PDA

Դիտել ողջ տարբերակը : Գերբնական / Supernatural / Сверхъестественное

HardRock
26.09.2012, 23:31
Շատ եմ սիրում էս սերիալը, էնքան, որ 1-6 սեզոնը նայել ու քաշել եմ կոմպիս մեջ ու հիմա էլ էլի վերանայում եմ մինչև 8 սեզոնը կսկսի:
54620

Միքո
28.09.2012, 22:20
Շատ եմ սիրում էս սերիալը, էնքան, որ 1-6 սեզոնը նայել ու քաշել եմ կոմպիս մեջ ու հիմա էլ էլի վերանայում եմ մինչև 8 սեզոնը կսկսի:
54620

հոկտեմբերի 6ին 8-րդ սեզոնի առաջին սերիանա լինելու, ես էլ եմ սպասում :)

Ruby Rue
29.09.2012, 16:42
Գերբնական:love
Միակը օգուտը , որ Հ1-ը տվել է ինձ ՝ հեռարձակելով էս սերիալը… Չնայած մեղքս ինչ թաքցնեմ, նայել եմ մինչև հինգերորդ եթերաշրջան , մնացածի համար ժամանակ չեմ գտնում:(

Վահե-91
22.10.2013, 12:13
:yahoo
Իներորդ սեզոնից արդեն երկու սերիա դուրս են եկել (http://seasonvar.ru/serial-7885-Sverh_estestvennoe-9-season.html)

Alphaone
22.10.2013, 12:38
Սկզբում հիվանդագին էի սիրում, չնայած սաղ սրա-նրա գաղափարների թռնոցի-վերամշակում էր, բայց հետո շատ ձգձգվեց, իմաստը կորավ, էն սատանա-հրեշտակ ռազբորկան էլ մենակ նրանով էր լավ, որ պարզվեց Գափը մերոնքական ա :D

Նիկեա
23.08.2016, 00:29
ուրեմն անհիշելի ժամանակներից, երբ դԵռ էս սերիալը 8 սեզոնով էր սահմանափակվում, որոշել էի մինչև վերջ նայել: բայց գրողը տանի, ում սիրում եմ էս անտեր սերիալի մեջ, սպանում են: Ջղայինացա: էնքան որ վերջին սեզոնը էլ չեմ ուզում նայել:

Freeman
23.08.2016, 00:36

Վերջինը անկապ սեզոն ա, մի էլ նայի:

Նիկեա
23.08.2016, 00:59
Վերջինը անկապ սեզոն ա, մի էլ նայի:
Իմ կարծիքով` 5-րդ սեզոնով պետք ա ամեն ինչ վերջանար: Թե չէ հետո ալֆաներ, քավարան, լեվիաֆան, դրախտում աթոռի կռիվ ա, դժոխքի դարպասներն են ուզում փակեն, Օզի թագավորություն են գնում... չէ, լավ, ես կհամակերպվեի ամեն ինչի հետ, բայց Օզ? ամեն ինչից մի քիչ, մի քիչ թխել են ու վերջում եսիմ ինչ ա դարձել: Ուֆ եսիմ է :))

Freeman
23.08.2016, 01:41

Համաձայն եմ, ու մեջներից լավն էլ ա 5-ը, ռեյտինգներով էլ ա 5-ը ամենաբարձրը: Որ հինգից հետո շարունակվում ա, մի տեսակ մինչև հինգը եղած դեպքերի կարևորությունը կորում ա:
Դրանից հետո արդեն զոռով ձգել են: Չնայած էլի հետաքրքիր էպիզոդներ հանդիպում են, բայց մեկ ա սխալ էր շարունակելը:
Կամ էլ թող հինգի դեպքերը հետաձգեին :))

Գալաթեա
23.08.2016, 02:09
Դինի իմպրովիզը :)

https://www.youtube.com/watch?v=HsyMtYoSkC0

Freeman
23.08.2016, 18:34
Ընդհանրապես երաժշտության առումով շատ հաջողված ա գերբնականը: Լիքը բաներ իրանց սաունդտրեկներից քաշել եմ, բայց ամենաշատը սրանք եմ հավանել.

https://www.youtube.com/watch?v=u1EzU9sLQ6I

https://www.youtube.com/watch?v=yvNcWX9_rt4

Գալաթեա
23.08.2016, 23:32
Ընդհանրապես երաժշտության առումով շատ հաջողված ա գերբնականը: Լիքը բաներ իրանց սաունդտրեկներից քաշել եմ, բայց ամենաշատը սրանք եմ հավանել.

Ոնց եմ սիրում մահվան կերպարին իրանց․․․
Բառացիորեն մահացու ա :)

Carry on-ն էլ երկար ժամանակ հեռախոսազանգս էր :)

Նիկեա
24.08.2016, 00:01
Ընդհանրապես երաժշտության առումով շատ հաջողված ա գերբնականը: Լիքը բաներ իրանց սաունդտրեկներից քաշել եմ, բայց ամենաշատը սրանք եմ հավանել:

երաժշտությունը իրոք լավն ա, մինչև 5-րդ սեզոնի բոլոր երգերը մեկիկ-մեկիկ լսել եմ, մյուսները 11-րդ սեզոնը նայեմ ու նստեմ, հանգիստ խղճով լսեմ: :))

Ոնց եմ սիրում մահվան կերպարին իրանց․․․
Բառացիորեն մահացու ա :)

Carry on-ն էլ երկար ժամանակ հեռախոսազանգս էր :)

Ես ամենասկզբից սիրեցի Մահին, բայց դե էս դեպքում էլ էր նույն սկզբունքով ամեն ինչ. բոլոր նրանց, ում ես սիրում եմ, սպանում են, որ ջղայինանամ ու էս սերիալն էլ կիսատ թողնեմ: Ու ընդհանրապես, ես արդեն հոգնել եմ` ինչի Սեմն ու Դինը կարան անընդհատ հարությունյուն առնեն, իսկ մյուսները ընդամենը մի կյանք ունենան: Մեռածները պետք ա մեռած մնան (իմ համոզմամբ) կապ չունի իրանք ով են:

Մի բան էլ ասեմ. էն որ գիտես սերիալը վերջանում ա 11-րդ սեզոնով, մի քիչ անհետաքրքիր ա դառնում նախորդ սեզոնները նայելը, թե Սեմենք ոնց են տանջվում, մեկ ա գիտես որ ոչ մի բան էլ չի լինի:

Մի բան էլ ու հաստատ գնում եմ. ես էս 11-րդ սեզոնի համար ախմախագույն վերջ եմ պատկերացնում: Ինձ արդեն թվում ա 23-րդ սերիայում հայտնվելու ա աստված պապին` կանաչ ու նարնջագույն շորերով ու երկնքից երեք խնձոր ընկնի, ես էլ ապուշացած էկրանին նայեմ ու փոշմանեմ էդքան առաջ գնալու, մինչև վերջ հասնելու համար:

ու Կռոուլիի մաման ոնց որ դասախոսս լինի :))

Freeman
24.08.2016, 00:01
Ոնց եմ սիրում մահվան կերպարին իրանց․․․
Բառացիորեն մահացու ա :)

Carry on-ն էլ երկար ժամանակ հեռախոսազանգս էր :)

Հա, վերջն ա մահը, ու էն կադրերն էլ, որ առաջին անգամ ցույց են տալիս փողոցով քայլելիս:
Դրանից լավ մահվան կերպար մենակ էս ա`

http://media-cache-ec0.pinimg.com/236x/79/11/0a/79110aa28a4c65c40406639c36362b35.jpg

Նու, Թերի Պրատչեթի մահն էլ ոչինչ: