PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինձ պետք չի, կնվիրեմ



impression
07.10.2012, 10:19
Ասում եմ մի հատ սենց թեմա չունենա՞նք, Facebook-ի «Ինձ պետք չի բայց լավ բան ա» խմբի նման: Քան թե խալխին նվիրեմ, էնա կարող ա ձեզնից մեկին պետք գա:

Ուրեմն, Sony Ericsson հեռախոսի սնուցիչ
երկու հատ ականջակալ ունեմ, մեկը՝ սպիտակ, մեկը՝ սև, սևը սովորական ա, սպիտակը ոնց որ թե Nokia-ի
մի քանի հատ կարաոկեների դիսկեր՝ մանկական, ռուսական ռոք, պոպ, կինոների երգեր և այլն

հիշեմ, էլի կգրեմ, դուք էլ գրեք:

Եթե մեկնումեկին մի բան պետք էկավ իմ գրածներից, PM գրեք, կաշխատեմ ամեն երեկո մտնել, կարդալ:

impression
07.10.2012, 14:30
ժող, մի հատ էլ RAM ունեմ, 512,բայց էս պահին չեմ կարող հիշել DDR3 էր թե ինչ... գիշերը կթարմացնեմ

Claudia Mori
07.10.2012, 14:52
Ես, որ ուսանող էի, երազում էի, որ ինձ լեկցիաներ նվիրեն:)) Եթե ԵՊՀ կամ այլ բուհի լրագրության ֆակուլտետում սովորող մարդ կա, կարող եմ ուսումնական նյութեր նվիրել: Ափսոսում եմ նետել դրանք, շատ արժեքավոր նյութեր են՝ գրքեր, լեկցիաներ, կոնսպեկտներ, թարգմանություններ: ՈՒնեմ նաեւ կոնսպեկներ այլ առարկաներից, որոնք հաստատ պիտանի են ուսանողների համար:

Ամմէ
07.10.2012, 18:33
հա նյութեր ասեցիք հիշեցի :D, ես էլ էդպիսի նյութեր ունեմ , մանկավարժության , հոգեբանության , բժշկության հետ կապված ,: Եթե պետք գա կարող եք նամակ գրել , ես ձեր մեյլին կուղղարկեմ :;)

impression
08.10.2012, 00:24
ահագին դիսկեր ունեմ DVD, CD, որ էլ ինձ պետք չեն, մինչև 2010-ի ֆիլմերով, ահագին երաժշտություն, հետաքրքիր բաներ կան էլի, մի խոսքով, տեսեք, թե մեկին պետք ա, ասեք :)

boooooooom
03.05.2014, 22:19
Ունեմ բիլայնի են հին մոդեմներից zte831 մեկ էլ սվիչ D-link 5 պորտանի : Ափսոսում եմ գցեմ, եթե ցանկացողներ կան ասեք:

John
03.05.2014, 22:25
LG kc910, կիսաաշխատող վիճակում + 2 ակումուլյատոր + usb, ականջակալ, լիցքավորիչ

John
25.05.2014, 17:55
Մաթ. անալիզի խնդրագիրք, մաս առաջին: Գևորգյան, Գալստյան Երևան, 2003թ.
Հանրահաշվի ներածություն Վ.Աթաբեկյան Երևան 2005
Երկրաչափական կառուցման խնդիրների լուծման համառոտ տեսություն Վ.Խաչատրյան Երևան, 1959թ.

Aperna
25.05.2014, 18:06
ունեմ դոմեյներ որոնք ինձ պետք չեն կարամ նվիրեմ,ru զոնաումա դոմեյները ժամանակի մասին չգիտեմ երբեն լրանում եթե հետաքրքրիա գրեք կնայեմ կասեմ

Վահե-91
26.05.2014, 00:27
Ունեմ բիլայնի են հին մոդեմներից zte831 մեկ էլ սվիչ D-link 5 պորտանի : Ափսոսում եմ գցեմ, եթե ցանկացողներ կան ասեք:
սվիչը հլը ունե՞ս

boooooooom
26.05.2014, 10:09
սվիչը հլը ունե՞ս
Այո, և մեծ հաճույքով կնվիրեմ։
Մոդեմները էլ վերցրու. քեզ պետք կգա։

Պիրիտ
28.05.2014, 13:48
ունեմ դոմեյներ որոնք ինձ պետք չեն կարամ նվիրեմ,ru զոնաումա դոմեյները ժամանակի մասին չգիտեմ երբեն լրանում եթե հետաքրքրիա գրեք կնայեմ կասեմ

ինչ դոմեյններ են Aperna ջան? :)

Aperna
28.05.2014, 13:55
ինչ դոմեյններ են Aperna ջան? :)

արդեն գտելա իրա տիրոջը:)

Ձայնալար
08.06.2014, 16:14
BIZLINK SATA CABLE C13214-001 կնվիրեմ

http://thumbs3.ebaystatic.com/d/l225/m/mWLKINC9RuIxdCL9JqFJ1Bw.jpg

GriFFin
15.09.2014, 23:27
Ձեռքի կարի մեքենա, բայց ես մոռացել եմ նկար քցելու կայքը ու մինչև չհիշացնեք նկար չեմ կարա քցել: Բարի մարդիկ գրեք էլի եդ լինքը: Եթե շատ հեռու եք ապրում տաքսիի փողի կեսը կտամ :D

Վոլտերա
15.09.2014, 23:58
Ձեռքի կարի մեքենա, բայց ես մոռացել եմ նկար քցելու կայքը ու մինչև չհիշացնեք նկար չեմ կարա քցել: Բարի մարդիկ գրեք էլի եդ լինքը: Եթե շատ հեռու եք ապրում տաքսիի փողի կեսը կտամ :D

Imgur.com :))

GriFFin
18.09.2014, 17:42
Գցեցի ( շնորհակալություն Tiger29 :ok) http://i61.tinypic.com/xdg1y.jpg http://i60.tinypic.com/2vchs3r.jpghttp://i59.tinypic.com/15dtms9.jpg

Guest
19.09.2014, 12:11
Ես կվերցնեմ :) Ե՞րբ գամ ու ո՞ր տեղ:

Guest
24.09.2014, 10:46
Ես կվերցնեմ :) Ե՞րբ գամ ու ո՞ր տեղ:

Փաստորեն չկպավ:

GriFFin
24.09.2014, 11:43
Փաստորեն չկպավ:
Վայ հարգելիս, ներիր։ Ես նոր մտա ակումբ ու նկատեցի գրածդ։ Ես սպասում եմ Վոլտերիայի վերջնական որոշմանը։ Եթե նա չցանկանա ես քեզ անպայման կգրեմ։ Շնորհակալություն