PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլերեն բանավոր խոսքի դժվարըմբռնելիությունը

One_Way_Ticket
08.11.2012, 17:34
Ուզում եմ այստեղ քննարկել անգլերեն լեզվի մի հատկություն, որը ինձ շատ է նյարդայնացնում :)
Սկսեմ հեռվից: Ռուսերենն էլ ինձ համար մայրենի լեզու չէ, սակայն երբ դեռ այդ լեզվին լավ չէի տիրապետում, միևնույնն է, խոսք լսելիս ես չէի հասկանում կոնկրետ բառեր: Բառապաշարը հարստացնելուց հետո ես սկսեցի հանգիստ և առանց լարվելու հասկանալ ռուսերեն բանավոր խոսքը: Պատճառն այն է, որ ռուսերենում, ինչպես և հայերենում, բառերը երկար են, հիմնականում երկու-երեք-չորս վանկանի: Այդպիսով ուղեղը բավական ժամանակ է ունենում խոսքը վերծանելու:
Անգլերենում իրավիճակն այլ է: Այստեղ բառերը մեծամասամբ մի վանկանի են և մի հնչյուն փոխելիս արդեն ուրիշ բառի են վերածվում: Գումարած դրան` լեզվի տարբեր կրողներ ձայնավորները տարբեր կերպ են արտասանում, երբեմն էլ բառերի վերջավորությունները ծամում են: Կարող է նախադասության միջի բոլոր բառերը գիտենալով հանդերձ ես չհասկանամ թե ինչ է ասվում:
Հարց. ինչպե՞ս են անգլիախոսները հասկանում միմյանց: Նույնքան հեշտ, որքան, ասենք, հայերը, թե՞ դժվարությամբ: Արդյոք այդ հատկությունը բնածին է, թե՞ հնարավոր է նրանց մեջ ապրելով հաղթահարել դժվարությունը և հասկանալ զրուցակցին առանց լարվելու: Հատկապես հետաքրքիր է լսել անգլիախոս միջավայրում ապրող մարդկանց կարծիքը և փորձը:

Ուլուանա
09.11.2012, 00:04

Որպես անգլախոս միջավայրում ապրող՝ ասեմ, որ չեմ նկատել, որ ամերիկացիները միմյանց խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ ունենան։ Փոխարենը նկատել եմ, որ հենց իրենք ոչ անգլախոսներին հասկանալու հարցում հաճախ են խնդիրներ ունենում։ Ընդ որում՝ հաճախ նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ խոսողը շատ հստակ է արտաբերում բառերը ու սխալներ չի անում։ Իրենց ականջն ուղղակի սովոր է հենց ամերիկյան առոգանությամբ անգլերեն լսելուն ու ընկալելուն, ինչքան էլ որ ԱՄՆ–ն էմիգրանտների երկիր լինի։ Ըստ իս, ամերիկացիների դեպքում ուղղակի մտածելակերպի, տրամադրվածության հարց է. իրենք էնքան սովոր են ամեն ինչ պատրաստի, ստանդարտեցված, առավելագույնս հեշտացված ու մատչելի ձևով ստանալուն, որ իրենց համար ամերիկյանից թեկուզ թեթևակի շեղվող արտասանությունն արդեն ահագին մեծ գլուխկոտրուկ է։ Իհարկե, խոսքը միջին վիճակագրական ամերիկացու մասին է։ Էդ ո՞նց է, որ ԱՄՆ–ում մյուս օտարերկրացիները հիմնականում իրար շատ լավ հասկանում են, բայց էդ նույն օտարերկրացիներին ամերիկացիները դժվարությամբ են հասկանում։

Իսկ ընդհանրապես չեմ կարծում, թե դա բնածին է, համոզված եմ, որ նրանց մեջ ապրելով՝ ժամանակի ընթացքում հնարավոր է նրանց նույնքան լավ հասկանալ, որքան իրենք իրենց կամ առնվազն դրան շատ մոտ։ Բայց դրանով հանդերձ՝ անգլերեն բանավոր խոսքը հասկանալու բարդությունը նաև հենց բուն լեզվի հնչողությունից է գալիս։

One_Way_Ticket
09.11.2012, 00:34
Ուլուանա, իսկ ամերիկացիները բրիտանացիներին ու ավստրալացիներին է՞լ են դժվարությամբ հասկանում։

Ուլուանա
09.11.2012, 00:37
Ուլուանա, իսկ ամերիկացիները բրիտանացիներին ու ավստրալացիներին է՞լ են դժվարությամբ հասկանում։
Ճիշտն ասած՝ ո՛չ բրիտանացիների, ո՛չ էլ ավստրալացիների չեմ հիշում, որ հանդիպած լինեմ էստեղ, բայց գրեթե համոզված եմ, որ էլի դժվարությամբ կհասկանան։ Կասկածներ ունեմ, որ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի դժվարությամբ, քան ոչ անգլախոս օտարերկրացիներին։

Rammstein
09.11.2012, 01:19
Շատ բառադի հնչողություն ունի անգլերենը, չեմ սիրում էդ լեզուն:

Եթե անգլերեն կինո նայեմ, գրեթե նույնքան կարող ա հասկանամ, ինքան որ գերմաներեն կինո նայեմ` չնայած անգլերենս զգալիորեն ավելի լավ ա, քան գերմաներենս: Նույնիսկ ավստրիական գերմաներենով կարող ա անգլերենի չափ հասկանամ: Պատճառը միայն հնչողությունն ա: Գերմաներենով նույնիսկ անծանոթ բառերը պրոբլեմ չեն, հեչ որ չեղավ, կարելի ա բառարանով թարգմանել, որովհետեւ բառը հստակ լսվում ա:

Ուլուանա, իսկ ամերիկացիները բրիտանացիներին ու ավստրալացիներին է՞լ են դժվարությամբ հասկանում։

Ինձ թվում ա ամերիկացիները ընդհանուր առմամբ դժվար են հասկանում: :))

Sagittarius
09.11.2012, 01:26
լավ թեմա է: Ինձ մոտ էլ է էտ խնդիրը լինում. չնայած գերմաներենիս բառապաշարը անգլերենի համեմատ շատ ավելի փոքր ա, բայց գրեթե բոլոր ինձ ծանոթ բառերը բանավոր խոսքում հասկանում եմ, ու շատ ժամանակ նաև անկախ, թե որ դիալեկտով են խոսում /եթե իհարկե բառը շատ չի տարբերվում բարձր գերմաներենում ընդունված տարբերակից/, իսկ ահա անգելերնում, երբ ինձ ծանոթ բառը մի փոքր այլ կերպ են արտասանում, հեշտությամբ կարող եմ խճճվել:

Նաև շատ արտասահմանցիներ, հատկապես բիզնես ոլորտում, խոսում են international english, որը շատ ամերիկացիներ չեն տիրապետում: Կուրսում տարբեր երկրներից ուսանողներ ունեինք, Ինդոնեզի-Չինաստանից սկսած, Բրազիլիա-Կոլումբիայով վերջացրած. ու ամերիկացիները շատ հաճախ չէին հասկանում արտասահմանցիների խոսքը, էն դեպքում, երբ մնացած բոլոր արտասահմանցիները հասկանում էին:

One_Way_Ticket
09.11.2012, 01:44
Այսպիսի մի բան էլ եմ մտածում։ Մեզ համար, օրինակ, "ռ"-ն ու "ղ"-ն լրիվ տարբեր հնչյուններ են։ Բայց լսել եմ, որ ֆրանսիացու մոտ դրանք արտասանես, նրան կթվա, թե երկու անգամ նույն տառն ես ասում։ Երևի մեր ականջը փոքրուց սովորում է այդ հնչյունները տարբերել, իսկ ֆրանսիացու ականջը ոչ։ Գուցե նման բան էլ տեղի ունի անգլերենի՞ դեպքում։ Օրինակ, ինչպե՞ս տարբերել bad-ն ու bed-ը։ Եթե որոշ բրիտանական դիալեկտներում bad-ը ավելի շատ "բադ" է հնչում, ապա ամերիկյան անգլերենում երկուսն էլ ես "բեդ" եմ լսում։ Իսկ ամերիկացի՞ն։ Գուցե նրա համար դրանք նույնքան տարբեր են, որքան իմ համար "ռ"-ն ու "ղ"-՞ն։

