PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի Ձայնը

wem
04.11.2012, 07:24
"Հայաստանի Ձայնը" նnր երգի մրցույթ է "Արմենիա" -ի եթերում:

P.S.
:yahoo Աննա Ավետյանը վերադարձել է: :yahoo

Raul Gonsalez
04.11.2012, 13:04
Որպես երգիչ թե՞ ժյուրի

wem
05.11.2012, 01:56
Որպես երգիչ թե՞ ժյուրի

Երգիչ

yerevanci
08.11.2012, 16:03
Հայաստանի Ձայնը Կույր Լսումներ 1-ին թողարկում

http://www.youtube.com/watch?v=BeZsmiq6iFg

Ամմէ
08.11.2012, 16:41
:Dասում են «լավ նախագիծ ա »: Չեմ նայել , կնայեմ :D

Աթեիստ
08.11.2012, 20:09
Արա, բայց ինչ «աբիժնիկ» ա էս Աննա Ավետյանը: Շանթը ու Սուպերսթարը չլնեին, ինքը ու՞մ դռան շունն էր: Իսկ դրանից հետո մի անգամ Շանթում համ չերևաց, համ էլ սկի ձեռները չի բռնում կես բերան ասեն, որ Շանթը իրան համարյա մարդ սարքեց (գրել են մեկ այլ նախագծից հայտնի): Համարյա, որտև մարդ տենց ապերախտ չի ըլնի:

Հ.Գ.
Հարսանիքի տեղից եմ գրում:

Աթեիստ
08.11.2012, 20:17
Բա Սոնան ի՞նչ ա դարձել: Հետաքրքիր ա սաղ ակումբ ու մ իրանից դախ երգող կա՞: Նախկին կյանքում մեր բակից հայտնի «երգչուհի», այս կյանքում ռուս «սիլիկոնուհի»:

Հ.Գ. Դեռ խմուկ եմ:
Հ.Գ.Գ. Դեռ ամեն ինչ առջևում է ;)

Ամմէ
09.11.2012, 12:03
Եթե ինչ որ մեկին վիրավորել եմ (Աննա Ավետյան, Սոնա ;)), Լորդը միանում ա վիրավորանքներին :) (հետս խմուկ ա):

:handsես էլ եմ միանում , չնայած ես խմուկ չեմ

Չամիչ
09.11.2012, 14:05
Անցած շաբաթ փորձեցի նայել, մի կերպ, ներվերիս հաշվին նայեցի: Չգիտեմ, երեւի շատ ենք սովորել Շանթի ֆորմատին այլ ֆորմատները մի տեսակ անսովոր ա թվում: Սոֆիի պահվածքը սարսափելի ձեւով նյարդայնացնում ա: Ժյուրիի անդամները իրանց պահվածքով նախագիծը դարձնում են անլուրջ: Դեռ մասնակիցը չի սկսել երգել Սոֆին արդեն իրեն կոտորում ա:fool Նենց տպավորություն ա, որ բոլորին հրահանգ են տվել թե ոնց պիտի իրանց պահեն, ավելի կոնկրետ հրահանգել են, որ հնարավորինս փորձեն նմանակել արտասահմանում անցկացվող նույն նախագծի ժյուրիի անդամների պահվածքը: Ահավոր անլուրջ են իրանց պահում:

Նախագիծը հանգիստ կարելի ա վերանվանել` "Կոտորվանք-կոտրատվանք" կամ "կոտորվածներն ու կոտրատվածները":dance:}:))

yerevanci
09.11.2012, 14:09
Շանթի նմանատիպ ֆորմատներն ավելի ճաշակով են ու հայեցի: Իսկ Արմենիան լրիվ copy paste-ա

Չամիչ
09.11.2012, 14:10
Շանթի նմանատիպ ֆորմատներն ավելի ճաշակով են ու հայեցի: Իսկ Արմենիան լրիվ copy paste-ա

Լրիվ, ու դա ահավոր վանում ա

wem
09.11.2012, 14:23
Արա, բայց ինչ «աբիժնիկ» ա էս Աննա Ավետյանը: Շանթը ու Սուպերսթարը չլնեին, ինքը ու՞մ դռան շունն էր: Իսկ դրանից հետո մի անգամ Շանթում համ չերևաց, համ էլ սկի ձեռները չի բռնում կես բերան ասեն, որ Շանթը իրան համարյա մարդ սարքեց (գրել են մեկ այլ նախագծից հայտնի): Համարյա, որտև մարդ տենց ապերախտ չի ըլնի:

Հ.Գ.
Հարսանիքի տեղից եմ գրում:

