PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀայIT.org: հայերեն համակարգչային ուսումնական նյութերի ագրեգատոր



Հանուման
04.10.2012, 18:58
Այս թեմայի նպատակն է ծանոթացնել ֆորումցիներին http://hy-it.org կայքի հետ, ինչպես նաև հավաքել կարծիքներ և այլ մտքեր, որոնք կարող են օգտակար լինել կայքի հետագա զարգացման և առաջխաղացման համար:

Ահա կայքի նպատակը, ինչպես այն գրված է «Կայքի մասին (http://hy-it.org/about/)» էջում

Հայալեզու բլոգերում և այլ կայքերում բազմաթիվ այլազան նյութերի կողքին հաճախակի հանդիպում են տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված ուսումնական նյութեր, ուղեցույցներ, ձեռնարկներ, ինչպեսներ և ակնարկներ: Այս ամենը ունի հավաքագրման և դասակարգման անհրաժեշտություն: Եվ անհրաժեշտ է մի վայր, որտեղ հավաքված ու դասակարգված կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված բոլոր հայալեզու նյութերը:

Կայքում և հավաքվում են հայկական ցանցում գոյություն ունեցող համակարգչային նյութերը և գրվում են էքսկլյուզիվ նյութեր: Կայքը բազմահեղինակ է, այսինքն ամեն հեղինակ ունի իր պրոֆիլը, որտեղ ցուցադրվում են նրա կողմից գրված նյութերը և այլ տեղեկություններ հեղինակի մասին:

Նաև կայքը բաց է գրանցման համար, այսինքն ցանկացած ԱյԹի մասնագետ կարող է դառնալ հեղինակ և ավելացնել նյութեր:

Հարգելի ֆորումցիներ, խնդրում եմ ուսումնասիրեք կայքը , ասեք ձեր կարծիքը: Ի՞նչը արժե փոխել, ի՞նչ ավելացնել և այլն, նախապես շնորհակալ եմ:

Ահա ևս մի անգամ դնում եմ հղումը

http://hy-it.org

Պատրաստ եմ նաև պատասխանել առաջացող հարցերին: