Rhayader
21.10.2012, 00:17
Ժամանակին ֆեյսբուքում աչքովս մի այդպիսի խումբ էր ընկել, մտքովս անցավ՝ մեկ էլ տեսար՝ եղան նմանները, սովետից պահպանված: Վերջերս մտքովս անցավ նայել, ու երբ տեսա այդ «գրողների» անունները, մազերս բիզ-բիզ կանգնեցին: Ալեքսանդր Վարպետյան: Արմեն Մելիքյան: Արա Բալիոզյան: Քարտաշ Օնիկ: Վահե Ավետյան:
Այս հինգ մարդկանցից միայն երկուսին գիտեմ, ու դա ինձ բավարար է: Ալեքսանդր Վարպետյանն «էզոթերիկ հիտլերական նացիստ» է, բառիս բոլոր հնարավոր իմաստներով՝ մոտավորապես նույն գործով է զբաղվում, որով զբաղվում էր նացիստական Անեներբեն: Հայաստանում ներկայումս մեր ունեցած ամբողջ նացիստական աղբը, նամանավանդ ռոք-շրջաններում, Արորդիների ուխտը և այլն՝ ամեն ինչ 90-ականների առաջին կեսին Վարպետյանի ժրաջան աշխատանքի հետևանքն է: Վարպետյանի պատմական, կրոնական ու քաղաքական գաղափարները նույն չափով են հարգանքի արժանի, ինչ Հերունունը:
Արմեն Մելիքյանը հայտնի է Սկայպային ասուլիսներում հրեամասոնաիլյումինատական դավադրությունների մասին զարմանալիորեն հանդուրժող-թշնամական զառանցանքներ դուրս տալով: Ու սեփական գիրքն այստեղ-այնտեղ գովաբանելով (ու տարբեր կայքերում ինքն իր երկրպագուն դառնալով ու սեփական գիրքը 21-րդ դարում հրատարակված լավագույն գրքերի ցանկին նոմինացնելով): Գիրքը, որի մասին գնում է խոսքը, «Journey to Virginland»-ն է: Այստեղ (http://www.goodreads.com/book/show/9457598-journey-to-virginland) կարող եք կարդալ ընթերցողների արձագանքներն ու տեսնել, որ ընթերցողները չեն կիսում հեղինակի հիացմունքը, չնայած պիառով զբաղվող խումբն իր գործը լավ է արել:
«Աքսորյալ գրողների» ստատուսում հայտնվելու մասին գիտեմ միայն Ալեքսանդր Վարպետյանի պատմությունը. քոչարյանական ռեժիմն իրեն առաջարկեց համագործակցել կամ ռադը քաշել (իշխանությունները համարում էին, որ ռադիկալ նեոնացիստ երկրում պահել, որը քո շունը չի, վտանգավոր է): Վարպետյանը մեծ ամբիցիաների մարդ էր, որոշեց գնալ, երևի հուսալով, որ իրեն կկարոտեն: Փաստորեն, սխալվում էր. իր սեփական հետևորդները փափուկ տեղավորվեցին իշխանությունների հետանցքում:
Ինչո՞վ են զբաղված «աքսորյալ գրողները» դրսում (բացի Վարդան Սեդրակյանին արժանի քաղաքական մեկնաբանություններ ընչեցնելուց): Պահանջում են միջազգային հանրությունից բարձրացնել իրենց աքսորյալության հարցը (http://vernatun.wordpress.com/2010/09/27/a-final-plea-to-french-british-and-us-governments-before-a-revolution/): Պահանջում են միջազգային հանրությունից կտրել ՀՀ իրավապաշտպան ՀԿ-ների ֆինանսավորումը, կամ պայմաններ դնել, որոնք ստիպեն այդ ՀԿ-ներին բարձրացնել իրենց աքսորյալության հարցը (http://vernatun.wordpress.com/letter-to-international-organizations-to-stop-or-modify-aid-to-armenian-ngos/):
Այս «աքսորյալ գրողները», որոնք, երևի գիտակցելով, որ իրենցից ոչ բոլորն են ընկնում «գրող» որակման տակ, երբեմն իրենց անվանում են «աքսորյալ հայ գրողներ և ինտելլեկտուալներ», իրենց կայքը վերնագրել են... «Վերնատուն»: Հայ գրականության պատմությանը ծանոթ ցանկացած մարդ կհասկանա, թե դրանով ինչ գրական մարմին են փորձել իրենց վերագրել:
Առաջանում են մի քանի հարցեր: Հայ գրական և քաղաքական կյանքի մեջ ոչ մի ներդրում չունեցող և երբևէ չունեցած մարդիկ ի՞նչ հիմքերով են իրենց «հայ գրող» համարում: Ի՞նչ հիմքերով է լրիվ օրինական հետապնդման ենթակա, դրանից խուսափելու հանցավոր հնարավորություն ստացած, բայց հնարավորությունից չօգտված մարդն ինքն իրեն «աքսորյալ» համարում: Ու ի վերջո, ի՞նչ է սրանց ուզածը մեր տանջված ջանից: