Rhayader
23.10.2012, 01:33
Այս թեմայում կտեղադրենք ու կքննարկենք տարբեր կարճամետրաժ ու անկախ մուլտֆիլմեր: Կսկսեմ ես:
«Skhizein»-ը (կարող եք դիտել այստեղ (https://vimeo.com/36824575)) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է մի մարդու (Անրիի) մասին, որը հայտնվել է ուղիղ 91 սանտիմետր հեռավորության վրա այն տեղից, որտեղ պետք է լիներ:
Հավատացեք, չնայած հումորային տոնին, սա լուրջ ֆիլմ է ու ցնցող մոտեցում թեմային՝ եթե ուշադիր լինեք, դուք էլ դա կնկատեք:
Ես զուգահեռներ տարա Անրիի՝ ֆիլմի հերոսի, ու ինձ տարիներ շարունակ ոգեշնչած մարդու՝ Ուոլտեր Ինգլիս Անդերսոնի միջև: Ես չգիտեմ, արդյոք այդ նմանությունները պատահական էին, թե նպատակային: Երևի մի օր կհարցնեմ պարոն Կլապենին: