PDA

Դիտել ողջ տարբերակը : Էրեբունի-Երևանի ծննդյան օրը



Tig
14.10.2012, 10:49
2794 տարի առաջ Արգիշտի Ա արքան մ. թ. ա. 782 թ-ին Երևանի հարավ-արևելքում՝ Արինբերդի շրջանում, կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը և այդ մասին թողել սեպագիր արձանագրություն, որը, փաստորեն, Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականն է:

Շնորհավորում եմ բոլորիս:love
Մաղթում եմ...


http://www.youtube.com/watch?v=YCGt1UZ-mYY&feature=related

Freeman
14.10.2012, 11:33
Տեսնես Արգիշտիի մտքով անցել ա՞, որ երկու հազար տարի հետո իրա կառուցածը մնալու ա ու իրան էլ հիշելու են:

Շնորհավորում եմ:

keyboard
14.10.2012, 12:48
http://www.youtube.com/watch?v=ns242qi0NVA

Սիրում եմ քեզ, իմ սրտի, սիրո,մանկության ու կյանքի քաղաք իմ Երևան :love

Արէա
14.10.2012, 16:38
Երևանը տուն ու շենք (թուփ, ծառ, թիթեռ, արձան) չէ, Երևանը ՄԵՆՔ Ե՜ՆՔ :sulel

Շնորհավոր, ախպե՛ր :(

Դատարկություն
15.10.2012, 00:46
Նոր մտածում էի, թե Ակումբում Երևանի ծնունդին նվիրված թեմա կա, թե՞ չէ: Փաստորեն կար: Քաղաքները մարդկանց նման են))
Իմ համար Երևանը մի 10 տարեկան ա: Առաջին անգամ որ եկա, էդքան էլ լավ բանի համար չէի եկել. ինքը շատ շոգ էր, փոշոտ ու մեծ, էնքան մեծ, որ հնարավոր չէր ամբողջը միանգամից պատկերացնել: Սկզբում ես իրան ատում էի: Ինքը իմ համար դժբախտությունների քաղաք էր: Հետո կամաց-կամաց սկսեցի սիրել Ակումբի շնորհիվ: Ձեզ սիրելով, ես Երևանն էլ էի սիրում: Ու մի պահ եկավ, որ Երևանը դարձավ Ակումբի քաղաքը: Ինքը լայն էր, պայծառ, շատ խելացի ու յուրօրինակ մարդկանցով լիքը: Իսկ հիմա ինքը մի քիչ փոխվել ա: Ինքը իմ համար նպատակակետի պես մի բան ա դարձել: Ես սրտիս խորքում իրա մոտ եմ գնում ու մտածում, որ իմ համար արժեզրկվող էս երկրում ինքը լույսի պես մի բան ա, որ կպահի ու չի թողնի, որ կորչեմ: Չգիտեմ ինչի: Ու մեկ-մեկ մտածում եմ, թե ինչքան դժվար կլինի եթե էդտեղ լինեմ: Ես էլ Հայաստանում ձգտելու բան չեմ ունենա: Դրա համար ես իրանից վախենում էլ եմ ու նաև իրա շոգից ու փոշուց ու մեծությունից...
Ու շատ սիրում եմ իրան:
Շնորհավոր Երևան, խաղաղություն քեզ:
Ուշացա արդեն )) Բայց դե ոչինչ:

yerevanci
15.10.2012, 15:21
Երեկ Հանրապետության Հրապարակում կայացած տոնական համերգի տեսագրությունը


http://www.youtube.com/watch?v=6qATN6Vz9fI

Ambrosine
15.10.2012, 18:56
Երբեք էլ ուշ չէ` շնորհավորելու մեր մայրաքաղաքի ծննդյան օրը :)):
Չեմ սիրում հրապարակային սիրո խոստովանություններ, բայց Երևանը ինքը թող պատկերացնի, թե մենք իրան ինչքան ենք սիրում, որ ինքն ա մեր մայրաքաղաքը: Շնորհավոր, Երևան :drinks:

Տոնական համերգից ամենաշատը հավանեցի Ռադիկ Գաբրիելյանի կատարած երգը, որի հեղինակը Մարինե Ալեսն է: Իսկ այ Տուրեցկիի երգչախումբը քարը քարի վրա չթողեց ամյաններին (ամյան & co :Ճ):

Tig
26.10.2012, 15:16
https://www.youtube.com/watch?v=HhcpoNrROB4&feature=plcp