Շանթ-ը պռոդյուսերական կենտրոն չէ, դրա համար էլ ոչ Շանթնա Աննային տալացիք, ոչ էլ Աննան է Շանթին տալացիք: Համ էլ Աննան սկզբում նՇեց որ իր հայրը մահացավ… երևի հենց դա է եղել պատճառը նրա չերեգելու:
Առանց մարդուն ճանաչելով և նրա անձնական կյանքի մասին տեղյակ լինելով, նրա մասին կարծիք մի կազմիր: Համ էլ Շանթ -ն է որոՇում թէ ով իր համերգներին երգի և ով ոչ: Արդյունքում միայն Սուսաննա արԺանաում Շանթ-ի ուՇադրությանը:

Աթեիստ
09.11.2012, 16:24

Ոնց հասկացա, էլի մարդիկ կան, որ Շանթից նեղված են ։)
Ինձ հեչ պետք չի Աննային շատ խորը ճանաչել։ Մարդու մասին լիքը ինֆորմացիա կարելի ա ստանալ մենակ իրա նկարին նայելով (ասենք սեռը, բոյը ...)։ Իսկ Էս կարգի հաղորդումների ընթացքում հասցնում ես մարդու մասին լավ էլ ինֆորմացիա ստանալ։
Ինքն ու Միհրանը շատ վատ դուրս էկան։
Շանթը որ համերգ ա կազմակերպում, մասնակիցներից ում ասես կարելիա հանդիպել, բայց համարյա 100%-ով կարելի ա վստահ լինել, որ էդ 2-ը հաստատ չեն լինի։
Հետաքրքիր ա իրա «դեմքը» իրա փողերով դեմք սարքեցի՞ն, թե՞ էլի Շանթի։

Հ.Գ. Հատուկ նենց եմ գրել, որ սկի Աննային չվիրավորեմ (մանցածն էլ թող իրանց մեջ քցեն բռնեն ։) )։

Yevuk
09.11.2012, 16:41
Շանթի նմանատիպ ֆորմատներն ավելի ճաշակով են ու հայեցի: Իսկ Արմենիան լրիվ copy paste-ա

Էս նախագիծը մի շատ մեծ առավելություն ունի Շանթի նախագծերից, որ նայելով բոլոր լսումները՝ կարող ես համոզված լինել, որ ամեն մի կներեք թափթփուկ չի գալիս ու երգում: Մինչև լսումներին թողնելը նրանք նախնական ընտրում են մասնակիցներին: Դա արդեն գովելի է:

CactuSoul
09.11.2012, 16:55
Արտակ, Աննան արտակարգ լավ ա երգում, ու ինչպես դու կողքից ուսումնասիրելով հասկացել ես, որ լավ մարդ չի, նույն կերպ կողքից ուսումնասիրելով ես հասկացել եմ, որ լավ մարդ է։ Կարծում եմ՝ բնավորության վատ գծեր կունենա ոնց էլ չլինի, բայց ընդհանուր առմամբ դրական մարդ է, իսկ որպես երգչուհի՝ անառարկելիորեն լավն է։ Ինձ իրենից ուրիշ բան պետք չի, միայն թող ինքը երգի, ես լսեմ։ Ինքն իրավունք ունի որոշելու՝ որտեղ ու ինչ է երգում, երգում է, թե չի երգում։ Համ էլ, չգիտես ինչու, իմ մեջ տպավորված է, որ «Սուպերսթարից» հետո սկզբի համերգներին լավ էլ մասնակցում էր․․․ Հո մինչև կյանքի վերջ «Շանթի» կամակատարը չի՞ լինելու՝ ինչ ա թե մարդիկ իրեն սկսել են էնտեղից ճանաչել։
Միհրանն էլ, միգուցե ամաչում է կամ հետները չունի, քանի որ «լցոնումներ» էր արել եզրափակիչ փուլ հասնելու համար։

Աթեիստ
09.11.2012, 17:27

Անի ջան, լրիվ համաձայն եմ, անձամբ չճանաչելով, մենակ իրանց վիդեոների հիման վրա կարանք ինչ որ կարծիք կազմենք ոի լրիվ նորմալ ա, որ մեր կարծիքները չհամընկնեն։
Բայց
1. Դա արդեն նշանակում ա, որ կարամ իրան չսիրեմ ու ինչքան սիրտս տալիս ա քննադատեմ
2. Համերգների պահը ինձ թվում ա սխալ ես հիշում, որտև իմ իմանալով իրան էնքան էին համոզել, որ ինքը լավագույն ա, որ երբ Սուսաննան հաղթեց, իրան գեղավարի ասած «զվյոզդնին արդեն տարել էր» ու ինքը չհամակերպվավ էդ փաստի հետ ու լրիվ կապերը խզեց Շանթի հետ՝ համարելով, որ արդյունքները կեղծված են։ Էս սաղ ինֆորմացիան հավաստի չի (էլի ասեմ, իրա հետ անձամբ ծանոթ չեմ), բամբասանքների մակարդակի ա։
3. Ավելի սւոբյեկտիվ մի բան էլ ասեմ, Սւպերսթարի ժամանակ որ ինքը ասեց, որ վանաձորից ա բայց չի սիրում էդ քաղաքը, դրանից աչքիցս ընկավ ու ... ։)

Ոնց որ Վանաձորից հրաժարվավ, նենց էլ Շանթից, հեչ պետք չի «Շանթի կամակատար լինել», բայց դու էլ պիտի ընդունես, որ առանց Շանթի ինքը 0-էր։ Բայց երբեք չտեսա որ նա ինչ-որ կերպ շնորհակալություն հայտներ, իրան մարդ սարքելու (ըստ իս, ավելի շուտ անհաջող փորձի) համար։

Հ.Գ.
Մի երկու խոսք էլ որպես «երգիչ»։
Ուպերսթարին որ երգեր Դլե յաման, էնքան ֆալշ լսեցի, որ վերջում որ սկսեց լացել, ասեցի ինքն էլ զգաց իրա անտաղանդ կատարումը։ Բայց մեկ էլ ժյուրին նե՜նց մի ռեակցիա տվեց, որ էլի իրան հանեց 7-րդ երկինք ու մոռացավ իրա սաղ ֆալշերը։ Այլ կերպ ասած, որպես երգիչ ես իրան հենց սկզբից չեմ հավանել (1-2 հաջող կատարում ոնց որ թե ուներ)։

Tig
09.11.2012, 17:52
Արա, բայց ինչ «աբիժնիկ» ա էս Աննա Ավետյանը: Շանթը ու Սուպերսթարը չլնեին, ինքը ու՞մ դռան շունն էր: Իսկ դրանից հետո մի անգամ Շանթում համ չերևաց, համ էլ սկի ձեռները չի բռնում կես բերան ասեն, որ Շանթը իրան համարյա մարդ սարքեց (գրել են մեկ այլ նախագծից հայտնի): Համարյա, որտև մարդ տենց ապերախտ չի ըլնի:

Հ.Գ.
Հարսանիքի տեղից եմ գրում:

Արտակ ջան, նախ Աննան չի ասող կամ չասողը, այլ հեռուստաընկերությունը: Եթե նույնիսկ ինքը ասի, ապա կմոնտաժեն: Հեռուստաընկերությունը կոնկուրենտին չի գովա:

Աննայի երգելը ինձ էլ է շատ դուր գալիս::love

CactuSoul
09.11.2012, 18:15
....
1. Դա արդեն նշանակում ա, որ կարամ իրան չսիրեմ ու ինչքան սիրտս տալիս ա քննադատեմ

Միանշանակ, իրավունք ունես:

2. Համերգների պահը ինձ թվում ա սխալ ես հիշում....
Կփորձեմ հղումներ գտնել: Հիմա ուղղակի տրամադրված չեմ էս թեմային, թե չէ հենց հիմա էլ կփնտրեի:

3. Ավելի սւոբյեկտիվ մի բան էլ ասեմ, Սւպերսթարի ժամանակ որ ինքը ասեց, որ վանաձորից ա բայց չի սիրում էդ քաղաքը, դրանից աչքիցս ընկավ ու ... ։)

Նման բան չեմ հիշում ես… Եթե հնարավոր է, կփորձե՞ս դու էլ այդ տեսագրությունը գտնել ու հղումը տալ:
Համենայն դեպս այս նախագծում լավ շեշտում է, որ Վանաձորից է, այնպես, որ նույնիսկ հպարտություն եմ զգում ձայնի մեջ:

Հ.Գ.
Մի երկու խոսք էլ որպես «երգիչ»։
Ուպերսթարին որ երգեր Դլե յաման, էնքան ֆալշ լսեցի....
Իսկ ես հիշում եմ, որ «Դլե յամանը» շատ մաքուր երգեց… Էլի, պիտի գտնել տեսահոլովակներն ու նորից նայել: Թե չէ ես ու դու նույն բանի մասին լրիվ հակառակ կարծիքներ ունենք, հաստատ մի բան էն չի ստեղ: Չեմ ասում, թե մենք միշտ համակարծիք պիտի լինենք, կամ «ճիշտը մի հատ ա ու կլոր», բայց ամեն դեպքում:

Ruby Rue
09.11.2012, 18:27
Ինչքան հիշում եմ, Աննան «նեղացավ» Շանթից ու Սուպերսթարից, որովհետև կարծում էր թե կեղծել են արդյունքները, ու լրիվ բնական ա , որ Սուպերսթարի անունը չի տալիս:D
Իսկ էս Արմենիայի հաղորդումից մի երկու դրվագ եմ տեսել ու կարծիքս բացասական էր, որովհետև ժյուրին ահավոր ցինիկ էր…
Մեկը նույն Աննան հաստատ Սոֆիից շատ ավելի լավ ա երգում, Կամ էն Սոնան, որտեղից ա եկել, ո՞վ ա , ի՞նչ ա...

Աթեիստ
09.11.2012, 18:29
Ցավոք սրտի առաջին Սւպեր Սթարի վիդեոները ոչ մի տեղ չեմ գտնում։ Մենակ Աննայի Դլե Յամանը կա, ու էլի տնեցմի քանի կատարում։

http://www.youtube.com/watch?v=59zgKbAoMDw

Նաիրուհի
09.11.2012, 21:56
Որպես Աննայի ամենահին երկրպագու՝ կարող եմ ասել, որ Արտակն անարդար է նրա նկատմամբ։
2006-ին էր առաջին սուպերսթարը։ Աննան 3-րդ սուպերսթարի ժամանակ դուետ է երգել Հակոբ Չոբանյանի հետ։ Ես Աննայի հետ նկար ունեմ 2008 թ. Արամ Խաչատրյանում տեղի ունեցած համերգի օրը ;) Աննան մասնակցել է «Շանթի» բոլոր նախագծերին, որոնց հրավիրվել է, քանի դեռ իր պայմանագիրն ուժի մեջ էր։
«Շանթի» հետ նախագծերի մասնակիցների պայմանագրերը 3 տարով են, հիմա կարծեմ ավելի են կրճատել։ «Շանթն» ինքը դրանից հետո Աննայով չի զբաղվել, ավելին՝ ընթացքում էլ բան չի արել, միայն սահմանափակել է նրա, ինչպես նաև մյուս մասնակիցների գործունեության հնարավորությունները, քանի որ առանց նրա համաձայնության անգամ հարցազրույց տալու իրավունք չունեին։
Էս ընթացքում Աննան նաև որոշ ժամանակով բացակայել է Հայաստանից ինչքան գիտեմ։
Նրա ձայնային տվյալներով շատ քչերն են մասնակցել Հայաստանում անցկացված նախագծերի, ու նրանից կարելի էր մեծ երգչուհի ստանալ, եթե միայն «Շանթն» ուզենար բացի էդ պահին իրեն շահույթ բերող նախագծից ու համերգներից մի երկու ավել բան անել։
Ես միայն ափսոսում եմ, որ էսքան ժամանակ փաստորեն Աննան կորցրել է ու մենք էլ ենք կորցրել նրան լսելու հնարավորությունը։

Իսկ Միհրանը և մյուսները, ովքեր էլ չեն «երևում» «Շանթի» համերգներին ու նախագծերին, երևի կա´մ վաղաժամ խզել են պայմանագրերը՝ համագործակցելով այլ պրոդյուսերների հետ, կա´մ ուղղակի պայմանագրի ավարտից հետո չեն ցանկացել համագործակցել «Շանթի» հետ։

Իսկ այն, որ «Շանթն» իր պարտականությունները շատ վատ է կատարում, միանշանակ է։ Ես հիմա էլ աչքիս առաջ դրա կենդանի ապացույցն ունեմ։

Նաիրուհի
09.11.2012, 22:08
Աննան ե՞րբ է ասել, որ Վանաձորը չի սիրում :o Ես որ չեմ հիշում։ Օրագրերից մեկի ժամանակ, երբ իր տան ու քաղաքի մասին էր պատմում, անգամ էդ նկարահանող խմբին բարձրացրել էր իրենց շենքի տանիքն ու պատմում էր, թե ինչքան է սիրում տանիքից քաղաքին նայել։

Տեսանյութեր չկան յութուբում, Արտակի մեջբերածն էլ ես եմ գցել, էն էլ ի՜նչ տանջանքով :)

Իսկ Աննայի նեղանալու, հեռանալու, գոռոզության մասին ասվածները միայն բամբասանքներ են։ Ես էն ժամանակ ահագին շփվել եմ հետը, գիտեմ՝ ոնց էր մտածում, ինչ էր զգում։ Իսկ ի՞նչ նեղանալու մասին է խոսքը, երբ հաղթողի անունը հայտարարելու ժամանակ Աննան ինքը, դեռ Սուսաննայի անունը չտված, նրան էր ցույց տալիս։
Լավ էլի, ժող։ Անտիպատիան հասկացանք, բայց մենակ չհամակրելու պատճառով ամեն լսած բանբասանք ու ենթադրություն որպես ճշմարտություն մի ներկայացրեք, էլի։

Chuk
09.11.2012, 22:53
Եթե անկեղծ, Արմենիայից նորմալ նախագիծ չէի սպասում: Նայեցի, զարմացա: Չնայած որ ժուրին դուրս չեկավ, չհաշված Արտոյին, ով փայլում էր ու կարծում եմ հաղորդման համուհոտն ա դառնալու: Թաթան... չիդեմ էդտեղ ինչ գործ ունի: Սոֆին էլ: Սոնային ինչ-որ մեկը պետք ա հասկացնի, որ իր մայրենին հայերենն ա ու իր ռուսերեն ռեպլիկները վերացնելու կամ գոնե խիստ սահմանափակելու անհրաժեշտություն կա:

Կատարողները լավն էին: Հիմնականում: Հատկապես հավանեցի Մաշա Մերիին: Դե իսկ Ավետյան Աննան էլ խզարում էր, իրան շատ եմ սիրում, նորից բարձունքում ա:

keyboard
09.11.2012, 23:52
Ինչքան հիշում եմ, Աննան «նեղացավ» Շանթից ու Սուպերսթարից, որովհետև կարծում էր թե կեղծել են արդյունքները, ու լրիվ բնական ա , որ Սուպերսթարի անունը չի տալիս:D
Իսկ էս Արմենիայի հաղորդումից մի երկու դրվագ եմ տեսել ու կարծիքս բացասական էր, որովհետև ժյուրին ահավոր ցինիկ էր…
Մեկը նույն Աննան հաստատ Սոֆիից շատ ավելի լավ ա երգում, Կամ էն Սոնան, որտեղից ա եկել, ո՞վ ա , ի՞նչ ա...

Մեր բակից, սամսունգի աղջիկնա, Մկոյի հընգերուհին :) դու երևի տարիքի հետ կապված չէս հիշում ;)

CactuSoul
10.11.2012, 00:09
Ցավոք սրտի առաջին Սւպեր Սթարի վիդեոները ոչ մի տեղ չեմ գտնում։ Մենակ Աննայի Դլե Յամանը կա, ու էլի տնեցմի քանի կատարում։
Հա՜, իմ մեջ ավելի շատ տպավորվել էր մյուս «Դլե յամանը», սև թիկնոցով, կարծեմ գալա համերգին էր երգում, կամ նախագծից հետո եղած համերգներից մեկից էր...
Այս կատարման մեջ, չեմ ժխտում, ֆալշեր կան։ Բայց հստակ զգացվում է, որ Աննան շատ հուզված է ու իր համար դժվար է երգելը։ Չգիտեմ, երևի ինչ-որ պատճառներ են եղել... Ու չնայած դրան, կամ միգուցե հենց դրա պատճառով, կատարումը կլանող է, ու կտրվել չես կարողանում։
Ու ընդհանրապես Աննայի մեջ այն եմ սիրում, որ միայն իրեն սրտամոտ երգեր է կատարում, հետևաբար՝ հոգի է դնում մեջը։ Իսկ դա չնկատվել չի կարող :)

Շինարար
10.11.2012, 00:51
Աննան իմ շատ լավ ու շատ հին ընկերն ա, ես իրան շատ-շատ եմ սիրում: Ինքը միշտ շատ լավ մարդ ա եղել ու շատ լավ մարդ մնում ա, Արմենիայի եթերում ինչքան զուսպ էր, ինչքան նրբանկատ, մի խոսքով՝ լավն ա ինքը::love Քանի որ ես իր հարցում սուբյեկտիվ կերպով շահագրգռված եմ, չեմ մասնակցելու էս թեմայի քննարկումներին, որևէ կերպ չեմ արձագանքելու, բայց լավ չեք անում, որ անձնական պիտակումներ եք տալիս, խնդրում եմ՝ բամբասանքի աստիճանի չհասցնել քննարկումը: Եթե կհարգեք խնդրանքս, շնորհակալ եմ, եթե չէ, ինչ ասեմ:

Նարե91
10.11.2012, 01:07
Չգիտեմ ինչի, բայց ես մեծ սպասումներ ունեմ էս նախագծից...

Աթեիստ
10.11.2012, 01:40
Աննան իմ շատ լավ ու շատ հին ընկերն ա, ես իրան շատ-շատ եմ սիրում: Ինքը միշտ շատ լավ մարդ ա եղել ու շատ լավ մարդ մնում ա, Արմենիայի եթերում ինչքան զուսպ էր, ինչքան նրբանկատ, մի խոսքով՝ լավն ա ինքը::love Քանի որ ես իր հարցում սուբյեկտիվ կերպով շահագրգռված եմ, չեմ մասնակցելու էս թեմայի քննարկումներին, որևէ կերպ չեմ արձագանքելու, բայց լավ չեք անում, որ անձնական պիտակումներ եք տալիս, խնդրում եմ՝ բամբասանքի աստիճանի չհասցնել քննարկումը: Եթե կհարգեք խնդրանքս, շնորհակալ եմ, եթե չէ, ինչ ասեմ:

Տիրան ջան, ես մարդու մասին ինֆորմացիա ստանալու երկու ձև գիտեմ։
1. Անձամբ մարդուց ու իրա շրջապատից
2. Բամբասանքներից։
Մինչև հիմա ինձ հասանելի էր 2-րդը։ Դու մտնում ես, հույս ա առաջանում, որ կլինի նաև 1-ինը, բայց մեկ էլ «չեմ մասնակցելու էս թեմայի քննարկումներին»։ Ես չեմ, դու ես, ի՞նչ անեմ։
Էն որ վատ եմ տրամադրված արդեն ասել եմ, հիմա կարծիքս փոխելու համար (չթվա թե, խիստ ուզում եմ, բայց բաց եմ ։) ) ադեկվատ մարդկանց ադեկվատ գրառումներ են պետք։

Zangezur
10.11.2012, 02:01
Էս նախագիծը մի շատ մեծ առավելություն ունի Շանթի նախագծերից, որ նայելով բոլոր լսումները՝ կարող ես համոզված լինել, որ ամեն մի կներեք թափթփուկ չի գալիս ու երգում: Մինչև լսումներին թողնելը նրանք նախնական ընտրում են մասնակիցներին: Դա արդեն գովելի է:

Մի հատ ձեզ նայեք ու նոր ուրիշների թափթփուկ անվանեք, եթե մարդ երգել չգիտի, դա չի նշանակում որ թափթփուկա, եթե դաժե գիտակցումա որ վատա երգում, երկրոդն էլ որպես հակափաստարկ ասեմ, որ շանթում կուլսների հետևում թաքուն թաքուն իրանց ԽԾԲ-ներին չեն ընտրում, որը հաստատ վստահ ասել չես կարող այս նախագծի մասին:

ընդհանրապես իմաստ չեմ գտնում շանթի հաղորդումների հետ համեմատելու, որովհետև սա ընդամենը շոու է, իսկ շանթինը պարզապես երգի մրցույթ

Շինարար
10.11.2012, 02:43
Տիրան ջան, ես մարդու մասին ինֆորմացիա ստանալու երկու ձև գիտեմ։
1. Անձամբ մարդուց ու իրա շրջապատից
2. Բամբասանքներից։
Մինչև հիմա ինձ հասանելի էր 2-րդը։ Դու մտնում ես, հույս ա առաջանում, որ կլինի նաև 1-ինը, բայց մեկ էլ «չեմ մասնակցելու էս թեմայի քննարկումներին»։ Ես չեմ, դու ես, ի՞նչ անեմ։
Էն որ վատ եմ տրամադրված արդեն ասել եմ, հիմա կարծիքս փոխելու համար (չթվա թե, խիստ ուզում եմ, բայց բաց եմ ։) ) ադեկվատ մարդկանց ադեկվատ գրառումներ են պետք։
Արտակ ջան, ֆորումի մակարդակով, էս թեմայում ինձ համար ընկալելի ա մենակ երգիչների, մասնակիցների կատարումների, ձայնի մասին քննարկումները: Մնացած մասով ես ի՞նչ կարամ ասեմ: Կարայի քննարկեմ նենց, ոնց բոլորը, ուղղակի անձնական կարծիք հայտնեմ, խոսքի` չէ, էրեխեք, ինքը Կիրովականը սիրում ա, կամ չէ, ըտեղ ինչ տեղն էր Շանթի անունը տալու կամ հարմար պահ արդյոք եղավ, եթե տված էլ լիներ, կհանեին եթերից էդ մասը, կամ իրան Շանթը չի մարդ դարձրել, այլ իր ծնողները և ինքը ոնց որ բոլորիս երևի և այլն, ես էլ իմ կարծիքը կասեի, բայց չեմ ուզում էդ մակարդակի զրույցի մեջ ներքաշվել: Մենակ մի բան ասեմ: Երբեք չեմ տեսել, որ որևէ մեկի մասին չարախոսի, միշտ շնորհակալությամբ ա խոսում էն բոլոր մարդկանց մասին, ովքեր երբևէ իր մի կտրած մատի աղ են արել, չստացվածի համար ոչ մեկի չի մեղադրում երբեք, մի խոսքով` ինքը շատ դրական ա:

Dayana
10.11.2012, 05:03
Ժող, նախագծի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, ու գուցե գրառումս մի քիչ թեմայից դուրս համարվի, բայց խնդրում եմ մոդերներին չջնջել այն:
Անչափ ուրախացա Նարեկին տեսնելու համար (Գևորգյան, եթե չեմ սխալվում), ու շատ եմ խնդրում, եթե հետագայում ինչ-որ ՍՄՍ-ային քվեարկություններ լինեն (իսկ ես կարծում եմ, որ անպայման կլինի), խնդրում եմ մեկ-մեկ ձեր ձայներից մեկն էլ իրեն տաք՝ իմ փոխարեն: Ոչ մի արյունակցական, խնամի-բարեկամական կապ չունեմ, ուղղակի շատ եմ սիրում երաժիշտ-երգիչների, ու կարծում եմ էս տղան իսկապես արժանի ա դառնալ երգիչ, գոնե այժմյան հայկական շոու-բիզնեսի շրջանակներում:

Yevuk
10.11.2012, 17:43
Մի հատ ձեզ նայեք ու նոր ուրիշների թափթփուկ անվանեք, եթե մարդ երգել չգիտի, դա չի նշանակում որ թափթփուկա, եթե դաժե գիտակցումա որ վատա երգում, երկրոդն էլ որպես հակափաստարկ ասեմ, որ շանթում կուլսների հետևում թաքուն թաքուն իրանց ԽԾԲ-ներին չեն ընտրում, որը հաստատ վստահ ասել չես կարող այս նախագծի մասին:

ընդհանրապես իմաստ չեմ գտնում շանթի հաղորդումների հետ համեմատելու, որովհետև սա ընդամենը շոու է, իսկ շանթինը պարզապես երգի մրցույթ

Ես կարծեմ Ձեզ չեմ անվանել թափթփուկ, որ ինձ այդպես վիրավորում եք: Երկորոդն էլ, ես նրանց չեմ անվանում, ովքեր երգել չգիտեն, կամ գիտակցում են դա, այլ նրանց, ովքեր երգել չգիտեն, դա շատ լավ գիտակցում են ու գալիս են ու "պատրաստվում են" դառնալ երգիչ:

Իսկ Շանթի կամ այս մի նախագծերը ընդամենը շոու են, ոչ ավելին: Այստեղ մրցույթ չի կարելի ասել: Մրցույթը Культура ալիքով ցուցադրվող "Щелкунчик"-ն ա, կամ էլ Չայկովսկու անվան մրցույթը, որը նույնպես ցույց են տալիս նույն ալիքով, բայց ամռանը:

Ruby Rue
10.11.2012, 21:19
Մեր բակից, սամսունգի աղջիկնա, Մկոյի հընգերուհին :) դու երևի տարիքի հետ կապված չէս հիշում ;)

Կասկածներ ունեի , որ ինքն ա... :D Ուղղակի ՛՛Մեր Բակ՛՛-ից բացի ուրիշ տեղ ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել:)
Ու դատելով հաղորդման մի քանի էպիզոդներից, ավելի շատ դերասան ա, քան երգիչ

Moonwalker
10.11.2012, 22:34
Էս հաղորդման մեջ մասնակիցների կեսը Սուպերսթարի՞ց ա: Նոր էլ էն Ջիվան Խաչատրյանն էր երգում 2-րդ սուպերսթարից: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif

Ամմէ
10.11.2012, 22:42
ահավոր ա , նյարդայնանում եմ էդ Սոնայի պահվածքից , իրան ում տեղն ա դրել : Հարգելի՛ Սոնա , ինջեք ամպերից խնդրում եմ , կամ էլ հանգիստ նստե՛ք էդ աթոռին ::angry

Արևհատիկ
10.11.2012, 23:05
Հաղորդման ֆորմատը դուրս եկավ, մասնակիցների մեջ էլ լավ կատարողներ կան, բայց ժյուրիի անդամները, հատկապես` Սոնան ու Սոֆին, ներվերիս վրա ազդում են :}

Hda
11.11.2012, 00:49
Եթե անկեղծ, Արմենիայից նորմալ նախագիծ չէի սպասում: Նայեցի, զարմացա:
Դե եթե կարծում ես նախագիծը Արմենիայինն է՝զարմացիր: Արմանիայինն է այնքանով,որ լրիվ լղոզել ա Հայերի ձայն ու Հայաստանի ձայն հասկացությունները: Հայաստանի ձայն, սակայն մասնակցում են ոչ հայաստանցիները:Միգուցե “The Voice of …” ի հետ պայմանավորվածոթյուն ունեն, հակառակ դեպքում ֆորմատի ակնհայտ խախտում է՝ նենց որ Արմենիա ՏՎ-ի պահով չես էլ սխալվել:

Չնայած որ ժուրին դուրս չեկավ, չհաշված Արտոյին, ով փայլում էր ու կարծում եմ հաղորդման համուհոտն ա դառնալու: Թաթան... չիդեմ էդտեղ ինչ գործ ունի: Սոֆին էլ: Սոնային ինչ-որ մեկը պետք ա հասկացնի, որ իր մայրենին հայերենն ա ու իր ռուսերեն ռեպլիկները վերացնելու կամ գոնե խիստ սահմանափակելու անհրաժեշտություն կա:

Արտոյի պահով լրիվ համամիտ եմ, Թաթայի պահով էլ մասամբ՝ ամեն դեպքում իրա լինելուց վնաս չկա գոնե…Այ սոֆին- էտ լրիվ թյուրիմացություն ա,շատ աշխատասիրություն, լավ պապա կամ լավ .... մաքսիմում դառնաս միջին երգիչ այն էլ խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար: Ինչպես է երգիչ կոչվելով ինքը ընտրելու երգիչներ, որոնք արդեն իսկ իրենից քանի գլուխ բարձր են: Բա բարոյականությունը ուր մնաց՞ կամ էլ ռոբոտային ստանդարտով անիմաստ՝ թեկուզ շարահյուսությամբ ճիշտ, նախադասություններով այն էլ ժյուրի.......... Ժողովուրդ, խնդրեմ տեղյակ պահեք սոֆիի մոտ քանի հոգի կա որ ընտրության հնարավորությունն են ունեցել՞: Չեմ պատկերացնի մեկին, որ լրիվ ընտրության դեպքում իրա մոտ գնա: Վերջին հաշվով մարդ պիտի իրա տեղը իմանա ու մի քիչ իրան էլ հարգի, թե պարզապես ուզում են աչքներս սովորացնեն, որ երկրորդ նախագծի ժամանակ արդեն լրիվ նորմալ ընդունենք ժյուրիի կազմում ադամությունը:

Դե իսկ Ավետյան Աննան էլ խզարում էր, իրան շատ եմ սիրում, նորից բարձունքում ա: խզարում էր ու սոֆիին միշտ էլ խզարած կունենա:
Սոնայի պահով էլ մի քիչ խիստ ես:Մի համոզիր թե Արտոյին ավելի լավ են հասկանում քան Սոնային:Պարզապես համարիր որ օտարերկյա ժյուրիի անդամ է ու դա նախագծի կանոններին չի հակասում:

Chuk
11.11.2012, 16:02
Դե եթե կարծում ես նախագիծը Արմենիայինն է՝զարմացիր:
Դե եթե դու էլ կարծում ես, որ ես չգիտեմ կամ չեմ հասկանում, որ սա ավելի գլոբալ ու մեծ նախագծի (միջազգային հնչեղություն ունեցող) լոկալացված տարբերակն է, ապա ես ժպտում եմ :))
ՀԴԱ ջան, ես իրականում քիչ եմ նայում հեռուստացույց, բայց փորձում եմ անցուդարձին ծանոթ լինել: Ու այդ ծանոթությունս ինձ հուշում է, որ հայաստանյան նախագծերի զգալի հատվածը ոչ թե հեղինակային են, այլ ընդամենը տեղայնացված, մի մասը չոր ու կոպիտ թխած, մյուս մասը մայր կազմակերպությունների, նախագծերի հետ պայմանավորված, գնված, պայմանագիր կնքաթ, համագործակցած:

Արմենիա ԹՎ-ում էլ սա առաջին նախագիծը չէ: Ոչ էլ առաջինն է՝ տեղայնացվածների տեսակետից: Ու երբ ես ասում եմ, որ Արմենիայից չէի սպասում, ընդհանրապես չեմ անդրադառնում հարցին, թե միտքն ումն է, այս դետալն ումն է, որ նախագծից է թխած: Այլ անդրադառնում եմ իրենց կատարման որակին: Որովհետև առերևույթ շքեղության կողքին իմ տպավորությամբ իրենք մեծ մասամբ անորակ գործ են անում, հեչ որ չէ բովանդակության տեսակետից:

Ինչո՞վ է իմ համար այս նախագիծն առանձնացել: նրանով, որ ես այն հավանաբար կդիտեմ, որովհետև տեսնում եմ, որ մեծ մասամբ լավ ձայներ են ընտրել («կույր լսումներ» փուլում ժուրին գնահատում է ոչ թե բոլոր ցանկացողներին, այլ նախնական լսումներն անցածներին): Սա արդեն խոսում է, իմ կարծիքով, որակյալ աշխատանքի մասին, որը ես Արմենիայի նախագծերից չէի սպասում, հետևաբար կարծես թե դեռ չեմ սխալվել ;)

yerevanci
12.11.2012, 21:20
Հայաստանի Ձայնը Կույր Լսումներ #2

http://www.youtube.com/watch?v=XDuE8wZ68CY&feature=relmfu

Նաիրուհի
14.01.2013, 01:57
Ես էս հաղորդումն էլ չեմ նայի, որովհետև այլևս այնտեղ չէ Աննա Ավետյանը։ Հա, ես միայն նրա համար էի հետևում էս նախագծին։
Դատեք ինքներդ :)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=TTXluOBv6kI

Վոլտերա
14.01.2013, 21:30
Ինչ անդուրն ա էն հաղորդավար Սոնան

Artgeo
14.01.2013, 21:46
Նոր առաջին անգամ նայեցի հաղորդումը: Առմենիայի հաղորդավարները դուրս չէին գալիս, չեն գալիս ու դժվար գան երբևէ, իսկ մնացածը լավն ա: Սոֆի Մխեյանի խղճուկ վիճակը սպանում ա :D