PDA

Դիտել ողջ տարբերակը : Դրամաշնորհներ. կրթության և կարիերայի զարգացում



ivy
04.10.2012, 14:56
Այստեղ տեղեկություններ կլինեն առանձին անհատների, ինչպես նաև կազմակերպությունների համար նախատեսված մրցութային գրանտերի, դրամաշնորհների և նմանատիպ ծրագրերի մասին, որոնք ուղղված են կրթությանն ու կարիերայի զարգացմանը:

ivy
04.10.2012, 15:26
Վաղ կարիերայի աջակցության ծրագիր

Գիտության և Առաջատար Տեխնոլոգիաների Ազգային Հիմնադրամը, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը և "CRDF Global" կազմակերպությունը հայտարարում են 2012 «Վաղ կարիերայի աջակցության» դրամաշնորհային մրցույթ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու կիրառական գիտությունների և ճարտարագիտության ոլորտի գիտաշխատողներին և հետազատողներին՝ իրենց կարերիայի զարգացման գործում:
Դրամաշնորհները կազմում են մինչև 15.000 $:

Դիմել կարող են երիտասարդ գիտաշխատողներ, որոնք ստացել են գիտության թեկնածուի աստիճանը վերջին 5 տարվա ընթացքում, աշխատում են ՀՊՃՀ-ում կամ ՀՊՃՀ-ի գիտահետազոտական ենթակառուցվածքներում և հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:

Դիմումի վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 5-ն է:

Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար նայեք էստեղ (http://www.nfsat.am/abstract.php?ProgID=161&prid=2):

ivy
04.10.2012, 15:38
«Ուսանողների աշխատունակությունը և գործնական աշխատանքի խթանումը» դրամաշնորհային ծրագիր

Ծրագիրը նախատեսված է ուսանողների աշխատունակության և գործնական աշխատանքի խթանման հարցերով հետաքրքրված կազկապերտությունների և թիմերի համար: Այն հովանավորվում է ԱՄՆ-ի «Ձեռներեցության զարգացման և շուկայական մրցակցության նախագծի» կողմից:
Դրամաշնորները կազմում են $2,500 - $10,000:
Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 19-ն է:

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.edmc.am/student-employability-and-internship-promotion-grant-competition-request-for-applications/):

ivy
04.10.2012, 16:22
Հետազոտական դրամաշնորհ

ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը հայտարարում է հանրային քաղաքականության ոլորտում հետազոտություն իրականացնելու ծրագիր` բացահայտելու բաց հասարակությանը սպառնացող մարտահրավերները և մշակելու գործնական լուծումներ:

Նախագծին կարող եք դիմել, եթե ունեք հետևյալ մի քանի թեմային առնչվող հետազոտական աշխատանք կատարելու մտադրություն և ծրագիր, որի իրականացման համար ֆինանսական աջակցություն է հարկավոր.

1. Մարդու իրավունքներ և ազգային անվտանգություն
2. Կրթական բարեփոխումներ
3. Առցանց ժողովրդավարություն (օնլայն դեմոկրատիա). նոր տեխնոլոգիաներ
4. Հայաստանում կանանց իրավահավասարության և գենդերային հարցեր

Դիմել կարող են հետազոտողներ, վերլուծաբաններ և այլ քաղաքացիներ, որոնք կրթություն են ստացել սոցիալական և քաղաքական գիտությունների, իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների բնագավառներում կամ նմանատիպ այլ ոլորտներում:
Դիմումները պետք է գրված լինեն անգլերեն լեզվով, սակայն ինքը՝ հետազոտությունը, կարող է անցակցվել և արձանագրվել ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն լեզվով:

Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 26-ն է:
Մանրամասները՝ էստեղ (http://www.armacad.info/archives/14269):

ivy
04.10.2012, 17:04
Մասնագիտական վերապատրաստման ծրագիր ԱՄՆ-ում. օրենսդիր ոլորտ

Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն ունեն առնվազն բակալավրի կրթություն և ներկայումս ներառված են կառավարական, քաղաքական, կրթական և նմանատիպ այլ ոլորտների աշխատանքներում՝ ուղղված օրենսդրական հարցերին և/կամ հասարակական-քաղաքական բարեփոխումներին, և այժմ հնարավորություն են փնտրում լավացնելու իրենց գիտելիքները մասնագիտական ոլորտում:

Այս կարճատև ծրագիրը հնարավորություն է տալիս փորձնական գիտելիքներ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական և օրենսդիր ինստիտուտներում, քաղաքապետարաններում:
Մասնագիտական վերապատրաստման ամբողջ ծրագիրը՝ բոլոր կողմնակի ծախսերով հանդերձ, ֆինանսավորվում է "American Councils"-ի կողմից:

Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է:

Մանրամասները՝ էստեղ (http://www.armacad.info/archives/14276):

Arpine
04.10.2012, 17:32
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /DAAD/ (http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=5569&lang=arm:)
Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD/ԴԱԱԴ) 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նախատեսված են բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների, բուհավարտների, ասպիրանտների, դասախոսների, երիտասարդ մասնագետների և գիտնականների համար: Նախկին ԴԱԱԴ շրջանավարտները կարող են դիմել ԴԱԱԴ շրջանավարտների համար նախատեսված ծրագրին:

ivy
04.10.2012, 18:17
Մի ճշտում:
Կրթաթոշակների համար առանձին թեման (http://www.akumb.am/showthread.php/63499-%D4%BF%D6%80%D5%A9%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80?p=2360452#post2360452) կա:
Էստեղ գրում ենք էն դրամաշնորհների մասին, որոնք չեն մտնում «կրթաթոշակ» կատեգորիայի տակ: