինձ ինչ բարեկամ ա գալիս :)):

:bux:

Ուլուանա
11.11.2012, 22:09
Մի հատ էլ էստեղ շնորհավոր, Գարիկ ջան :)։
Ինչ սիրուն ու յուրօրինակ անուն եք դրել՝ Գիսանե :love։ Ի դեպ, առաջին անգամ էդ անունը վերջերս էի լսել ու հավանել :)։

Ամմէ
11.11.2012, 22:39
միանում եմ շնորհավորանքներին ու ձեր փոքրիկին անհոգ մանկություն ցանկանում :erexa:rose

keyboard
11.11.2012, 22:50
Աստված պահապան, ամենակարևորը առողջ, բախտավոր, երջանիկ :)
Անունը սիրեցի :love

Lion
11.11.2012, 22:53
Շնորհավորում եմ, երջանիկ երեխա լինի, հորով-մորով լինի :)

ivy
11.11.2012, 23:01
Վա՜յ, մի աչոնիկ էլ ծնվեց :))
Շնորհավո՜ր, Մոնք ջան, երջանիկ հայրություն եմ քեզ մաղթում, բալիկին էլ՝ առողջություն ու մնացած ամենալավ բաները :)
Շատ-շատ սիրուն անուն եք ընտրել, հաստատ փոքրիկն էլ մի օր կսիրի իր յուրահատուկ անունը:

Jarre
11.11.2012, 23:03
Գիսանե ջան, Արևիկ ջան, Գար ջան սրտանց շնորհավորում եմ ձեզ :flower
Ինչպես արդեն քեզ առանձին ասել եմ, Մոնք ջան, մաղթում եմ, որ Գիսանեն ձեր հովանու տակ ունենա ուրախ ու երջանիկ մանկություն, որ միշտ ժպիտը լինի իր դեմքին ու վայելի իրա մամայի, պապայի, հարազատների ու ընկերների ջերմությունը։ Ու որ մեծանալով էլ ցանկությամբ ունենա դառնալ մտքով և հոգով ուժեղ, համարձակ, սկզբունքային մարդ ու կարողանա հասնել իր առջև դրված նպատակներին։
Ուրախ եմ քեզ համար ընկեր ջան ;)

ՀԳ՝ փաստորեն էս տարին երկատի պիտի շնորհավորենք քեզ՝ համ աղջկադ ծնունդն ա, համ էլ ծոռանդ (բեջուռայի էրեխու) :D

Շինարար
11.11.2012, 23:07
Շնորհավորում եմ, Մոնք ջան, առողջ բալիկ մեծանա:

Yevuk
11.11.2012, 23:14
Շնորհավորում ե՜մ... Երջանիկ թող լինի: :)

Chuk
11.11.2012, 23:15
Էսօր էլ կքնեմ ուրախ ու երջանիկ :)
Գար ջան, աչքներդ լույս :) Ապրեք դուք: Գիսանեն լավ հայրիկ ու չնայած Արևիկին չեմ ճանաչում, վստահ եմ, որ լավ մայրիկ ունի :)

Claudia Mori
11.11.2012, 23:19
Շնորհավորում եմ պաշտոնի աննախադեպ բարձրացման կապակցությամբ, ԱՐԺԱՆԻ մարդ:)

Ձայնալար
12.11.2012, 00:04
Միանգամ էլ շնորհավոր, Աստված պահի :love

Ariadna
12.11.2012, 00:30
Գար ջան, մի հատ էլ շնորհավոր :kiss Էս էն թեման ա, որ բոլոր հնարավոր տեղերում մարդ ուզում ա գրի ու շնորհավորի :) Գիսանե ջան, բարով ես էկել, պուճուր ջան, էլ չեմ ասում, թե ինչքան լավն ու համովն են լինում կարիճ աղջիկները, փորձած բան ա :)

Նաիրուհի
12.11.2012, 00:36
Վաաաայ, էս ինչ ուրախ լուրով օրս եզրափակվեց/սկսվեց :)
Սիրուն անունով, հրաշալի ծնողներով բալիկի գալուստը շնորհավո՜ր։ Արդեն իսկ երջանիկ բալիկ պիտի լինի, որ էս կետերը կան, համ էլ որ աղջիկ է :)
Գարիկ ջան, համոզված եմ, որ ամեն ինչ անելու եք ձեր պուճուր հրաշքի կյանքը լուսավոր դարձնելու համար։ Էնպես որ ձեզ եմ շնորհավորում ու ուզում եմ, որ էսպիսի առիթով ձեզ հլը շատ շնորհավորելու հնարավորություն ունենանք :)

Հայկօ
12.11.2012, 00:55
Շնորհավոր, ախպերս, աչքներդ լույս :): Առողջ ու սիրված մարդ լինի՝ խաղաղ Հայաստանում: Հեռվիցհեռու պաչ (մոտիկից մինչև մի տարեկանը վախենալու եմ :))). շատ ուրախացա :):

Katka
12.11.2012, 01:26
աչքներդ լու՜յս:)

Rammstein
12.11.2012, 04:37
Գար ջան, սրտանց շնորհավորում եմ: :drinks

VisTolog
12.11.2012, 10:10
Շնորհավոր Գար ջան: Առողջ լինի::)

boooooooom
12.11.2012, 10:20
Շնորհավոր, լավ մարդ մեծանա :)

murmushka
12.11.2012, 11:11
Շնորհավորում եմ, թող երջանիկ ու առղջ փոքրիկ լինի ու իրա ծնողների նման պիտանի մարդ մեծանա

Smokie
12.11.2012, 11:40
Սրտանց շնորհավորում եմ Monk ջան:) Քո տեսակից իրոք շատ պետք է լինի մեր՝ հայերիս մեջ::aha:drinks

Ռուֆուս
12.11.2012, 12:35
Շնորհավոր Գար ջան, երջանիկ հայրություն եմ մաղթում։ Գիսաբեռն էլ մաղթում եմ, որ խաղաղ երկրում մեծանա ։)

Թող մի քիչ մեծանա, գզենք :love

Sent from my Nexus S using Tapatalk 2

John
12.11.2012, 12:51
Շնորհավորո~ւմ եմ ) ))))

CactuSoul
12.11.2012, 13:12
:love:love:love...

Dayana
12.11.2012, 13:54
Աստ, ինքը մեր հորքուրն ա կամ մորքուրը (sun):

Գար, մի տեսակ էլ չի ստացվում քեզ պապի ասել, կարգավիճակդ թույլ չի տալիս․ երեխեն կարդա քո մասին, տեսնի մենք բիձա ենք ասում կամ ձեդո :))

Աստված շատ օրհնի քո պստիկին։

Moonwalker
12.11.2012, 13:55
:love

Ես էլ էս գիշեր երազիս տեսել էի, որ Շինարարն էր երեխա ունեցել: Համարյա գուշակել էի::))
Ի՞նչ ասեմ, Գար ջան: Թող պստիկ Գիսանեն ձեր ընտանիքն էլ ավելի ամրացնի ու իր հետևից էլի քուր-ապերներ բերի: Աստված պահապան:

Տարոսն էլ Շինին::D

Ambrosine
12.11.2012, 15:08
Շնորհավոր Գար ջան, երջանիկ հայրություն եմ մաղթում։ Գիսաբեռն էլ մաղթում եմ, որ խաղաղ երկրում մեծանա ։)

Թող մի քիչ մեծանա, գզենք :love
Էս գյոզալ անունը էս ի՞նչ արիր :D


Աստ, ինքը մեր հորքուրն ա կամ մորքուրը (sun):

Գար, մի տեսակ էլ չի ստացվում քեզ պապի ասել, կարգավիճակդ թույլ չի տալիս․ երեխեն կարդա քո մասին, տեսնի մենք բիձա ենք ասում կամ ձեդո :))

Աստված շատ օրհնի քո պստիկին։
Հենց էդ ա, որ պետք ա պարզվի Գարիկը մեզ հոր կողմից ա պապի՞, թե՞ մոր :))
Երեխեն շատ սիրուն ա, մեր տատուն ա քաշել :roll

ivy
12.11.2012, 15:34
Գիսաբեռն էլ մաղթում եմ, որ խաղաղ երկրում մեծանա ։)


Էս գյոզալ անունը էս ի՞նչ արիր :D

Հոգեվերլուծողներն էս վրիպակի վրա կասեին, որ Ռուֆը իր ենթագիտակցության խորքերում երեխա (գուցե միայն աղջիկ երեխա) ունենալը բեռ է համարում, դե կամ էլ կիսաբեռ :))

Գալաթեա
12.11.2012, 15:54
Գար ջան, Արևիկ ջան, էլի ու էլի շնորհավոր, աչքներդ լույս, ապրեք դուք :)
Գիսանե ջան, պուճուր ջան, քեզ էլ բարի գալուստ էս աննորմալ, յանը տարած ու մեկ ա սիրուն աշխարհ:
Մամային ու պապային կթողնես, որ գիշերները քնեն: Մեկումեջ :)

Պաչիկներ քեզ օդային, պստո, մինչև մի օր կարենանք տեղը տեղին գզենք :love

yerevanci
12.11.2012, 19:24
Շնորհավորում եմ, Աստված պահի

_Հրաչ_
12.11.2012, 21:03
Շնորհավորում եմ, Monk ջան: Անսահման խինդ ու բերկրանք պարգևի ձեզ: :)

Kuk
12.11.2012, 21:14
Մոնկ ջան, աչքներդ լուս ախպերս, առողջ մեծանա. շնորհավորում եմ։

Freeman
12.11.2012, 22:20
շնորհավորում եմ)

Աթեիստ
12.11.2012, 22:35
Գարիկ ջան, մեր ընտանիքի կողմից էլ ընդունի ամենաջերմ շնորհավորանքները։ Հեսա տես ոնց եք ամեն օրը նորովի բացահայտում ։)
Ռուսերեն ասած՝ дай бог, не последний ;)

Լուսաբեր
13.11.2012, 00:31
Հոյակապ նորություն էր :love
Շնորհավորանքներս Մոնկ ջան, պուճուրին առողջություն, անհոգ մանկություն․․․․․
Աչքներդ լույս լինի՜

Ռուֆուս
13.11.2012, 00:33
Էս գյոզալ անունը էս ի՞նչ արիր :D


Հոգեվերլուծողներն էս վրիպակի վրա կասեին, որ Ռուֆը իր ենթագիտակցության խորքերում երեխա (գուցե միայն աղջիկ երեխա) ունենալը բեռ է համարում, դե կամ էլ կիսաբեռ :))

Ես մեղավոր չեմ, հեռախոսս ա առանց ինձ հարցնելու «ուղղումներ» անում :)) Միշտ խայտառակ եմ լինում էս անտերի պատճառով :)) Կներեք :)

Ռիփ, ինձ թվում ա հեռախոսս ուզում ա խոսել դրա մասին: :))

Աբելյան
13.11.2012, 21:38
Աչքդ լույս::)

Սերխիո
14.11.2012, 14:58
Մոնկ ջան , ա'չքդ լույս, առողջ մեծանա ,քո նման բարեպաշտ լավ մարդ դառնա:

Rammstein
14.11.2012, 23:12
Գար, բայց մականունդ էս թեմայի վերնագրում մորթում ա. :))

http://translate.google.com/#en/hy/monk-ը%20հայր%20է%20դարձել

Կներես, որ փոքրատառով եմ գրել, մեծատառով չի թարգմանում: :))

ԿԳԴ
15.11.2012, 01:52
Պապի, աչքներս լույս, մի հատ էլ էստեղ շնորհավոր, վայելեք ձեր պուճուր հրաշքին։ Ցանկանում եմ առողջ ու երջանիկ բալիկ լինի մեր Գիսանեն։ :love:love:love

Ambrosine
15.11.2012, 16:50
Գար, բայց մականունդ էս թեմայի վերնագրում մորթում ա. :))

http://translate.google.com/#en/hy/monk-ը%20հայր%20է%20դարձել

Կներես, որ փոքրատառով եմ գրել, մեծատառով չի թարգմանում: :))

Ոնց-որ դեղին մամուլի հոդվածների վերնագրերից լինի :D:

Artgeo
15.11.2012, 17:22
Մոնք, շնորհավոր :) Առողջ բալիկ լինի, պապային արժանի :)

Monk
18.11.2012, 23:36
Ժողովուրդ ջան, մտածում էի հուզմունքս մի քիչ անցնի,հետո շնորհակալություն հայտնեմ բոլորիդ, բայց աչքիս դեռ երկար կմնամ էս վիճակում :) Մեր կողմից անչափ մեծ սիրով շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, տարոսը թող լինի դեռ չունեցողներին, իսկ ովքեր որ ունեն, Աստված պահի և նորանոր երջանկություններ պարգևի :)
Հ.Գ. Անվան ընտրության հարցում հեղինակային իրավունքներն ինձ են պատկանում :))

