PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԿՈՒՄԲ Ակումբի բաժինների վերակառուցում

Ուլուանա
29.09.2012, 17:55
Ինչպես գիտեք, Ակումբում այժմ որոշ բարեփոխումներ են նախատեսվում, ինչը ենթադրում է նաև մի շարք բովանդակային և տեխնիկական փոփոխություններ։

Ժամանակի ընթացքում տարբեր պահանջներ ու գործառույթներ կարող են առաջանալ, ինչպես նաև՝ հներից որոշները վերանալ։ Տվյալ դեպքում խոսքն Ակումբի բաժինների վերակառուցման մասին է, որի կարիքը կա, ու այս թեմայում քննարկելու ենք դրան վերաբերող այն բոլոր փոփոխությունները, որ Ակումբցիներն անհրաժեշտ են համարում իրականացնել։

Որոշ բաժիններ կարիք ունեն վերանվանվելու, ընդլայնվելու, լրացուցիչ ենթաբաժիններ ունենալու, գուցե նաև լուծարվելու, այլ բաժինների ենթաբաժին դառնալու կամ պարզապես իրար միացվելու։ Հնարավոր է նաև լրիվ նոր բաժինների կարիք լինի։ Մի խոսքով՝ այստեղ գրեք ձեր մտահղացումներն ու առաջարկները բաժինների վերաբերյալ։

Բոլորին կոչ եմ անում առաջարկներ անելիս առաջնորդվել հնարավորինս օբյեկտիվ ու չափանիշներով, ոչ թե նեղ անձնական նախասիրություններով, այսինքն՝ անիմաստ է, օրինակ, ձեզ բոլորովին չհետաքրքրող, բայց շատերի համար կարևոր ու հետաքրքիր բաժինը լուծարելու և նմանատիպ այլ առաջարկներ անելը։

Հետաքրքիր ու կառուցողական քննարկում եմ մաղթում :)։

Ուլուանա
29.09.2012, 18:00
Ես սկսեմ։

Առաջարկում եմ «Գեղարվեստ» բաժինն ընդլայնել՝ վերանվանելով «Արվեստ և դիզայն»։

Նախ բաժնում հիմա էլ կան թեմաներ, որոնք հենց գեղարվեստի մեջ չեն տեղավորվում, քանի որ գեղարվեստը ենթադրում է զուտ գեղագիտական նշանակություն ունեցող ստեղծագործություններ, իսկ մենք ունենք նաև դեկորատիվ–կիրառական ստեղծագործություններին վերաբերող թեմաներ։ Բացի դրանից, ես նախատեսում եմ նաև դիզայնի տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներ բացել, ու դրանք «Գեղարվեստ» անվան տակ ներկայացնելը հաստատ անկապ կլինի, իսկ ավելի համապատասխան բաժին չկա։ Հետո վաղուց ժամանակն է պարերին վերաբերող թեմաներն էլ իրենց ճիշտ տեղում դնելու՝ դրանց համար նույն «Արվեստ և դիզայն» բաժնում առանձին ենթաբաժին բացելով, ու էդ թեմաները ստիպված չեն լինի անկոչ հյուրի կարգավիճակով «Երաժշտություն» բաժնում ապաստանելու։

Սկզբում մտածում էի առաջարկել առանձին «Դիզայն» բաժին բացել, բայց հետո զգացի, որ շատ դեպքերում դժվար կլինի հստակ տարանջատել դիզայնն ու դեկորատիվ–կիրառական արվեստը, քանի որ դրանք հաճախ միահյուսված ու փոխկապված են։ Համ էլ առաջին տարբերակի դեպքում միանգամից պարերի հարցն էլ լուծած կլինենք։

Ի դեպ, նույն բաժնում կարելի է ձեռքի հետ նաև «Ճարտարապետություն» ենթաբաժին բացել, քանի որ ճարտարապետությանը վերաբերող թեմաներ էլ ունենք պանդուխտի կարգավիճակում՝ տարբեր բաժիններում ցիրուցան եղած։

Hayazn
30.09.2012, 05:49
Մինչև այժմ բոլոր մտահղացումները գովելի են :
Ես միայն կխնդրեի հումոր բաժինը առաջվա պես միացնել իրար , որպեսզի ստիպված չլինենք հերթով ստուգելու թէ որտեղ նորություն կա սա ժամանակի կորուստ է , քանի վոր զվարճալի ժամանակ ունենալու փոխարեն հիասթափություն ենք ունենում ամեն անգամ ստուգելով մեկ առ մեկ և ոչինչ նոր չգտնելով և հենց այս պատճառով ես վաղուց հումոր բաժնում չեմ եղել :
Համ էլ Պոլոզ Մուգուչը լավ էլ մերվում է լոռեցիների կամ Ապարանցիների հետ :

Ուլուանա
30.09.2012, 17:33
Մինչև այժմ բոլոր մտահղացումները գովելի են :
Ես միայն կխնդրեի հումոր բաժինը առաջվա պես միացնել իրար , որպեսզի ստիպված չլինենք հերթով ստուգելու թէ որտեղ նորություն կա սա ժամանակի կորուստ է , քանի վոր զվարճալի ժամանակ ունենալու փոխարեն հիասթափություն ենք ունենում ամեն անգամ ստուգելով մեկ առ մեկ և ոչինչ նոր չգտնելով և հենց այս պատճառով ես վաղուց հումոր բաժնում չեմ եղել:
Ենթադրում եմ, որ հումոր ասելով՝ նկատի ունեք ոչ թե ամբողջ «Զվարճալի» բաժինը, այլ զուտ «Անեկդոտներ» բաժինը, որտեղ տարբեր թեմաներով անեկդոտներ կան։ Բայց ինչու՞ եք հերթով բոլոր թեմաները մտնում, ստուգում, եթե կարելի է «Նոր գրառումներ» կոճակը սեղմելով՝ միանգամից տեսնել, թե կոնկրետ ո՛ր թեմաներում է ձեր վերջին այցելությունից հետո նոր գրառում արվել։ Թե՞ ընդհանրապես չեք օգտվում «Նոր գրառումներ» ֆունկցիայից :unsure։

Hayazn
30.09.2012, 18:55

Նոր գրառումներ կոճակը բերում է , ոչ միայն իմ ցանկացած թեման այլ բոլոր թեմաների նոր գրառումները , որոնցից շատերը ինձ չեն հետաքրքրում :
Դա դարցյալ ժամանակի կորուստ է :
Առաջ ուղղակի գնում էինք « անեկտոտներ » բաժինը , տեսնում բոլոր նոր անեկդոտները մեկ էջի վրա , կարդում էինք , շնորհակալություն հայտնում և գնում քնելու :
Իսկ փոփոխությունից հետո առանց կարդալու ենք գնում քնելու :

Ուլուանա
30.09.2012, 19:14

Դե լավ, եղածը մեկ–երկու էջ չի՞ էդ բոլոր նոր գրառումների։ Մի հատ աչքի ես անցկացնում ու քեզ պետքականները բացում մենակ։ Շատ–շատ մի երկու րոպեի ժամանակի կորուստ, շա՞տ մեծ բան ա, հատկապես քնելուց առաջ :))։

Moonwalker
30.09.2012, 19:21
Նոր գրառումներ կոճակը բերում է , ոչ միայն իմ ցանկացած թեման այլ բոլոր թեմաների նոր գրառումները , որոնցից շատերը ինձ չեն հետաքրքրում :
Դա դարցյալ ժամանակի կորուստ է :
Առաջ ուղղակի գնում էինք « անեկտոտներ » բաժինը , տեսնում բոլոր նոր անեկդոտները մեկ էջի վրա , կարդում էինք , շնորհակալություն հայտնում և գնում քնելու :
Իսկ փոփոխությունից հետո առանց կարդալու ենք գնում քնելու :

ԻՀԿ, տվյալ դեպքում «Անեկդոտներ» ենթաբաժնին բաժանորդագրվելը լավագույն լուծումը կլինի՝

http://i.imgur.com/t6bvn.jpg

Հետո էլ բաժանորդագրված թեմաներին կարելի կլինի հետևել այստեղից (http://www.akumb.am/subscription.php)::pardon

