PDA

Դիտել ողջ տարբերակը : Գալաթեայի, KarineIonesyan–ի և einna–ի համատեղ պատմվածքը



Ուլուանա
20.10.2012, 01:22
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A1)-ն սկսում է, KarineIonesyan (http://www.akumb.am/member.php/25844-KarineIonesyan)-ը՝ շարունակում, einnA (http://www.akumb.am/member.php/23482-einnA)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/page16):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Գալաթեա
03.12.2012, 17:35
Երազի Տունը

Սրճարան մտնելուն պես ամեն ինչ ծածկվեց տերյանական մեգ ու մշուշի մեջ: Մտքում հայհոյելով՝ հանեց ակնոցը և գրպանի հարուստ պարունակության մեջ որսաց փափուկ կտորը: Թեև ակնոցը հանած վատ էր տեսնում, բայց մինչ գորորշին կմաքրեր ապակիների վրայից, գրեթե առանց նայելու մոտեցավ իրենց սիրած սեղանին:
Մարոյի վառ կարմիր բջջայինը սեղանի վրա էր: Ինքը չկար:
Էլի մտքում գոռգռաց ընկերուհու վրա, որ ամեն անգամ, անտեսելով իր մունաթը, եղած-չեղածը թողնում է սեղանին ու գնում է զուգարան: Ակնոցը դրեց, նայեց բարի կողմը և ժպտաց: Մարոն, ձեռքին երկու թեյի բաժակ, մոտենում էր սեղանին:
- Լավ է եկար,- Մարոն բաժակները տեղավորեց ու նստեց:
- Խցանում էր: Զզվում եմ էս Նոր Տարուց: Աշխարհի մեքենան էր փողոցում լցված: Երևան Սիթիի մոտ 25 րոպե կանգնած եմ եղել:
- Բենզին ունե՞ս, Ան:
- Կա մի քիչ, ինչու՞:
Պատմեց: Գիշերը Մարոյի Մարիամ տատը երազ էր տեսել: Երազում նա հայտնվել էր մի սեփական տան բակում, որն իրեն աղոտ ծանոթ էր թվացել: Պտտվել էր տան շուրջը և ֆիքսել էր ամեն մի մանրամասնը: Հետո մոտեցել էր դռանը ու հենց ուզել էր զանգը տալ, տեսել էր, որ մատներ չունի: Ուզել էր ձայն տար, որ դուռը բացեն, ձայն չէր դուրս եկել կոկորդից: Փորձել էր ոտքով խփել դրանը, պարզվել էր՝ ոտքերին փափուկ կոշիկներ են ու հարվածի ձայնը չի լսվում: Միևնույն ժամանակ Մարիամ տատի ներսում ահագնացել էր զգացումը, որ այդ տան մեջ ինչ-որ բան կա, որ իր հետ է կապված: Որ եթե կարողանա մտնել ներս, իր շատ հարցերին պատասխան է գտնելու: Բայց այդպես էլ չկարողանալով մտնել ներս՝ արթնացել էր:
Մարոն լռեց:
- Հետո՞, բենզինն ի՞նչ կապ ուներ:
- Տատս մանրամասն նկարագրել է տունն ու տարածքը: Համոզված է, որ Սարի Թաղում է գտնվում: Թեյդ խմի, գնում ենք էդ տունը գտնենք:
- Մար, լավ էլի, լրջացի:
- Տատիին խոստացել եմ, Ան, պետք է գնանք:
- Ախր ես էլ եմ երազումս շատ բան տեսնում, ամեն տեսածիս հետևից որ գնամ, ո՞ւր կհասնեմ:
- Ան, տատս վերջին անգամ երկրորդ ֆրոնտը բացվելիս է երազ տեսել: Արի գնանք էլի: Չենք գտնի՝ հետ կգանք: Քեզ հարս չեմ տանում Սարի Թաղ:
- Ատում եմ քեզ, Մարո, - ասաց ու գլուխը քաշեց թեյի վերջին կումը:

Claudia Mori
08.12.2012, 21:53
Երկինքը մոխրագույն էր: Օդի մեջ ձմռան դեմքն էր մշուշվում, որը պահի տակ վերանում էր Մարոյի տեսադաշտից, երբ մեքենան ընկնում էր ճանապարհի փոսերի մեջ:
- Լսի էս գիշերվա կեսին այսքան մարդ ինչ է անում էս տան մոտ:
- Այդ տունն է…
- Վայ տատի, տատի,- ասաց Աննան եւ կանգնեցրեց ավտոմեքենան:
Ամբոխը թեքվեց դեպի մոտեցող նորեկները:
- Հերթ կանգնեք,- ասաց ամբոխի ամենավերջում կանգնած շեկ անձրեւանոցի մեծությամբ չոլկայով տիկինը ու, գլուխը թափահարելով, քիթը ցցեց դեպի անհայտություն:
- Լսի ինչ հերթ, էս ուր ենք եկել, էս ուր հասցրեց մեզ էդ խելառ կնիկը. Ձորի Թաղում էլ էին մեզ լավ կերակրում:
Աննան փորձում էր վախը թաքցնել` հավաքելով ճակատի կնճիռները, բայց ձեռքերի շարժումները մատնում էին նրան: Մարոն հանգիստ էր: Երկու ժամ հետո հերթը հասավ եւ ամբողջությամբ կանաչ սաղարթով պատված տան միջից մի ձայն լսվեց.
- Մեկ հոգի կարող է ներս մտնել:
Աննան զայրացավ, բայց լռեց: Մարոյի առջեւ դուռը բացվեց ուղղահայաց ձեւով. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես մուտք գործեց տուն:
Տունը կանաչ էր, տան ներսում մի հսկա խնձորի ծառ էր աճել, որի հենց ճյուղերի մեջ էին պատրաստված տան դարակները, պահարանը, իսկ ամենավերեւի ճյուղը վերածվել էր ջահի:
Առջեւում կանգնած էր անտեսանելի դիմագծերով մի մարդ: Երբ Մարոն մոտեցավ նրան, անհայտ մարդու դեմքը նմանվեց իր տատիկի դիմագծերին: Մարոն բղավեց…
Անհասկանալին ծառից մի խնձոր պոկեց ու սկսեց հանգիստ կտրել այն: Մարոն կարճատեւ լռությունից հետո հավաքեց ինքն իրեն ու դիմեց անհասկանալի երեւույթին:
- Ինչու տատիս երազի մեջ չէիք թողնում, որ ներս մտներ այս սենյակ,- զայրացած հարցրեց Մարոն:
- Տատդ միշտ էլ հնարավորություն է ունեցել մուտք գործել այս սենյակ ու միշտ էլ իմացել է, որ մի օր այլեւս չի կարողանա մուտք գործել,- տղամարդու ձայնով պատասխանեց անհասկանալին:
- Ինչու:
- Այն մարդը, ով մուտք է գործում այս սենյակ, միշտ ձգտում է վերադառնալ այստեղ, բայց եւ միշտ իմանում է, որ մի օր կզրկվի այդ հնարավորությունից: Դու եւս բացառություն չես:
- Ավելի պարզ:
- Տատիկիդ երազն ունի շատ պարզ բացատրություն: Եթե մարդիկ չեն կարողանում օգտագործել ոչ իրենց ձեռքերը, ոչ էլ ոտքերը, եւ նրանց առջեւ փակվել են բոլոր դռները, նշանակում է, որ նրանք վերածվել են անզգացմունքային էակների: Ավելի կարճ ասած` աշխարհի վերջն արդեն սկսվել է:
Մարոն արթնացավ` քրտնած ճակատով եւ ծանր շնչառությամբ: Մի քանի վայրկյան անց բջջայինը զնգաց: Գրված էր` Աննա: Մարոն անմիջապես պատասխանեց հեռախոսին:
-Ան…
- Գալիս ես վաղը գնանք աշխարհի վերջին նվիրված ռոք համերգի:




Հարցական, շեշտ եւ չակերտներ չեմ կարողանում դնել նոր տառատեսակիս պատճառով, ներողություն եմ խնդրում դրա համար:

einnA
13.12.2012, 01:12
-Դե, եթե աշխարհի վերջին է նվիրված, չէ, բայց, որ ռոք է, հա:
-Համերգից մի ժամ առաջ կհանդիպենք մեր տեղում: Կսպասեմ, չուշանաս:

Մարոն ալարկոտ վեր կացավ ու շարժվեց խոհանոցի ուղղությամբ: Ագահաբար ըմպեց սուրճի իր բաժինը: Հիշեց, որ երեկ խոստացել էր իր փոքր տարիքի նկարներից ուղարկել ընկերոջը: Հյուրասենյակի ողջ պատով ձգվող անփոխարինելի կահույքի անկյունային դարակը սկսեց քչփորել: Ձեռքի տակ ընկավ Մարիամ տատու նկարները, որ միշտ մի փոքր տոփի մեջ էին պահվում: Մարոն տուփը վերցրեց ու տեղավորվեց բազմոցին:

Անգիր գիտեր բոլոր նկարների պատմությունը: Հատ-հատ նայում էր ու հիշում տատու պատմածները: Ու մեկ էլ մաշված, սև ու սպիտակ լուսանկարում ճանաչեց` նույն երազի տունն էր, տատը` տան դռան առջև նստած: Մի տեսակ ցնցվեց Մարոն, ձգվեց, նորից նայեց, համոզվեց:

Տատու հորական տունն էր: Էտ տան հողաշեն պատերի ներսում Մարիամ տատն ապրել էր մինչև տասներկու տարեկան: Հետո, երբ հայրը հողաշեն պատերը քարերով էր պատել, մի կով ավելացրել գոմում, նրան կուլակ էին պիտակել, ու մի գիշեր նույն տանը սպանել էին հորը, մայրն էլ մահացել էր մի քանի ամիս անց: Մարիամ տատուն մեծացրել էր հորեղբայրը: Տան հետ կապված միակ հուշը մնացել էր էտ նկարն ու տան հողաշեն հատակի ճաքում թաքուն ցանած խնձորի կորիզը, որ սկսել էր ծիլեր տալ:

Հորեղբայրը տունը վաճառել էր: Ու տատն էլ էտ տանը չէր եղել:

Տան դուռը բացվեց. Մարիամ տատն էր, վերադառնում էր կիրակնօրյա պատարագից, որ ոչ մի անգամ բաց չէր թողնում:

-Տա՜տ, արի տես ինչ եմ գտել, - միանգամից կանչեց Մարոն:

Տատը նստեց Մարոյի կողքին, ձեռքն առավ նկարն ու երկար լռեց:

- Գիտես Մարինե (միակն էր տատը, որ Մարոյին ճիշտ իր անունով էր միշտ դիմում), ես էս տանն էլ երբեք չեմ եղել: Միշտ ուզում էի գնալ, հիմա էլ ուզում եմ, բայց չեմ գնում: Վախենում եմ: Հորս սպանելու նախորդ օրը մի երազ տեսա` վերջին տեսածս երազն էր, կհավատա՞ս: Ուրեմ տեսա, որ իմ ցանած խնձորի կորիզի ծիլերը միանգամից աչքիս առաջ մեծանում են ու տանիքից դուրս են գալիս, հետո ճյուղերը փաթաթվում են քնած հորս ու խեղդում են նրան, իսկ ես քարացած նայում էի: Հաջորդ օրը հորս սպանեցին իր տեղերի մեջ: Տեսնես էտ ծիլերը մեծացա՞ն: Մեծացել եմ, ուշադրություն մի դարձրու, բալիկս:

-Տա՜տ, բայց,իրո՞ք, էլ երազ չե՞ս տեսել:

- Թե ես եմ խռովել երազներից, թե իրանք ինձնից,չգիտեմ,բայց էլ չեմ տեսել:

Աշխարհի վերջին նվիրված ռոք համերգից մի չորս ժամ առաջ Մարոն սրճարանում անհամբեր Աննային էր սպասում: Տեսավ ներս մտնող ընկերուհուն: Մինչ Աննան կհասցներ գոլորշին մաքրել ակնոցի ապակիների վրայից, Մարոն անհամբեր վեր կացավ, վերցրեց վերարկուն ու դուրս եկավ սրճարանից` քաշելով Աննային իր հետևից:

-Ան, մեքենայով ես չէ՞: Քանի դրսում լույս է, արի մի տեղ գնանք, հետո համերգի կգնանք, հա՞:

Աննան լուռ ենթարկվեց ընկերուհուն. գիտեր, որ անիմաստ է հետ կանգնելը:

Մեկ ժամից ավել կամաց մաղող ձյան տակ Սարի թաղի հին անկյուններից մեկում գտան երազի տունը:

Տանտերը մի ծեր պապիկ էր: Ներս հրավիեց: Կարճ հարցուփորձից հետո պապիկը դուրս գնաց, քիչ հետո ներս մտավ` մի լիքը աման դեղին խնձորներով:

-Հյուրասիրվեք, էրեխեք ջան, էս էլ մեր տան մեջ աճած խնձորի ծառի բարիքներն են:Ամեն տարի կտրում ենք դրսից, էլի աներեսի նման աճում է:

Մարոն մի հատը պայուսակի մեջ պահեց:

Աննային խնդրեց իրեն տուն տանել մի քանի րոպեյով:

Տուն մտավ, խնձորը լուռ դրեց տատու գիրկն ու դուրս եկավ:

Հաջորդ օրը Մարոն արթնացավ սուրճի անուշ բուրմունքից: Տատն էր:

-Մարիամ, գիտես էսօր երազ եմ տեսել, երազ եմ տեսել, բալիկս…

StrangeLittleGirl
13.12.2012, 01:24
Էրեխե՜ք, էս ի՜նչ լավն էին երեք մասերն էլ: Ապրեք :)

Գալաթեա
13.12.2012, 02:16
Կար ջան, einnA ջան, շատ մերսի երկուսիդ էլ :)

Sambitbaba
13.12.2012, 10:26
Առաջին մասը շատ դուր եկավ: Ամեն ինչ տեղին է, պակաս տեղ չկա: Հետաքրքիր է:
Ինչպես միշտ, Գալ ջան, գիտես, թե ինչպես աթոռի վրա լխկած մարդուն զգաստացնես:

Երկրորդ ու երրորդ մասերը լավ պահպանել էին մթնոլորտը, բայց…

Կարինե ջան, կներես, քո գրածի մեջ ինչ-որ արհեստականությունն էր շատ ինձ համար:
Նախ, ինչու՞ էր Մարոյի տատի երազում տեսած տան առջև այնքան հերթ հավաքվել, որ խեղճերի հերթը երկու ժամում նոր հասավ: Հետո, ծառի տակի տատու դեմքով ու տղամարդու ձայնով այդ մարդը: Ճիշտն ասած, հեչ չհավատացի. Ֆրանկ Զապայի մուլտֆիլմի հերոս պլաստիլինից մարդուկին է հիշեցնում, որ ինչի ասես, կարող է վերափոխվել: Եվ ի՞նչ կապ ունի աշխարհի վերն այս ամենի հետ, կողքին էլ խնձորի ծառը: Գոնե աշխարհի սկզիբը լիներ… Կներես…


einnA ջան, դու էլ ներիր ինձ խնդրում եմ, բայց քեզ մոտ էլ առկա է անուշադրությունը:
Մարոյի այդ տունը գնալու պատճառը մի՞թե տատիկի տեսած երազը չէր, իսկ դու ասում ես, որ տատիկը երազ չէր տեսել մինչև պատմվածքի վերջին տողը: Ընդ որում, հենց երազ չտեսնելն էլ դարձրել ես պատմվածքը հիմքը:
Հետո էլ, ստացվում է, որ ստում ես, երբ ասում ես որ տատիկը միակն էր, որ Մարոյին՝ Մարինե էր կոչում, քանզի ամենավերջում ոչ Մարո է, ոչ էլ Մարինե.


-Մարիամ, գիտես էսօր երազ եմ տեսել, երազ եմ տեսել, բալիկս…

Բայց շատ հաճելի և գեղեցիկ ավարտ էիր գտել, շնորհակալություն…

Ariadna
13.12.2012, 13:37
Էրեխեք, հազար տարի չէի կարողանում նստեմ, մի բան կարդամ էստեղ, ժամանակս չի ներում, բայց էսօր անկախ ինձանից ձգվեցի դեպի էկրանը։ Ապրեք, շատ լավն էր :kiss :kiss :kiss Ամեն մեկիդ մի մի հատ :

Claudia Mori
13.12.2012, 15:32
Շնորհակալություն ինչպես կոլեգաներին, հավանողներին, այնպես էլ քննադատներին:) Ներողություն խնդրելու կարիք չկա, ես սիրում եմ լսել տարբեր կարծիքներ:

