PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսումնարանի բակում ապրող ընտանիքը չի՞ ուզում, թե չի՞ կարող տեղափոխվել



keyboard
09.11.2012, 18:12
Ուզում եմ քննարկենք էս թեման, արդյոք սա մարդասիրության ու կարեկցավորներին օգնել ցանկացողներին շահարկելու միջոց չէ, արդյոք մարդը հեշտության ձգտելով չէ, որ այսքան տարիների ընթացքում ապրել է այնպես ինչպես 17 դարում, արդյոք մեղավոր է ուսումնարանի տնօրինությունն ու կոլեկտիվը իրենց պահանջով, արդյոք որևէ մեկը պարտավոր է բնակարան կամ ապրելատեղի հատկացնել այյս ընտանիքին: Գուցե հարցերն ավելի շատ են, իմ մտքով միայնսրանք են անցնում դեռ:

«Երեխեքին սոված թողնեմ, վա՞րձ տամ..»


Տեսանյութը`


http://www.youtube.com/watch?v=IIiZy0flMRE&feature=player_embedded


Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում տեղակայված N10 արհեստագործական ուսումնարանի տնօրինությունը, անձնակազմն ու սաները (այստեղ սովորում է շուրջ 350 սան) դժվար կացության մեջ են հայտնվել: Շենքում տարիներ շարունակ անօթևան ընտանիքներ են բնակվել, սակայն 2010թ-ին, երբ տարածքը Կառավարության որոշմամբ տրամադրվել է հենց ուսումնարանին, ըստ հանձնման-ընդունման ակտի և նաև այդ որոշման որևէ խոսք անգամ չի եղել, որ տարածքում բնակիչներ կան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Արծրուն Բարսեղյանը, ով նաև տեղեկացրեց, թե ինքը տեղյակ էլ չի, թե ինչպես են այդ ընտանիքները հայտնվել նախկին գիշերօթիկի, ներկայումս ուսումնարանի տարածքում, սակայն փաստ է` նրանք այդտեղ ապրել են տարիներ շարունակ:

Ըստ մեր զրուցակցի, ընտանիքները տարածքում բնակվելու ոչ մի հիմք չեն ունեցել և չկա նրանց հետ կնքված պայմանագրային որևէ պարտավորություն.

«Նրանք այստեղ են բնակվել առանց իրավական որևէ հիմքի»,- նշեց տնօրենը:

Տարածքը, ըստ տնօրենի, ընդունման պահին եղել է ամբողջությամբ ավիրված վիճակում, ավերումն էլ, նրա խոսքով, կատարվել է հենց բնակիչների կողմից (ավիրված է հատկապես այն հատվածը, որտեղ ապրել են բնակիչները): Այլ կերպ ասած` պետությանը միլիոնների վնաս է հասցված, և այդ ամենի հեղինակը այն վեց ընտանիքներն են, որ ապրել են ներկայիս ուսումնարանի տարածքում:

«Քանի որ սա ուսումնական հաստատություն է և այստեղ անչափահասներ են սովորում, ապա մենք հայցադիմումով մտանք դատարան: Մեզ ոչ միայն ամբողջ տարածքն է պետք ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, նաև չկա հնարավորություն լիարժեք օգտվել շենքային պայմաններից և ինչ-որ բան անել, քանի որ տարածքի ուղիղ 50 տոկոսը, այսպես ասած, բլոկադայի մեջ է: Եվ ներկայումս մենք, օրինակ, չենք կարողանում ջեռուցման խնդիրը լուծել այդ պատճառով, իսկ ձմեռը, ինչպես գիտեք, սարերի ետևում չի»,- պատմեց տնօրենը ու ներկայացրեց դատական գործընթացի արդյունքները:

Տարածքն ինքնակամ ազատելու պահանջը անտեսվել է, տնօրինությունը հայցադիմումով մտել է դատարան և 2012թ-ի մարտի 23-ին Ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է ուսումնարանի տնօրինության` «գույքի օգտագործման իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու և ապօրինի զբաղեցրած տարածքները ազատելու պարտավորեցնող պահանջը»:

Բնակիչները, իրենց հերթին, հակընդդեմ հայցով են հանդես եկել, որում որպես փաստարկ բերել են այն փաստը, թե տաս տարուց ավելի ապրել են տարածքում, կոմունալ վճարումներ արել և այլն և պետք է սեփականության իրավունք ձեռք բերեն: Սակայն, քանի որ խոսքը ուսումնարանի մասին է, որն էլ, իր հերթին, պետական տարածք է հանդիսանում, այդ փաստարկը ազդեցություն չեն ունեցել: Մի խոսքով, բնակիչների հետագա բոլոր բողոքարկումները մերժվում են և գերակա է մնում միայն մեկ պահանջ` տարածքը պետք է ազատվի: Եվ բացառությամբ երկու ընտանիքների մնացածները տարածքն ազատում են:

Արդյունքում` տնօրենը ստիպված դիմում է ԴԱՀԿ-ին, որն էլ երեք անգամ ծանուցագիր է ներկայացնում, սակայն ընտանիքները տարածքը չեն ազատում: ԴԱՀԿ-ն հոկտեմբերի 9-ին վարույթ է հարուցում, և միայն հոկտեմբերի 31-ին այն կատարում. մեկ ընտանիքի գույքը գույքագրելուց հետո ԴԱՀԿ-ն այն տեղափոխում է ուսումնարանի նկուղային հարկ, իսկ մյուս ընտանիքը (տիկին Ռոզան ամուսնու և երեք երեխաների հետ), որն այսօր ուսումնարանի բակում է, փաստորեն, ապրում, սկզբում հայտնում է, որ իրենք իրենցով գույքը կփաթեթավորեն ու կազատեն տարածքը, սակայն արդյունքում գույքը տեղափոխում են բակ ու մինչ օրս գիշերում այնտեղ` խաթարելով ուսումնական գործընթացը, քանի որ, ըստ մանկավարժների ու տնօրենի, «բարձր հայհոյում են, աղմկում, մարզահրապարակում լվացք փռում, գիշերները տարօրինակ անձանց բերում տարածք և ընդհանուր առմամբ ուսումնական հաստատությանը անվայելուչ վարք դրսևորում».

«Դրսից ով ասես թափանցում էր ուսումնարանի տարածք, մանավանդ ուշ ժամերին, կատարվում էր այն ամենաանընդունելին, որն այսօր անգամ փողոցում ընդունելի չէ… Ինչպե՞ս այս պայմաններում նորմալ ուսումնական գործընթաց իրականացնես»,- նեղսրտեց տնօրենը, ով նաև տեղեկացրեց, որ տիկին Ռոզայի որդին, որն առանձին է ապրում, անգամ առաջարկել է վարձել բնակարան` վարձավճարի 50 տոկոսը վճարել, միայն թե մայրը, հայրը և երեք երեխաները չմնան այդ պայմաններում:

Մինչ տնօրենի աշխատասենյակից ուղևորվում էինք դեպի բակ, որպեսզի զրուցենք նաև տիկին Ռոզայի հետ, մանկավարժական ողջ կոլեկտիվը հավաքվել էր: Նրանք էլ իրենց հերթին բողոքեցին, որ ուսումնարանի տարածքում երկար տարիներ ապրած ընտանիքները իրենց բավական վատ, անկիրթ են պահել: Սարսափելի դրվագներ պատմեցին.

«Կներեք, իհարկե, բայց որ առաստաղին նայեք կտեսնեք դեռ այն ամենի հետքերը, ինչի մասին հիմա կասեմ` գիշերվա ընթացքում կեղտը հավաքում էին դույլի մեջ, իսկ առավոտյան, երբ դասերը պետք է սկսվեին, դա լցնում երկրորդ հարկից, և առաստաղը հա’մ կաթկթում էր, հա’մ էլ գարշելի բուրմունք էր տարածվում ողջ ուսումնարանով մեկ: Կամ էլ այդ կեղտը, մեզը լցնում էին տոպրակների մեջ ու պատուհանից շպրտում ներքև… Ստիպված երեխաներն էին հավաքում, բայց ի՞նչ պատասխան տանք այն ծնողին, որ մի օր իմանա դրա մասին»,- պատմում էին մանկավարժները:

Հերթը հասավ նաև տիկին Ռոզային, ով ներկայացրեց իր տեսակետը.

«Ես որ իմանամ մի տեղ, մի բան կա` կտեղափոխվեմ մի վայրկյանում: Բայց ի՞նչ անեմ, արդեն 7-8 օրա դրսում ենք, հեսա տղես էլ կգա, ո՞նց պարապի էս պայմաններում: Բանակի հարց էլ կլինի` ո՞ւմ համար ծառայի»,- նախևառաջ նշեց տիկին Ռոզան:

Հարցրեցինք` ճի՞շտ է, որ և ինքը, և ամուսինը աշխատում են, իսկ որդին էլ առաջարկել է տանվարձի կեսը տալ, միայն թե ծնողները այսպիսի պայմաններում չմնան.

«Ինչո՞վ տա: Իմ տղանա առաջարկե՞լ… ոնցա առաջարկել, եթե ինքը իրա վարձի փողը չի կարողանում տալ….Я не знаю…»,- ասաց նա` նշելով, թե տեղյակ չի նրանից, որ որդին նման բան է ասել տնօրենին:

Տիկին Ռոզան տան մաքրությամբ է զբաղվում, իր ասելով` օրական 2000-3000 դրամ է վաստակում ամբողջ բնակարանը մաքրելու համար, այնպես որ` 2000-ով ես կարա՞մ տուն վարձեմ: Ինչ վերաբերում է ամուսնու աշխատանքին, ապա վերջինս աշխատում է օղի արտադրող ընկերություններից մեկում, օրական վաստակում է 1500-2000 դրամ.

«Ես երեխեքին սոված թողնեմ, վա՞րձ տամ»,- տարօրինակ արդարացում ներկայացրեց նա, իսկ երբ հարցրեցինք` բա ի՞նչ, փողոցում ապրեք.

«А что делать? Уже какой день и никто меры не принял до сих пор»…

Մի խոսքով, մեր զրուցակիցը մտադրություն էլ չուներ լքելու տարածքը, քանի որ, իր ասելով, ինքը տեղ չունի գնալու, հարազատ էլ չունի: Պահանջում էր, որ ինչ-որ մեկը, իսկ ավելի լավ է Սփյուռքը զբաղվեր իր խնդրով, մինչդեռ տնօրենն էլ մտադիր էր դիմել համայնքի ոստիկանապետին, քանզի գնալով իրավիճակը սրվում էր և տհաճ միջադեպերը օր օրի ավելի վտանգավոր են դառնում:

Աղբյուրը ` panorama.am (http://panorama.am/am/analytics/2012/11/09/barseghyan-roza/)

boooooooom
09.11.2012, 22:10
Ես հենց նոր նայեցի. վարձով բնակարանները սկսվում են մոտ 40000 դրամից /ամսեկան/: Երբեք վարձով չեմ ապրել, համոզված եմ որ դա շատ դժվար է բայց հնարավոր է ու փողոցում ապրելուց ավելի լավ է: Բայց ինձ թվում է, որ նման մարդիկ ուզում են, որ ամեն ինչ պատրաստի բերեն տան իրենց /իհարկե բացառություններ լինում են, հազար ու մի ֆորս-մաժորային իրավիճակներ/

keyboard
09.11.2012, 23:40
Ես հենց նոր նայեցի. վարձով բնակարանները սկսվում են մոտ 40000 դրամից /ամսեկան/: Երբեք վարձով չեմ ապրել, համոզված եմ որ դա շատ դժվար է բայց հնարավոր է ու փողոցում ապրելուց ավելի լավ է: Բայց ինձ թվում է, որ նման մարդիկ ուզում են, որ ամեն ինչ պատրաստի բերեն տան իրենց /իհարկե բացառություններ լինում են, հազար ու մի ֆորս-մաժորային իրավիճակներ/

Խնդիրն էլ հենց դրանում է, մարդիկ ապրում են, վարձ չեն մուծում, էլ. եներգիայի համար չեն վճարում, կոմունալ ոչ մի ծախս չունեն, եթե տեսանյութը դիտել եք, ապա պարզաբանեմ, կեղտոտում են նեյլոնե տոպրակների մեջ ու միզում շշերի կամ պլաստմասե տարաների մեջ և նետում փողոց և սա էն պարագայում, երբ հաստատությունում սովորում են 350 անչափահաս:
Բավականին տեղեկացված եմ խնդրի մասին, ավելին, եղել եմ ուսումնարանում և իմ աչքով եմ տեսել ամեն ինչ:
Կինը բառացի ասում է, որ սփյուռքը պիտի օգնի իր խնդիրը լուծվի, այսինքն նա երկնքից մանանա է սպասում կոպիտ ասած, բայց ինչու, միթե մնացած 6 ըտանիքներից ինչ-որ բանով առավել է, որ նրանք գտել են իրենց բնակատեղին ու բնակվում են, իսկ իրեն պիտի բնակարան հատկացնեն ու դա պիտի անի սփյուռքը:
Չեմ ուզում քննադատեմ կամ մեղադրեմ ու չեմ ուզում թվա, թե ձայնս տաք տեղից է գալիս, բայց իրոք, նման մարդկանց պատճառով, իրական օգնության կարիք ունեցողները, երբեմն շառլատանի պիտակով անտերության են մատնվում:
Հուսամ խելքի կգան :(

