PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկության թանկարժեք առարկաներ



Smokie
30.10.2012, 16:35
Մեր սիրելի խաղալիքները, հեքիաթների գրքերը, անգամ հիին փոքրիկ շորերը::love Մանկությունից եկող ամեն ինչն էլ պինդ է կպչում, մնում է հիշողությանդ արխիվներում, կամ պահպանվում էտարիների ընթացքում:) Կարծում եմ ամեն մեկն ունեցել է (ունի) այդպիսի իր:

Ես ունեմ այս թեման բացելու դրդապատճառ, որի մասին կգրեմ հաջորդիվ: Հնարավոր է որպես դրդապատճառ ձեզ զարմացնի::oy

Smokie
30.10.2012, 18:09
Golden Memories-ը:love Երրորդ դասարանից մինչև հիմա մնացել է ռետրո երգերի այդ դիսկը ու սերը այդ երգերի նկատմամբ:) Հին, բարի, հաճելի ու պահպանվող::) Կան շատ երգիչներ, որոնց բացահայտել եմ հենց այդ դիսկի շնորհիվ:

Նախ ներկայացնեմ երգերի ցուցակը ճիշտ հերթականությամբ:)



01Everly brothers_All i have to do is dream
02Ritchie Vallens_Donna
03Scott McKenzie_SanFrancisco
04Righteous brothers_Unchained melody
05The mamas & the papas_California dreamin
06Paul Anka_Crazy love
07Elvis Presley_Love me Tender
08Ben E. King_Stand by me
09Persy Sledge_When a man loved a woman
10The carpenters_Do you remember
11Gene Pitney_Something gotten hold of my heart
12The cascades_Rhythm of the rain
13Andy Williams_Feelings
14Rollings stones_As tears go by
15Shakin Stevens_Give me your heart tonight
16Nilson_Without you
17The Shangry-Las_Past present & future
18The platters_The great pretender
19Trini Lopez_Besame Mucho
20Engelbert Humperding_The way it used to be
21Leo Sayer_More than I can say
22Roy Orbison_California blue
23The flesh failures_Let it sunshine in

Սկսվում էր զվարճալի ու դուրեկան «Ջին-ջին»-ով:))

http://youtu.be/m24uUzJgfwQ


Այս երգի ժամանակ պապան հարցրեց ինձ, թե ծանոթ չի՞: Հիշացրեց մեր սիրելի «Ուրվական» ֆիլմը: Իսկ հիմա ֆիլմի գլխավոր հերոս Պատրիկ Սուեզին իսկապե՛ս չկա:(

http://youtu.be/P_uBQ9jvAZU

Դիսկում կար նաև Ritchie Vallens-ը, որը 17 տարեկանում ևս երկու երիտասարդ երգիչների հետ մահացավ ավիակատաստրոֆայից::(

http://youtu.be/HMcHbh6HBDk

Բա անձրևի ռիթմը ի՜նչ լավն ա:love

http://youtu.be/2BMUzCBWacM

Այս դիսկի շնորհիվ ես առաջին անգամ լսել եմ Andy Williams-ին իր հանրահայտ Feelings-ով::roll Lսել եմ նաև Elvis-ի Love me tender-ը, որը այդպես էլ չսիրեցի ու մինչև այսօր չեմ սիրում, մի տեսակ հաճելի չի::oy Ու հիշել եմ Harry Nilson-ի Without you-ն::love


Կային նաև երգեր, որոնց նկատմամբ սկզբից անտարբեր էի, հետո սկսեցի չսիրել, հետո էլ ժամանակի ընթացքում ահագին սիրեցի:)) (3-րդն ու 8-րդը):


Հիմա Rolling Stones-ից շա՜տ երգեր կան, որ չեմ սիրում, բայց սա ուղղակի հրաշք ա:sulel

http://youtu.be/glLa0Gy-oRw

Բա Roy Orbisonn իր անչափ դուրեկան ձայնով ու երգով: Նա էլ է մահացել վաղուուց...

http://youtu.be/WEMCLBHnbwE

Այստեղ բացահայտել եմ նաև Engelbert Humperdinck-ին ու Paul Anka-ին::love

Վերջում հիշեմ այս երգերը:love


http://youtu.be/C-5lT7MecMw

http://youtu.be/Pzkszgjkj6Q

RADIOmanyachka
05.11.2012, 19:52
Երգող նապաստակս, որն ինձ համար շատ թանկ է, կարելի է ասել միասին ենք մեծացել… Շուտով կլինի 13 տարի ինչ ՆԱ ինձ հետ է և ամեն առավոտ ժպտում է ինձ:
http://www.youtube.com/watch?v=hDt_MhIKpLM Նա այս երգն էր երգում, իսկ այժմ միայն ժպտում է

StrangeLittleGirl
06.11.2012, 01:20
Էս ինչ լավ թեմա ա :love

Իմ շատ վաղ մանկությունից հիշում եմ Բիբի տիկնիկիս: Նենց չաղլիկ տիկնիկ էր վարդագույն շորով: Որ մեծացա, կախեցի սենյակիս լյուստրայից: Իսկ որ ավելի մեծացա, հանեցի լյուստրայից ու չգիտեմ ինչ արեցի: Բայց վերջերս Տուրկուում քայլելիս մի խանութի ցուցափեղկում տեսա իրան: Ֆոտո արեցի, մամայիս ցույց տվեցի: Ինքն էլ հաստատեց, որ Բիբին ա:

Ամմէ
17.11.2012, 23:44
Ես էլ մինչև այժմ ունեմ ու պահում եմ իմ Պլյուշին (արջուկս է ): Նա իմ ընկերն է , ամեն ինչ պատմում եմ նրան ,ինձ հետ է քնում , ինձ հետ արթնանում : 12 տարեկան էի , երբ նրան նվեր ստացա :Մինջև այժմ էլ թարմ տեսք ունի :

Իսկ Մարինան իմ աղջիկ բարբի տիկնիկն է : Հոլանդիայից եմ նվեր ստացել :Նրան էլ ստացա , երբ 10 տարեկան էի: Մարիան թուխ մաշկ ունի , հղի է ,ուներ բալիկ , որն իր փորիկում էլ տեղավորվում էր ու փակվում : Բայց առաջին օրն էլ , երբ նվերը ստացանք թաղեցինք բալիկին (խաղի մեջ նա ծնվելիս մահացել էր :(), մոռացանք թե որտեղ ենք թաղել :Նրա մազերը սպիտակ էին երկար , բայց այնքան էի լողացրել ,որ թափվել էին : Ու քանի որ ես Մարիաին շատ էի սիրում , մայրիկս շականակագույն թելից մազեր կարեց նրա համար : Մազերը նրան էսպես ավելի են սազում::) Հիմա նա իմ սենյակում է , նա այնքան բարի է : Երբ ես աղջիկ ունենամ ,ես նրան իմ աղջկան կտամ ::oy