Դիտել ողջ տարբերակը : Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ...
մենակ, ես եմ թե էլի մարդ կա, որ անձնական օրագիր ունի, բայց անկապում գրառումը ավելի լավնա լինում քան անձնականում...:esim
մենակ, ես եմ թե էլի մարդ կա, որ անձնական օրագիր ունի, բայց անկապում գրառումը ավելի լավնա լինում քան անձնականում...:esim
Մենակ դու չես, Մեմուշ ջան: Իմ մոտ էլ է նույն վիճակը:))
Էլի մարդ կա՞, որ մտածում ա վերջը ալկոհոլիկ ա դառնալու :(
կա տենց մարդ, բայց էդ չի ամենավատ տարբերակը ;) ավելի վատ ա, երբ ալկոհոլիկ ա մարդը, բայց գլխից էլ խփես` չի խոստովանի )))
Էլի մարդ կա՞, որ մտածում ա վերջը ալկոհոլիկ ա դառնալու :(
Կենացդ:B...
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վերջերս ինչ-որ շատ է ամեն ինչից վախենում::8
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ շաբաթ-կիրակի օրերը չի սիրում...
Ուլուանա
06.10.2013, 18:32
Միայն ե՞ս եմ, որ երբ ինչ–որ մեկն ինձ նոր ա վարկանիշ տված լինում, էդ մարդու ինչ–որ գրառում հավանելու դեպքում ամաչում եմ ես էլ իրեն վարկանիշ տամ, որ հանկարծ չկարծի, թե ի պատասխան եմ տվել :))։ Ու դրա պատճառով պատահում ա, որ չեմ տալիս :oy։
միայն ես եմ, թե էլի մարդ կա , որ Tiger29 ը իրա գրառումերում սխալները ուղղումա կամ սովորական վարկանիշով, կամ էլ, որ շատա ջղայինանում կարմիրով...:oy
հ.գ՝ արդեն լարվել եմ, սխալ եմ գրում, թե ոչ...
հ.գ.գ՝ փառք Աստծո, էս անգամ համակարգը թույլ չի տվել :))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ ցուրտ եղանակին տեսնում է կարճ շրջազգեստով աղջկա, էդ աղջկա տեղը ինքն է մրսում...:D
Փոքրիկ շրջմոլիկ
09.10.2013, 23:49
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մար կա, որ Մեմեի կարգավիճակ «ակումբի աշունաղջիկը» միշտ «ակումբի անուշաղջիկ» ա կարդում :))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մար կա, որ ֆբ–ում ֆեյք պրոֆիլ ունի, որն օգտագործում է բացառապես կարևոր նշումներ անելու համար՝ իր պրոֆիլից ֆեյքին ուղարկված հաղորդագրության տեսքով, որ հետո հեշտ լինի գտնելը :D
keyboard
10.10.2013, 00:37
Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ էս թեմայի վերջին գրառում անողը տեսնում ա Այբ-ը չի, ինչ ասես մտքով անցնում ա
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հենց տեսնում է Մեմեի ավատարը (բաժակը ձեռքին աղջիկը), ուզում է գնալ թեյ, կամ սուրճ խմելու:))
մենակ ես եմ, թե էլի մարդ կա ,որ տանը ֆուտբոլ են նայում, նեռվայնանում, iիսկ դու կողքից էս դեմքով իրանց ես նայում, :':}ու քո համար լրիվ միևնույնանա ինչ եղավ...:|
մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ դրսում հրավառությունա լինում, միշտ իրան կոտորելով վազումա պատուհանի մոտ կամ պատշգամբ:love
մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ < Մարտինի > արևածաղկի մեջ եղած չուպաչուպսը հենց արևածաղիկը բացումա չուպաչուպսին միանգամից աղբարկղա ուղարկում...:ok
Միայն ես ե՞մ,թե՞ էլի մարդ կա,որ Այբին ակումբում չի նկատում մի երկու օր,արդեն անհանգստանումա մի տեսակ,կարոտում իրա գրառումներին: :love
Հ.Գ. Թեկուզ էս դեպքում գիտեմ իրա չերևալու պատճառը:
Մենակ ես եմ,թե էլի մարդ կա,որ ծիրանի կորիզն ու նուշը իրարից չի տարբերում,բայց իրան թվում է,որ նուշ ավելի շատ է սիրում::)
Ուլուանա
15.10.2013, 21:18
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ ինչ–որ մեկը «Ֆորումի անդամների լուսանկարները» թեմայում նոր ա նկար դրած լինում, մի տեսակ անհարմար ա զգում նկար դնել էդ ժամանակ, սպասում ա՝ մի քիչ ժամանակ անցնի, նոր դնի :))։
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ գիշերն արթնանում է, փորձում է հիշել, թե ե՞րբ էր հաց կերել վերջին անգամ, համոզվելով, որ «դա շատ վաղուց էր», փորձում է ուժ գտնել իր մեջ, որ հասնի մինչև խոհանոց, բայց հետո որոշում է, որ քնելն ավելի առաջնային է էս պահին ու հետո, երազում, ուտում է իր սիրած բոլոր ուտելիքները, որոնք նույնիսկ խոհանոց հասնելու դեպքում չէր կարողանա ուտել )))
երկար ստացվեց... ու մեկ էլ առաջին անգամ գիտակցեցի, որ չնայած նման համբավ չունեմ, բայց լա՜վ էլ ուտելու հետ սեր ունեմ
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ եթե մի քանի օր ակումբ չի մտնում, մտնելուց հետո անպայման այս թեմայում գրառում է անում, որ ակումբցիները իմանան իր վերադարձի մասին...:B
Միայն ես, թե էլի մարկ կա, որ կարծում է Այբը ակումբի մոլի երկրպագուհի է:hands
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ ինչ-որ սմայլիկ է ման գալիս, ահավոր ջղայինանում է, երբ սմայլիկների պատուհանում, իր փնտրած սմայլիկի տեղը փոխված է լինում:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ինչքան էլ մեկի գրառումը դուրը չի գալիս, երբեք բացասական վարկանիշ չի տալիս:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տանն է լինում, չի սիրում, երբ խանութ են ուղարկում (հաց-մաց առնելու...):
Միայն ե՞ս եմ,թե՞ էլի մարդ կա,որ էս թեմայում գրառումա տեսնում,արդեն գիտի որ Այբիցա ու շտապումա կարդալ: ;)
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հեռախոսի ժամը մի ժամ առաջ ա դրել՝ստեղծելով իլլյուզիա,որ էտպես կյանքը դանդաղ ա շարժվում :}
Փոքրիկ շրջմոլիկ
21.10.2013, 18:07
մենակ ես ե՞մ սիրում կանգնած հաց ուտել :}
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ saymetruth–ում Truth number–ը իր հեռախոսի համարն է :P
374055174565
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ զարթուցիչը երեք անգամիցա դնում առավոտյան , որ երկարի արթնանալու պա՜հը:}...բայց տանը քնածներին խանգարումա :))
Ուլուանա
21.10.2013, 21:04
Միայն ե՞ս եմ, որ զարթուցիչի կարիք չի ունենում համարյա երբեք, որովհետև ներքին զարթուցիչ ունի :oy։
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ սիրում է սուրճը մենակ խմել:
մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ ակումբի ինչ որ թեմայա բացում, ես էլ արդեն երկու օրա բերումա մի էջ, որտեղ գրվածա՝
- Live and work USA ու էլի բլա բլա բլա՜, նոր բացումա իմ ուզածը:blin:'
Ուլուանա
22.10.2013, 20:51
մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ ակումբի ինչ որ թեմայա բացում, ես էլ արդեն երկու օրա բերումա մի էջ, որտեղ գրվածա՝
- Live and work USA ու էլի բլա բլա բլա՜, նոր բացումա իմ ուզածը:blin:'
Էդ երևի վիրուս ա։ Մի ժամանակ ես էլ ունեի նմանատիպ բան...
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էսօր վերջին միջանկյալ քննությունն էլ բարեհաջող հանձնեց և հիմա հանգիստն է վայելում...:B
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ նոր գիրք է կարդալու, կամ նոր ֆիլմ է նայելու, չի ուզում իմանալ, թե ինչի մասին են:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ատում է ֆեսյի բոլոր սմայլերը/սովորական/ ու մեկ էլ այ էս՝:) սմայլը:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ եթե մի երթուղայինից է շարունակ օգտվում, իսկ հետո իմանում է, որ նույն տեղը գնում է նաև մի ուրիշ համար, բայց էլի նույն երթուղայինն է նստում...:D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հենց հիմա ուզում է շա՜տ տխուր, լաց լինելու, մի խոսքով՝ թաշկինակի հետ կինո նայել::cry
Այբ ջան, էլի մարդ կա՞, թե՞ միայն քեզ մոտ ա էսքան շատ «միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ..» վիճակներ լինում :))
Այբ ջան, էլի մարդ կա՞, թե՞ միայն քեզ մոտ ա էսքան շատ «միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ..» վիճակներ լինում :))
Էնքան եք ասելու, որ մենակ ես եմ լինելու, որ ընդհանրապես էս թեմայում էլ գրառում չի անելու::))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տանել չի կարողանում, երբ աղջիկները հասարակական վայրում ծամոն են ծամում...
Փոքրիկ շրջմոլիկ
28.10.2013, 18:32
Մենակ ես ե՞մ շատ դժվար արթնանում: ավելի ճիշտ Էլի մարդ կա՞, որ ժամը 8-ին աչքերը բացում ա, բայց 11-ին նոր տեղից վեր ա կենում, են էլ որ պիտի դասի գնա, դրա համար :oy
Մենակ ե՞ս եմ,թե էլի մարդ կա,որ մի քանի օր ակումբում չերևալուց հետո ամեն ինչին նորեկի նման է նայում: :D Քիչա մնում՝ նորեկների թեմայում գրառում անեմ: :D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ իր հետ ինչ-որ բան է պատահում, մտածում է, թե դա մենակ իր հետ կարող էր պատահել:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տանը չի լինում ու ուզում է տեսնի, թե տեսքը ոնց է, հայելուն նայելու փոխարեն, հեռախոսի էկրանին է նայում::D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տանը մենակա , նենցաա սիրում, ու բացի դա, պիտի անպայման երաժշտությունը բարձր, չէ կներեք, ուղղում, շաաաատ բարձր լսի՜:yahoo
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տանը չի լինում ու ուզում է տեսնի, թե տեսքը ոնց է, հայելուն նայելու փոխարեն, հեռախոսի էկրանին է նայում::D
Հաստատ մենակ չես, արխային )))
Փոքրիկ շրջմոլիկ
01.11.2013, 00:47
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ես` :)) սմայլիկը դնելու համար, լեզուն փոխելու կամ ցանկում ման գալու տեղը, երկու հատ ես` :) սմայլից ա դնում ու միջի վերջակետը ջնջում ա :8
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հենց տնից մեկը դուրս պիտի գնա, հետևից կանչում է.
_Աղբը չմոռանաս թափել...
Հ.Գ. Ու էդպես կյանքի մեջ աղբ թափած չկա...:D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ՖԲ-ը չի սիրում:
Լեդի Վարդ
05.11.2013, 20:18
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ՖԲ-ը չի սիրում:
Ոչ միայն չեմ սիրում նաև բան չեմ հասկանում:8
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վերջերս այնքան ցրված է դարձել, որ եթե անգամ երկրաշարժ լինի, չի իմանա...:8
Փոքրիկ շրջմոլիկ
06.11.2013, 19:23
Հետաքրքիր ա, բացի ինձնից քանի՞ հոգի ա արևածաղիկը առանց կեղևազրկելու (օյ), բռերով ուտում:think
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հասկացել է , որ <ճիշտ է , թե ոչ > թեմայում գրառումի մեջ հարց տվողի հարցը հենց իրեն է վերաբերվում:}
Ծյէլեպորտ
06.11.2013, 20:49
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մոստից ներքև երկար նայելուց արդեն պատկերացնումա, թե ոնցա ընգնում :3
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հենց չի կողմնորոշվում, թե որ թեման նայի, նայում է «Ո՞վ է ֆորումում», որ տեսնի, թե ակումբցիները ինչ թեմաներ են նայում, որ ինքն էլ այդ թեմաները կարդա:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ լսել է, թե երթուղայինի գինը նորից բարձրացնելու են::(
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ իմանում է, թե ինքը ինչ-որ մեկի նյարդերի վրա ազդում է, աշխատում է էդ մարդու նյարդերի հետ ավելի շատ խաղալ...:D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ «Անկապ օրագրում» Ռուֆուսի վիդեոն չտեսած, միայն կանգնած պատկերը տեսնելով վատացավ...
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ակումբի «ծիծիկներին» աստղիկներ է ասում::))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մի քանի օր ակումբ չմտնելուց հետո, երբ հույս ուներ մտնելուց հետո տեսնել աստղիկները վերականգնված, բայց... Հիմա էս կանաչն ա մնալու...:think
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ակումբի ամանորյա տեսքին նայելուց ժպտում է:love
Stranger_Friend
01.12.2013, 16:30
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ով ընդհանրապես նոր տարվան չի սպասում...
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ գիշերը տաք ջուր ա կողքը դնում ու հաց: Որ հենց սովածանա, տաք ջուրը խմի, եթե չօգնեց, հացն ուտի ու քնի: :))
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա,որ կարգին մուլտֆիլմ/ֆիլմ/ նայած ազատ երեկոնները հաջողված է համարում:love
Մենակ ես եմ, թե էլի մեկը կա, որ զզվում ա իրա ավատար, ստորագրություն և այլնից, բայց ալարում ա փոխի...
Միայն ե՞ս եմ, որ սիրում ա ցամաք հաց: :nyam
Թարմ մատնաքաշն ու քարի հացը նե՜նց հաճույքով կուտեմ ոչ մի բան մեջը չդնելով ու եթե որևէ մեկի համար դա զարմանալի ա, ապա ինձ համար զարմանալի ա դրա զարմանալի լինելը::pardon
Մենակ ես եմ, թե էլի մեկը կա, որ զզվում ա իրա ավատար, ստորագրություն և այլնից, բայց ալարում ա փոխի...
Ես մենակ եմ :}
հ.գ. եթե ինչ-որ մեկն ինձ նորմալ ավատար նվիրի, շատ շնորհակալ կլինեմ :)
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մեկ-մեկ ինքն իրեն չի հասկանում, չի հասկանում, թե ի՞նչ է ուզում կյանքից::8
միայն ես եմ թե էլի մարդ կա, որ շաբաթ կիրակի օրերին սպասում է ամբողջ շաբաթ ու էտ օրերին էլի չի հասցնում ոչինչ անել:}
CactuSoul
15.12.2013, 03:48
Մենակ ես ե՞մ, ում համար մի հատ "Jaguar" խմած վիճակում Riverside լսելով երկա՜ր քայլելը կյանքի գերագույն հաճույքներից ա ))
Մենակ ես ե՞մ, որ ոչ "Jaguar"-ը գիտի ի՞նչ ա, ոչ էլ Riverside-ը:
Մենակ ես ե՞մ, որ ոչ "Jaguar"-ը գիտի ի՞նչ ա, ոչ էլ Riverside-ը:
Riverside-ը լեհական պրոգ ռոք խումբ ա, Ջագուարն էլ խմիչք պիտի լինի էլի:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ում վարսավիրը մեքենայով իրան գալիս, տանում ա վարսավիրանոց, որ մազերը կտրի :))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մտածում է, թե կրոնական քարոզները սահմանափակում են մարդու ազատությունը:
boooooooom
22.12.2013, 13:54
Շատ ցուրտ է. կապիշոնով (սրա հայերեն տարբերակը չգիտեմ) եմ ֆռֆռում։ Ամեն անգամ փողոց անցնելիս գլուխս ֆռռացնում եմ, որ նայեմ մեքենաներին, գլուխս ֆռում է, իսկ կապիշոնը՝ ոչ։ Ու ես տեսնում եմ ոչ թե մոտեցող մեքենան, այլ կապիշոնի ներսի մասը :( Ձեզ մոտ էլ է տե՞նց, թե՞ իմ հագուստն է սխալ ձևվված։

դրա համար ես մեջքով էլ եմ թեքվում էտ ժամանակ :)
Նաիրուհի
23.12.2013, 00:13
... ահավոր դիսկոմֆորտ է զգում նեթ/նոթբուքի վրայի վեբ-տեսախցիկից։
Ես չեմ կարող հանգիստ գործս անել, եթե նեթբուքիս տեսախցիկը բաց վիճակում է, անպայման փակում եմ։ Աննորմա՞լ եմ :think
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տխոր ժամանակ ոչ մեկի հետ չի ուզում շփվի, խոսի:
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ոչ թե իր ծննդյան օրն է ասում, թե մի տարով մեծացա, այլ այդ զգացողությունը ունենում է ամեն Նոր տարվան:(
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էնպիսի բարեկամներ ունի, ովքեր Նոր տարվա խոզի բուդը, անանասը գնում են մենակ ձևական սեղան դնելու համար, և եթե հյուրերից մեկը ուզենա դրանցից մեկն ու մեկը կտրի, սրտները կկանգնի...:D
Հուսով եմ՝ մենակ ես չեմ, որ էս կլիպի «լա լա լա»-ից զզվում ա:
http://www.youtube.com/watch?v=3O1_3zBUKM8
Հուսով եմ՝ մենակ ես չեմ, որ էս կլիպի «լա լա լա»-ից զզվում ա:
http://www.youtube.com/watch?v=3O1_3zBUKM8
մենակ ես եմ որ չեմ հասկանում ես կլիպի վերջը??
հ.գ. ոչ մի կերպ Լեո
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատ է ուրախանում, երբ վարկանիշ է ստանում::D
Հ.Գ. Կներեք անհամեստությանս համար::oy
Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ երբ երկար գրառում ա տեսնում, հավես չի ունենում կարդա, մտքում ասում ա, կներես, օրինակ Jarre ջան, հավես չկա քո երկար գրառումը կարդամ: :))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երեք օր առաջ դարձավ մեկ տարեկան: Մի տարի է ինչ ակումբում եմ::)
Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ երբ երկար գրառում ա տեսնում, հավես չի ունենում կարդա, մտքում ասում ա, կներես, օրինակ Jarre ջան, հավես չկա քո երկար գրառումը կարդամ: :))
Մենակ ես ե՞մ, որ կարամ իմ հրաշք երկար գրառումները հարյուրավոր անգամներ կարդամ ու տրամս հելնի, որ ես տենց մտածելակերպ ունեմ :D
Ուլուանա
16.03.2014, 19:10
Ոնց ա երևում, որ Այբը ակտիվ չի. էս թեմայի վրա աննախադեպ փոշի ա նստել :))։
Մենակ ե՞ս եմ, որ «մերսի» բառն ընդհանրապես չեմ օգտագործում, փոխարենը միշտ «շնորհակալ եմ» կամ «շնորհակալություն» եմ ասում։ Մի ժամանակ մեր ընտանիքում բոլորն էին տենց, բայց հիմա ոնց որ թե մենակ ես ու պապաս ենք մնացել սենց հին :))։

Չէ, ես էլ եմ: ՃՃՃ
Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ երբ հազար գործ ունի ու քիթ սրբելու ժամանակ չկա, հատկապես այդ պահերին իրեն թույլ է տալիս անել այն, ինչ գրաֆիկից լրիվ դուրս է:
Ոնց ա երևում, որ Այբը ակտիվ չի. էս թեմայի վրա աննախադեպ փոշի ա նստել :))։
Մենակ ե՞ս եմ, որ «մերսի» բառն ընդհանրապես չեմ օգտագործում, փոխարենը միշտ «շնորհակալ եմ» կամ «շնորհակալություն» եմ ասում։ Մի ժամանակ մեր ընտանիքում բոլորն էին տենց, բայց հիմա ոնց որ թե մենակ ես ու պապաս ենք մնացել սենց հին :))։
Ես էլ հեչ չեմ սիրում էդ «մերսին»: Միշտ ասում եմ «շնորհակալություն» :) Էդպես սիրուն ա
Օրինակ խանութում միշտ ասում եմ. «Շնորհակալություն, ցտեսություն :) »
Յոհաննես
16.03.2014, 21:45
Մենակ ե՞ս եմ, որ երբ տրամադրություն չեմ ունենում սկսում եմ անկապ-անկապ գրել ու խոսել:
Հ.Գ.Ոչ մի մերսի,ավելին ասեմ ես էլ եմ ատում թուրքիան ու ադրբեջանը,ավելին ասեմ նաև ռուսաստանն եմ ատում:
Ես լավ էլ ասում եմ <<մերսի>>:P, բայց հիմնականում կոնտեքստից ա կախված: Ախր համաձայնեք, որ <<շնորհակալությունը>> շատ երկար ա է...լավ, դժվար ա՞, մի բառ հորինել, որ <<մերսիի>> պես կարճ կլինի ու շնորհակալ լինելու հանգամանքը տեղը տեղին պարունակի: :think
Յոհաննես
16.03.2014, 22:24

Ամբողջ իմաստը երկարության մեջ է
Մենակ ե՞ս եմ, որ երբ տրամադրություն չեմ ունենում սկսում եմ անկապ-անկապ գրել ու խոսել:
Հ.Գ.Ոչ մի մերսի,ավելին ասեմ ես էլ եմ ատում թուրքիան ու ադրբեջանը,ավելին ասեմ նաև ռուսաստանն եմ ատում:
Մեկ էլ Ամերիկան :))
Յոհաննես
16.03.2014, 23:13
Մեկ էլ Ամերիկան :))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա,որ Ամերիկային չի ատում :))
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ չի հասկանում երկիր ատելը որն ա։
Լարո ջան, ոչ Թուրքիան է պետք ատել, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Ամերիկան, սահմանից էն կողմ մեր նման մարդիկ են ապրում, իրենց հոգս ու դարդով ու պայծառ ապագայի հույսերով:
Լարո ջան, ոչ Թուրքիան է պետք ատել, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Ամերիկան, սահմանից էն կողմ մեր նման մարդիկ են ապրում, իրենց հոգս ու դարդով ու պայծառ ապագայի հույսերով:
Դրա համար էլ չեմ ասում ատում եմ ամերիկացիներին կամ թուրքերին: Չնայած ատել բառը սխալ ա կիրառված մի քիչ...
Յոհաննես
26.03.2014, 22:33
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ նկատել է Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Ջո Հարթի ու Հոլիվուդյան դերասան Էդվարդ Նորթոնի նմանությունը :think
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էնքան վատ կարծիք ունի հայ էստրադայի մասին, որ ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ է էնտեղ կատարվում:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբեմն որոշ գրառումներ անելուց հետո մտածում է, թե իրեն «կախելու» են...:'
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մեկ-մեկ ինքն իրեն նվերներ է անում::D
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ չի հասկանում, թե ինչի են աղջիկները մի կամ մի քանի օր առաջվա պռիչոսկայով (նույն ինքը` սանրվածք) դուրս գալիս փողոց, կիսագզգզված. կիսալաքապատ, կիսաքանդված ... ինչ ա թե սալոնում են հարդարվել ու գնացել եսիմ-ինչ քեֆի ... մի խոսքով ես չեմ հասկանում :
Միայն ես եմ, թե էլի մարդ կա, որ երբ քննություն ա ունենում, իրեն ամեն լավ բաներից զրկում ա (կինո նայել, նկարել, դուրս գալ ման գալու..), բայց միևնույն ժամանակ տանն ա մնում ու մի գրամ չի պարապում?
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ուզում ա Արամի բոլոր գրառումներին(հատկապես օրագրի) վարկանիշ տա: :unsure
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ Զատկի տոնին նախապատրաստվելը՝ ձու ներկելը, զարդարելը...բուն տոնից շատ է սիրում:
StrangeLittleGirl
19.04.2014, 20:13
Մենակ ե՞ս եմ Զատիկը մեն-մենակ անցկացնում:
Մենակ ե՞ս եմ Զատիկը մեն-մենակ անցկացնում:
Ես էլ, բայց մենակով չեմ ուզում, մտածում եմ վաղը ում երեսին չամռվեմ :))
StrangeLittleGirl
19.04.2014, 20:40
Ես էլ, բայց մենակով չեմ ուզում, մտածում եմ վաղը ում երեսին չամռվեմ :))
դե վաղը եկեղեցի կգնամ, էդ հեչ: ուղղակի հիմա եմ մենակ :))
Հա,կարելի ա չամռվել: Լավ միտք էր: :))
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տան հեռախոսին զանգում են ինչ-որ թերթից, կամ չգիտեմ...ու սկսում են իրենց ամսագիրը առաջարկել (անվճար առաքում և այլն), կամ էլ՝ կաբելային ինտերնետ և այլն, մինչև վերջս լսում է զանգահարողին ու ասում.
-Շնորհակալություն, բայց չենք ուզում:
Յոհաննես
21.04.2014, 21:04

Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ տան հեռախոսին զանգում են ինչ-որ թերթից, կամ չգիտեմ...ու երբ սկսում է մի շատ սիրուն ձենով աղջիկ խոսել,ուզում եմ հավերժ լսել ու լսել :love:crazy
Մենակ դու ես Յոհաննես ջան։:'
keyboard
21.04.2014, 22:00
Միայն ես եմ, թե էլի մարդ կա, որ առաջին հանդիպման ժամանակ սեքս ա անում:
Վայ, էսի էդ թեման չէր?
