PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակակից քրիստոնեական պոպուլյար երաժշտություն

Rhayader
21.10.2012, 00:26
Խնդրում եմ զվարճանքը թեմայում թույլատրելիի սահմաններից անց չկացնել, որ ադմինիստրացիան պատժամիջոցներ չկիրառի: Թեմայում տեղադրել լուրջ, իրոք քրիստոնեական, ոչ թե կրոնական ենթատեկստեր, այլ երկրպագության ու պրոպագանդայի տարրեր պարունակող երգեր: Եթե նույնիսկ այդ լուրջ արտահայտումները տարօրինակ ձևեր ընդունեն, իրենք պարտադիր պետք է լուրջ լինեն:

Կսկսեմ ես.

Анатолий Бугай - Армия Христа

http://www.youtube.com/watch?v=KjpVV4JE96g

Rhayader
21.10.2012, 00:29
http://www.youtube.com/watch?v=Sj5GqvrVpG0

Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես են տժում քրիստոնյաները (բացի այն դեպքերի, երբ հերթական հռոմեական կայսրը նրանց տապակում, խաշում կամ խորովում է): Փաստորեն, ինտերնետի շնորհիվ մենք կարող ենք դա տեսնել: Հետաքրքիր պրոցես է: Չհաշված մի քանի կադրում երևացած միաունք գեշ աղջկան, որին ամեն տեսնելիս սիրտս փորս էր ընկնում:

Rammstein
21.10.2012, 01:40
Էս թեման «Կրոն» բաժնում բացելը նույնն ա, ոնց որ ասենք Վիկինգ մետալի մասին թեման բացվի «Պատմություն» բաժնում: :))

Ընդամենը շոու ա, իրա ֆանատներով: Կրոնի հետ կապ չեմ տեսնում: :)

Rhayader
21.10.2012, 02:17
Էս թեման «Կրոն» բաժնում բացելը նույնն ա, ոնց որ ասենք Վիկինգ մետալի մասին թեման բացվի «Պատմություն» բաժնում: :))

Ընդամենը շոու ա, իրա ֆանատներով: Կրոնի հետ կապ չեմ տեսնում: :)

Դու իրենցից հարցրու:)

Rammstein
21.10.2012, 02:39
Դու իրենցից հարցրու:)

Իրենց կարծիքը ինձ քիչ ա հետաքրքրում: :pardon

Rhayader
21.10.2012, 03:07
Իրենց կարծիքը ինձ քիչ ա հետաքրքրում: :pardon

Քոնն էլ իրենց:)

Ցանկացած դեպքում, ինձ իրականում ավելի հետաքրքիր է հոգեբանական պրոցեսսը (երաժշտական լիտուրգիայի ու պատարագի երաժշտական մատուցման մեխանիզմից անցում պոպուլյարի, որն ընդհանուր առմամբ անկառավարելի է ու տարօրինակ ձևեր է ընդունում):

Ընդհանուր առմամբ, դեռ միջնադարում եկեղեցին պատարագները երաժշտական ձևով էր ներկայացնում (միջնադարյան ու վերածննդի շրջանի դասական երաժշտության մեծ մասը հոգևորական է): Դրան զուգահեռ կային կրոնական թեմաներով ժողովրդական երգեր (օրինակ՝ «Eg veit i himmerik ei borg», ուշ 16րդ դար, Նորվեգիա):

Ի միջի այլոց, «Eg veit i himmerik ei borg»-ի Trio Mediaeval-ի կատարումն առնվազն հրաշք է.

http://www.youtube.com/watch?v=fzjg4tXwobk

Բայց սա ֆորմալ կրոնական կառուցվածք ու պարունակություն չունեցող, լիարժեք ֆոլկ-երգ է. բառերը մոտավորապես այսպես են թարգմանվում.

Ես մի երկնային ամրոց գիտեմ,
Որ արևի պես փայլում է,
Այնտեղ ոչ մեղք կա, ոչ ափսոսանք,
Ու ոչ մի արցունք չի թափվում:

Ես հոգնած ճանապարհորդ եմ,
Թող իմ ճանապարհն ինձ տանի
Այստեղից իմ հոր երկիրը,
Աստված, պաշտպանիր ինձ ճանապարհին:

Մենք քեզ հավերժ շնորհակալ ենք,
Հայր Աստված, մեկը երեքի մեջ:
Քանզի դու քնքուշ ու մեղմ ես մեզ հետ
Որպես Հիսուս Քրիստոս: Ամեն:
Այն արտահայտում է հասարակ, աշխարհիկ մարդու հավատալիքներն, ապրումներն ու սպասումները: Որպես ժամանակակից համարժեք կարելի է վերցնել Simon & Garfunkel դուետի «Sparrow» երգը.

http://www.youtube.com/watch?v=oc5JLrpXpkE

Բայց հետաքրքիր ֆենոմեն է, երբ պոպուլյար երաժշտության ձևի մեջ տեղադրվում է ֆորմալ կրոնական կոնտեքստ ու պրոպագանդա: Հաճախ դա արվում է կոնկրետ կրոնական կառույցների ու եկեղեցիների կողմից. գտնել, թե մարդկանց ինչն է դուր գալիս ու իրենց պրոպագանդան այդ տեսքով մատուցել: Հասարակ կոնֆորմիզմ: Մյուս դեպքերում՝ նոր ձևավորվող կրոնական կառույցը/եկեղեցին վերցնում է իրեն ձևավորող հասարակական շերտի մշակութային տարրերը (գոսպել երաժշտության օրինակը սևամորթ ավետարանչական եկեղեցիներում): Հնարավոր են նաև երրորդ դեպքեր, որոնք դեռ չեն քննարկվել:

Երևի արդեն հասկացար, որ խնդիրը կոնտեքստն է. եթե վիկինգ մետալը չունի լուրջ պատմական կոնտեքստ ու արժեք, ապա այս երաժշտությունը բավականին լավ հնարավորություն է տալիս ուսումնասիրել կրոնի ազդեցության, գոյատևման ու տարածման մեխանիզմները:

Sambitbaba
22.10.2012, 23:06
http://www.youtube.com/watch?v=mljvXioGKmE

Jarre
25.10.2012, 17:20
Էս թեման «Կրոն» բաժնում բացելը նույնն ա, ոնց որ ասենք Վիկինգ մետալի մասին թեման բացվի «Պատմություն» բաժնում: :))

Ընդամենը շոու ա, իրա ֆանատներով: Կրոնի հետ կապ չեմ տեսնում: :)

Որքանով որ ես հասկացել եմ իմ ուսումնասիրություններից, երաժշտությունը իր կայուն դերը և տեղը ունի կրոնների մեջ։ Այն շատ հաճախ գործածվում է որպես այսպես կոչված երկրպագության մի մասնիկ։

Ու այսօր մենք ականատեսք ենք լինում երաժշտական լիտուրգիայի ու պատարագի երաժշտական մատուցման մեխանիզմից անցում պոպուլյարի։ Այս դեպքում կապը կրոնի հետ առավել քան ակնհայտ ա։ Ընդհակառակը՝ դժվար ա չտեսնել այդ կապը։

Ուրիշ բան, որ այն կարող է թվալ անմակարդակ, ցածրորակ, ծիծաղելի և «տխուր»։ Բայց դա ոչ Rhayader-ի մեղքն ա, ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի։ Կան կրոններ որոնք գործածում են այդ երաժշտությունը։ Դա փաստ է։ Այստեղ քննարկում ենք այդ փաստը։

Ռեպ և պարային երաժշտությունը նույնպես շատ մեծ տարածում ունի քրիստոնեական խմբերում։ Մանավանդ մեր կողմերը (լատինական ամերիկա) մեկ-մեկ ընենց բաների ես ականատես լինում, որ մոտդ ցանկություն ա առաջանում Տիգրան Կարապետյանի Ադամանդներին դասելու կլասիկայի շարքը։

http://youtu.be/gQQfMlU6ZiA

http://youtu.be/eMk2F-KLYkQ

Rhayader
25.10.2012, 22:55
http://www.youtube.com/watch?v=mljvXioGKmE

Sambitbaba, քո տեղադրածն իմ ասած «կրոնականը՝ գեղարվեստականի մեջ» դեպքն է, երբ գեղարվեստական կամ ֆոլկլյորային ստեղծագործությունն անդրադառնում է կրոնական թեմաներին: Իմ ասածն ուրիշ է. երբ կրոնականը նպատակային մտնում է գեղարվեստականի ձևի մեջ: Տարբերությունը զգալու համար ընդամենը պետք է նկատել, որ իսկական գեղարվեստական աշխատանքը վերլուծում է կրոնական թեման, վերապատմում, սեփական մեկնաբանությունը տալիս: Գեղարվեստական ձևի մեջ մտած կրոնական աշխատանքը դոգմատիկ է, պրոպագանդիստական: Այսինքն՝ ասես մարդկանց քո ուզած դեղը խմեցնելու համար այն իրենց սիրելի համով պատրաստես ու ներկայացնես որպես կոնֆետ:

Sambitbaba
26.10.2012, 01:14

Եթե համարում ես, որ այդ երկուսի մեջ այդքան մեծ ու կարևոր տարբերություն կա, ուրեմն թող հենց այդպես էլ լինի:

Rhayader
26.10.2012, 01:36
Եթե համարում ես, որ այդ երկուսի մեջ այդքան մեծ ու կարևոր տարբերություն կա, ուրեմն թող հենց այդպես էլ լինի:

Շատ մեծ:) ինչքան Բանյանի «Ուխտավորի ճանապարհորդություն այս աշխարհից դեպի այն, որ դեռ պիտի գա» ու Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա ակումբը» գրքերի միջև (վերջինս ինչ-որ չափով Բանյանի գրքի շրջվածքն է, բայց լրիվ այլ նարատիվով):

Sambitbaba
26.10.2012, 10:59
Շատ մեծ:) ինչքան Բանյանի «Ուխտավորի ճանապարհորդություն այս աշխարհից դեպի այն, որ դեռ պիտի գա» ու Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա ակումբը» գրքերի միջև (վերջինս ինչ-որ չափով Բանյանի գրքի շրջվածքն է, բայց լրիվ այլ նարատիվով):

Հարգում եմ կարծիքդ:

Եվ շնորհակալ եմ, որ հիշեցրիր: Դեռ սովետի ժամանկները շատ փնտրեցի "Ուխտավորի ճանապարհորդությունը..." և այդպես էլ չգտա: ՈՒ մոռացել էի: Իսկ հիմա, որ համեմատեցիր "Դյումա ակումբի" հետ, առավել ևս, ձգտելու եմ ճարել: Պերես-Ռևերտեի երեք գրքերը դուրս շատ եկան. "Դյուման...", "Ֆլամանդական տախտակը" և "Կաշի թմբուկի համար":

Հ.Գ. Գտա՛: Համ երկու լեզվով գիրքը գտա, համ երկու ֆիլմ գտա, համ էլ մուլտիկ: : Քաշում եմ արդեն:
Նորից` շնորհակալ եմ:

Brian_Boru
01.01.2013, 14:50
Ռոկն ու մետալը վերջերս քրիստոնեական (ու ոչ միայն) քարոզիչների ուշադրությունն ա գրավում: Շատերը իսկապես դա լա՜վ օգտագործում են (հատկապես ռուսական ռոկը): Օրինակ՝

http://www.youtube.com/watch?v=KYkxecD6cms

http://www.youtube.com/watch?v=MaEXuwqHT0g

Skeptic
21.01.2013, 22:18
Ահամ.

https://www.youtube.com/watch?v=tTYr3JuueF4

Էս մեկն էլ արդեն դասական ա.

https://www.youtube.com/watch?v=7-NOZU2iPA8