PDA

Դիտել ողջ տարբերակը : Եր ջան…



CactuSoul
09.11.2012, 15:49
Ժողովուրդ ջան, էսօր մեր ակումբային ախպերության կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ (http://www.akumb.am/member.php/3113-%D4%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4)ի ծնունդն ա, ու ակումբում էդ փաստը պիտի նշվի:

----------

Եր ջան, շնորհավոր ծնունդդ, շնորհակալություն, որ կաս:
Հիմա էնքան մոտ ու էնքան հարազատ չենք, ինչքան մի 5 տարի առաջ, «հին ընկերները հեռանում են…», կյանք ա, ամեն ինչ էլ պատահում ա, ու բնական ա…

Չգիտեմ՝ ինչո՞ւ ես ինձ համար էսքան թանկ, էսքան կարևոր, բայց գիտեմ, որ մի տեսակ շատ յուրահատուկ ու տարօրինակ ձևով քո տեղն ունես իմ կյանքում, ու քո արածը, զգացածն ու ապրածը վրաս ուղղակի ազդեցություն են ունենում: Միգուցե և ես իրոք աննորմալ եմ, բայց երբեմն կարող եմ ուրախությունից երկինք հասնել կամ էլ նյարդային լուրջ ցնցումներ ապրել՝ քո «պատճառով»… Կներես անկեղծությանս համար… Չգիտեմ՝ ինչով ա պայմանավորված, որ դու էսքան ուրիշ ես ինձ համար, ուրիշ՝ կասկածելիորեն տարօրինակ, միգուցե հիվանդագին կապվածության առումով:
Ուզում եմ՝ իմանաս, որ քո լավ լինելը, քո ճիշտ ապրելը ինձ համար շատ ա կարևոր, թեկուզ և էգոիստական մղումներիս հետևանքում: Ճիշտ բառը սխալ մի հասկացի, նկատի ունեմ՝ էդ պահին քեզ համար ամենանպատակահարմար ձևով ապրելը, որովհետև էդ կարող ա մի բան լինի, ինչն իրականում համարվում ա սխալ… Չխորանամ, դու գիտես )


Եթե, աստված չանի, էդ քեզ մի օր պետք գա, ուղղակի հիշի, որ ես կամ ու քեզ սիրում եմ շատ… Ու երբևէ չկասկածես, որ կարող ես հենվել ինձ վրա, եթե դրա կարիքը լինի, ինչքան էլ որ ժամանակ անցնի, ինչքան էլ որ հեռու լինենք իրարից:

Ու էն որ քեզ սիրող մարդիկ քեզ ասում են՝ «Եր ջան», այ ուզում եմ, որ էդ մեջի պռաբելը դուրս գա… Հա, ու հենց առանց «-իկ»-ի. քեզ փոքր բաներ չեն սազում ))

Չգիտեմ՝ ինչի եմ էսօր սենց լցված… Երևի գիշերվա քիչ քնելու արդյունքն ա, ոնց որ հարբած լինեմ…
Կներես ավել-պակասի համար… Ընկերս…

Գրկում եմ քեզ, պի՜նդ-պինդ ))

Ամմէ
09.11.2012, 17:05
շնորհավոր:)

Smokie
09.11.2012, 19:14
Շնորհավորում եմ Երվանդ ջան:) Մաղթում եմ քեզ ամենալավը:aha

Ambrosine
09.11.2012, 19:24
Եր ջան, սրտանց շնորհավորում եմ :drinks:
Ինչքան զանգեմ, միշտ էսօրվա նման ուրախ ձայնով պատասխանես, միշտ քեզ երեկվա ու այսօրվա նման լիքը լավ անակնկալներ անեն :)):

Լավ մնա, Եր ջան :):

_Հրաչ_
09.11.2012, 22:08
Շնորհավոր, Երվանդ ջան: :)

Նաիրուհի
09.11.2012, 22:13
Երվանդ ջան, շնորհավո՜ր ծնունդդ։ Քեզ լավ չգիտեմ, բայց լավն ես. ուզում եմ, որ միշտ լավը մնաս :)

Chuk
09.11.2012, 22:56
Եր ջան, չիդեմ, կմտնես կկարդաս, թե չէ, բայց մի հատ էլ ստեղ շնորհավոր ախպերս :)
Քո ակումբային գրառումներին էլ եմ կարոտել:

keyboard
09.11.2012, 23:43
Շնորհավոր

Ուլուանա
10.11.2012, 05:31
Շնորհավոր, Երվանդ ջան :)։

Երվանդ
10.11.2012, 10:44
Եր ջան, չիդեմ, կմտնես կկարդաս, թե չէ, բայց մի հատ էլ ստեղ շնորհավոր ախպերս :)
Քո ակումբային գրառումներին էլ եմ կարոտել:
Մեֆի հետ վերադառնում եմ :P

Ներսես_AM
10.11.2012, 17:41
Շնորհավոր Եր ջան :drinks

Հայկօ
10.11.2012, 19:10
Շնորհավոր, ախպերս :drinks: Ուրախ, առողջ, բոլոր գործերում հաջողակ :):

Sambitbaba
10.11.2012, 21:25
Ամենայն բարիքներ…

Աբելյան
13.11.2012, 21:37
Շնորհավոր Ախպերություն