PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի վերջին լուսանկար. պոստ մորտեմ լուսանկարչությունը 19-րդ դարում



Rhayader
13.10.2012, 19:33
Վաղ լուսանկարչության կիրառումներից մեկն ազգականներին վերջին անգամ սիրելի հանգուցյալի հետ նկարվելու հնարավորությունն էր. նկարչի դիմելու դեպքում պատվերը չափազանց երկար ժամանակ կտևեր, իսկ դիակներն, իհարկե, առասպելական համբերություն ունեն, բայց այդ հատկությունը, ցավոք, չի տարածվում ողջ մնացածների հոտառության զգայարանի վրա: Ինչի պատճառով 19-րդ դարում նախընտրում էին սիրելի հանգուցյալին հնարավորինս շուտ ճամփել այնտեղ, ուր խոտն ավելի կանաչ է, երկինքն էլ ավելի կապույտ:

Այդ կոնտեքստում առաջացավ պոստ մորտեմ (հետմահու) լուսանկարչության գաղափարը:

Այս լուսանկարների մի մասը ողբերգական է, մի մասը՝ մռայլ ձևով զավեշտալի: Հետաքրքիր են մարդկանց դեմքերի արտահայտությունները: Երեխաներինն էլ, մեծերինն էլ: Եկեք հիշենք, որ այս ամենը տեղի էր ունենում վիկտորիական էթիկայի պայմաններում, իսկ լուսանկարիչներին հասարակ խավի շրջանում վերաբերվում էին այնպես, ինչպես մենք հիմա ակադեմիկոսներին ենք վերաբերվում:
5465154652
Ընդհանուր առմամբ ամերիկյան հասարակ ու միջին խավի պոստ մորտեմ լուսանկարները ես սովորաբար որակում եմ մեկ բառով՝ տարօրինակ:

Հետաքրքիր, բայց կանխատեսելի է պոստ մորտեմ լուսանկարների մեջ մանկականների մեծ քանակը. այդպիսի լուսանկարը դառնում է մահացած երեխայի միակ հիշատակը:

Իսկ որոշ նկարներ շատ տխուր են, ինչպես Սաքսեն-Կոբուրգի ու Գոթայի արքայադուստր Վիկտորիայի վերջին լուսանկարը.
54653
Լուսանկարն ասես նոր իմաստ տա «վերջին շունչը փչել» արտահայտությանը:

Քանի որ իմ նախորդ բլոգները հակում ունեին արագ տեմպերով լցվել մեռելներով, այսքանով սահմանափակվենք: Այլ պոստ-մորտեմ լուսանկարներ դիտելու համար կարող եք որոնել գուգլում՝ 19th century post mortem photography, 19th century post mortem daguerreotype նշանաբառերով:

ivy
13.10.2012, 19:56
Առաջին նկարից սիրտս վատացավ...

Rhayader
13.10.2012, 20:13
Առավել թեթև բաներ էի ընտրել, Wisconsin Death Trip-ի լուսանկարներից նույնիսկ ես էի ահագին վատ զգացել:

Ուլուանա
13.10.2012, 20:27
Առավել թեթև բաներ էի ընտրել, Wisconsin Death Trip-ի լուսանկարներից նույնիսկ ես էի ահագին վատ զգացել:
Ես էի ուզում ասել։ Քո դրածներն իսկապես ահագին մեղմ էին։ Քիչ առաջ ինտերնետում որոնեցի ասածդ բառերով, անհամեմատ ավելի սարսափելի նկարներ տեսա... Մեռածների աչքները բացած, նույնիսկ ինչ–որ հենարաններով կանգնեցրած... Բացած աչքերն ուղղակի զարհուրելի էին...

ivy
13.10.2012, 23:24
Հա, ավելի սարսափելի դիակներով լուսանկարներ կային... Բայց ինձ էդ առաջին նկարում «ընտանեկան լուսանկարի» պահն էր վատացրել: Մյուս էրեխեքի առկայությունը, մամայի կեցվածքն ու ձեռքերի դիրքը, իսկ ներքևում էլ հագած-կապած փոքրիկ մահացածը:
Սառը սարսափ:

Freeman
14.10.2012, 12:20
Առավել թեթև բաներ էի ընտրել, Wisconsin Death Trip-ի լուսանկարներից նույնիսկ ես էի ահագին վատ զգացել:

Հետաքրիր էին, նկարներ կային, որ չէին հասկացվում, որ մարդիկ մահացած են, իսկ երգերը լավն էին:

ուղղում, մի երգն էր լսվում, մնացածը լավ չէին, բայց էն սկզբինն էլ չեմ գտնում: