PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազատ քաղաք Քրիսթիանիա

ivy
22.10.2012, 12:26
Կոպենհագենի թաղամասներից մեկում արդեն ավելի քան քառասուն տարի է, ինչ գոյություն ունի մի «քաղաք»՝ Քրիսթիանիա անունով, որն անկախ է և չի ենթարկվում Դանիայի օրենքներին: Այն հիմնվել է 1971 թվականին հիպպինիների կողմից և ժամանակի հետ հասել նրան, որ իրենց հիմնադրած հանրությունը ճանաչվի՝ իբրև ազատ քաղաք, որտեղ պետական բռունցքը որևէ ուժ չունի:
Քրիսթիանիան ունի իր սեփական օրենքները, ըստ որոնց ամեն բնակիչ համայնքի գոյատևման ակտիվ աջակից է: Եվ իրոք, մոտ հազար հոգի կազմող այս համայնքը տարիների ընթացքում կարողացել է հասնել ինքնավարության՝ հենց իր բնակիչների ակտիվության ու իրենց ազատությունն ամեն գնով պահպանելու ցանկության շնորհիվ: Քաղաքը բազմիցս է ենթարկվել պետական ճնշումների և այն վերացնելու փորձերի: 2011-ի ապրիլին կառավարական որոշմում է կայացվել, որ Քրիսթիանիան փակվելու է և համայնքը պարտավոր է լքել տարածքը, սակայն մեկ անգամ ևս բնակիչների ջանքերի շնորհիվ որոշումը չեղյալ է համարվել և «ազատ քաղաքը» կրկին բաց է:

http://i45.tinypic.com/11kjcza.jpg

Քրիսթիանիայի գաղափարների հիմքում մարդն է, անհատականությունը, ով ազատ է ամբողջովին արտահայտել իրեն: Շատերի համար Քրիսթիանիան դառնում է երջանիկ ապրելու վերջին հույս, տաք ապաստարան՝ մեծ աշխարհում ծնված մենակության ու անպետքության զգացումը մեկընդմիշտ բնաջնջող:

Տեսանյութ՝ քաղաքի ու նրա բնակիչների մասին.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=vuF-3lPo3b8

ivy
22.10.2012, 13:13
Ի դեպ, Քրիսթիանիայում մեքենաներն արգելվում են, իսկ պլան-մլան կարգի թմրանյութերը ազատ վաճառքի են դրված, ու հետն էլ հատուկ օրենք ունեն՝ "no hard drugs" (ոչ մի ուժեղ թմրանյութ), թույլերը՝ հեչ: :))

Էս էլ իրենց օրենքների ցուցանակը :)

http://i47.tinypic.com/2e5mps0.jpg

Rhayader
22.10.2012, 13:25
Նու, իրականում թաղամասերից չէ, ավելի շուտ արվարձաններից մեկում:) հրաշալի տեղ է, չնայած ստիպված են անընդհատ պայքարել քաղաքական գործիչների դեմ, որոնք փորձում են քաղաքի տեղում էլիտար շենքերի տեղական համարժեքները կառուցել, ինչպես նաև թմրաբիզնեսի դեմ, քանի որ մարիխուանայի ազատ շրջանառությունը ներսում նշանակում է, որ թմրաբիզնեսով զբաղվողներն այնտեղ անելիք չունեն:

Մի օր ուզում եմ գնալ այնտեղ: Միգուցե նույնիսկ մնամ:

ivy
22.10.2012, 13:34
Ես նոր եմ իմացել էս «քաղաքի» գոյության մասին: Եթե շուտ իմացած լինեի, կայցելեի երբ Դանիայում էի, մեկ էլ ինչ իմանամ երբ կլինեմ էդ կողմերում...

Արէա
22.10.2012, 13:37
Ես կուզեի ապրել էս քաղաքում:

Rhayader
22.10.2012, 14:04
Ի միջի այլոց, ահա իրենց կայքը:) http://www.christianiaooo.dk/english.php
Ահագին հետաքրքիր նյութեր կան:

One_Way_Ticket
22.10.2012, 14:20
Ես օգոստոսին Դանիայում էի, բայց Քրիստիանիա չգնացի, չնայած գիտեի այդ "քաղաքի" մասին: Առանձնապես հետաքրքրություն այն չէր առաջացրել, չնայած եթե Կոպենհագենում մի քիչ ավելի շատ ժամանալ ունենայի, կգնայի:

Ես Իլյա Վառլամովի բլոգն եմ միշտ կարդում, լիքը հետաքրքիր երկրներ է գնում ու ֆոտոռեպորտաժներ անում հասարակ մարդկանց կյանքի մասին: Ում հետաքրքիր է, Քրիստիանիայի մասին.
http://zyalt.livejournal.com/538454.html

Ի դեպ, ով ուզում է այցելել, ասեմ, որ Դանիան շենգենյան երկրներից ամենակոշտ վիզային քաղաքականությունն է վարում և բաց տեքստով հայտարարում է, որ եզակի բացառությունները չհաշված` ՀՀ քաղաքացիներին վիզա է տրամադրում միայն մոտ բարեկամի հրավերքի առկայության դեպքում: Ավելի լավ է հարմարեցնել, այլ երկրի կողմից տրված շենգենյան վիզայով գնալ:

ivy
22.10.2012, 14:45
Թիքեթ, քո էդ բլոգերը, ինչպես բնորոշ է հանկարծակի մեծ աշխարհ ընկած շատ ու շատ էքս-սովետականների, գլամուր ու գերժամանակակից տեսարանների սիրահար է, որոնցից ամեն մեկի մոտ հաստատ չտեսի դեմքով հազար հատ ֆոտո է չխկացնում, իսկ դե Քրիսթիանիայի նման տեղերին էլ մենակ հետևյալ կերպ կարող է անվանել, բա ինչ, իր նման զարգացած տղեն էլ ոնց պիտի արտահայտվի.

По сути, это целый квартал, захваченный наркоманами и говнарями. Не знаю, как еще назвать этих милых людей.
Жители Христиании провозглашают своей целью «создать самоуправляемое общество, в котором каждый индивид ответственен за благополучие всей общины...». Пока получилось только загадить целый квартал.

One_Way_Ticket
22.10.2012, 14:57
Այվի ջան, էդ մարդը կարծեմ էս պահին մոտ 100 երկիր է եղել, այդ թվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքն ու Պակիստանը, ուր անձամբ ես մոտ ապագայում ռիսկ չեմ անի ոտք դնել: Հաստատ ինձնից ու քեզնից շատ բան է տեսել, ու իրավունք ունի իր կարծիքն ունենալու:

ivy
22.10.2012, 15:13

Կարծիք արտահայտելու իրավունք ունի: Ես էլ իմ կարծիքն եմ արտահայտում իր նման բեսամթ զարգացածների մասին, ովքեր մարդկանց կարող են "говнарь" անվանել ու ծաղրել, մենակ նրա համար, որ Կոպենհագենի նման քաղաքում էդ ձևով են նախընտրում ապրել:
Ու նորից մնում եմ նույն կարծիքին՝ հանկարծակի մեծ աշխարհ ընկած չտես էքսսովետական: Պլուս՝ վճարված բլոգեր ու ռեկլամշիկ. հանկարծ չմտածես, թե իր հաշվին է էդքան ճամփորդում ու տոննաներով պոստեր անում: Դա աշխատանքի տեսակ է՝ ռուսների մոտ գնալով մեծ տարածում ստացող:

One_Way_Ticket
22.10.2012, 15:28

Անշուշտ, դու էլ իրավունք ունես քո կարծիքն ունենալու իր մասին: Չնայած ես այլ կարծիքի եմ, բայց դա օֆֆթոպ է: Հղումը ես տեղադրեցի, որովհետև մտածեցի, որ որոշ մարդկանց կարող է հետաքրքրել Քրիստիանիայի մասին իր գրածը:

Rhayader
22.10.2012, 16:26
Այվի ջան, էդ մարդը կարծեմ էս պահին մոտ 100 երկիր է եղել, այդ թվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքն ու Պակիստանը, ուր անձամբ ես մոտ ապագայում ռիսկ չեմ անի ոտք դնել: Հաստատ ինձնից ու քեզնից շատ բան է տեսել, ու իրավունք ունի իր կարծիքն ունենալու:

Վառլամովն ապուշ է, մի անգամ չի, որ ինձ ջղայնացրել է: Կրիստիանիայի մի քանի որոշումներ ինձ էլ դուր չեն գալիս (Gay House-ից Dunst-ի ժողովրդին հանելը), բայց դե հիմա, այնտեղ չեմ եղել, որ բոլոր հանգամանքներն իմանամ: Ցանկացած դեպքում, Dunst-ն իրեն դրանից հետո այնպես պահեց, որ երեխեքի ճակատները կարելի է պաչել (շարունակեցին ակտիվ աջակցել Կրիստիանիային ու ի աջակցություն ակցիաներ անել): Անարխ բայկերներին բայկեր գենգերից տարբերելու անընդունակությունը: Եվ այլն:

Կրիստիանիան սկվատ է, անարխի երազանքը: Բնական է, որ այնտեղ ամեն տեսակի մարդիկ կլինեն: Նյուէյջերներ էլ կան, նախկին հիպպիներ էլ կան, համակարգային հիպպիներ էլ կան, քաղաքական իդեալիստներ էլ կան, սկվոտտերներ էլ կան, սվինգերներ էլ կան, ոչ ֆորմալ արվեստագետներ էլ կան, բնապահպանական-ակտիվիստներ էլ, քաղաքական ու տնտեսական խաղերից դավադիտ եղած մարդիկ էլ: Կան նաև մարդիկ, ովքեր եկել են հանգիստ պլան ծխելու: Ոմանք գնում են, ոմանք մնում են: Ֆեյս-կոնտրոլ չեն դնելու քաղաքի դիմաց, էլի:

Իսկ 100 երկիր այցելած լինելը դեռ չափանիշ չի, որ մարդը դադարի ապուշ լինել կամ կոմպետենտ դառնա միկրոնացիա-կոմմունայի մասին կարծիք հայտնելու հարցում: + Վառլամովն իր ընթերցողն ունի ու լավ գիտի, թե ինչ գրի, որ իր սնոբ ընթերցողները գովերգող կոմենտներ գրեն: Որովհետև ռուս որոշակի մասսայի մոտ հաստագլխությունն ու փակ միտքը կենսակերպ են դարձել:

One_Way_Ticket
22.10.2012, 16:42
Իսկ 100 երկիր այցելած լինելը դեռ չափանիշ չի, որ մարդը դադարի ապուշ լինել կամ կոմպետենտ դառնա միկրոնացիա-կոմմունայի մասին կարծիք հայտնելու հարցում:
Ես 100 երկիր այցելած լինելը չտեսության պահով էի ասում, ոչ թե կոմպետենտության: Իր կարծիքը, անշուշտ, տուրիստի մակերեսային կարծիք է, որը այդուհանդերձ հետաքրքրություն ներկայացնում է, հատկապես երբ ուղեկցվում է լուսանկարներով:

