Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Diablo Swing Orchestra

Rhayader
31.10.2012, 11:27
http://www.youtube.com/watch?v=RDSCSvyfyAk

Diablo Swing Orchestra-ն 2003 թվականին հիմնադրված շվեդական ավանգարդ-մետալ խումբ է: Իրենց երգերում նրանք համատեղում են պրոգրեսիվ, ջազ, օպերա, սիմֆոնիկ երաժշտական ժանրերը: Ներկայումս ունեն երեք ալբոմ՝ The Butcher's Ballroom (2006), Sing Along Songs for the Damned & Delirious (2009), and Pandora's Piñata (2012):

http://www.youtube.com/watch?v=UTvMPbE6Quc

Խմբի անդամներն իրենց խմբի անունը բացատրում են նախապատմությամբ. իբր իրենց նախնիները միջնադարյան Շվեդիայում նվագախումբ են ունեցել, որը ելույթ էր ունենում, չնայած եկեղեցու դրած արգելքին: Եկեղեցու կողմից ճնշված գյուղացիները նրանց օգնում էին թաքնվել ու ելույթներ ունենալ: Եկեղեցին որոշեց նրանց գլխի համար պարգևատրություն նշանակել, ու գումարն այնքան մեծ էր, որ նվագախմբի անդամները հասկացան՝ իրենց շուտով կհանձնեն եկեղեցուն: Դրա համար էլ նրանք որոշեցին սպանվելուց առաջ մեծ համերգ տալ:

http://www.youtube.com/watch?v=1NutJO7gZBM

Կարծում եմ՝ Diablo Swing Orchestra-ն ամեն մարդու լսելու բանը չի, բայց իմ դեպքում «սերն առաջին հայացքից էր»: Սպոնտան, էներգետիկ, բարդ, հարուստ հնչողությամբ (8 անդամ, ներառյալ շեփորահար, կիթառիստ, պերկուսսիա, թավջութակահար, տրոմբոնիստ), ու ընդհանրապես չհոգնեցնող:

Էլ ինչ ասեմ:) սպասենք կարծիքների:

Freeman
31.10.2012, 17:16
Փաստորեն ես ամեն մարդ չեմ :)) լավն ա, երևի ջազի սիրահարներին դուր կգա:

Rhayader
31.10.2012, 17:39
Փաստորեն ես ամեն մարդ չեմ :)) լավն ա, երևի ջազի սիրահարներին դուր կգա:

Դե հա:) իրականում շատ ավելի փախած երգեր ունեն, պարզապես մարդկանց չէի ուզում վախեցնել, ասենք՝ «Black Box Messiah» և այլն: Էս մեկն էլ ա շատ լավը.

http://www.youtube.com/watch?v=i1AMhQlMplw

Rammstein
01.11.2012, 04:02
Փաստորեն ես ամեն մարդ չեմ :)) լավն ա, երևի ջազի սիրահարներին դուր կգա:

Ջազի սիրահարներին` չգիտեմ, բայց ջազ տանել չկարողացող մի հոգու, այսինքն` ինձ առնվազն էս թեմայում տեղադրված երգերը դուր եկան, բացի Voodoo Mon Amour-ից:
Հստակ, կտրուկ հնչողություն ունի, դրա համար ինձ չներվայնացրեց, ի տարբերություն առանձին վերցրած ջազի կամ օպերայի:

Rhayader
01.11.2012, 17:06

Էդ ջազի մասին ինչ վատ կարծիքի ես :o

http://www.youtube.com/watch?v=AZgkQLKqnWI

Rammstein
01.11.2012, 17:28
Էդ ջազի մասին ինչ վատ կարծիքի ես :o

Հա, ջազ չեմ սիրում: Իհարկե բացառություններ կան, բայց հիմնականում որ մոտս ջազ ա հնչում, նյարդային համակարգս ականջներիս սկսում ա հայհոյել: :))

Rhayader
02.11.2012, 23:39
Հա, ջազ չեմ սիրում: Իհարկե բացառություններ կան, բայց հիմնականում որ մոտս ջազ ա հնչում, նյարդային համակարգս ականջներիս սկսում ա հայհոյել: :))

Կանխատեսելի էր:)

Վոլտերա
11.07.2015, 16:45
Հազար տարի է ուզում եմ էստեղ գրել, որ ահավոր թույն խումբ է ու արդեն ինչքան ժամանակ ա սիրածս խմբերի ցուցակում է, բայց հա մոռանում եմ ասել :Դ
:love