PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին հայկական IRC սերվերը



Shah
27.09.2012, 17:21
առաջին հայկական IRC սերվերը` irc.myhayastan.am-ը մոտ մի տարի առաջ վերաբացվելուց հետո առաջարկում է օգտվողներին հաճելի ժամանց սերվերի տիրույթում, սերվերում արդեն գրանցված են մի քանի հարյուր օգտվող:

irc.myhayastan.am սերվերի #erevan-ում առկա է "վիկտորինա" խաղը, որը ամբողջությամբ հայերեն տարբերակով է: հարցերի բազան պարբերաբար թարմացվում է: խաղը սկսելու համար բավական է գրել !սկսել կամ !sksel:

սերվերին միանալ կարող եք ցանկացած irc կլիենտով (սերվեր՝ irc.myhayastan.am, #erevan), կամ web ինտերֆեյսով՝ http://myhayastan.am/chat : սենյակները բաց են՝ առանց գաղտնագրի կամ գրանցման անհրաժեշտության:

Shah
29.09.2012, 17:54
«Վիկտորինա» ճանաչողական խաղին կարող եք մասնակցել խմբակային ընդամենը այցելելով http://myhayastan.am/chat հասցեով, հարցերի քանակը այսօրվա դրությամբ՝ 5740 հարց, հարցերը թարմացվում են ամեն օր:
սերվերում գրանցված օգտվողները՝ 570, խաղին մասնակցած օգվողները՝ 208, իսկ լավագույն 100 խաղացողների վիճակագրությունը կարող եք հետևել http://ugnet.info/ հասցեով:

Աթեիստ
29.09.2012, 23:21
Վիկտորինան շատ լավն ա, բրաուզերով էի մտել, հեսա MIRC կքաշեմ ։)

Artgeo
29.09.2012, 23:24
պատանեկությունս հիշեցի... 1999-2001 էի իրկում «քցված», հենց էս խաղն էլ խաղում էի հաճախ, տրիվիա էր կոչվում կարծեմ

Shah
29.09.2012, 23:57
Ներկայացնում եմ mIRC չատ կլիենտում հայերեն տառերը տեսնելու եւ գրելու ձեւը։
Սեղմում եք view, ընտրում եք font։
54623
Բացված պատուհանում պետք է ընտրել համապատասխան ֆոնտը։ Փորձենք arial unicode, քանի որ կարծես իր հետ խնդիրներ չեն առաջանում։

54624
Ընտրել (վանդակում «պծիչկա» դնելով) set as default-ը եւ հաստատել՝ սեղմելով ok:

Ապա ստուգել հետեւյալը։ Գնալ mIRC options (կայծակի կողքի չագուչին սեղմելով։Ճ), ընտրել IRC, սեղմել messages եւ համոզվել, որ utf8 encode/decode messages վանդակում նույնպես դրված է «պծիչկա»։
54625
Ահա այսքանը։ Ձեզ միայն կմնա բեռնել (եթե դեռ չունեք) KDwin եւ օգտվելով Armenian Phonetic Unicode (անպայման unicode) դասավորությունից՝ չատում գրել օրինակ 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։


Շնորհակալություն Unamutaba-ին )

Shah
30.09.2012, 01:24
պատանեկությունս հիշեցի... 1999-2001 էի իրկում «քցված», հենց էս խաղն էլ խաղում էի հաճախ, տրիվիա էր կոչվում կարծեմ
հանուն արդարության պտի ասեմ, որ մինչև հիմա մարդիկ հենց քո ասած խաղին են կարոտում, բայց utf-8-ի դժվարությունները հաղթահարեցինք ու IRC-ի <del>հին</del> մարդկանց սովորեցրինք հայերեն գրել :) ու հիմա արդեն կարելի ա օրինակ !start-ի կամ !ping-ի փոխարեն գրել !սկսել կամ !փինգ: :)

Ներսես_AM
30.09.2012, 02:14
Շահ ջան, դե որ էդքանը արել եք հայերենացման համար, որ #erevan –ն էլ սկզբում ռեդիրեքթով ու կամաց–կամաց վերջնականապես տեղափոխեք #yerevan, ավելի լավ կլինի :)
Ժամանակին, որ ասել էին առաջին անգամ պիտի մտնեի, մի քանի ժամ կորցրել էի դրա վրա, հետո իմացա, որ #erevan պիտի գրեի։
Մանր բան ա, բայց դե :)

Էսքան գրեցի, մոռացա ասեմ։ Ապրեք հիանալի գործ եք արել։

Հայկօ
30.09.2012, 19:44
Ցեց ա :)): Մտա տեսնեմ ինչ ա, չորս ժամ մնացի մեջը: Խաղը շատ հավես բան ա, ապրեք:

Shah
30.09.2012, 21:36
Ցեց ա :)): Մտա տեսնեմ ինչ ա, չորս ժամ մնացի մեջը: Խաղը շատ հավես բան ա, ապրեք:

ապրեն մեր հարցեր կազմողները անշահախնդիր աշխատանքի համար: )
հ.գ. վաղը հարցերը 500-ով կավելանան: հ.հ.գ. գրանցվեք եթե ցանկություն ունեք շարունակել նույն նիկով խաղալ, որ չզբաղացնեն )

Cassiopeia
30.09.2012, 22:56
Հարցերի մեջ լիքը սխալներ կան։

Shah
30.09.2012, 23:38
Հարցերի մեջ լիքը սխալներ կան։

Ճիշտն ասած գիտեմ, սխալներից բացի հարցերի ֆորմատների անհամապատասխանություն էլ կա, դա այն բանի հետևանքն է, որ հարցերը գրում են մի քանի հոգի ու ֆորմատների մասին բանավոր պայմանավորվածությամբ, իսկ տառասխալները կամ սխալ պատասխանները անընդհատ ուղղվում են, դրա համար չաթում կա հատուկ սպասարկող նիկ՝ support, որի ՊՎ-ին կարող եք ուղարկել սխալի կրկնօրինակը, ուրիշ այլ նկատողություն կամ առաջարկ, որի համար շատ շնորհակալ կլինեմ:

Shah
02.10.2012, 15:25
հարցերը թարմացվել են, ահագին սխալներ ուղղվել են

Shah
06.10.2012, 18:09
հարցերը թարմացվել են՝ 7000+
ավելացվել են նոր հնարավորություններ/հրամաններ.

!տեղը (անուն) - ցույց է տալիս օգտվողի վիճակագրությունը՝ հորիզոնականը, պատասխանների քանակը, միավորների քանակը և այլն...
!թոփ - ցույց է տալիս լավագույն խաղացողներին
!հաջորդը - բաց է թողնում տվյալ հարցը և անցնում հաջորդ հարցին (աշխատում է եթե մասնակիցը ունի իրավունք տվյալ հրամանին)

Shah
17.10.2012, 16:09
հարցերը 10 000 +

Rhayader
19.10.2012, 11:51
«Առաջին հայկական IRC սերվերը» կարդացի, ջղայնացած մտնում էի, որ գրեի՝ բա MyHayastan-ը, բոլորն իրենց առաջին հայկական հռչակելու մանիայով են տառապում, էն էլ տեսա՝ ամեն ինչ կարգին է:) հուսով եմ՝ նախագիծը հաջող ընթացք կունենա:

Ձայնալար
19.01.2013, 20:27
Մենակս վիկտորինա եմ խաղում, եկեք հասեք :))