PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԳՆ շենքն օտարվեց. այն կդառանա հյուրանոց

Ձայնալար
04.10.2012, 23:38
http://www.tert.am/p/268583/3.jpg

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացվել Արտաքին գործերի նախարարության շենքն օտարելու մասին: Որոշվել է Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը:

Գույքի գնահատված արժեքը հոկտեմբերի 2-ի դրությամբ կազմել է 51 մլն 271 հազ ԱՄՆ դոլարին համարժեք 20 մլրդ 692 մլն 320 հազար դրամ:

Անկեղծ ասած, եթե նորմալ երկրում ապրեինք, սկզբունքորեն դեմ չեմ, որ էդ տեղում հյուրանոց լինի, չինովնիկները գնան ուրիշ տեղ, վաճառքից ստացված գումարն էլ մի լավ բանի համար ծառայի: Բայց տվյալ պարագայում նախ կարծում եմ, որ շենքը կարելի էր ավելի թանկ վաճառել, երկրորդ չգիտեմ, թե էդ շենքի հետ սեփականատերն ինչ կանի՝ ոչ մի երաշխիք չկա, որ ասենք հարկերը չի ավելացնի, կամ վերանորոգման ընթացքում հանկարծ չի պարզվի, որ շենքն իրան իրան քանդվում ա ու դրա փոխարեն պետք ա երկնաքեր տնգել:

Իսկ դո՞ւք ինչ եք կարծում:

Mephistopheles
04.10.2012, 23:49

ես կարծում եմ որ պետք ա ծախել Լֆիկին, տրաքցնել ու տեղե սուպերմարկետ սարքել… մի 10 տարի հետո էլ Նարեկ Սարգսյանը Թամանյանի գծագրերը թող գտնի ու նորից սարքեն…

Տրիբուն
05.10.2012, 00:14
Քառակուսի մետրը 3500$ ? Լավ էլ կպցրել են լոխին, էսօր Երևանում սենց գին չկա: Ես 2000-ից ավել չէի տա: Հըլը ինչքան էլ փող պիտի դնի վրեն, որ քանդի ու տեղը նամուսով բորդել .. կներեք... հյուրանոց սարքի:

keyboard
05.10.2012, 00:14
Ես կարծում եմ սա դեռ քիչա:
Ինչ պնդերես ժողովուրդ ենք բայց, ինչքան քշում են, էնքան մնում ենք, ինչքան ասում են հելեք ու սիկ..ր եղեք ստեղից պռկերեսի պես մնում ենք:
Դե չեք գնում, բռնվեք չնեղանաք:
Ձեր տունը դեռ չե՞ն օտարել կամ ծախել, մի քիչ համբերություն, մենք գալիս ենք ձեր մոտ :P
Հա, հենց տենց, մի օր սաղիս ասելու են դավայ ստուց, ձեր տները օտարված են, հելաք մենաք:
Խաղալիքը ֆիլմի Ռոմբալկոշեի, սեփականություն ձեռք բերելու ընտիր օրինակա:
Դե եթե ֆռանսիա կա, ստե պտի ըլի, հո հետ չենք մնա:
Տնեցիքին հավքեմ, խոսանք, տները ծախենք, քանի հնարավորություն ունենք, թողենք էթանք ստեից, նեդեմ սենց երգիրը

Artgeo
05.10.2012, 00:57
ժող, չեն ծախել, նվեր են տվել, հլը մի հատ էլ իրան 50 000 000 փող են տվել, ուրիշ տեղ շենք կառուցելու....

dvgray
05.10.2012, 01:03
Հայաստանում ռեսուրսների մեծ սով ա... ծախելու բան չի մնում... շուտով հերթը հասնելու ա մարդկանց...

Hayazn
05.10.2012, 01:32
Ես կարծում եմ սա դեռ քիչա:
Ինչ պնդերես ժողովուրդ ենք բայց, ինչքան քշում են, էնքան մնում ենք, ինչքան ասում են հելեք ու սիկ..ր եղեք ստեղից պռկերեսի պես մնում ենք:
Դե չեք գնում, բռնվեք չնեղանաք:
Ձեր տունը դեռ չե՞ն օտարել կամ ծախել, մի քիչ համբերություն, մենք գալիս ենք ձեր մոտ :P
Հա, հենց տենց, մի օր սաղիս ասելու են դավայ ստուց, ձեր տները օտարված են, հելաք մենաք:
Խաղալիքը ֆիլմի Ռոմբալկոշեի, սեփականություն ձեռք բերելու ընտիր օրինակա:
Դե եթե ֆռանսիա կա, ստե պտի ըլի, հո հետ չենք մնա:
Տնեցիքին հավքեմ, խոսանք, տները ծախենք, քանի հնարավորություն ունենք, թողենք էթանք ստեից, նեդեմ սենց երգիրը
Արի Los
ՈՒրիշ տեղ չգնաս , համայնքը որքան մեծանա այդքան լավ :

Varzor
06.10.2012, 02:29
Քառակուսի մետրը 3500$ ? Լավ էլ կպցրել են լոխին, էսօր Երևանում սենց գին չկա: Ես 2000-ից ավել չէի տա: Հըլը ինչքան էլ փող պիտի դնի վրեն, որ քանդի ու տեղը նամուսով բորդել .. կներեք... հյուրանոց սարքի:
Տրիբուն ձյա, էտի մենակ հողի մակերեսն ա? ;) Իսկ շենքը քանի հարկ ունի? Բա որպես կառույց արժեքը? Հիմա կասես, թե ովա լոխը? :D
"Տանգո"-ի խազեինին մի աչքով ես նայում? (մեղա-մեղա, Լևոնի ականջը կանչի)

Varzor
06.10.2012, 02:32
Հայաստանում ռեսուրսների մեծ սով ա... ծախելու բան չի մնում... շուտով հերթը հասնելու ա մարդկանց...
Մարդկանց շուտցվանից են ծախել` որպես ստրուկ աշխատցնում են:

Ձայնալար
07.10.2012, 22:34
Փոխանակում՝ հավելավճարով. Կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը

| 14:16 Հոկտեմբեր 4, 2012

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց օտարել Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Ըստ պաշտոնական տեղեկանքի, կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող 14.241.9 քմ մակերեսով շենք, շինությունները ու դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասը վաճառքի ձևով օտարվում է «Տանգո» ընկերությանը՝ այս տարվա հոկտեմբերի 2-ի դրությամբ ` 20 միլիարդ 692 միլիոն դրամով:

«Տանգո»-ն, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանին։

Ի դեպ, կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է որ գինը կարող է փոփոխվել՝ կապված դոլարի փոխարժեքից։ Գույքի գինը գնահատվել է դոլարային հիմքի վրա՝ 51 միլիոն դոլար։

Եվս մի ուշագրավ հանգամանք. «Տանգո» ՓԲԸ-ն գումարն ամբողջությամբ չի վճարելու։ 20.6 միլիարդի մի մասի դիմաց ընկերությունը պետությանն է հանձնելու է գույքի տեսքով։

«Գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` <Սալսա Դիվելոփմենթ> փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշման հավելվածի համաձայն նախկին սեփականատերերին տրամադրվելիք տարածքները ներառող մասնաշենքի), կապալառուներին վճարումներից առաջացած դեբետագրված ԱԱՀ-ն, իսկ պարտավորությունները չեն գերազանցի 100 հազար ՀՀ դրամը: Ընդ որում` բաժնետոմսերը հանձնվում են առանց շենքի սպասարկման համար էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի ու կոյուղու, ֆիքսված հեռախոսակապի միացման պայմանագրերի կնքման և հաշվիչների ձեռք բերման»,- նշվում է պաշտոնական տեղեկանքում:

Թե որքան է գնահատվում Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը՝ իր անավարտ շինությամբ, չի նշվում։
http://168.am/2012/10/04/133276.html

Որ ՍՊԸ բացեմ անունը դնելու եմ չաչաչա:

Tig
26.12.2012, 14:22
«Հայկական ժամանակ». Աբսուրդ որոշում. ԱԳՆ վաճառված շենքն աճուրդի կհանվի (http://www.tert.am/am/news/2012/12/26/agn/)

Աբսուրդը աբսուրդի հետևից...

հ.գ. մի հատ էլ թեմայի հետ կապ չունեցող սենց (http://www.tert.am/am/news/2012/12/26/trchkan/) աբսուրդ: