PDA

Դիտել ողջ տարբերակը : ԶԼՄների «ռեյտինգացավ»



Ներսես_AM
20.10.2012, 04:33
էս թեման մի քանի անգամ տարբեր առիթներով քննարկվել է Ակումբում, բայց նոր մի հոդված տեսա ու որոշեցի, որ արժի առանձին թեմա բացել։ Բոլորիս աչքի առաջ ա, թե ոնց ամեն եղած ու չեղած էժանագին հնարքներով իրենց կայքերի այցելուներ բերում հայրենի օնլայն լրատվական կայքերը։ Տո է՛լ սրա (http://style.news.am/arm/news/266/rihanayi-krtsqi-metsutyuny-chi-gohacnum-nra-boyfrendin.html)–նրա (http://www.1in.am/arm/more_entertainment_110335.html) ծիծիկներ, է՛լ ուրիշների խաղալիքներ (http://www.1in.am/arm/more_entertainment_123916.html), է՛լ բրիտանացի գիտնականների (http://www.tert.am/am/news/2012/10/07/happy-pig/) զարմանազան բացահայտումներ, է՛լ գող փիսո (http://www.tert.am/am/news/2012/07/20/oland-wife-tension/), է՛լ քաչալ շուն (http://www.hraparak.am/58152/)։
Խնդրո առարկա հոդվածի վերնագիրն է «Գուրգեն Մարգարյանի եղբորն առաջադրված մեղադրանքը փոփոխվել է (http://www.tert.am/am/news/2012/10/19/vahram-margaryan/)»։ Բացում ես հոդվածը, կարդում ես կիլոմետրանոց սպանության ոդիսական ոմն Վ․ Մարգարյանի մասնակցությամբ։ Հոդվածում Գուրգեն անունը բացակայում է։ Հիմա դե արի ու մի ասա, այ անասուններ, ծիծիկներն ա պակասե՜լ, խաղալիքներն ա պակասե՜լ, բրիտանացի գիտնականներն էլ բնաջնվե՜լ ու էլ բան չեն հայտնագործում, պիտի Գուրգեն Մարգարյանի անունով այցելու բերեք, որ գովազդ ծախե՞ք։ Այ փողի մեռած սրիկաներ, ինչո՞վ եք տարբերվում ալիևից։ Երկուսդ էլ Գուրգենի անունի վրա «ռեյծինգ» եք հավաքում։ Ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա։

Rhayader
20.10.2012, 12:21
Ես երկու հոդված ու մի ԶԼՄ-ի հետ դաժան հագնել ունեցա այս առիթով (այն կարգի, որ ԶԼՄ-ն խոստանում էր ինձ դատի տալ, չնայած դրա համար ոչ մի հիմք չուներ): Ցանկացած դեպքում, ես արձագանքել եմ հարցին որպես լրագրող, նպատակ ունենալով ցույց տալ, որ դա ոչ թե պարզապես ռեյտինգամոլություն է, այլ մասնագիտական անթույլատրելի, ոչ էթիկ վարք:

Նախնական գրառումն՝ այստեղ (http://songoffall.blogspot.com/2011/08/blog-post_1712.html):


Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը
Ինչ-որ այսօր բլոգս շատ բողոքական է, բայց ոչինչ, խոստանում եմ՝ այսօրվա վերջին քննադատական գրառումս է: Խոսքը կրկին անդրադառնում է մեր ինտերնետ լրատվամիջոցներին:
Նախ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ.
http://2.bp.blogspot.com/-1GlIbirimlU/TkecR6RU8RI/AAAAAAAACj4/E34c-VCv93w/s1600/banner.jpg
Իհարկե, այստեղ (http://ethicnet.uta.fi/poland/the_code_of_journalistic_ethics) բավականին մանրամասն ու լիարժեք ներկայացված են լրագրողի էթիկայի ստանդարտները, բայց ես արագ ներկայացնեմ չորս ամենատարրական պահանջները, որոնք պետք բավարարի լրատվական նյութը.

- ամբողջականություն
- հուսալիություն
- անկողմնակալություն
- հասկանալիություն

Այսինքն՝ նյութը պետք է լիարժեք նկարագրի թեման (օրինակ՝ եթե գրում եք, ասենք, ատոմակայանի աշխատողների ցույցի մասին, ապա լավագույն դեպքում պետք է ներկայացնեք, թե երբ է եղել ցույցը, ովքեր են մասնակցել, ինչ պահանջներ են ունեցել, ումից, ինչ ընթացք է ունեցել, ինչ միջադեպեր են ունեցել, ներառել հարցազրույցներ և այլն), այն պետք է գա ստուգված ու հեղինակավոր աղբյուրից (իսկ քանի որ աղբյուրի հեղինակությունը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր լինել, պետք է այն նշել, որ ընթերցողը հնարավորություն ունենա սեփական հետաքննություն իրականացնել), ու այն պետք է լինի անկողմնակալ (ինչի մեջ մտնում է համոզված կերպով առաջին դեմքով արված արտահայտություններից հնարավորինս զերծ մնալն), ու վերջապես՝ նյութը պետք է ներկայացված լինի բավականաչափ հասկանալի ձևակերպմամբ ու բառապաշարով, տերմիններն անհրաժեշտության դեպքում պետք է բացատրվեն, և այլն:

Ու, ի վերջո, կարևոր պայման՝ եթե նյութը վերցվում, փոխադրվում է, ադապտացվում, թարգմանվում այլ աղբյուրից, ամենատարրական էթիկան պահանջում է նշել աղբյուրը: Առավել նորմալ դեպքերում դա կարգավորվում է լիցենզիայի միջոցով: Օրինակ՝ այս բլոգի նյութերի օգտագործման լիցենզավորումը հասանելի է բլոգի վերևի մենյուի հղմամբ:

Իսկ այժմ անցնենք բուն թեմային: Սուսի Միսակյանի հղումը ֆեյսում (http://www.facebook.com/susy.misakyan1/posts/101802189922757) բերեց ինձ Ամսագիր.am-ի «Երաժշտությունը համարել են այլընտրանքային սեքս (http://amsagir.am/?p=2829)» հոդվածին: Եթե վերնագիրն արդեն մի փոքր արտառոց չի հնչում (կրիմինալ քրոնիկա հիշեցնող ձևակերպմամբ, օրինակ), ապա անցնենք պարունակությանը: Հոդվածում գրված է, որ գիտնականները (ո՞ր գիտնականները, մի՞թե բրիտանացի) սիրելի երաժշտությունը համարել են «այլընտրանքային սեքս» (միգուցե «այլընտրանք սեքսին», ի վերջո, սեքսն, անկախ ամեն ինչից, ենթադրում է սեռական կապ, ինչը երաժշտության դեպքում քիչ հավանական է): Պատճառաբանումը՝ լավ երաժշտությունից ստացած դրական էմոցիաները կարելի է համեմատել մի գիշեր սեքսի հետ: Առաջանում է հարցերի շարք. իսկ որքա՞ն երաժշտությունը, իսկ արդյո՞ք սեքսից ստացված միակ բանը դրական էմոցիաներն են, և այլն: Հոդվածը պնդում է, որ հետազոտողները (ո՞ր հետազոտողները, միգուցե Pedobear-ը, Черный Властелин-ն ու մի խումբ անոնիմուսնե՞ր) վերլուծել են հաճելի երաժշտություն լսելիս օրգանիզմում առաջացող հորմոնները: Բաց թողնենք հորմոնները վերլուծելու անհրաժեշտության ու երաժշտություն լսելիս հորմոններ առաջանալու կասկածելի բնույթն ու անցնենք առաջ: Պարզվել է, պատկերացրեք, որ դոպամինի հորմոնների մակարդակը նույնն է, ինչպիսին լինում է սեքսից հետո: Փաստորեն, նեյրոմեդիատոր (նյարդային բջիջների՝ նեյրոնների միջև ինֆորմացիայի փոխանցմանը նպաստող քիմիական նյութ) հանդիսացող դոպամինը սեփական հորմոններ ունի: Հետո հնչում է «երջանկության հորմոն» արտահայտությունը: Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է դոպամինն ու ինչ նշանակություն ունի ուղեղում, կարող եք կարդալ սա (http://en.wikipedia.org/wiki/Dopamine#Functions_in_the_brain):

Վերջին նախադասության մեջ նշվում է, որ կարևորն այն է, որ երաժշտությունը ձեզ դուր գա:

Ուրեմն, ի մի բերեմ հոդվածի ասելիքը մի նախադասության տեսքով. երաժշտություն լսելիս ձեր ուղեղում կարտադրվի մի նյութ, որը արտադրվում է ցանկացած հաճույք զգալիս, այդ թվում՝ նաև սեքսի ընթացքում: Կարող եք հեղինակից ետ պահանջել հոդվածը կարդալու վրա ձեր կյանքից ծախսած ժամանակը:

Սուսի Միսակյանը, որն, իր ֆեյսի պրոֆիլից դատելով, լրագրող է Ամսագիր.am-ում, արդեն ոչ առաջին անգամ ինձ նյութ ուղարկելով ու քննադատության արժանակալով (նախորդ անգամ նա պատասխանեց, որ չի կարծում, թե հոդվածը թույլ է), այս անգամ էլ ինչ-որ հեգնական արձագանքեց: Բերում եմ երկխոսությունն ամբողջությամբ (http://www.facebook.com/susy.misakyan1/posts/101802189922757).


Bayandur Pogosyan Դոպամինը հորմոն չի, ու ընդհանրապես, սեքսի ժամանակ զգացողությունները քիչ կապ ունեն հորմոնների հետ))) ու մեկ էլ՝ ո՞ր գիտնականները, ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա. հավերժական հարց է:

Սուսի Միսակյան Սա իրողություն է, որը վաղուց է պարզաբանվում, թե որ գիտնականը անձամբ չեմ ճանաչում, համենայդպս ես չեմ

Bayandur Pogosyan ‎Սուսի Միսակյան ինչո՞վ է հիմնավորվում այդ իրողությունը))) կամ ինչպե՞ս է ստացվում, որ նեյրոմեդիատոր դոպամինը հանկարծ հորմոն է դառնում: Կամ, ի վերջո, եթե չեք ճանաչում գիտնականին, միգուցե կարելի էր հղում տեղադրել սկզբնաղբյուրի վրա:

Սուսի Միսակյան շնորհակություն խորհրդի համար: Գուցե թարգմանիչին ասեմ, որ պեղի գտնի քո խաթր նաև գիտնականի ձեռի համարը: Մնացած հարցերը քննարկեք մասնագետնիերի հետ...

Այնպես որ, ով է ճիշտ, ու ով սխալ՝ թողնում եմ ձեր դատին: Ցանկացած դեպքում, այս աղբյուրն ու նրա հոդվածները հիմք դարձան, որ ես անդրադառնամ հայ ինտերնետային լրատվության աղբյուրների, այդ թվում՝ նաև բլոգների մեծ մասի խնդիրներից մեկին: Ու հուսով եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր այս հոդվածից ինչ-որ օգտակար բան քաղեցին: Ոչ թե սովորեցին, որ երաժշտությունից հաճույք ստանալը նույնն է, ինչ ուրիշ բաներից հաճույք ստանալը:

Ինչին կայքի տնօրինությունից արձագանքեցին.

Հարգելի պարոն Պողոսյան.Հայտնում եմ Ձեզ, որ Ձեր անձնական բլոգում Ձեր և Ս. Միսակյանի միջև տեղի ունեցած տեքստային հաղորդագրությունների փոխանակության փաստը և այդ հաղորդագրությունների տեքստի ամբողջական հրապարկումն ու վերոնշյալ արարքի օբյեկտիվ կողմը նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, իսկ տեքստային հաղորդագրությունների փոխանակման ընթացքում Ձեր կողմից նշված <<կբախվենք>> արտահայտությունը, Ձեր կողմից դեռևս մեկնաբանված չմնալով և հանդիսանալով որպես ենթատեքստային սպառնալիք, իր օբյեկտիվ կողմով նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով:Amsagir.am կայքի ղեկավարությունը բարձր է գնահատում բազմակարծությունը և հարգանքով է մոտենում բոլոր իրավաչափ ստեղծագործական կամ լրագրական աշխատանքներին: Հաշվի առնելով, որ վերոնշյալ միջադեպն առաջին նախադեպն էր, մեր կողմից միջորդություն չի ներկայացվի համապատասխան մարմիններին Ձեզ քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: amsagir.am ունենալով երիտասարդական ուղղվածություն բաց է առաջարկների և քննադատությունների համար, սակայն սեփական բլոգի թաքնված գովազդի իրականցումը մեր աշխատանքի անառողջ քննադատությամբ մենք համարում ենք անընդունելի: Ուստիև խնդրում ենք, այսուհետև Ձեր առաջարկություները, դիմումները և բողոքները ներկայացնել մեր էլեկտրոնային փոստին:Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ուսումնասիրելով Ձեր անձնական բլոգը, մենք ցավով բացահայտեցինք, որ հայրենասիրական ակունքները Ձեր մոտ թույլ հիմքերի վրա են, անգամ Ձեր անվան հայրերեն տարբերակը Դուք գրում եք փակագծի մեջ, որպես հիմնական օգտագործելով այլ լեզվի տառատեսակներ: Կցանկանայինք հետագայում Ձեր աշխատանքում տեսնել ավելի շատ հայրենասիրական մոտիվներ:Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ձեր կողմից Ձեր անձանական բլոգի ուղղակի կամ անուղղակի գովազդին ուղղվածին amsagir.am կայքի գործունեության կամ նյութերի մեկնաբանությունները կքննարկվեն միայն էլեկտրոնային փոստով ուղարկվելու պարագայում:Սույն գրության մասնակի կամ լրիվ մեջբերումը այլ նյութերում, բացառությամբ ՀՀ օրենսդիր կամ հործադիր մարմին ներկայացվող նյութերի, առանց հեղինակի թույլտվության արգելվում է: Հարգանքներով` Հ.Ալոյան
Ինչին իր հերթին պատասխանեց Լյովը (Leo Negri).



Բայան, էն բանիդ չդնես:
1. Նամակագրությունը ֆեյսբուքյան ազատ տիրույթումա, իրան կարա կարդա ցանկացած Սուսի Մինասյանի ընկերը չհանդիսացող մարդ, օրինակ ես: Ասելա թե ուր ուզում ես, ոնց ուզում ես ԱՌԱՆՑ ԱՂԱՎԱՂԵԼՈՒ լինքի ու մեջբերի, անպայման նշի սկզբնաղբյուրը, ինքը անձնական փակ նամակագրություն չի: Ուրիշ բան եթե անձնական փակ նամակագրություն լիներ, կպնելու տեղ կունենային: Իսկ սենց թող ինչքան ուզում են քաջարի դատի տան:
2. 144 հոդվածը կկարեին մենակ եթե Սուսի Մինասյանի մասին անձնական, ընտանեկան կյանքի մասին տեղեկատվություններ ապօրինի հավաքեիր պահեիր` օրինակ ջարդելով իրա ֆեյսբուքյան ՓԱԿ պրոֆայլը, տանը թաքուն լսող սարքեր դնելով, կամ ցանկացած ԱՊՕՐԻՆԻ բան անելով: Ինտերնետային ազատ տիրույթում Սուսի Մինասյանի կողմից դրած տվյալներ հավաքելը ապօրինի չի` Սուսի Մինասյանը ֆեյսբուքում իրանց ազատ տիրույթում դնելուց ապրիորի համաձայնվելա, որ ով ուզի կարա նայի:
3. "Կբախվենքը" նույնպես ապացուցողը չեն, մեկնաբանություններից յուրաքանչյուր սթափ մտածող մարդ եզրակացության կգա, որ ոչ մի սպառնալիք տվյալ դեպքում "կբախվենքը" չի պարունակում: Ավելին, եթե պահի տակ դատի տան, դատում ընդամենը կասես, որ մասնագիտական խոսակցությունա էղել, բախվելը չակերտավոր ես օգտագործել, նկատի ունենալով, որ հոդված կգրես, ու պռծ, դատարանը փագվավ: Ու առավել ևս ոչ մի 164 լրագրողին խոչընդոտել չեն կարի:
4. Ստորև գրածը նույնպես կարաս համառոտ հատվածներով, անպայման սկզբնաղբյուրը նշելով ցանկացած ադեկվատ, գրողի արժանապատվությունը չստորացնող մեդիայում հրապարակես կամ հղում տաս: Ուրիշ բան եթե փիէմ գրեր, բայց դե էդ ել չի արել:

Ասելա թե թող ուզածի չափ գործ տան, ոչ մի ադեկվատ դատավոր իրանց օգտին որոշում չի կայացնի:

P.S. Էրկու խոսակցությունն էլ սեյվ անեմ, որ հանկարծ չնջնջեն ձև թափեն, թե ազատ տիրույթում չի էղել:

Ու ես էլ, սկզբում թեթևակի.

Կպատասխանեմ միայն «հայրենասիրական հիմունքների» մասին հատվածին: Որտե՞ղ եմ ես իմ անունը գրում օտարալեզու տառատեսակով: Կարծում եմ, միայն իմ ֆեյսբուքի պրոֆիլում ու նման տեղեր: Որտեղ, մեղա քեզ տեր, նույնիսկ über-հայրենասեր պարոն Ալոյանն իր անունը գրել է... զուտ հայերենով: Երևի: Միայն թե լատինատառ: Պատմեմ, պատմեմ: Տարրական ինտերնետային գրագիտություն ունեցող մարդը կտեսնի, որ ֆեյսբուքի անուն-ազգանուն գրելու դաշտը նախատեսված է լատինատառ տարբերակի համար: Իսկ այ, սեփական լեզվով անուն-ազգանուն ներկայացնելու համար առանձին դաշտ կա: Ու ֆեյսբուքում առաջինը ներկայացվում է լատինատառ տարբերակը: Հետո, փակագծերի մեջ, հայրենի լեզվով տարբերակը:
Հետո՝ հայերեն սովորեք: «Ձեր մոտ» արտահայտությունը թեկուզ, միայն թե չասեք, որ վրիպակ է:

Հա, ու մեկ էլ, որ ձեր այդ «Սույն գրության մասնակի կամ լրիվ մեջբերումը այլ նյութերում, բացառությամբ ՀՀ օրենսդիր կամ հործադիր մարմին ներկայացվող նյութերի, առանց հեղինակի թույլտվության արգելվում է»-ն իրավական զրոյական արժեք ունի, քանի որ այստեղ մեկնաբանություն կատարելիս ենթադրվում է, որ դուք ծանոթացել և ընդունել եք բլոգում տեղադրվող նյութերի, այդ թվում նաև մեկնաբանությունների լիցենզավորման պայմաններին, որտեղ նշվում է (մեջբերում).
«Մեկնաբանությունները, եթե չեն հանդիսանում ինտելեկտուալ սեփականություն կամ հեղինակային իրավունքի այլ սուբյեկտ, բլոգում դրանց կատարվելու պահից հասանելի են դառնում բլոգի համար ընդհանուր Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 լիցենզիայով»:
Լիցենզավորման պայմաններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ հետևյալ հասցեով.
http://songoffall.blogspot.com/p/blog-page_28.html

Rhayader
20.10.2012, 12:23
Ու հետո, երբ կարգին ջղայնացա (երբեմն ինձ ջղայնանալու համար ժամանակ է պետք), որոշեցի արձագանքել արձագանքին (http://songoffall.blogspot.com/2011/08/am.html).

Քանի որ Ամսագիր.am-ի ղեկավարությունը որոշեց սխալ շարունակություն տալ իրենց հետ կապված պատմությանը (ի դեմս քննադատությանը սպառնալիքներով պատասխանելու, ինչը, ասեմ ձեզ, իմ դեպքում ԲՆԱՎ լավ միտք չի), որոշեցի ես էլ իմ քայլն անել))) քանի որ վերջին գրառումը միգուցե չեմ կարող մեջբերել, ասեմ մի երկու բան)))

- հասարակայնորեն հասանելի երկխոսությունը որպես անձնական նամակագրություն չի կարելի որակել
- եթե արտահայտությունը չի նշում Ա անձի կողմից Բ անձի նկատմամբ իրականացվելիք գործողություն, այլ փոխադարձ գործողություն, այն դժվար թե հնարավոր լինի սահմանել որպես սպառնալիք, նույնիսկ առանց հետագա մեկնաբանությունների

Հետո, ինչպես ասում են, ուրիշի աչքի փուշը, սեփական հետևի գերանը))) փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ արժանահիշատակ «այլընտրանքային սեքսի» հոդվածի արմատները գնում են մինչև... ուկրաինական «Cosmopolitan»: Ինչ-որ հավատս չի գալիս, որ Ամսագիր.am-ն ունենա ուկրաինական Կոսմոյի նյութն առանց աղբյուրը նշելու թույլտվություն: Այն էլ՝ անորակ թարգմանությամբ, որը կարող է հեղինակազրկել Կոսմոյի համապատասխան նյութը: Իհարկե, համոզված եմ, որ Կոսմոն, փոխանակ դատական սպառնալիքներ օդ կրակելու, պահանջ կներկայացնի հեռացնել նյութը, ու միայն պահանջը չկատարելու դեպքում կանցնի համապատասխան գործողությունների:

Իհարկե, չմոռանամ նշել, որ շուտով բլոգում կսկսեմ նոր նախագիծ՝ ինտերնետային աղբյուրների ու բլոգների յուրօրինակ «blacklist»: Օրինակ, Ամսագիր.am-ն այնտեղ կներկայացվի երեք կատեգորիայում. unreliable/biased, article theft ու bullying: Այսինքն, ընթերցողը կիմանա, որ կայքը տեղադրում է կողմնապահ կամ անհուսալի ինֆորմացիա, առանց դրա մասին ընթերցողին որևէ կերպ զգուշացնելու, հոդվածներ է վերցնում այլ աղբյուրներից՝ առանց նրանց թույլտվության, ու քննադատությանը կամ մեկնաբանություններին պատասխանում է սպառնալիքներով: Կայքի ադմինիստրացիայի կողմից համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում կայքը կհեռացվի կատեգորիայից:

Rhayader
20.10.2012, 12:33
2011-ի դեկտեմբերին ես բաց նամակ գրեցի երկու լրատվականների.


Հարգելի Թերթ.am ու 1ին.am,

Երկար ժամանակ ձեր նորությունների բաժանորդը (և քննադատը) լինելուց հետո ես որոշել եմ դադարեցնել բաժանորդագրությունս ու մնացած ընթերցողներիս էլ խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս:

Նախապատմություն. ինչու՞ էի բաժանորդագրվել հայկական լրատվական կայքերի, եթե արտասահմանյան տեղեկատվությունը թե անաչառության, թե՛ տեղեկատվության որակի առումով գերազանցում է հայկականին, իսկ լեզվի հետ էլ, կարծես թե, խնդիր չունեմ:

Հիմնական պատճառը հայալեզու տեղեկատվությանն աջակցություն ցույց տալն էր: Մղում, որը խոշոր հաշվով իրեն չարդարացրեց:

Նախապատմություն. լրագրողի էթիկայի մասին ես էլի էի գրել, երբ անդրադարձել էի Ամսագիր.am-ին իմ «Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը (http://songoffall.blogspot.com/2011/08/blog-post_1712.html)» հոդվածում, որին, ինչպես նաև դրան հաջորդած իրավական տերմիններ չարաշահող ինչ-որ մարդկանց սպառնալիքներն ու պորտը տեղը դնելը դեռ կենդանի են բլոգում: Արդյո՞ք այդքան կոնֆլիկտն ինչ-որ բան փոխեց: Մտնում եմ նրանց կայք, առաջին էջից պատահական հոդված ընտրում, ու ասես ինքնածաղր լինի. բառացիորեն՝ բրիտանացի գիտնականների հերթական հայտնագործությունը (http://amsagir.am/?p=3299):

Նախապատմություն. հայկական լրատվականների պիառ-մենեջերները երևի ռուսական աղբյուրներից էին իրենց մասնագիտությունն ուսումնասիրել, որովհետև տենդենցները դրա մասին են վկայում: Այլ կերպ ասած, կիրառվում էին (ու դեռ շարունակում են կիրառվել) առնվազն էթիկ առումով կասկածելի ստրատեգիաներ, որոնք առավել հատուկ են ռուսական բաններային ցանցերին: Օրինակ՝ աչքի ընկնող, ոչ այդքան ցնցող տեղեկատվությունն առավել նկատելի դարձնող վերնագրեր: Ֆեյսում ընկերներ ավելացնել նրա համար, որ շեյրը ավելի շատ մարդիկ տեսնեն: Կարճ ասած՝ նյութի որակի վրա ուշադրություն քիչ էր դարձնում: Իսկ նյութի որակը, ներեցեք արտահայտությանս համար, ոռի է: Եթե նյութը չի պատճենահանված, այն առնվազն շարադրված է հակիրճ ու դպրոցականի շարադրություն հիշեցնող ոճով: Ինչու՞: Քանի որ գրողներն իրենք նյութին չեն տիրապետում, ոչ մի լրացուցիչ ուսումնասիրություն անց չեն կացնում, միայն կոնսպեկտում, գուգլած նկար են կպցնում ու տեղադրում:

Նախապատմություն. Թերթ.am ու 1ին.am կայքերը սնկերի պես աճող լրատվականների մեջ աչքի էին ընկնում առավել խելքը գլխին տեղեկատվությամբ: Իհարկե, քոփի-փեյստը շատ էր, բայց գոնե նորմալ, ոչ ռուսական-բաններային կայքերից, ու հեղինակն էլ թեև ոչ միշտ, բայց բավականին հաճախ նշվում էր:

Բայց նախորդ կետում նշված էթիկ սխալները տարածվեցին նաև նրանց վրա: Ես պարտքս համարեցի մի քանի անգամ զգուշացնել ձեզ: Ու բնավ միակը չէի այդ հարցում:

Բայց արի ու տես՝ մեկ Սոս Սարգսյանն է սպառնում դատավորին (http://www.1in.am/arm/armenia_right_28412.html) (որտեղ պարզվում է, որ խոսքը ոչ թե դերասանի, այլ ինչ-որ անհայտ Սոս Սարգսյանի մասին է, որի ազգանունն ըստ էության չպետք է շոշափվեր վերնագրում, ու նյութն էլ այնքան բանալ ու անհիշարժան է՝ հերթական դատավարություն ոչ այնքան հազվադեպ գործով, որ առանձին հոդվածի չպետք է արժանանար), մեկ էլ աղետ է գալակտիկայում (http://www.tert.am/am/news/2011/12/15/gazcloud/) (որտեղ էլ պարզվում է, որ ոչ մի աղետ էլ չկա, ինչ-որ չնշված աստղագետներ չնշված միջոցներով հայտնաբերել են չնշված գազային միգամածություն, որը գալակտիկայի կենտրոնի աստղադիտակներով դեռ չգրանցված սև անցքը կուլ է տվել միլիոնավոր տարիներ առաջ ու դրա արձագանքը մեզ հիմա է սկսել հասնել, ու այդ մասին հրատարակել է Nature ամսագրի չնշված համարն՝ իր չնշված հոդվածում. երևի արդեն գուշակեցիք՝ հոդվածի հեղինակը նույնպես չի նշված):

Ու սա ընդամենը երկու օրինակ են, երբ «նրանց անունն է Լեգիոն»:

Եթե դուք պարզապես փորձում եք փող աշխատել միամիտ ինտերնետցիների վրա, խնդրում եմ զգուշացնել, ու ես պարզապես ժամանակ չեմ վատնի: Եթե դուք նպատակ ունեիք լուրջ տեղեկատվական պլատֆորմներ ստեղծել, ապա, ցավոք, պետք է ասեմ՝ դա ձեզ չի հաջողվում: Ու, դատելով ընթերցողի քննադատությանը ձեր արձագանքից, չի էլ հաջողվի:

Բ. Պողոսյան:

Նաիրուհի
20.10.2012, 12:56
Ռեյտինգացավն ամեն ինչում է։ Վերնագիրը, սկանդալային վերնագիրը պարտադիր է, իսկ վերնագրի կապը բովանդակության հետ՝ այնքան էլ չէ։
Մոտ մի տարի էդ դաշտի ներսերում լինելն էնքան բան ցույց տվեց, որ դրանից հետո գրեթե ոչ մի լրատվական կարդալս էլ չի գալիս... :(

Շինարար
20.10.2012, 14:38
Կա արագ ձեռքբերվող հեղինակություն ասեմ, թե ռեյտինգ, որը նույնքան արագ էլ ջուրն ա թափվում, ու կա դանդաղ ձեռք բերվող, վաստակվող հեղինակություն, որը համեմատաբար ավելի մնայուն ա: Ստեղ հարցն էն ա, թե ինչ խնդիր ա լուծում լրատվամիջոցը: Եթե դա սեփական բիզնես ա, ապրուստի միջոց, խելացի ղեկավարը կփորձի ընտրել դանդաղ, բայց կայուն հաջողության ճանապարհը: Եթե դա ինչ-որ մեկի կողմից ֆինանսավորվող, ինչ-որ մեկի շահերին ծառայող լրատվամիջոց ա, լրատվամիջոցի երևացող ղեկավարի համար նենց հաջող կերպով կպած գործ ա, իհարկե, նա պետք ա փող տվողին ցույց տա, որ էդ փողերը նպատակային են օգտագործվում՝ տես, ինչքան ընթերցող ունենք: Ես էլ լայքերս լրատվամիջոցների մեծ մասից հանել եմ, նույնիսկ Առավոտ.ամ-ից, որ ժամանակին շատ էի հավանում, միայն նյուզ.ամն եմ պահել՝ զուտ վերնագրերին հետևելու համար՝ իմանամ, թե մոտավորապես ինչ ա կատարվում: Լավ վերնագիրը, իհարկե, շատ կարևոր ա, բայց լրատվամիջոցների ղեկավարները հաշվի չեն առել, որ երկու հատ բովանդակությանը չհամապատասխանող վերնագիր, ու մարդիկ էլ չեն վստահի իրենց: Դժվար էդքանը չհասկանան, ամբողջ հարցն էն ա, թե իրանց որքանով ա պետք էդ մարդկանց վստահությունը: Ամեն դեպքում, զուտ բովանդակության առումով ինձ համար էս պահին թերթ.ամը, որից լայքս հանել եմ, ավելի վստահելի աղբյուր ա, քան նյուզ.ամը: Թերթ.ամը լավ հետևում ա Մերձավոր Արևելքի լրահոսին, բայց էն չափով ինչքանով մեզ են փոխանցում, տակը բան չի մնում, չես հասկանում էդ հետևելու իմաստը, եթե չպետք ա մանրամասնեն: Անցած տարվանից սկսել եմ կարդալ economist.com, ուրեմն, ես չեմ հասկանում՝ էս մարդիկ ընդհանրապես չե՞ն մտածում իրենց ռեյտինգի մասին:)) Բնականաբար, նույն Մերձավոր Արևելքին վերաբերող լրատվությունը բացում են որոշակի արևմտյան շահագրգռության ֆոնի վրա, բայց էնքան հետաքրքրիր ա կարդալ յուրաքանչյուր հոդված, էնքան օրիգինալ են կառուցված, բացի լուրջ լրատվությունը, էնքան հետաքրքիր կերպով է էդ լրատվությունը հոդվածի մեջ շարադրված, չգիտեմ: Մեր լրատվամիջոցներում բացակայում ա սովորական մարդը, հեռուստատեսությունից ենք բողոքում, բայց նույն կայքերում ամենաշատը, որ կհանդիպես՝ «վանաձորցիները դժգոհ են»-ի կամ «գյումրեցիները բողոքում են»-ի կարգի ընդհանուր բնույթի մեկ տող, ովքե՞ր են այդ գյումրեցիները՝ ուսուցի՞չ, արևածաղկի սերմ վաճառո՞ղ, ուսանո՞ղ, դժվա՞ր ա՝ իրական մարդկանց կարծիք ներկայացնել, էդ քո բողոքում են-ը ու դժգոհ են-ը հիմնավորել, ամրապնդել, համոզիչ դարձնել: Էլ չեմ ասում՝ մի գրագիտության պակաս ունեցող մարդ գտնելու ու վրան ղժժալու մասին: Մի հատ ձեզ նայեք, ձեր լրատվությանը, ի՞նչ եք պահանջում ձեր լրատվությանը հետևող հասարակությունից: Սովորական մարդու վրա ղժժացող լրատվամիջոցը, ուրեմն, չի աշխատում այդ սովորական մարդու համար, արդեն իսկ պարզ է, որ ինքը փողի այլ աղբյուր ունի:

Claudia Mori
20.10.2012, 16:10
Բայանդուր էս ինչքա՜ն էլ հավես ես ունեցել տնաշեն :D

Ժողովուրդ ջան ես առաջ շատ ծանր էի տանում այս ամենը, մինչեւ չորոշեցի, որ այլ մասնագիտություն եմ սովորելու ու էլ Հայաստանում լրագրությամբ չեմ զբաղվելու: Հայաստանի լրատվական դաշտի ուղիղ 90 տոկոսը թափելու ապրանք է՝ ապատեղեկատվություն, դեղին մամուլի մոլուցք, անորակ, սխալ, ոչ հետաքրքիր շարադրված, պատճենահանած կամ սխալ թարգմանած տեքստեր: Այդ նույն վերնագրերի մասին ասեմ, որ մենք հատուկ դասեր ենք անցել ԵՊՀ-ում հենց էթիկայից, որից հետո ինչ դասախոս մտել է լսարան, ասել է, որ վերնագիրը պետք է նյութի մասին լինի, որ վերնագիր գրելը հատուկ գործ է, արեւմուտքում անգամ հատուկ մասնագետներ կան՝ վերնագիր գրողներ: Բայց ինչքան էլ էդ երեխեքին ասում են բուհում, գնում են լրատվական դաշտ ու փչանում: Իմ բախտը բերել է. լավ խմբագիրներ եմ ունեցել (իհարկե ուրիշ ծիկեր ունեին, բայց վերնագրերի առումով թու-թու-թու), բայց սա մի հարց է, երբ լրագրողը պետք է ունենա այդ գիտակցությունը, իսկ մեր լրագրողների մեծ մասը ցավոք սրտի անգիտակից մարդիկ են:

Իհարկե էթիկապես ճիշտ չէ իմ գործընկներներին կպնել, դրա համար էլ անուններ չեմ նշի, միայն կասեմ, որ երբ մարզ եմ գնում մի խումբ լրագրողների հետ, միշտ երաժշտություն եմ լսում, կամ գիրք եմ կարդում, թե չէ իրենց շուկայական բառապաշարով ու սարսափելի խոսակցություններով սպանում են ինձ, ու հլը փորձվի ու նախատեսված նկարահանումներից բացի, օրիգինալ լրատվության աղբյուրներ գտի ու ասենք մի 10 րոպե ուշացի երթուղայինից՝ հում-հում կուտեն: Իհարկե ես ուշանում եմ այնքան, որքան նյութիս որակն է պահանջում, վերջում հարձակվում են վրաս, հետո ես հեղինակազրկվում եմ իրանց աչքերում, հետո հաջորդ գործուղման քննարկման թեման եմ դառնում:))

Էս սաղ հեչ, ամենավատ բանն էն է, որ հայ հասարակության զգալի մասը պահանջում է անորակ լրատվություն, իսկ որակյալը կարդալու համար գիտելիքներ չունի, չի էլ ուզում ունենալ:

Freeman
20.10.2012, 16:19
Լավ թեմա ա: Կարինե ջան, Հայաստանի բոլոր ոլորտներում էլ 90 տոկոսից շատ թափելու բան կա

Հետաքրքիր հոդված ոչ այնքան ԶԼՄների ռեյտինգացավի, որքան լրագրողի էթիկայի մասին

Կլինիկայի տնօրենը պատրաստ է դատի տալ Շանթ հեռուստաընկերությանը (http://www.epress.am/2012/10/04/%C2%AB%D5%84%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D5%B2%D6%84%D5%B8%D5%BE%C2%BB-%D4%BF%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BF%D5%B6.html)