Hayazn
30.09.2012, 19:34

Այդ մեթոդներով և լաբիրինթոսներով մեր ուզածին հասնելու փոխարեն ավելի հեշտ չէ արթյոք ամեն ինչ թողնել առաջվա պես :
Եթե ասեք , որ ձեր առաջարկած մեթոդը ավելի հեշտ է ես խոստանում եմ այլևս չհակաճառել :

Rammstein
30.09.2012, 19:44
Hayazn, կարելի է ընդամնը բացել «Անեկդոտներ» բաժինը ու նայել, թե որ թեմաների վերնագրերն են բոլդով նշված: Հետո կարելի է սեղմել վերնագրի կողքի սլաքին (http://www.akumb.am/images/buttons/firstnew.png)` առաջին չընթերցված գրառմանն անցնելու համար:

Lion
30.09.2012, 21:03
Առաջարկում եմ "Պատմություն" բաժինը առանձնացնել, ինչպես առաջ էր, այլ ոչ թե թողնել այն ենթաբաժնի մակարդակում - իմ ֆորումային փորձն ասում է, որ ցանկացած ֆորումում այդ բաժինն ավելին է ու ավելիին է արժանի, քան ենթաբաժին լինելուն :)

Rammstein
01.10.2012, 01:59
Իմ առաջարկը մոդերները գիտեն, բայց ստեղ էլ գրեմ, ուզում եմ մյուս ակումբցիների կարծիքներն էլ իմանալ:

Առաջարկս է` ենթաբաժինների թիվը զգալիորեն նվազեցնել: Դրանց փոխարեն հնարավոր եմ համարում թեմայի վերնագրից առաջ գրվող բնորոշիչների կիրառումը:
Օրինակ` «Երեւան» բաժինը վերացնել, թեմաները տանել «Հայաստան» բաժին ու բաժնում ավելացնել «Երեւան» բնորոշիչը, այսինքն` որ թեման Երեւանի հետ է կապված, վերնագրից առաջ կարմիրով գրված կլինի «Երեւան», ինչպես որ էս թեմայի վերնագրից առաջ գրված է «ԱԿՈՒՄԲ»:

Նման ձեւով, կարծում եմ, արժե վերացնել նաեւ «Սպորտ», «Քաղաքականություն», «Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ», «Համակարգչային ծրագրեր» բաժինների բոլոր ենթաբաժինները («Խաղեր»-ը թող դառնա առանձին բաժին, իսկ հայերեն ծնագրերը` բնորոշիչ):

Բացի այդ, կան բաժիններ, որոնք կատարում են կատեգորիայի դեր: Դրանց մեջ գրեթե թեմա չի բացվում, թեմաները բացվում են դրանց ենթաբաժիններում: Օրինակ` «Կինո, Թատրոն» բաժինը: Էս դեպքում կարելի է էլի ենթաբաժինները կցել բաժնին ու բնորոշիչներով տարբերակել, բայց կարելի է նաեւ ենթաբաժիններին տալ լիարժեք բաժինների կարգավիճակ: Պետք է մտածել: Բայց որ չարժե էսպես թողնել, դրանում վստահ եմ:
Նույնը կասեմ «Բնական ու կիրառական գիտություններ», «Հումանիտար և հասարակական գիտություններ» բաժինների մասին:

Սկզբի համար էսքանը` զուտ կոնցեպտուալ մակարդակում: :)

Hayazn
01.10.2012, 09:12
Hayazn, կարելի է ընդամնը բացել «Անեկդոտներ» բաժինը ու նայել, թե որ թեմաների վերնագրերն են բոլդով նշված: Հետո կարելի է սեղմել վերնագրի կողքի սլաքին (http://www.akumb.am/images/buttons/firstnew.png)` առաջին չընթերցված գրառմանն անցնելու համար:
Ես երևի պետք է բացատրեմ թէ ինչ է նշանակում ժամանակի կորուստ :
ՈՒրեմն այսպես :
Մեկ էջը բացելը և կարդալը ավելի կարճ է տևում , քան ստուգելը թէ , որ էջերն են բոլսով գրված , այն պարզելուց հետո բացել առաջին բոլդով գրված բաժինը կարդալ և փակել , հետո բացել երկրորդ բոլդով գրված բաժինը կարդալ և նորից փակել այն , հետո բացել երրորդ բոլդով գրված բաժինը և կրկնել նույնը ինչ որ արեցիք առաջին և երկրորդ բաժինների հետ և այսպես շարունակ մինչև բոլոր բոլդով գրված բաժինները վերջանան բայց եթե այդ ընթացքում մեկը նոր գրառում կատարի և արդեն կարդացած բաժինը բոլդանա այդ դեպքում վերադառնալ զերո կետին և ամեն ինչ սկսել նորից :
Ձանձրալի է չէ , գոնե անեկդոտներ թեմաի համար :

boooooooom
30.10.2013, 11:52
Ես չեմ հասկանում Ակումբում մենակ ե՞ս եմ արհեստավոր։ Ինչի՞ չկա արհեստներին վերաբերվող բաժին։ Ինձ թվում է նման բաժնի ավելացումը որոշ չափով ավելի կակտիվացներ ֆորումը։ (Կոշկակարություն, շինարարություն, դարբնոց, էլեկտրոմոնտաժ, եռակցում, ոսկերչություն, ադամանդագործություն, արծաթագործություն, գորգագործություն, ատաղձագործ, հյուսն….) Թե՞ մտածում եք իրանք գրել չգիտեն :angry

StrangeLittleGirl
30.10.2013, 11:53
Ես չեմ հասկանում Ակումբում մենակ ե՞ս եմ արհեստավոր։ Ինչի՞ չկա արհեստներին վերաբերվող բաժին։ Ինձ թվում է նման բաժնի ավելացումը որոշ չափով ավելի կակտիվացներ ֆորումը։ (Կոշկակարություն, շինարարություն, դարբնոց, էլեկտրոմոնտաժ, եռակցում, ոսկերչություն, ադամանդագործություն, արծաթագույն, գորգագործություն, ատաղձագործ, հյուսն….) Թե՞ մտածում եք իրանք գրել չգիտեն :angry
պապիս կասեմ, կմտնի ֆորում :D

boooooooom
30.10.2013, 11:56
պապիս կասեմ, կմտնի ֆորում :D
Հեչ էլ վատ չի լինի։ Թե՞ գիտես քեզանից պակաս հետաքրքիր բաներ կգրի։

Շինարար
30.10.2013, 22:17
Ես չեմ հասկանում Ակումբում մենակ ե՞ս եմ արհեստավոր։ :angry

Բա ե՞ս: Դրա համար էլ տեղս չեմ գտնում:

Mephistopheles
19.08.2014, 23:06
Ժող, էս թեման խի ա՞ սատկած…

Կարծում եմ պետք ա նոր բաժիններ բացվեն, թե չէ մնացել ենք զվարճանքի ու դեսից-դենից-ի հույսին… մեկ էլ "հանդիպում-6"-ի հույսին… "

Chuk
20.08.2014, 00:48
Ժող, էս թեման խի ա՞ սատկած…

Կարծում եմ պետք ա նոր բաժիններ բացվեն, թե չէ մնացել ենք զվարճանքի ու դեսից-դենից-ի հույսին… մեկ էլ "հանդիպում-6"-ի հույսին… "

Մեֆ,նոր բաժինները մի շաբաթ առաջ պիտի արած լինեի, բայց հանգամանքների բերումով մի քիչ էլ ձգվեց: Ամեն դեպքում էս քանի օրվա բան ա :)

Բայց խոխմն էն ա, որ դու պահը գտել ես էս թեմայում գրելու :))

Ժող, եթե նոր առաջարկներ էլ կան, գրեք:

Smokie
20.08.2014, 09:29
Մեֆ,նոր բաժինները մի շաբաթ առաջ պիտի արած լինեի, բայց հանգամանքների բերումով մի քիչ էլ ձգվեց: Ամեն դեպքում էս քանի օրվա բան ա :)

Բայց խոխմն էն ա, որ դու պահը գտել ես էս թեմայում գրելու :))

Ժող, եթե նոր առաջարկներ էլ կան, գրեք:

Մեֆն ամեն ինչ գիտի, ա-մեն ինչ::hands