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա (մի քիչ անհամեստ կարող է հնչի):D, բայց մտածում է, որ ակումբի ամենասիրուն մականունը իրենն է:oy
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա էս աշխարհում...
Միայն ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ իրա տարիքի մոտ ընկեր/ընկերուհի չունի՝ կամ մեծ են, կամ շատ մեծ։ :esim
մարդագայլուկ
22.04.2014, 21:13
Մենակ ես ե՞մ, որ մարշուտկաֆոբիա ունեմ :))
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էսպես է մտածում.
5-րդ դարից չեմ եկել, բայց չեմ կարող նաև որոշ բաներ հասկանալ: Երևի ես ուրիշ մոլորակի վրա եմ ապրում, որ չեմ նկատում շուրջս կատարված փոփոխությունները: Չգիտեմ:
Մեկ-մեկ ակումբում թեմաների վերնագրերը կարդալուց մտածում եմ՝ ինչքան ենք մտածելակերպով փոխվել (դեպի Եվրոպա ենք գնում, չէ՞ ), որ կարող ենք քննարկել ինչ ասես՝ հոմոսեքսուալները կարո՞ղ են երեխա որդեգրել, քույրն ու եղբայրը կարո՞ղ են միասին ամուսնանալ, սեքս առաջին հանդիպման ժամանակ և այլն:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ քննարկում ծավալելու համար վատ թեմաներ չեն, ուղղակի մի քիչ իրականության հետ կարծես թե չի բռնում, չնայած իրականության մեջ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ նմանատիպ դեպքերը: Բայց մի՞թե մեր հասարակության համար դրանք արդեն դարձել են առաջնահերթ քննարկման խնդիրներ, երբ փոքրիկ Հայաստանի շատ գյուղերում դեռ շարունակվում են ավանդական կարգով, ինչպես նաև՝ բռնի ամուսնությունները (իհարկե, կողմ չեմ սրանց), չխոսեմ ուրիշ սովորույթների մասին, որոնք մեր ժողովուրդը պահպանում է: Միայն մի բան կավելացնեմ՝ անգամ Երևանում շատերին գիտեմ, որ պահպանում են Կարմիր խնձորի ավանդույթը (ձևական-անձևական այլ հարց է):
Նաիրուհի
23.04.2014, 14:43
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա (մի քիչ անհամեստ կարող է հնչի):D, բայց մտածում է, որ ակումբի ամենասիրուն մականունը իրենն է:oy
Իմից հաստատ սիրուն չի :P
ARMbrain
30.04.2014, 16:32
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա որ, առաջին հայացքից էս (http://www.akumb.am/showthread.php/65558-ask-fm-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80)թեմայի վերնագիրը կարդում ա՝ ask.fm. անաՍուն հարցեր:))
Նաիրուհի
30.04.2014, 17:48
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա որ, առաջին հայացքից էս (http://www.akumb.am/showthread.php/65558-ask-fm-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80)թեմայի վերնագիրը կարդում ա՝ ask.fm. անաՍուն հարցեր:))
Մենակ (http://www.akumb.am/showthread.php/43491-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BE%D6%80%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80?p=2469473&viewfull=1#post2469473) դու (http://www.akumb.am/showthread.php/43491-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BE%D6%80%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80?p=2469475&viewfull=1#post2469475) չես (http://www.akumb.am/showthread.php/43491-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BE%D6%80%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80?p=2469482&viewfull=1#post2469482) :D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վախենում է գրառումներ կատարելուց։ :( :( :(
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վախենում է գրառումներ կատարելուց։ :( :( :(
վույ ազիզ ջան :)
melancholia
30.04.2014, 20:00
մեկ մեկ ուզում եմ կորչել, բայց տեղ չունեմ, մեկա գտնում են
Միայն ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ ֆիլմերում երբ տեսնում է բոբիկ վազող աղջկա, ուշադրությունը կենտրոնացնում է բոբիկ ոտքերին ու թե ինչ վնասվածքներ կստանան ոտքերը, քան թե էն բանին, որ էդ աղջկա հետևից մարդասպանն է վազում։ :D
Միայն ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ թեմայից դուրս գրառման համար զգուշացում է ստանում, բայց էդ չգիտես ինչի տուգանային է կարդում (մի քանի օր է անցել, նոր միամիտ նորից կարդացի ու տեսա, որ տուգանային չի, այլ՝ զգուշացում...)::D
Յոհաննես
02.05.2014, 11:35
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ոչ զգուշացում է ստացել,ոչ էլ տուգանային :think
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ոչ զգուշացում է ստացել,ոչ էլ տուգանային :think
Մեկ էլ ես եմ ^_^
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ քնություն ունի այս տարի :8
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ քնություն ունի այս տարի :8
այս տարի՞ ասում ես ))) 13,5 ժամից ;)
javaharut
05.05.2014, 23:58
Միայն ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ ամեն շաբաթ փոխվում ու ուրիշ մարդ ա դառնում?
Միայն ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ երբ մի թեմայում գրառում է անում ու իր գրառման պատճառով էջը փոխվում է, իրեն «մեղավոր» է զգում տվյալ թեմայում 15-րդ գրառումը կատարողի առաջ:
Hayk Avetisyan
26.05.2014, 16:12
Միայն ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ ուզում ա այլևս akumb.am չմտնի, բայց մեկա նորից մտնում ա:
Միայն ես եմ , թե՞ էլի մարդ կա, որ ճաշի մեջի սոխերն ու կանաչիները հանում է ,նոր է ուտում ճաշիկը::think
keyboard
26.05.2014, 18:18
Միայն ես եմ , թե՞ էլի մարդ կա, որ ճաշի մեջի սոխերն ու կանաչիները հանում է ,նոր է ուտում ճաշիկը::think
Մենակ դու ես երևի, ստեղ մենք սաղս արդեն ճաշ ենք ուտում ճաշիկի տեղը:D
CactuSoul
26.05.2014, 18:22
Մենակ դու ես երևի, ստեղ մենք սաղս արդեն ճաշ ենք ուտում ճաշիկի տեղը:D
keyboard, ես սկզբունքը հասկացել եմ։ Իրենն էլ ա սկզբում ճաշ․ եթե դու էլ սոխ-կանաչիները հանես, քոնն էլ ճաշիկ կդառնա :))
keyboard, ես սկզբունքը հասկացել եմ։ Իրենն էլ ա սկզբում ճաշ․ եթե դու էլ սոխ-կանաչիները հանես, քոնն էլ ճաշիկ կդառնա :))
Այո, միանգամայն ճիշտ ես նկատել, սկզբում անհավես ճաշ է , հետո դառնում է համով ճաշիկ, նյամ անելու համար::oy
Մենակ դու ես երևի, ստեղ մենք սաղս արդեն ճաշ ենք ուտում ճաշիկի տեղը:D
Ես այդքան էլ փոքրիկ չեմ , ահագին մեծ աղջիկ եմ::)
keyboard
26.05.2014, 19:19
Ես այդքան էլ փոքրիկ չեմ , ահագին մեծ աղջիկ եմ::)
Դաժե աղջկ, վատ չի, վատ չի :D
Հ.Գ. Գորտուկ ջան, ընկերությանդ հայտը մերժել եմ, կներես, բայց իմ հետ գործ չունես, ես ակումբի գրողն եմ, էդ բառի փոխաբերական իմաստով: Ահավոր բացասական կերպար եմ, իմ հետ գործ չունես :P
Մենակ ես ե՞մ, թե էլի մարդ կա տենց :D
Դաժե աղջկ, վատ չի, վատ չի :D
Իհարկե աղջիկ, ես ծնողներիս և իմ պատիվը հարգող մարդ եմ: Չնայած չեմ էլ փորձի քննադատել մեկ ուրիշի, դա արդեն նրանց խնդիրն է::P
keyboard
26.05.2014, 21:24
Իհարկե աղջիկ, ես ծնողներիս և իմ պատիվը հարգող մարդ եմ: Չնայած չեմ էլ փորձի քննադատել մեկ ուրիշի, դա արդեն նրանց խնդիրն է::P
Ճիշտն ասած, ես ընդամենը սեռը նկատի ունեի :)
Իսկ ծնողներիդ ու քո պատիվը քո աղջիկ լինել չլինելու հետ ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապ չունի, բայց դե էդ թեմայի մեջ չի արդեն:
Միայն ես եմ, թե էլի մարդ կա, որ սպասում ա, սպասում ա ու էդ հաճելի մարդը չի զանգում...

Առաջին անգամ կարդալուց ես միանգամից այն մտածեցի , դե որ սմայլիկ էլ կար , ասեցի մի հատ պատասխան տամ: Հետո գրել եմ , ասում եմ բա որ ես մարդը ուղղակի սեռն էր հարցնում, դե լավ ներեղություն եմ խնդրում, որ կոպիտ է հնչել գրվածս: Համ էլ նորեկ եմ ու բոլորին չեմ չանաճում: Սիրով Գորտուկ:)
Նստած սպասում եմ, թե ե՞ րբ ինձ ավչառկա կնիվիրի մի անծանոթ բարի մարդ… Շատ բարի մարդ ։/
մարդագայլուկ
28.05.2014, 21:24
Նստած սպասում եմ, թե ե՞ րբ ինձ ավչառկա կնիվիրի մի անծանոթ բարի մարդ… Շատ բարի մարդ ։/
դա գերմանական հովվաշունն է, չէ՞
դա գերմանական հովվաշունն է, չէ՞
Այո-այո, ես հրաշքները՝ սև ու շականակագույն, դեղին են... իսկ շվեցարականները ՝ սպիտակ են :love Ու ինձ ասել են, որ կթողեն պահեմ միայն այն դեպքում, եթե նվիրեն, մաքուր ցեղատեսակ լինի ու գեռմանական հովվաշուն...:( Խորամանկները գիդեն, որ այդպիսի բան չի լինի :տխուր պատմույուն պատմող սմայլիկ :չդիմացա՝ դառդլամիշ եղա սմայլիկ
CactuSoul
29.05.2014, 18:40
Մի բան ասեմ, բայց վրես չխնդաք :D
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ տանը երբեմն ոտքով ա լույսերն անջատում/միացնում (խոհանոցինը՝ ծնկով) կամ զուգարանի ջուրը ոտքով ա քաշում :))
Մի բան ասեմ, բայց վրես չխնդաք :D
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ տանը երբեմն ոտքով ա լույսերն անջատում/միացնում (խոհանոցինը՝ ծնկով) կամ զուգարանի ջուրը ոտքով ա քաշում :))
․․․ոտքով ա միացնում համակարգչի պրոցեսսորը։ Հա, ու դնչով ա դուռը փակում, երբ որ ձեռքերը զբաղված են։ :D
Նստած սպասում եմ, թե ե՞ րբ ինձ ավչառկա կնիվիրի մի անծանոթ բարի մարդ… Շատ բարի մարդ ։/
Հրաշքներին հավատալը լավ բան է :rose
Մի բան ասեմ, բայց վրես չխնդաք :D
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ տանը երբեմն ոտքով ա լույսերն անջատում/միացնում (խոհանոցինը՝ ծնկով) կամ զուգարանի ջուրը ոտքով ա քաշում :))
Ես գիտեմ մարդ ով հեռախոսի սենսորը աշխատացնում է քթով
boooooooom
31.05.2014, 20:38
Ես գիտեմ մարդ ով հեռախոսի սենսորը աշխատացնում է քթով
Ես հեծանիվ քշելու ընթացքում, ընթացքի ժամանակ անլոք եմ անում ու նկարում եմ քթով (երբ երկարամատ ձեռնոցներով եմ լինում) :D
Հրաշքներին հավատալը լավ բան է :rose
mushu, ես հրաշքների չեմ հավատում ;)
մենակ ե՞ս եմ, որ երբեք չեմ մտածել գովազդ հավանել-չհավանելու, լավ կամ վատ լինելու մասին:'
total_abandon
01.06.2014, 20:24
Մենակ ե՞ս եմ, որ որոշում եմ մորուք պահել գոնե մի տարի, 2 ամսից չեմ դիմանում թրաշվում եմ։ http://forums.court-records.net/images/smilies/lettuceqg3.png
Մենակ ե՞ս եմ, որ որոշում եմ մորուք պահել գոնե մի տարի, 2 ամսից չեմ դիմանում թրաշվում եմ։ http://forums.court-records.net/images/smilies/lettuceqg3.png
Չէ, մենակ դու չես
StrangeLittleGirl
01.06.2014, 20:50
մենակ ե՞ս եմ, որ երբեք չեմ մտածել գովազդ հավանել-չհավանելու, լավ կամ վատ լինելու մասին:'
Չէ, ես էլ, ընդհանրապես գովազդ չեմ նայում :))
Մի բան ասեմ, բայց վրես չխնդաք :D
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ տանը երբեմն ոտքով ա լույսերն անջատում/միացնում (խոհանոցինը՝ ծնկով) կամ զուգարանի ջուրը ոտքով ա քաշում :))
Մենակ զուգարանի ջուրը ոտքով քաշելու պահը չպատկերացրեցի: Նինձյա ՞ :8:think
Չէ, ես էլ, ընդհանրապես գովազդ չեմ նայում :))
Է, եսել նպատակ չեմ դնում նայելու, բայց պահի տակ մեկա աչքովդ ընկնում ա, պլուս տնեցիք, հո՜, հեռուստացույց դիտում են: Ու լավը/վատը մեխանիկորեն ա որոշվում:
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ հեռուստացույցը միացնում է միայն գովազդ դիտելու նպատակով :))
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ հեռուստացույցը միացնում է միայն գովազդ դիտելու նպատակով :))
Աշխատանքի բերումով՞ )))
Յոհաննես
01.06.2014, 22:14
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ հեռուստացույցը միացնում է միայն գովազդ դիտելու նպատակով :))
Ոչ,միայն դու չես եղբայր :love
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ գովազդների թոփ 10 ունի :))
Աշխատանքի բերումով՞ )))
Ահա :)
Ոչ,միայն դու չես եղբայր :love
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ գովազդների թոփ 10 ունի :))
Թոփ 10 չէ, բայց թոփ 5 ես էլ ունեմ ;)
Ոչ,միայն դու չես եղբայր :love
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ գովազդների թոփ 10 ունի :))
Ահա :)
Թոփ 10 չէ, բայց թոփ 5 ես էլ ունեմ ;)
Իմ «Հետաքրքիր Vid» մեծ folder-ի կեսից շատը (մանավանդ նրա 3-րդ հորիզոնականը:)) )
CactuSoul
03.06.2014, 22:17
Մենակ զուգարանի ջուրը ոտքով քաշելու պահը չպատկերացրեցի: Նինձյա ՞ :8:think
Տենց մի բան, + հաշվի առ, որ մերը հենց քաշովի չի, սեղմովի ա :D
Տենց մի բան, + հաշվի առ, որ մերը հենց քաշովի չի, սեղմովի ա :D
Բա ասա, ես էլ երկու օր ա փորձում եմ, հեչ հարմար չի տենց:
CactuSoul
04.06.2014, 22:28
Բա ասա, ես էլ երկու օր ա փորձում եմ, հեչ հարմար չի տենց:
Լավ չհասկացա:
1. Քեզ թվում ա, թե սեղմելն (էն էլ ուղղահայաց) ավելի հեշտ ա, քան քաշե՞լը: Եթե այո, ապա չարաչար սխալվում ես:
2. Իսկ ո՞վ ա ասել, թե հարմար ա :)) Ուղղակի հավես ա մեկ-մեկ:
Լավ չհասկացա:
1. Քեզ թվում ա, թե սեղմելն (էն էլ ուղղահայաց) ավելի հեշտ ա, քան քաշե՞լը: Եթե այո, ապա չարաչար սխալվում ես:
2. Իսկ ո՞վ ա ասել, թե հարմար ա :)) Ուղղակի հավես ա մեկ-մեկ:
Ես ուղղակի ոտքով էի սեղմում,ու ոչ մի առավելություն )ահագին էլ դժվար ա, բայց քաշելը երևի հեշտ կլինի))
CactuSoul
04.06.2014, 22:35
Ես ուղղակի ոտքով էի սեղմում,ու ոչ մի առավելություն )ահագին էլ դժվար ա, բայց քաշելը երևի հեշտ կլինի))
Հա, բայց դե հեշտի կայֆը քիչ ա :D
Հա, բայց դե հեշտի կայֆը քիչ ա :D
Կիրառում էլ կա՝եթե освежитель-ի բաղադրությունը կարդալուց հետաքրքիր տեղ ես հասել, առանց կտրվելու քաշում ես :think
Կիրառում էլ կա՝եթե освежитель-ի բաղադրությունը կարդալուց հետաքրքիր տեղ ես հասել, առանց կտրվելու քաշում ես :think
Այ էդ բաղադրությունը պետք ա անգիր իմանալ :)
Տենց մի բան, + հաշվի առ, որ մերը հենց քաշովի չի, սեղմովի ա :D
Օ, եդ ավելի բարդ ա:hands
Ես ուղղակի ոտքով էի սեղմում,ու ոչ մի առավելություն )ահագին էլ դժվար ա, բայց քաշելը երևի հեշտ կլինի))
Ջինսդ հանեցի՞ր փորձելուց :hands:P:D
Ջինսդ հանեցի՞ր փորձելուց :hands:P:D
Չէ, ճիշտ էիր ասում, ջինսով էլ եղավ)
Չէ, ճիշտ էիր ասում, ջինսով էլ եղավ)
Որ ասում էի :D Եսել եմ նինձյա :love :oy
Որ ասում էի :D Եսել եմ նինձյա :love :oy
Դու շորտիկով էիր :դ
Դու շորտիկով էիր :դ
Ըըը, ես շորտիկով նինձա եմ ՞ :hands: Լսիր ի՞նչ կապ ունի դա:
Ըըը, ես շորտիկով նինձա եմ ՞ :hands: Լսիր ի՞նչ կապ ունի դա:
Ա դե տենց հեշտ ա:
Ա դե տենց հեշտ ա:
Բնավ սիրելիս, նույն բան ա :P
Միայն ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շատ-շատ ա սիրում պոմիդոր ու էնքան շա՜տ ա սիրում, որ պոմիդորը պոմիդորով ա ուտում::oy
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ նկատել ա <Իմ վերևի մականունը> (http://www.akumb.am/showthread.php/18817-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8?p=2481505&viewfull=1#post2481505) թեմայում Ուլուանայի գրառումից հետո, որտեղ խոսվում է Գորտուկի մականվան մասին, էլի գրառում կար` էլի Գորտուկի մականվան, ավատարի, թագի մասին: Ու հիմա չկա: Ինչքան գիտեմ գրառում անողը չի կարող ջնջել իր սեփական գրառումը, գրառում էլ թեմայի մեջ էր:
Հ.Գ. Թե միայն ես եմ, խնդրում եմ գրառումս տեղափոխեք Պարանորմալի թեմա:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ նկատել ա <Իմ վերևի մականունը> (http://www.akumb.am/showthread.php/18817-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8?p=2481505&viewfull=1#post2481505) թեմայում Ուլուանայի գրառումից հետո, որտեղ խոսվում է Գորտուկի մականվան մասին, էլի գրառում կար` էլի Գորտուկի մականվան, ավատարի, թագի մասին: Ու հիմա չկա: Ինչքան գիտեմ գրառում անողը չի կարող ջնջել իր սեփական գրառումը, գրառում էլ թեմայի մեջ էր:
Հ.Գ. Թե միայն ես եմ, գրառումս տեղափոխեք Պարանորմալի թեմա:
Մոդերատորներն են ջնջել՝ թեմայի պահանջները խախտելու ու ժամանակավրեպ գրառման համար: Բայց նավսյակի էնտեղ էլ հարցրու, կարող է ավելի հետաքրքիր բացատրություն ստանաս :))
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մոդայիկ է համարում այն հագուստը, ինչ իրեն է սազում:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ նկատել ա <Իմ վերևի մականունը> (http://www.akumb.am/showthread.php/18817-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8?p=2481505&viewfull=1#post2481505) թեմայում Ուլուանայի գրառումից հետո, որտեղ խոսվում է Գորտուկի մականվան մասին, էլի գրառում կար` էլի Գորտուկի մականվան, ավատարի, թագի մասին: Ու հիմա չկա: Ինչքան գիտեմ գրառում անողը չի կարող ջնջել իր սեփական գրառումը, գրառում էլ թեմայի մեջ էր:
Հ.Գ. Թե միայն ես եմ, խնդրում եմ գրառումս տեղափոխեք Պարանորմալի թեմա: Ինձ էլ է անչափ հետաքրքիր թե ինչ է գրված եղել, խնդրում եմ տեղյակ պահել: Գաղտնիությունը ապահովվում է, կամ էլ այն մարդը ով գրառում է արել, թող ինձ նամակ գրի: Անհամբեր սպասում եմ :
Յոհաննես
05.06.2014, 23:18
Ինձ էլ է անչափ հետաքրքիր թե ինչ է գրված եղել, խնդրում եմ տեղյակ պահել: Գաղտնիությունը ապահովվում է, կամ էլ այն մարդը ով գրառում է արել, թող ինձ նամակ գրի: Անհամբեր սպասում եմ :
Ես էի :)) ուղղակի արդեն գրել էին ու ես ուշացել էի :))
Հ.Գ. Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հոգի չի կանչել :))
Ես էի :)) ուղղակի արդեն գրել էին ու ես ուշացել էի :))
Հ.Գ. Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ հոգի չի կանչել :))
Ապա , ես ուզում եմ կարդալ, թե դու ինչ ես գրել, միայն ես եմ թե էլի մարդ կա, որ ուզում է կարդալ: Եթե միայն ես եմ ապա գրիր ինձ նամակով ,եթե էլի մարդիկ կան գրիր այստեղ:
Միայն ես եմ չհասկանում ինչ ա "երգում" Լիլիթ Հովհաննիսյանը ? Կամ ինչի ա Էդ աղջիկը երգում .... աաաահհհ սաղ օրս փչացավ :angry
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբ ակումբում ակտիվ գրառումներ չի լինում ու չգիտի, թե ինչ կարդա, նայում է, թե ով է ֆորումում...ըստ այդմ էլ՝ կարդում այն թեմաները, որը կարդում են ակումբցիները:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ միսշտ 'change' գրելուց գրում է՝ 'chnage':
CactuSoul
27.06.2014, 00:30
Մենակ ես ե՞մ չզտած ձեթ սիրում :nyam
Մենակ ես եմ վիտայուշի տալերկից վախենում ? :D:think
My World My Space
27.06.2014, 23:40
Մենակ ես եմ վիտայուշի տալերկից վախենում ? :D:think
Էդ գազանից ես էլ սկսեցի վախենալ … :D
փաստորոն մենակ ես չեմ ...:)
boooooooom
01.07.2014, 13:44
էն որ Խաչատրյան Տրիո-ի համերգից դուրս ես գալիս ու ահավոր բարձր արաբական երաժշտություն է,հետն էլ մի աղջիկ պորտապար է պարում...էն որ գնացի բեզինը լցեցի վրես ու տակից լուցկին վառեցի :}
Միայն ես եմ, թե էլի մարդ կա, որ էս գրառման մեջ անհանդուրժողականությունա տեսնում այլ մշակույթի հանդեպ։
Rammstein
01.07.2014, 16:53
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ էն Happy ա ինչ ա, էդ երգից մի այլ կարգի զզվում, նողկում ա, սիրտը խառնում ա: :{:bad
Աբու Նուվաս )
01.07.2014, 23:40
երևի բոլորն էլ , երբ ականջակալներով երգ են լսում , սկսում են զուգահեռ երգել :Բայց մենակ ե՞ս եմ տեսնես , որ հետո սկսում եմ բարձրաձայն մտածել :think
Ուլուանա
02.07.2014, 18:28
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ընդհանրապես ի վիճակի չի դանդաղ քայլելու։
CactuSoul
04.07.2014, 15:22
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա Արշակին ճանաչողներից, ում վերջինս ոչ մի անգամ չի բացատրել «Կետիկ» խաղի կանոնները։ :)) (Նոր «Չինգ-ա-չունգ»-ից խոսք գնաց, հիշեցի։)
StrangeLittleGirl
04.07.2014, 15:37
Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա Արշակին ճանաչողներից, ում վերջինս ոչ մի անգամ չի բացատրել «Կետիկ» խաղի կանոնները։ :)) (Նոր «Չինգ-ա-չունգ»-ից խոսք գնաց, հիշեցի։)
աչքիս մենակ դու ես :D բայց չինգաչունգի դեպքում երևի բացառություններ չկան
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ վիրտուալ աշխարհից վախենում է...
Էլի մարդ կա , թե՞ միայն ես եմ ,որ անկախ ինձանից ես իմ վերնազգեստները սիրում եմ վերև բարձրացնել ու մամաս անընդհատ դրա համար ինձ նկատողություն ա անում:angry: Իսկ շալվարներս էլ հիմնականում մեծի տպավորություն են թողնում վրաս :8:oy
... որ չի սիրում Վարդավառի տոնը, իր բոլոր դրսևորումներով հանդերձ
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տղա երեխաներին չի սիրում:
Հ.Գ. Հաստատ երևի մենակ ես եմ, որ ուզում է մենակ աղջիկ երեխա ունենալ::D
boooooooom
14.08.2014, 22:59
Բամիա? Քանի անգամ փորձել եմ դրա համը զգալ, ոչ մի կերպ չի ստացվում։ Էսօր էլ տանը բամիա էին պատրաստել. ուտում եմ, ոչ մի համ չեմ զգում։ Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ բամիա չի սիրում?
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էնպիսի բաներ է լսել Սևանի ջրի մասին, որ մի տեսակ զզվում է էնտեղ լողանալ:
Հ.Գ. Թող ինձ ներեն Սևանա լիճը սիրողները:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տղա երեխաներին չի սիրում:
Հ.Գ. Հաստատ երևի մենակ ես եմ, որ ուզում է մենակ աղջիկ երեխա ունենալ::D
Այբ մենակ չես ՃՃՃ ես էլ գիտեի, թե մենակ ես չեմ կարողանում մի տեսակ ջիգյարով սիրել տղա բալիկներին, սիրվում են, բայց դե էնպես չէ, ոնց որ կարելի է դնել ու «գզզել» աղջիկ բալիկներին :
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մտածում ա Ice Bucket Challenge-ը սպամ ա :))
Ուլուանա
28.08.2014, 18:27
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ Skype–ով տեսազանգեր անել առանձնապես չի սիրում։ Ու հատկապես չի սիրում, երբ առանց զգուշացնելու հանկարծ զանգում են։ Ու կապ չունի, թե ով է զանգողը ու ինչքանով է մտերիմ։ Ինձ համար դա անձնական տարածքի լուրջ ոտնահարում է, ու ինչքան էլ բացատրում եմ ու խնդրում, որ զանգելուց առաջ գրեն, ճշտեն՝ հարմար է, թե չէ, ոչ ոք չի հասկանում. շարունակում են նույն ձևով զանգել առանց զգուշացնելու, քանի որ չեն պատկերացնում, թե դրանում ինչ մի սարսափելի բան կա :aaa։
StrangeLittleGirl
28.08.2014, 19:56

Նույնը: Չպայմանավորված զանգերին ուղղակի չեմ պատասխանում:
Արևհատիկ
24.09.2014, 18:09
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ծննդից մի օր առաջ գնում ա իրեն անհրաժեշտ իրերը առնում, հետո մտերիմներին ասում ով ինչ ա առել ինձ համար ու որի փողը պիտի տա :D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ իր ֆեյսբուքյան ընկերների մեջ կան մարդիկ, որոնց ռեալ իրականության մեջ գիտի, շփվում է, բայց չի կարողանում վերջիններիս նկարներին ֆբ-ում լայքել, որովհետև չափից դուրս անորակ ու վատ նկարներ են դնում/նկարվում/:D
Alphaone
28.02.2015, 22:54
Քանի որ հաճախ եմ լսում դասական երաժշտություն, սիմֆոնիաների, վալսերի որոշ հատվածներ երբեմն ուղղակի գլխումս պտտվում են, ու փողոցում քայլելիս հայտնաբերում եմ, որ հերթական անգամ սկսել եմ մարդկանց, քամին, իրերն, ամեն ինչ հավաքել ինչ-որ ընդհանուր ռիթմի ներքո, աշխարհին նայում եմ երաժշտության միջով...
Երբեմն ուղեղումս դիալոգներ են պտտվում (խոսքն էն վիճաբանելուց հետո սեփական սցենարով դիմացինին ջարդելու դիալոգների մասին չէ, որ շատերի մոտ գիտեմ, լինում են), ինչ-որ ուրիշ իրականության, ուրիշ մարդկանց կյանքի հատվածներ են մտքովս լողում, անցնում... հենց հատվածներ, ոչ թե պատմվածքի սյուժե, այլ օրինակ՝ վթարվող տիեերանավի վրա հին ընկերների սպանող սարկազմով հագեցած երկխոսություն, ինչ-որ ծառուղիում զբոսնող մարտարվեստի ուսուցչի ու իր աշակերտի զրույց, սենյակում թղթախաղով տարված քառյակի գռեհկանաբություններ ու էլի իրար հետ կապ չունեցող լիքը պատմությունների պատառիկներ, որ հետապնդում են, երբեմն հանգիստ չեն տալիս: Ավելի ահավոր է, որ նման պատկերները կարող են գալ աշխատանքի, դասի ժամանակ ու ես վերջ, վերացարկվում եմ, տեղափոխվում չգիտես որտեղից ինձ գտած իրականություն, որոշ ժամանակ անց նույնանում հերոսներից մեկի հետ ու զարգացնում սյուժեն, մինչև որ ինչ-որ մեկն ինձ ուշքի է բերում: Նույնը կարող է կատարվել փողոցով անցնելիս, դրա համար իմ փողոցն անցնելն իրական էքստրիմ է:
Մտքում հազար տարի առաջ չլուծած մի մաթեմատիկայի կամ ֆիզիկայի խնդիր է գալիս, ու իմ չիմացած ու դեռ մի բան էլ մոռացած «գիտելիքներով» փորձում եմ լուծել, տանջվում, մինչև չեմ լուծում, չեմ հանգստանում և էսպես շարունակ:
Հիմա մտածում եմ՝ միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ում մոտ ժամանակ առ ժամանակ մատրիցան ծրագրային սխալ ա տալիս ((
Ալֆ էդ սաղ գրածներիդ, բառ առ բառ, +1
մենակ ես ե՞մ,որ ժամանակը երգերով ա չափում։ Ասենք՝ 4 երգում հասա տուն, 3 երգ սպասում էի կանգառում․․․(նու խոսքը իհարկե պրոգերի մասին չի, որ ամեն մի երգը մի 20 րոպե ա :)) )
Մենակ ե՞ս եմ, որ google-ով ավելի հեշտ եմ ակումբում իմ ուզած նյութը (թեման) գտնում, քան ակումբի որոնման համակարգով:
Մենակ ե՞ս եմ, որ google-ով ավելի հեշտ եմ ակումբում իմ ուզած նյութը (թեման) գտնում, քան ակումբի որոնման համակարգով:
Հաստատ մենակ չես, բայց ես ձերոնցից չեմ:)):P
Հումոր կապված Դաբաղյանի և Քարդաշյանի հանդիպումից: :D
Տո այ Դաբաղյան, Քիմը քամակով տա թամամ աշխարհ պտուտ կգաս :D
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էս «հումորի» հումորը չի կարում հասկանա :oy
#անհումորմարդ
StrangeLittleGirl
12.04.2015, 23:14
Մենակ ե՞ս եմ, որ google-ով ավելի հեշտ եմ ակումբում իմ ուզած նյութը (թեման) գտնում, քան ակումբի որոնման համակարգով:
ես էլ
Ուլուանա
13.04.2015, 19:43
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էս «հումորի» հումորը չի կարում հասկանա :oy
#անհումորմարդ
Ինչ խոսք, հումորը տափակոտ ա, բայց ամեն դեպքում բացատրեմ. հիմնված ա Սայաթ Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա...» երգի վրա (չգիտեմ՝ վերնագիրը հենց տենց ա, թե չէ, բայց կարծեմ էդ բառերով ա սկսվում երգը), որը մանկուց կատարել ա Գուրգենը։
Ուլուանա
16.04.2015, 19:04
Մենակ ես եմ, չէ՞, «Անմոռուկամանիա» թեման հաճախ «Անուկամանիա» կարդում :D :oy։
Մենակ ե՞ս եմ զրուցարան թեման կարդում զորացրում և մեծ հետաքրքրությամբ բացում թեման, որ տեսնեմ ո՞վ է զորացրվել :
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա որ արթնացել է զավզակելու մեծ ցանկությամբ::))
boooooooom
08.05.2015, 18:15
Դուք էլ ե՞ք գրառումները ներքևից վերև կարդում ու հերթով էջերը հետ թերթում :crazy
delicate
22.05.2015, 18:36
Տեսնես էլի մարդ կա,որ գիրք կարդալուց ուզումա շուտ վերջացնի,իսկ վերջացնելուց հետո մտածումա,որ գիրքը կիսատա վերջացել
Մենակ ես եմ, որ զգում եմ ինչքանա գորշացել ակումբը :(
Մենակ ես եմ, որ գնացքնրում միշտ մոլորվում կոյոյվում եմ :D բայց վերջում հասկանում եմ, թե ինչքաաան հետաքրքիր արկածների միջով անցա :yahoo
Մենակ ի՞նձ համար ա Նոր տարին էս բեռնատարով գալիս :flower
http://i66.tinypic.com/33dkxth.png
https://www.youtube.com/watch?v=-gMjPezr8TY
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որի համար քիթը ջերմաչափ ա. եթե սառում ա, ուրեմն արդեն ցուրտ ա :))
մենակ ես եմ թե՞ էլի մարդ կա որ ակումբի հին թեմաները կարդում, հուզվում ա :))
Մենակ ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ հենց գործի տեղը հարմար պահ ա գտնում, իրան գցում ա ակումբ։ :D
Միաժամանակ ակտիվ եղած այցելուների առավելագույն թիվը 1024-ն է: Դա եղել է 08.02.2012, ժամը 19:36-ին:
Որ ամեն անգամ աչքով ընկնելիս մտածում է․ համընկնո՞ւմ, չեմ կարծում :D
The Mirror
10.01.2016, 16:16
էլի եղել են մարդիկ, որ սարսափելի, զզվելի պարապ են մնացել, չեն իմացել արդեն էլ ինչ անել, եսիմ ոնց ընկել են ակումբ.ամ, գրանցվել ու անկապ կարդացել են ինչ-որ թեմաներ ու մտածել են "էս մարդիկ ոնց են թեմաների մեջ մտնում, խոսում ու ժամանակ սպանում" ?
ՀԳ. ժամանակ սպանելու, ինչ-որ բան անելի փորձ ա էս
Մենակ ես ե՞մ, որ արդեն երկրորդ անգամ «Էն որ» թեմայի վերջին էջը բացելուց ու ավատարը տեսնելուց՝ ուզում եմ մի հատ հիշեմ թե ivy-ն ի՞նչ էր գրել: Կարդում եմ՝ սկզբից մտածում եմ «բայց ivy-ն չի սովորում ու գրառման ոճն էլ նման չի», հետո հիշում եմ արդեն շա՜տ ծանոթ գրառումն ու ակումբցուն::D
Հասկանում եմ, բոլորովին նման չի ivy-ին ուղղակի
1-Իր պես բարձրահասակ ա.
2-ivy-ն էլ ա որպես ավատար իր նկարը դնում.
3-Երևի որոշ չափով հիշացնում ա ivy-ի մկնիկին
http://www.akumb.am/image.php?u=25178&dateline=1452692645
:))
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ով ավելի շատ ժամանակ է վատնում ֆիլմեր փնտրելու վրա, քան նայելու:D
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ում համար մեծացրած շրթունքներով աղջիկները տգեղ են թվում ու անբնական իրար նման․․․․ կամ էլ ես գեղեցկությունից բան չեմ հասկանում:think
Մարի-Լույս
29.02.2016, 20:02
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ում համար մեծացրած շրթունքներով աղջիկները տգեղ են թվում ու անբնական իրար նման․․․․ կամ էլ ես գեղեցկությունից բան չեմ հասկանում:think
Հաստատ մենակ չես, ես ու էլի գեղեցկությունից հասկացող շատ մարդիկ համաձայն ենք քեզ հետ, իրոք շատ տհաճա ու ոչ գեղեցիկ…
boooooooom
03.05.2016, 16:25
Ձեզ էլ ա՞ Ֆբ-ն կպած առաջարկում «Պարագաների Օնլայն Վաճառք» էջը:D
Մենակ ե՞ս եմ, որ բացառությամբ մի քանի երգերի, Beatles-ի երգերը չի սիրում ու դրանց սուպեր առանձնահատկությունը չի հասկանում :unsure
StrangeLittleGirl
29.07.2017, 14:02
Մենակ ե՞ս եմ, որ ինտիմ հումորների թեմայում տեղադրված հումորների մեծ մասը ծիծաղելի չի համարում։
Մենակ ես եմ, որ կարողանում ա ինքը իրան «վարժեցնել»։ Ես ինձ սովորեցրել եմ, որ դժբախտ ժամանակ խմել չի կարելի ու արդյունքում երբ կյանքումս ինչ-որ բան էն չի ալկհոլի մենակ հոտից մոտս անդուր սրտխառնոց ա առաջանում
boooooooom
01.10.2017, 22:13
Վերջերս եմ հայտնաբերել, որ աղջիկների կոշիկների վրա ոչ թե գրված ա VELOVELOVELO, այլ գրված ա LOVELOVELOVE:D։ Ես էլ մտածում էի, թե էդ կոշիկները հեծանիվի հետ ի՞նչ կապ ունեն:D Իմ օրի մարդ կա՞:
Էն, որ-ին կոնկուրենտ մի թեմա: :)) Էստեղ գրում ենք մտքեր, որոնք անպայման պետք է սկսվեն »Մենակ ես ե՞մ, որ» ու ինչ-որ գործողություն: Որևէ բան գրողին «Չէ, մենակ դու չես» պատասխանել ուզողները ուղղակի սեղմում են շնորհակալության կոճակը: ---- Մենակ ես ե՞մ, որ էս սմայիկը դնելուց «:D » ու իրան նայելուց միշտ մտքումս ժամացույցի ծիկտակ ա միանում: Գլուխը շարժելու հեը մեկտեղ ծիկ-տակ ծիկ-տակ… ու էդ ամենը ծիծաղաջրիկախառը ինչ-որ ասոցիացիաներով…

Իսկ եթե ուրիշը չի գտնում, որ իր հետ էլ ս նույնը լինում, բայց քանի որ գրառումը ու բուն զվարճալի երևույթը հավսնում ա ու շնորհսկալու՞մ: Օրինակ` ես:oy
Ուլուանա
17.04.2019, 06:19
Մոդերատորական. «Մենակ ե՞ս եմ, որ...» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ...» թեմային:
Մենակ ես ե՞մ, որ ավատարի գույների պատճառով կարող ա մեկ-մեկ խառնեմ Նիկեա-յի ու Thom-ի կերպարները: Պիտի պարտադիր անունն էլ կարդամ::))
Մանավանդ վերջերս, որ սանտաների թեմաներում երկուսն էլ կան::))
boooooooom
02.01.2020, 15:40
Սկզբից ծնունդները թարգեցի շնորհավորել, հիմա էլ Նոր տարին սկսվել ա ու դեռ Ֆբ֊ում ոչ մի շնորհավորանք չեմ գրել, ոնց որ ինչ որ օղակ գնալով նեղանում ա, լիքը բաների իմաստը տարեց տարի փուչիկի նման պայթում ա՝ տեղը թողելով դատարկություն։
StrangeLittleGirl
02.01.2020, 15:56
Սկզբից ծնունդները թարգեցի շնորհավորել, հիմա էլ Նոր տարին սկսվել ա ու դեռ Ֆբ֊ում ոչ մի շնորհավորանք չեմ գրել, ոնց որ ինչ որ օղակ գնալով նեղանում ա, լիքը բաների իմաստը տարեց տարի փուչիկի նման պայթում ա՝ տեղը թողելով դատարկություն։
Ես վաղուց եմ թարգել։ Էս տարի հատուկենտ մարդկանց եմ իմ նախաձեռնությամբ շնորհավորել։
boooooooom
02.09.2020, 20:16
Ես Վիստուան եմ և ես արդեն 20 տարի է չեմ ծխում::D
Մենակ ես ե՞մ, որ չհասցրեցի էս տղուն նորմալ ճանաչել, օգնել։ :(
Ցավում եմ։
Մենակ ես ե՞մ, որ ակումբում էս (https://drive.google.com/file/d/19Y31Aa4LKZAs0yEzZLQGVSwMXkNjehph/view?usp=drivesdk) հրահանգը ստանալուց հազվագյուտ դեպքերում ա լինում, որ "գայթակղությանը դիմանում եմ" ու չեմ սեղմում, չնայած լաաավ էլ ինքնուրույն տեղափոխություն ա կատարվել::))
Ուղղակի մտածում եմ` "եթե սեղմեմ` էջը արագ կփոխի, երկար չի պահի էս պատկերի վրա": Ու կարծես թե իսկականից էդպես ա լինում::))
Միայն ես եմ որ սիրում եմ ամեն շաբաթ խաշ ուտել, ամեն ամիս խորոված, այնէլ մենակով?
One_Way_Ticket
28.01.2023, 21:07
Միայն ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ ինտերնետով մի բան գնելուց հետո էլի մտնում է էդ ապրանքի էջը, որ տեսնի՝ գուցե վերջացել կամ թանկացել է, ու ուրախանա, որ լավ հասցրեց։