Աչքիս շատ էի խորացել, այնքան, որ գրածիս իմաստը չի հասկացվել: Եթե տպավորություն է ստեղծվել, որ կեղծ բան կա մեջը, ուրեմն մի բան այն չեմ արել հաստատ: Ուղղակի մեկնաբանեմ գրածս ոնց եմ հասկանում, լավ:)

1.Մարդկանց հերթ էի գրել, քանի որ ուզում էի ցույց տալ, որ մեղավոր մարդիկ շատ կան աշխարհում ու իրանցից յուրաքանչյուրը մի օր հաշվի է նստում սեփական խղճի առջեւ: Այս դեպքում խիղճը երազի տեսք էր ստացել` ինձ համար իհարկե:

2.Իսկ խնձոր կտրողին այդքան սարսափելի բնութագրություն էի տվել, քանի որ նրան նույնացրել էի սատանայի կամ այն չար ուժի հետ: Չէի ուզում գրել օձի մասին, որը նստած է խնձորի ծառի վրա, որ շատ պրիմիտիվ չստացվի, ես ուղղակի սիրում եմ այլաբանություն, բայց փաստորեն չկարողացա այնպես ներկայացնել, որ այն հասկանալի լինի բոլորին: Իսկ Զապպայի մուլտիկը ցավոք չեմ տեսել:(

3.Աշխարհի վերջն էլ նրա հետ կապ ունի, որ երբ մարդ վերանում է որպես մարդ ու սկսում է առաջնորդվել անզգացմունքային գաղափարներով, արդեն իսկ վերջ է դնում իր կյանքին: Ինձ համար հիմա աշխարհի վերջը սկսվել է, քանի որ իմ շրջապատում ավելանում է նման մարդկանց թիվը, ես հենց դա էլ ուզում էի ցույց տալ, քանի որ երբ մտածեցի Լիլի գրածի շուրջ, միանգամից այդ միտքը եկավ:

4.Աշխարհի սկիզբն էլ ուզում էի Էինան դներ, այսինքն առաջարկեր լուծման տարբերակներ :)

StrangeLittleGirl
13.12.2012, 15:39
Շնորհակալություն ինչպես կոլեգաներին, հավանողներին, այնպես էլ քննադատներին:) Ներողություն խնդրելու կարիք չկա, ես սիրում եմ լսել տարբեր կարծիքներ:

Աչքիս շատ էի խորացել, այնքան, որ գրածիս իմաստը չի հասկացվել: Եթե տպավորություն է ստեղծվել, որ կեղծ բան կա մեջը, ուրեմն մի բան այն չեմ արել հաստատ: Ուղղակի մեկնաբանեմ գրածս ոնց եմ հասկանում, լավ:)

1.Մարդկանց հերթ էի գրել, քանի որ ուզում էի ցույց տալ, որ մեղավոր մարդիկ շատ կան աշխարհում ու իրանցից յուրաքանչյուրը մի օր հաշվի է նստում սեփական խղճի առջեւ: Այս դեպքում խիղճը երազի տեսք էր ստացել` ինձ համար իհարկե:

2.Իսկ խնձոր կտրողին այդքան սարսափելի բնութագրություն էի տվել, քանի որ նրան նույնացրել էի սատանայի կամ այն չար ուժի հետ: Չէի ուզում գրել օձի մասին, որը նստած է խնձորի ծառի վրա, որ շատ պրիմիտիվ չստացվի, ես ուղղակի սիրում եմ այլաբանություն, բայց փաստորեն չկարողացա այնպես ներկայացնել, որ այն հասկանալի լինի բոլորին: Իսկ Զապպայի մուլտիկը ցավոք չեմ տեսել:(

3.Աշխարհի վերջն էլ նրա հետ կապ ունի, որ երբ մարդ վերանում է որպես մարդ ու սկսում է առաջնորդվել անզգացմունքային գաղափարներով, արդեն իսկ վերջ է դնում իր կյանքին: Ինձ համար հիմա աշխարհի վերջը սկսվել է, քանի որ իմ շրջապատում ավելանում է նման մարդկանց թիվը, ես հենց դա էլ ուզում էի ցույց տալ, քանի որ երբ մտածեցի Լիլի գրածի շուրջ, միանգամից այդ միտքը եկավ:

4.Աշխարհի սկիզբն էլ ուզում էի Էինան դներ, այսինքն առաջարկեր լուծման տարբերակներ :)
Էս բացատրությունդ լրիվ փչացնում ա գործդ :( ես որ կարդացի, նենց աղոտ զուգահեռներ էի անցկացնում Եդեմի պարտեզ-մարտեզների հետ, բայց չէի ֆիքսվում դրա վրա, նենց հավես բան էր: Իսկ էս բացատրությունդ հասարակացնում ա գործդ :(

Ի դեպ, Սամիթբաբան վերևում նշել էր, որ էիննԱ-ն մի տեսակ ոնց որ մոռանա Գալի սկիզբը: Անկեղծ ասած, տատի երազն ընկալել էի որպես երազ երազի մեջ. չէ՞ որ Կարինեն վերջը տանում ա նրան, որ Մարոն երազ ա տեսնում:

Claudia Mori
13.12.2012, 15:46
Էս բացատրությունդ լրիվ փչացնում ա գործդ :( ես որ կարդացի, նենց աղոտ զուգահեռներ էի անցկացնում Եդեմի պարտեզ-մարտեզների հետ, բայց չէի ֆիքսվում դրա վրա, նենց հավես բան էր: Իսկ էս բացատրությունդ հասարակացնում ա գործդ :(


Հա շատ պարզ է, բայց ասելիքս դա էր:) Բյուր, նենց հետաքրքիր է, իսկ դու ինչ էիր հասկացել իմ այլաբանությունների մեջ:)

StrangeLittleGirl
13.12.2012, 15:49
Հա շատ պարզ է, բայց ասելիքս դա էր:) Բյուր, նենց հետաքրքիր է, իսկ դու ինչ էիր հասկացել իմ այլաբանությունների մեջ:)
չեմ խորացել: նկատեցի, որ Եդեմի պարտեզի հետ զուգահեռներ կան, բայց նենց հավեսով, ուղղակի պատկերացնելով կարդում էի

Claudia Mori
13.12.2012, 15:52
չեմ խորացել: նկատեցի, որ Եդեմի պարտեզի հետ զուգահեռներ կան, բայց նենց հավեսով, ուղղակի պատկերացնելով կարդում էի

Հաաա, պարզ է, փորձել եմ ֆիլմային գրել;) Կներես, որ հիասթափացրեցի գաղափարով, եթե գաղափարը չլիներ միգուցե այդքան սիրուն չստացվեր :)) Բայց մեր համատեղի ժամանակ խոսք եմ տալիս սենց գաղափար չգրել, խնդալու բան եմ մտածել;)

Դավիթ
13.12.2012, 16:06
Ֆիլմայինի պահով, երկրորդ մասը մի քիչ նման էր Մաթրիքսին, երբ Նեոն հանդիպում ա Oրեկլին:

Claudia Mori
13.12.2012, 16:51
Նման է, բայց ես ավելի շատ Բուլգակովի Վարպետն ու Մարգարիտան եմ հիշում` որոշ պահեր:))

Գալաթեա
13.12.2012, 17:49
Նման է, բայց ես ավելի շատ Բուլգակովի Վարպետն ու Մարգարիտան եմ հիշում` որոշ պահեր:))

Ինձ էլ Մարգոյենց հիշեցրեց մի քիչ :)

StrangeLittleGirl
13.12.2012, 18:25
Ինձ էլ Մարգոյենց հիշեցրեց մի քիչ :)

ըհը, Մարգոյի պահը ես էլ զգացի :))

Claudia Mori
13.12.2012, 22:38
Լիիիիիիիիիիիիիլ, կասե՞ս, ոնց էիր ուզում շարունակվեր:)

Alphaone
13.12.2012, 23:44
Հայեր, շնորհակալություն, էնքան լավն էր ու էնքան ներդաշնակ ասես, լրիվ նույն մարդը գրած լիներ, ինձ շատ դուր եկավ... :***

Mephistopheles
13.12.2012, 23:48
Ժողովուրդ, ապրեք շատ լավն էր…

einnA
14.12.2012, 00:12
Շնորհակալ եմ նախ Գալաթեային` պատմվածքը սկսելու համար, հետո բոլորին` կարդալու ու կարծիք արտահայտելու համար:
Ուղղակի, երբ հայտ ներկայացրեցի շարունակելու համար, ժամանակային առումով վստահ էի, որ կհասցնեմ, իսկ հետո հեչ ժամանակ չէր լինում:

Սկիզբն ինչ ուղղությամբ ասես երևակայությունս շարժեց, ավելի շատ կուզեի շարունակել ու,անկեղծ, առաջին միտքը շարունակելու համար ամեն ինչ դեպի երազ տանելն էր, բայց միանգամից բացառեցի, որովհետև սկզբի մեջ շատ կենդանություն կար: Կարինեի շարունակությունից հետո մոտս ստոպ էր, բայց հետո էս ստացվեց, թե ոնց է ստացվել, արդեն չգիտեմ :)



einnA ջան, դու էլ ներիր ինձ խնդրում եմ, բայց քեզ մոտ էլ առկա է անուշադրությունը:
Մարոյի այդ տունը գնալու պատճառը մի՞թե տատիկի տեսած երազը չէր, իսկ դու ասում ես, որ տատիկը երազ չէր տեսել մինչև պատմվածքի վերջին տողը: Ընդ որում, հենց երազ չտեսնելն էլ դարձրել ես պատմվածքը հիմքը:
Հետո էլ, ստացվում է, որ ստում ես, երբ ասում ես որ տատիկը միակն էր, որ Մարոյին՝ Մարինե էր կոչում, քանզի ամենավերջում ոչ Մարո է, ոչ էլ Մարինե.

Բայց շատ հաճելի և գեղեցիկ ավարտ էիր գտել, շնորհակալություն…

Sambitbaba ջան, առանց ներեղություն խնդրելու :)
Կարինեի շարունակությունից հետո, որն ամեն ինչ երազի տարավ, ես Գալաթեայի մասն էլ ընկալել եմ որպես երազի սկիզբ:
Անունների շփոթության համար իսկապես ներողություն եմ խնդրում` գիշերվա կեսին ավարտելուց հետո չստուգեցի, մեղավոր եմ :sorry



Ի դեպ, Սամիթբաբան վերևում նշել էր, որ էիննԱ-ն մի տեսակ ոնց որ մոռանա Գալի սկիզբը: Անկեղծ ասած, տատի երազն ընկալել էի որպես երազ երազի մեջ. չէ՞ որ Կարինեն վերջը տանում ա նրան, որ Մարոն երազ ա տեսնում:

ճիշտ էտպես :)

Dayana
14.12.2012, 02:34
Ժող, նախ ասեմ, որ երեքդ էլ շատ լավ եք գրչին/կլավիատուրային տիրապետում, ու երեքիդ գրածն էլ լավն էր: Հիմա անցնեմ քլունգին, հա՞ :)
Գալը «դեդեգդիվի» ԱՍ ա. տվեք նրան մի բառ և նա կստեղծի սարսափ մի դետեկտիվ, ու էս դեպքն էլ բացառություն չէր, բայց մի բան էր բաց թողել ՝ շարունակելու «տեղ« չէր թողել: Ես էս մրցույթից մի բան հասկացա, որ հոլիվուդում շատ վաղուց են գտել ՝ պիտի կանգ առնել էն կետում, որտեղ գրածդ արդեն ամբողջական միտք ունի, ու եթե «հնարավորություն» լինի, կարող ես շարունակել: Եթե Աննան մեքենան կանգնեցներ մի «իքս» տան առաջ ու էդ ամբողջ շրջակայքը գոնե մի քիչ նկարագրած լիներ, ինձ թվում է, ահագին լավ կշարունակվեր:
Կարինեն հարուստ լեզու ունի (ինչպես իսկական լրագրող ՝ երկար) ու սիրուն էր շարունակել, բայց մի տեսակ Ինսեփշըն-Ինսեփշըն էր ստացվել, բայց երևի մի անգամ էլ կկարդամ՝ բացատրությունից հետո:
Էնիայի գործն ամենից բարդն էր, ու ահագին լավ էր ստացել ավարտը, ուղղակի էլի Ինսեփշընը շատ էր:

Անձամբ ես հեչ չեմ պատկերացնում, թե ոնց կշարունակեի/կավարտեի էս գործը, նենց որ գրածս ընդունեք որպես ընկերոջ տպավորություններով կիսվել, ոչ թե քննադատություն, հատկապես, որ առաջին հեղինակն իսկապես իմ լավագույն ընկերներից մեկն է, ում բոլոր գրածներն ինձ միշտ դուր են գալիս ու մեծամասամբ ձեռագիրը ճանաչում եմ, իսկ մյուս երկուսը, շատ մեծ հույս ունեմ, որ կլինեն գոնե վիրտուալ, բայց լավ ընկերներ: :)

Ապրեք, եթե նորից միասին ստեղծագործեք, մեծ հաճույքով նորից կկարդամ:

Sambitbaba
14.12.2012, 05:04
Եթե տպավորություն է ստեղծվել, որ կեղծ բան կա մեջը, ուրեմն մի բան այն չեմ արել հաստատ:

Եթե բառացիորեն նայենք հարցին, արվեստը սկզբից մինչև վերջ կեղծիք է, որ կա, և հենց դրանում է նրա ամբողջ հմայքը: Այդ տեսակետից ստեղծագործողն իրավասու է արարել ինչ ցանկանա:
Այդ առումով թե լեզուդ, և թե գրելաոճդ ինձ էլ են դուր եկել:

Բայց ամեն ինչ ավելի լրջանում է, երբ հասնում ենք "ուզում էի ցույց տալ"-ուն:

Հիշիր Ստանիսլավսկու ասածը, Կարինե ջան. "Եթե դու բեմի վրա, դեկորացիայի պատից հրացան ես կախել, - այդ հրացանը գոնե մեկ անգամ պետք է կրակի": Կամ էլ գոնե պետք է պատճառաբանել հրացանի չկրակելը:

Claudia Mori
14.12.2012, 10:01
Հիշիր Ստանիսլավսկու ասածը, Կարինե ջան. "Եթե դու բեմի վրա, դեկորացիայի պատից հրացան ես կախել, - այդ հրացանը գոնե մեկ անգամ պետք է կրակի": Կամ էլ գոնե պետք է պատճառաբանել հրացանի չկրակելը:

Ինձ մեկ-մեկ թվում է, որ ենթատեքստով գրում եմ, ամեն ինչ հասկանալի է դառնում:) բայց դու հաստատ ավելի փորձառու ես ու մեծ հաճույքով կպորձեմ յուրացնել քո խորհուրդը;)

Sambitbaba
14.12.2012, 10:57
Ինձ մեկ-մեկ թվում է, որ ենթատեքստով գրում եմ, ամեն ինչ հասկանալի է դառնում:) բայց դու հաստատ ավելի փորձառու ես ու մեծ հաճույքով կպորձեմ յուրացնել քո խորհուրդը;)

Մի ասա, Կարինե ջան, փորձը կապ չունի: Դա արվեստի նետած այն գերագույն թակարդն է, որից ապահովագրված չէ մեզանից ոչ ոք, անկախ իր կուտակած փորձի…

Եվ հետո, չէի էլ ասի, թե ինչ-որ մի առանձնահատուկ փորձ եմ կուտակել:

Գալաթեա
14.12.2012, 15:15
Լիիիիիիիիիիիիիլ, կասե՞ս, ոնց էիր ուզում շարունակվեր:)

Սա իրական պատմություն ա Կար: Իմ սկիզբը, այսինքն:
Աննան ես եմ, իսկ Մարոն իմ ու քո սիրելի Եվան ա :)
Բնականաբար, ծաղկացրել եմ գեղարվեստական բնույթ տալու համար, բայց հիմքը փոխված չի: Եվայի տատին երազ էր տեսել, ինչ-որ տուն, ու խնդրել էր, որ փորձի գտնել էդ տունը: Ես ու ինքն էլ հաջորդ օրը վերջին դասից թռանք ու գնացինք տունը գտնելու: Սարի Թաղը չէր, հիմա չեմ հիրում՝ որ թաղամասն էր:
Տունը չգտանք, բայց էս համատեղում ուզում էի, որ գտնվեր էդ տունը :)

Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար:

Claudia Mori
14.12.2012, 18:41
Վայ:love Ես զգում էի, որ այդ երազը մեկը իրականում տեսել է:)