PDA

Դիտել ողջ տարբերակը : Ադապտացում



Nimra
28.10.2012, 01:13
Երկու տարուց ավել արվող փորձեր:
Հարմարեցում նոր կլիմային, նոր ապրելակերպին...
Հարմարեցում նոր կյանքին, իսկ ինչն եմ փորձում հարմարեցնել, որ տենց էլ չի ստացովում:
Ինձ փոխելուց եմ վախենում? իմ նոր տեսքն է ինձ հիասթափեցնում?
Հոգի՛ս եմ փնտրում, հոգի՛ս:
Մոլորված գառի պես իմ մոր կուրծքն եմ փնտրում:

Քույրս ասում էր, որ հագուստդ փոխելուց հոգիդ չի փոխվում:
Մի գուցե հոգիս էլ հագուստ ունի դրա համար էլ նրան չեմ ճանաչում?

Քույրս նաև ասում էր , երկրի հետ կապվելու, նրա կողմից սիրվելու և սիրելու համար, հողի հետ շփվիր, ձեռք տուր հողին , կապվիր հողի հետ:

Երկար փնտրեցի, չգտա հող, որի մեջ մետներս մտցնել կարողանաի, որը բռիս մեջ հավաքել լիներ, որն այս երկրի մասին կխոսեր:

Երկար փնտրեցի ու աչքերս կապվեցին ու որոշեցի սիրել այս երկիրը հեռախոսիս տեսախցիկի միջոցով:

Nimra
28.10.2012, 01:22
Աչքերս սարեր փնտրեցին ու շուրջս միայն կանաչ տեսա:
Չոր քամի փնտրեցի, բայց միայն թարմություն գտա:
54677

54678
Անձրևին կարոտ չորացած հող փնտրեցի ու լրիվ թրջվեցի:
54679
Ու հասկացա, որ էլ պետք չի փնրտել, պետք է նայել ու ,հավանաբար, մի օր կտեսնեմ այն, ինչ փնտրում էի:

Nimra
28.10.2012, 01:39
Մեկ տարուց ավել էլ մայրամուտ չէի տեսել:)
Մեկ տարուց ավել առանց մայրամուտ, վիտամին էր պակասում աչքերիս ու երջանկությունս, երբ նոր բնակարանի պատուհանից կգա վիտամինս :)

5468154680546825468354684

Nimra
28.10.2012, 01:50
Երբեմն փողոցներով շրջել եմ ուզում ` ամուսնուս հետ, բայց վաղուց մեր որտքերը փոխարինվել են մեքենայի անիվներով, իսկ մեքենայով շրջելիս երբեք չենք նկատել
վարդագույն արահետը, որը վարդագույն երազի պես ձգվում էր երկար-երկար: Վարդագույն թերթիկները թափվում էին ամեն քայլափոխին...
54685
Չէ, երազի պես չէ, ամենագեղեցիկ իրականության պես, որովհետև ոտքերս ամուր կպած էին գետնին`
54686
54687

Nimra
28.10.2012, 01:56
Չգտա արևի թեժ շրջանակը, բայց տեսա գունային նուրբ խզբզոցները ...
5468854689

Nimra
28.10.2012, 02:05
Երեք աշխարհների հատում,
54690
Տարբեր աշխարհների միավորում,
54692
54691
Կարելի է ոչ թե փոխել, այլ կարելի է ուղղակի հատել ու դառնալ լիարժեք:
Երեք աշխարհ, երեք չափում` մեկ ամբողջական տարածությունում...

Nimra
28.10.2012, 02:41
Էխ, էխ ամուսնյակս, եթե միայն իմանայիր, թե ինչ է կատարվում քեզ սպասելուց... :}
54693
Ու թե ինչի կարող են հանգեցնել սպասումները
54694:think

Nimra
31.10.2012, 00:51
Խաղողօրհնեքի օրը մի քանի հայերով ուխտ էինք գնացել, ահա մեր խմբակային լուսնկարը`
54709
Այստեղ ես ու ամուսինս ենք :)`
54710
Սա էլ մյուս զույգը`
54707
Իսկ նա փնտրում է իր զույգին :)`
54708

Nimra
27.05.2013, 01:56
Ծովի հաճելի սառնությանը հակադրող` արևի ջերմություն,
լինել սիրելիի գրկում` մայրանալու զգացողությամբ:
Գտել եմ երջանկությունս :)
55691

Nimra
27.05.2013, 02:02
55692
անտառային խուլ, փոքրիկ հատված, որտեղ օդի մաքրությունը մոռացնում էր,
որ մի քանի մետր այն կողմ քաղաքային աժոտաժն է:
55694
այ էդպես էլ իմ փոքրիկ հրաշքին եմ ներսումս պահում, ով մոռացնում ու խլացնում ա իրականության ձայները :) :)

Nimra
23.07.2013, 02:06
աշարհն ինչքան բարի է, մարդիկ ինչքան լավն են, կյանքն ինչ հրաշալի է :):):)
55813

Nimra
23.07.2013, 02:14
Վերջապես ընտանիք դարձանք:)

55814
ահա մի նոր մարդ մեր շարքերում
5581555816

Nimra
01.08.2013, 14:44
Մի կտոր ժպիտ բոլորիդ
558405584155842

Nimra
01.08.2013, 14:46
Աննկարագրելի երջանիկ եմ, ուզում եմ բոլորին պատմել, բոլորի հետ կիսել ուրախությունս,
կյանքումս ենքան գույներ կան հիմա:):):)
55843