PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա

Chuk
06.11.2012, 12:22
Այս թեման ստեղծվել է «Ակումբի պասիվացման պատճառները (http://www.akumb.am/showthread.php/63488-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BD%D5%AB%D5%BE%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)» թեմայից պատճենված 60 գրառումների հիման վրա:

Կրքեր, կռիվներ, թեժ կաթսա. ասենք իրար, ինչ մեջներս ունեք:

ivy
06.11.2012, 16:42
Հիմա, երբ ակումբը ահագին պասիվ վիճակում է, ինչքանո՞վ է ճիշտ ամենաակտիվ անդամներից երկուսին 2-3 շաբաթով արգելափակելը: Ամենաակտիվ թեման որ փակվեց, դեռ մի կերպ կարող ենք հասկանալ: Բայց էս վիճակի դեպքում ինչի՞ համար է պետք արգելափակումը, դա ախր վերջանականապես կպասիվացնի ակումբը: Տուգանային ստացան, գրառումները ջնջվեցին, բայց ակումբից ինչի՞ եք հեռացնում, էն էլ էդքան երկար ժամանակով... Սա հո հին ժամանակները չե՞ն, որ երկուսի արգելափակումը ոչ մի ձև չնկատվի: Մինչև նրանք հետ գան, ակումբը կչորանա: Եթե իհարկե հետ գան...
Մի փոքր համայնք է մնացել, արդեն մատների վրա կարելի է հաշվել, թե ովքեր են գրառումներ անողները, էկեք մի քիչ ավելի հոգատար լինենք ամեն մի անդամի հանդեպ:

Chuk
06.11.2012, 16:50

Այվի ջան, ակումբի ակտիվացումն ինքնանպատակ չի կարող լինի: Եթե մարդիկ զգուշացումներից ու տուգանայիններից հետո շարունակում են նույնը, եթե փակված թեմայից հետո տեղափոխվում են այլ թեմա(ներ) ու ավելի բուռն են շարունակում, ուրեմն ինձ այլընտրանք չի մնում: Բնականաբար արգելափակման ցանկացած որոշում բարդ է, բնականաբար արգելափակելը ամենաանցանկալի ելքն է (ոչ միայն ակտիվացում-պասիվացում խնդրի համատեքստում), բայց էդ չի նշանակում, որ պետք ա թույլատրենք, որ կանոնադրությունը խախտեն, կռիվներ լինեն ու նման բաներ:

Չամիչ
06.11.2012, 17:55

Լիովին կիսում եմ էս կարծիքը: Սրան չպետք ա հասներ: Իրավիճակը մի պահ լրիվ կանտրոլից դուրս եկավ, եթե ժամանակին բոլոր կոնֆլիկտային գրառումների դեմն առնվեր սրան չէր հասնի, բաժնի մոդերատորը փոխանակ` չափազանց ագրեսիվ բնույթի, ակնհայտ կոնֆլիկտ հրարող գրառումը պարզապես ջնջի շնորհակալություն ա հայտնում, այսինքն հենց մոդերատորը կոպտորեն խախտում ա կումբի կանոնադրությունը, արգելափակեցիք ինչ ա փոխվելու? Ամեն ինչ ժամանակին էր պետք կանխել,

Հիմա էլ ուշ չի, իրավիճակը հանգիստ կարելի ա շտկել, ցանկություն ա պետք, մինչդեռ մարդիկ ոնց երեւում ա սեփական պրինցիպների հետեւից են ընկել, այլ ոչ թե ակումբի շահերի:
Մեֆին ու Դիվին արգելափակել ես ակումբի կանոնադրությունը խախտելու համար? բայց հենց մոդերատորն ա սկզբից կանոնադրությունը խախտել, սրան ինչ կասես Չուկ?

Չամիչ
06.11.2012, 18:01
Ես միշտ արդարության կողմից եմ, Մեֆը անընդհատ զբաղված էր ինձ վիրավորելով ու կպնելով ու դրա համար նա պիտի ժամանակին պատժվեր, հիմա ոչ թե նրանց եք պատժել, այլ ակումբն եք պատժել:

Rhayader
06.11.2012, 18:17
Հիմա, երբ ակումբը ահագին պասիվ վիճակում է, ինչքանո՞վ է ճիշտ ամենաակտիվ անդամներից երկուսին 2-3 շաբաթով արգելափակելը: Ամենաակտիվ թեման որ փակվեց, դեռ մի կերպ կարող ենք հասկանալ: Բայց էս վիճակի դեպքում ինչի՞ համար է պետք արգելափակումը, դա ախր վերջանականապես կպասիվացնի ակումբը: Տուգանային ստացան, գրառումները ջնջվեցին, բայց ակումբից ինչի՞ եք հեռացնում, էն էլ էդքան երկար ժամանակով... Սա հո հին ժամանակները չե՞ն, որ երկուսի արգելափակումը ոչ մի ձև չնկատվի: Մինչև նրանք հետ գան, ակումբը կչորանա: Եթե իհարկե հետ գան...
Մի փոքր համայնք է մնացել, արդեն մատների վրա կարելի է հաշվել, թե ովքեր են գրառումներ անողները, էկեք մի քիչ ավելի հոգատար լինենք ամեն մի անդամի հանդեպ:

Եթե խոսքը dvgray-ի մասին է, ինքն անհիշելի ժամանակներից իմ իգնորում է, ես տարբերությունը չեմ զգա :))

Չամիչ
06.11.2012, 18:19
Եթե խոսքը dvgray-ի մասին է, ինքն անհիշելի ժամանակներից իմ իգնորում է, ես տարբերությունը չեմ զգա :))

Ես - ես, դու ինչպես միշտ եսդ ես բրդում, խոսքը քո եսի մասին չի, ակումբի շահերից ենք խոսում:

Չամիչ
06.11.2012, 18:21
Մեֆն էլ իմ աչքի լույսը չի, հիմա ինչ? ասեմ լավ եք արել?
Ակումբում ինչպես Մեֆի, էնպես էլ Դիվի պակասությունը կզգացվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք, առհասարակ, կվերադառնան:

Սերխիո
06.11.2012, 18:25
ֆուտբոլ քննարկողներն են պակասել, Լեոն վաղուց չի երևում ?

Rhayader
06.11.2012, 18:26
Ես - ես, դու ինչպես միշտ եսդ ես բրդում, խոսքը քո եսի մասին չի, ակումբի շահերից ենք խոսում:

Չամիչ, ակումբի շահերից չի բխում գրառումների առկայությունն ընդհանրապես, ակումբի շահերից բխում է կոնստրուկտիվ բանավեճն ըստ թեմայի՝ ադեկվատ մարդկանց միջև: Ընդհանուր առմամբ, մի անգամ ես իմ օրինակով շպպացրել եմ, դիմացինի տեսանկյունը կամ քննարկման սուբյեկտն անբարոյական որակելը չի բերում կոնստրուկտիվ բանավեճի (ասենք, նույն հավանականությամբ կարող էի մտնել նացիոնալիզմի թեմա ու գրել, որ նացիոնալիզմը սեփական առնանդամի փոքր լինելու հետևանք է ու կոմպենսացիա կոլլեկտիվ առնանդամի միջոցով, ինչը, բնականաբար, կբերեր քլնգումների՝ էլ դու սուս): Նույնիսկ քրիստոնյաների հետ բախումները սկսեցին ոչ կոնստրուկտիվ, վիրավորական արձագանքների պատճառով, ու, որքան հասկացա, իմ կրոնի բաժնից արգելափակվելու պատճառը ֆորումի մեծամասնությանը կրոնի բաժնից չարգելափակելն էր:

Չամիչ
06.11.2012, 18:33

Rhayader դու գրել էիր թե ինչն ա քո շահերից բխում, կարաս կոնկրետ ասես, ազնվորեն գրես արդյոք տվյալ իրավիճակը բխում ա ակումբի շահերից թե ոչ?
Ինձ թվում ա արգելափակելով մարդը կարա լուրջ նեղանա ու էլ չվերադառնա: Ինչի էտ բանը թույլ տալ եթե կարելի ա կանխել?

One_Way_Ticket
06.11.2012, 18:48
Իսկ ինձ համար dvgray-ը ամենահետաքրքիր ակումբցիներից է: Ափսոսում եմ, որ երկու շաբաթ (գուցե և ավելի) նրա գրառումները չեմ կարդալու:

Smokie
06.11.2012, 19:36
Ինչու՞մն ա խնդիրը::8 Չեմ կարծում, որ ակումբը էն աստիճանի ա պասիվացել, որ էս երկու-երեք շաբաթվա ընթացքում առանց մեր երկու անդամների մե՜ծ անկում ապրի::unsure Մենք դեռ ունենք ակտիվ անդամներ ու քննարկումներ: Անձամբ ինձ նույնիսկ Ամանդայի թեման չէր ձգում, առաջին երեք էջը կարդալուց հետո ձանձրացած, հոգնած ու անհետաքրքիր քննարկումներ ակնկալելով հրաժարվեցի բաժանորդագրությունից::| Կարող ա մեկ-մեկ մտնեմ թեմա, որ հազարի մեջից մի-երկու հետաքրքիր գրառում կարդամ:
Փորձեք մի քանի օր առանց Ամանդայի թեմայի, առանց Մեֆի ու Դիվի քննարկումների, տեսեք քննարկելու, կամ կարդալու բան չեք գտնի՞, ախր աշխարհի վերջը չի::)) Իսկ հիմա այս հարցի շուրջ վիճելով ու այն քննարկելով, որպես պասիվացման պատճառներից մեկը, միայն էլ ավելի եք անհետաքրքրացնում ամեն ինչ::pardon

StrangeLittleGirl
06.11.2012, 19:43
Ես - ես, դու ինչպես միշտ եսդ ես բրդում, խոսքը քո եսի մասին չի, ակումբի շահերից ենք խոսում:
Հիմա ո՞վ ա անձնականի անցնում :'

Ambrosine
06.11.2012, 19:59
ֆուտբոլ քննարկողներն են պակասել, Լեոն վաղուց չի երևում ?

Բոլորդ աշխատանքային կամ ընտանեկան հարցերով եք արդեն զբաղված, ու հիմա ես բաժնում լրիվ տատի եմ ինձ զգում. մի ժամանակ ամենափոքրն էի :)):

ivy
06.11.2012, 20:44
Այվի ջան, ակումբի ակտիվացումն ինքնանպատակ չի կարող լինի: Եթե մարդիկ զգուշացումներից ու տուգանայիններից հետո շարունակում են նույնը, եթե փակված թեմայից հետո տեղափոխվում են այլ թեմա(ներ) ու ավելի բուռն են շարունակում, ուրեմն ինձ այլընտրանք չի մնում: Բնականաբար արգելափակման ցանկացած որոշում բարդ է, բնականաբար արգելափակելը ամենաանցանկալի ելքն է (ոչ միայն ակտիվացում-պասիվացում խնդրի համատեքստում), բայց էդ չի նշանակում, որ պետք ա թույլատրենք, որ կանոնադրությունը խախտեն, կռիվներ լինեն ու նման բաներ:

Լավ, սուս եմ մնում... :)

Չամիչ
06.11.2012, 20:48
Ինչու՞մն ա խնդիրը::8 Չեմ կարծում, որ ակումբը էն աստիճանի ա պասիվացել, որ էս երկու-երեք շաբաթվա ընթացքում առանց մեր երկու անդամների մե՜ծ անկում ապրի::unsure Մենք դեռ ունենք ակտիվ անդամներ ու քննարկումներ: Անձամբ ինձ նույնիսկ Ամանդայի թեման չէր ձգում, առաջին երեք էջը կարդալուց հետո ձանձրացած, հոգնած ու անհետաքրքիր քննարկումներ ակնկալելով հրաժարվեցի բաժանորդագրությունից::| Կարող ա մեկ-մեկ մտնեմ թեմա, որ հազարի մեջից մի-երկու հետաքրքիր գրառում կարդամ:
Փորձեք մի քանի օր առանց Ամանդայի թեմայի, առանց Մեֆի ու Դիվի քննարկումների, տեսեք քննարկելու, կամ կարդալու բան չեք գտնի՞, ախր աշխարհի վերջը չի::)) Իսկ հիմա այս հարցի շուրջ վիճելով ու այն քննարկելով, որպես պասիվացման պատճառներից մեկը, միայն էլ ավելի եք անհետաքրքրացնում ամեն ինչ::pardon

Smokie ջան մի տեսակ շատ սառը հնչեց քո ասածը:
Արգելափակումը նույնպես պատժի միջոց ա, որը ծայրահեղ դեպքերում անհրաժեշտ ա:
Կան պատժի այլ միջոցներ, որոնք չի արվել, միանգամից ծայրահեղ միջոցն ա կիրառվել, իմ ասածն էն ա, որ սա մի լուծում ա, որը էնքան էլ ի նպաստ ակումբի չի, սա կարելի էր կանխել: Եթե չի կանխվել գոնե կարելի ա շտկել իրավիճակը, դու դեմ ես, որ Մեֆն ու Դիվը վերադառնան?

Էլ չեմ ասում թեմայի մասին, Չուկը դեռ երկու օր առաջ խոսք տվեց, որ թեման կմաքրվի ու քննարկումը կշարունակվի, բայց տենց էլ չարվեց, պատճառը որն ա?

Չամիչ
06.11.2012, 20:51
Հիմա ո՞վ ա անձնականի անցնում :'

Մի քիչ ուշացել ես;)

Չամիչ
06.11.2012, 20:53
Բոլորդ աշխատանքային կամ ընտանեկան հարցերով եք արդեն զբաղված, ու հիմա ես բաժնում լրիվ տատի եմ ինձ զգում. մի ժամանակ ամենափոքրն էի :)):

Լավ էլի Աստղ, դու միշտ 77 ես եղել:)

Chuk
06.11.2012, 23:23
Լիովին կիսում եմ էս կարծիքը: Սրան չպետք ա հասներ: Իրավիճակը մի պահ լրիվ կանտրոլից դուրս եկավ, եթե ժամանակին բոլոր կոնֆլիկտային գրառումների դեմն առնվեր սրան չէր հասնի, բաժնի մոդերատորը փոխանակ` չափազանց ագրեսիվ բնույթի, ակնհայտ կոնֆլիկտ հրարող գրառումը պարզապես ջնջի շնորհակալություն ա հայտնում, այսինքն հենց մոդերատորը կոպտորեն խախտում ա կումբի կանոնադրությունը, արգելափակեցիք ինչ ա փոխվելու? Ամեն ինչ ժամանակին էր պետք կանխել,

Հիմա էլ ուշ չի, իրավիճակը հանգիստ կարելի ա շտկել, ցանկություն ա պետք, մինչդեռ մարդիկ ոնց երեւում ա սեփական պրինցիպների հետեւից են ընկել, այլ ոչ թե ակումբի շահերի:
Մեֆին ու Դիվին արգելափակել ես ակումբի կանոնադրությունը խախտելու համար? բայց հենց մոդերատորն ա սկզբից կանոնադրությունը խախտել, սրան ինչ կասես Չուկ?
Սա գրում ա մի մասնակից, ով վիճահարույց թեմայում իրավիճակի շիկացման հիմնական պատճառն էր, ով փոխանակ թեթև կոնֆլիկտները հաղթահարելու համար գրառումների մասին զգուշացնելու, ավելի վատ գրառումներ էր անում ու հետո էլ անմեղ դեմքով գրում էր, որ լավ է, որ մոդերատորները վիրավորական գրառումները հետո մաքրում են (չմտածելով անգամ, որ հենց իր գրառումներն էլ էին վիրավորական): Ա դե հերիք եղավ բոլ եղավ էլի, ու՞մ եք էշի տեղ դնում, ի՞նչ եք ձեզ սրբի ու ակումբի մասին մտածողի տեղ դնում, երբ վիճակը սրան ա հասնում: Մտածող էիք, ժամանակին մտածեիք, ինքներդ չնմպաստեիք նման իրավիճակի ստեղծմանը: Էլ համբերությունս չի հերիքում:

Smokie
06.11.2012, 23:25
Smokie ջան մի տեսակ շատ սառը հնչեց քո ասածը:
Արգելափակումը նույնպես պատժի միջոց ա, որը ծայրահեղ դեպքերում անհրաժեշտ ա:
Կան պատժի այլ միջոցներ, որոնք չի արվել, միանգամից ծայրահեղ միջոցն ա կիրառվել, իմ ասածն էն ա, որ սա մի լուծում ա, որը էնքան էլ ի նպաստ ակումբի չի, սա կարելի էր կանխել: Եթե չի կանխվել գոնե կարելի ա շտկել իրավիճակը, դու դեմ ես, որ Մեֆն ու Դիվը վերադառնան?

Էլ չեմ ասում թեմայի մասին, Չուկը դեռ երկու օր առաջ խոսք տվեց, որ թեման կմաքրվի ու քննարկումը կշարունակվի, բայց տենց էլ չարվեց, պատճառը որն ա?

Ո՛չ, ինչու՞ պետք ա դեմ լինեմ Չամիչ ջան, դեմ լինելու պատճառ անգամ չունեմ:)

StrangeLittleGirl
07.11.2012, 00:01
Մեֆից մեսիջ եմ բերել :)

Հարգելի Ակումբցիներ… ձեզ գրում ա Մեֆիստոֆելը անդրշիրիմյան կյանքից… նրա այդ հնարավորությունը տվեց մի ակումցի, ում Մեֆը ժամանակին շատ փիս վիրավորել ա, բայց էդ ակումբցին հիմա իրան հնարավորություն ա տալիս որ իր ձայննն այն աշխարհից հասցնի ձեզ…

Ժող գրելուս պատճառը Չամիչի հետարգելաչափակման գրառումներն էր… ես ուղղակի ցնցված եմ, որ Չամիչը, ով ինձ տանել չի կարողանում, ով ունի իմ հայացքների ճիշտ հակառակ հայացքները ու ես կամա թե ակամա միշտ կծել եմ իրան էսօր ինձ պաշտպանում ա Դիվի հետ հավասար ում հետ նա համարյա ամեն ինչում համաձայն էր… հեշտ ա պաշտպանել սիրածդ մարդուն, բայց չսիրածիդ պաշտպանելը մեծ սրտի ու հանդուրժողականության արդյունք ա ինչքան էլ որ հենց ինքն անզիջում պայքարում էր "մեր" դեմ… բայց ինքնը ունի էն կետը որտեղից ինքը չի անցնում ու իրա համար ամեն ինչ երկրորդ պլան ա մղվում… մարդը, իրա իրավունքը և ընդհանուր բարեկեցությունը ինքն այնուամենայնիվ վեր դասեց իրա սկզբմունքներից ու հիմա ինձ պաշտպանեց Դիվի հետ հավասար…

էսի արժեք ա որ երաշխավորում ա ոչ միայն Ակումբի գոյությունը այլև ընդհանրապես երկրի կայացումը… Մարդ, որն իմ հակառակն ա, ինձ պաշտպանում ա …

Ես հիմա 10000%-ով համոզված եմ որ ինքն ինչ էլ որ ասել ա Ամանդայի հաշվով, կապ չունի ոչ մի բանի հետ, քանի որ եթե ինքն աձամբ հանդիպեր էդ աղջկան, նախ օգնության ձեռք կմեկներ առանց հարցեր ու նատացիաներ կարդալու… կփրկեր ամեն ինչ կաներ ու հետո երբ ամեն բան անցած լիներ նոր կկարդար իրա քարոզները, որը իրավունք կունենար…

Չուկը ճիշտ ա արել որ արգելափակել ա, ինքն ուրիշ ձև չունի օրենքը մնումա օրենք… կանոնադրությունն էլ կանոնադրություն… կարծեմ մենք դա ենք ուզում չէ՞… Չուկին բան չասեք…

Ու հետաքրքիրն էն ա որ Բյուրը համաձայնվեց իմ ձենը ձեզ հասցնի… մարդ որին ես վիրավորանք եմ հասցրել…

Չամիչ ջան… Respect… մեծ հաճույքով ձեռքդ կհամբուրեի, բայց նատուռաս նենց ա որ կկծեմ…

Ես էլ եմ շատ ասել որ պետք ա հանդուրժող լինել, բայց Չամիչն արեց…

Հ.Գ. Չամիչ ջան որ հետ եկա նույն ձևի արունակելու եմ… դու ինձ դրա համար ես խպաշտպանում չէ՞… որ լինեմ այն ինչ կամ… թե չէ որ փոխվեմ էլ ինչի՞ս են պետք պաշտպանությունները…

Չամիչ
07.11.2012, 00:07
Սա գրում ա մի մասնակից, ով վիճահարույց թեմայում իրավիճակի շիկացման հիմնական պատճառն էր, ով փոխանակ թեթև կոնֆլիկտները հաղթահարելու համար գրառումների մասին զգուշացնելու, ավելի վատ գրառումներ էր անում ու հետո էլ անմեղ դեմքով գրում էր, որ լավ է, որ մոդերատորները վիրավորական գրառումները հետո մաքրում են (չմտածելով անգամ, որ հենց իր գրառումներն էլ էին վիրավորական): Ա դե հերիք եղավ բոլ եղավ էլի, ու՞մ եք էշի տեղ դնում, ի՞նչ եք ձեզ սրբի ու ակումբի մասին մտածողի տեղ դնում, երբ վիճակը սրան ա հասնում: Մտածող էիք, ժամանակին մտածեիք, ինքներդ չնմպաստեիք նման իրավիճակի ստեղծմանը: Էլ համբերությունս չի հերիքում:

Վիճահարույց թեմայում իրավիճակի շիկացման հիմնական պատճառն էր? Էս պահին դու ոչ թե օբյեկտիվ ես, այլ արտահայտում ես քո սուբյեկտիվ կարծիքը, որը իրականությունից լրիվ տարբերվում ա: Թեմայում լրիվ խաղաղ, քաղաքակիրթ ձեւով փորձել եմ իմ սուբյեկտիվ կարծիքը արտահայտել ու անընդհատ հանդիպել եմ վիրավորանքների ու զգուշացրել եմ դրա մասին: Բայց հետո ինչի մասին զգուշացնեի? երբ մոդերատորը վիրավորական գրառմանը շնորհակալություն ա հայտնել, դրա համար զգուշացնեի? Մոդերատորը հենց ինքը խախտում ա կանոնադրությունը դրանով իսկ մյուսներին էսպես ասած ազատ "պռախոդ" տալով:
Չուկ բա ում մասին եմ մտածում, :o որ ասում եմ Մեֆին ու Դիվին հետ բեր? կարող ա իմ մասին եմ մտածում? Կարաս ասես դա իմ ինչին ա պետք?
Դու գիտես Չուկ, թեմա ես բացել ակումբի պասիվացման հարցը քննարկելու համար, բայց ակնհայտ պատճառները կամ իսկապես չես տեսնում կամ էլ հավես չունես տեսնելու:

Գալաթեա
07.11.2012, 00:19

Չամիչ, այ Չամիչ, էս ինչ մի վառված ես դու մոդերատորի շնորհակալությունից:
Վերջին 40 գրառումներիդ մեջ ամեն երկրորդ տողում դրա մասին ես գրում:
Իսկ քեզ ո՞վ ա ասել, որ մոդերատորը անձնական կարծիքի, կամ այլոց անձնական կարծիքի հետ համաձայնելու իրավունքից զրկված ա: Քեզ ո՞վ ա ասել, որ դա կանոնադրության խախտում ա:
Որ քո վիրավորական գրառման տակ դներ էդ շնորհակալությունը, հետևդ սենց չէր մրմռա յարաբ:

Չամիչ
07.11.2012, 00:32

Ախր այ ժողովուրդ, էտ շնորհակալությունը ինձ ոչ այրել ա, ոչ էլ ցրտահարել ա: Ինչի համար եմ դա անընդհատ շեշտում? որովհետեւ ուզում եմ, որ ստեղծվի փոխադարձ հարգանքի միջավայր, որովհետեւ ցանկացած մարդ, ով էտ կարգի ծայրահեղ վիրավորական գրառում ա անում, առաջի հերթին չի հարգում Ակումբը: Ինչ ա նշանակում քիչ ա մնում քրֆեմ? եթե մեկ ա գա ձեր տուն ու իրան տենց բան թույլ տա շնորհակալություն կհայտնես? Սա Ակումբ ա, ինչ որ առումով բոլորս ստեղ բնակվում ենք, անձամբ ինձ հաճելի երբ մարդիկ կեղտոտում են էն միջավայրը որտեղ ապրում են:

Ինձ չես հարգում` Ակումբը հարգի, որտեղ ժամանակ ես անցկացնում:

Ariadna
07.11.2012, 00:36
Մոդերատորը էկավ ասի։ Չամիչ ջան, մտքովս էլ չէր անցել, որ էդ գրառման մեջ վիրավորական բան կա, երբ տեսա քո հիասթափված և վրդովված գրառումը առ մոդերատոր, նորից կարդացի, ու հայտնաբերեցի «չամչուկ» բառը, որը ջնջել եմ, ու որի համար տուգանել եմ, բայց մնացածում որևէ վիրավորական բան չեմ տեսել, կներես չէ՞, որ չեմ տեսել, նույն բանն էր ասում, ինչ մնացածը, այն է. երեխա է մահացել, ինքնասպան եղել, սթափվեք մարդիկ, վաղը կարող է դուք հայտնվեք նման վիճակում, էդ չէ՞ր ասածը։ Ու կներես, չէ՞, որ մոդերատորը չէր կիսում քո կարծիքը :)

Գալաթեա
07.11.2012, 00:39

Փաստորեն դու հարգանքի կռիվ ես տալիս ստեղ: Վիրավորանքների դեմ ես:
Մի հարց տամ քեզ, ով մեծն մարտիկ մաքուր խոսքի և փոխադարձ հարգանքի:

Երբ որ Արէան ու ես Ամանդայի թեմայում գրեցինք, որ ոչ շատ հեռվից ծանոթ ենք վիրտ հասկացությանը, Քույր Քերին կամ թեմայի մոդերտորներն էի՞ն, որ ինձ ու իրեն անբարոյական անվանեցին, թե՞ Չամիչ անունով հարգանքի մարտիկը:
Մենակ չասես, որ նման բան չի եղել, հեչ չեմ ուզում սույն քաղաքակիրթ տոնից հրաժարվեմ: Չստիպես:

Շինարար
07.11.2012, 00:41
Չամիչ ջան… Respect… մեծ հաճույքով ձեռքդ կհամբուրեի, բայց նատուռաս նենց ա որ կկծեմ…

:D Էս Մեֆը դեմք ա, ապաարգելափակվի, մի հատ վարկանիշ եմ պարտք իրան:))

Չամիչ
07.11.2012, 00:52
Փաստորեն դու հարգանքի կռիվ ես տալիս ստեղ: Վիրավորանքների դեմ ես:
Մի հարց տամ քեզ, ով մեծն մարտիկ մաքուր խոսքի և փոխադարձ հարգանքի:

Երբ որ Արէան ու ես Ամանդայի թեմայում գրեցինք, որ ոչ շատ հեռվից ծանոթ ենք վիրտ հասկացությանը, Քույր Քերին կամ թեմայի մոդերտորներն էի՞ն, որ ինձ ու իրեն անբարոյական անվանեցին, թե՞ Չամիչ անունով հարգանքի մարտիկը:
Մենակ չասես, որ նման բան չի եղել, հեչ չեմ ուզում սույն քաղաքակիրթ տոնից հրաժարվեմ: Չստիպես:

Այ քեզ բան, Գալաթեա, ես իմ կարծիքը հենց սկզբից հայտնել եմ, որ համաձայն իմ դիրքորոշման` ինչպես անծանոթի հետ, 15 տարեկանում վիրտ անելը, էնպես էլ շանտաժ անելը համարում եմ ոչ բարոյական, սա քո հետ ինչ կապ ունի? տվյալ երեւույթի վերաբերյալ սա իմ դիրքորոշումն ա: Երբեք ուրիշի անկողինը չեմ մտնում:

Ժողովուրդ, հասկանում եմ ահավոր անսովոր ա մեզ հայերիս համար, բոլորիս համար արդեն դարձել ա սովորական, որ հայերի մեծ մասի համար չկա ընդհանուր շահ, կա անձնական շահ կոչվածը ու վերջ, հենց էտ ա մեր տունը քանդում: Հայը երբեք ոտքի չի կարողանակ կանգնի քանի դեռ չի սովորել երբեմն ընդհանուր շահը վեր դասել անձնական շահից:
Տվյալ դեպքում ես հանդես եմ գալիս ընդհանուր շահից ելնելով, վերջ, ոչ մի անձնական շահ չեմ հետապնդում:

keyboard
07.11.2012, 00:53
հիմի էլ ստե սկսվավ քլնգոցը թե ում որդեղը ու խի մռմռաց, զզվցրիք էլի արդեն, ընդամենը մի գրառումի մի արձագանքեք կանցնի կգնա, էլ չի էլ հիշվի, չք պտի պառտադիր մեկը կզած դուս գա անպայման, հանկարծ չթողենք մի բան ասի, կզցնենք, տեղը ցույց տանք, նենց անենք էլ ավելի մռմռա, յախք

Jarre
07.11.2012, 00:54
Ժողովուրդ մի բան ասեմ, էլի՞

Էտ թեմայում բոլորիս գրառումների մեջ էլ կարելի է գտնել վիրավորանք։ Իմ գրառման մեջ կարելի ա գտնել մտքեր, երբ ես անբարո և անխիղճ եմ անվանել նրանց ովքեր էտ կեղտոտ մարդու հանցանքը թողած քննարկում են հագուկապի բարոյականության սկզբունքները, իսկ Չամիչը, keyboard-ը և այլոք էլ անբարոյական են անվանել էդ տիպի հագուկապը ու գրել են, որ մեղավոր ա նաև Ամանդան ու շեշտը դրել են դրա վրա։ Ու էս մտքերը հազար անգամ նշելով, համոզված տոնով մեր ասածը պնդելով կրքերը թեժացել են։ Ես ինքս իրական կյանքում ճանաչում եմ մեծ թվով մարդկանց, ովքեր այս հարցում կիսում են Չամիչի տեսակետը։ Ու նաև փաստ ա, որ կան այլ կարծիքներ ունեցողներ։ Դա մեր իրականություններն են։

Ես հիշում եմ, որ ինձ էլ կրոն բաժնում են ժամանակին լավ քլնգել։ Բայց ես մնալով իմ կարծիքին շարունակել եմ էտ մարդկանց հետ ուժերիս ներածին չափով նորմալ փոխհարաբերություններ զարգացնել ու մյուս թեմաներում որտեղ իրար հետ համաձայն ենք նշում ենք։

Ուղղակի հիմա անկեղծ ասած իմ մոտ ընենց տպավորություն ա, որ բոլորովս ցանկանում ենք ճզմել Չամիչին, ցույց տալ իր սխալ լինելը։ Բայց ես կարծում եմ, որ էտ թեմայից ցանկացածի գրառումները կարելի ա հավաքել ու նույն ձև սխալ հանել։

Մարդը ասում ա, որ չէր ուզի, որ Մեֆը արգելափակվեր։ Ու որքանով ես ծանոթ եմ Չամիչին ես հիմքեր ունեմ կարծելու, որ ինքը անկեղծորեն է դա գրել։ Ես էլ իրեն գնահատում եմ, որ դրա մասին բարձրաձայնել ա։ Իսկ թե դրա մեջ ինչ քաղաքական կոնտեքստ կարանք տեսնենք, դա ես անապացուցելի եմ համարում։

Չամիչ
07.11.2012, 00:57
Մոդերատորը էկավ ասի։ Չամիչ ջան, մտքովս էլ չէր անցել, որ էդ գրառման մեջ վիրավորական բան կա, երբ տեսա քո հիասթափված և վրդովված գրառումը առ մոդերատոր, նորից կարդացի, ու հայտնաբերեցի «չամչուկ» բառը, որը ջնջել եմ, ու որի համար տուգանել եմ, բայց մնացածում որևէ վիրավորական բան չեմ տեսել, կներես չէ՞, որ չեմ տեսել, նույն բանն էր ասում, ինչ մնացածը, այն է. երեխա է մահացել, ինքնասպան եղել, սթափվեք մարդիկ, վաղը կարող է դուք հայտնվեք նման վիճակում, էդ չէ՞ր ասածը։ Ու կներես, չէ՞, որ մոդերատորը չէր կիսում քո կարծիքը :)

Արիադնա ջան, դու էլ հավանաբար շատ լավ հասկանում ես, որ տվյալ պարագայում քո դեմ ոչինչ չունեմ: Բայց ոնց չես տեսնում վիրավորական բան? ախր ինչ տարբերություն մարդը սպառնում ա թե կքրֆի? թե քրֆում ա? Եթե մեկը կանգնի քո առաջ ու քեզ ասի տո քեզ ոնց չքրֆեմ? շնորհակալություն կհայտնես? ուզում եմ հասկանալ թե էտ գրառման որ նախադասության համար ես շնորհակալություն հայտնել, ուղեղիս մեջ չի տեղավորվում:

erexa
07.11.2012, 01:01
Ես որքա՜ն հետևել եմ Չամիչի գրառումներին, ինքն իր կարծիքն էնպես ա արտահայտում, որ ո՛չ մեկին չվիրավորի: Չգիտեմ ոնց, գնում գալիս իր գառումներին էնպես են արձագանքում, որ էս մարդը սկսում ա իրեն պաշտպանել, բուն թեմայից շեղվելով:

Kuk
07.11.2012, 01:02
Ինձ թվում ա՝ ակումբի պասիվացման պատճառները էդ աղջկա ծիծիկներն են :'

Գալաթեա
07.11.2012, 01:03
հիմի էլ ստե սկսվավ քլնգոցը թե ում որդեղը ու խի մռմռաց, զզվցրիք էլի արդեն, ընդամենը մի գրառումի մի արձագանքեք կանցնի կգնա, էլ չի էլ հիշվի, չք պտի պառտադիր մեկը կզած դուս գա անպայման, հանկարծ չթողենք մի բան ասի, կզցնենք, տեղը ցույց տանք, նենց անենք էլ ավելի մռմռա, յախք

Եթե ոչ մեկ իրեն խաղաղության աղավնու տեղ չդնի, երբ որ չարությունը վրայից թափվում ա, կզցնելու ցանկություն էլ չի լինի:
Գրառմանը չարձագանքողներից էլ վերցնենք քեզ: Էնքան չարձագանքեցիր, գործը հասավ արգելափակման:

Թող ոչ մեկ իրան չդնի մի բանի տեղ, որ չկա: Դրոշակ եք դարձրել ձեր սուտի, նկարած պարկեշտությունը: Մոռթած պահիք:

keyboard
07.11.2012, 01:04
Արիադնա ջան, դու էլ հավանաբար շատ լավ հասկանում ես, որ տվյալ պարագայում քո դեմ ոչինչ չունեմ: Բայց ոնց չես տեսնում վիրավորական բան? ախր ինչ տարբերություն մարդը սպառնում ա թե կքրֆի? թե քրֆում ա? Եթե մեկը կանգնի քո առաջ ու քեզ ասի տո քեզ ոնց չքրֆեմ? շնորհակալություն կհայտնես? ուզում եմ հասկանալ թե էտ գրառման որ նախադասության համար ես շնորհակալություն հայտնել, ուղեղիս մեջ չի տեղավորվում:
Չամիչ ջան, ես մի քանի անգամ նշել եմ, որ ակումբում կան մարդիկ, որ քֆուր էլ գրեն, ես իրանց գրառման տակ շնորհակալություն կդնեմ, զուտ անձնական մոտեցմամբ: Էս ինչի՞ եմ ասում, որ էդ շնորհակալություն դնելը չլինի քո ասածի հիմքը ու ես կիսում եմ քո կարծիքը էդ գրառումը ամբողջությամբ ջնջելու մասին, որտև էդ գրառումը թեմայի հետ վաբշե կապ չուներ, ինչ-որ սենտիմենտալ բան էր գրած, միգուցե և ոչ սթափ կարգավիճակում լինելու ժամանակ, սակայն, քանի որ, ես ու դու մոդերատոր չենք, ուսիտ կարող ենք միայն կարծիք հայտնել, կհամաձայնեն թե չէ, դա այլ հարց է, բայց հոգուտ մեռնեմ, մի ֆիքսվի դրա վրա էլի, ես մի քանի անգամ նույն բանն արել եմ,սակայն մոդերատորը որոշել է ու վերջ, եթե ադմինիստրացիան էլ նրա որոշումը արդարացի է համրում, էլ ար չխոսանք էլի սրա մասին, ես վստահ եմ, որ էդ գրառումը քեզ չի վիրավորել, քանզի դու էդ գրառման մեջ նշված կատեգորիային չէս պատկանում, իսկ ում որ վիրավորելա թող էն էլ մտածի:

Չամիչ
07.11.2012, 01:05
հիմի էլ ստե սկսվավ քլնգոցը թե ում որդեղը ու խի մռմռաց, զզվցրիք էլի արդեն, ընդամենը մի գրառումի մի արձագանքեք կանցնի կգնա, էլ չի էլ հիշվի, չք պտի պառտադիր մեկը կզած դուս գա անպայման, հանկարծ չթողենք մի բան ասի, կզցնենք, տեղը ցույց տանք, նենց անենք էլ ավելի մռմռա, յախք

Էէ`էէ, լավ էլի այ ժողովուրդ, լրիվ հանգիստ, առանց ավելորդ կրքերի քննարկում ենք, ավելորդ մի թեժացրեք:

keyboard
07.11.2012, 01:09
Եթե ոչ մեկ իրեն խաղաղության աղավնու տեղ չդնի, երբ որ չարությունը վրայից թափվում ա, կզցնելու ցանկություն էլ չի լինի:
Գրառմանը չարձագանքողներից էլ վերցնենք քեզ: Էնքան չարձագանքեցիր, գործը հասավ արգելափակման:

Թող ոչ մեկ իրան չդնի մի բանի տեղ, որ չկա: Դրոշակ եք դարձրել ձեր սուտի, նկարած պարկեշտությունը: Մոռթած պահիք:

Ես ինչ եմ արել կամ չեմ արել, էդ իմ գործն ա, իսկ արձագանքել կամ չարձագանքելու համար բան չեմ ասի, քանի որ ում մասին պիտի ասեմ պատասխանելու հնարավորություն չունի ժամանակավոր:
Իսկ ով որ արգելափակվելա մենակ իրա խելքից ա արգելափակվել ու հեչ պառտադիր չի, որ դու էտօ դրոշակ սարքես քլունգովդ մի հարված էլ ինձ հասցնելու համար:
Դե որ կոչ էս անում որ ոչմեկ չանի էն ինչ իրականում չկա, ուրեմն քո էս թեմայում արած նախավերջին գրաումիցդ սկսած պիտի չանեիր:
Կարողա քո մոտ սուտի ու նկարած բաներ կան, բայց ես կամ նենց, ոնց կամ, մոռթել էլ չեմ սիում, սովորաբար իմ տեղը մոռթում են ;)

Չամիչ
07.11.2012, 01:13

Աչքիս դու մենակ քո գրառումներն ես կարդում ու քո արշինով ես այլոց չափում, մի հատ քո գրառումները կարդա ու իմը ով ա չարություն թափում:
Հանգիստ, նորմալ քննարկում ենք, անպայման պիտի ամեն ինչ շիկացնեք, թեժացնեք բառապաշարի ողջ հարստությունը ի ցույց դնեք:

Գալաթեա
07.11.2012, 01:14

Ինչի՞ ես ամեն գրածիս արձագանքում: Թող էդ մեկն էլ անցնի գնա:
Չի ստացվո՞ւմ:
Բա ինչի՞ ես ուրիշից պահանջում:

keyboard
07.11.2012, 01:17
Ինչի՞ ես ամեն գրածիս արձագանքում: Թող էդ մեկն էլ անցնի գնա:
Չի ստացվո՞ւմ:
Բա ինչի՞ ես ուրիշից պահանջում:
Ոնց կասես Լիլ ջան, կներես ցավդ տանեմ, դու ոնց ասես տենցա, հազար ներող, ուրիշ լավ ե՞ս, ամեն ինչ լավա՞ ;)

Sambitbaba
07.11.2012, 01:19
Էլ համբերությունս չի հերիքում:

Էլ մի սկսիր, գիտես: Քո համբերությունն իրավունք չունի չհերիքի:

Peace
07.11.2012, 01:24
Միանում եմ Jarre-ի գրառմանը:

Չնայած Չամիչին չեմ ճանաչում, բայց շատ լավ հիշում եմ ակումբում տեղադրած իր լուսանկարը, ինքն ահավոր դրական ու լուսավոր կերպար է, ու նաև զուտ նկարից փոխանցված տպավորություն՝ կրողն էն ամեն ինչի, ինչի մասին այդքան խոսում էր ու դրանով իսկ ինքն ինչ-որ տեղ արդարացված է, բայց չեմ հիշում ով էր Չամիչին խորհուրդ տվեց, որ մի քիչ դրսի ֆորումներին հետևի: Չամիչ ջան, դու այդ խորհրդին մատների արանքով չնայես, դա այն է, ինչի բացը քո մոտ իսկապես զգացվում է, ոնց ասեմ, քեզ շրջափակել ես հայ իրականությունով ու դրանից դուրսը չես ուզում տեսնել, պետք է, պետք է քեզ ազատես:

Մեկ էլ, բոլորս էլ մեր էությամբ փխրուն ենք ու լավ կլինի ինչքան կարող ենք քիչ իրար վիրավորենք, նեղացնենք, որ այդ փխրունությունը չերևա:

Գալաթեա
07.11.2012, 01:24
Աչքիս դու մենակ քո գրառումներն ես կարդում ու քո արշինով ես այլոց չափում, մի հատ քո գրառումները կարդա ու իմը ով ա չարություն թափում:
Հանգիստ, նորմալ քննարկում ենք, անպայման պիտի ամեն ինչ շիկացնեք, թեժացնեք բառապաշարի ողջ հարստությունը ի ցույց դնեք:

Հիշում ե՞ս DIY թեմայի վերջերում քեզ ինչ ասեցի:
Մի հատ էլ դրանից:
Չունեմ ես քեզ ուրիշ բան ասելու:

Չամիչ
07.11.2012, 01:24
Մեֆից մեսիջ եմ բերել :)

Հարգելի Ակումբցիներ… ձեզ գրում ա Մեֆիստոֆելը անդրշիրիմյան կյանքից… նրա այդ հնարավորությունը տվեց մի ակումցի, ում Մեֆը ժամանակին շատ փիս վիրավորել ա, բայց էդ ակումբցին հիմա իրան հնարավորություն ա տալիս որ իր ձայննն այն աշխարհից հասցնի ձեզ…

Ժող գրելուս պատճառը Չամիչի հետարգելաչափակման գրառումներն էր… ես ուղղակի ցնցված եմ, որ Չամիչը, ով ինձ տանել չի կարողանում, ով ունի իմ հայացքների ճիշտ հակառակ հայացքները ու ես կամա թե ակամա միշտ կծել եմ իրան էսօր ինձ պաշտպանում ա Դիվի հետ հավասար ում հետ նա համարյա ամեն ինչում համաձայն էր… հեշտ ա պաշտպանել սիրածդ մարդուն, բայց չսիրածիդ պաշտպանելը մեծ սրտի ու հանդուրժողականության արդյունք ա ինչքան էլ որ հենց ինքն անզիջում պայքարում էր "մեր" դեմ… բայց ինքնը ունի էն կետը որտեղից ինքը չի անցնում ու իրա համար ամեն ինչ երկրորդ պլան ա մղվում… մարդը, իրա իրավունքը և ընդհանուր բարեկեցությունը ինքն այնուամենայնիվ վեր դասեց իրա սկզբմունքներից ու հիմա ինձ պաշտպանեց Դիվի հետ հավասար…

էսի արժեք ա որ երաշխավորում ա ոչ միայն Ակումբի գոյությունը այլև ընդհանրապես երկրի կայացումը… Մարդ, որն իմ հակառակն ա, ինձ պաշտպանում ա …

Ես հիմա 10000%-ով համոզված եմ որ ինքն ինչ էլ որ ասել ա Ամանդայի հաշվով, կապ չունի ոչ մի բանի հետ, քանի որ եթե ինքն աձամբ հանդիպեր էդ աղջկան, նախ օգնության ձեռք կմեկներ առանց հարցեր ու նատացիաներ կարդալու… կփրկեր ամեն ինչ կաներ ու հետո երբ ամեն բան անցած լիներ նոր կկարդար իրա քարոզները, որը իրավունք կունենար…

Չուկը ճիշտ ա արել որ արգելափակել ա, ինքն ուրիշ ձև չունի օրենքը մնումա օրենք… կանոնադրությունն էլ կանոնադրություն… կարծեմ մենք դա ենք ուզում չէ՞… Չուկին բան չասեք…

Ու հետաքրքիրն էն ա որ Բյուրը համաձայնվեց իմ ձենը ձեզ հասցնի… մարդ որին ես վիրավորանք եմ հասցրել…

Չամիչ ջան… Respect… մեծ հաճույքով ձեռքդ կհամբուրեի, բայց նատուռաս նենց ա որ կկծեմ…

Ես էլ եմ շատ ասել որ պետք ա հանդուրժող լինել, բայց Չամիչն արեց…

Հ.Գ. Չամիչ ջան որ հետ եկա նույն ձևի արունակելու եմ… դու ինձ դրա համար ես խպաշտպանում չէ՞… որ լինեմ այն ինչ կամ… թե չէ որ փոխվեմ էլ ինչի՞ս են պետք պաշտպանությունները…

Մեֆ ջան, գիտեմ որ հենց հիմա կարդում ես, անչափ զգացված եմ ջերմ խոսքերի ու վերաբերմունքի համար:
Հատկապես շնորհակալ եմ էս տողի համար` էսի արժեք ա որ երաշխավորում ա ոչ միայն Ակումբի գոյությունը այլև ընդհանրապես երկրի կայացումը… Մարդ, որն իմ հակառակն ա, ինձ պաշտպանում ա …
Կուզեմ էս հատվածի վերաբերյալ ասել` որ հետ եկա նույն ձևի արունակելու եմ… դու ինձ դրա համար ես խպաշտպանում չէ՞… որ լինեմ այն ինչ կամ… թե չէ որ փոխվեմ էլ ինչի՞ս են պետք պաշտպանությունները…
Ամեն ինչ չափի մեջ, եթե բոլորս գերազանցիկի նման մեզ պահենք դա էլ հետաքրքիր չի լինի: Ինտրիգը, ադրենալինը միշտ էլ պետք ա, թույնը փոքր չափաբաժիններով դեղ ա, թույնի մեծ չափաբաժինը սպանում ա: Հլը դու հետ արի ես քեզ մի բան եմ հիշացնելու:P

Ariadna
07.11.2012, 01:26
Արիադնա ջան, դու էլ հավանաբար շատ լավ հասկանում ես, որ տվյալ պարագայում քո դեմ ոչինչ չունեմ: Բայց ոնց չես տեսնում վիրավորական բան? ախր ինչ տարբերություն մարդը սպառնում ա թե կքրֆի? թե քրֆում ա? Եթե մեկը կանգնի քո առաջ ու քեզ ասի տո քեզ ոնց չքրֆեմ? շնորհակալություն կհայտնես? ուզում եմ հասկանալ թե էտ գրառման որ նախադասության համար ես շնորհակալություն հայտնել, ուղեղիս մեջ չի տեղավորվում:

Չամիչ ջան, վախենում եմ, որ ասեմ, թե ինչի համար եմ շնորհակալություն հայտնել, էս թեման կամաց–կամաց դառնա Ամանդայի թեմայի շարունակությունը։ Բայց դե որ էսպիսի անկեղծ խոսակցություն գնաց, ասեմ, նրա համար, որ ասում էր, (ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ) որ «երեխա ա ինքնասպան եղել, ու դա յուրաքանչյուրիս հետ կարող էր տեղի ունենալ...», կներես էլի, անգիր չեմ հիշում, բայց համամիտ էի լրիվ։ Իսկ քրֆելը, հա, կոպիտ բառ ա, բայց ընդամենը իր ցասումն էր արտահայտել էն անտարբերության հանդեպ, որ ինքնասպանության են հասցրել երեխային, իսկ ոմանք քննարկում են, որ հագ ու կապը ազատ ա եղել և այլն, բայց այնուամենայնիվ չէր հայհոյել, չէ՞։ Բառերից կառչել պետք չի։

Չամիչ
07.11.2012, 01:26
Հիշում ե՞ս DIY թեմայի վերջերում քեզ ինչ ասեցի:
Մի հատ էլ դրանից:
Չունեմ ես քեզ ուրիշ բան ասելու:

Գալաթեա ջան, ճիշտն ասած հիշում եմ էն գրառումները, որոնք ինչ որ արժեք են ներկայացնում, հիշողությունս անիմաստ երբեք չեմ ծանրաբեռնում:

Չամիչ
07.11.2012, 01:38
Չամիչ ջան, վախենում եմ, որ ասեմ, թե ինչի համար եմ շնորհակալություն հայտնել, էս թեման կամաց–կամաց դառնա Ամանդայի թեմայի շարունակությունը։ Բայց դե որ էսպիսի անկեղծ խոսակցություն գնաց, ասեմ, նրա համար, որ ասում էր, (ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ) որ «երեխա ա ինքնասպան եղել, ու դա յուրաքանչյուրիս հետ կարող էր տեղի ունենալ...», կներես էլի, անգիր չեմ հիշում, բայց համամիտ էի լրիվ։ Իսկ քրֆելը, հա, կոպիտ բառ ա, բայց ընդամենը իր ցասումն էր արտահայտել էն անտարբերության հանդեպ, որ ինքնասպանության են հասցրել երեխային, իսկ ոմանք քննարկում են, որ հագ ու կապը ազատ ա եղել և այլն, բայց այնուամենայնիվ չէր հայհոյել, չէ՞։ Բառերից կառչել պետք չի։
Մարդը ինչ որ ասելիքի հետ համամիտ չէր, թող մեջբերում աներ ու փորձեր ուժերի չափով հակափաստարկներ բերել, էտ գրառման մեջ բացի վիրավորանքից ուրիշ ոչ մի ասելիք չկար: Հենց էտ գրառման պատճառով մթնոլորտը շիկացավ, սրվեց, թեման փակվեց, երկու հոգի էլ արգելափակվեցին: Իսկ դու ասում ես բառերից կառչել պետք չի: Բառերն են կազմում նախադասություն:

Ինչ որայա ժողովուրդ ջան: Անկեղծ ասեմ էն ինչ մտածում եմ, իմ ցանկությունն ա, որ էտ թեմաոյւմ առանց կողմանպահության, բոլոր վիրավորական հատվածները ջնջվեն, թեման մաքրվի, վերաբացվի ու քննարկումը նորմալ շարունակվի: Մեֆին ու Դիվին էլ վերադարձնենք, բարըշենք, անցնի գնա, ամեն ինչ նոր էջից սկսենք::friends::sulel:drinks:viannen_13:

StrangeLittleGirl
07.11.2012, 01:40
Կմեռնեմ, եթե չասեմ:

Էդ շնորհակալության հարցը հայոց հարց մի սարքեք էլի:

Claudia Mori
07.11.2012, 01:41
Ակումբի պասիվացման պատճառները, նախ ասեմ, որ բացարձակ չեմ կապում Եվրոտեսիլի, Ծոմակի կամ Ամանդայի նման թեմաների կռիվների հետ: Մարդ, եթե անտարբեր չէ ինչ-որ բանի նկատմամբ, միշտ էլ վերադառնում է Ակումբ հաստատ ու դա բազմիցս է ապացուցվել՝ տուգանվողների մեծ մասը ստաժավոր են: Վիրավորանքներն էլ Ամանդայի թեմայում եղել են փոխադարձ, հիմա չեմ ուզում արդեն ծավալվել, թե ով ինչն է սկսել, քանի որ, ով ուզում է տեսնել, կարող է բացել ու հստակ հասկանալ ամեն ինչ: Նույնիսկ, եթե մարդը սուբյեկտիվ է դատում, հոգու խորքում միշտ էլ իմանում է ճշմարտությունը: Ինձ էլ մի գլուխ վիրավորեցին, հատկապես այլեւս գրառումներ չանելուց հետո, որի համար միայն Մեսչյանով պատասխանեցի ու աշխատեցի էլ չշիկացնել մթնոլորտը, ոչ էլ պահանջել, որը գրառումը հանեն: Պատճառը մեկն է՝ ես գիտեմ, թե որտեղ եմ գտնվում ու շատ լավ գիտեմ, որ կարող եմ բռունցքներ էլ ստանալ, վարկանիշ էլ:

Համ էլ մի մոռացեք, որ վերջերս տուգանայինները զրոյացվել էին ու դա լուրջ տխրություն էր առաջացրել շատերի մոտ, այդ թվում նաեւ իմ, քանի որ էղած-չեղած 3 տուգանային ունեի, մեկն էլ Ռուֆն էր տվել:))

Հ.Գ. Փաստորեն Մեֆը, որ 3 ժամ էր ասում, արգելափակումը նկատի ուներ :)) Ափսոսում եմ, որ Մեֆը չկա, քանի որ իր գրառումների հումորը շատ եմ սիրում: Ակումբցիներից մեկը ինձ առանձին նամակ գրեց այս ընթացքում, ուզում եմ ասել, որ տեսա՞ր չէ, որ Մեֆին արգելափակեցին վերջում;)

Sambitbaba
07.11.2012, 01:42
Ինձ թվում ա՝ ակումբի պասիվացման պատճառները էդ աղջկա ծիծիկներն են :'

Թե՞ ակտիվացման…

Չամիչ
07.11.2012, 01:42
Ես էլ եմ միանում եմ Jarre-ի գրառմանը: Չնայած Չամիչին չեմ ճանաչում, բայց շատ լավ հիշում եմ ակումբում տեղադրած իր լուսանկարը, ինքն ահավոր դրական ու լուսավոր կերպար է, ու նաև զուտ նկարից փոխանցված տպավորություն՝ կրողն էն ամեն ինչի, ինչի մասին այդքան խոսում էր ու դրանով իսկ ինքն ինչ-որ տեղ արդարացված է, բայց չեմ հիշում ով էր Չամիչին խորհուրդ տվեց, որ մի քիչ դրսի ֆորումներին հետևի: Չամիչ ջան, դու այդ խորհրդին մատների արանքով չնայես, դա այն է, ինչի բացը քո մոտ իսկապես զգացվում է, ոնց ասեմ, քեզ շրջափակել ես հայ իրականությունով ու դրանից դուրսը չես ուզում տեսնել, պետք է, պետք է քեզ ազատես:

Մեկ էլ, բոլորս էլ մեր էությամբ փխրուն ենք ու լավ կլինի ինչքան կարող ենք քիչ իրար վիրավորենք, նեղացնենք, որ այդ փխրունությունը չերևա:

Ճիշտն ասած, ռուսական ֆորումներին մեկ մեկ հետեւում եմ, ռուսերենս ահագին բացվել ա:) Եսլի նա տո պոշլո, նայած դուրս ասելով ինչ նկատի ունեք? նրանց բարքերին հետեւեմ, ապա ասեմ, որ լինելով հինավուրց ժողովրդի, հինավուրց քաղաքակրթության կրող էտ առումով դրսից ոչ մի բան չունեմ սովորելու:

Kuk
07.11.2012, 01:45
Թե՞ ակտիվացման…

Ըստ նախասիրության :))

ivy
07.11.2012, 01:50
Իմ գրածն ուղղված էր Չուկին (կամ արգելափակող ադմինիստրացիային), ինքն ինձ պատասխանեց, ես ընդունեցի:
Ինչի սենց շուխուռ ընկավ...

keyboard
07.11.2012, 01:57
Իմ գրածն ուղղված էր Չուկին (կամ արգելափակող ադմինիստրացիային), ինքն ինձ պատասխանեց, ես ընդունեցի:
Ինչի սենց շուխուռ ընկավ...

բա մի բան չլինի խոսանք, հո չե՞նք թողնի ակումբը պասիվանա :D
ասում խոսում ենք էլի, լավա, հլը որ վսյո ծիխը ի սպակոյնը :D

Peace
07.11.2012, 01:58
Ճիշտն ասած, ռուսական ֆորումներին մեկ մեկ հետեւում եմ, ռուսերենս ահագին բացվել ա:) Եսլի նա տո պոշլո, նայած դուրս ասելով ինչ նկատի ունեք? նրանց բարքերին հետեւեմ, ապա ասեմ, որ լինելով հինավուրց ժողովրդի, հինավուրց քաղաքակրթության կրող էտ առումով դրսից ոչ մի բան չունեմ սովորելու:

Դուրս ասելով նկատի ունեմ դուրսը ու եթե դու դուրս ասելով տեսնում ես միայն Ռուսաստան և ռուսերեն, ես ի՞նչ կարող եմ էլ ասել: :)

Լինելով հինավուրց քաղաքկրթություն ունեցող հինավուրց ժողովրդի մասնիկ, դու կարող ես ընդարձակել քեզ շրջապատող տեղեկատվական դաշտը բոլոր տեսանկյուններից, արդյունքում լինես ավելի լայնախոհ, կարողանաս ընդունել այնպիսի երևույթներ, որոնք նախկինում չէիր ընդունում և շարունակես ապրել այնպես, ինչպես ուզում ես:

Sambitbaba
07.11.2012, 02:00
Ճիշտն ասած, ռուսական ֆորումներին մեկ մեկ հետեւում եմ, ռուսերենս ահագին բացվել ա:) Եսլի նա տո պոշլո, նայած դուրս ասելով ինչ նկատի ունեք? նրանց բարքերին հետեւեմ, ապա ասեմ, որ լինելով հինավուրց ժողովրդի, հինավուրց քաղաքակրթության կրող էտ առումով դրսից ոչ մի բան չունեմ սովորելու:

Չամիչ ջան, չեմ ուզում ուսուցանել, ուղղկի կիսվում եմ փորձով:
Հենց որ աչքերդ փակում ես քո հինավուրց ժողովուրդ լինելու վրա, - պարզվում է, որ դեռևս այնքա՜ն բան ունես սովորելու… նույնիսկ ժավելի բուդկից:

Ընդ որում, բոլորովին էլ չի նշանակում, որ աչքերդ փակելուց հետո դադարում ես ամենահին ազգը լինել:

Ariadna
07.11.2012, 02:04
Մարդը ինչ որ ասելիքի հետ համամիտ չէր, թող մեջբերում աներ ու փորձեր ուժերի չափով հակափաստարկներ բերել, էտ գրառման մեջ բացի վիրավորանքից ուրիշ ոչ մի ասելիք չկար: Հենց էտ գրառման պատճառով մթնոլորտը շիկացավ, սրվեց, թեման փակվեց, երկու հոգի էլ արգելափակվեցին: Իսկ դու ասում ես բառերից կառչել պետք չի: Բառերն են կազմում նախադասություն:

Ինչ որայա ժողովուրդ ջան: Անկեղծ ասեմ էն ինչ մտածում եմ, իմ ցանկությունն ա, որ էտ թեմաոյւմ առանց կողմանպահության, բոլոր վիրավորական հատվածները ջնջվեն, թեման մաքրվի, վերաբացվի ու քննարկումը նորմալ շարունակվի: Մեֆին ու Դիվին էլ վերադարձնենք, բարըշենք, անցնի գնա, ամեն ինչ նոր էջից սկսենք::friends::sulel:drinks:viannen_13:

Թող գնամ քնեմ էլի, ախպոր պես:))) Չամիչ ջան, նորից եմ ասում, էնքան վիրավորական գրառումներ կային ախր, ու հիմա դու ասում ես, որ էս գրառման պատճառով ա թեման թեժացել, փակվել և այլն, լավ էլի, էնքան սովորական գրառում էր, որ կարդացել եմ, շնորհակալություն եմ հայտնել, բայց մտքովս էլ չի անցել նույնիսկ էս գրառման շուրջ մտածեմ, շատ ժամանակ մենք էլ չենք իմանում, ջնջենք, պահենք, տեղեկացում ենք տալիս, հարցնում, բայց էս գրառումը որևէ էմոցիա չի առաջացրել։ Զարմանում եմ, որ կառչել ես էս գրառումից։ Քո թանկագին խաթեր համար քրֆել բառը մեջից կջնջեմ վաղը, բայց գրառումը չի ջնջվելու։ Բարի գիշեր և խաղաղ երազներ։

Աթեիստ
07.11.2012, 02:40
Ես ջոկել եմ սուրբ դառնալու մեխանիզմը։

Ուրեմն ես չեմ սիրում, որ աղջիկները ծխում են։ Բայց որ գրեմ, որ չեմ սիրում, չեմ սրբանա։
Մտնում գրում եմ, որ ծխող աղջիկները սաղ պոռնիկներ են (սաղ = բոլորը)։ Դե ոնց էլ չլնի ակումբում մի ծխող աղջիկ կլնի, որը իրա վրա կվերցնի (դե ո՞վ լինի, որ չվերցնի, չէ՞), ու որպես ադեկվատ մարդ, պտի մտի ու ինձ ի պատասխան վիրավորի։ Բայց քանի որ ես եմ վիզ դրել սրբանամ, սկսում եմ բողոքել, որ ինձ վիրավորում են, իսկ ես ոչ թե վիրավորելու համար էի բոլոր ծխող աղջիկներին պոռնիկ անվանում, այլ պարզապես արտահայում էի իմ կարծիքը այդ հարցի վերաբերյալ, էդ ի՞նչ վիրավորանք, եթե ոչ թե կոնկրետ մարդու ա վերաբերում, այլ բոլոր ծխող աղջիկներին։
Եթե հանկարծ իմ գանգատներին էլ ուշադրություն չդարձնեն, ի պատասխան ավելի թունդ կվիրավորեմ. եթե իրանց կարելի ա, ուրեմն ես պարզապես պարտավոր եմ։
Վերջում էլ ամփոփում եմ, թե իմ կարծիքի, ու ոչ թե վիրավորանքների համար ինչ հալածանքների ենթարկվեցի, ձեռի հետ էլ իմ պատճառով տուժած մի երկուսին հեռակա ներում եմ, ու, խնդրեմ, պատրաստի սուրբ եմ, նստեմ, սպասեմ, թե ով ա արեոլս բերում։ ԱՄԵՆ

Արէա
07.11.2012, 09:03
Չամիչին սկսում եմ սիրել :love

Chuk
07.11.2012, 11:51
Մոդերատորական. Այս թեման ստեղծվել է «Ակումբի պասիվացման պատճառները (http://www.akumb.am/showthread.php/63488-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BD%D5%AB%D5%BE%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)» թեմայից պատճենված 60 գրառումների հիման վրա:

Կրքեր, կռիվներ, թեժ կաթսա. ասենք իրար, ինչ մեջներս ունեք:

impression
07.11.2012, 12:01
Չամիչը Չուկի ջոկերն ա, ժող :D

Chuk
07.11.2012, 12:07
Չամիչը Չուկի ջոկերն ա, ժող :D

Իմպ, ուզում եմ ուշադրություն դարձնես նաև, թե իրավիճակի թեժացումներից ամենավերջինն ինչից սկսվեց: Սկսվեց Քույր Քերիի գրած «չամչուկ» բառից, որը սխալմամբ բոլորն ընդունեցին որպես զուտ Չամիչին ուղղված վիրավորանք (չամչուկ), մինչդեռ այն հավասարապես ինձ ուղղված վիրավորանք էր. «չամչուկ»: Ու ուշադրություն դարձրու, բաժնի մոդերատորը շնորհակալություն էր հայտնել այդ գրառմանը, այսինքն ակումբի ադմինիստրատորին ուղղված ուղիղ վիրավորանքին: Կրքերը շատ թեժ են: Սա արդեն աթոռակռիվ է հիշեցնում:

Ariadna
07.11.2012, 12:54

Սրանից հետո քեզ քնքուշ Չամչուկ ենք ասելու ։ՃՃՃ

Chuk
07.11.2012, 14:31
Սրանից հետո քեզ քնքուշ Չամչուկ ենք ասելու ։ՃՃՃ

Ան, մի քիչ լավ չհասկացա: Քնքշորեն «Չամչուկ» եք ասելու, թե «Քնքուշ Չամչուկ» եք ասելու:

Ariadna
07.11.2012, 14:57
Ան, մի քիչ լավ չհասկացա: Քնքշորեն «Չամչուկ» եք ասելու, թե «Քնքուշ Չամչուկ» եք ասելու:

Օֆ, գիտեի որ էդ հարցը տալու ես, գրեցի, հետո խմբագրեցի, քնքուշից հետո բութ դրեցի, հետո էլի դուրս չեկավ, տենց թողեցի ։ՃՃՃ

ivy
07.11.2012, 16:28
Քանի որ վերջերս ակնհայտ տենդենց կա բոլորով մի թեմայում հավաքվելու ու էնքան քննարկելու՝ մինչև շուխուռն աշխարհ կապի, ապա կարծում եմ ճիշտ ժամանակն է կազմակերպել ստեղծագործական մրցույթ. գոնե լավ տեղ կհավաքվենք, ու աղմուկն էլ ստեղծագործական կլինի: :))

Ի դեպ, ի՞նչ եղավ «Հավաքածուն» (http://www.akumb.am/showthread.php/63534-%D5%84%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2361875&viewfull=1#post2361875) Ակումբ բերելու հարցը: :oy

Ariadna
07.11.2012, 20:19

Լավ ասիր, թե չէ էս վերջերս մենակ վատ առիթներով ենք հանդիպում :))

Rammstein
08.11.2012, 15:56
Զգա՛ տարբերությունը: :))

http://i.imgur.com/nhdvV.jpg

One_Way_Ticket
08.11.2012, 16:10
Հեսա գնալու եմ ամեն բաժնից մի հատ թեմա ակտիվացնեմ, տեսնենք ինչ կստացվի :)