Ուլուանա
09.11.2012, 01:56

Հա, էդպես էլ կա։ Նույնը վերաբերում է անգլերենի երկար ու կարճ ձայնավորներին։ Մեզ՝ հայերիս համար ընդամենը մեկը կարճ է, մյուսը՝ երկար, ու մեզ համար շատ դեպքերում մեծ բան չի թվում՝ երկար կամ կարճ արտասանելը։ Բայց անգլախոսների համար դրանք որակապես տարբեր հնչյուններ են ու իրենք դրանցից մեկը մյուսի փոխարեն լսելիս կարող է նույնիսկ չհասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Իհարե, քիչ թե շատ խելոքները պիտի որ հասկանան, բայց դե հո բոլորը խելո՞ք չեն :))։

Sagittarius
09.11.2012, 02:03
Այսպիսի մի բան էլ եմ մտածում։ Մեզ համար, օրինակ, "ռ"-ն ու "ղ"-ն լրիվ տարբեր հնչյուններ են։ Բայց լսել եմ, որ ֆրանսիացու մոտ դրանք արտասանես, նրան կթվա, թե երկու անգամ նույն տառն ես ասում։ Երևի մեր ականջը փոքրուց սովորում է այդ հնչյունները տարբերել, իսկ ֆրանսիացու ականջը ոչ։ Գուցե նման բան էլ տեղի ունի անգլերենի՞ դեպքում։ Օրինակ, ինչպե՞ս տարբերել bad-ն ու bed-ը։ Եթե որոշ բրիտանական դիալեկտներում bad-ը ավելի շատ "բադ" է հնչում, ապա ամերիկյան անգլերենում երկուսն էլ ես "բեդ" եմ լսում։ Իսկ ամերիկացի՞ն։ Գուցե նրա համար դրանք նույնքան տարբեր են, որքան իմ համար "ռ"-ն ու "ղ"-՞ն։

մարդ էս բառերի պատճառով շատ հաճախ նույնիսկ վատ վիճակի մեջ ա ընկնում՝ beach, sheet, coke :))

Sambitbaba
09.11.2012, 06:15
Որպես անգլախոս միջավայրում ապրող՝ ասեմ, որ չեմ նկատել, որ ամերիկացիները միմյանց խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ ունենան։ Փոխարենը նկատել եմ, որ հենց իրենք ոչ անգլախոսներին հասկանալու հարցում հաճախ են խնդիրներ ունենում։ Ընդ որում՝ հաճախ նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ խոսողը շատ հստակ է արտաբերում բառերը ու սխալներ չի անում։ Իրենց ականջն ուղղակի սովոր է հենց ամերիկյան առոգանությամբ անգլերեն լսելուն ու ընկալելուն, ինչքան էլ որ ԱՄՆ–ն էմիգրանտների երկիր լինի։ Ըստ իս, ամերիկացիների դեպքում ուղղակի մտածելակերպի, տրամադրվածության հարց է. իրենք էնքան սովոր են ամեն ինչ պատրաստի, ստանդարտեցված, առավելագույնս հեշտացված ու մատչելի ձևով ստանալուն, որ իրենց համար ամերիկյանից թեկուզ թեթևակի շեղվող արտասանությունն արդեն ահագին մեծ գլուխկոտրուկ է։ Իհարկե, խոսքը միջին վիճակագրական ամերիկացու մասին է։ Էդ ո՞նց է, որ ԱՄՆ–ում մյուս օտարերկրացիները հիմնականում իրար շատ լավ հասկանում են, բայց էդ նույն օտարերկրացիներին ամերիկացիները դժվարությամբ են հասկանում։

Իսկ ընդհանրապես չեմ կարծում, թե դա բնածին է, համոզված եմ, որ նրանց մեջ ապրելով՝ ժամանակի ընթացքում հնարավոր է նրանց նույնքան լավ հասկանալ, որքան իրենք իրենց կամ առնվազն դրան շատ մոտ։ Բայց դրանով հանդերձ՝ անգլերեն բանավոր խոսքը հասկանալու բարդությունը նաև հենց բուն լեզվի հնչողությունից է գալիս։

Ես ինքս առանձնապես լեզվին չեմ տիրապետում, որ վստահորեն արտահայտվեմ, բայց ինձ թվում է, որ մեգապոլիսներում նման խնդիրներ չպետք է որ ծագեն: Առավել ևս բրիտանական կամ աստրալիական անգլերենի դեպքում: Նույնիսկ մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են իրենք հմտորեն անցնում "բրիտիշինգլիշի", բայց որ չհասկական՝ երբեք չի հանդիպել: Դե, եթե հասկանում են ճապոնացու, չինացու անգլերենը, աֆրո-անգլերենը, գանգերի անգլերենը…

Ուլուանա
10.11.2012, 02:10

Ինձ թվում է՝ դրանք ստանդարտից դուրս դեպքեր են եղել։ Մեգապոլիսների հետ կապված ընդհանուր առմամբ համաձայն եմ, տրամաբանական է, ուղղակի ամերիկացիները մի քիչ ուրիշ տիպի ժողովուրդ են, էլի։ Առաջին գրառմանս մեջ արդեն գրել եմ՝ կոնկրետ ինչպիսի :))։

Ներսես_AM
10.11.2012, 04:57
Ինձ մոտ էսպես է։ Մեկ ու կես տարվա մեջ լավացել է ընկալելը, արդեն շատ դեպքերում առանց առանձնակի լարվելու ընկալում ես ինչ են խոսում։ Բայց մի թեթև կողքից եթե աղմուկ կա, համարյա բան չեմ հասկանում, նույնիսկ եթե դեմ դիմաց խոսում են։ Փողոցում ուղեղս գերտաքանում ա խոսակցության հետևելուց։ Իսկ փաբերում, իսկի չեմ էլ փորձում ինչ որ բան հասկանալ ընկալել, խելոք նստում գարեջուրս եմ խմում ու գլխով անում :D
Բայց ոչ անգլիախոս երկրների մարդկանց շատ ավելի հեշտ է հասկանալը։ Իրենք, իմ նման՝ նախադասությունները կազմում են կարճ ու հասկանալի, իրենց՝ բնիկների համեմատ շատ համեստ բառապաշարի, դարձվածքների ու սլենգի իմացության սահմաններում։
Հետո բնիկները բազմապիսի բարբառներով են խոսում, որոնք շատ հաճախ ոնց որ երևանցու համար Գորիսի բարբառ լինի։ Չնայած որոշ ժամանակ անց վարժվում ես։ Դրանցից ոմանք բավականին զվարճալի են հնչում։ Ինձ նորզելանդական բարբառն ա մի այլ կարգի բացում :D
Որպես բոնուս մի հատ էլ տեսանյութ անգլերենի մասին․

http://www.youtube.com/watch?v=H3r9bOkYW9s

Ձայնալար
10.11.2012, 13:04
Հա լավ, բա ի՞նչ անենք:

ivy
10.11.2012, 13:58
Ինձ թվում է, ամեն ինչ ժամանակի հարց է: Ես էլ առաջ շատ դժվար էի հասկանում անգլիախոսներին, որոնց մայրենին անգլերենն է, ֆիլմեր դիտելիս էլ նույն խնդիրն էր: Բայց ժամանակի հետ անցան էդ դժվարությունները: Համալսարանում սովորելիս ամերիկացիների, կանադացիների ու բրիտանացիների հետ շփումը շատ էր. ընթացքում հետզհետե ականջս վարժվեց, իսկ հետո էլ էստեղի առաջին աշխատավայրումս, որտեղ բոլոր աշատողները բացառապես մայրենի անգլիախոսներ էին, արդեն կարելի է ասել վերջնականապես անցավ էդ խնդիրը:
Բայց ինչպես Ուլուանան ասեց, հատկապես ամերիկացիների մոտ շատ եմ նկատել, որ օտարերկրացու անգլերենը հասկանալու հետ խնդիրներ ունեն: Ուրիշ ոչ մեկի մոտ դա էդքան ընդգծված չի, ինչքան հենց իրենց: Գերմաներենը, որ կատաստրոֆիկ դժվար լեզու եմ համարում, ու թե արտասանության, թե քերականության մեջ շատ դժվարություններ կան, դե առնվազն ինձ համար, երբևէ չի եղել, նույնիսկ էն ամենասկզբներում, որ անգամ ամենաջարդված գերմաներենս որևէ մեկը չհասկանա, որովհետև մարդիկ մի քիչ գոնե ջանք են գործադրում քեզ հասկանալու՝ իմանալով, որ օտարերկրացի ես: Իսկ ամերիկացիների դեպքում, մի հնչյուն էնպես չարտասանեցիր, արդեն էշացած վրադ են նայում՝ առանց իրենց ուղեղը մի քիչ աշխատացնելու ջանք գործադրելու...

One_Way_Ticket
10.11.2012, 14:33
Բայց ոչ անգլիախոս երկրների մարդկանց շատ ավելի հեշտ է հասկանալը։ Իրենք, իմ նման՝ նախադասությունները կազմում են կարճ ու հասկանալի, իրենց՝ բնիկների համեմատ շատ համեստ բառապաշարի, դարձվածքների ու սլենգի իմացության սահմաններում։
Հիմնականում հա։ Բայց մեկ մեկ սեփական շատ ուժեղ ակցենտով են խոսում։ Մի անգամ մի դանիացու խոսքի կեսը հազիվ էի հասկանում, որովհետև ոնց որ դանիերեն խոսեր։

Հետո բնիկները բազմապիսի բարբառներով են խոսում, որոնք շատ հաճախ ոնց որ երևանցու համար Գորիսի բարբառ լինի։ Չնայած որոշ ժամանակ անց վարժվում ես։
Հա, որոշ բարբառներ "կաշմառ" են։ Վերջերս "Passport to Pimlico" հին անգլիական ֆիլմը փորձեցի դիտել։ Մոտ քսան րոպեից նյարդերս չդիմացան, անջատեցի, որովհետև մոտ 90%-ը ասածների չէի հասկանում։ Cockney բարբառով էին խոսում։

Դրանցից ոմանք բավականին զվարճալի են հնչում։ Ինձ նորզելանդական բարբառն ա մի այլ կարգի բացում :D
Իսկ նոր զելանդացիները ո՞նց են խոսում։ Եթե ավստրալացիների նման, ես նրանց համեմատաբար նորմալ հասկանում եմ։ Պարզապես պետք է հիշել, որ "էյ"-ի փոխարեն նրանք "այ" են ասում, իսկ "այ"-ի փոխարեն "օյ" :D

Rhayader
12.11.2012, 02:29
Փորձի խնդիր է: Իրականում անգլերեն ԻՐՈՔ հասկանալ դպրոցական/համալսարանային բագաժով գրեթե անհնարին է (ամեն ինչ չի այն, ինչ թվում է), բայց տրամաբանությունը պրակտիկայի հետ է գալիս, էլի: Հետո քեզանից անկախ սկսում ես հասկանալ, որ the blue devil-ը хандра-ն է, bedsit-ը մի սենյականոց բնակարան է, որտեղ ննջասենյակն ու հյուրասենյակը համատեղվում են, poor bastard-ը ոչ թե վիրավորանք, այլ կարեկցանք արտահայտող արտահայտություն է (հայկական ու նույնիսկ ռուսական տրամաբանությամբ դա չես հասկանա, պիտի առնվազն անգլիացի լինես): Սա բրիտանական անգլերենի մասին: Ամերիկյանն անհամեմատ ավելի պարզ է, բայց լի լեզվական պարազիտներով (kinda, like և այլն), որոնք նույն կիրառությունն ունեն ինչ հայերենում որոշ մարդկանց բան, խոսքի, վոբշմ բառերը: Արտասանությունը հասկանալու հետ խնդիր երբեք չեմ ունեցել, ի վերջո, ութերորդ դասարանից անգլախոս մարդկանց հետ եմ շփվում: Բայց բառերը հասկանալն ուրիշ է, տրամաբանությունը հասկանալն՝ ուրիշ:

Աթեիստ
14.11.2012, 00:52
Ժողովուրդ, տեսեք ինչ լավ բան եմ ճարել ձեր համար ։)

http://www.youtube.com/watch?v=dABo_DCIdpM

2րդ սերիան (առանց հայհոյանքների)

http://www.youtube.com/watch?v=dABo_DCIdpM

Մեկ էլ թեմայի հետ կապ ունեցող հումոր (տիտրերով նայելու համար սեղմեք ներքևի CC կոճակը)

http://www.youtube.com/watch?v=BOUTfUmI8vs

One_Way_Ticket
14.11.2012, 01:43
Փորձի խնդիր է: Իրականում անգլերեն ԻՐՈՔ հասկանալ դպրոցական/համալսարանային բագաժով գրեթե անհնարին է (ամեն ինչ չի այն, ինչ թվում է), բայց տրամաբանությունը պրակտիկայի հետ է գալիս, էլի: Հետո քեզանից անկախ սկսում ես հասկանալ, որ the blue devil-ը хандра-ն է, bedsit-ը մի սենյականոց բնակարան է, որտեղ ննջասենյակն ու հյուրասենյակը համատեղվում են, poor bastard-ը ոչ թե վիրավորանք, այլ կարեկցանք արտահայտող արտահայտություն է (հայկական ու նույնիսկ ռուսական տրամաբանությամբ դա չես հասկանա, պիտի առնվազն անգլիացի լինես): Սա բրիտանական անգլերենի մասին: Ամերիկյանն անհամեմատ ավելի պարզ է, բայց լի լեզվական պարազիտներով (kinda, like և այլն), որոնք նույն կիրառությունն ունեն ինչ հայերենում որոշ մարդկանց բան, խոսքի, վոբշմ բառերը: Արտասանությունը հասկանալու հետ խնդիր երբեք չեմ ունեցել, ի վերջո, ութերորդ դասարանից անգլախոս մարդկանց հետ եմ շփվում: Բայց բառերը հասկանալն ուրիշ է, տրամաբանությունը հասկանալն՝ ուրիշ:
Այդ քո ասածը կամայական լեզվում էլ կա։ Ռուսերենից էլ դպրոցական դասընթացների շրջանակներում դժվար թե իմանաս, որ однушка-ն մի սենյականոց բնակարանն է, իսկ ասածդ хандра-ն ես հիմա էլ չգիտեմ թե ինչ է։ Թեման հենց արտասանությունը հասկանալու դժվարությանն է նվիրված, որը արդեն լեզվին սպեցիֆիկ է։

StrangeLittleGirl
14.11.2012, 12:58
Էս ինչ լավ թեմա ա :)) էկա

Ուլուանա, իսկ ամերիկացիները բրիտանացիներին ու ավստրալացիներին է՞լ են դժվարությամբ հասկանում։
Իրանք իրար հասկանալու խնդիրներ ուրիշ հարցերում ունեն: Բառեր կան, որ ամերիկյան, բրիտանական, կանադական, ավստրալական ու իռլանդական անգլերեններում լրիվ ուրիշ բաներ են նշանակում: Ես դա մաշկիս վրա զգացի, երբ Բեռլինում գրելու դասերի էի գնում, ու խմբում նշված բոլոր պետություններից ներկայացուցիչներ կային:

Գերմաներենը, որ կատաստրոֆիկ դժվար լեզու եմ համարում, ու թե արտասանության, թե քերականության մեջ շատ դժվարություններ կան, դե առնվազն ինձ համար, երբևէ չի եղել, նույնիսկ էն ամենասկզբներում, որ անգամ ամենաջարդված գերմաներենս որևէ մեկը չհասկանա, որովհետև մարդիկ մի քիչ գոնե ջանք են գործադրում քեզ հասկանալու՝ իմանալով, որ օտարերկրացի ես:
Արի Բեռլին, տես ոնց մարդիկ որևէ ջանք չեն գործադրում ու էշացած քեզ են նայում, ինչքան էլ մեջտեղից ճղվես: :))

Իսկ նոր զելանդացիները ո՞նց են խոսում։ Եթե ավստրալացիների նման, ես նրանց համեմատաբար նորմալ հասկանում եմ։ Պարզապես պետք է հիշել, որ "էյ"-ի փոխարեն նրանք "այ" են ասում, իսկ "այ"-ի փոխարեն "օյ" :D
Չէ, ավստրալացիների նման չեն խոսում: Շատ խնդալու ա իրանց անգլերենը: Միակ ստանդարտ անգլերենն ա, որ դժվարությամբ եմ հասկանում: Մի նորզելանդացի կուրսեցի ունեմ: Վերջը տեսավ՝ չենք հասկանում իրան, ինքը մանրից անցավ Նյու Յորքի անգլերենի :))

Իսկ հիմա բուն երևույթի մասին: Ուրեմն դա ոչ թե լեզվի հնչողությունից ա կախված, այլ արագությունից ու նրանից, թե լեզուն ինչքանով ա «ծանոթ»: Արագության տեսանկյունից եթե նայենք, կարծում եմ՝ ռուսերենը բնավ չի զիջում անգլերենին, բայց մի մոռացեք, որ բոլորս էլ ծնված օրվանից ռուսերենով շրջապատված ենք եղել (ընդ որում՝ նկատել եմ, որ հայերը բավական դանդաղ են ռուսերեն խոսում՝ հարմարացնելով հայերենի տեմպին): Իսկ անգլերեն լսելու հնարավորություն երբևէ չենք ունենում: Դպրոցներում դասատուները հայերեն խոսելով են քերականություն բացատրում: Եթե նույնիսկ հատուկ դասընթացների ես գնում, ապա էնտեղ անգլերեն լսելը տևում է էնքան, ինչքան դասընթացը:

Հա, ի դեպ, տեմպը կապ ունի ոչ թե նրա համար, որ ուղեղը չի հասցնում ընկալել, այլ նրա համար, որ արագ լեզուներում բառերը ձուլվում են իրար, ու չես հասկանում՝ որտեղ է այն սկսվում, որտեղ ավարտվում: Այդ տեսանկյունից գերմաներենը շատ ավելի «հարմար» լեզու է, իսկ ֆրանսերենն ամենաանտանելիներից է: Հիշում եմ՝ որ նոր էի սովորում ֆրանսերեն, շատ ավելի լավ էի հասկանում, քան երբ արդեն ահագին գիտեի, որովհետև նոր սովորելիս հեշտ էր լինում անծանոթ բառերի կույտի մեջ մի քանի հատ ծանոթ բառ գտնել, որոնք որպես keyword էին ծառայում:

Մի խոսքով, եթե ուզում եք, որ լավ հասկանաք, անընդհատ լսեք, աշխատեք շրջապատված լինել լեզվակիրներով: Ինչ վերաբերում է իրենց հասկանալուն, ապա ես էլ եմ նկատել, որ ամերիկացիները մի քիչ դժվար են հասկանում (ավելի դժվար, քան նորզելանդացիները :)) ):