PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեծահասակների կրթություն



Claudia Mori
09.10.2012, 12:45
Շատերս ունենք տատի պապիներ, ովքեր իրենց էներգիայով ոչ մեկին չեն զիջում ու ուզում են երիտասարդների նման աշխատել ու կրթություն ստանալ: Ու քանի որ շուտով երկիր մոլորակի 7 միլիարդ բնակչության միայն 1 միլիարդը կլինեն մեծահասակները ու շատ երկրներում ծերացման գործընթաց է սկսվել, այդ թվում նաև Հայաստանում, շատ կարևոր է այլընտրանքային ուսուցման ու աշխատելու ծրագրեր մտածել հենց մեծահասակների համար, ինչպես դա արվում է օրինակ զարգացած երկրներում:

Այս թեմայով առաջին անգամ եմ գրել, ու ինձ թվում է, որ այդ մասին դեռ շատերը կսկսեն գրել ապագայում, էլ չեմ ասում, թե ինչ միջազգային փողեր կգան Հայաստան :)) Ամեն դեպքում թեմա եմ բացում՝ կարծելով, որ այս ոլորտը միգուցե հետաքրքիր լինի, թեկուզ նաև նրա համար, որ դրա մասին գրեթե չեն խոսում:


Մեծահասակները Հայաստանում զրկված են կրթվելու և աշխատելու իրավունքից

]http://www.hra.am/i/up/Emma.JPG

73-ամյա Էմմա Վարդանյանն արդեն 3 տարի է` կարոտում է ամեն օր աշխատանքի գնալը, մարդկանց հետ շփվելն ու մարդկանց պիտանի լինելը: Կրճատումների պատճառով աշխատանքը կորցնելուց հետո կայուն աշխատավարձի պակասն էլ է զգում. ստացած թոշակը բավարարում է միայն տան ծախսերին, իսկ նա շատ նպատակներ ու ծրագրեր ունի. ուզում է անգլերեն սովորել, պարի խմբակ հաճախել և այլն։


Տիկին Էմման մինչև 70 տարեկանն աշխատել է Մերգելյան ինստիտուտում որպես ծրագրավորող: Դրանից հետո անցել է թոշակի, սակայն չի կարողանում համակերպվել տանը նստելու մտքի հետ:


«Հենց տարիքս լսում են, ասում են՝ ի՞նչ աշխատանք: Էլ չեն նայում, որ ես վարժ տիրապետում եմ համակարգչին, կարողանում եմ տեսքստեր հավաքել, ռուսերեն-հայերեն որակյալ թարգամանություններ կատարել: Ես սովորական մարդ եմ, ով ուզում է ապրել, կրթվել ու աշխատել»,- ասում է նա:


Էմման միակը չէ. 52-ամյա Նարինե Հովակիմյանն ասում է, որ 13 տարի հաշվապահ է աշխատել, սակայն այժմ չի կարողանում աշխատանք գտնել:
«Մի աշխատավայրում ինձնից մի համակարգչայի ծրագրի իմացություն պահաջեցին, ես գնացի մասնավոր պարապունքների, սովորեցի, բայց չընդունեցին: Հետո խոստովանեցին, որ իրականում ինձ աշխատանքի չեն ընդունում իմ տարիքի համար: Այսինքն՝ կա ակնհայտ խտրականություն: Արդեն մի քանի տարի է՝ չեմ կարողանում սովորել նաև անգլերեն, որը միշտ պահանջում են՝ անկախ նրանից պե՞տք է, թե՞ ոչ: Ինքնուրույն էլ չի ստացվում, քանի որ իմ օտար լեզուն գերմաներենն է եղել»,- պատմում է Նարինե Հովակիմյանը:


Նա ասում է, որ, չնայած օրենսդրությամբ սահմանված է մեծահասակների սովորելու և աշխատելու իրավունքը, սակայն, իրականում, դրա համար հնարավորություններ ստեղծված չեն պետության կողմից:


Այդ բացը փորձում են լրացնել Հայաստանում գործող 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ:


«Հնաբնակ Երևանցիների ասոցացիա» ՀԿ նախագահ 85-ամյա Կառլեն Բաբայանը երկար տարիներ եղել է Երևանի պետական համալսարանի սպրոտի ամբիոնի դասախոս: Իսկ ներկայումս տարեցների երգչախումբ է ղեկավարում՝ լուծելով թե՛ իր, թե՛ իր հասակակիցների զբաղվածության խնդիրը:


«Հասկացա, որ ծեր մարդկանց զբաղմունք է պետք, նոր գիտելիքներ ստանալու կամ հինը կատարելագործելու վայր: Դրա համար հավաքեցի ծեր մարդկանց, ստեղծեցի երգչախումբ: Հիմա երգեր եմ գրում ու ղեկավարում եմ երգչախումբը, որի մեջ անգամ 100-ն անց մարդ է եղել, իսկ հիմա ամենատարեցը 90 տարեկան է»,- www.hra.am (http://www.hra.am) –ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում առաջնահերթ է օրենսդրական դաշտի կարգավորումը ու համակարգային խնդիրների լուծումը:


«Մենք անընդհատ լսում ենք «մեծահասակների կրթություն», բայց իրավական դաշտում չկա հատուկ ձևակերպում, թե մեծահասակ ասելով մենք, որ տարիքն ենք հասկանում»,- կարծում է Տիգրանյանը:


Անդրադառնալով 2007-ին ՀՀ Ազգային ժողովի Օրինաց երկիր խմբակցության մի քանի պատգամավորների կողմից մշակված «Մեծահասակների կրթության մասին»ՀՀ օրենքի նախագծին՝ Աիդա Տիգրանյանն ասաց, որ այն չի կարող ընդունվել, քանի որ հակասում է մի շարք օրենքների:
ՀՀ կառավարությունն այդ նախագծին բասացական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ոչ միայն օրենսդրական հակասությունների, այլև՝ պահանջվող, բայց պետբյուջեով չնախատեսված ֆինանսական հատկացումների մասին:


Սակայն օրենքի նախագիծը մշակող պատգամավորները հղում են անում ՀՀ սահմանդրության 39-րդ հոդվածին, որը հստակ ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք՝ առանց խտրականության:


ՀՀ ԿԳՆ Լրացուց և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը նշում է, որ իրենք մշակել են «Հայաստանի Հանրապետության լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույց», քննարկման փուլում են գտնվում լրացուցիչ և շարունակական կրթության ռազմավարության, գործողությունների պլանի, ինչպես նաև ոլորտը կարգավորող կարգերի նախագծերը, նախատեսվում են փոփոխություններ գործող կրթական օրենսդրական դաշտում:

«Ես իսկապես շատ ոգևորված եմ, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ սկսել է կարևորություն տալ այս հարցերին ու հատուկ ռազմավարության մշակել: Հուսով եմ, որ երբ ժամանակը գա պրակտիկ գործելու մենք այդ հարցում էլ առաջինը կլինենք»,- կարծում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:շ


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և և «ՀելփԷյջ Ինթերնեյշընըլ»-ի կողմից իրականացված «Ծերացումը 21-րդ դարում» հետազոտության համաձայն՝ աշխարհի 60-ն անց բնակչությունը ներկայումս 18 տոկոս է կազմում, իսկ 2050 թվականին կլինի գրեթե կրկնակի ավել: Ըստ նույն զեկույցի՝ Հայաստանում բնակչության 30,2 տոկոսը կլինի 60-ն անց, իսկ 6,6 տոկոսոը 80-ն անց 2012թ.-ի համապատասխանաբար 15,1 և 2,9 տոկոսների փոխարեն:


Մեծահասակների համար գործող ծրագրերը մատչելի չեն


Մեծահասակների կրթության ապահովման ոլորտում կատարվող քայլերը դեռևս շոշափելի արդյունք չեն ունենում գործնական դաշտում: Անգամ ԿԳՆ կողմից մոնիտորինգ չի կատարվել՝ որոշելու շահառուների քանակը, անհրաժեշտ կրթական ծրագրերը և այլն:


Բոլոնիայի կրթական համակարգի ներդրումը, իր հերթին, նախատեսում է բարեփոխումներ ամբողջ կյանքի ընթացքում շարունակական կրթության ոլորտում:
"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում ներկայումս կազմակերպվում է լրացուցիչ կրթություն մեծահասակների համար: Բայց այդ կուրսը ոչ բոլոր մեծահասակներին համար է մատչելի, քանի որ բոլոր ծրագրերը վճարովի են: Ծրագրերը անվճար են լինում միայն այն ժամանակ, երբ իրականացվում են միջազգային կազմակերպության տրամադրած դրամաշնորհով:


"Չենք կարող բոլոր մեծահասակներին մեկ օրում աշխատանքով ապահովել"


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի կարծիքով՝ մեծահասաների համար առաջնահերթություն է ոչ թե աշխատելը, այլ՝ առողջ և զբաղված լինելը: Առողջության ապահովման համար պետությունը սահմանել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժսպասարկում հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում:«Ինչ վերաբերում է աշխատելուն, այո՛, աշխատանքը շատ կարևոր է հատկապես նախակենսաթոշակային տարիքում, բայց մենք չենք կարող մեկ օրում նրանց բոլորին աշխատանքով ապահովել: Մեր ռազմավարության մեջ կան հստակ ծրագրեր, օրինակ՝ Գյումրիում կենտրոն է ստեղծվելու, որտեղ տարեցները իրենց տիրապետած արհեստները դասավանդելու են երիտասարդներին»,- ասում է նա:


Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կան 3 պետական ու 4 ոչ պետական տուն ինտերնատներ, որոնցում ապրում է 1230 տարեց: Հայաստանում ընդհանուր առմամբ կա 14,000 միայնակ տարեց, որոնցից միայն Երևանում 1500-ը տան պայմաններում սպասարկվում է պետական ու ՀԿ դաշտի սոցիալական աշխատողների կողմից:

Հայաստանում կա 100 տարին լրացած 126 մարդ, ում պատշաճ ուշադրություն դարձնելու համար նախարարության կողմից հատուկ հրահանգ է տրվել մարզպետարաններին:


Ջեմմա Բաղդասարյանն առաջնային է համարում ծերաբուժության ու ծերաբանության ինստիտուտ չունենալը: "Չունենք մասնագետներ, որոնք կարող են տարեց մարդու առողջական խնդիրներին տալ լուծումներ, ինչպես որ արվում է մաբողջ աշխարհում: Առաջիկա 5 տարվա համար ՀՀ կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման հետևանքներից բխող տարեցների պաշտպանության ռազմավարությունը, որի համաձայն բուհերում կպատրաստվեն ծերաբաններ»,- ասում է նա:

Claudia Mori
09.10.2012, 13:08
Ավելի մանրամասն այստեղ ՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/10/09/learning

Claudia Mori
09.10.2012, 13:13
http://www.youtube.com/watch?v=CObkfFgOWBw&feature=player_embedded