PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը



Chuk
28.09.2012, 16:03
28.09.2012 | Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Նրա հետ ձերբակալվել են նաև այլ անձինք։ Այս պահին Ոստիկանությունը պատրաստում է հաղորդագրություն։
Այս մասին eMedia.am–ին հայտնել են ՀՀ Ոստիկանության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո:

Աղբյուր՝ emedia.am (http://www.emedia.am/hy/%D5%81%D5%A5%D6%80%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%BE%D5%A5%D5%AC+%D5%A7+%D5%8E%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%B6+%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5%A F%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8+%D6%87+%D5%A1%D5%B5%D5%AC+%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB%D5%B6%D6%84)

Տրիբուն
28.09.2012, 23:45
Սերժը սկսել ա նախագահական նախընտրական կամպանիան:

Ambrosine
29.09.2012, 00:14
Ոչինչ որ քարոզարշավ ա: Թող էդ նախընտրական քարոզարշավը իր փոշու տակ մի քանի "գրագետ" պատգամավորի ու չափը անցած դատավորի էլ թողի, էլի :clean:

dvgray
29.09.2012, 08:18
վերջը ոնց ֆռացին, էլի մի հատ բանվորի տղու բռնին չէ՞

Chuk
29.09.2012, 12:09
Մտածեցի, որ նոր թեմա բացել չարժի: Ի վերջո նույն ներկայացման շարունակությունն ա, թեկուզ տարբեր դեպքեր են: Երևի վերնագիրն արժի փոխել:


Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից։

Ըստ հաղորդագրության՝ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով – մեջբերումը՝ Tert.am-ի):

Գլխավոր դատախազությունից նաև հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2012/09/29/kalanavorvel-e/)

Ձայնալար
29.09.2012, 14:46
Մարդն ուզում ա քիչ ընտրակաշառքով վերընտրվել, բայց լավ բան չի անում: Իրան հավատարիմ պնակալեզներին զոհաբերում ա, մյուս պնակալեզները կարող են վախենալ ու նույն եռանդով չնվիրվել լիզմանը:

keyboard
29.09.2012, 15:23
Չէի կարծում, որ էսքան տուպոյ մարդիկ կան, համոզված եմ, ինչ էլ արել ա հենց սերոժի ու տիկի իմացությամբա ա արել, բայց մի՞թե, էնքան հիմար ա գտնվել, որ էսօր հետևից մարդ չի կարում տանի :think

Տրիբուն
29.09.2012, 16:35
Մարդն ուզում ա քիչ ընտրակաշառքով վերընտրվել, բայց լավ բան չի անում: Իրան հավատարիմ պնակալեզներին զոհաբերում ա, մյուս պնակալեզները կարող են վախենալ ու նույն եռանդով չնվիրվել լիզմանը:

Ձայնո ջան, քիփ ու հատկապես խոշոր լափող-պնակալեզների մազին ոչ մեկը չի կպնի, մի մտածի: Եթե էս շոուն շարունակվելու ա, ուրեմն ոտի տակ են գնալու մանր-մունր падальщик-ները: Խոշոր ու հատկապես հավատարիմ գիշատիչները ոնց կան, տենց էլ մնալու են:

Ու ընդհանրապես, էս ամեն ինչը ամբողջ աշխարհին արդեն դարերով հայտնի դասագրքային խաղեր են - ժամանակ առ ժամանակ, սուլթանը պիտի ձեռի հետ ցույց տա թե ինչքան ջղայն ա ինքը, ինչքան արդարամիտ ա, ու ոնց սիրում իրա ժողովրդին:

Ձայնալար
29.09.2012, 16:56
Հմո, բայց մանրներն էլ են չէ՞ պետքական կենդանիներ իրանց ջունգլիներում:

Freeman
29.09.2012, 16:57
Մարդն ուզում ա քիչ ընտրակաշառքով վերընտրվել, բայց լավ բան չի անում: Իրան հավատարիմ պնակալեզներին զոհաբերում ա, մյուս պնակալեզները կարող են վախենալ ու նույն եռանդով չնվիրվել լիզմանը:

Իրանք մեկ ա նույն եռանդով են լիզելու (ոչ միայն պնակները), իսկ ընտրակաշառքը մեկ ա նույն չափով բաժանվելու ա :)

Ambrosine
29.09.2012, 17:38
Հմո, բայց մանրներն էլ են չէ՞ պետքական կենդանիներ իրանց ջունգլիներում:

Աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ շատերը կանեն նույնը, ինչ` Խաչիկյանը:

Տրիբուն
29.09.2012, 17:39
Հմո, բայց մանրներն էլ են չէ՞ պետքական կենդանիներ իրանց ջունգլիներում:

Մանրների պակասը լրացնելը շատ հեշտ ա: Հայաստանում բնական հերթ ա, դրանց տեղը զբաղեցնելու համար: Որի ականջից բռնես, ասես արի քեզ մի հատ հավայի նախարարությունում մի հատ հավայի վարչության պետի տեղակալ ենք նշանակում, մյուս օրվանից կդառնա իրանց մանր падальщик-ը, ու մի հատ նենց դեմքով ման կգա, ոնց որ հենց նոր Հարվարդի դոկտոր ա դառել՝ իրա ուժերով: :D

Ապեր, Սերժը պնակալեզությունը բարձրացրել պետական քաղաքականության մակարդակի: Ինքը հինգ տարում դակազատ արեց, որ փողով, ու քիչ փողով, կամ պաշտոնով, ու ցածր պաշտոնով, կարելի ա սաղին առնել - կիրառական ղումարբազություն, որին Սերժը լավ ա տիրապետում:

Ու չեմ կարա էս պահին մի հատ բուլիժնիկ չքցեմ ՀԱԿ-ի բախչեն - Սերժը նաև դակազատ արեց, որ ամենաընդդիմադիրին էլ կարելի ա հավատարմացնել ամենաշատը յոթ ԱԺ աթոռով:

Տրիբուն
29.09.2012, 17:47
«Խաչիկյանի գործում» ներգրավված է 65 քննիչ, հարցաքննվել է 7900 անձ, մեղադրանքներ են առաջադրվել 42-ին, կալանավորվել են 10-ը (http://www.tert.am/am/news/2012/09/29/khachikyan-2/)

show must go on

Տրիբուն
30.09.2012, 14:25
Վազգեն Խաչիկյանի դեմ մեղադրանքի հետևում նրա չուզողներն են. փաստաբան (http://www.tert.am/am/news/2012/09/30/khachikyan-lawyer/)

<Չուզողությունը> մանրցի քրեադատավարական տերմին ա դառնում Հայաստանում:


Ի պատասխան հարցի, թե այդ չուզողները Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամնե՞ր են, Արմեն Սողոմոնյանն ասաց. «Ինքը ՀՀԿ-ից չուզող չի ունենա, որովհետև ինքը հանդիասանում է ՀՀԿ անդամ: Ուղղակի, աշխատանքային բնույթ է կրում այդ չուզողությունը»:

:D:D

Ձայնալար
01.10.2012, 14:27
Սերոժի ՓիԱրը ինձ սկսել ա հիացնել։ Գասպարյան Վովայի աղջիկը՝ հարազատ աղջիկը ( :D ), պարտվել է մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար մրցույթում։ lurer.com -ը արդեն սրտաճմլիկ հոդված ա գրել այն մասին, որ այդ փաստը մեր աչքերում հույսի կրակ ա վառելու :D:D

Ambrosine
01.10.2012, 14:48
Հիացնելը Գասպարյանը հենց իր` ոստիկանների հետ առաջին հանդիպմանն է սկսել :D:
Իսկ աղջիկը, ես վստահ էի, որ պարտվելու ա, որովհետև հակառակ դեպքում իր խոսքերը արժեք չէին ունենա: Ես էլ հաղթողի օգտին էի քվեարկել :P: