PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտերկրում ապրող ակումբցիներ



Ուլուանա
09.11.2012, 00:32
Վաղուց էի մտածում էս թեման բացել, բայց, չգիտեմ ինչու, միշտ հետաձգում էի։

Ինչպես գիտեք, ակումբցիներից շատերն արտասահմանում են ապրում, ու, իհարկե, ոչ բոլորը գիտեն, թե ով կոնկրետ որտեղ է ապրում, մինչդեռ շատ հնարավոր է, որ նույն երկրում, նույն քաղաքում ապրող ակումբցիներ լինեն, որոնք գաղափար անգամ չունեն, որ իրար այդքան մոտ են բնակվում։ Կարծում եմ՝ շատերն ուրախ կլինեն իմանալու իրենց աշխարհագրականորեն մոտ ապրող ակումբցիների մասին ու գուցե հանդիպելու, կապ հաստատելու, մտերմանալու ցանկություն էլ ունենան։

Առաջարկում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դեմ չեն արտասահմանում ապրող այլ ակումբցիների հետ կապ հաստատելուն, էստեղ գրեն իրենց բնակության երկիրն ու քաղաքը։ Կարծում եմ՝ օտար ափերում ապրող շատ ակումբցիների համար իրենց մոտ ապրող մի ուրիշ ակումբցու հայտնաբերելը կարող է մեծ բան լինել, որոշ դեպքերում՝ նույնիսկ միայնակության, օտարության զգացումը փարատելու լավ միջոց։ Ես ինքս, օրինակ, հեչ դեմ չէի լինի իմ քաղաքում ակումբցիների հայտնաբերելուն :)։

Սկիզբը ես դնեմ. ապրում եմ Նյու Յորք քաղաքում։ Էս կողմերում ուրիշ ակումբցի կա՞ :unsure։

Sambitbaba
09.11.2012, 06:20
Սկիզբը ես դնեմ. ապրում եմ Նյու Յորք քաղաքում։ Էս կողմերում ուրիշ ակումբցի կա՞ :unsure։

Ես՝ մի երկու թաղ դեպի արևմուտք. Լոս Անջելես:

ivy
09.11.2012, 19:43
Իմ բնակավայրը ավատարիս տակ գրված է, բայց դե էստեղ էլ ասեմ՝ Մյունխեն, Գերմանիա: Թե լինեք էս կողմերում, ձայն հանեք, կհանդիպենք, բավարական գարեջուր կխմենք: :)

Sagittarius
09.11.2012, 20:25
Իմ բնակավայրը ավատարիս տակ գրված է, բայց դե էստեղ էլ ասեմ՝ Մյունխեն, Գերմանիա: Թե լինեք էս կողմերում, ձայն հանեք, կհանդիպենք, բավարական գարեջուր կխմենք: :)

Հելլես :love , մի քանի ամիս առաջ մյունխենցի էի: Դե որ, դուք էլ Քյոլն լինեք, ձայն հանեք, քյոլշ կխմենք ))

Nadine
10.11.2012, 00:38
Ես՝ մի երկու թաղ դեպի արևմուտք. Լոս Անջելես:

Ես էլ :)

Նետ
10.11.2012, 02:46
Իմ բնակավայրը ավատարիս տակ գրված է, բայց դե էստեղ էլ ասեմ՝ Մյունխեն, Գերմանիա: Թե լինեք էս կողմերում, ձայն հանեք, կհանդիպենք, բավարական գարեջուր կխմենք: :)
Իմ երկիրը վեցանկյունն է: Էս կողմերում էլ որ լինեք, մենակ գարեջրով չեք պրծնի::)

StrangeLittleGirl
19.11.2012, 01:15
Հելլես :love , մի քանի ամիս առաջ մյունխենցի էի: Դե որ, դուք էլ Քյոլն լինեք, ձայն հանեք, քյոլշ կխմենք ))

աաաա, երեքշաբթի գալիս եմ Քյոլն :))

Իսկ ընդհանրապես, ապրում եմ Յոենսու քաղաքում (ձև չի էնտեղ ակումբցիներն լինեն, ես դեռ կասկածներ ունեմ, որ միակ հայն եմ), Ֆինլանդիա: Հունվարից հետո՝ Խրոնինգեն, Նիդեռլանդներ (ժամանակին բոլոր հոլանդաակումբցիներին բացահայտել էի, բայց եթե էլի կաք, ձեն հանեք, մի բուռ ազգ ենք, մի բուռ Հոլանդիա):

Ռուֆուս
19.11.2012, 01:19
Բոլոնյա, Իտալիա

Իտալիայում ապրող մի ակումբցի էլ գիտեմ, ինձանից մի 2 ժամ հեռու է ապրում։ Ուրիշ մարդ կա՞ մոտակայքում։

Sent from my Nexus S using Tapatalk 2

StrangeLittleGirl
19.11.2012, 01:21
Իմ երկիրը վեցանկյունն է: Էս կողմերում էլ որ լինեք, մենակ գարեջրով չեք պրծնի::)

Իսկ ավելի կոնկրե՞տ: Թե Փարիզում ես, գարնան կողմերը կարող ա էրևամ:

Sagittarius
19.11.2012, 02:08
աաաա, երեքշաբթի գալիս եմ Քյոլն :))

Իսկ ընդհանրապես, ապրում եմ Յոենսու քաղաքում (ձև չի էնտեղ ակումբցիներն լինեն, ես դեռ կասկածներ ունեմ, որ միակ հայն եմ), Ֆինլանդիա: Հունվարից հետո՝ Խրոնինգեն, Նիդեռլանդներ (ժամանակին բոլոր հոլանդաակումբցիներին բացահայտել էի, բայց եթե էլի կաք, ձեն հանեք, մի բուռ ազգ ենք, մի բուռ Հոլանդիա):

յա բա ձեն հանի, շտատտուր կազմակերպեմ :) բայց Քյոլն փաբերից բացի ուրիշ "տեսարժան" վայրեր չկա, հա մեկ էլ Դոմը :))

StrangeLittleGirl
19.11.2012, 02:12
յա բա ձեն հանի, շտատտուր կազմակերպեմ :) բայց Քյոլն փաբերից բացի ուրիշ "տեսարժան" վայրեր չկա, հա մեկ էլ Դոմը :))

Դե ճիշտն ասած գալիս եմ հեռուստահաղորդման մասնակցելու :)) ասում էի՝ ձեռի հետ Դոմը տեսնեմ: թե չէ փաբեր ամեն տեղ էլ կան: համ էլ պիտի հասցնեմ Դյուսելդորֆ հասնեմ

Sagittarius
19.11.2012, 02:21
Դե ճիշտն ասած գալիս եմ հեռուստահաղորդման մասնակցելու :)) ասում էի՝ ձեռի հետ Դոմը տեսնեմ: թե չէ փաբեր ամեն տեղ էլ կան: համ էլ պիտի հասցնեմ Դյուսելդորֆ հասնեմ

Քյոլնի փաբերից ուրիշ տեղ էլ չկա :)) դե եթե հարցեր ունենաս, տեղյակ պահիր: Կփորձեմ, ինչով կարող եմ օգնել:

StrangeLittleGirl
19.11.2012, 02:32
Քյոլնի փաբերից ուրիշ տեղ էլ չկա :)) դե եթե հարցեր ունենաս, տեղյակ պահիր: Կփորձեմ, ինչով կարող եմ օգնել:

Ինձ հասարակական տրանսպորտի հասկանալի քարտեզ ա պետք: Էս քանի օր ա, ման եմ գալիս: Ինչ ճարում եմ, ահավոր խուճուճ ա լինում :))

Sagittarius
19.11.2012, 02:37
հմմ, իմ իմացած "ամենապարզ" տարբերակը սա է

http://www.kvb-koeln.de/german/fahrplan/images/2012_bahnen_in_koeln.jpg

հենց նունը կանգառներում է փակցված:

http://www.kvb-koeln.de/german/fahrplan/linienplan.html հղումով կարող էս ավելի խոշորացված չափերով նայել:
Ասա, որտեղից որտեղ պետք է գնաս, փորձեմ բացատրել :)

StrangeLittleGirl
19.11.2012, 02:51
դե էս ա էլի, որ գլուխ չեմ հանում :D չէ, ընդհանուր ինձ ուղղակի քարտեզն ա պետք, որ որտեղ էլ լինեմ, կարողանամ U4-ի վրա դուրս գալ: լավ, չօֆթոփենք: մերսի, ուրեմն էս քարտեզն ավելի թարմ ուղեղով պետք ա ուսումնասիրել:

Նետ
19.11.2012, 03:35
Իսկ ավելի կոնկրե՞տ: Թե Փարիզում ես, գարնան կողմերը կարող ա էրևամ:
Չէ Փարիզում չեմ։ Լիոն։ Փարիզից TGV ով գալու համար կպահանջվի 2 ժամ և 60-70 €:

ars83
11.08.2013, 01:25
Դե որ, դուք էլ Քյոլն լինեք, ձայն հանեք, քյոլշ կխմենք ))
Կարող ա մի օր երևամ, նույնիսկ ընտանիքով։ :)) Եթե դեռ Քյոլնում ես, իհարկե։
Ես՝ Կառլսռուեից մոտ 12 կմ հեռու, Լեոպոլդսհաֆենում։

Mephistopheles
11.08.2013, 01:28
ես ապրում եմ անապատի խորքերում, որտեղ օձ ու կարիճներն են բնակվում…

ars83
11.08.2013, 01:36
ես ապրում եմ անապատի խորքերում, որտեղ օձ ու կարիճներն են բնակվում…
Եթե անապատն արտասահմանում չի, օֆթոփ ա։ :))

Ձայնալար
11.08.2013, 17:03
Իմ բնակավայրը ավատարիս տակ գրված է, բայց դե էստեղ էլ ասեմ՝ Մյունխեն, Գերմանիա: Թե լինեք էս կողմերում, ձայն հանեք, կհանդիպենք, բավարական գարեջուր կխմենք: :)

Բայց գարեջուր, էն կոմպոտից չէ, էն որ էն նկարում խմում էիր :))

ivy
11.08.2013, 21:34
Բայց գարեջուր, էն կոմպոտից չէ, էն որ էն նկարում խմում էիր :))

Հա՜ , գալիս ե՞ք :))

Sagittarius
11.08.2013, 22:03
Կարող ա մի օր երևամ, նույնիսկ ընտանիքով։ :)) Եթե դեռ Քյոլնում ես, իհարկե։
Ես՝ Կառլսռուեից մոտ 12 կմ հեռու, Լեոպոլդսհաֆենում։

Էս պահին Դյուսսելդորֆ եմ, Քյոլնից շատ հեռու չի. հին քաղաքի կենտրոնն էլ ավելի սիրուն ա: Համեցեք :)

Ձայնալար
12.08.2013, 00:31
Հա՜ , գալիս ե՞ք :))

Հա, ազնիվ խոսք մտքիս կա, ուղղակի չգիտեմ երբ :)) Կարելի ա հաջորդ տարի հոկտեմբերին:

Ներսես_AM
12.08.2013, 01:25
Հա, ազնիվ խոսք մտքիս կա, ուղղակի չգիտեմ երբ :)) Կարելի ա հաջորդ տարի հոկտեմբերին:
Մեր մեջ որպես գաղտնիք ասեմ, որ Օկտոբերֆեստը Սեպտեմբերին ա Ձայ :)) Դինջ գերմանացիք շատ վռազ են դառնում հենց բանը խմելուն ա հասնում։

Sagittarius
12.08.2013, 01:38
Մեր մեջ որպես գաղտնիք ասեմ, որ Օկտոբերֆեստը Սեպտեմբերին ա Ձայ :)) Դինջ գերմանացիք շատ վռազ են դառնում հենց բանը խմելուն ա հասնում։

մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը

ivy
12.08.2013, 11:15
Մեր մեջ որպես գաղտնիք ասեմ, որ Օկտոբերֆեստը Սեպտեմբերին ա Ձայ :)) Դինջ գերմանացիք շատ վռազ են դառնում հենց բանը խմելուն ա հասնում։

Ներս, բավարացիներին հատուկ պատճառ պետք չի, որ խմեն. իրենք ամեն օր առավոտվանից էդ գործի վրա են :))

Իսկ Օկտոբերֆեստը երկու հարյուր տարվա պատմություն ունի ու առաջին անգամ նշվել ա իրենց թագավորական հարսանիքի առիթով. էն որ ասում են՝ յոթ օր յոթ գիշեր հարսանիք, էդ իրենց մոտ երկու-երեք շաբաթն ա: Ու տենց իրենց դուրն էնքան ա եկել, որ որոշել են տենց ժողովորդով ամեն անգամ հավաքավեն, քեֆ անեն, անունն էլ մնացել ա Օկտոբերֆեստ:
Բայց չար եղանակը սկսել ա համը հանել. հոկտեմբերին ստեղ շատ տեղումներ են լինում, ցուրտ ա լինում, անցյալ տարի հոկտեմբերի վերջին արդեն ձյուն էր գալիս: Ու տենց որոշել են եղանակի պատճառով իրենց թանկագին Օկտոբերֆեստի մեծ մասը բերել սեպտեմբեր, մենակ պոչիկը թողնել հոկտեմբերին, որ անունը շատ զավեշտալի չլինի :)

Էս տարվա Օկտոբերֆեստի օրերն են՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը:
Մյուս տարվա Օկտոբերֆեստը՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5-ը:

Բագ, անպայման եկեք, համ էլ կարող եք մեր տանը մնալ: Երեք հարկանի տուն ունենք, հարևաններին էլ կարող եք բերել :))

Sagittarius
12.08.2013, 14:25
Բագ, անպայման եկեք, համ էլ կարող եք մեր տանը մնալ: Երեք հարկանի տուն ունենք, հարևաններին էլ կարող եք բերել :))

Ես էլ եմ գալիս :)) Ակումբի օկտոբերֆեստյան հանդիպում անենք:

Ձայնալար
12.08.2013, 15:01
Մեր մեջ որպես գաղտնիք ասեմ, որ Օկտոբերֆեստը Սեպտեմբերին ա Ձայ :)) Դինջ գերմանացիք շատ վռազ են դառնում հենց բանը խմելուն ա հասնում։

Բացեց, չգիտեի :))))


Ներս, բավարացիներին հատուկ պատճառ պետք չի, որ խմեն. իրենք ամեն օր առավոտվանից էդ գործի վրա են :))

Իսկ Օկտոբերֆեստը երկու հարյուր տարվա պատմություն ունի ու առաջին անգամ նշվել ա իրենց թագավորական հարսանիքի առիթով. էն որ ասում են՝ յոթ օր յոթ գիշեր հարսանիք, էդ իրենց մոտ երկու-երեք շաբաթն ա: Ու տենց իրենց դուրն էնքան ա եկել, որ որոշել են տենց ժողովորդով ամեն անգամ հավաքավեն, քեֆ անեն, անունն էլ մնացել ա Օկտոբերֆեստ:
Բայց չար եղանակը սկսել ա համը հանել. հոկտեմբերին ստեղ շատ տեղումներ են լինում, ցուրտ ա լինում, անցյալ տարի հոկտեմբերի վերջին արդեն ձյուն էր գալիս: Ու տենց որոշել են եղանակի պատճառով իրենց թանկագին Օկտոբերֆեստի մեծ մասը բերել սեպտեմբեր, մենակ պոչիկը թողնել հոկտեմբերին, որ անունը շատ զավեշտալի չլինի :)

Էս տարվա Օկտոբերֆեստի օրերն են՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը:
Մյուս տարվա Օկտոբերֆեստը՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5-ը:

Բագ, անպայման եկեք, համ էլ կարող եք մեր տանը մնալ: Երեք հարկանի տուն ունենք, հարևաններին էլ կարող եք բերել :))

Շնորհակալ եմ, փաստորեն արդեն երկու մնալու տեղ ունեմ, մնում ա մնացածի հարցերը լուծեմ :)))

ivy
12.08.2013, 17:07
Ես էլ եմ գալիս :)) Ակումբի օկտոբերֆեստյան հանդիպում անենք:

Արի՜, սենց կորոշենք՝ Օկտոբերֆեստին Մյունխենում ենք հանդիպում, Ֆաշինգին՝ Քյոլնում :))

Sagittarius
12.08.2013, 17:28
Արի՜, սենց կորոշենք՝ Օկտոբերֆեստին Մյունխենում ենք հանդիպում, Ֆաշինգին՝ Քյոլնում :))

Ֆաշինգ չի, Կառնավալ ա: Էս Բավարցիները որ սաղ չխառնեն իրար, չի լինի :beee

ivy
12.08.2013, 18:03
Ֆաշինգ չի, Կառնավալ ա: Էս Բավարցիները որ սաղ չխառնեն իրար, չի լինի :beee

Կներեք, հեռռ Ս., ես չգիտեի, որ Ձեզ՝ իբրև քյոլնեցու, «Ֆաշինգ» բառը դուր չի գալիս :))

StrangeLittleGirl
12.08.2013, 23:19
Արի՜, սենց կորոշենք՝ Օկտոբերֆեստին Մյունխենում ենք հանդիպում, Ֆաշինգին՝ Քյոլնում :))

խոզեր :(

keyboard
12.08.2013, 23:33
Լավա-լավա, գրեք, ես եկող տարի եվրոպաներն եմ ըլելու, մարդուդ տունը մի-երկու գիշեր էլ մնամ, ամենամեծ ծախսս կկրճատվի:

Ավելի բուռն, հասցեներով, բանով, հեռախոսներով. ես սպասում եմ :D

Norton
31.08.2013, 19:54
Մոսկվայում բնակվող ակումբցի(ներ) լինեն ձեն հանեք, միգուցե հանդիպում կազմակերպենք :))