PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենթալիստը/The Mentalist



Smokie
29.10.2012, 12:15
Mentalist՝ գոյական անուն: Մարդ որ տիրապետում է սրամտությանը, հիպնոզին և (կամ) ներշնչանքի չափին: Մտքերը և վարքագիշը ղեկավարելու վարպետ: (c) ֆիլմ:
http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTQ5OTgzOTczM15BMl5BanBnXkFtZTcwMDM2OTY4MQ@@._V1._SY317_CR12,0,214,317_.jpg

Հիմնադիր- Bruno Heller
Ռեժիսյոր- Chris Long, David Nutter, Roxann Dawson
Դերերում- Simon Baker, Robin Tunney, Tim Kang, Owain Yeoman, Amanda Righetti
Պրոդյուսեր- Charles Goldstein

Տարեթիվը- 2008 թ.
Ժանրը- դետեկտիվ
Երկիրը- ԱՄՆ
Լեզուն- անգլերեն
Սերիաներ- 98 (նկարահանվում է 5-րդ սեզոնը)
Տևողություն(ներ)- 45 րոպե


Դիտու՞մ եք Մենտալիստը: Ի՞նչ կարծիքի եք սերիալի մասին:)

Smokie
29.10.2012, 12:51
Ես վերջերս եմ սկսել ուսումնասիրել սերիալը, բավականին հետաքրքիր է: Սպանություններ-հետաքննություններ, անսպասելի մարդասպաններ, անչափ խելացի ոստիկաններ, հատկապես գլխավոր հերոս՝ Պատրիկ Ջեյնը, որի անցյալին բազմիցս անդրադառնում ենսերիալում ::)

Հիանալի դերասանական կազմ ու հումորի մեե՜ծ պաշար:)) Շա՜տ եմ սիրում:love

Ամենասիրածս սերիան ներկա պահին՝ Կարմիր (http://kinopod.tv/serials/episode/17896.html) ռափսոդիյան:) (http://kinopod.tv/serials/episode/17896.html)

Smokie
29.10.2012, 17:25
Mentalist-ը այն ֆիլմերից է, որտեղ սերիաները մեկը մյուսի հետ այնքան էլ կապ չունեն:)
Ես Rhapsody in red-ի ամենավերջին հատվածներն էի մի անգամ տեսել (այն ժամանակ ես չէի նայում սերիալը): Հետագայում հետաքրքրությունից դրդված ուզեցի այդ սերիան ամբողջությամբ նայել: Թեթևակի նայում էի տարբեր սերիաների վերջին մասերը: Հիմնականում փնտրում էի երրորդ ու չորրորդ սեզոններում՝ ձեռի հետ էլ մի թեթև այլ սերիաներ էի ուսումնասիրում: Հեշտությամբ գտա ուզածս Rhapsody-ն, բայց... հետո արդեն մի ուրիշ սերիա էի փնտրում, որի վերջին մասերը տեսել էի գտնվածը փնտրելուց: Ոչ մի կերպ չէի գտնում: Բնականաբար հիմնականում նայում էի 3-րդ և 4-րդ սեզոններում, չկար...:( Հետո կիսահուսահատված սկսեցի ուսումնասիրել 1-ին սեզոնում, էլի չգտա: Բայց փնտրտուքներիս արդյունքում տեսա լիքը ուրիշ հետաքրքիր սերիաներ, որոնք դեռ նայելու եմ:))
Հուսահատված եմ, որ կգտնեմ փնտրածս սերիան: Ասեցի «Լավ, արի ամենաառաջին սերիան նայեմ, մոռանամ փնտրածս: Առաջինը միշտ էլ հետաքրքիր ա» Նայեցի ու... դու մի ասա էս հենց էն սերիան ա, որ ես էդքաաաան ման էի եկել:lol Այ քեզ բան:D Ես բացառում էի, որ այն ամենաառաջին սերիան կլինի ու անգամ չէի էլ ստուգում: Բայց հիմա նոր հասկանում եմ, որ առաջ ես հետաքրքրությունից դրդված, ձեռի հետ մի թեթև նայել էի այդ սերիան ու հետո մոռացել էի համարը:)) Փաստորեն իզուր չէր, որ սա ընտրեցի, սա պատահական զուգադիպություն չէր՝ սա նշան էր, էնքան ուզեցի հասնել էդ սերիային, մինչև հույսս կորցրի ու... սերիան ինձ հասավ:D

Ահա և այն՝ Pilot (http://kinopod.tv/serials/episode/571.html):)

Smokie
31.10.2012, 15:48
Եւս մեկ զվարճալիախառը հետաքննություն:) Պատրիկ Ջեյնը գնալով ավելի ու ավելի ա դուրս գալիս, վերին աստիճանի բանիմաց, խորամանկ մարդ ա:))

1-ին սեզոն 20-րդ սերիա:) (http://kinopod.tv/serials/episode/550.html)

VisTolog
04.08.2013, 18:13
http://zerx.ru/uploads/posts/2012-06/1339661382_zerx.ru_the-mentalist.jpg


Պատրիկ Ջեյնը դետեկտիվ և անկախ խորհրդատու է Կալիֆորնիայի ոստիկանությունում:
Ոստիկանությունում նա հայտնի է որպես կարգ խախտող և սիմուլյանտ, քանի որ նա ժամանակին հեռուստաշոու էր վարում որտեղ որպես էքստրասենս էր հանդես գալիս, բայց այժմ նա խոստովանել է, որ այդ ամենը խաբեություն է եղել, և որ իր «գերբնական» կարողությունները ընդամենը սիմուլյացիա էին: Այժմ նա օգտագործելով իր հոգեբանական հմտություններն ու ուշադրությունը կարողանում է արագ կողմնորոշվել և բացահայտել տարբեր բարդության սպանությունները:


IMDB 7.9/10 (https://www.google.am/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=2&cad=rja&ved=0CDoQFjAB&url=http%3A%2F%2Fwww.imdb.com%2Ftitle%2Ftt1196946%2F&ei=nV7-Ucu-OsmctQa8p4HAAQ&usg=AFQjCNH0Q4BPMa1mtqtqH0m-lTSdcz7kjg&bvm=bv.50165853,d.Yms)


http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=Jc8Ay1XLMu0

Էսօր եմ բացահայտել: Դեռ առաջին սեզոնն եմ ու հիացած նայում եմ::)) Շատ օրիգինալ լուծումներով ու հումորով սերիալ ա:


Օնլայն այստեղ (http://www.online-life.ru/783-mentalist-onlayn.html):
Պաշտոնական էջը այստեղ (http://www.cbs.com/shows/the_mentalist/):

Freeman
04.08.2013, 19:40
Դասակարգված ձևով չեմ նայել )) բայց որ ալիքները փոխելուց հանդիպում ա, նայում եմ: Լավն ա, հումորն ու գլխավոր հերոսի կերպարը վերջն են, ոնց-որ հումորով L-ը լինի :))

VisTolog
04.08.2013, 19:47
Դասակարգված ձևով չեմ նայել )) բայց որ ալիքները փոխելուց հանդիպում ա, նայում եմ: Լավն ա, հումորն ու գլխավոր հերոսի կերպարը վերջն են, ոնց-որ հումորով L-ը լինի :))
Ավելի շատ նմանացնում եմ Դեքստերին, ուղղակի էն տարբերությամբ որ ինքը չի սպանում հանցագործներին: :))

Freeman
04.08.2013, 21:19
Ավելի շատ նմանացնում եմ Դեքստերին, ուղղակի էն տարբերությամբ որ ինքը չի սպանում հանցագործներին: :))

Իրա լավն էն ա, որ մտածում ես սկզբից էլ ամեն ինչ ջոկել ա, սպասում ես երբ պիտի ասի :) Երևի դերասանի ինքնավստահ դեմքի արտահայտությունից ա:
Հիմա ՇԵրլոկ սերիալն եմ նայում, Մենտալիստին ու Դեքստերին չի հասնի: Այսինքն սպասումներս չարդարացրեց, միակ առավելությունը հերոսի անունն ա :))

Արամ
04.08.2013, 22:37
Ես էլ եմ նայում, հոյակապ ֆիլմ է: Գլխավոր դերասանի հումորը սամաուչիտել ա :D:

VisTolog
04.08.2013, 23:49
Բացեց... ոստիկանի շան անունը Դեքստեր ա::D

Smokie
12.09.2013, 09:12
Իմ կարծիքով ցանկացած բանի սկզբի էտապներն ամենալավն են՝ երբ տպավորությունդ թարմ ա, հետո ժամանակի ընթացքում դա դառնում ա սովորական մի բան, նույնիսկ սերիալի շատ երկարացնելու, ձգձգվելու դեպքում սկսում ես ջղայնանալ ու ներվայնանալ, մանավանդ՝ երբ թվում ա թե հես ա հես ա լուծվելու ա ֆիլմի ամենակարևոր հարցը ու հենց էդ պահին ամեն ինչ փչանում ա:))

The Mentalist-ի վերջին նկարահանված սերիաները որ նայել եմ ռուսերեն թարգմանությամբ... օօօ՜ էն հների կարգին, որակով, հաճելի թարգմանությունից հետո արդեն վատ էր ազդում, ճիշտ ա հիմա էդ նույն սերիաները արդեն իմ ուզած թարգմանությամբ են, բայց դե... արդեն տեսել եմ: Համ էլ ներվայնանում էի, երբ սկսում էին ուշացնել սերիաները:

Ամեն դեպքերում... ֆիլմի զվարճալի, հումորային հատվածները էդ բացը լրացնում են:hands

Արամ
12.09.2013, 10:09
Իմ կարծիքով ցանկացած բանի սկզբի էտապներն ամենալավն են՝ երբ տպավորությունդ թարմ ա, հետո ժամանակի ընթացքում դա դառնում ա սովորական մի բան, նույնիսկ սերիալի շատ երկարացնելու, ձգձգվելու դեպքում սկսում ես ջղայնանալ ու ներվայնանալ, մանավանդ՝ երբ թվում ա թե հես ա հես ա լուծվելու ա ֆիլմի ամենակարևոր հարցը ու հենց էդ պահին ամեն ինչ փչանում ա:))

The Mentalist-ի վերջին նկարահանված սերիաները որ նայել եմ ռուսերեն թարգմանությամբ... օօօ՜ էն հների կարգին, որակով, հաճելի թարգմանությունից հետո արդեն վատ էր ազդում, ճիշտ ա հիմա էդ նույն սերիաները արդեն իմ ուզած թարգմանությամբ են, բայց դե... արդեն տեսել եմ: Համ էլ ներվայնանում էի, երբ սկսում էին ուշացնել սերիաները:

Ամեն դեպքերում... ֆիլմի զվարճալի, հումորային հատվածները էդ բացը լրացնում են:hands
Ես շատ հետաքրքրությամբ նայում էի, գիտե՞ս, երբ համը հելավ, էն որ մեկին զենքով սպանում ա Պատրիկը, որ յանի կարմիր Ջոնն-էր, այս որ ըտե սցենարիստ կռուտիտ ա անում, սղցնում ու էլի երկարացնում են սերիալը:

Արամ
12.09.2013, 10:11
Ես ստեղով եմ նայել` http://seasonvar.ru/serial-106-Mentalist.html

Yeti
26.02.2014, 17:59
Շատ կայֆոտ, թեթև նայվող ու հաճելի սերիալ:
Հումորը մեջը անպակաս, գլխավոր դերակատարը շատ լավ է խաղում իր դերը:
Կարճ ասաց խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր սիրում են Շերլոքի/Էլեմենտարնոյի կարգի սերիալներ:

Smokie
26.02.2014, 19:24
Ի՜նչ լավ ա, որ ակումբում մի հոգի է՛լ խոսեց այս սերիալից (http://www.akumb.am/showthread.php/63686-Մենթալիստը-The-Mentalist):yahoo

Արամ
26.02.2014, 20:07
Հիմարները նոր սերիան չեն նկարում :angry

Smokie
26.02.2014, 20:31
Հիմարները նոր սերիան չեն նկարում :angry

մարտի 5-ին ա լինելու

Life
26.02.2014, 20:37
Իսկ սեզոնները ինչ-որ ընդհանուր սյուժե ունեն(Դեքստերի նման)շարունակվող? թե ամեն սերիա տարբեր սյուժե ա?

Արամ
26.02.2014, 23:11
Իսկ սեզոնները ինչ-որ ընդհանուր սյուժե ունեն(Դեքստերի նման)շարունակվող? թե ամեն սերիա տարբեր սյուժե ա?
Ունեն։ Սպոյլեռություն չանեմ։

Yeti
27.02.2014, 11:38
ինչ լավա, որ ակումբում կան լավ մոդերատորներ, որոնք ալարկոտ Յուզերների հետևից ամեն ինչ ուղղում են:))

Yeti
27.02.2014, 11:39
նենցա, որ ընդհանուր ամեն սերիա առանձին առանձին դիտվում է, ուղղակի ավելի լավա միասին նայել to be in scope )

Life
24.06.2014, 02:39
Վերջին սեզոնը իմ կարծիքով ամենասպասվածն ու ամենահաջողն էր ։)

Հ․Գ․ սպասենք 7-ին

Մուշու
24.06.2014, 14:06
Վերջին սեզոնը իմ կարծիքով ամենասպասվածն ու ամենահաջողն էր ։)

Հ․Գ․ սպասենք 7-ին

Վուույ դու նոր սպոյլեր արեցիր ) Ես վերջի սեզոնը նայել չեմ կարողանում, առաջի 5-6 սերիան եմ դիտել և խորապես հիասթափվել եմ : Հիմա սպասում եմ երբ մեջս ուժ կգտնեմ ու կշարունակեմ դիտելը

Smokie
24.06.2014, 16:24
Վերջին սեզոնը իմ կարծիքով ամենասպասվածն ու ամենահաջողն էր ։)

Հ․Գ․ սպասենք 7-ին

Հնարավոր է սպասումդ իզուր լինի: Սերիալը ոնց որ պրծել ա վերջնականապես: Իմ կարծիքով շատ արհեստական էր ավարտը: Ոնց որ իրանք էլ հոգնած լինեին կինոյից, վռազ-վռազ ասեցին մի սերիայով էն ամենը, ինչ էսքա՜ն ժամանակ միայն ցույց էին տալիս՝ ակնարկում էին: Համ էլ սերիալներում սովորաբար բոլորի համար լավ ավարտ ա լինում, բոլորը երջանիկ են լինում, ոչ մի դժգոհելու բան չունեն: Հա՛, էլի որ ամեն ինչ լավ էր բոլորի համար, բայց դա ցույց չտվին՝ մենակ երկու գլխավոր հերոսների վրա կենտրոնացան: Ուղղակի էլ ուրիշ բան չունեին անելու/ասելու: Красный Джон-ն էլ դե արդեն չկա:

Life
24.06.2014, 17:24
mushu,չդիմացա my bad :D
Smokie, դե իրանք էլ չգիտեին կշարունակվի թե չէ․․․ի վերջո երկար քննարկումներից հետո որոշվեց 7-րդ սեզոննել նկարել