Վահե-91
10.11.2012, 00:08
հլը ստեղ ինչ տներ եմ ճարել 18-24 հազար դրամով՝ :D
http://www.list.am/item/1746859
http://www.list.am/item/1646328

Մարդը օրական 1500 ա աշխատում, ինքը 2000-3000 (իրա խոսքերով էտքան ա): Չե՞ն կարա ամսական 18000 վարձ տան, ավելի ճիշտ՝ 9000, կեսը տնօրենն ա տալու:
Չնայած որ մեծ աղմուկ հանեն, կարող ա տուն կպնի :think
Բայց դե երգիրը, որ երգիր լիներ, կարիքավոր մարդկանց տնով կապահովեր :sorry խոսքը էս մարդկանց մասին չի, այլ ընհանրապես:

Հ.Գ.
Էս մարդիկ մի տեսակ չհուզեցին իրանց տխուր պատմությունով :'

keyboard
10.11.2012, 00:24
հլը ստեղ ինչ տներ եմ ճարել 18-24 հազար դրամով՝ :D
http://www.list.am/item/1746859
http://www.list.am/item/1646328

Մարդը օրական 1500 ա աշխատում, ինքը 2000-3000 (իրա խոսքերով էտքան ա): Չե՞ն կարա ամսական 18000 վարձ տան, ավելի ճիշտ՝ 9000, կեսը տնօրենն ա տալու:
Չնայած որ մեծ աղմուկ հանեն, կարող ա տուն կպնի :think
Բայց դե երգիրը, որ երգիր լիներ, կարիքավոր մարդկանց տնով կապահովեր :sorry խոսքը էս մարդկանց մասին չի, այլ ընհանրապես:

Հ.Գ.
Էս մարդիկ մի տեսակ չհուզեցին իրանց տխուր պատմությունով :'

Վահե ջան, էդ բնակարանների օրավարձն է 18 կամ 24 հազար, ցավոք, բայց երևանում 30-50000 ով կարելի է ոչ շատ շքեղ պայմաններով, բայց հազար անգամ ավելի լվա պայմաններով քան իրենցն է եղել տարիներ շարունակ, տուն գտնել, բայց դու վերնագիրը կարդա, ուզու՞մ են արդյոք իրանք դա ;) մենակ վարձը չի է, գումարվումա կոմունալ ծախսեր, դեմը ձմեռա, իսկ ուսումնարանում վերջի վարյանտ պարկետ ու դուռ լուսամուտի փողկ կվառեն ;)

keyboard
23.11.2012, 23:10
Երեկ պատահական, էս նյութի նկարահանումն էր ամբողջությամբ ձեռքս:
Նայում էի, մի հատված կար, որ մոնտաժվել էր, ուրեմն ուսումնարանի տնօրենը էս կնոջը 10.000 դրամ է տալիս, որ կինը իր ունեցած չունեցածը տեղափոխի:
Կինը վերցնում է, հետո միքանի օր անց բերում հետ է տալիս, իսկ նկարահանման ժամանակ ինքն ու աղջիկը արտաբերում են նույն խոսքերը "Թե չէ քո 10.000 դրամին էինք մնացել"
Իմ համար, 10.000 դրամը մեծ փողա ու մարդիկ կան, որ շաբաթական 10.000 դրամ են աշխատում ընդամենը, իսկ փաստորեն էս ընտանիքի համար, դա չնչին ու ոչ մի եղանակ չփոխող գումարա::think

Հ.Գ. Լավ է, թեման կարելի է սպառված համարել: Իմ տեղեկությունների համաձայն նրանք դուրս են եկել տարածքից և վարձով են ապրում: