PDA

Դիտել ողջ տարբերակը : Փլուզում Խանջյան փողոցում. կան վիրավորներ



Chuk
25.10.2012, 15:18
Այսօր, ժամը 13.10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Նախնական տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել Jose ռեստորանային համալիրի և «Կարաս» թոնրատան հարևանությամբ կառուցվող օբյեկտում։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և 6 մարտական հաշվարկ:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վեց տուժածի: Հավանական է, որ 2 տուժած դեռ կա փլատակների տակ:

Tert.am-ը դեպքի մասին ավելի մանրամասն կհայտնի մի փոքր ուշ։

14.23

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):
14.31

ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տուժածների քանակը 11-ն է, որոնցից 3-ը ինքնակամ հեռացել են, 8-ը տեղափոխվել են հիվանդանոց (ըստ ԱԻՆ կայքի հիվանդանոց տեղափոխվածների թիվը 9 է), որոնցից 4-ի վիճակը ծանր է։

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2012/10/25/pluzum/)

Rhayader
25.10.2012, 15:54
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2012/10/25/pluzum/)

Նկարներ կա՞ն: Կամ ավելի թարմ տվյալներ:

Rhayader
25.10.2012, 15:56
Փաստորեն, կան: Նույն հոդվածից.

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):

ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տուժածների քանակը 11-ն է, որոնցից 3-ը ինքնակամ հեռացել են, 8-ը տեղափոխվել են հիվանդանոց (ըստ ԱԻՆ կայքի հիվանդանոց տեղափոխվածների թիվը 9 է), որոնցից 4-ի վիճակը ծանր է։

«Տուժածներին հայտնաբերելու և օգնություն ցույց տալուց հետո փրկարարներն անցել են աշխատանքների երկրորդ փուլին»,- ասաց Նիկոլայ Գիրիգորյանը: «Հիմա աշխատանքներ են իրականացվում հետագա անվտանգությունն ապահովելու համար, որովհետև միջնապատն է վնասվել և ծանրություններ կան, որոնք անվտանգությունը պետք է ապահովվի»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս պահին չի կարող փլուզման պատճառները նշել, և դա կարվի միայն փորձագիտական քննություն անցկացնելուց հետո: «Ամենայն հավանականությամբ, կհարուցվի քրեական գործ և գործի մանրամասներից հետո հնարավոր կլինի խոսել սխալների , պատճառահետևանքային կապի մասին:Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե ինչ սխալ է եղել»,-ասաց նա:


Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ։ Այս պահի դրությամբ տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Տվյալները խիստ նախնական են, քանի որ ներկա պահին իրականացվում է համալիր հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։


Փլատակներից դուրս բերված երկու տուժած հենց շինհրապարակում ստացել են առաջին բուժօգնությունը։ Նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։


Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները գտնվում են դեպքի վայրում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Chuk
25.10.2012, 16:00
Լուսանկարներ Շամշյանի կայքում (http://shamshyan.com/arm/KP57qiXXdo.html) կա: