PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքային տրանսպորտ. խնդիրներ, լուծումներ, առաջարկներ

Արէա
09.11.2012, 11:01
Արդեն երկար ժամանակ է ամեն առավոտ մի կերպ աշխատանքի, ու երեկոյան առավել դժվարությամբ տուն հասնելուց, ու ամեն օր, ամբողջ ճանապարհին նորանոր ու ավելի ու ավելի զարմանահրաշ հայհոյանքներ ստեղծագործելով մտքիս մեջ բոլոր պատկան ու անպատկան մարմինների հասցեին, ուզում եմ մի տեղ գրեմ, մեկի հետ կիսվեմ, մեկին բողոքեմ մտահոգություններիս մասին ու տեղ չեմ գտնում:

Երևանում քաղաքային տրանսպորտից օգտվելը դարձել է էքստրեմալ շոու գոյատևման պայքարի վերաբերյալ:
Երթուղիներից ամենաքիչը երեք կանգառից ավել հեռավորության վրա բնակվող քաղաքացիները, ամբողջ գիշերվա մարդու աստվածային էության, տիեզերքի տիրակալի, ազատ ընտրության, ժողովրդավարական արժեքների մասին վեհ փիլիսոփայական մտորումներից հետո, առավոտ գիշերով, կանգառներում կես ժամ եղունգները կրծոտելուց հետո, հիստերիկ սլանում են մեքենաների արանքով, այնքան բաղձալի երթուղայինի հետևից, ու մի կերպ չճխլվելով անհասկանալի տեղերից հայտնվող մեքենաների անիվների տակ, խցկվելով մեկի թևատակերում, մի ձեռքով կառչած մյուսի չգիտես ինչից, քրտնամխած սլանում են աշխատանքի, որպեսզի մի քանի ժամ հանգստանալուց հետո, երեկոյան նորից կրկնեն այս խելահեղ պայքարը քաղաքում իրենց տեղաշարժվելու իրավունքը պահպանելու ուղղությամբ:

Էս ի՞նչ է կատարվում Երևանում: Սա քաղաքային տրանսպորտ է կոչվո՞ւմ: Մեղք չե՞ն էս մարդիկ:

Պատճառաբանությունների մասին գիտեմ. փոքր է քաղաքը, փողոցները՝ նեղ, բնակչությունը՝ շատ: Հնարավոր չէ ապահովել այսքան թվով մարդկանց տեղաշարժը: Բայց արդյո՞ք սրանք են իրական պատճառները:

Եկեք քննարկենք ստեղծված իրավիճակի պատճառները: Փորձենք ինչ-որ լուծումներ գտնենք:
Եվ այսպես.
Ի՞նչ պետք է անեն պատկան մարմինները խնդրի լուծման համար, որը չեն անում, ի՞նչ կաներ մեզնից յուրաքանչյուրը իրավասու լինելու դեպքում:

Այս թեմայում առաջարկում ենք խնդիրներ, փորձում գտնել լուծումները:

Հ.Գ. Կարելի է նաև փորձի փոխանակում իրականացնել. ո՞ր դիրքերն են ավելի հարմար երթուղայինում նվազագույն հոգեկան և ֆիզիկական վնասվածներ ստանալու համար:

keyboard
09.11.2012, 12:20
Ամենակարևոր ու խնդիրը լուծող գործոններից մեկը տրամվայն էր, ինչը ուղղակի կարելի էր վերանորոգել, սիրունացնել ու երթևեկությունը բավականին թեթևացնել:
Կոմիտաս փողոցի վրա բավականին շատ օֆիսներ կան, այնտեղից կենտրոն կամ դեսուդեն շտապող բազում մարդիկ, ինչքան խանդիր կլուծեր տրամվայի 2 վագոնը էս պարագայում: Բավականին շատ:
Մետրոն, պետք է կոմիտասում էլ կանգառ ունենա, Արշակունյացում էլ ու էլի մի քանի փողոցներում: Բոլոր գազելից մենակ զ մնացած երթուղայինները պիտի փոխարինվեն առնվազն 50 տեղանոց ավտոբուսներով ու էս ամենի ամենագլխավոր պայմանը պետք է լինի այն, որ վարորդը փող վերցնել ու մանր վերադարձնելու հետ կապ չունենա:
Այսինքն ուղևորը բարձրացավ ավտոբուս, գցեց 100 դրամը, սեղմեց սեղմակը նրան տրվեց կտրոն, իջավ կանգառում, դիսպետչերը կանգառում կանգնած ստուգեց կտրոնը ու բոլորը երջանիկ են կամ դռները հարմարեցված լինեն այնպես, որ մինչև կտրոնը չմտցնես համապատասխան արկղի մեջ տուռնիկետը չբացվի, որ իջնես:
Պիտի վարորդները ստանան ֆիքսված աշխատավարձ, որ իմանան, անգամ եթե 1,000,000 դրամ էլ անգամ այդ օրը հավաքվի ավտոբուսի արկղիկում, միևնույնն է նրանք ամսվա վերջում ստանալու են ֆիքսված աշխատավարձ, ոչ թե մտածեն պասաժիր փախցնելու մասին ու 3-րդ գծից միանգամից առաջին ու հակառակը,որ 25 մարդու փոխարեն, տեղափոխեն ընդամենը 13-ի, արագ արագ քշեն, ոչ թե ոտները կախ քցեն, մինչև սֆետաֆորը կարմիր տա, որ առաջի ավտոն շուտ անցած լինի, մարդիկ շատ կուտակվեն: Ու սենց լիքը հանգամանքներ: Մի խոսքով, Երևանի փոքրն ու մեծը, նեղ ու երկարը ոչնչի չեն խանգարում, պետք ա ուղղակի ցանկանան մեր ղեկավար տավարները, որ մենք գոնե էդ առումով մի քիչ մեզ լավ զգանք:

Վահե-91
09.11.2012, 12:38
Keyboard
քո ասածները, որ իրականացվի, նախ պետք ա, որ բոլոր գծերը պետությանը պատկանեն, ոչ թե անհատների :esim

One_Way_Ticket
09.11.2012, 13:19
keyboard-ի ասածներին ավելացնեմ, որ մարշրուտների քանակը պիտի կրճատվի: Ոչ մի եվրոպական քաղաքում ես չեմ տեսել, որ հարյուր հատ մարշրուտ լինի: Հեչ պարտադիր չէ, որ A կետից B կետը ուղիղ գիծ լինի, տրանսպորտ փոխելու մեջ ոչ մի վատ բան չկա, ընդ որում ողջ մարշրուտի համար պիտի պահանջվի մեկ տոմս: Այսօր էնքան շատ են մարշրուտները, որ կանգառ ժամանող հերթական ավտոբուսի համար կանգնելու տեղ չի լինում:

Yevuk
09.11.2012, 13:56
Ինձ թվում է օպտիմալ տարբերակ կլինի, երբ սկսեն կամաց-կամաց մետրոյի կայանները ավելացնել: Թող սկսեն այնպիսի վայրերից, որտեղ դեռ մետրո չկա, ասենք՝ Մասիվ, Զեյթուն, Բանգլադեշ, Ավան և այլն: Այնուհետև անցնեն այն վայրերին, որտեղ բավականին շատ աշխատավայրեր կան, օրինակ ինչպես նշվեց Կոմիտաս փողոցը: Ու վերջիվերջո այնպես անեն, որ մետրոն ընդգրկի ամբողջ Երևանի տարածքը: Այդ դեպքում շատ մարդիկ կօգտվեն մետրոյից, քաղաքային տրանսպորտի աշխատանքն էլ ավելի թեթև կլինի:

Tig
09.11.2012, 17:55
Խնդիրը շատ լուրջ է: Հլը որ մենակ խոստումներ ենք լսում...

Ambrosine
09.11.2012, 20:20
Ես որ հանկարծ կանգնած չերթևեկեմ, պապաս իր մեքենայով ինձ տանում ա մինչև այն հատված, որտեղ իմ ուզած երթուղայինը դեռ դատարկ է լինում, ու ես հանգրվանում եմ իմ սիրելի` ամենավերջին նստարանին :)) Կամ ուրիշ տարբերակ. մեր տան մոտից մի տրանսպորտով գնում եմ մետրո, այնտեղից անհրաժեշտ կանգառ, հետո էլ ուրիշ դատարկ մարշրուտկայով` նպատակակետ :D
Աբսուրդ է, իրականում, որովհետև ճանապարհը բավականին երկարում է, ժամանակ էլ շատ է խլում: Տաքսիներից էլ բավական ժամանակ է` խուսափում եմ. ինչպե՞ս վստահես մի տրանսպորտային միջոցի, որի մասնակցությամբ են գրանցվում ամենաշատ ավտովթարները: Այսօր էլ հնարավորության դեպքում ես օգտվում եմ ավտոբուսներից, տրոլեյբուսներից, մետրոյից:

Եթե ես լինեի տրանսպորտի նախարար,
1. կձեռնարկեի մետրոյի կանգառների ավելացում,
2. կավելացնեի տրոլեյբուսների քանակը,
3. մարշրուտկա կոչված չորս ակերով մարդասպանին զմահ կտայի, ժողովրդին էլ կազատեի դուռը ուժեղ կամ կամաց փակելուց :Ճ
4. վարորդների (հատկապես` տաքսու)` հստակ ֆիքսված աշխատաժամանակ կսահմանեի, որ սթափ մնալու համար եսիմ ինչեր չսրսկվեն (աղբյուր` դեղատան աշխատող),
5. վարորդների համար կնշանակեի աշխատավարձ` ամսական կտրվածքով,
6. լուսացույցների աշխատանքը կկարգավորեի, որ և հետիոտնի, և մեքենաների կանաչ լույսը միաժամանակ չմիանան,
7. հասարակական տրանսպորտի վարորդի հավաստագիր ստանալու ստանդարտներ կմշակեի, ըստ որոնց` նա պետք է ծխող չլիներ կամ պարտավորվեր չծխել` ընթացքի ժամանակ (իրոք չծխեր :))), բերանը աջ ու ձախ չբացեր, փողոցն անցնող երեխային զիջեր, կանաչ լույսի ժամանակ հետիոտնին զիջեր, իսկ վերջում, որպես կարևորագույն փուլ` հարցազրույցի կուղարկեի հոգեբույժի մոտ :)):

Հարգանքներով` նախարարի տակը փորող :Ճ

Արէա
09.11.2012, 21:45
Ժող ջան, եկեք մի քիչ իրատես լինենք. մետրոյի կայարաններ չեն լինելու, տրամվայներ նույնպես: Տրոլեյբուսների ավելացումն էլ միայն լրացուցիչ խնդիրներ կառաջադրի՝ փողոցները գերծանրաբեռնված են, տրոլեյբուսները՝ գերդանդաղաշարժ ու գերցածր մանևրողությամբ: Այսօրվա պայմաններում Երևանում տրոլեյբուսների քանակի ավելացումը ոչ մի տեսանկյունից շահավետ չէ:

Մնացին երթուղայիններն ու ավտոբուսները: Շատերն են առաջարկում միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով, բայց արդյո՞ք դա խնդրի լուծում է, և արդյո՞ք Երևանի փողոցները պատրաստ են ընդունել այդպիսի թվով դանդաղաշարժ ու ոչ շարժունակ փոխադրամիջոց: Արդյո՞ք աչքը շինելու տեղ ունքն էլ չենք հանի, արդյո՞ք վերջնականապես կաթվածահար չենք անի առանց այն էլ գերծանրաբեռնված երթևեկությունը:
Պատասխան չկա, որովհետև չկա մոնիտորինգ, չկա հետազոտություն, չկա արհեստավարժ մասնագետների խումբ, որոնք կզբաղվեն էդ հարցով: Ու հենց այստեղ է թաքնված գլխավոր պատճառը այս վիճակի: Ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում, բոլոր խնդիրների գլխավոր պատճառը տնավարի, խնամիաբարեկամական, սիրողական մոտեցումն է բոլոր հարցերին ու բոլոր բնագավառներում:

Իմ կարծիքով ինչ պետք է արվի, որը չի արվում.

1. Մեկ ամսվա ընթացքում, Երևանի բոլոր հիմնական կանգառներում, ժամը 7:00-ից մինչև 24:00 կատարվում է ուղևորահոսքի դիտարկում: Դիտարկում իրականացնողը նշում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ժամանման ժամը, նստող և իջնող ուղևորների քանակը: Դիտարկում իրականացնողներին մեկ ամսվա աշխատանքի դիմաց վճարվում է բավականին մեծ գումար. ասենք 200 000 դրամ, որը որակյալ աշխատանք ու ճշգրիտ ինֆորմացիա ստանալու ամենամեծ երաշխիքը կլինի:

2. Հավաքվում է երիտասարդ թիմ, ասենք պոլիտեխնիկի ու գյուղ ակադեմիայի տրանսպորտի բաժնի շրջանավարտներից, որոնք մինչ այդ ստիպված էին կամ գաիշնիկ աշխատել, կամ հինգ տարի սովորելուց հետո, իմ պես, դեն նետել դիպլոմն ու զբաղվել մասնագիտության հետ կապ չունեցող գործով: Ուրեմն, հավաքվում է թիմ բաղկացած ասենք 100 հոգուց, տրամադրվում է մեկ ամսվա ընթացքում հավաքված ահռելի ինֆորմացիան քաղաքի ճշգրիտ ուղևորահոսքի վերաբերյալ, ապահովվում է աշխատանքային պայմաններն ու սկսում են աշխատել. ուսումնասիրում են համաշխարհային փորձը, գրքեր են կարդում, ինտերնետն են քրքրում, գլուխները պատերն են տալիս, գիշեր ցերեկ աշխատում ու գծում են քաղաքի երթուղային ցանցը, ամեն երթուղու շարժման գրաֆիկն ու ամեն երթուղուն անհրաժեշտ շարժակազմերի քանակը, որը առավելագույնս կբավարարի ներկա ուղևորահոսքերի տեղափոխման համար:

3. Ըստ մշակված ցանցի իրականացվում է երթուղու սպասարկման մրցույթ, ընդ որում հստակ սահմանվում է մեքենաների քանակն ու շարժման գրաֆիկը օրվա տարբեր ժամերին:

4. Մրցույթի պարտադիր պայման սահմանել ամեն մեքենայում ունենալ համապատասխան սարք, բոլոր հիմնական կանգառներում տեղադրել հսկիչ էլեկտրոնային սարքեր, որոնք ընդունելով անցնող մեքենայի մեջ տեղադրված սարքի ազդանշանը, կգրանցեն մեքենայի տվյալ կանգառով անցնելու հստակ ժամը:

5. Սահմանել խոշոր տուգանք սահմանված ժամանակահատվածից ուշ, կամ շուտ անցնելու դեպքում:

6. Հավաքված թիմի հետագա հիմնական գործառույթ դարձնել ուղևորահոսքերի, երթուղիների սպասարկման որակի, շարժակազմերի հարմարավետության, վարորդների պահվածքի մշտական դիտարկումն ու համապատսխան քայլերի մշակումը:

7. Վերջ:

Կարծում եմ բոլոր խնդիրները կլուծվեն նշածս կետերը հստակ իրականացնելու դեպքում, առավել ևս որ բոլոր կետերն էլ թեկուզ հենց վաղը հնարավոր է իրականացնել, ուղղակի ցանկություն է պետք:

Բայց էս ամեն ինչը իմանալուց հետո, չէր խանգարի նաև իմանալ ամենակարևոր ու ամենամեծ դեր ունեցող գործոնի մասին: Նա ով պետք է իրականացնի այս բոլոր կետերը, նրան հեչ պետք չի սրանք իրականացնել, որովհետև սրանց իրականացումից կշահեն բոլորը, բացի գծատերերից, իսկ գծատերերը ինչպես գիտենք մեր ընտրյալներն ու նրանց ախպերությունն է:

Ուրեմն սիրելի բարեկամներ, վերցնում ենք մեր յոթ կետը ու մտցնում ենք ծալում դնում ենք գրպաններս ու հայդա առաջին պատահած երկիրը քանի ուշ չի:
Շնորհակալություն ուշադրության համար:

Yevuk
09.11.2012, 23:53
Արէա, իմ կարծիքով ինչպես քո պլանն է իրատեսական, այնպես էլ մետրոյի կայանների կառուցումն է իրատեսական: Ինչպես ժողովուրդն է ասում՝ փողին մուննաթ: Եթե նախարարությունը մի փոքր ժողովրդի մասին մտածեր ու գումար տրամադրեր, ամեն ինչ էլ կարելի էր անել:

Ես համաձայն եմ քո առաջարկների հետ: Սակայն քանի որ փողոցները հիմա իսկապես գերծանրաբեռնված են ու տարեց տարի ավտոմեքենաների քանակը ավելանում է, և ինչպես կարելի է նկատել հատկապես մեծ չափերով ավտոմեքենաների քանակը, որոնք Երևանի նեղ փողոցներում բավականին շատ տեղ են զբաղեցնում ու ստեղծում խցանումներ: Տարեց տարի խցանումների քանակը ու հաճախականությունը նույնպես աճում են, ինչպես նկատում ենք: Իսկ մետրոյի կայանների կառուցումը կնպաստի նախ և առաջ ավտոբուսների և երթուղայինների թվի կտրուկ կրճատմանը: Կմնան մեկ կամ մի քանի գիծ, որը իր հերթին կնպաստի խցանումների կրճատմանը: Փողոցներին կլինեն միայն ավտոմեքենաներ:

Մեկ էլ մի հարց ծագեց քո առաջարկածից: 1-ին կետում ներկայացված դիտարկումը կլինի ասենք 2013թ. համար ու հետագայում նախագծեր կմշակվեն տվյալ հետազոտությունների վրա: Բայց հո միշտ այդ քանակությամբ ուղևորներ չե՞ն լինելու. մարդիկ փոխում են իրենք աշխատավայրերը, հետևաաբար երթուղին էլ փոխվում է, գնում են թոշակի, աշխատաժամեր են փոխվում, գալիս են նոր աշխատողներ և հազար ու մի փոփոխություն է լինում, ու հաստատ տարեց տարի 1-2 մարդու մոտ աշխատանքային գրաֆիկը չի փոփոխվում: Այմ դեպքում ինչպե՞ս է լինելու. ամեն տարի նոր հետազոտություննե՞ր են արվելու և նոր նախագծեր առաջարկվեն թե՞ ինչպես:

Արէա
10.11.2012, 08:31

Վայ, շատ շնորհակալություն առաջարկիս անդրադառնալու համար, ես էնպես, դարդոտած խոսում եմ էլի, բայց պարզաբանեմ.

Ես համաձայն եմ քո առաջարկների հետ: Սակայն քանի որ փողոցները հիմա իսկապես գերծանրաբեռնված են ու տարեց տարի ավտոմեքենաների քանակը ավելանում է, և ինչպես կարելի է նկատել հատկապես մեծ չափերով ավտոմեքենաների քանակը, որոնք Երևանի նեղ փողոցներում բավականին շատ տեղ են զբաղեցնում ու ստեղծում խցանումներ: Տարեց տարի խցանումների քանակը ու հաճախականությունը նույնպես աճում են, ինչպես նկատում ենք: Իսկ մետրոյի կայանների կառուցումը կնպաստի նախ և առաջ ավտոբուսների և երթուղայինների թվի կտրուկ կրճատմանը: Կմնան մեկ կամ մի քանի գիծ, որը իր հերթին կնպաստի խցանումների կրճատմանը: Փողոցներին կլինեն միայն ավտոմեքենաներ:

Մետրոյի կայարան կառուցելը կատակ բան չէ, էն էլ միանգամից մի քանի կայարան: Մենք, հա, խոսում ենք, պահանջում ենք, բան. կայարաններ կառուցեք, էս արեք էն արեք: Բայց ինչո՞վ կառուցեն: Ախր դրա համար ոչ թե մի քիչ այլ ահռելի գումարներ են պետք: Եվ հետո եթե գումար գտնվի էլ, որը իհարկե խիստ կասկածելի է (մի ասֆալտե ճանապարհ փռելու համար ամբողջ աշխարհից ողորմության կարգով դրամահավաք են իրականացնում, ուր մնաց մետրոյի կայարան), դրա իրագործման համար կպահանջվի ոչ մեկ և ոչ էլ երկու տարի: 10-20 տարվա ծրագիր է դա: Իսկ իմ առաջարկած ծրագրով հնարավոր կլինի մի քանի ամսում կարգավորել ստեղծված իրավիճակն ու արդեն սկսել մտածել մետրոյի կայարաններ կառուցելու ուղղությամբ:

Մեկ էլ մի հարց ծագեց քո առաջարկածից: 1-ին կետում ներկայացված դիտարկումը կլինի ասենք 2013թ. համար ու հետագայում նախագծեր կմշակվեն տվյալ հետազոտությունների վրա: Բայց հո միշտ այդ քանակությամբ ուղևորներ չե՞ն լինելու. մարդիկ փոխում են իրենք աշխատավայրերը, հետևաաբար երթուղին էլ փոխվում է, գնում են թոշակի, աշխատաժամեր են փոխվում, գալիս են նոր աշխատողներ և հազար ու մի փոփոխություն է լինում, ու հաստատ տարեց տարի 1-2 մարդու մոտ աշխատանքային գրաֆիկը չի փոփոխվում: Այմ դեպքում ինչպե՞ս է լինելու. ամեն տարի նոր հետազոտություննե՞ր են արվելու և նոր նախագծեր առաջարկվեն թե՞ ինչպես:

Ամեն օր ծնվում ու մահանում են հազարավոր մարդիկ, բայց բնակչության թվաքանակն իմանալու համար ամեն օր մարդահամար չի անցկացվում չէ՞: Մոտ տաս տարի նախկին մարդահամարը ակտուալ է մնում: Նույն կերպ է նաև ուղևորահոսքերի դեպքում՝ մի հոգի կգնա, մի հոգի կգա, մի տաս մարդ կավելա կամ կպակասի, դա ընդհանուր պատկերի վրա էական ազդեցություն, համեմատաբար կարճ ժամանակահատվածում (5-10 տարի), չի ունենա:
Իսկ մշտական հետազոտություն, մշտական հսկողություն անկասկած պետք է, որովհետև դրա բացակայությունն է մեր այսօրվա բոլոր պրոբլեմների հիմնական պատճառը:

keyboard
10.11.2012, 13:05
Ժող ջան, եկեք մի քիչ իրատես լինենք. մետրոյի կայարաններ չեն լինելու, տրամվայներ նույնպես: Տրոլեյբուսների ավելացումն էլ միայն լրացուցիչ խնդիրներ կառաջադրի՝ փողոցները գերծանրաբեռնված են, տրոլեյբուսները՝ գերդանդաղաշարժ ու գերցածր մանևրողությամբ: Այսօրվա պայմաններում Երևանում տրոլեյբուսների քանակի ավելացումը ոչ մի տեսանկյունից շահավետ չէ:

Մնացին երթուղայիններն ու ավտոբուսները: Շատերն են առաջարկում միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով, բայց արդյո՞ք դա խնդրի լուծում է, և արդյո՞ք Երևանի փողոցները պատրաստ են ընդունել այդպիսի թվով դանդաղաշարժ ու ոչ շարժունակ փոխադրամիջոց: Արդյո՞ք աչքը շինելու տեղ ունքն էլ չենք հանի, արդյո՞ք վերջնականապես կաթվածահար չենք անի առանց այն էլ գերծանրաբեռնված երթևեկությունը:
Պատասխան չկա, որովհետև չկա մոնիտորինգ, չկա հետազոտություն, չկա արհեստավարժ մասնագետների խումբ, որոնք կզբաղվեն էդ հարցով: Ու հենց այստեղ է թաքնված գլխավոր պատճառը այս վիճակի: Ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում, բոլոր խնդիրների գլխավոր պատճառը տնավարի, խնամիաբարեկամական, սիրողական մոտեցումն է բոլոր հարցերին ու բոլոր բնագավառներում:

Իմ կարծիքով ինչ պետք է արվի, որը չի արվում.

Եղբայր, իմ առաջարկը բավականին իրատեսական է, ընդորում մաքսիմում 10 տարում իրագործելի, ամենակարևորը ցանկությունն է, իշխանությունների կողմից:
Ի՞նչ մոնիտորինգ արվի եղբայր, էդ ո՞վ չգիտի, թե ինչա կատարվում առավոտյան ու երեկոյան, էդ ով չգիտի, որ կանգառից դուրս կանգառ անելու համար ոչ մի քաղաքային տրանսպորտ չի տուգանվում, ավելին, մեր ոստիկանապետի տեղակալն ասում է, հո ամեն գազելի հետևից պետավտոտեսուչ չե՞նք դնելու, չէ մի դրեք, թող պախկվեն թփերի հետևում ու թաքուն թաքուն դուրս գան ծակերից ու խեղճ մարդկանց կանգնացնեն ակտ գրեն վրները:
Պատկերը բոլորին ա պարզ եղբայր, մնումա ցանկությունը, որ չկա ;)

1. Մեկ ամսվա ընթացքում, Երևանի բոլոր հիմնական կանգառներում, ժամը 7:00-ից մինչև 24:00 կատարվում է ուղևորահոսքի դիտարկում: Դիտարկում իրականացնողը նշում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ժամանման ժամը, նստող և իջնող ուղևորների քանակը: Դիտարկում իրականացնողներին մեկ ամսվա աշխատանքի դիմաց վճարվում է բավականին մեծ գումար. ասենք 200 000 դրամ, որը որակյալ աշխատանք ու ճշգրիտ ինֆորմացիա ստանալու ամենամեծ երաշխիքը կլինի:

Մոնիտորինգի համար արդեն ասեցի, իսկ էդ մոնիտորինգը ոչ մի արդյունք չի տա, որտև գծի մեջ քշող այսպեսասած խառոշիները առաջին ռեյսը իրանք են անում, որ փողը շատ լինի, իսկ ցերեկվա ժամերին գրեթե տրանսպորտ չկա ;)

2. Հավաքվում է երիտասարդ թիմ, ասենք պոլիտեխնիկի ու գյուղ ակադեմիայի տրանսպորտի բաժնի շրջանավարտներից, որոնք մինչ այդ ստիպված էին կամ գաիշնիկ աշխատել, կամ հինգ տարի սովորելուց հետո, իմ պես, դեն նետել դիպլոմն ու զբաղվել մասնագիտության հետ կապ չունեցող գործով: Ուրեմն, հավաքվում է թիմ բաղկացած ասենք 100 հոգուց, տրամադրվում է մեկ ամսվա ընթացքում հավաքված ահռելի ինֆորմացիան քաղաքի ճշգրիտ ուղևորահոսքի վերաբերյալ, ապահովվում է աշխատանքային պայմաններն ու սկսում են աշխատել. ուսումնասիրում են համաշխարհային փորձը, գրքեր են կարդում, ինտերնետն են քրքրում, գլուխները պատերն են տալիս, գիշեր ցերեկ աշխատում ու գծում են քաղաքի երթուղային ցանցը, ամեն երթուղու շարժման գրաֆիկն ու ամեն երթուղուն անհրաժեշտ շարժակազմերի քանակը, որը առավելագույնս կբավարարի ներկա ուղևորահոսքերի տեղափոխման համար:

Խաչմերուկներին կամեռաներ դնելու փոխարեն, պետքա կամեռաները դնեն տրանսպորտում, որ իրար գլխի հելած չտեղափոխվեն մարդիկ, բայց դե դա ձեռնտու չէ եղբայր ;)

3. Ըստ մշակված ցանցի իրականացվում է երթուղու սպասարկման մրցույթ, ընդ որում հստակ սահմանվում է մեքենաների քանակն ու շարժման գրաֆիկը օրվա տարբեր ժամերին:

4. Մրցույթի պարտադիր պայման սահմանել ամեն մեքենայում ունենալ համապատասխան սարք, բոլոր հիմնական կանգառներում տեղադրել հսկիչ էլեկտրոնային սարքեր, որոնք ընդունելով անցնող մեքենայի մեջ տեղադրված սարքի ազդանշանը, կգրանցեն մեքենայի տվյալ կանգառով անցնելու հստակ ժամը:

5. Սահմանել խոշոր տուգանք սահմանված ժամանակահատվածից ուշ, կամ շուտ անցնելու դեպքում:

6. Հավաքված թիմի հետագա հիմնական գործառույթ դարձնել ուղևորահոսքերի, երթուղիների սպասարկման որակի, շարժակազմերի հարմարավետության, վարորդների պահվածքի մշտական դիտարկումն ու համապատսխան քայլերի մշակումը:

7. Վերջ:

Կարծում եմ բոլոր խնդիրները կլուծվեն նշածս կետերը հստակ իրականացնելու դեպքում, առավել ևս որ բոլոր կետերն էլ թեկուզ հենց վաղը հնարավոր է իրականացնել, ուղղակի ցանկություն է պետք:

Բայց էս ամեն ինչը իմանալուց հետո, չէր խանգարի նաև իմանալ ամենակարևոր ու ամենամեծ դեր ունեցող գործոնի մասին: Նա ով պետք է իրականացնի այս բոլոր կետերը, նրան հեչ պետք չի սրանք իրականացնել, որովհետև սրանց իրականացումից կշահեն բոլորը, բացի գծատերերից, իսկ գծատերերը ինչպես գիտենք մեր ընտրյալներն ու նրանց ախպերությունն է:

Ուրեմն սիրելի բարեկամներ, վերցնում ենք մեր յոթ կետը ու մտցնում ենք ծալում դնում ենք գրպաններս ու հայդա առաջին պատահած երկիրը քանի ուշ չի:
Շնորհակալություն ուշադրության համար:

Մնացած ասածներդ, մրցույթ և այլն հիմա էլ է արվում, բայց էս ամեն ինչի մեջ բացակայում է ցանկությունը ու թե քո, թե իմ առաջարկը անիրատեսական է այնքանով, որքանով, որ ձեռնտու չէ ներկայիս գծատերերին, ովքեր էլ, որ խնամի,բարեկամ, հընգեր կամ ախպեր են մեր իշխանական ապարատի ներկայացուցիչներին ;)

Արէա
10.11.2012, 13:21
Եղբայր, իմ առաջարկը բավականին իրատեսական է, ընդորում մաքսիմում 10 տարում իրագործելի, ամենակարևորը ցանկությունն է, իշխանությունների կողմից:

Ես 10 տարի չեմ ձգի սենց Keyboard ջան :)) ես էսօր-էգուցվա լուծում եմ առաջարկում: Բայց դե, համ էլ հասկանում եմ, որ սովորությանս համաձայն անիմաստ փնթփնթում եմ էլի :) ոչ մեկի տանձին էլ չի, թե ես ոնց եմ աշխատանքի գնում, ու ոչ մեկն էլ մատը մատին չի խփելու իմ դրությունը բարելավելու համար: Ու էլի հազարերորդ անգամ գալիս եմ էն մտքին, որ թքած ունեմ պետության էլ, պետության ղեկավարների էլ, մեծ ու փոքր պրոբլեմների վրա էլ, ես իմ գլխի ճարը տեսել՝ ապրում եմ, ու առաջին իսկ հնարավորության դեպքում գնալու եմ էստեղից: Էգոիստ մարդ եմ էլի, ինչ արած, մի անգամ ենք ապրում ;)

Yevuk
10.11.2012, 17:30
Էսօր-էգուցվա միակ լուծումը երևի միայն այն ա, որ երթուղայինները փոխարինեն ավտոբուսներով, որ գոնե ուղիղ դիրքով ճզմվենք, ոչ թե ծուռ մեջքով ու գլուխը կախ: :))

Տրիբուն
11.11.2012, 02:16
Երևանում մետրոյի գոնե մի նոր կանգառ կառուցելու մասին մի քսան տարի էլ մոռացեք: Փարա չիգա:

Բայց, մետրոյի մի կանգառի կառուցման փողով կարելի Երևանի երկու-երք թաղում տրամվայի գծերը հետ բերել ու մի քանի վագոն տրամվայ բերել: Ասենք, ոնց որ նախկինում էր, Բարեկամության մետրոյի մոտից Կիևյանով, Լենինգրադյանով, Մալաթյայով մինչև Գարեգին նժդեհ՝ մի հատ գիծ: Քսան անգամ Երևանի փողոցները էս հիմար տրաֆիկից կթեթևանան:

Ռուֆուս
05.12.2012, 03:48
Անկեղծ ասած մեկ մեկ կարոտում երևանյան մարշրուտկեքն ու ավտոբուսները:

Բոլոնյայում ամեն ինչ համակարգված է, համ լավ կողմեր կան, համ էլ վատ: Քաղաքում մենակ ավտոբուսներ ու տրոլեյբուսներ են (ընդ որում նույն գիծը կարող են սպասարկել համ ավտոբուսները, համ տրոլեյբուսները):

Դրական կողմերն էն ա, որ
- Ամեն կանգառում կախված է ավտոբուսների ժամատախտակը ու հիմնականում ավտոբուսները գալիս են ուղիղ ժամանակին (մաքսիմում 3 րոպե ուշացումով, չնայած մեկ մեկ բացառություններ լինում են)
- Կանգառից դուրս կանգնելը ու ճանապարահից մարդ վերցնելը անհնարին բաներ են :))
- Վարորդը փող չի վերցնում ու իր միակ աշխատանքը ավտոբուսը քշելն ա:

Բացասական կողմերը.
- Էդ ժամատախտակները կազմողների մտքի թռիչքը չեմ հասկանում, չնայած հիմնական երթուղիների ավտոբուսները 10-15 րոպեն մեկ են գալիս, բայց որոշ երթուղիների ժամատախտակները ահավոր են: Օրինակ համալսարան գնացող առավոտյան ավտոբուսից եթե ուշացար, պետք ա մի ժամ սպասես (կամ 5 կիլոմետր սար բարձրանաս), որոշ շատ կարևոր ժամերին ավտոբուս ընդհանրապես չկա, ստիպված պիտի 2 ժամ շուտ գնաս:
- Շաբաթ ու կիրակի օրերը ավելի քիչ ավտոբուսներ են աշխատում, որոշ երթուղիներ ընդհանրապես չեն աշխատում կիրակի օրերին (չնայած պատճառներից մեկն էն ա, որ էս օրերին հին քաղաքը լրիվ փակում են երթևեկության համար):
- Ավտոբուսից իջնելու համար պետք ա նախօրոք կնոպկա սեղմես: Եթե հանկարծ մոռացար կամ ուշ սեղմեցիր ու նստող չեղավ, ուզում ես մեջտեղից կիսվի, վարորդը չի կանգնի ու դռները չի բացի:
- Եթե ավտոբուսի հետևից վազես ու հասնես էն պահին, որ դռներն արդեն փակվել են, ուռոդ վարորդները դռները չեն բացի, եթե նույնիսկ ստիպված լինեն խցանման պատճառով մի ժամ կանգառում կանգնել:
- Պիկ ժամերին էնքան լիքն են, որ երևանյան գազելները կնախանձեն...
- Տոմսերը սարսափելի թանկ են: Մի ժամանոց տոմսը 1.25 եվրո է (1.5, եթե ավտոբուսի մեջից առնես), 10 անգամվա մի ժամանոց տոմսը՝ 10 եվրո, մի ամսվա տոմսը 27-36 եվրո, տարեկան տոմսը 220-340 եվրո: Ու եթե կոնտրոլյորը քեզ առանց տոմս բռնացնի՝ տուգանք 60-200 եվրո (նայած որերորդ անգամն ես բռնվում): Նույն օրը տուգանքը չմուծեցիր, օրեկան 20 եվրո ավելանում ա:

Դրա համար մեկ մեկ երազում եմ գազել լիներ, փողոցից բռնեի, իմ համար գնայի, վերջում էլ 100 դրամը տայի, իջնեի :))

Իսկ տաքսիները ընդհանրապես կաշմառ են:

Փողոցից տաքսի իրավունք չունես բռնել, փորձես էլ՝ չեն կանգնի: Եթե նույնիսկ ազատ տաքսի լինի կանգնած, չես կարող նստել: Տաքսի կարող ես նստել մենակ հատուկ տաքսի կանգառներից (ընդ որում ամբողջ քաղաքում էս կանգառները մատների վրա կարելի ա հաշվել): Ու եթե հանկարծ սխալվես ու տաքսի ծառայություն զանգես, լրիվ կթքես, տաքսիստը հաշվիչը միացնում է էն պահից, երբ որ ստանում է պատվերը ու իր համար քաղաքի մի ծերից իր համար ֆրֆրալով գալիս ա քեզ վերցնելու՝ ընթացքում էլ հաշվիչը աստղաբաշխական թվեր է կրակում:

Բա մի հատ Ժյուստ տաքսի չլինե՞ր 1000 դրամ տայի, տուն հասցներ :'(

Դրա համար էլ ստեղ ժողովուրդի կեսը կամ հեծանիվ ա քշում կամ սկուտեր:

Ռուֆուս
05.12.2012, 04:09
Չնայած ստեղ մի շատ լավ բան կա, որ եթե Երևանում էլ կիրառեն, համ տրանսպորտային խնդիրները կթեթևանան, համ օդը ծխից կթեթևանա, համ էլ հեծանիվների ու սկուտերների քանակը կշատանա՝ կենտրոնի փակելն է ավտոմեքենաների համար: Բոլոնյայի հին քաղաքը Երևանի կենտրոնից մոտ 1.5-2 անգամ մեծ ա ու 8:00-20:00 լիցենզիա չունեցող ավտոմեքենաների մուտքը արգելված է: Լիցենզիայի գները սարսափելի բարձր են, մենակ կենտրոնում ապրող բնակիչներն են լիցենզիա առնում: Ցերեկվա ժամերին կենտրոնում մենակ ավտոբուսներ են, տաքսիներ ու հատուկենտ ավտոներ: Դրա համար ստեղ ահել ջահել, կին տղամարդ կամ հեծանվով են, կամ էլ սկուտերով: Մեկ մեկ էնքան հավես ա նայել, թե ոնց են 70-80 տարեկան պառավներն ու բիձեքը հեծանիվ քշում :))

Արէա
03.04.2013, 08:49
Էս ի՞նչ փորձանք ա սրանց փորձերը ժողովրդի գլխին: Իբր երթուղայինները ավտոբուսներով են փոխարինել: Էդ անտերը կես ժամը մեկ ա գալիս, մեջը հինգ ավտոբուսի ժողովուրդ, ոչ նստել ա լինում, ոչ շնչել ա լինում, ոչ իջնել ա լինում, ոչ տոմս ստանալ ա լինում: Ախպեր մարշրուտկեքը հետ բերեք, ձեզ լինի ձեր ավտոբուսները, սաղովի լցվեք մեջը, փուչիկներ կապեք հայլիներից ու ֆռֆռացեք շրեկի դեմքով: Տվարներ:

Artgeo
03.04.2013, 10:35
Գնա Թբիլիսի http://ttc.com.ge/?lang_id=ENG&sec_id=1 :love

Աթեիստ
05.11.2013, 22:52
Էս մասին կարծես դեռ չի գրվել։

37 համարի երթուղայինում տեղի ունեցածը սոցցանցերի շատ օգտատերերի ուշադրությունն այսօր իր վրա էր սևեռել: Ուղևորի չծխելու խնդրանք-պահանջին ի պատասխան երթուղային գտնվող մի կին ներկայացել էր որպես վարորդի քույր ու հարձակվել պահանջատիրոջ վրա: Տեղի ունեցածին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

«Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:

Վերը նշված մեքենայի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանն է: Վարորդ Մուրադյանը հրավիրվեց ինձ մոտ, նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար, վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու դեպքում ՃՈ-ն հետևողական կլինի նրա վարքագծին»:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

http://www.youtube.com/watch?v=QViAeNlfnok

Աղբյուր (http://panorama.am/am/law/2013/11/05/police-arshakyan/)

Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը նշում է, որ միաժամանակ երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսևորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գևորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:

Աղբյուր (http://panorama.am/am/society/2013/11/05/yerevan-varord/)

Խնդրել եմ ոստիկանությունից ճշտեն, խուլիգանության հոդվածով անելու բան չունե՞ն։
Տեսնենք։

Tig
05.11.2013, 23:22
Հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը՝150 դրամ (http://hayeli.am/article/389955/#.UninQJbDjS1.facebook)
Նոյ 05, 2013

«Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։

Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա։ Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու։ Ու թեև քաղաքական որոշումը կայացված է համարվում, իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ իր հաշվարկները կարող են չաշխատել և տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդաոնա։ Այսինքն, այս անգամ հետևանքները կարող են լինել ողբերգական և չեն սահմանափակվի հազարավոր երիտասարդների փողոց դուրս գալով, ինչպես դա եղավ ամռանը և ինչի շնորհիվ կանխվեց տրանսպորտի ուղեվարձի թանկացումը»,–գրում է Հայկական Ժամանակ թերթը։

Աղբյուր՝ hayeli.am

Ներսես_AM
10.11.2013, 00:38
Էն որ հիմա նայում ենք Հոլանդիային ասում ենք մարդիկ երևի մի հարյուր տարի ա հեծանիվ են քշում էդ երկրում, իրականում յոթանասունակկաններից կառավարությունը քաղաքական կամք դրսևորեց ու ստեղծեց պայմաններ հեծանվորդների համար։ Դրանից հետո հեծանվորդների քանակը կտրուկ սկսեց աճել ու հիմա ոտքդ դնում ես Հոլանդիա քեֆդ տալիս ա։

https://www.youtube.com/watch?v=XuBdf9jYj7o

Sagittarius
10.11.2013, 00:42

կամ էլ ոտքիդ վրով հեծանից ա անցնում :))

StrangeLittleGirl
10.11.2013, 00:43
Էն որ հիմա նայում ենք Հոլանդիային ասում ենք մարդիկ երևի մի հարյուր տարի ա հեծանիվ են քշում էդ երկրում, իրականում յոթանասունակկաններից կառավարությունը քաղաքական կամք դրսևորեց ու ստեղծեց պայմաններ հեծանվորդների համար։ Դրանից հետո հեծանվորդների քանակը կտրուկ սկսեց աճել ու հիմա ոտքդ դնում ես Հոլանդիա քեֆդ տալիս ա։

Ներս, ես էլ եմ ասում, որ միակ լուծումը հիմա քաղաքի ճանապարհները նենց վերափոխելն ա, որ հեծանիվն ամենահարմար փոխադրամիջոցը դառնա, բայց կանե՞ն արդյոք: Ոմանք կհրաժարվե՞ն իրենց ջիփերից, որոնցով փողոց են անցնում, որ դիմացի մայթից սիգարետ առնեն: Ի վերջո, մեր ժողովուրդը պատրա՞ստ ա մի քիչ քրտնելու:

Sagittarius
10.11.2013, 00:55

որ քաղաքապետարանի աշխատակիցները (ու մնացած պաշտոնյանները) մի պահ իրանց քյաբաբներից կտրվեն --> մի փոքր անգլերեն սովորեն --> ռուսական նորությունների տեղ (զուգահեռ) օգտվեն այլ աղբյուրներից ու ծանոթանան իրական Եվրոպայի հետ --> շատ բան կանեն: Ոչ թե այգինները կքանդեն, որ բուծիկներ սարքեն, հին շուկանները՝ սուպերմարկետներ: «Զարգանում» են էլի, քաղքենիները: :))

Տրիբուն
10.11.2013, 04:13
Ներս, ես էլ եմ ասում, որ միակ լուծումը հիմա քաղաքի ճանապարհները նենց վերափոխելն ա, որ հեծանիվն ամենահարմար փոխադրամիջոցը դառնա, բայց կանե՞ն արդյոք: Ոմանք կհրաժարվե՞ն իրենց ջիփերից, որոնցով փողոց են անցնում, որ դիմացի մայթից սիգարետ առնեն: Ի վերջո, մեր ժողովուրդը պատրա՞ստ ա մի քիչ քրտնելու:

Բյուր ջան, էս քո ցանկությունը էնքան ա իրական, որքան ես ցանկանամ, որ Ստեփանավանում տիեզերակայան կառուցվի: Մեր քաղաքի <զարգացումը> հիմա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, ուր մնաց նորմալ մարդկային տրամաբանության հետ որևէ առնչություն ունենա:

Ներսես_AM
10.11.2013, 05:24

Բյուր դե դա լուծում ա միանշանակ, բայց ղզլբաշների օրոք ոչ մի բան էլ չեն անի‎։ Խելք պետք ա ունենալ, որ հասկանալ որ էդ անտեր փողոցները ռեզինից չեն, էդքան մեքենա չի տեղավորվում։ Սաղ մայթերը համարյա կերել են, էլի քիչ ա։ Օդի կեղտոտվածության մասին էլ չեմ խոսում։ ՈՒ ես համոզված եմ որ ժողովրդի պատրաստ լինել չլինել գոյություն չունի։ Եթե պայմաններ ստեղծեն ու ակտիվ քարոզվի էդ ապրելակերպը, ջահելությանը ներկայացվի որպես «cool» բան նենց մարդիկ կսկսեն հեծանիվ քշել որ դու էլ կզարմանաս։ Աչքիս առաջ Լոնդոնի վերջին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում հինգ տարվա մեջ օր օրի ավելանում են հեծանվորդները‎։ Ընդ որում հաշվի առ Լոնդոնի մասշտաբները։ Իմ իմացած մարդկանց մի ուղղությամբ գործի–տուն հեռավորությունը միջինում կազմում ա 12 կմ‎։ ՈՒ էլի լիքը մարդիկ վախենում են քշեն փողոցում, բայց դե կամաց կամաց քշողները կողքիններին համոզում են, որ հեչ էլ վախենալու չի։ Ես ինքս արդեն երեք հոգու համոզել եմ հեծանիվ առնել ու գործի հեծանիվով գնալ–գալ‎։

StrangeLittleGirl
10.11.2013, 10:59
Բյուր ջան, էս քո ցանկությունը էնքան ա իրական, որքան ես ցանկանամ, որ Ստեփանավանում տիեզերակայան կառուցվի: Մեր քաղաքի <զարգացումը> հիմա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, ուր մնաց նորմալ մարդկային տրամաբանության հետ որևէ առնչություն ունենա:
Բա ես էլ եմ էդ ասում էլի:

Բյուր դե դա լուծում ա միանշանակ, բայց ղզլբաշների օրոք ոչ մի բան էլ չեն անի‎։ Խելք պետք ա ունենալ, որ հասկանալ որ էդ անտեր փողոցները ռեզինից չեն, էդքան մեքենա չի տեղավորվում։ Սաղ մայթերը համարյա կերել են, էլի քիչ ա։ Օդի կեղտոտվածության մասին էլ չեմ խոսում։ ՈՒ ես համոզված եմ որ ժողովրդի պատրաստ լինել չլինել գոյություն չունի։ Եթե պայմաններ ստեղծեն ու ակտիվ քարոզվի էդ ապրելակերպը, ջահելությանը ներկայացվի որպես «cool» բան նենց մարդիկ կսկսեն հեծանիվ քշել որ դու էլ կզարմանաս։ Աչքիս առաջ Լոնդոնի վերջին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում հինգ տարվա մեջ օր օրի ավելանում են հեծանվորդները‎։ Ընդ որում հաշվի առ Լոնդոնի մասշտաբները։ Իմ իմացած մարդկանց մի ուղղությամբ գործի–տուն հեռավորությունը միջինում կազմում ա 12 կմ‎։ ՈՒ էլի լիքը մարդիկ վախենում են քշեն փողոցում, բայց դե կամաց կամաց քշողները կողքիններին համոզում են, որ հեչ էլ վախենալու չի։ Ես ինքս արդեն երեք հոգու համոզել եմ հեծանիվ առնել ու գործի հեծանիվով գնալ–գալ‎։
Ներս, բացի նորմալ քաղաքապետից քիչ թե շատ նորմալ ժողովուրդ ա պետք: Ախր էդ ժողովուրդը սկի դիմացի խանութ ոտով չի գնում, ավտո ա նստում: Սարսափելի ա դա: Ամեն դեպքում, ես ջահելների վրա շատ չեմ կասկածում, ինձ վախեցնում ա միջին տարիքի խավը, որը միշտ ամեն ինչից դժգոհ ա ու էնքան հաստաքամակ ա, որ դժվար թե հեծանիվ քշել սովորի: