PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկեղեցում մոմ վառել՝ օնլայն

Chuk
06.10.2012, 00:05
Պարզվում է (http://hetq.am/arm/articles/19203/mom-varel-internetum-ev-mkniki-mek-harvatsov-yntrel-uzatsd-axotqy.html), որ կա հայկական կայք (http://axotq.info), որտեղ կարող ես մտնել, ընտրել քո ուզած եկեղեցին, մկնիկի մի քանի քլիքով մոմ վառես, աղոթք կարդաս, ու դուրս գաս:

Ես մի թեթև շոկի մեջ եմ, դրա համար դեռևս մեկնաբանություններից զերծ կմնամ՝ ակնկալելով լսել այլոց կարծիքները:

laro
06.10.2012, 00:10

Էս էլ վերջին գյուտն էր.... օնլայն աղոթք, մարդու ծիծաղ ա գալիս:

Լեո
06.10.2012, 00:12
Ես օնլայն (:blin) մոմ վառեցի ու Աստծուց խելք խնդրեցի կայքը հորինողների համար:

keyboard
06.10.2012, 00:13
Մեր հարևանը էրէկ օնլայն երեխայա ունեցել
Հ.Գ. Ինչքան էլ օնլայն քրիստոնյա ունենք, վաճառված մոմերի թիվը վկա :D

Chuk
06.10.2012, 00:17
Մենակ զարմանում եմ, որ վճարովի ծառայություն չկա: Ասենք հազար դրամ տաս, մոմ վառես, հաջորդ օրը քո տեղն իրանց աշխատողը գնա քո անունից նույն մասում մոմ վառի:

keyboard
06.10.2012, 00:21
Մենակ զարմանում եմ, որ վճարովի ծառայություն չկա: Ասենք հազար դրամ տաս, մոմ վառես, հաջորդ օրը քո տեղն իրանց աշխատողը գնա քո անունից նույն մասում մոմ վառի:
Տնաշեն, էտի օնլայն չեղավ, ես կառաջրկեմ օնլայն 10 դրամանոցներ սարքի կայքի տերը, որ ասենք էն յաշիկների մեջ քցենք:

Հետո մի հատ խելոք էլ վեկալի օնլայն մանկատուն կամ ծերանոց բացի մի հատ ու էտ օնլայն 10 դրմանոցներով օնլայն սնունդ գնենք, օնլայն շորեր բան ու ուղարկենք էդ օնլայն մանկատներին ու ծերանոցներին ու էս ամենի վերջում էդ կայքերի տերերին օնլայննեք ու քցենք մի կողմ :D

laro
06.10.2012, 00:24
Ու հետաքրքիր ա, թե ում պայծառ ուղեղում ա էտ միտքը փայլատակել. ամոթ ա, ամոթ....Ամեն ինչ օնլայնացվում ա, էս ուր ենք հասնելու սենց ...

Աթեիստ
06.10.2012, 00:34
Մոնիտորս երևի սխալ էր դրած, արդյունքում եկեղեցու դիրքը դեպի արևելք չէր, աղոթքս delivery report-ով հետ էկավ, user unkown փաստարկով։

keyboard
06.10.2012, 00:36
Մենակ զարմանում եմ, որ վճարովի ծառայություն չկա: Ասենք հազար դրամ տաս, մոմ վառես, հաջորդ օրը քո տեղն իրանց աշխատողը գնա քո անունից նույն մասում մոմ վառի:
Մեկ էլ մի բան մտքովս անցավ, ի դեպ շատ կարևորա, չգիտեմ քեզ պետք եղելա թե չէ, բայց դե ես ավտոյով երկար ճանապարհներ եմ գնում, ինչ-որ մի հատ օնլայն զուգարան կազմակերպվի, որ ճանապարհին անիմաստ չկանգնենք էլի, նոթը հետս կվերցնեմ, 3G մոդեմ էլ ունեմ կմիացնեմ ու օնլայն կթեևանամ, պռոստո մի հատ հլը որ անլուծելիոտ խնդիր կան, նոթի զարյադկեն, բայց դե էդ էլ կարելիա լուծել, նոթի համար մեքենայից սնուցվող օնլայն զարյադչնիկ պտի առնվի:
Չէ, բայց լուրջ բանա, հլը խորացի, ավտոյով գնում էս, մեկ էլ երեխեդ ասումա "չիշիկ ունեմ" հիմի արի պադխադյաշի տեղ ճարի, կանգնի, մանավանդ, որ ուշանում ես, իսկ իմ ասած ձևով, կոմպը խոդ ես տալիս, միանում ես ինտերնետ ու երեխեն օնլայն թեթևանումա դու էլ ճանապարհդ էս քշում առանց կանգնել, լազաթ...

բացելաաաաաաաաաաաաա

Rammstein
06.10.2012, 02:30
Մեկ էլ կարելի էր սենց չորս հատ կոճակ խաչաձեւ տեղադրել, ճիշտ հերթականությամբ սեղմելու դեպքում ստացվեր, որ մարդը օլայն խաչակնքվում ա: :D

Varzor
06.10.2012, 02:58
Մեկ էլ կարելի էր սենց չորս հատ կոճակ խաչաձեւ տեղադրել, ճիշտ հերթականությամբ սեղմելու դեպքում ստացվեր, որ մարդը օլայն խաչակնքվում ա: :D
Էդ պարագայում կարելի է մի հատ էլ սերվեր դնել, որ մյուռոն Download անենք ու կնունք անենք :))

Mephistopheles
06.10.2012, 03:25
Պարզվում է (http://hetq.am/arm/articles/19203/mom-varel-internetum-ev-mkniki-mek-harvatsov-yntrel-uzatsd-axotqy.html), որ կա հայկական կայք (http://axotq.info), որտեղ կարող ես մտնել, ընտրել քո ուզած եկեղեցին, մկնիկի մի քանի քլիքով մոմ վառես, աղոթք կարդաս, ու դուրս գաս:

Ես մի թեթև շոկի մեջ եմ, դրա համար դեռևս մեկնաբանություններից զերծ կմնամ՝ ակնկալելով լսել այլոց կարծիքները:

երևի սայն ափ ես ըլնում, հետո քրեդիտ քարտիդ համարներն ու տվյալներն ես տալիս ու իրանք քո փախարեն ամեն օր մի 15 հատ կվառեն… իհարկե, բացի եկեղեցուց ուրիշ ու՞մ պտի վստահես…

կարծում եմ շատ լավ բան ա… հեշտցրել են ու մեր կենսական առօրյա հոգսերը հոգում են նախադու…

Varzor
06.10.2012, 03:38

Հեսա բանկերն էլ հատուկ քարտեր կթողարկեն "Տեր ողորմյա" Visa և Master :D

Mephistopheles
06.10.2012, 04:13
Հեսա բանկերն էլ հատուկ քարտեր կթողարկեն "Տեր ողորմյա" Visa և Master :D

տեր ողորմեաexpress

Smokie
06.10.2012, 11:21
Գաղափարն իհարկե աբսուրդային ա:} բայց դե չկա վատն առանց լավի՝ այս կայքից կարող են որոշակի ինֆորմացիա ստանալ հայկական եկեղեցիների մասին:8 Թե չէ օնլայն մոմ վառելը ո՞րն ա, ավելի լավ կլիներ կայքը օգտագործվեր մեր եկեղեցիների մասին շատ բաներ պատմելու նպատակով::)

armen9494
06.10.2012, 11:59
Գաղափարն իհարկե աբսուրդային ա:} բայց դե չկա վատն առանց լավի՝ այս կայքից կարող են որոշակի ինֆորմացիա ստանալ հայկական եկեղեցիների մասին:8 Թե չէ օնլայն մոմ վառելը ո՞րն ա, ավելի լավ կլիներ կայքը օգտագործվեր մեր եկեղեցիների մասին շատ բաներ պատմելու նպատակով::)

Այ համաձայն եմ. եթե էդ սայթից օնալայն մոմ վառելը, աղոթք անելը ու նման զիզբիզի բաները հանեն, ու դրա փոխարեն "վիրտուալ տուր" մասը ավելի զարգացնեն ու եկեղեցիները շատացնեն, շատ ավելի հաճելի կլինի:

Smokie
06.10.2012, 12:24
Այ համաձայն եմ. եթե էդ սայթից օնալայն մոմ վառելը, աղոթք անելը ու նման զիզբիզի բաները հանեն, ու դրա փոխարեն "վիրտուալ տուր" մասը ավելի զարգացնեն ու եկեղեցիները շատացնեն, շատ ավելի հաճելի կլինի:

Բացի դրանից կայքի տեսքն էլ էր շատ լավը, հետաքրքիր էր պատրաստված:aha

Ambrosine
06.10.2012, 15:49
Այ քեզ պայծառագույն միտք ու հղացում :fool

Որ մոմի վրա էլ մկնիկի կուրսորը պահում ես, մոմը վառելու պահին շշնջված աղոթքն ես կարդում :D Մեղա-մեղա :alllah

Տրիբուն
07.10.2012, 00:53
Մենակ զարմանում եմ, որ վճարովի ծառայություն չկա: Ասենք հազար դրամ տաս, մոմ վառես, հաջորդ օրը քո տեղն իրանց աշխատողը գնա քո անունից նույն մասում մոմ վառի:

Ապերի էսի նախնական վերսիան ա: Հենց ջոկեցին, որ կլենտ ա հավաքվում, փողով կսարքեն: Հեսա վաղը մյուս օր եկեղեցում գիֆթ քարդեր են ծախելու - 10, 20, 50, 100 մոմանոց:

Չնայած ինքը իրանով արդեն լավ էլ մերչենդայզինգ ա - մտնում ես սայթ, մի հատ օնլայն վառում ես, հետո էլ ասում ես, արա դես սենց չի լինի, վաղն եթամ մի հատ նորմալ մոմ վառեմ եկեղեցում:

Տրիբուն
07.10.2012, 01:02
Արա, դե իմ արև, մարդ պըտի տերտեր ըլնի - հարկերից ազատված ես, զենքը տալիս են, բիզնեսն անսպառ ա, Աստված էլ մեշքիդ ամեն ձև կանգնած ա:

Շինարար
07.10.2012, 01:08
Արա, դե իմ արև, մարդ պըտի տերտեր ըլնի - հարկերից ազատված ես, զենքը տալիս են, բիզնեսն անսպառ ա, Աստված էլ մեշքիդ ամեն ձև կանգնած ա:
Մեր ժամում մի բոյով տերտեր կար, զրույց թե լեգենդ էր տարածված, որ հարս ու փեսին օրհնելիս խաչի տեղ զենք ա հանել գրպանից. դե անհեթեթ ա, լեգենդ ա, բայց ես երեխա էի ու որոշել էի տերտեր դառնալ, ասում էի՝ գնալու եմ ճեմարան, էն էլ տնեցիք չխրախուսեցին, ասին՝ դու սլուխ չունես ու ինձ տարան նկարչական դպրոց: Տենց որոշեցի նկարիչ դառնամ, բայց չդառա :))

Գալաթեա
08.10.2012, 16:03
Որ վառելու պահին ինտերնետը կորում ա, մոմդ կախում ա՞ :8

Rhayader
14.10.2012, 12:56
Մեր ժամում մի բոյով տերտեր կար, զրույց թե լեգենդ էր տարածված, որ հարս ու փեսին օրհնելիս խաչի տեղ զենք ա հանել գրպանից. դե անհեթեթ ա, լեգենդ ա, բայց ես երեխա էի ու որոշել էի տերտեր դառնալ, ասում էի՝ գնալու եմ ճեմարան, էն էլ տնեցիք չխրախուսեցին, ասին՝ դու սլուխ չունես ու ինձ տարան նկարչական դպրոց: Տենց որոշեցի նկարիչ դառնամ, բայց չդառա :))

Ես լսել եմ, որ տեսանյութ կա, որ կաթողիկոսն է երեխային զենքով կնքում, բայց չկարողացա գտնել: