PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաչմերուկ / Crossroads



HardRock
27.09.2012, 00:18
Էս կինոն շատ եմ սիրում, քաշել եմ կոմպիս մեջ ու ժամանակ առ ժամանակ նայում եմ: Ֆիլմում կիթառի պարտիաները Սթիվ Վաի-ն ա նվագում ու նաեւ վերջում սատանայի հովանավորյալ կիթառիստի դերնա տանում: Ֆիլմի մեջ ակնարկ կա բլյուզմեն Ռոբերտ Ջոնսոնի մասին, թե ինչպես է նա հայտնի խաչմերուկում իր հոգին սատանային ծախել` փոխարենը խնդրել, որ լավ բլուզմեն դառնա: Սրա վրա մի շատ հետաքրքիր բան, որ կարդացի Ռոբերտ Ջոնսոնի մասին: Պարզվումա նա սկզբից շատ անտաղանդա եղել, հետո մի տարի կորելա, ոչ մի լուր չի եղել նրանից իսկ երբ վերադարձելա, հրաշալի նվագելա ու սկսելա երգեր գրել, որ հետագայում դարձել են դասական բլյուզ: Ընկերները շատ զարմացել են ու հարցրել, «էս ոնց եղավ» ինքն էլ կես կատակ, թե խաչմերուկում սատանայի հետ պայման եմ կապել: Դրանից 10 տարի հետո մահացելա, մի տարբերակով` նրան գնդակահարելա իր սիրեկանի ամուսինը, մյուս տարբերակով, մահացելա ներքին արունահոսությունից: Խաչմերուկի Լեգենդը ամերիկայում շատ հայտնի է ու ասում են, որ սատանան շատ ժամանակ հենց 10 տարի է տալիս:

54621

keyboard
27.09.2012, 00:22
Հրաշալի ֆիլմ ա, շատ շուտ, "երրորդ ալիք" հաղորդումով էի նայել հորս հետ, դեռ երեխա էի, շատ բան չհասկացա ֆիլմից, հիշում էի, որ հայրս տպավորված էր: Հայերեն թարգմանությունն էլ մի կողմից:
Վերջերս քաշեցի ինետից, երևի թե մոտ ամիս առաջ նայեցի ռուսերեն թարգմանությամբ, հոտո մի հատ էլ անգլերենով:
Լավն է, էլի կնայեմ, երբ տրամադրվեմ: :)