Mephistopheles
24.11.2012, 06:47
Մոնք ջան, ես 2 շաբաթ արգելափակված եմ եղել ու հնարավորություն չեմ ունեցել շնորհավորելու… դու գիտես ես աթեիստ մարդ եմ, բայց քո պես հոգևորականի նկատմամբ հատուկ ակնածանք ունեմ… դու էն հոգևորականներից ես որ մեր հավատացյալ հայրենակիցներին պետք են… էն հանդուրժողականությունն ու լայնախոհությունը որ քեզ ա հատուկ, ինձ առանձնապես ա հիացնում… ու հիմա որ իմացա քեզնից մի հատ էլ կա, ուրախացա էն իմաստով, որ մեր հեգևորականությունն այնուամենայնիվ սերունդ ա դաստիարակում արդեն ոչ որպես հոգևորական որը հոգևորական ա պատրաստում, այլ որպես հայր հեգևորական… սրա բովանդակությունը լրիվ ուրիշ ա ու դու կզգաս ընթացքում… առաջ էլ են եղել, ոչ կուսակրոնները, բայց դու ուրիշ ես՝ դու Ակումբի մեջով ես անցնում… դա ուրիշ որակա ա…

ոնց որ Լևոնը կասեր, բարի երթ ձեզ Մոնք ջան…

Mephistopheles
24.11.2012, 06:48
Մոնք ջան, անունը ես կընտրեմ ապեր… ինձ վստահում ես չէ՞…

Ambrosine
24.11.2012, 13:09
Մոնք ջան, անունը ես կընտրեմ ապեր… ինձ վստահում ես չէ՞…

Մեֆ ջան, անունը արդեն Մոնկը ընտրել է` Գիսանե :):

Mephistopheles
24.11.2012, 20:35
Մեֆ ջան, անունը արդեն Մոնկը ընտրել է` Գիսանե :):

Բայց խի՞ անպայման էն X ֆակտորի կնիկ ժյուրիի անդամի անունը պտի ըլնե՞ր որ…

Monk
24.11.2012, 21:24
Մոնք ջան, ես 2 շաբաթ արգելափակված եմ եղել ու հնարավորություն չեմ ունեցել շնորհավորելու… դու գիտես ես աթեիստ մարդ եմ, բայց քո պես հոգևորականի նկատմամբ հատուկ ակնածանք ունեմ… դու էն հոգևորականներից ես որ մեր հավատացյալ հայրենակիցներին պետք են… էն հանդուրժողականությունն ու լայնախոհությունը որ քեզ ա հատուկ, ինձ առանձնապես ա հիացնում… ու հիմա որ իմացա քեզնից մի հատ էլ կա, ուրախացա էն իմաստով, որ մեր հեգևորականությունն այնուամենայնիվ սերունդ ա դաստիարակում արդեն ոչ որպես հոգևորական որը հոգևորական ա պատրաստում, այլ որպես հայր հեգևորական… սրա բովանդակությունը լրիվ ուրիշ ա ու դու կզգաս ընթացքում… առաջ էլ են եղել, ոչ կուսակրոնները, բայց դու ուրիշ ես՝ դու Ակումբի մեջով ես անցնում… դա ուրիշ որակա ա…

ոնց որ Լևոնը կասեր, բարի երթ ձեզ Մոնք ջան…
Մեֆ ջան, գիտեմ քո կրոնական հայացքների և կրոնի ու հոգևորականության վերաբերյալ ունեցածդ դիրքորոշմանդ վերաբերյալ, ու էդ ֆոնին հասկանում եմ, թե ինչքան բարձր է համեստ անձիս տվածդ գնահատականը: Շատ զգացված եմ, Մեֆ ջան, և շատ շնորհակալ եմ շնորհավորանքիդ ու ջերմ խոսքերիդ համար: Անկախ մեր կրոնական կամ այլ հայացքների տարբերությունից, կարող ես վստահ լինել, որ հարգանքը փոխադարձ է: :)

Բայց խի՞ անպայման էն X ֆակտորի կնիկ ժյուրիի անդամի անունը պտի ըլնե՞ր որ…
:))
Աղջկաս անունը որևէ կապ չունի որևէ կնիկ ժյուրիի անվան հետ: Հին հայկական գեղեցիկ անուն է, շատ է դուրս գալիս, դրա համար էլ այդ անունն եմ դրել :)