Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրոնային գրադարան հայերեն լեզվով
Թեման ստեղծելու համար հիմք հանդիսացավ հայերեն լեզվով էլեկտրոնային գրքերի ապարդյուն որոնումներս:
Մի քանի տեղ, ընդամենը մի քանի նմուշ հայ դասականների ստեղծագործություններից գտա և վերջ:
Այլ գիրք կարծես գոյություն չունի (djvu ֆորմատը, այսինքն սկան արված գրքերը, էլեկտրոնային տարբերակ չեմ համարում): Չկա համաշխարհային գրականության ոչ մի թարգմանություն, չկա նորագույն շրջանի հայ գրականություն, չկա արկածային, ֆանտաստիկ, դետեկտիվ և այլ ժանրերի հայերեն լեզվով գրականություն:
Ուզում եմ հայերեն լեզվով գրքերի էլեկտրոնային գրադարան ստեղծել, որպես օրինակ աչքիս տակ ունեմ մի քանի ռուսական կայքեր. http://etextlib.com/Book, http://jbooks.mobi/ և այլն:
Գիտեմ որ ահավոր բարդ ու ժամանակատար աշխատանք է տպագիր գիրքը էլեկտրոնայինի վերածելը, սակայն եթե կարողացել են ռուսները, ինչո՞ւ մենք չենք կարողանա:
Հիմա, թեման ստեղծելու իրական դրդապատճառներիս մասին.
1. Խորհուրդ եմ խնդրում. ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է իրականացնել մտահղացումս:
2. Ի՞նչ միջոցներ են հարկավոր, ի՞նչ անձնակազմ, քանի՞ հոգի, ի՞նչ մասնագիտությամբ մարդիկ են անհրաժեշտ:
3. Արդյո՞ք իրատեսական է հույս դնել միայն արդեն եղած թարգմանությունների վրա, թե՞ անհրաժեշտ կլինի նաև թարգմանություն իրականացնել:
4. Իմաստ ունի՞ ստեղծել նմանատիպ ռեսուրս թե՞ ոչ:
5. Արդյո՞ք իրատեսական է հետագա շահույթ կանխատեսելը, թե ոչ:
Եվ վերջում: Որևէ հեղինակային, իրավական, ղեկավարային հավակնություններ չունեմ առաջարկածս նախագծի իրականացման դեպքում: Ազատ եմ ընդունելու ու կողջունեմ ցանկացած համագործակցության առաջարկ: Անգամ կարելի է մտածել էլեկտրոնային գրադարանը ստեղծել որպես Ակումբի ենթաճյուղ, ակումբցիների ջանքերով:
Մի խոսքով, սպասում եմ կարծիքների, առաջարկների, խորհուրդների:
Նախապես շնորհակալ եմ:
Ինձ թվում ա նորը ստեղծելու փոխարեն կարելիա գոյություն ունեցողին օգնել՝ http://freebooks.do.am/
Ինձ թվում ա նորը ստեղծելու փոխարեն կարելիա գոյություն ունեցողին օգնել՝ http://freebooks.do.am/
Աթեիստ ջան, ինչ-որ կապ ունե՞ս էդ կայքի հետ: Ես djvu ձևաչափի մասին նշելիս հենց էս կայքն ի նկատի ունեի: Իրանց մոտ ահավոր վատ ա իրականացված ամեն ինչ, չեմ ուզում որևէ մեկի աշխատանքը թերագնահատել, բայց ես մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում էլեկտրոնային գրադարանը, սկսած կայքի արտաքին ձևավորումից, կայքում տեղաշարժվելու հարմարավետությունից, վերջացրած առաջարկվող գրքերի հասանելի ֆորմատները:
Մոտավորապես էդպիսի մի նախագիծ ենք անում: Դեռ հիմնական շեշտը միջավայրի վրա է, բայց ավելի կարևոր է հաջորդ, բովանդակության խնդիրը՝ http://lib.armedu.am
Տեսնենք ինչ կստացվի:
Ես տենց էլ կասկածում էի, իրանք ինչ որտեղից կարացել հավաքել են, ոչ միայն DJVU (իրանց հետ կապ չունեմ)։ Այլ ֆորմատներ էլ կան, նոր առաջի պատահածը քաշեից, ընտիր որակով PDF էր։ Եթե ուզում ես սարքել bookreader-ներին հասանելի ֆորմատ (fb2. mobi, ...), կարելի ա նրանց հետ համագործակցելով դա անել։ Կարելի ա նաև փորձել գրանտ կպցնել (IMHO)։
Մոտավորապես էդպիսի մի նախագիծ ենք անում: Դեռ հիմնական շեշտը միջավայրի վրա է, բայց ավելի կարևոր է հաջորդ, բովանդակության խնդիրը՝ http://lib.armedu.am
Տեսնենք ինչ կստացվի:
Լավ է, որ սկսել եք, հիանալի գաղափար է, ողջունում եմ: Ես ավելի շատ գեղարվեստական գրականության վրա շեշտը կդնեի, քան կրթական, բայց ձեր շարժառիթներն այլ են, իմոնք այլ :)
Մեր տանը մի հազար հատ հայերեն լեզվով, տարբեր ժանրերի գրականություն կա: Մտածում եմ մի 20-30 տարի հետո երեխաներն արդեն հիմնականում էլեկտրոնային գրքեր են կարդալու, ու մեր էս թղթե գրքերը տենց էլ մնալու են անհասանելի, ու իրենց ֆորմատով երևի նաև անհետաքրքիր, ու մտածեցի թե ինչքան լավ կլիներ եթե կարողանայինք էդ ամեն ինչը էլեկտրոնայինի վերածել, այ դա իրոք արժեքավոր ու մնայուն աշխատանք կլիներ: Միակ խնդիրը ահավոր աշխատատար լինելն է, տեսնենք: Ուզում եմ սկսել, տեսնենք ինչ կստացվի:
Ես տենց էլ կասկածում էի, իրանք ինչ որտեղից կարացել հավաքել են, ոչ միայն DJVU (իրանց հետ կապ չունեմ)։ Այլ ֆորմատներ էլ կան, նոր առաջի պատահածը քաշեից, ընտիր որակով PDF էր։ Եթե ուզում ես սարքել bookreader-ներին հասանելի ֆորմատ (fb2. mobi, ...), կարելի ա նրանց հետ համագործակցելով դա անել։ Կարելի ա նաև փորձել գրանտ կպցնել (IMHO)։
Գրանտ մրանտից իմ խելքը բան չի հասնում :)
Թե անեմ էլ, սուս-փուս, իմ համար ստեղծելու եմ գրքերը՝ տեղադրեմ կայքում, երևի մեկին օգտակար կլինի էլի :)
Լավ է, որ սկսել եք, հիանալի գաղափար է, ողջունում եմ: Ես ավելի շատ գեղարվեստական գրականության վրա շեշտը կդնեի, քան կրթական, բայց ձեր շարժառիթներն այլ են, իմոնք այլ :)
Մեր տանը մի հազար հատ հայերեն լեզվով, տարբեր ժանրերի գրականություն կա: Մտածում եմ մի 20-30 տարի հետո երեխաներն արդեն հիմնականում էլեկտրոնային գրքեր են կարդալու, ու մեր էս թղթե գրքերը տենց էլ մնալու են անհասանելի, ու իրենց ֆորմատով երևի նաև անհետաքրքիր, ու մտածեցի թե ինչքան լավ կլիներ եթե կարողանայինք էդ ամեն ինչը էլեկտրոնայինի վերածել, այ դա իրոք արժեքավոր ու մնայուն աշխատանք կլիներ: Միակ խնդիրը ահավոր աշխատատար լինելն է, տեսնենք: Ուզում եմ սկսել, տեսնենք ինչ կստացվի:
Ճիշտ ես, մեր կազմակերպության շարժառիթները լրիվ այլ են, հիմնական խնդիրը ուսուցիչներին հարթակ տրամադրելն էր, որը հնարավորություն կտա իրենց ստեղծած դասերի պլանները ու այլ կրթական նյութեր իրար հետ փոխանակելը: Բայց դե կազմակերպության շարժառիթները միշտ կարելի է ընդլայնել ու պրոյեկտը աստիճանաբար ավելի ընդգրկուն դարձնելու փորձ ենք անելու: Օրինակ հիմա մեր առջև խնդիր է դրվելու կայքում հասանելի դարձնել բոլոր դասագրքերը, ընդ որում ոչ միայն նրանք, որոնք էս պահին են գործում, այլ բոլորը, մինչև հիմա եղածներն էլ, թեկուզ մինչ 90-ական թվականները: Հուսով եմ, որ կստացվի:
Բայց անձամբ իմ նպատակների մեջ մտնում է նաև հասնել նրան, որ սա դառնա նաև գեղարվեստական գրականության էլեկտրոնային գրադարան: Իրականում սա շատ դժվար խնդիր է, որովհետև կա հեղինակային իրավունքների լրջագույն խնդիրը: Ամեն դեպքում ես միայն ուրախ կլինեմ, եթե մինչ մենք կարողանանք դրան հասնել ուրիշներն անեն: Ի դեպ միտք ունեինք ժամանակին հայերեն.ամ-ի շրջանակում դա անել ու էդպես էլ չարեցինք՝ հավանաբար հիմնականում իմ բառադիության պատճառով:
Գրանտ մրանտից իմ խելքը բան չի հասնում :)
Թե անեմ էլ, սուս-փուս, իմ համար ստեղծելու եմ գրքերը՝ տեղադրեմ կայքում, երևի մեկին օգտակար կլինի էլի :)
Սա շատ դժվար, ժամանակատար գործ ա, որը կարելի ա մի փոքր թեթևացնել հատուկ սարքավորումներով (http://www.diybookscanner.org/)։ Իսկ դա արդեն ենթադրում ա փողի ծախս (երբեմն բավական մեծ ծախսեր)։ Դրա համար կարելի ա փորձել մի ծանոթ գտնել, որ գրատների հետ շփված կլինի։ Ես որ նման ընկեր ունեմ, անհրաժեշտության դեպքում կարամ դիմեմ։

Շնորհակալ եմ իհարկե Աթեիստ ջան, բայց մի տեսնենք ինչ է էս ամեն ինչից ստացվում, հետո կմտածենք. արժի էդ ուղղությամբ ընդհանրապես մտածել, թե չէ :)
Իսկ մինչ այդ, սկզբի համար մի ծրագիր եմ գտել, որը նկարը տեքստի է վերածում, ու ամենակարևորը՝ հայերեն հասկանում է: Ճիշտ է, իր թարգմանածը հասկանալու համար հետո մի անգամ էլ պիտի թարգմանվի ( :)) ), բայց դե չեղածից լավ է: Այսինքն կարելի է ուղղակի լուսանկարել գրքի էջերը, հետո այդ ծրագրով նկարները վերածել տառերի, մի քիչ սխալների ուղղում անել, ու նախապատրաստել տարբեր էլեկտրոնային ֆորմատների վերածելու համար:
Բայց դե ոնց մտածում եմ ահագին ժամանակ է պետք էս ամեն ինչի համար: Սա մի հոգու բան չի:
Էդ ծրագիրը FineReader-ն է, շատ վաղուց ա ճանաչում հայերենը ու գնալով ավելի լավ։ Ես ինքս էլ սկան անելու փոխարեն նկարում եմ, բայց մեկ ա, էդքանը նկարելու պրոցեսը շատ միապաղաղ, հոգնեցնող գործ ա լինելու։ Էն տվածս հղումով սարքած սարքերը ոնց որ թե հենց նկարում են, ոչ թե սկան անում։
Եթե լավ նկարվի, FineReader_ը շատ քիչ ա սխալվում։ Նույն ծրագրով կարաս արդեն առկա DJVU ու PDF-ները սարքես տեքստ։
Դատարկություն
11.11.2012, 22:02
Կարելի ա նաև փորձել գրանտ կպցնել (IMHO)։
Մենք փոքր դրամաշնորհ էինք ուզում կպցնենք հենց էլեկտրոնային գրադարան սարքելու համար, բայց չհաղթեցինք :)) Բայց մենք էլ էինք ուզում հիմնականում djvu ֆորմատով սարքենք, այսինքն՝ մենակ նկարներով, որովհետև էդքանը տեքստի վերածելը, հետո տեքստը վերանայելն ու սխալները ուղղելը (ինչքան էլ լավ ճանաչի տեքստը, միևնույն է, պետք է գոնե մեկ անգամ վերանայել, լիքը ավելորդ սիմվոլներ են լինում, մանր-մունր սխալներ) 2-3 մարդու գործ չի ու շատ աշխատատար ա:
Ինձ թվում է, շատ լավ միտք է, բայց կոնկրետ գրքերին վերաբերող նախագծերից շահույթ սպասելը մի քիչ իրատեսական չի: Միջոցներից ամենակարևորը երևի մարդկային ռեսուրսն ա, եթե մարդիկ շատ լինեն (կոնկրետ մասնագիտություն էլ պետք չի, ուղղակի աշխատատար մեխանիկական աշխատանք է), սովորական սկաներով էլ հնարավոր է անել (ես մի քանի գրքեր էդպես սքանավորել եմ): Առավել դժվարը OCR-ն ա: Պետք ա գրքերը շատ լավ որակի լինեն, որովհետև ինչ-որ հետքերի, նշանների ևայլնի պատճառով տեքստի մեջ լիքը սխալներ են լինում: Իսկ որակյալ, նոր հայերեն գրքեր գտնելը էդքան էլ հեշտ չի :))
Ու վերջին բարդությունը, որ կարող է հիմա իրատեսական չի, բայց մոտ ապագայում ավելի իրատեսական դառնա, դա հեղինակային իրավունքների խնդիրն ա, որի հետ էլ հնարավոր է խնդիրներ լինեն:
Հանուման
11.11.2012, 22:45
Համաձայն եմ «Դատարկության» հետ, որ շահույթ հետապնդերլը գոնե սկզբնական շրջանում
մի քիչ իրատեսական չի:
Բացի վերը նշված գրադարաններից մի երկու հղում էլ ես ավելացնեմ
Վիքիդարան
http://hy.wikisource.org/
այստեղ կան գրքեր ու էլի ավելանում եմ, սակայն կա հեղինակային իրավունքի խնդիր, ամեն բան չի
որ կդնեն
Գրապահարան
http://www.grapaharan.org/
այս պահին չի բացվում կայքը, բայց կարծում եմ ժամանակավոր խնդիր է ընդամենը,
այստեղ էլ են լցնում գրքեր, հեղինակային իրավունքի հարցին կարծես չեն նայում
Գիտական հրատարակչություններ, էլի սքան արած, բայց ահագին կարևոր գրքեր կան
http://serials.flib.sci.am/openreader/test/index.html
OCR-ի փորձ չունեմ, սակայն, ունեմ մի փոքր փորձ էլեկտրոնային ընթերցիչների համար գրքեր քոնվերտելոու,
չգիտեմ, եթե որոշեք, որ այդ ֆորմատներով էլ պիտի լինեն գրքել նոր գրադարանում, ասեք, փորձենք մի բան մտածել:
Rhayader
12.11.2012, 23:25
http://armenianhouse.org/index-am.html
Կայքի հիմնադիրների մասին, մեղմ ասած, ամենալավ կարծիքի չեմ, բայց դե հիմա, մարդիկ ահագին գործ են արել:
Շատ լավ գրադարան http://gradaran.mskh.am/