PDA

Դիտել ողջ տարբերակը : Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ...

Էջեր : [1] 2

boooooooom
07.11.2012, 18:16
Թեման բացվում է, որպես օգնություն այն մարդկանց, որոնք ունեն ինքնահաստատման խնդիրներ, ովքեր իրենց շատ ավելի լավ կզգան, երբ իմանան, որ իրենք մենակ չեն այդպիսին, ինչպիսին են: Միայն ես եմ, թե էլի մարդ կա, որ /հաջորդում է ինչ-որ մի բան, որ դուք մտածում եք, որ պետք է որ լինեն մարդիկ, որ նույն կերպ են լինում, զգում, մտածում, անում և այլն/ Եվ ստացած շնորհակալությունները կնշանակեն, որ տվյալ մարդը միակը չէ, որ այդպես է լինում, զգում, մտածում, անում և այլն: Իսկ երկար-բարակ չգրելու համար առաջարկում եմ "Միայն ես եմ, թե էլի մարդ կա որ" արտահայտությունը ամեն անգամ չգրվի, այլ միանգամից միտքը շարունակվի: Առաջինը ես կգրեմ

boooooooom
07.11.2012, 18:17
Ամեն անգամ մտնում եմ ակումբ հուսով, որ մի հետաքրքիր բան կկարդամ: Որպես կանոն նայում եմ Ֆորումի անդամների լուսանկարները, շնորհակալություն հայտնում, որ նրանք կան: մտածում եմ, թե ոնց կարելի է Ակումբն էլ ավելի հետաքրքրացնել, հանգում եմ այն եզրակացության, որ դժվար, թե իմ գրածն ինչ որ մեկին հետաքրքրի, տխուր դուրս եմ գալիս:

Շինարար
07.11.2012, 20:47
Ես էլ հաճախ որևէ թեմայում ոգևորված կիլոմետրուկեսանոց գրառում եմ անում, հետո մտածում եմ, որ մտքերիս խառըմառըության պատճառով մեկ ա դժվար կարդացող լինի կամ ասած ասողը ում ա հետաքրքիր, թե ես ինչ անկապություններ եմ մտածում էդ ամեն ինչի մասին ու տենց էլ չեմ հաստատում գրառումը, գրվում ու մնում ա օդում:

VisTolog
07.11.2012, 22:45
Ես Վիստուան եմ և ես արդեն 20 տարի է չեմ ծխում::D

boooooooom
07.11.2012, 23:08
Սափրվել չեմ սիրում, բացի այն ,որ ափսոսում եմ ժամանակը, որն օգտագործում եմ սափրվելու վրա, այն նաև ահավոր մռմռալի է: Միշտ մտածել եմ, որ կգա ժամանակ, որ դա ինձ համար սովորական կդառնա, բայց ոչ, չեն գալիս այդ երանելի ժամանակները: Ինչու գիտնականները մի դեղ չեն հայտնագործում, որ մարդը քիչ տանջվի :angry

VisTolog
08.11.2012, 14:05
Էլի մարդ կա՞, որ շաուրման ուտելուց մեկ էլ նկատումա որ անձեռոցիկը կիսվելա արդեն::sulel :))

CactuSoul
08.11.2012, 14:39
…մտածում ա՝ տեսնես Թորի Ամոսը վերջը Բարբադոս գնա՞ց…

Գիժ չեմ, "Me and a Gun" երգը լսեք, կհասկանաք:

Ամմէ
08.11.2012, 16:44
տեսնես նմանակս հիմա ինչ գործի ա :8

CactuSoul
08.11.2012, 18:39
…երբ ականջակալներով երաժշտություն լսելիս հանկարծ փռշտում ա, միանգամից մի ականջակալն ականջից հեռացնում ա, որ եթե հանկարծ կողքից մեկն ասի «առողջություն», լսի ու շնորհակալություն հայտնի, անքաղաքավարիի տպավորություն չթողնի :))

Lem
08.11.2012, 18:47
Մենակ ե՞ս եմ, որ զոմբիների մասին հերթական ֆիլմը նայելուց հետո դրսում մարդիկ աչքիս զոմբիներ են երեւում, հատկապես տգեղներն ու դանդաղ քայլողները:

Ձայնալար
08.11.2012, 20:58
…երբ ականջակալներով երաժշտություն լսելիս հանկարծ փռշտում ա, միանգամից մի ականջակալն ականջից հեռացնում ա, որ եթե հանկարծ կողքից մեկն ասի «առողջություն», լսի ու շնորհակալություն հայտնի, անքաղաքավարիի տպավորություն չթողնի :))

Ես առանց հանելու մի փոքր պաուզայից հետո ասում եմ շնորհակալություն :))

boooooooom
08.11.2012, 21:17
... ուզումա ակումբը վերակենդանանա, ու դեռ հույսը չի կորցրել :)

Վահե-91
08.11.2012, 21:22
... ուզումա ակումբը վերակենդանանա, ու դեռ հույսը չի կորցրել :)
ակումբ ահագին էլ մարդ ա մտնում օրվա մեջ, ուղղակի սաղի մոտ ոնց որ read only ատրիբուտը դրված լինի :angry

Rammstein
08.11.2012, 23:34
Էս ի՞նչ ա կատարվում, սաղ թեմաներում Ակումբի պասիվացումն ա ակտիվորեն քննարկվում: :D

Մոդերատորական. Բայց պետք չի օֆֆտոպել:

Ուլուանա
08.11.2012, 23:34
Անին ականջակալներ ասեց, հիշեցի. մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ականջակալներով իրեն հարմարավետ չի զգում ու էդ պատճառով դրանցով երաժշտություն չի լսում :))։

Freeman
09.11.2012, 21:07
Անին ականջակալներ ասեց, հիշեցի. մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ականջակալներով իրեն հարմարավետ չի զգում ու էդ պատճառով դրանցով երաժշտություն չի լսում :))։

Մենակ ես ե՞մ, որ եթե նույնիսկ երգ միացված չի, քայլելուց համարյա միշտ ականջակալներով ա :)

Աթեիստ
11.11.2012, 13:43
Մենակ ես ե՞մ զզվում Բրոսնանի Բոնդից ու սիրում Քրեյգի Բոնդին:

One_Way_Ticket
15.11.2012, 14:56
Գուգլի որոնման դաշտում աշխատում եմ հնարավորինս արագ տպել հարցումը, որ կեսից չբերի որոնման արդյունքները:

Smokie
22.11.2012, 11:07
Մենակ ես ե՞մ, որ տվյալ պահին երաժշտությունը կոմպով չեմ լսի, բայց ցածրացնել-բարձրացնելու համար կոմպի դինամիկի օգնությանը կդիմեմ ու կզարմանամ, որ բան չփոխվեց:D:))

Meme
22.11.2012, 12:12
Մենակ ես եմ, որ մշտապես պիտի ականջակալներով երգ լսեմ դրսում:love, քանի որ էդպես ավելի գեղեցիկա ամեն ինչ, ( կամ էլ իմ մոտա արդեն հիվանդություն դարձել:esim) և առանց որոնց կյանք չունեմ:oy...
իսկ եթե չեն լինում ականջակալներ ականջիս մարդկանց անիմաստ, կամ էլ ինձ անհետաքրքիր խոսակցությունները վրաս ազդում են:brrr....

Ruby Rue
23.11.2012, 00:43
Միայն ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ գիշերվա կեսին կարթնանա ամենաքաղցր քնից ՝ քացր բան ուտելու համար:D

StrangeLittleGirl
23.11.2012, 02:49
մենակ ե՞ս եմ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերները Me and a Gun-ը հիշում :))

One_Way_Ticket
23.11.2012, 03:10
Բուձիլնիկը պետք եղած ժամից կես ժամ շուտ եմ դնում, հետո երկու անգամ արթնանում եմ ու տասնհինգ րոպեով հետաձգում։ Ես դրանից յուրահատուկ հաճույք եմ ստանում։

Վահե-91
23.11.2012, 17:51
Բուձիլնիկը պետք եղած ժամից կես ժամ շուտ եմ դնում, հետո երկու անգամ արթնանում եմ ու տասնհինգ րոպեով հետաձգում։ Ես դրանից յուրահատուկ հաճույք եմ ստանում։
ես ութ րոպեով եմ երկարացնում :))

Ուլուանա
24.11.2012, 04:43
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որի Ակումբի փոստարկղը մշտապես լցված ա, ամեն անգամ նամակ ստանալիս ամբողջ փոստարկղը քչփորում, տակնուվրա ա անում, որ մի երկու ջնջելու ենթակա նամակ գտնի, ջնջի, տեղ ազատի, որ հաջորդ նամակն էլ նախորդի պես կես ճամփին չմնա։

Ամմէ
24.11.2012, 16:35
....,որ մտածում ա .« Հա ,բայց տենաս խի՞ չեն ջնջում էդ նամակները ,դրեք ու ջնջեք էլի ի՞նչ կա դրա մեջ»:think:D

Jarre
24.11.2012, 16:38
....,որ մտածում ա .« Հա ,բայց տենաս խի՞ չեն ջնջում էդ նամակները ,դրեք ու ջնջեք էլի ի՞նչ կա դրա մեջ»:think:D
էէէ, Ամմէ, հեշտ ա ասել....
Էտ նամակները երբեմն մի ամբողջ կյանք են :oy

Ամմէ
24.11.2012, 16:46
էէէ, Ամմէ, հեշտ ա ասել....
Էտ նամակները երբեմն մի ամբողջ կյանք են :oy

Հա՜ա, պարզ է ինչպես պղտոր ջուրը:8: :)

Rammstein
24.11.2012, 17:08
Մենակ ես ե՞մ, որ հենց նամակները լցվում են, ներբեռնում եմ համակարգչիս մեջ ու հանգիստ ամբողջը դատարկում եմ: :))

CactuSoul
24.11.2012, 17:15
էէէ, Ամմէ, հեշտ ա ասել....
Էտ նամակները երբեմն մի ամբողջ կյանք են :oy
Մենակ ես ե՞մ, որ գիտեմ, որ կարելի ա նամակները save անել, հետո հանգիստ խղճով ջնջել:D
Հնարավորություն կա պահելու իբրև XML, CSV կամ տեքստ:

Հ.Գ.
Փաստորեն մենակ ես չեմ, Ռամշն էլ գիտի:))

StrangeLittleGirl
24.11.2012, 17:36
մենակ ե՞ս եմ, որ բարբարոսաբար բոլոր նամակներս ջնջում եմ, որովհետև մեկ ա չեմ կարդալու:

Smokie
24.11.2012, 18:47
Հետաքրքիր ա մենակ իմ վրա ա՞ մի տեսակ բացասական ազդեցություն թողնում Մեֆի ավատարը:think Ճիշտ ա Ջոն Լենոնն ա, բայց չսիրեցի էդ նկարը՝ մռայլ ա, Լենոնի դեմքն էլ մի տեսակ... զոմբիական ա:pardon
Հա՛ ու մի բան էլ, ամեն անգամ Մեֆի գրառմանը հանդիպելուց, որ ավատարը տեսնում եմ, մոտս էնպիսի տպավորություն ա ստեղծվում, որ հենց Մեֆի դեմքն ա` հումոր անող գրառում, շատ մռայլ ու... անդուր դեմք:oy Ավատարը տեսնելով, ակումբցուց էլ եմ մի տեսակ բացասական ազդեցություն ստանում:

Все, հիմա ակումբը ինձ ատելու ա:)):D

Chuk
24.11.2012, 18:47
Մենակ ես եմ, որ գաղտնաբառը մուտքագրելու առաջին փորձից հետո որ տեսնում եմ սխալ ա, հիշում եմ, որ սխալ գաղտնաբառ եմ մուտքագրել, մուտքագրում եմ ճիշտը, նորից ասում ա սխալ ա, ու նոր հասկանում եմ, որ ոչ միայն սխալ գաղտնաբառ էի մուտքագրել, այլև օպերացիոն համակարգի լեզուն հայերեն դրած էի մուտքագրել...

Ամմէ
24.11.2012, 20:31
Հա՛ ու մի բան էլ, ամեն անգամ Մեֆի գրառմանը հանդիպելուց, որ ավատարը տեսնում եմ, մոտս էնպիսի տպավորություն ա ստեղծվում, որ հենց Մեֆի դեմքն ա:

Անկեղծ ,ինձ էլ է մեկ-մեկ թվում, որ Լենոնի նկարը՝ հենց իր նկարն է :D: Բայց ես քեզ հետ համաձայն չեմ, իրեն այդ ավատարը շատ ա սազում ու ես էլ շատ եմ սիրում այդ նկարը:

Ուլուանա
25.11.2012, 04:05
Մենակ ե՞ս եմ, որ կոնկրետ մարդկանցից ինչ–որ գրառմանս համար շնորհակալություն կամ վարկանիշ ստանալուց հետո էդ գրառումս մի անգամ էլ եմ կարդում՝ փորձելով տվյալ մարդու/մարդկանց տեսանկյունից նայել գրածիս :D։

Դավիթ
25.11.2012, 04:23
Մենակ ե՞ս եմ, որ գաղտնաբառս մոռանալու պատճառով և ալարելով` նորը ստեղծել, մոտ մեկ տարի ուղղակի կարդացել եմ գրառումները ակումբում:

Jarre
25.11.2012, 04:45
Մենակ ես ե՞մ, որ հենց նամակները լցվում են, ներբեռնում եմ համակարգչիս մեջ ու հանգիստ ամբողջը դատարկում եմ: :))

Մենակ ես ե՞մ, որ գիտեմ, որ կարելի ա նամակները save անել, հետո հանգիստ խղճով ջնջել:D
Հնարավորություն կա պահելու իբրև XML, CSV կամ տեքստ:

Հ.Գ.
Փաստորեն մենակ ես չեմ, Ռամշն էլ գիտի:))

մենակ ե՞ս եմ, որ բարբարոսաբար բոլոր նամակներս ջնջում եմ, որովհետև մեկ ա չեմ կարդալու:

Ձեռ առեք, ձեռ առեք :beee :D

Մենակ Ուլուանան ու Jarre-ն են էնքան ռոմանտիկ, որ Ակումբի նամակները ուզում են կարդան հենց ֆորումի տեսքով՝ սմայլիկները, մեջբերումները և այլնը պահպանված ու ոչ թե չոր որպես տեքստ։ Չէ որ դա մի հսկայական արվեստ ա՝ որտեղ սմայլիկ դնել, որը դնել, որ բառերը բոլդացնել և այլն։

ՀԳ՝ փլիզ, մենակ չասեք որ հնարավոր ա էտ ամեն ինչը պահպանելով ներբեռնել կոմպ։ Եթե անգամ հնարավոր ա ինձ PM գրեք խայտառակ չլինեմ ստեղ :D

Smokie
25.11.2012, 10:48
Մենակ ես ե՞մ, որ գիտեմ, որ կարելի ա նամակները save անել, հետո հանգիստ խղճով ջնջել:D
Հնարավորություն կա պահելու իբրև XML, CSV կամ տեքստ:

Հ.Գ.
Փաստորեն մենակ ես չեմ, Ռամշն էլ գիտի:))

Բա ե՞ս:D Ախր ինքդ էիր ինձ ասել մի տարի առաջ:))

Jarre ջան, միանում եմ քեզ ու Ուլուանային:)) save արած նամակները ահավոր ջանջալ են,:D (բահց դե էլի չեղածից լավ ա: )

Rammstein
25.11.2012, 13:30
Jarre ջան, բա ամբողջ էֆեկտը հենց էն ա, որ տենց կարդալուց մտքումս BB կոդերը փոխարինում եմ համապատասխան ֆորմատավորումով, իսկ սմայլիկների կոդերը` իրենց սմայլիկներով: :)) Ասենք` տեսնում եմ գրված ա «:think», մտքումս դա փոխարինում եմ http://www.akumb.am/images/smilies/smile_083.gif նկարով կամ իրա արտահայտած էմոցիայով: Չեմ ասում` ուղեղս vBulletin-ի պես արագ ա փոխարինում, բայց յոլա տանում ա: :D

One_Way_Ticket
25.11.2012, 14:48
Մենակ ես ե՞մ, որ էնքան հազվադեպ եմ նամակ ստանում, որ Inbox-ս դեռ չի լցվել :))

Ուլուանա
27.11.2012, 19:03
Մենակ ե՞ս եմ ամեն անգամ էն «Ու՞ր գնալ Հայաստանից» թեման «Նոր գրառումներում» տեսնելիս վատանում :(։

Meme
27.11.2012, 20:24
Մենակ ե՞ս եմ, որ համակարգչի մոտ նստելիս միիիշտ պետքա երաժշտություն միացնեմ:love

Լեո
27.11.2012, 20:32
Մենակ ե՞ս եմ, որ «Օրագրեր» բաժնի վերնագրերը կարդալուց աչքերս սենց են լինում :{

Շինարար
27.11.2012, 20:42
Մենակ ե՞ս եմ, որ մտածում ա, թե ուր գնա Հայաստանից:

Dayana
28.11.2012, 02:57
Մենակ ե՞ս եմ, որ մտածում ա, թե ուր գնա Հայաստանից:
Հեչ մի նեղվի, հենց գնաս, կսկսես մտածել, թե մենակ դու՞ ես, որ ուզում ես հետ գնալ Հայաստան: :)

Շինարար
28.11.2012, 03:15
Հեչ մի նեղվի, հենց գնաս, կսկսես մտածել, թե մենակ դու՞ ես, որ ուզում ես հետ գնալ Հայաստան: :)

Գիտեմ, փորձած ունեմ, բայց շատ ժամանակ ա անցել, ուզում եմ հիշողությունս թարմացնեմ:)

Ruby Rue
04.12.2012, 00:01
Միայն ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ ինչքան տրամադրությունը ցածր ա լինում, էնքան ավելի շատ ա ծիծաղում :D

kivera
04.12.2012, 00:16
Տեսնես միայն ե՞ս եմ, որ լոգինը գրելուց հետո թաբ չի անում, ու լոգինի հետ միշտ գաղտնաբառն երևումա :)

Ամմէ
05.12.2012, 17:56
.... իր գաղտնաբառը չգիտի:oy (ահավոր հետաքրքիր է)

Մինա
12.12.2012, 18:16
Մենակ ե՞ս եմ,որ անընդհատ մի 15 տարով տարիքս մոռանում եմ (լուրջ)::think

Վոլտերա
12.12.2012, 21:50
Մի քանի ամիս առաջ ակումբում ուզում էի գրանցվել՝ չստացվեց, երևի ինչ-որ բան նորմալ չէի անում: Դրանից հետո աչքով աչք չունեի:angry Բայց էս քանի օրը նորից որոշեցի գրանցվել: էս անգամ չգիտեմ ինչի ստացվեց գրանցվելս, ու հիմա ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում:D Ամբողջ օրը ակումբում եմ:love

ARMbrain
17.12.2012, 01:15
Միայն եսեմ որ օրը 50 անգամից ավել ակումբը բացում փագում եմ՞

Շինարար
17.12.2012, 01:24
Մենակ ե՞ս եմ, որ ինչ-որ մեկին տելեվիզոր են գցում հատուկ վրեն ղժժալու նպատակով, ծիծաղս չի գալիս, լացկան լինեի, լացս կգար: Լավ, ասենք` ինքը չի հասկանում, հետո՞, վրան ծիծաղեցինք, ջան` էս ինչ վերջն ենք մե՞նք, որ էս պահին մեր վրա չեն ղժժում, թե՞ ոնց:

Գալաթեա
17.12.2012, 01:29

Չէ Շին ջան, մենակ չես, իմ ծիծաղն էլ չի գալիս, հեչ:
Նույն պատճառով ատում եմ թաքնված տեսախցիկ գաղափարը:

StrangeLittleGirl
17.12.2012, 02:10
Մենակ ե՞ս եմ, որ ինչ-որ մեկին տելեվիզոր են գցում հատուկ վրեն ղժժալու նպատակով, ծիծաղս չի գալիս, լացկան լինեի, լացս կգար: Լավ, ասենք` ինքը չի հասկանում, հետո՞, վրան ծիծաղեցինք, ջան` էս ինչ վերջն ենք մե՞նք, որ էս պահին մեր վրա չեն ղժժում, թե՞ ոնց:
Նոր ֆբ-ում մի հատ սենց ստատուս էի ուզում գրել: Ճիշտ ա՝ միշտ չի, որ չեմ ղժժում, բայց կոնկրետ էս դեպքը, որ էսօր տարածվել ա ֆբ-ում, հեչ ղժժալու չեմ համարում:

Smokie
26.12.2012, 11:47
Մենակ ես ե?մ, որ գրառումը կկարդամ, կասեմ "հետաքրքիր միտք էր: Նորություն էր ինձ համար": Հետո երբ ուզենամ շնորհակալության կոճակը սեղմել, կտեսնեմ, որ գրառման առաջին իսկ օրվանից լայքել եմ:o:pardon

Ակումբում դամավոյ կա?:think:D

Ուլուանա
26.12.2012, 18:21

Մենակ դու չես (http://www.akumb.am/showthread.php/54361-Անուկապատում?p=2361694&viewfull=1#post2361694) :))։

Վահե-91
29.12.2012, 12:29
մենակ ես էի սկզբում ներվայնանում, որ ակումբ մտնելուց անցուդարձի հոսքն էր բացվում :angry բայց հիմա, որ նորից ֆորումն ա բացվում, միանգամից անցուդարձի հոսքն եմ նայում :D

laro
29.12.2012, 13:15
Մենակ ե՞ս եմ մեկ-մեկ մենակ ծիծաղում էն պահերին, երբ ոչ ոք չի ծիծաղում: Օրինակ փողոցում, երբ լիքը մարդ կա, ծիծաղս գալիս ա...մի կերպ պահում եմ, բայց դե զգացվում ա իմ կարծիքով, ինձ ճմկթում եմ, կամ լեզուս եմ կծում :oy: Կամ էլ քնելուց առաջ, երբ մտուքմս օրս ամփոփում եմ, էտ օրվա մի ծիծաղալու դեպք եմ հիշում ու ծիծաղում, ու մաման երբ հարցնում ա, թե ինչ ա եղել, ես պատասխան չեմ ունենում :D Մեկ- մեկ էլ դասի ժամանակ ա էտպես ստացվում...
Ես մենա՞կ եմ .....
Չէ ոչ թե լիքը մարդ կա փողոցում դրա համար ա ծիծաղս գալիս, այլ ինչ-որ բան եմ հիշում...

Վահե-91
29.12.2012, 13:17
Ես մենա՞կ եմ .....
դե ո՞նց ասեմ :}

laro
29.12.2012, 13:25
դե ո՞նց ասեմ :}
Փաստորեն հա :(

Arsuel
29.12.2012, 22:23
Յուրաքանչյուր ՀԱՅ մարդ - մենակ ինքնա տենց :D

Նաիրուհի
17.01.2013, 00:09
... երբ մտնում է ոչ այնքան հաճախ թարմացվող որևէ թեմա, ասենք՝ ակումբցիներից մեկի օրագիրը, առնվազն մի տասն անգամ (մինչև հաջորդ էջին անցնելը) հասցնում է նյարդայնանալ վերջին էջի առաջին գրառումը տեսնելիս։ ։Ճ

StrangeLittleGirl
18.01.2013, 12:32
էլի մարդ կա՞, որ չի հասկանում, թե ինչու են ընկնող մարդկանց վիդեոներն ու նկարները զվարճալի համարվում :think

Վահե-91
18.01.2013, 12:46
էլի մարդ կա՞, որ չի հասկանում, թե ինչու են ընկնող մարդկանց վիդեոներն ու նկարները զվարճալի համարվում :think
մի տեսակ ներսից մի բան ուրախանում ա, որ էտ բանը քո հետ չի եղել :esim

Ամմէ
18.01.2013, 15:16
Մենակ ես եմ,թե էլի մարդ կա, որ էս 2 օր ա մեռնում ա անքնությունից: :(

Moonwalker
19.03.2013, 16:43
Չնայած գիտեմ, որ մենակ ես չեմ, բայց հարցնեմ՝ միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էս երաժշտության տակ պատրաստ ա միայնակ եգիպտական բուրգերը զրոյից կառուցել :}

http://www.youtube.com/watch?v=Dn4qjTVT4j8

Mephistopheles
19.03.2013, 23:10
Չնայած գիտեմ, որ մենակ ես չեմ, բայց հարցնեմ՝ միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էս երաժշտության տակ պատրաստ ա միայնակ եգիպտական բուրգերը զրոյից կառուցել :}

http://www.youtube.com/watch?v=Dn4qjTVT4j8

ես էլ… ես պատրաստ եմ նաև նախագծել, ոչ միայն կառուցել…

Այբ
19.03.2013, 23:28
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ facebooki, maili, ակումբի գաղտնաբառերը դնում է որևէ հեղինակի անուն, մահվան, ծննդյան, կամ էլ որևէ վեպի լույս տեսած թվական...

Mephistopheles
19.03.2013, 23:32
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ facebooki, maili, ակումբի գաղտնաբառերը դնում է որևէ հեղինակի անուն, մահվան, ծննդյան, կամ էլ որևէ վեպի լույս տեսած թվական...

հա... մենակ դու ես... հաստատ...

Նանո
20.03.2013, 00:13
Ինձ շատ հետաքրքիր ա, կա՞ էլի մարդ, որ մի հեղինակի ծննդյան տարեթիվ հիշելու համար կիրառում ա շատ յուրահատուկ մեթոդ՝ մամայի ծննդյան տարեթվից հանած հարևանի տղայի ծննդյան օրը, գումարած տատիկի շան տարիքը և վերջապես գումարած ընտանիքի անդամների թիվը ու նման շատ ու շատ թվեր::oy

Valentina
22.03.2013, 18:39
Մենակ ես ե՞մ, որ նաուշնիկները դնում եմ երգ լսեմ, մի քիչ հետո զգում եմ, որ ձայնը ցածր ա, բարձրացնում եմ:
Որ էտ էլ չի օգնում, նոր միացնում եմ կոմպին :D

ARMbrain
22.03.2013, 19:05
Մենակ ես ե՞մ, որ մտածում եմ ով ակումբում ավելի շատ «Շնորհակալություն» ունի ինքը «տիպա» :D

Նանո
22.03.2013, 22:40
Մենակ ես ե՞մ, որ նաուշնիկները դնում եմ երգ լսեմ, մի քիչ հետո զգում եմ, որ ձայնը ցածր ա, բարձրացնում եմ:
Որ էտ էլ չի օգնում, նոր միացնում եմ կոմպին :D

Որ էտ էլ չի օգնում առանց ականջակալի եմ լսում:), բոլորի գլուխը տանելով:

Ուլուանա
22.03.2013, 22:54
Մենակ ե՞ս եմ, որ Ակումբի մրցույթների թեմաներում հարցումը փակվելուց հետո էլ, մեկ ա, ամեն անգամ թեման մտնելիս կամ էջ փոխելիս նորից նայում եմ հարցման արդյունքները :}։

ivy
22.03.2013, 23:30
Մենակ ե՞ս եմ, որ Ակումբի մրցույթների թեմաներում հարցումը փակվելուց հետո էլ, մեկ ա, ամեն անգամ թեման մտնելիս կամ էջ փոխելիս նորից նայում եմ հարցման արդյունքները :}։

Ես էլ եմ նայում, բայց մենակ մրցույթներինը չէ, ցանկացած փակ հարցում...

Ruby Rue
27.03.2013, 22:11
Միայն ե՞ս եմ, որ երբեմն առանց որևէ պատճառի ծիծաղի նոպաներ եմ ունենում ու երկար ժամանակ չեմ կարողանում հանգստանալ::D

Mephistopheles
27.03.2013, 22:15
Միայն ե՞ս եմ, որ երբեմն առանց որևէ պատճառի ծիծաղի նոպաներ եմ ունենում ու երկար ժամանակ չեմ կարողանում հանգստանալ::D

էս ու՞ր եմ ընգել…

Meme
27.03.2013, 22:43
Միայն ես եմ, որ ջղաինանում եմ գովազդի ու լուրերի ձայնիից ու շա~տ ուժեղ:angry

Stranger_Friend
27.03.2013, 23:03
Միայն ե՞ս եմ, որ երբեմն առանց որևէ պատճառի ծիծաղի նոպաներ եմ ունենում ու երկար ժամանակ չեմ կարողանում հանգստանալ::D

Առանց պատճառի չէ, բայց հնարավոր է մի փոքր բան լինի կամ ես դեպք հիշեմ ու չկարողանամ ծիծաղս զսպել որտեղ էլ որ լինեմ:)).........

Ներսես_AM
31.03.2013, 04:52
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ «Մենակ հայերը» (http://www.akumb.am/showthread.php/661-%D5%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8) թեմայի վերնագիրը կարդալուց գլխի կափարիչը թռնում ա։ Արա բայց ինչ խեղճ են էդ հայերը, մենակ են մնացել։

«Մենակ»–ը «միայնակ»–ի հոմանիշ է, և ոչ երբեք «միայն»–ի։ :fool

Freeman
01.04.2013, 01:39
միայն ես ե՞մ, որ էսօրվա առաջին քառասուն րոպեյվա մեջ հասցրել ա երկու հոգու իրա հարսանիքին հրավիրի, դասախոսին համոզի,որ իրան ու մի հոգու դուրս են թողնում, մի քանի հոգու էլ հավատացնի, որ իրանց ընդհանուր ծանոթը ավտոյով շուռ ա եկել :))

Այբ
01.04.2013, 11:11
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ամեն տարի, երբ ապրիլի մեկն է գալիս, մոռանում է, որ ապրիլի մեկը կատակի օր է:D
Հիշում եմ մենակ էն ժամանակ, երբ որևէ մեկի հումորի «թակարդն» եմ ընկնում:D

Alphaone
01.04.2013, 11:42
Մենակ ես եմ, թե էլի մարդ/այլմոլորակային կա, որ մարսեցի է ???

Ուլուանա
01.04.2013, 16:22
Մենակ ես եմ, թե էլի մարդ/այլմոլորակային կա, որ մարսեցի է ???
Այլմոլորակային կա, բայց Մարսից չի :pardon։

Meme
01.04.2013, 19:25
Մենակ ես եմ , թե էլի մարդ կա, որ սիրումա լսել գարնան ծիծեռնակների ձայները:love

Նիկեա
01.04.2013, 19:34
Մենակ ես եմ , թե էլի մարդ կա, որ սիրումա լսել գարնան ծիծեռնակների ձայները:love
Ինչի մենակ ծիծեռնակների:Գարնան լռությունն անգամ հաճելի է լսել:

Նիկեա
01.04.2013, 19:37
Մենակ ես եմ թե էլի մարդ կա որ գիշերը ժամը երեքին զարթնում է,նստում պատուհանագոգին ու մինչև լուսաբաց նայու երկնքին::love

John
04.04.2013, 18:29
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ Ակումբ մտնելուց կտտացնում է այ ստեղ
55502
գրում է անունը, հետո tab-ի օգնությամբ տեղափոխվում է գաղտնաբառի դաշտ, գրում է գաղտնաբառը, հետո Enter կոճակի օգնությամբ մուտք է գործում Ակումբ, մկնիկի սլաքը էդ ընթացքում բնականաբար անշարժ է մնում ու ստացվում է հետևյալ պատկերը`
55503
ու ստեղծվում է պատրանք, որ ունի նոր տեղեկացում... Ու ամեն անգամ տեսնելով, որ դա ընդամենը խաբկանք է` հիասթափություն է ապրում )))

Մի քիչ բարդ ներկայացրեցի երևի, բայց ում մոտ որ պատահում է նման դեպք` հաստատ կհասկանա ինչի մասին է խոսքը ;)

Այբ
08.04.2013, 12:46
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ատում է սերիալները ու դրանց պատճառով համարյա հեռուստացույց չի նայում...:D

CactuSoul
08.04.2013, 14:05
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ երբ էս թեմայի (http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80) վերնագիրը կիսատ ա երևում, կարդում եմ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր զռթուզիբիլ»։ :D

Այբ
13.04.2013, 12:12
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տան հեռախոսին զանգ ա գալիս, ահավոր ջղայնանում է:angry

ARMbrain
26.04.2013, 20:37
Միայն ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ առանց երգ լսելու չի կարողանում համակարգչի դիմացը նստի :ckck

Լեդի Վարդ
26.04.2013, 20:44
Միայն ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ ատում ա նենց մարդկանց ովքեր իրանց գովելով ման են գալիս

ARMbrain
29.04.2013, 22:38
Միայն ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ Սերժ Թանկյանի Sky Is Over (http://www.youtube.com/watch?v=GY9kQcWLvEM) երգը շաաաաատա սիրում :love

Meme
30.04.2013, 22:40
մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ առավոտյան ինչքան էլ դժվար արթնանա աշխատանքի գնալիս մեկա էնքաան մեծ հավեսով ու ժպիտովա գնում:love

Meme
01.05.2013, 23:07
ՄԵնակ ես եմ, թե էլի մարդ կա, որ հենց հասնումա ՀՀ հրապարակ պիտի ժամը ուղղի:hands

հ.գ էս մեկը նոր եմ հիշել, համ էլ էսօր արել եմ

մարիօ
01.05.2013, 23:19
մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հազար ու մի գործ ունի, բայց ֆեյսբուքից ու ակումբից չի կարողանում կտրվի :think

Լեդի Վարդ
02.05.2013, 18:50
:cryՄենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ Նիկեաին գցել ա անտեսվածների ցուցակը ու հիմա նստած լաց ա լինում:cry

Mephistopheles
03.05.2013, 01:45
:cryՄենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ Նիկեաին գցել ա անտեսվածների ցուցակը ու հիմա նստած լաց ա լինում:cry

ես էլ տենց արել... Նիկեային քցել եմ անտեսվածների ցուցակը ու հիմա նստած լացում եմ... մղկտում եմ… հեկեկում եմ…

Valentina
06.05.2013, 23:14
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ ռուսերենով ինչ որ բան գրելու համար գուգլով լատինատառ որոնում ա կատարում, որից հետո ռուսատառ արտահայտությունը copy անում:

Այբ
07.05.2013, 18:47
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ կարմիր գույնը չի սիրում:

ARMbrain
07.05.2013, 19:00
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատա սիրում շոկոլադ ուտել :love

ARMbrain
07.05.2013, 19:03
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատա սիրում շոկոլադ ուտել :love
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ «Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ» նախադասությունը պատճենումա, հետո տեղադրում տեքստի դաշտում և շարունակումա նախադասությունը::D

CactuSoul
07.05.2013, 20:46
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատա սիրում շոկոլադ ուտել :love
Մենակ ես ե՞մ, որ շոկոլադ ասելով առաջին հերթին 99%-անոցն ա մտքիս գալիս :nyam :love

One_Way_Ticket
08.05.2013, 02:42
Command line-ում (կարևոր չէ Windows թե Linux) նոր հրաման գրելուց առաջ Enter-ը սեղմում պահում եմ, մի 10-20 դատարկ տող թողնում:

Հայկօ
08.05.2013, 02:58
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ էս թեման տեսնում ա, ջղայնանում ա ու ուզում ա մտնի գրի «Հա՜, հա՜, ախպեր, մենակ դու ես, մեեեեեե՜նակ դու, ուրիշ տենց մարդ չկա՜, չկա՜, չի էլ կարող լինել, դու եզակի ես, անկրկնելի ես, ի՜նչ յոթ միլիարդ, ի՜նչ ծակ մեշոկ, դու իզբռաննի ես, ընգեր, Նեո ես դու, էս քո անզուգական ճակատագիրն ա, դու ես, մենակ դու», բայց համեստություն ա անում, չի գրում :)):

Հա, երևի մենակ ես եմ :)):

http://i.imgur.com/LJXpF9j.jpg

Այբ
08.05.2013, 15:33
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ հայկական շոու-բիզնեսի «աստղերից» նյարդայնանում է:

Լեդի Վարդ
08.05.2013, 15:38
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ հայկական շոու-բիզնեսի «աստղերից» նյարդայնանում է:

Ես էլ
Մենակ ես եմ թե էլի մարդ կա, որ կարդաց Հայկոյի գրածը ու մտածեց «Էս տղեն ի՞նչ ա ուզում էս թեմայից»:

Մինա
10.05.2013, 18:40
Զինվորի հայրն էին ցույց տալիս առավոտյան:Երևի պատերազմի մասին շատ քիչ ֆիլմերից է,որ ինձ դուր է գալիս:Ճիշտ է,նայում եմ,հուզվում,բայց տեսնես միայն ե՞ս եմ նախանձից ճաքում ամեն անգամ,որ էդ վրացու տեղը հայ չի խաղում:Նամանավանդ վրացերեն խոսալուց,ո՜նց կուզեի ,որ հայերեն խոսեր:Էս ինչ չուզող,նախանձ ազգ դուրս եկանք բայց::acute

Այբ
10.05.2013, 22:22
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որի համար իր մականունը դարձել է սեփական անվան նման հարազատ:love

Մարկուս
10.05.2013, 22:40
Մենակ ե՞ս եմ ստեղ կատու :'

Two-Face
10.05.2013, 22:45
Մենակ ե՞ս եմ ստեղ կատու :'

Սկսվե՛լ ա: Էսօր կատուները ինտերնետ են մտնում, վաղը արդեն աշխարհը կգրավեն: :aaa

http://i.imgur.com/c0JSgVr.jpg

Մարկուս
10.05.2013, 22:52
Սկսվե՛լ ա: Էսօր կատուները ինտերնետ են մտնում, վաղը արդեն աշխարհը կգրավեն: :aaa

http://i.imgur.com/c0JSgVr.jpg Մյաու՜ :roll

Smokie
12.05.2013, 15:18
Մենակ ե՞ս եմ ստեղ կատու :'

Կատուն չգիտեմ, բայց էստեղ նորեկներ կան, որոնք նույնպես մարդ չեն՝ կան վհուկներ, այլմոլորակայիններ... էդպես:))

impression
12.05.2013, 16:30
հաստատ մենակ ես եմ...
մամային ասեցի՝ մամ, էս էրեխու լացը լսում ե՞ս
ասեց չէ, մենակ դու ես լսում
հետո ասեցի պապ, էս տարօրինակ փսփսոցները լսում ե՞ս
պապան ասեց՝ չէ, մենակ դու ես լսում

հիմա ուզում եմ հասկանամ՝ ջհանդամ թե չեք լսում էրեխու լացն ու տարօրինակ փսփսոցները
բայց գոնե էլի մարդ կա՞, թե՞ մենակ ես եմ լսում, մենակ ես ե՞մ լսում, մենակ ե՞ս, հա՞ :crazy

Վահե-91
12.05.2013, 17:10
բայց գոնե էլի մարդ կա՞, թե՞ մենակ ես եմ լսում, մենակ ես ե՞մ լսում, մենակ ե՞ս, հա՞ :crazy
չէ :crazy

Մարկուս
12.05.2013, 17:33
Կատուն չգիտեմ, բայց էստեղ նորեկներ կան, որոնք նույնպես մարդ չեն՝ կան վհուկներ, այլմոլորակայիններ... էդպես:))

Փաստորեն մենակ ես եմ :blin

Լեդի Վարդ
12.05.2013, 17:38
Մենակ ես եմ ստեղ նորեկ ու 15 տարեկան:

Այբ
15.05.2013, 15:25
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ շներին շատ է սիրում, բայց միաժամանակ ահավոր վախենում է:

erexa
16.05.2013, 02:23
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ պաղպաղակ ուտելիս, կամ սառը ջուր, հյութ խմելիս փչում ա, որ (պաղպաղակը կամ հյութը) սառի: :))

Smokie
16.05.2013, 17:16
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ պաղպաղակ ուտելիս, կամ սառը ջուր, հյութ խմելիս փչում ա, որ (պաղպաղակը կամ հյութը) սառի: :))

Պուճուր ժամանակ, երբ ծարավ էի լինում, ջուր խմելուց առաջ ասում էի «ոչ մեկ էսքան համով բան չի խմել»:)) Իսկ երբ ծարավ չէի լինում, զարմանում էի, որ չեմ ուզում խմել էդ համով բանը:D

CactuSoul
17.05.2013, 03:05
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ համակարգչում ժամանակավոր, տեստային ինչ-որ ֆայլ, թղթապանակ կամ ուրիշ օբյեկտ սարքելիս default անունները դնում է՝
blin
blinchik
bublik
blinchik bublikyan
grtnak zrtikyan
gndlik_boqonik
zrtik
zibilik
boqon

ու տենց բաներ:

Էսօր էլ, օրինակ, մի նոր բառ ավելացավ չգիտես որտեղից՝ hemoglobin :D

Այբ
17.05.2013, 16:21
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ որոշ ակումբցիների սկզբից աղջկա, կամ տղայի տեղ է դրել, իսկ հետո պարզվել է, որ սխալվել է:D

Մինա
17.05.2013, 20:48
հաստատ մենակ ես եմ...
մամային ասեցի՝ մամ, էս էրեխու լացը լսում ե՞ս
ասեց չէ, մենակ դու ես լսում
հետո ասեցի պապ, էս տարօրինակ փսփսոցները լսում ե՞ս
պապան ասեց՝ չէ, մենակ դու ես լսում

հիմա ուզում եմ հասկանամ՝ ջհանդամ թե չեք լսում էրեխու լացն ու տարօրինակ փսփսոցները
բայց գոնե էլի մարդ կա՞, թե՞ մենակ ես եմ լսում, մենակ ես ե՞մ լսում, մենակ ե՞ս, հա՞ :crazy

Վա՜յ ,Լիլ,գիտե՞ս քանի անգամ եմ կարդացել էս գրառումդ:Ամեն կարդալուցս էլ ուշքս գնալով քեզ եմ պատկերացնում :
Էլի մարդ կա՞, թե՞ մենակ ես եմ,որ լսում եմ քեզ էդ ասելուց,մենակ ես ե՞մ քեզ լսում, մենակ ես ե՞մ լսում, մենակ ե՞ս, հա՞ :D

Լեդի Վարդ
17.05.2013, 21:00
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ որոշ ակումբցիների սկզբից աղջկա, կամ տղայի տեղ է դրել, իսկ հետո պարզվել է, որ սխալվել է:D

Դու հաստատ մենակ չես ես էլ գիտեի թե keyboard-ը աղջիկ ա
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ իմացել ա թե keyboard-ը աղջիկ ա:D

Freeman
17.05.2013, 21:05
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ համակարգչում ժամանակավոր, տեստային ինչ-որ ֆայլ, թղթապանակ կամ ուրիշ օբյեկտ սարքելիս default անունները դնում է՝
blin
blinchik
bublik
blinchik bublikyan
grtnak zrtikyan
gndlik_boqonik
zrtik
zibilik
boqon

ու տենց բաներ:

Էսօր էլ, օրինակ, մի նոր բառ ավելացավ չգիտես որտեղից՝ hemoglobin :D

ես համալսարանի կոմպերի վրա zibil,
zibil 2,
zibil d,
zibil epic edition ունեմ )
իսկ իմ կոմպում haemoglobin-ն ու օտտոռինոլարինգոլոգիան լուրջ թղթապանակներ են:

Smokie
17.05.2013, 23:43
Աաա, նոր հիշեցի::hands Ես էլ եմ տենց բաներ արել ու հիմա էլ կանեի, եթե տենց առանձնահատուկ folder ունենայի:)) Լրիվ անկապ անուններ էի հորինում:

Isladeyus
Maf
է'դպես

Հա', նկարներ էլ էի սարքում, պահում My documents-ում, որոնց անունները էսպիսինն էին

Banduraci
Cickaradzi
Esimaci
Homeraci
Himaraci
Hungaraci
Nordaraci
Orestaci
Samaraci

Էդ սաղ նկարները «Aciner» folder-ում են:))

Հա՛, մի անգամ էլ desctop-իս նկարը print screen էի արել, ու էդ թազա նկարը դրել desctop-իս, /մինչեւ հիմա էլ էդ նույն բանն եմ անում::D/ Մեկ էլ մի օր վեր կենամ, ի՞նչ տեսնեմ...:lol

http://s018.radikal.ru/i506/1305/3a/a716cf373e28.jpg

Դու մի ասա, պապան folder էր տեղափոխել էր ու դրա «ստվերը» տեսնելով՝ պատասխան կատակը դրել:D Դրանից հետո սկսեցի սենց անել:))

Homeraci1
http://s020.radikal.ru/i719/1305/64/8508b79fc22f.jpg
Homeraci2
http://s020.radikal.ru/i700/1305/b7/67db7f8b21dd.jpg
Homeraci3
http://s017.radikal.ru/i411/1305/f7/d0e4671dd8c4.jpg

Rammstein
18.05.2013, 18:52
Մենակ ես ե՞մ, որ ֆեյսբուքում ընկերներիս մեջ ինչ-որ մեկին եմ տեսնում, տեղը չեմ բերում, թե ով ա, մտնում եմ Ակումբի էջը, էն անունների ցուցակը բացում եմ, մեջը որոնում եմ: :))

Վահե-91
18.05.2013, 18:58
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ համակարգչում ժամանակավոր, տեստային ինչ-որ ֆայլ, թղթապանակ կամ ուրիշ օբյեկտ սարքելիս default անունները դնում է՝
blin
blinchik
bublik
blinchik bublikyan
grtnak zrtikyan
gndlik_boqonik
zrtik
zibilik
boqon

ու տենց բաներ:

Էսօր էլ, օրինակ, մի նոր բառ ավելացավ չգիտես որտեղից՝ hemoglobin :D
հա, բայց իմերը սենց են :))՝
a
aaa
aaaaaa
aaaaaaa
aaaaaaaa
aaaaaaaaaaa

enna
18.05.2013, 21:21
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ իր ծննդյան օրը բարեկամները գալիս են,ինքը դուրսա գալիս տնից:

ARMbrain
18.05.2013, 21:33
հա, բայց իմերը սենց են :))՝
a
aaa
aaaaaa
aaaaaaa
aaaaaaaa
aaaaaaaaaaa
Իսկ իմ մոտ մի քիչ ուրիշա՝ ինչքան բան կա հավաքում եմ էկրանին, հետ որ էկրանիս վրա տեղ չի լինում՝ պատրաստում եմ մի հատ Desktop անունով պապկա ու մեջը լցնում, ու ամեն անգամ ըսենց, հիմա 5 հատ Desktop անունով պապկա ունեմ :D Desktop 1, Desktop 2, Desktop 3, Desktop 4, Desktop 5:D

Two-Face
19.05.2013, 00:06
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ կոմպից պոկվում ու գնում ա խոհանոց, որ հաց սարքի, բայց մոռանում ա թե ինչի ա եկել: Հետո նոր գալիս ա հետ, նստում կոմպի մոտ ու նոր հիշում: :D

Այբ
19.05.2013, 20:22
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ երեկվանից Անդրեի շուրալալան հիշում ու ծիծաղում է:D

մարիօ
19.05.2013, 21:04
Մենակ ես եմ վախենո՞ւմ երթուղայինների վարորդներից… :B

Այբ
20.05.2013, 12:49
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ այլևս չի ուզում էս երկրում ապրի:

Այբ
20.05.2013, 16:58
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, ում եվրատեսիլյան քննարկումները ավելի շատ է հետաքրքրում, քան բուն մրցույթը:

Ուլուանա
20.05.2013, 22:19
Իսկ մենակ ե՞ս եմ, որին ո՛չ Եվրատեսիլն ա ընդհանրապես հետաքրքրում, ո՛չ էլ դրա մասին քննարկումները :oy։ Ինչքան փորձում եմ մեջս հետաքրքրություն առաջացնել Եվրատեսիլի նկատմամբ, ոչ մի կերպ չի հաջողվում...

Այբ
20.05.2013, 23:17
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ էդպես էլ չի կարողանում բարձրակրունկների վրա քայլել:8

Այբ
21.05.2013, 20:54
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ միշտ ուզում է որևէ ակումբցու մասին գրել, բայց էդ սիրված ակումբցիների ցանկը այնքան շատ է, որ չի կողմնորոշվում, թե առաջինը ու՞մ մասին գրի: Ու դրա պատճառով մինչև հիմա դեռ ոչ մեկի մասին չի գրել:8

Meme
21.05.2013, 23:14
միայն ես եմ թե էլի մարդ կա, որ աշխատանքից գալիսա, հոգնած, որոշումա գոնե շատ քիչ մի ժամով քնել, կենտրոնանումա, դե էս փողոցի ձայների հետ պետք է կենտորանանալ, ու ամեն անգամ իմ քնելիս աղբամանը որոշում են հավաքել ու էդ ձայնըը...
փլիիի~զ.......:cry

Valentina
22.05.2013, 15:33
Բավական ժամանակ գիտեի թե "Գարնան 17 ակնթարթ"-ը 17 սերիա ա:
Հա, կիսատ եմ տեսել, փոքր տարիքում ու բան չեմ հիշում :oy

Ruby Rue
23.05.2013, 02:04
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ.
Վանդերմոնտի որոշիչն (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%B5%D0%BB%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C_%D0%92%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B5%D1%80%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B4%D0%B0) իր համար Վոլդեմորտի (http://en.wikipedia.org/wiki/Lord_Voldemort) որոշիչ է, իսկ Վան դեր Վաալսի հավասարումը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%80%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%92%D0%B0%D0%BD-%D0%B4%D0%B5%D1%80-%D0%92%D0%B0%D0%B0%D0%BB%D1%8C%D1%81%D0%B0)՝ ԳրինդեՎաալդի (http://ru.harrypotter.wikia.com/wiki/%D0%93%D0%B5%D0%BB%D0%BB%D0%B5%D1%80%D1%82_%D0%93%D1%80%D0%B8%D0%BD%D0%B4%D0%B5%D0%B2%D0%B0%D0%BB%D1%8C%D0%B4) հավասարում: (Գրողը տանի, մինչև հիմա Հարրիենց ազդեցության տակ եմ: :)))
Լիքը թղթեր ու տետրեր ունի, բայց սեղանի վրա կամ պատերին է սևագրում: Ու չի ալարում ամեն օր սեղանը ռախշայով ու սպիրտով լվանա, որ հաջորդ օրը նորից օգտագործի:
Ամբողջ ցերեկը քնում է, հետո գիշերն արթնանում ու հարձակում գործում սառնարանի վրա::nyam
Ու սենց շարունակ...

John
23.05.2013, 18:02
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատ էր լսել «դարչնագույն» գույնի մասին, բայց չգիտեր, թե ինչ է դարչինը ու էս նկարը տեսնելով քիչ թե շատ պատկերացում կազմեց դրա մասին, կամ հիշեց, որ տեսել է, օգտագործել է թեյ խմելիս :D
55684

Վահե-91
23.05.2013, 21:10
Մենակ ե՞ս եմ աղջիկներին կատակով ասում՝ հեսա կտամ կծեփռտվես պատերին :esim :}

Լեդի Վարդ
23.05.2013, 21:45
Մենակ ե՞ս եմ աղջիկներին կատակով ասում՝ հեսա կտամ կծեփռտվես պատերին :esim :}

Մենակ ե՞ս եմ տղաներին ասում ՝ընենց չանես գլուխդ մխեմ պատին:P

enna
27.05.2013, 15:00
մենակ ե՞Ս եմ ,որ Stranger_Friend-ին ու StrangeLittleGirl-ին խառնում եմ::8

Stranger_Friend
27.05.2013, 21:51
մենակ ե՞Ս եմ ,որ Stranger_Friend-ին ու StrangeLittleGirl-ին խառնում եմ::8

Մենակ մականունները չէ՞ :D

Բայց մականունի նշանակությամբ էլ ահագին տարբերվում են: Մի ալարեք, կարդացե՛ք :)

Այբ
28.05.2013, 23:31
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հիմա նախաքննական դեպրեսիայի մեջ է:D

John
30.05.2013, 21:30
... որ սադո-մազոն չգիտի ինչ ա, բայց մտածում ա, որ Սոդոմ-Գոմորի հետ կապված ինչ-որ բան կլնի հաստատ :D

Նաիրուհի
30.05.2013, 21:37
... մեկ-մեկ սևեռվում է որևէ ակումբցու վրա ու սկսում հետազոտել վերջինիս ակումբային ուղին՝ ստեղծած թեմաները, իրեն հետաքրքրող թեմաներում այդ ակումբցու գրառումները, տարբեր հարցերում նախասիրությունները, սիրելի երաժշտությունը, ժամանակի ընթացքում հայացքների փոփոխությունները...
Մի խոսքով՝ հանգամանորեն ուսումնասիրում է։ :oy
Հ.Գ. Տնաշենն ինչքան էլ գրել է ու ի՜նչ էլ հավես բաներ է գրել... :love

Հ.Հ.Գ. Բայց ո՜նց եմ վախենում, որ մեկն էլ կարող է մի օր որոշի իմ գրառումները փորփրել։

CactuSoul
31.05.2013, 01:33
Մենակ ես ե՞մ հաճախ «ա» ու «ե» տառերը տպելուց խառնում: Հատկապես երբ հոգնած եմ լինում: Արդեն քանի տարի ա չեմ կարողանում ո՛չ էդ սովորությունը վերացնել, ո՛չ էլ գոնե պատճառը հասկանալ :angry:cry2

Հ.Գ.
Ասենք՝ «ա»-ն ու «է»-ն խառնեի, էլի մի կերպ կհասկանայի :))

Mephistopheles
31.05.2013, 07:47

Բյուրը կիմանա, հոգեբան ա… բայց էտի շատ լուրջ պրոբլեմ ա… ես հլա տենց մարդ չգիտեմ…

CactuSoul
31.05.2013, 14:13
Բյուրը կիմանա, հոգեբան ա… բայց էտի շատ լուրջ պրոբլեմ ա… ես հլա տենց մարդ չգիտեմ…
ինձ թվում ա՝ արդեն գիտես :sulel

Ներսես_AM
31.05.2013, 16:54
Բյուրը կիմանա, հոգեբան ա… բայց էտի շատ լուրջ պրոբլեմ ա… ես հլա տենց մարդ չգիտեմ…

Հեսա Բյուրը կգա քեզ հոգեբան ցույց կտա: :P

StrangeLittleGirl
31.05.2013, 16:58
Հեսա Բյուրը կգա քեզ հոգեբան ցույց կտա: :P
Արդեն ցույց տվել ա բացասական վարկանիշի տեսքով :))

Ուլուանա
31.05.2013, 17:55
Մենակ ե՞ս եմ, որ տանել չեմ կարողանում Դիսնեյի լիքը մուլտեր, հատկապես Միկի մաուսով, Դոնալդ բադիկովները, Թոմն ու Ջերրին էլ վրադիր։ Հատկապես առաջին երկուսը (բայց ոչ միայն) մտավոր հետամնացության հետ եմ ասոցիացնում։ Իսկ ձայներից ահավոր ներվայնանում եմ։

Rammstein
31.05.2013, 18:45
Մենակ ես ե՞մ հաճախ «ա» ու «ե» տառերը տպելուց խառնում: Հատկապես երբ հոգնած եմ լինում: Արդեն քանի տարի ա չեմ կարողանում ո՛չ էդ սովորությունը վերացնել, ո՛չ էլ գոնե պատճառը հասկանալ :angry:cry2

Հ.Գ.
Ասենք՝ «ա»-ն ու «է»-ն խառնեի, էլի մի կերպ կհասկանայի :))

Ես էլ «ա»-ն ու «ո»-ն եմ տենց խառնում: Ընդ որում հիմնականում «ո»-ի փոխարեն «ա» եմ գրում, ոչ թե հակառակը:

Մենակ ե՞ս եմ, որ տանել չեմ կարողանում Դիսնեյի լիքը մուլտեր, հատկապես Միկի մաուսով, Դոնալդ բադիկովները, Թոմն ու Ջերրին էլ վրադիր։ Հատկապես առաջին երկուսը (բայց ոչ միայն) մտավոր հետամնացության հետ եմ ասոցիացնում։ Իսկ ձայներից ահավոր ներվայնանում եմ։

Ան, բայց Tom & Jerry-ն Դիսնեյինը չի: :)
Դիսնեյի շատ մուլտֆիլմեր, էդ թվում Միկի մաուսին ես էլ տանել չեմ կարողանում, բայց Tom & Jerry-ն իմ համար շեդեւրա, բայց մենակ սկզբինները` Ֆրեդ Քուիմբիի պրոդյուսերությամբ: Չակ Ջոնսից սկսած ապուշություն ա:

Նաիրուհի
31.05.2013, 18:47
Մենակ ե՞ս եմ, որ տանել չեմ կարողանում Դիսնեյի լիքը մուլտեր, հատկապես Միկի մաուսով, Դոնալդ բադիկովները, Թոմն ու Ջերրին էլ վրադիր։ Հատկապես առաջին երկուսը (բայց ոչ միայն) մտավոր հետամնացության հետ եմ ասոցիացնում։ Իսկ ձայներից ահավոր ներվայնանում եմ։

«Թոմին ու Ջերրիին» շա՜տ եմ սիրում, ձայներն էլ հետը, մյուսների հանդեպ անտարբեր եմ, մենակ Դոնալդի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նկարված քարոզչական մուլտերն եմ սիրում :))

Ruby Rue
31.05.2013, 19:05
Մենակ ե՞ս եմ, որ տանել չեմ կարողանում Դիսնեյի լիքը մուլտեր, հատկապես Միկի մաուսով, Դոնալդ բադիկովները, Թոմն ու Ջերրին էլ վրադիր։ Հատկապես առաջին երկուսը (բայց ոչ միայն) մտավոր հետամնացության հետ եմ ասոցիացնում։ Իսկ ձայներից ահավոր ներվայնանում եմ։

Միայն ես ե՞ս եմ, որ փոքրուց մինչև հիմա սովետական մուլտերով եմ տարված. Կառլսոնը :love, Վիննի Պուխը, էն չարաճճի կապիկների մուլտիկը ու թեկուզ հենց «Դե սպասիր»-ը...
Մի հատ էլ լեհական մուլտ կար, խլուրդի մասին, դա էլ շատ լավն էր...
Դիսնեյի մուլտերը փոքր ժամանակ շատ եմ նայել, բայց հիմա հատուկենտ բաներ են նայվում, իսկ ասենք Կառլսոնը ինչքան նայեմ, կնայվի: :)

ARMbrain
31.05.2013, 19:12
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա որ առավոտները գնում ա վազելու / կամ ցանկություն ունի գնալու: http://s10.rimg.info/c49b9ed1a8ff6a8ee348051a17feeb14.gif

Mephistopheles
31.05.2013, 20:36
Հեսա Բյուրը կգա քեզ հոգեբան ցույց կտա: :P

Ապեր, Բյուրը ինձ ամենաշատ բացասական վարկանիշ տված Ակումբցին ա… հույսով եմ մենակ ակումբում ա սենց ու պրոֆեսիոնալ կյանքում իրա հիվանդներին նույն մեթոդով՝ պատժելով չի բուժի…

Ներսես_AM
01.06.2013, 02:55
Ապեր, Բյուրը ինձ ամենաշատ բացասական վարկանիշ տված Ակումբցին ա… հույսով եմ մենակ ակումբում ա սենց ու պրոֆեսիոնալ կյանքում իրա հիվանդներին նույն մեթոդով՝ պատժելով չի բուժի…

Ոնց որ ասածս չես հասկացել։ Ասում եմ Բյուրը հոգեբան չի ։Ճ

Mephistopheles
01.06.2013, 14:29
Ոնց որ ասածս չես հասկացել։ Ասում եմ Բյուրը հոգեբան չի ։Ճ

Հասկացել եմ… իրա բացասական վարկանիշը քո գրառումից առաջ եմ տեսել…

Լեո
01.06.2013, 20:03
Մենակ ե՞ս եմ, որ տանել չեմ կարողացել սրանց ու հիմա էլ զզվում եմ սրանցով ստեղծված ֆեյսբուքյան կոմիքսներից :[ :{

http://gtavru.ru/images/foto_36927.jpg

Այբ
16.06.2013, 19:11
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մտնում է համացանց ու էջը մոռանում փակել և էդպես առանց փակելու գնում իր գործերով:8

Meme
17.06.2013, 22:23
Միայն ես եմ , թե էլի մարդ կա, որ երբ ինքնա համակարգչի մոտ, մոռանումա, որ երգեր ուներ ման գալու, բայց հենց ախպերնա նստում, հիշումա~:screloz

Smokie
19.06.2013, 14:55
Մենակ ես ե՞մ, որ կոմպով ամեն օր պարտադիր, անփոփոխ հաջորդականությամբ շարված 5 բան եմ բացում ու եթե մի փոքր խախտում եղավ հաջորդականության մեջ, կարող ա սաղ փակեմ, որ էլի բացեմ ճիշտ ձեւով:crazy

Diana99
19.06.2013, 14:59
Մենակ ես ե՞մ վախենում բլոճներից ::think

Այբ
26.06.2013, 11:07
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ լվացքի մեքենային տան «հարս» է անվանում::think

CactuSoul
26.06.2013, 12:38
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, ով երրորդ հարկի պատուհանից ներքև ընկած ու չկոտրված ապակե բաժակ ունի :))

Այբ
01.07.2013, 11:19
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ուզում է շատ վախենալու կինո նայել, բայց վախից չի նայում:D

ARMbrain
01.07.2013, 11:26
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ուզում է շատ վախենալու կինո նայել, բայց վախից չի նայում:D
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ուզում է շատ վախենալու կինո նայել, բայց մենակով կյանքում չի նայի :D

Վահե-91
01.07.2013, 11:34
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ գտնում ա, թե տենց վախենալու կինո չկա, որից ինքը իրոք կվախենա :esim

Վոլտերա
01.07.2013, 13:05
Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ վստահ ա, թե նենց վախենալու կինո չկա, որ ինքը նայած չլինի:o

ԱնԱիդա
02.07.2013, 00:43
մենակ ես եմ, թե? էլի մարդ կա որ վախենալու կինոներ չի նայում )))

Ուլուանա
02.07.2013, 05:05
Մենակ ե՞ս եմ, որ իմ բոլոր դասախոսներին անխտիր գուգլում եմ հնարավորինս մանրակրկիտ կերպով :))։

Այբ
02.07.2013, 18:26
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ֆուտբոլ նայելիս ուրախանում է, երբ կարմիր քարտ են տալիս, կամ էլ խաղի ժամանակ կռիվ-մռիվ է լինում::D

Այբ
06.07.2013, 13:29
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վարդավառին մարդկանց պատշգամբից է ջրում::D

Այբ
06.07.2013, 17:18
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մեկ-մեկ ալարում է երկար գրառում գրել և դրա պատճառով միտքը կիսատ է գրում::D

Այբ
09.07.2013, 21:57
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատ է ուզում Դիմակը նորից հայտնվի:D

VisTolog
10.07.2013, 09:21
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ֆուտբոլ նայելիս ուրախանում է, երբ կարմիր քարտ են տալիս, կամ էլ խաղի ժամանակ կռիվ-մռիվ է լինում::D

Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վարդավառին մարդկանց պատշգամբից է ջրում::D

Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մեկ-մեկ ալարում է երկար գրառում գրել և դրա պատճառով միտքը կիսատ է գրում::D

Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատ է ուզում Դիմակը նորից հայտնվի:D
Միայն ե՞ս եմ կարծում, որ էս սաղ միայն դու ես անում::D

Այբ
10.07.2013, 10:22
Միայն ե՞ս եմ կարծում, որ էս սաղ միայն դու ես անում::D

Միայն ե՞ս եմ կարծում, որ իմ գրառումները մեջբերելը տեղին չէր:

Stranger_Friend
10.07.2013, 15:22
Միայն ե՞ս եմ կարծում, որ էս սաղ միայն դու ես անում::D

Ես էլ եմ ֆուտբոլի կարմիր քարտերը նայում, վարդավառին պատշգամբից ջրում, կիսատ գրառումներ անում ու հետաքրքրվում Դիմակի խաղով: Այնպես որ կարծիքդ սխալ է՝ երկուսով :D

Հազիվ առիթ եղավ ասելու :))

Valentina
10.07.2013, 19:07
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա:

Նաիրուհի
11.07.2013, 10:16
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա:

Համարձակվում եմ կարծել, որ կա։

Stranger_Friend
11.07.2013, 14:40
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ անձնական օրագրերը քչփորելուց համակարգից դուրս է գալիս:
Օրագիրը (մի գրառումից ավել) կարդալուց այնպիսի տպավորություն է, թե ուրիշի անձնականի մեջ եմ մտել, անթույլատրելի տարածք: Համակարգից դուրս եմ գալիս, որ չբռնվեմ :D

Ուլուանա
15.07.2013, 21:46
Միայն ինձ մո՞տ ա սենց. երբ ահավոր, անտանելի շատ գործ ունեմ անելու, ու հասցնելու միակ հույսը տղայիս քնելու մի երկու ժամն ա, ինքը հենց էդ դեպքերում ՊԱՐՏԱԴԻՐ (բացառություններ չեմ հիշում) պիտի չքնի, աղիողորմ լացը դնի, ներվերս ուտի ու բացարձակապես չթողնի որևէ գործ անեմ, մինչդեռ սովորաբար ինքը շատ լավ ու հանգիստ քնում ա ցերեկները առնվազն երկու ժամ։ Բայց եթե ես ահավոր շատ գործ ունեմ էդ ժամերին, անհնար ա, որ ինքը քնի :angry։

Վահե-91
18.07.2013, 12:54
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ կարծում ա, որ էս (http://www.akumb.am/showthread.php/52884-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9%D5%B6-%D5%A7-%D5%B1%D5%A5%D5%A6-%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%BD%D5%A5%D5%BC%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB) թեմայում գրառումներ անողների 90 տոկոսը կամ alone ա կամ forever alone :cry

Այբ
19.07.2013, 12:26
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ խնջույքների և քեֆերի չի սիրում գնալ:

John
20.07.2013, 14:25
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մտածում է, որ Էս ինչ ես տալի!! 100 չի 200 ա! թեմայի վերնագիրը պետք է վերանայվի, թեկուզ այն պատճառով, որ հակասում է մեր ԱԿումբի` պահպանենք Հայ գիրն ու գրականությունը սկզբունքին: Էդ կետադրական նշանները ախր հեչ հայեցի չեն + 150 ա, 200 չի :)

StrangeLittleGirl
20.07.2013, 14:35

Բայց էդ թեման հինգ տարի առաջ ա բացվել, փաստորեն էն ժամանակ 200-ի շուխուռ էր:

Այբ
21.07.2013, 11:09
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ իր Էլեկտրոնային փոստը այնքան ուշ-ուշ է ստուգում, որ երբ անհրաժեշտությունը ստիպում է ստուգել, գաղտնաբառը չի հիշում:D

Այբ
23.07.2013, 12:21
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վախենում է մենակ վերելակից օգտվել:

Gayl
04.08.2013, 13:05
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա:
Էս ինչ ասել ասիր?:D

Freeman
04.08.2013, 13:19
Միայն ինձ մո՞տ ա սենց. երբ ահավոր, անտանելի շատ գործ ունեմ անելու, ու հասցնելու միակ հույսը տղայիս քնելու մի երկու ժամն ա, ինքը հենց էդ դեպքերում ՊԱՐՏԱԴԻՐ (բացառություններ չեմ հիշում) պիտի չքնի, աղիողորմ լացը դնի, ներվերս ուտի ու բացարձակապես չթողնի որևէ գործ անեմ, մինչդեռ սովորաբար ինքը շատ լավ ու հանգիստ քնում ա ցերեկները առնվազն երկու ժամ։ Բայց եթե ես ահավոր շատ գործ ունեմ էդ ժամերին, անհնար ա, որ ինքը քնի :angry։

Միայն ե՞ս զարմացա, թե Ուլուանայի երեխան ինչ բարձր ա լացում, որ Սմոքիին ու Նաիրուհուն էլ ա խանգարում :))

enna
04.08.2013, 13:20
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տարին կլոր զարմացածա:o

Այբ
08.08.2013, 10:30
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ չի հիշում, թե հեռուստացույց վերջին անգամ երբ է նայել::think

Այբ
10.08.2013, 11:09
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տանից դուրս է գալիս, մի քանի անգամ ստուգում է դռան փականը, բայց էլի երթուղայինում մտածում է՝ կարո՞ղ է դուռը չի փակվել::think

Լեդի Վարդ
10.08.2013, 13:08
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա,որ Այբի էս գրառումները սիրում ա;)

Նիկեա
10.08.2013, 13:13
Մենակ ես եմ,թե էլի մարդ կա որ բոլոր միջատներին ու բլոճիկներին շատ է սիրում::love

Լեո
10.08.2013, 14:09
Մենակ ես եմ,թե էլի մարդ կա որ բոլոր միջատներին ու բլոճիկներին շատ է սիրում::love

Դու մենակ չես, քեզ հետ է ողջ Չինաստանը...

Այբ
12.08.2013, 16:25
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մտածում է, թե ինքը Ձախորդ Փանոսի «ժառանգն» է:

Այբ
13.08.2013, 11:45
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ պաղպաղակը ձմռան է սիրում ուտել:

Նարե91
13.08.2013, 12:20
Միայն ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ մտնում ա ակումբ ու էլի չի կարում դուրս գա: :))

Այբ
13.08.2013, 17:06
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ձեռքի ժամացույց ունի, բայց երբ ժամն է պետք լինում նայել, հեռախոսին է նայում::D

boooooooom
14.08.2013, 12:40
Մի թամայից մի քանի գրառում կարդում եմ, հասկանում եմ, որ իմ խելքի բանը չի, որ մեջտեղից էլ "կիսվեմ" չեմ հասկանա ( նամանավանդ որ ծրագրավորողներն են իրանց կոդերով գրում). նենց եմ կոմպլեքսավորվում :( Մենակ ես եմ տե՞նց, թե էլի մարդ կա։

CactuSoul
14.08.2013, 14:28
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ պաղպաղակը ձմռան է սիրում ուտել:

Ես է՜լ ^_^
Ամռանը հարմար չի, ստիպված ես արագ-արագ հուպ տալ, որ չհասցնի հալվել, կաթկթել, իսկ ձմռանը կարող ես հանգիստ վայելել :)

enna
14.08.2013, 19:17
միայն ե՞ս եմ,թե՞ էլի մարդ կա ,որ գժվումա գրքի հոտի համար:

Նաիրուհի
14.08.2013, 22:46
միայն ե՞ս եմ,թե՞ էլի մարդ կա ,որ գժվումա գրքի հոտի համար:

Գժվե՞լ. ես տենց մեղմ չէի արտահայտվի :)

***

... էնքան է սիրում մութ տեղերով քայլել, որ միայն վտանգի շատ մեծ հավանականություն զգալու դեպքում է ինքն իրեն կամ կողքինին թույլ տալիս լույս վառել:

keyboard
16.08.2013, 19:08
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ Հիվանդացա՞ր, վույ աման, ակումբո՞վ (http://www.akumb.am/showthread.php/25149-%D5%80%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%81%D5%A1%D5%9E%D6%80-%D5%BE%D5%B8%D6%82%D5%B5-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%B8%D5%9E%D5%BE%D6%89/page3) թեմայի վերնագիրը կարդալուց մտքով ինչ ասես չի անցնում…:D

StrangeLittleGirl
16.08.2013, 19:26
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էս թեման մտնում ա, երբ ակումբում ուրիշ կարդալու բան չի լինում :))

enna
16.08.2013, 23:27
միայն ե՞ս եմ,թե՞ էլի մարդ կա,որ գժվումա գիշերը իրան հարազատ մարդու/մարդկանց հետ զբոսանքի գնա:Ա~խ,բա որ երկինքն էլ աստղազարդա լինում էդ ուրիշ ,ոչ երկրային հաճույքա...

Այբ
18.08.2013, 11:22
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ բջջային հեռախոսը միշտ մի տեղ մոռանում է::8

Այբ
19.08.2013, 10:04
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ով չգիտի, թե ինչպես են անտեսանելի մտնում ակումբ::esim

Ruby Rue
19.08.2013, 10:13
Մենակ ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ գիշերը ճամպրուկ է հավաքում ու պատահաբար միջից Հայաստանի դրոշը գտնելով, փաթաթվում է դրանով ու սկսում տնով մեկ ուրվականի պես ֆռֆռալ:

Այբ
19.08.2013, 15:18
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ սուրճ է եփում, սուրճը անպայման պետք է թափվի::D

StrangeLittleGirl
19.08.2013, 15:22
Մենակ ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ գիշերը ճամպրուկ է հավաքում ու պատահաբար միջից Հայաստանի դրոշը գտնելով, փաթաթվում է դրանով ու սկսում տնով մեկ ուրվականի պես ֆռֆռալ:
աաաա, ես էլ եմ էդ օրի :D ճամպրուկիս մեջ դրոշն ամենավրան եմ դնել, որ հենց պետք լինի, «հագնեմ»

Ռուֆուս
19.08.2013, 15:47
Բա իմը փոքր սեղանի դրոշ ա, էդ ոնց հագնեմ

Sent from my Nexus S using Tapatalk 4

Նաիրուհի
19.08.2013, 15:49
... անհամբեր սպասում է, թե Բյուրը երբ է հետ գալու, որ գնա մոտը բուժվելու: :(

StrangeLittleGirl
19.08.2013, 15:52
Բա իմը փոքր սեղանի դրոշ ա, էդ ոնց հագնեմ

Sent from my Nexus S using Tapatalk 4

Մեծը պատվիրի :))

John
19.08.2013, 16:00
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ չունի սիրած ժանր-կինո-դերասան, սիրած ժանր-գիրք-գրող-գրական հերոս, երաժշտական ոճ-երգիչ-երգ :o :think

Meme
19.08.2013, 16:51
Մենակ ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ զարթուցիչը միշտ հեռախոսովա դնում, այլ ոչ բնական զարթուցիչով...

մեկ էլ , որ

սուրճը նոռմալ կարա եփի, բայց բաժակների մեջ լցնելիս միշտ գրեթե թափումա:cry

enna
19.08.2013, 17:15
....Մենակ ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ գրառումը արելա,հետո տեսել որ ուրիշ թեմայումա արել:8
Իմ մոտ նոր դա էր...

Meme
19.08.2013, 22:36
մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ արևածաղիկ չի սիրում ուտել, ուշ ուշա ուտում, բայց հենց ուտումա սկսումա սիրտը խառնել, ու ինքը տենց էլ գիտեր....:[

Ուլուանա
20.08.2013, 07:50
Մենակ ե՞ս եմ, որ երբ երկար ժամանակ Ակումբում գրառում արած չեմ լինում, սկսում եմ ինձ էստեղ լրիվ նորեկի պես զգալ ու գրառում անելուց քաշվել։ Չնայած չգիտեմ՝ իրականում ինչքանով են նորեկները քաշվում, ես իմ արշինով եմ չափում, էլի :))։

Այբ
20.08.2013, 15:53
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ ինչ-որ տեղ է գնում, պայուսակը նախօրոք դասավորում է, որ իբր գնալուց առաջ բան չմոռանա, բայց տանից դուրս գալուց առաջ պայուսակը քանդում է և մի 100 անգամ նայում, թե՞ բան չի մոռացել:

laro
22.08.2013, 22:52

Չէէէէ՜...տնից դուս գալուց առաջ որոշում է, որ պայուսյակը պիտի փոխի :))

John
23.08.2013, 10:33
... որ չի սիրում, երբ իրենց տանը հյուրեր են լինում (որոնց ինքը չի էլ ճանաչում նորմալ), ու, իրան ոնց որ հյուր զգա տանը տենց դեպքերում
հ.գ.
սոված մեռա, ամաչում եմ ձեն հանեմ :D

Այբ
25.08.2013, 18:25
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ գրող գրիչները դնում է չգրող գրիչների հետ և հետո, երբ գրիչ է պետք լինում, ստիպված է լինում գրիչները հատ-հատ ստուգել, թե որ գրիչն է գրում:D

ԱնԱիդա
28.08.2013, 11:51
երեևի մենակ ես եմ որ մինչև հիմա էս ակումբից նորմալ գլուխ չեմ հանում, ու դրա հետևանքով էլ երբեմն երբեմն որոշ բաների չեմ պատասխանում:
հգ:sorry ակումբ

John
28.08.2013, 12:01
երեևի մենակ ես եմ որ մինչև հիմա էս ակումբից նորմալ գլուխ չեմ հանում, ու դրա հետևանքով էլ երբեմն երբեմն որոշ բաների չեմ պատասխանում:
հգ:sorry ակումբ
հարցրու, լուսաբանենք ինչ հետաքրքրում է :)

Dayana
28.08.2013, 14:24
Մենակ ե՞ս եմ, որ երբ երկար ժամանակ Ակումբում գրառում արած չեմ լինում, սկսում եմ ինձ էստեղ լրիվ նորեկի պես զգալ ու գրառում անելուց քաշվել։ Չնայած չգիտեմ՝ իրականում ինչքանով են նորեկները քաշվում, ես իմ արշինով եմ չափում, էլի :))։
Չէ Ան, մենակ չես։ Ինձ թվում ա էդ բնական ա ՝ հետ ես մնում ընդհանուր քննարկումներից, ռիթմից, չգիտես որտեղից ներս մտնես։

Այբ
29.08.2013, 15:44
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հեռախոսի մեջ 200-ից ավելի երգեր ունի, բայց 10 հատը հազիվ լսում է:

enna
29.08.2013, 21:15
Մենակ ես ե՞մ ,թե՞ էլի մարդ կա,որ կարողա նստի/կարևոր չի աթոռին,խոտին,թե՞ բազկաթոռին/ ժամերով ու մոռանա իրականության մասին,էդ պահին դատարկություն ա.ոչինչ չես զգում,նույնիսկ ինքդ քեզ մոռանում ես:

John
12.09.2013, 23:00
..., որ գիշերվա հազարին, քնելուց առաջ Ակումբում մի բան է գրում, առավոտ որ մտնում է Ակումբ, տեսնում է. տեղեկացում չունի, ուրեմն վարկանիշ էլ չկա, մտնում է նայի գոնե շնորհակալողներ եղե՞լ են )))

CactuSoul
17.09.2013, 20:09
Ինձ տարիներ շարունակ մի հարց ա տանջում, չէի ուզում բարձրաձայնել, բայց գիտեմ, որ ասեմ, կարող ա թեթևանամ… Ընենց որ նախապես ներողություն եմ խնդրում, բայց պիտի գրեմ :oy

Մենակ ես ե՞մ, որ պարբերաբար նկատում եմ հասարակական վայրերում միզող տղամարդկանց :} Ինչ ինձ հիշում եմ՝ ամեն տարիքում էլ պատահել են ու շարունակում են պատահել :think
lol, հիշեցի, որ կյանքումս առաջին ու դեռևս վերջին անգամ օտար երկրում էի, ինքն էլ՝ զարգացած, կարգին երկիր, ու ընդամենը մի քանի օրով էի գնացել, բայց հասցրի էնտեղ էլ նկատել մեկին :pardon
Չգիտեմ ինչու ինձ թվում ա, որ մենակ ես եմ տենց, ու սկսում եմ կոմպլեքսավորվել :(

Այբ
20.09.2013, 18:29
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մենակ վախենում է փողոցը անցնել::D

Այբ
26.09.2013, 22:38
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տաք թեյը սառը ջրի հետ է խմում::D

Այբ
30.09.2013, 16:09
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ եթե մի քանի օր ակումբ չի մտնում, իրեն թվում է, թե դարերով ակումբից հետ է մնացել::8

Փոքրիկ շրջմոլիկ
30.09.2013, 20:54
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մինչև 38՞C ջերմությունով, թույլ վիճակը սիրում է :}

Այբ
02.10.2013, 19:41
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր 100 հոգանոց եթուղայինի մեջ մի կերպ կանգնած, նաուշնիկներով երգ են լսում ու հետն էլ փոխում երգերը...:o

Meme
02.10.2013, 20:59
մենակ ես եմ ,թե էլի մարդ կա, որ սիրումա ներկի հոտը .... :love

հ.գ՝ Այբ , թեմայից դուրսա պիտի ասեմ, վարկանիշով չեմ կարող. ես եթե երթուղայինում եմ, քո ասած մարդկանցից եմ...:oy

Այբ
03.10.2013, 15:25
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ այս թեման շատ է սիրում...

Dayana
03.10.2013, 15:50
Ինձ տարիներ շարունակ մի հարց ա տանջում, չէի ուզում բարձրաձայնել, բայց գիտեմ, որ ասեմ, կարող ա թեթևանամ… Ընենց որ նախապես ներողություն եմ խնդրում, բայց պիտի գրեմ :oy

Մենակ ես ե՞մ, որ պարբերաբար նկատում եմ հասարակական վայրերում միզող տղամարդկանց :} Ինչ ինձ հիշում եմ՝ ամեն տարիքում էլ պատահել են ու շարունակում են պատահել :think
lol, հիշեցի, որ կյանքումս առաջին ու դեռևս վերջին անգամ օտար երկրում էի, ինքն էլ՝ զարգացած, կարգին երկիր, ու ընդամենը մի քանի օրով էի գնացել, բայց հասցրի էնտեղ էլ նկատել մեկին :pardon
Չգիտեմ ինչու ինձ թվում ա, որ մենակ ես եմ տենց, ու սկսում եմ կոմպլեքսավորվել :(

Չէ, Անի ջան, մենակ չես։ էստեղ նույնիսկ պատերին փողոցում միզելն արգելող նշաններ են փակցնում :))

Ռուֆուս
04.10.2013, 02:48
Չէ, Անի ջան, մենակ չես։ էստեղ նույնիսկ պատերին փողոցում միզելն արգելող նշաններ են փակցնում :))

Ստեղ ոստիկանները նույնիսկ 200 եվրո շտրաֆ են տալիս, եթե հանցանքի վայրում բռնցնեն։ Ի դեպ ստեղ ոչ միայն տղամարդիկ, այլ շատ հաճախ կանայք էլ են իրենց բնական կարիքները որտեղ պատահի հոգում

Jarre
04.10.2013, 03:38
Ստեղ ոստիկանները նույնիսկ 200 եվրո շտրաֆ են տալիս, եթե հանցանքի վայրում բռնցնեն։ Ի դեպ ստեղ ոչ միայն տղամարդիկ, այլ շատ հաճախ կանայք էլ են իրենց բնական կարիքները որտեղ պատահի հոգում
Իսկ ստեղ վապշե խայտառակություն ա :(
Եթե դիմացի մայթով անցնում ես, էտ պրոցեսի վախտ չեն ալարում բարձրաձայն բարևում են, ձեռով պրիվետի ժեստ են անում, անկապ մանկապ հարցեր են տալիս..... Ու չեն սիրում էտ հանցագործությունից հետո լվացվել :[

Այբ
04.10.2013, 20:22
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ ուզում է իմանալ, թե ակումբցիները իր մասին ինչ կարծիք ունեն, գրառում է անում «Իմ վերևի մարդը» թեմայում:

Հ.Գ. Բնականաբար, ում մասին, որ գրառում եմ անում, իմ սիրելի ակումբցիների թվին է պատկանում::oy

anahit96
04.10.2013, 20:38
Մենակ ես եմ,թե էլի մարդ կա,որ էդ օրը շատ կարևոր բանա եղած լինում ,ու հասարակական վայրերում սովորականից մի քիչ բարձրա ասում ընկերուհուն էդ մասին,որ ուրիշներն էլ իմանան::esim

Alphaone
04.10.2013, 22:21
Էլի մարդ կա՞, որ մտածում ա վերջը ալկոհոլիկ ա դառնալու :(