Rhayader
22.10.2012, 17:32

Ոչ կոմպետենտ կարծիքը երբեք առանձնահատուկ հետաքրքրություն չի ներկայացնում: Եթե նույնիսկ մուլտֆիլմերով ու շաուրմայով ուղեկցվի:

One_Way_Ticket
22.10.2012, 17:43
Ոչ կոմպետենտ կարծիքը երբեք առանձնահատուկ հետաքրքրություն չի ներկայացնում: Եթե նույնիսկ մուլտֆիլմերով ու շաուրմայով ուղեկցվի:
Քեզ համար գուցե և չի ներկայացնում: Ինձ համար ներկայացնում է: Կարող է ուրիշների համար էլ ներկայացնել:
Ես սիրում եմ տարբեր երկրների մասին տուրիստների կարծիքները կարդալ ու դիտել լուսանկարները: Էլ չասած, որ սիրում եմ ինքս այցելել ու սեփական մակերեսային կարծիքը կազմել: Բոլորի մեջ խորանալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ժամանակ:

Rhayader
22.10.2012, 18:22

Դե հա, հին հույներն ու հռոմեացիներն էլ ոչ հելլենիստական կամ հարակից մշակույթների ներկայացուցիչներին անվանում էին բարբարոսներ (նրանց կարծիքով այդ մարդկանց լեզուն բար-բար-բար էր, որը ոչ հնարավոր էր հասկանալ, ոչ էլ պետք էր): Մեր ժամանակներում այդ երևույթի համար բառ կա՝ bigotry:) նման մարդկանց մասին Ռոբերտ Էնտոն Ուիլսոնն (իմ իմացած ամենախելացի մարդկանցից մեկը) իր «Պրոմեթևսում» գրել է՝ ոչ հասկանում են, ոչ էլ ի վիճակի են հասկանալ:

Ոչ ոք չի պահանջում քեզնից հասկանալ/խորանալ: Պարզապես պետք չի դատել մի բան, որից չես հասկանում: Ես թեոսոֆիայի մասին, օրինակ, սկսել եմ կարծիք հայտնել երեք գիրք Բլավացկայա, մի գիրք Ռերիխ ու երկու գիրք Բեզանտ կարդալուց հետո՝ բան, որով ոչ բոլոր թեոսոֆները կարող են «հպարտանալ»:

One_Way_Ticket
22.10.2012, 18:46
Պարզապես պետք չի դատել մի բան, որից չես հասկանում:
Մի կողմից հա:
Բայց մյուս կողմից այն ներկայացված է ոչ թե որպես գիտական նյութ, այլ երկրի մասին տպավորություն առօրյա-կենցաղային տեսանկյունից: Մարդը գնացել է, տեսել է կեղտոտ թաղամաս ու դոզայի տակ գտնվող բնակիչներ, ինչի մասին էլ գրել է: Ինձ ու որոշ այլ մարդկանց էլ հետաքրքիր է կարդալ աշխարհի տարբեր անկյունների մասին հենց այդ տեսանկյունից, առանց խորանալու, թե այդպիսի ապրելակերպի մեջ ինչ խոր իմաստ կա:

Աթեիստ
22.10.2012, 20:20
Էս հարցում լրիվ համաձայն եմ One_Way_Ticket-ի, իմ համար կարևոր ա էն ինչ տեսնում ա հասարակ մարդը, ոչ թե էն որպես ինչ դա ներկայացվում ա։

ivy
22.10.2012, 20:26
Էս հարցում լրիվ համաձայն եմ One_Way_Ticket-ի, իմ համար կարևոր ա էն ինչ տեսնում ա հասարակ մարդը, ոչ թե էն որպես ինչ դա ներկայացվում ա։

Էդ տեսնողը հո մենակ տվյալ բլոգերը չի՞: Հիմա որ նույն կերպով փնտրենք ինտերնետում, հասարակ դիտորդի ոչ մի դրական կարծիք չենք գտնի՞, ինչ ես կարծում:

Աթեիստ
22.10.2012, 20:39
Էդ տեսնողը հո մենակ տվյալ բլոգերը չի՞: Հիմա որ նույն կերպով փնտրենք ինտերնետում, հասարակ դիտորդի ոչ մի դրական կարծիք չենք գտնի՞, ինչ ես կարծում:

Անշուշտ կգտնենք, մնում ա որոշենք, թե ամեն մեկս ում է ավելի շատ հավատում։
Ես Վառլամովի մասին վաղուց ես գիտեմ, երբեմն նաև կարդում եմ, ու հակված եմ նրան հավատալ։

Օֆտօպ՝ ինչպես են փող աշխատում հայտնի բլոգերները (բացահայտ ծախուները հաշիվ չեն)՝ http://www.exler.ru/expromt/17-10-2012.htm

One_Way_Ticket
22.10.2012, 20:42
Անձամբ ես այսքան ժամանակ բացի վերոհիշյալից, միայն մեկ անգամ եմ Քրիստիանիայի մասին հանդիպել, էն էլ թարսի պես էլի բացասական է: Ամեն դեպքում, տեղադրեմ:

Христиания – государство в государстве. Самопровозглашенный квартал хиппи, образовавшийся в 60-е годы 20 века. Одиноким туристам заходить не рекомендуется. Даже копы ходят по 4 человека. Я ходил по Христиании с открытым перочинным ножиком в кармане. От королевского дворца держите направо на домик с оригинальным витым шпилем. Доходите до эскимосской площади (сам ее так назвал, помятуя Питера Хёга) – там несколько памятников представителям этого народа, переходите дорогу и налево вглубь жилых кварталов. Ориентируйтесь на церковь коричневого цвета с красивой винтовой лестницей, обвивающей шпиль (при желании можно залезть наверх). По улице справа от церкви на запах кумара метров 100 и вы на месте. Одно из немногих мест Копенгагена, где за вход не берут деньги. Хиппаны отъели неплохую по площади территорию, зарисовали все что можно граффити, понаделали абстрактных сооружений и сидят себе дуют. Есть несколько предприятий общепита, проводятся экскурсии, фестивали. Травы в открытой продаже нет. Сами дети цветов производят удручающее впечатление – полные торчки, бубнящие под нос заклинание «трава не наркотик, трава не наркотик». В принципе Христианию даже полезно посетить с детьми переходного возраста, где на наглядном примере отпрыски могут полюбоваться на последствия беспорядочной жизни (чтоб неповадно было). Любителям психоделического арта тоже понравится. Осталось чувство, что Христиания больше раскрученный брэнд, чем счастливая коммуна.
http://www.otzyv.ru/read.php?id=16223

P.S. Բավական հին է, 2006թ.

ivy
22.10.2012, 20:50
Օֆտօպ՝ ինչպես են փող աշխատում հայտնի բլոգերները (բացահայտ ծախուները հաշիվ չեն)՝ http://www.exler.ru/expromt/17-10-2012.htm

Էստեղ էլ մի շատ լավ տեսանյութ կա, թե ոնց են էդ հայտի բլոգերները փող աշխատում, ճամփորդում ու թաքնված գովազդով զբաղվում իրենց պատվիրատուների կամքով. ի դեպ բլոգերները հենց իրենք էլ խոստովանում են: Չգիտեմ՝ բլոգոսֆերայում քո փորձն ինչքան է, իմ 5-6 տարվանը ցույց է տալիս, որ լիքը ռուս բլոգերներ ամբողջ ցանցով ընկած «կարդացող են հավաքում», որովհետև պատվերներ կպցնելու համար պիտի հսկայական թվով կարդացող ունենաս: Արդեն նստած են կոկորդումս իրենք՝ իրենց «բարի ու անմեղ» ճամփորդական բլոգներով: Դրա համար էդ կատեգորիայի որևէ մեկի կարծիք սկի չեմ էլ ուզում ոչ տեսնել, ոչ կարդալ:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=RjSkQ7BZWGk

One_Way_Ticket
22.10.2012, 21:07
Նայեցի տեսանյութը: Ճիշտն ասած` Վառլամովի բլոգում երբեք թաքնված գովազդ չեմ նկատել: Գուցե պարզապես ուշադիր չեմ եղել: Բայց անկեղծ ասած` չեմ պատկերացնում, թե ինչ գովազդ կարող էր թաքնված լինել Բանգլադեշյան трущоба-ների կամ Ալժիրի տրամվայի մասին գրառումներում:

Աթեիստ
22.10.2012, 21:10
Էստեղ էլ մի շատ լավ տեսանյութ կա, թե ոնց են էդ հայտի բլոգերները փող աշխատում, ճամփորդում ու թաքնված գովազդով զբաղվում իրենց պատվիրատուների կամքով. ի դեպ բլոգերները հենց իրենք էլ խոստովանում են: Չգիտեմ՝ բլոգոսֆերայում քո փորձն ինչքան է, իմ 5-6 տարվանը ցույց է տալիս, որ լիքը ռուս բլոգերներ ամբողջ ցանցով ընկած «կարդացող են հավաքում», որովհետև պատվերներ կպցնելու համար պիտի հսկայական թվով կարդացող ունենաս: Արդեն նստած են կոկորդումս իրենք՝ իրենց «բարի ու անմեղ» ճամփորդական բլոգներով: Դրա համար էդ կատեգորիայի որևէ մեկի կարծիք սկի չեմ էլ ուզում ոչ տեսնել, ոչ կարդալ:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=RjSkQ7BZWGk

Ես կոնկրետ Էքսլերի բոլգին հետևում եմ 2000-2001 թվից, ինձ չեն հետաքրքրում «լիքը բլոգերները», այլ միայն նրանք ում ես անձամբ եմ վստահում, ու նրանք ում վստահում է իմ վստահած բլոգերը։
Լրիվ սուբյեկտիվ գնահատական ա, ճիշտ այնպես ինչպես բլոգերի գնահատականը քննարկվող նյութի մասին։

Ինչպես արդեն նշեցի, պտի ինքդ որոշես որ մեկին վստահես, որին՝ ոչ։

Rhayader
22.10.2012, 21:55
Էս հարցում լրիվ համաձայն եմ One_Way_Ticket-ի, իմ համար կարևոր ա էն ինչ տեսնում ա հասարակ մարդը, ոչ թե էն որպես ինչ դա ներկայացվում ա։

Հավատա ինձ, ես հլա հասարակ մարդ չեմ տեսել, որ Կրիստիանիայի մասին նման կարծիք հայտնի: Իսկ ռուսական ա-լյա կամոբլոգ գլյամուղ սնոբ բլոգերն իհարկե էդ կտեսներ:

keyboard
23.10.2012, 00:06
x-files սերիալ կար ժամանակին, էդ սերիալը նայում էի, մինչև որ փչացրին ու էլ սյուժե չունեին ցույց տալու, բայց մի սերիա կար, որ հենց էս քաղաքի մասին կարդացի դա հիշեցի:
Էլի մի փոքրիկ արվարձան էր,որտեղ երիտասարդ ամուսինները տուն էին գնել և այդ արվարձանն ապրում էր իր օրենքներով, բնականաբար այդ ամուսինները չգիտեին դրա մասին և միայն այն բանի համար, որ երիտասարդը բակում տեղադրել էր բասկեթբոլի համար նախատեսված ցանց և գազոնը այնպես չէր կարգավորել ինչպես հարկն է նրանց սպանեցին:
Ու էդպես մի քանի ընտանիք մինչև, որ դեպքը բացահայտվեց:
Աստված գիտի թե էս մի քաղաքում մարդկանց ինչ ա սպասվում, վայրենիներ կլինեն էլի առնվազն :D
Լյուդի նե խադիտե վ աֆրիկու գուլյած :D

Աթեիստ
23.10.2012, 00:24
Հավատա ինձ, ես հլա հասարակ մարդ չեմ տեսել, որ Կրիստիանիայի մասին նման կարծիք հայտնի: Իսկ ռուսական ա-լյա կամոբլոգ գլյամուղ սնոբ բլոգերն իհարկե էդ կտեսներ:

Ես ընդհանրապես մարդ չեմ տեսել, որ այնտեղ եղած լինի, հույսս ակումբցիներն էին, էն էլ արտահայտվողներից ոչ մեկ անձամբ չի եղել։
Մնացին բլոգերներն ու օնլայն այլ աղբյուրներ։ Նենց չի, որ իմ կարծիքը տվյալ դեպքում ինչ որ բանի վրա ազդելույա ։), բայց դե մի կարծիք ունենալու համար ես որոշում եմ վստահել zyalt-ին, մինչև ավելի վստահելի աղբյուր ձեռք բերելը։

Arpine
23.10.2012, 00:36
Ամանդա Տոդդին (http://www.akumb.am/showthread.php/63653-%D4%B1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1-%D5%8F%D5%B8%D5%A4%D5%A4%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8) պետքա էս քաղաք բերեին, հաստատ նույն <ավարտը> չէր ունենա...

Rhayader
23.10.2012, 00:41
Ես ընդհանրապես մարդ չեմ տեսել, որ այնտեղ եղած լինի, հույսս ակումբցիներն էին, էն էլ արտահայտվողներից ոչ մեկ անձամբ չի եղել։
Մնացին բլոգերներն ու օնլայն այլ աղբյուրներ։ Նենց չի, որ իմ կարծիքը տվյալ դեպքում ինչ որ բանի վրա ազդելույա ։), բայց դե մի կարծիք ունենալու համար ես որոշում եմ վստահել zyalt-ին, մինչև ավելի վստահելի աղբյուր ձեռք բերելը։

http://www.youtube.com/watch?v=vuF-3lPo3b8

Rhayader
23.10.2012, 00:48
http://www.youtube.com/watch?v=D1qxIEYwMOU
2007-ի ոստիկանության հարձակումը:

One_Way_Ticket
23.10.2012, 00:54
x-files սերիալ կար ժամանակին, էդ սերիալը նայում էի, մինչև որ փչացրին ու էլ սյուժե չունեին ցույց տալու, բայց մի սերիա կար, որ հենց էս քաղաքի մասին կարդացի դա հիշեցի:
Էլի մի փոքրիկ արվարձան էր,որտեղ երիտասարդ ամուսինները տուն էին գնել և այդ արվարձանն ապրում էր իր օրենքներով, բնականաբար այդ ամուսինները չգիտեին դրա մասին և միայն այն բանի համար, որ երիտասարդը բակում տեղադրել էր բասկեթբոլի համար նախատեսված ցանց և գազոնը այնպես չէր կարգավորել ինչպես հարկն է նրանց սպանեցին:
Ու էդպես մի քանի ընտանիք մինչև, որ դեպքը բացահայտվեց:
Աստված գիտի թե էս մի քաղաքում մարդկանց ինչ ա սպասվում, վայրենիներ կլինեն էլի առնվազն :D
Լյուդի նե խադիտե վ աֆրիկու գուլյած :D
Կակ ռազ խաձիծե, հետաքրքիր, ունիկալ տեղեր են :)
Տենց "ինքնակոչ" տեղեր էլի կան աշխարհում։ Օրինակ, Ուժուպիսը Վիլնյուսում, էլի պետություն է քաղաքի մեջ, "հիմնվել" է նկարիչների կողմից, ունի իր սահմանադրությունը, և այլն։ Բայց այն ավելի շատ կատակ բնույթ է կրում։
Շատ ավելի լուրջ հանրապետություն է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը։ Վերջերս գնացել էի։ КГБ, серп и молот-ով դրոշ, ամեն ինչ բացառապես ռուսերեն (լատինական այբուբե՞ն, էդ ի՞նչ է), հպարտ լոզունգներ, սոցիալիստական գործիչների անուններով փողոցներ, գարեջուրը ճաշարանում վերջացել էր - էս ամենը էնտեղ դեռ կենդանի է, Սովետը վկա :D Ոնց որ երազ լիներ։
Քրիստիանիա էլ հաստատ կգնայի, պարզապես մի քիչ այլ պլաններ ունեի Դանիայում, մի ժամ շրջեցի Կոպենհագենում ու հեռացա դեպի երկրի խորքերը։

StrangeLittleGirl
23.10.2012, 02:41
Ժող, էս թեման մի այլ կարգի ռեկլամ էր: Աչքիս բռնեմ ու Նոր տարվա կողմերը գնամ էնտեղ: Հետո կգրեմ բլոգումս, կկարդաք:

Հ.Գ. ես ոչ մեկի պատվերը չեմ կատարում, ճիշտ եմ ասում:

StrangeLittleGirl
01.02.2013, 21:11
Ժող, էս թեման մի այլ կարգի ռեկլամ էր: Աչքիս բռնեմ ու Նոր տարվա կողմերը գնամ էնտեղ: Հետո կգրեմ բլոգումս, կկարդաք:

Հ.Գ. ես ոչ մեկի պատվերը չեմ կատարում, ճիշտ եմ ասում:

Ուրեմն նոր տարուն չգնացի, բայց ես էսօր էնտեղ էի: Հա, մի երկու ժամով դուրս էկա ԵՄ-ից ու ընկա Քրիսթիանիա: Միանշանակ խորհուրդ եմ տալիս գնալ էնտեղ: Հզոր էր ազատության մասին էնտեղի ժողովրդի պատկերացումը: Մանրամասները շուտով կգրեմ:

StrangeLittleGirl
01.02.2013, 21:58
Ես ընդհանրապես մարդ չեմ տեսել, որ այնտեղ եղած լինի, հույսս ակումբցիներն էին, էն էլ արտահայտվողներից ոչ մեկ անձամբ չի եղել։
Մնացին բլոգերներն ու օնլայն այլ աղբյուրներ։ Նենց չի, որ իմ կարծիքը տվյալ դեպքում ինչ որ բանի վրա ազդելույա ։), բայց դե մի կարծիք ունենալու համար ես որոշում եմ վստահել zyalt-ին, մինչև ավելի վստահելի աղբյուր ձեռք բերելը։

Արտակ, այ տենց, ես արդեն էղել եմ :) Ուրեմն ես լրիվ պատկերացնում եմ, թե ոնց էդ տուրիստ-բլոգերներին դուր չի գա: Որովհետև դա տուրիստական տեղ չի, դա տարբերվում ա ամբողջ Եվրոպայից: Եթե մի քիչ շատ ես շրջում քաղաքից քաղաք, զգում ես, որ սաղ իրար նման են, ամեն նոր քաղաքում մի ինչ-որ բան ես հայտնաբերում, որ ուրիշ տեղ տեսել ես: Իսկ Քրիստիանիան տենց չի: Էնտեղ ինչ ասես չես տեսնի, ինչ տիպի տուն ասես չես տեսնի՝ սկսած գարաժներից, վերջացրած երկու հարկանի կոկիկ առանձնատներով: Էնտեղ մարդիկ ոնց ուզել, ձևավորել են իրանց տները: Իսկ սովորական տուրիստը սիրում ա հին ու սիրուն շենքեր տեսնել, ինքը գեղեցկության մասին ուրիշ պատկերացումներ ունի:

ivy
01.02.2013, 22:14
Ու՛խ, գնացել ա :))
Հլը էլի պատմի, ինչ կար-չկար, մարդկանց հետ հեչ շփվել ե՞ս:

StrangeLittleGirl
01.02.2013, 22:20
Ու՛խ, գնացել ա :))
Հլը էլի պատմի, ինչ կար-չկար, մարդկանց հետ հեչ շփվել ե՞ս:
Չէ, մարդկանց հետ առանձնապես չեմ շփվել, որովհետև հետս մի հատ անտանելի շեղաչ երևույթ կար, որին ընդհանրապես Քրիստիանիա գնալու գաղափարը դուր չէր էկել, ու ամեն ինչ անում էր, որ հնարավորինս շուտ էնտեղից գնանք: Մենակ որ կանաչ լապտերների թաղամս պիտի մտնեինք, մի հատ մորուքավոր ձյաձյա էկավ, ասեց՝ no photo: Էդ էր միակ շփումը տեղացիների հետ :)) բայց առանձնապես փողոցներում մարդ չկար, բացի հենց էդ կանաչ լապտերների թաղամասից, որտեղ մարդիկ սեղանների շուրջ հավաքված խմբակային հաշիշ էին ծխում :))

ivy
01.02.2013, 22:22
Չէ, մարդկանց հետ առանձնապես չեմ շփվել, որովհետև հետս մի հատ անտանելի շեղաչ երևույթ կար, որին ընդհանրապես Քրիստիանիա գնալու գաղափարը դուր չէր էկել

Բյուր, չասես թե էն շեղաչն ա :D

StrangeLittleGirl
01.02.2013, 22:25
Բյուր, չասես թե էն շեղաչն ա :D

էն ա, էն ա :D բայց վսյո, մնաց մի գիշեր էլ հետը ճամփա գնամ ու հավերժ ազատվելու եմ իրանից, էլ չի կարա կյանքս հարամի :D

Շինարար
02.02.2013, 00:56
էն ա, էն ա :D բայց վսյո, մնաց մի գիշեր էլ հետը ճամփա գնամ ու հավերժ ազատվելու եմ իրանից, էլ չի կարա կյանքս հարամի :D

Դանդաղ ներգործող թույն ես տվե՞լ:

StrangeLittleGirl
02.02.2013, 02:40
Դանդաղ ներգործող թույն ես տվե՞լ:

Չէ, ուրիշի վզին եմ փաթաթել :D բայց մենք էստեղ Քրիստիանիայից ենք խոսում :angry

Freeman
03.02.2013, 10:45
Չէ, մարդկանց հետ առանձնապես չեմ շփվել, որովհետև հետս մի հատ անտանելի շեղաչ երևույթ կար, որին ընդհանրապես Քրիստիանիա գնալու գաղափարը դուր չէր էկել, ու ամեն ինչ անում էր, որ հնարավորինս շուտ էնտեղից գնանք: Մենակ որ կանաչ լապտերների թաղամս պիտի մտնեինք, մի հատ մորուքավոր ձյաձյա էկավ, ասեց՝ no photo: Էդ էր միակ շփումը տեղացիների հետ :)) բայց առանձնապես փողոցներում մարդ չկար, բացի հենց էդ կանաչ լապտերների թաղամասից, որտեղ մարդիկ սեղանների շուրջ հավաքված խմբակային հաշիշ էին ծխում :))

Բա էլ ի՞նչ ազատ քաղաք :think

Իսկ էդ շեղաչքի հետ գնա դուբայ, կծախես շեյխերին ;)

StrangeLittleGirl
03.02.2013, 12:28
Բա էլ ի՞նչ ազատ քաղաք :think

Իսկ էդ շեղաչքի հետ գնա դուբայ, կծախես շեյխերին ;)

Բա հենց էդ եմ ասում՝ ազատության մասին ուրիշ պատկերացումներ ունեն :) իսկ ֆոտո չի կարելի, որովհետև ամեն դեպքում Դանիայի տարածքում արգելված ա պլան ծախելն ու առնելը

StrangeLittleGirl
04.02.2013, 23:37
Էստեղ (http://byurakn.wordpress.com/2013/02/04/%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84-%D6%84%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1/)գրել եմ տպավորություններս: Ճիշտ ա՝ մի քանի օր հետո էր, դրա համար մի քիչ լղոզված էին արդեն տպավորություններս, բայց ամեն դեպքում կարդալ լինում ա: Հեսա նկարներն էլ պիկասա կգցեմ, լինքը կդնեմ:

One_Way_Ticket
04.02.2013, 23:59

Մերսի, շատ հետաքրքիր էր։ Մենակ լավ չես արել, որ այդքան մեծ նկարներ ես դրել, շատ դանդաղ էին բեռնվում։

StrangeLittleGirl
05.02.2013, 00:03
Մերսի, շատ հետաքրքիր էր։ Մենակ լավ չես արել, որ այդքան մեծ նկարներ ես դրել, շատ դանդաղ էին բեռնվում։

դու Հայաստանու՞մ ես :o ինձ մոտ շատ արագ ա բացում:

էս էլ ամբողջական ալբոմը (https://picasaweb.google.com/107530969429904663342/Christiania)

One_Way_Ticket
05.02.2013, 00:10
դու Հայաստանու՞մ ես :o ինձ մոտ շատ արագ ա բացում:

էս էլ ամբողջական ալբոմը (https://picasaweb.google.com/107530969429904663342/Christiania)
Հա, Հայաստանում եմ։ Ինտերնետիս արագությունը մի մեգաբիթ վայրկյան է։
Ալբոմից արագ բացվում է, որովհետև փոքր չափերով է։ Իսկ բլոգ-էջի վրա մեծ չափի նկարների հղումն է դրած։

Sagittarius
05.02.2013, 00:34
https://lh6.googleusercontent.com/-iYblcECdkhc/URAOIEkhvzI/AAAAAAAAAUQ/i96aMr75iVg/w352-h264-n-k/DSCF2900.JPG

էս ինչ տարօրինակ գերմանաանգլերեն հիբրիդ ա էս դանիերենը :))

StrangeLittleGirl
05.02.2013, 00:55
https://lh6.googleusercontent.com/-iYblcECdkhc/URAOIEkhvzI/AAAAAAAAAUQ/i96aMr75iVg/w352-h264-n-k/DSCF2900.JPG

էս ինչ տարօրինակ գերմանաանգլերեն հիբրիդ ա էս դանիերենը :))

Հնչողությամբ լրիվ գերմաներեն ա :)) ահագին բան էլ հասկանում էի: Չնայած չի բացառվում, որ էդ պլակատը հատուկ ա հիբրիդ արած: Քրիստիանիայում ինչ լեզվի ասես չհանդիպեցինք:

StrangeLittleGirl
05.02.2013, 00:58
Հա, Հայաստանում եմ։ Ինտերնետիս արագությունը մի մեգաբիթ վայրկյան է։
Ալբոմից արագ բացվում է, որովհետև փոքր չափերով է։ Իսկ բլոգ-էջի վրա մեծ չափի նկարների հղումն է դրած։

Աաա՜, ես էլ ասում եմ՝ ինչ ես ասում :)) դե ոնց պետք ա, նկարը նենց էլ էրևում ա գրառման մեջ, լինքով գնալու կարիք չկա:

One_Way_Ticket
05.02.2013, 01:13
Աաա՜, ես էլ ասում եմ՝ ինչ ես ասում :)) դե ոնց պետք ա, նկարը նենց էլ էրևում ա գրառման մեջ, լինքով գնալու կարիք չկա:
Դե էջի վրա շատ փոքր է, մարդ ուզում է մի քիչ մեծ նայի, բայց ոչ էդքան մեծ :) Բայց դե քո գործն է, իհարկե։

StrangeLittleGirl
05.02.2013, 02:36
Դե էջի վրա շատ փոքր է, մարդ ուզում է մի քիչ մեծ նայի, բայց ոչ էդքան մեծ :) Բայց դե քո գործն է, իհարկե։
օկ, ուրեմն մյուս անգամ էջի վրա ավելի մեծ կդնեմ

StrangeLittleGirl
09.06.2014, 01:11
Էկա մի քիչ Քրիստիանիայի մասին «ըստ տեղացիների» պատմեմ :))
Ուրեմն, չար լեզուներն ասում են, որ Քրիստիանիան հիմնադրելը Կոպենհագենի քաղաքապետարանի նախաձեռնությունն ա եղել, երբ քաղաքում տարածված ա եղել ապօրինի թմրանյութերի վաճառքը: Որոշել են որպես հեշտ լուծում դա կենտրոնացնել մի թաղամասում ու օրինականացնել դա, որպեսզի ոստիկանությունը հալից չընկնի քաղաքի մի ծայրից մյուսը վազելով:

Ասում են՝ Քրիստիանիայում կյանքն ավելի էժան ա, քան Կոպենհագենում: Դրա համար կարելի ա էնտեղ օրը ցերեկով գնալ սուրճ խմելու ու քիչ գումար վճարել դրա դիմաց:

Ասում են՝ Քրիստիանիայի նարկոբիզնեսը Դժոխքի հրեշտակներ կոչվող մաֆիոզ խմբավորման ձեռքին է: Դրա համար իմ ընկերներից մեկը հրաժարվում է այնտեղ գնալ, որպեսզի նրանց բիզնեսին օգուտ չտա: Բայց նաև ասում են, որ դա սուտ է, Դժոխքի հրեշտակները փորձում են Քրիստիանիան իրենցով անել, բայց տեղի բնակչությունը համառ պայքար է մղում դրա դեմ:

Մեկ էլ ասում են՝ Քրիստիանիայում մի ութսուն տարեկան տատիկի թմրանյութ են վաճառել, խեղճը երեք օր հյուրանոցի համարից դուրս չի եկել:

Պիրիտ
09.06.2014, 01:19

վախ, գնալու եմ, անպայման, մի օր գնա էլի, նկարի բան, տպավորություններդ կգրես

StrangeLittleGirl
09.06.2014, 01:22
վախ, գնալու եմ, անպայման, մի օր գնա էլի, նկարի բան, տպավորություններդ կգրես
Սամ, վախտին գնացել եմ, մի քանի գրառում առաջ կա գրած: Հիմա էրեխեքով ՊԼԱՆավորում ենք նորից գնալ, բայց էդ Դժոխքի հրեշտակների հարցը պիտի լուծվի, թե չէ մերոնցից մեկը չի գա, ու դա շատ տխուր կլինի :))

Էս էլ նկարները G+-ում: (https://plus.google.com/photos/107530969429904663342/albums/5841183664355618017)

StrangeLittleGirl
17.08.2014, 22:03
Էսօր էլի էնտեղ էի, էս անգամ լրիվ ուրիշ տեսանկյունից ուսումնասիրեցի Քրիստիանիա: Տեղի բնակիչներից մեկը, որը Քրիստիանիայում բնակություն ա հաստատել դեռ 70-ականներից, մեզ տարածքը ցույց տվեց: Ահագին հետաքրքիր բաներ իմացա: Դանիայի ղեկավարությունն անընդհատ փորձում ա փակել տալ Քրիստիանիան, բայց անընդհատ զանազան բողոքի ակցիաներով կարողանում են պահել, չնայած գնալով 1971 թվի տոտալ անարխիան վերածվել ա օրենքների, ստիպված են նաև Դանիայի օրենքներին ենթարկվել, հատկապես երբ հարցը շինարարությանն ա վերաբերում:

Ինքը խոսեց տարածքի միֆերի մասին: Մասնավորապես, թմրավաճառների հարցը քննարկվեց: Ասեց, որ վախտին ստիպված են եղել ուժեղ թմրանյութերն արգելել, բայց «թույլերը» չեն կարողանում: Հարցին, թե ինչու, ինչ-որ անորոշ պատասխան տվեց, հետևաբար, իմ կարծիքով, էն վարկածը, որ Դանիայի իշխանություններն են հատուկ թմրավաճառներին քշել էնտեղ, որ կանտռոլի տակ պահեն, մնում ա ուժի մեջ:

Էդ մարդն ասում էր, որ վերջերս ութսուն թմրավաճառի են բռնել, որոնց շատ փոքր մասն ա Քրիստիանիայի բնակիչ էղել: Էս թմրավաճառներն էլ ի նշան բողոքի գործադուլ են արել (ինձ բացում ա դա :D): Հետո էլ սկսել են դիմակներ հագնել, որ ոստիկանությունը չճանաչի, բայց Քրիստիանիայի կանանց խորհուրդը ժողով ա արել, իրանց դուր չի էկել էդ միտքը, հայտարարել են էդ մասին: Ստիպված թմրավաճառները հանել են դիմակները :))

Քրիստիանիան ոչ մի ղեկավար չունի, ցանկացած հարց լուծում են բնակիչների քվեարկությամբ, դրա համար լիքը հանդիպումներ են ունենում: Էնտեղ բնակվելու համար պետք ա ուշադիր հետևել կայքին, որովհետև հենց տուն ա դատարկվում, հայտարարություն են տալիս, լավագույն թեկնածուին թույլ են տալիս գալ, էդտեղ բնակվել:

StrangeLittleGirl
02.09.2016, 13:00
Չորեքշաբթի Քրիստիանիայում կրակոցներ են էղել, ոստիկաններ են վիրավորվել: Ու ոնց որ Քրիստիանիան վերջնականապես որոշել ա թմրաբիզնեսի դեմն առնել (http://www.thelocal.dk/20160902/christiania-residents-to-shut-down-pusher-street): Էս հոդվածում բաց տեքստով ասվում ա, որ թմրաբիզնեսն իրանց հետ կապ չունի, հանեն, ռադ անեն: