PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպիտակ Նիվան և մենք

Malxas
06.10.2012, 23:14
Նիվա վաճառողի հայտարարությունը:

http://www.auto.am/am/cardetails/niva-2121-2007-409585/

Վաճառում եմ Նիվա 2007 թիվ 2008 թիվ պռադաժի մեքենան գտնվում է իդեալական վիճակում ընդհանրապես գործ չկա վրան անելու... 3 անգամ քեչավատա արած պլյուս դրան տոլապատա մեջից ընդհանրապես ձայն չկա... ապակիները պլյոնկա jonson 2 տակ. հետևը տեղադրածա պակտրոնիկ. վրան յաշիկի ֆառերա big csenon.. դեմի շիթի վրա hella csenon ֆառեր.. տակը օթով ամորտիզատորներա.. դիսկ պլիտան valio.. կոնուսը շևռոլեի սամառեգուլիրովկա.. ծյագեքը sport.. դեմ հետևի կալոդկեքը տափ թազա գերմանական.. սալոնը ընդհանուր louis vuton զամշ. պատալոկը զամշ.. շիտոկ պրիբորը ծյունինգ.. ռուլը ծյունինգ.. մեչը վարորդի և կոխքի նստողի մեչտեղում բարդաչոկա հավաքած հենվելու համար նաև,,, մագնտաֆոն պիոներ,, դինամիկ 2 հատ նե ստանդարտ kenwood հետևը.. դիմացի դռների վրա 2 հատ soundstream դինամիկ և երկու հատ վոկալ պիշալկա.. ուսիլիտել jbl ֆիրմայի 1.6 գազի բալոն կա վրան նորա տեղադրած.պոլկան նենցա հավաքած որ գազի բալոնը չի երևում.. ռուչկեքը կոխքի հաիլիները մեկը պադֆառնիկները փոխած 2012 թվականի.. հետևը ստաբիլիզատր կա ավելացրած.. սիգնալիզացիան նոր հավաքած մեքենան պուլտի միջոցով խոտ տալու հնարավորությամբ նաև պուլտի միջոցով ֆառերնա վառում և սիգնալա տալիս.. բանտաժ պագրիշկեքը m+s թազա վիճակ,, հետնել իմ կողմից կտամ 4հատ թազա զիմնի marshal պագրիշկա.մեքենան քշվածա 70.000 կմ. գինը վերջնականա.. գինը իջացնելու նպատակով չզանգեք. նկարի մեցհի մեքենանա.... ռեալ առաջարկի դեպքում զանգեք 091400409 099096969 մնացած ինֆորմացիան հեռախոսով հնարավոր է փոխանակում ավելի թանկ մեքենաի հետ իմ կողմից հավելավճարով ցանկալի է HUMMER H3

Տրիբուն
06.10.2012, 23:46
Եթե համարն էլ հետն ա տալըմ, վեգալըմ եմ ..

Vaio
07.10.2012, 00:47
Փաստորեն էս տղեն ավելի շատ փողա ծախսել կողմնակի հաճույքների վրա, քան թե բուն ավտոմեքենայի գիննա:

Rammstein
07.10.2012, 00:47
28 :D:D 222

Hda
07.10.2012, 11:13
Իսկ վրեն Նիվաի ի՞նչ կա: :)

Վահե-91
07.10.2012, 11:47
ո՞վ ա գժվել նիվային մերսեդեսի գին տա :pardon ավել լավ էր վրեն էտքան գործ անելու տեղը նորմալ ավտո առներ :8

keyboard
07.10.2012, 11:51
Մի անգամ ավտոշուկայում էինք, մի մեքենա հավանեցինք կանգնած հարցուփորձ էինք անում, մի մեքենա այնկողմ մի նիվա էր կանգանած, վերջում 17,000 $ ի վրա կանգ առան ու ձեռք սեղմեցին, ընկերս ասում էր, գնում եմ սպանեմ դրան, որ 17,000 տալու ա նիվա առնի :D

Malxas
07.10.2012, 14:59

Ապեր, դրանց սպանելը քիչ է, պետք է ոչնչացնել :D
Ով ինձ կբացատրի Սպիտակ Նիվիստների հոգեբանությունը շատ շնորհակալ կլինեմ, նույնիսկ գարեջրատուն կհրավիրեմ: ;)

keyboard
07.10.2012, 15:25
Ապեր, դրանց սպանելը քիչ է, պետք է ոչնչացնել :D
Ով ինձ կբացատրի Սպիտակ Նիվիստների հոգեբանությունը շատ շնորհակալ կլինեմ, նույնիսկ գարեջրատուն կհրավիրեմ: ;)
Էտի հոգեբանություն չի, մարդկային տեսակա եղբար, ասենք, ոնց որ տրանսվիստիտները, միասեռականները բան էլի, տենց մարդկային տեսակա

Տրիբուն
07.10.2012, 15:41
Ապեր, դրանց սպանելը քիչ է, պետք է ոչնչացնել :D
Ով ինձ կբացատրի Սպիտակ Նիվիստների հոգեբանությունը շատ շնորհակալ կլինեմ, նույնիսկ գարեջրատուն կհրավիրեմ: ;)

Սիֆակ Նիվեն ալֆա-որձի հիմնական աքսեսուարն ա: Էտի թզբեխի պես մի բան ա:

http://armcomedy.files.wordpress.com/2010/01/niva1.jpg

Աթեիստ
08.10.2012, 09:04
Ես վաղուց արդեն հասարակության մեջ մեկին հայհոյելու համար անվանում եմ սպիտակ նիվի շոֆեռ:
Համար ա էնքանով, որ բացատրելու կարիք չկա:
ՍՆՇ-ն հայկական աբսուրդի դրսևորումներից ա:

Malxas
08.10.2012, 11:00
Ես վաղուց արդեն հասարակության մեջ մեկին հայհոյելու համար անվանում եմ սպիտակ նիվի շոֆեռ:
Համար ա էնքանով, որ բացատրելու կարիք չկա:
ՍՆՇ-ն հայկական աբսուրդի դրսևորումներից ա:

Երևի ճիշտ չէր լինի բոլոր սպիտակ նիվա վարողներին սպիտակ նիվի շոֆեռ պիտակով որակել: Իմ ծանոթի ծանոթին, որ այդպիսի մեքենա էր վարում, մի անգամ կանգնեցնում է պետավտոտեսուչը և դիմում՝ նիվայի վարորդ ինչու եք խախտում կատարում Վերջինս համաձայնում է, որ խախտում է կատարել, բայց խնդրում է պետավտոտեսուչին իրեն նիվայի վարորդ չանվանել: Պետավտոտեսուչը ընդունում է իր սխալը և ներողություն է խնդրում նրանից::D

h_jak
08.10.2012, 11:55
Ժողովուրդ ջան խնդրում եմ "Նիվայի վարորդ"-ին մի շփոթեք "Դորջարի շոֆեռ"-ի հետ, ռադիկալ տարբեր տեսակներ են, ասենք բջջային կայանների տեղադրման ընկերություններն էլ ունենն նիվաներ որոնց վարորդները "Նիվայի վարորդ" են, իսկ "Դորջարի շոֆեռ" ցեղատեսակը դա վերջերս գիտությանը հայտնի դարձած միաբջիջ բակտերիաների տեսակ է. :D

Աթեիստ
08.10.2012, 12:16
Երևի ճիշտ չէր լինի բոլոր սպիտակ նիվա վարողներին սպիտակ նիվի շոֆեռ պիտակով որակել: Իմ ծանոթի ծանոթին, որ այդպիսի մեքենա էր վարում, մի անգամ կանգնեցնում է պետավտոտեսուչը և դիմում՝ նիվայի վարորդ ինչու եք խախտում կատարում Վերջինս համաձայնում է, որ խախտում է կատարել, բայց խնդրում է պետավտոտեսուչին իրեն նիվայի վարորդ չանվանել: Պետավտոտեսուչը ընդունում է իր սխալը և ներողություն է խնդրում նրանից::D

ՍՆՇ-ն մարդկային տեսակ ա, որի մե՜ծ մասը նիվայա քշում, բայց
1. Կան ՍՆՇ-ներ, որ քշում են այլ մեքենաներ, օրինակ Մոսկվայում դրանց մեծ մասը bmw ա քշում:
2. Կան քիչթվով նիվա քշողներ, որ ՍՆՇ չեն:

thereisnomonkey
08.10.2012, 17:35
Էրեխեն գալիս ա մորն ասում ա․
— Մամ, այ մամ, դու ինչի՞ բո* չես։
Մերը տանում բերում մի հատ թաթալոշ ա տալիս, ասում ա․
— Այ լակոտ, ես խի՞ պիտի բո* լինեմ։
— Բա սաղ բո*ի տղեքը դոռջհար են քշում։

Malxas
08.10.2012, 21:58
Մի պատմություն էլ հիշեցի սպիտակ նիվիստների հետ կապված: :D
Իմ ընկերը, ով բարկացած ժամանակ սարսափելի վտանգավոր է, տհաճ խոսակցություն է ունենում մի մարդու հետ, որի գլուխը ի վերջո որոշում է կոտրել: Խոսքի մեջ, ակնհայտորեն ցանկանալով նրան վիրավորել հարց է տալիս.
- Լսիր, դու կարող է սպիտակ նիվայի շոֆեռ ես?
- Որտեղից իմացար?,- ուրախացած պատասխանում է ծեծ ուտելու հավակնորդը:
Այստեղ ընկերս չի դիմանում ու մոռացած իր որոշման մասին սկսում է ամբողջ ուժով հռհռալ :D

Վահե-91
22.07.2014, 19:53
http://4put.ru/pictures/max/952/2926583.jpg

keyboard
22.07.2014, 20:23
բայց լավ դոռջար ա, սիրողն էլ երևի կարինղայա կարգին տղա :D

Մուշու
23.07.2014, 09:44
Սրանից մի քանի տարի առաջ գլուխս էի մտցրել որ նիվա եմ ուզում : Էդ տարի առաջին անգամ էի նստել նիվա և հիացած էի նրանով թե ինչ հարմար ա քարքարոտ ճանապարհների համար :
Ոնց կարա աղջիկը նիվա ուզի ... հավանաբար գժվել ա ... այ էդ շրջանում իմ մասին տենց էին մտածում : Ես էլ վիճակը էլ ավելի սրացնելու համար ասում էի նիվան սրբություն ա , օջախ ա :D :D Ասում էի ուզում եմ վարդագույն նիվա վրան փոքր ծաղիկներով : Դե պարզ է որ դա երեխայական խաղ էր և շատ արագ անցավ , բայց դուք պետք է ընկերուհուս տեսնեիք, նա վստահ էր որ ես նիվայի մասին մտածում եմ այն ինչ ասում եմ :D:D Հիմա հիշում եմ և ծիծաղից վատանում ամեն անգամ :

Մուշու
23.07.2014, 09:48
Այ սպիտակ նիվայով տղաներին տանել չեմ կարողանում , դե ձեր ասած ՍՆՇ-ներին : Պետք ա աննորմալ լինել որ մեքենան դարձնել կուռք : Կարելի է ու պետք է սիրել սեփական մեքենան բայց ոչ այդ աստիճան :

Լեո
23.07.2014, 15:08
2004 թվականին էնպես պատահեց, որ մենք էլ ունեցանք սպիտակ նիվա :)) (չէինք ուզում, բայց պարտքի դիմաց տվեցին): Ու քանի որ պապաս մեքենա ուներ, նիվան ոնց որ մնաց իմ հայեցողությանը :)) Սկզբնական շրջանում դզում էր էն միտքը, որ սպիտակ նիվա եմ քշում, զիլ էր http://www.akumb.am/images/icons/icon10.gif :D

Բայց մի ամիս հետո հասկացա, թե ինչքան վատ մեքենա ա: Ամեն մի պուճուր քարի վրայով կամ փոսի միջով անցնելիս երկրաշարժ էր լինում, ավտոն վերվերի էր պարում: Փոխանցման տուփից միշտ միալար «վնգոց» էր գալիս: Մի խոսքով աչքի ընկող առավելություն չունեցող անհաջող դիզայնով ավտոմեքենա:
Մի քանի ամիս քշեցի, տակը մի քանի բան ջարդվեց, «խադավոյից» սկսեց ձայներ գալ: Ու քանի որ ցանկություն չունեինք պահել, տենց էլ առանց վերանորոգելու ծախեցինք :)) Ընդ որում գնորդը նույն մարդն էր, ումից վերցրել էինք, ու ընդ որում 100 դոլոր ավել գնով ծախեցինք, քան վերցնելուց հաշվել էինք :))

Հ.Գ. Մինչև հիմա առանձնահատուկ հակակրանք ունեմ Նիվաների (առհասարակ երևի ռուսական մեքենաների մեծամասնության) և Օպելների հադեպ: Եթե փորձում են ինձ վազանցել, հատուկ գազ եմ տալիս, որ թույլ չտամ :D:D

Ambrosine
23.07.2014, 21:32
Այ սպիտակ նիվայով տղաներին տանել չեմ կարողանում , դե ձեր ասած ՍՆՇ-ներին : Պետք ա աննորմալ լինել որ մեքենան դարձնել կուռք : Կարելի է ու պետք է սիրել սեփական մեքենան բայց ոչ այդ աստիճան :

ՍՆՇ-ն ի՞նչ ա :think

keyboard
23.07.2014, 21:33
ՍՆՇ-ն ի՞նչ ա :think

Սիպտագ նիվի շոֆեռռ

Ambrosine
23.07.2014, 21:41
Սիպտագ նիվի շոֆեռռ
Լավ էլի :)) Իրենք գիտե՞ն ))

Ես հիշում եմ, որ մեր ջահել ժամանակներում մի մեքենա էր նորաձև, շատ աղջիկների համար դա տղային գեղեցկացնող հիմնական իրն էր` 010՞, նման մեքենա կա՞/կա՞ր )) Ես մենակ մի քանի մարկա գիտեմ, էլի ) Հետո եկավ նիվայի դարաշրջանը: Այս պահին "դոմինանտ" մարկա/մոդել չկա կարծես թե )