PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդան Սեդրակյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ

Շինարար
23.09.2012, 13:22
Այսօր, բոլորս էլ գիտենք, Հայաստանը կանգնած ա անդունդի եզրին, երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, չեղած տնտեսությունը տեղից չի շարժվում, օտարերկրյա ներդնողները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրում կատարելով, կառավարման համակարգի ճգնաժամի մասին էլ չեմ խոսում: Բայց, ինչպես Մարկեսն է ասել, Մարկեսը հա՞, վերևում Աստված կա: Առաջարկում եմ առաջիկա նախագահական ընտրություններում ձայնը տալ Վարդան Սեդրակյանին: Նրանց համար, ովքեր, մարդ ես էլի, դեռ չգիտեն՝ ով է նա, տեղադրում եմ irates.am-ի հարցազրույցը:

«ՈՒ ես կդառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ»

-Պարոն Սեդրակյան, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, աշխարհում առաջին հայտնի մասնագիտությունից հետո երկրորդ արհեստը: Դուք պատրաստվում եք մտնել մեծ քաղաքականություն և տիեզերական կարգը իջեցնել քաղաքականության վրա` առաջադրվելով նախագահի թեկնածու: Այո՞:
-Նախ, ես համաձայն չեմ այն մտքին, որ քաղաքականությունը երկրորդ «հայտնի» մասնագիտությունն է` առաջինից հետո. դա ընդունված է այն շրջանակների կողմից, որոնք իրենց էությամբ են այդպիսին: Ապա և, ես ցանկանում եմ արդարության տիեզերական օրենքները վերահաստատել Հայաստանում և առաջինը չեմ, որ դա անում եմ. Հայաստանն ու հայկական պետությունը միշտ են այդպես գործել:
-Փոքր-ինչ ուտոպիկ չէ՞ Ձեր մոտեցումը: Տիեզերական արժեհամակարգն ու պրագմատիկ քաղաքականությունն ինչպե՞ս կարող են արժեհամակարգ կազմել: Տեսեք` մասոնական փիլիսոփայությունը` դարերի մեջ, իր «լուչեզարնայա դելտայով», մնացյալ առանձնահատկություններով, երկնքի բռնադատմամբ երկիրը վերցնելով գոյեց, սակայն դրանից մարդն ու աշխարհը հե՛չ լավը չդարձան:
-Եթե առաջնորդվենք այն փիլիսոփայությամբ, թե տարբեր աղանդներ, տարբեր քաղաքական կաստաներ ինչ են ասել կամ արել, «տեղ» չենք հասնի: Ես առաջնորդվում եմ «Սասնա ծռեր» էպոսով և գիտեմ, որ այդ օրենքները Հայաստանում գործել են միշտ:
-Բոլոր դեպքերում, պարոն Սեդրակյան, վերջին շրջանում Ձեր մտքերին հետևելիս, հանգում ես եզրակացության, որ Դուք մեր հյուսիսային հարևանի` Ռուսաստանի նկատմամբ առանձնապես «անտարբեր» չեք, մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքը նո՞ւյնպես «Սասնա ծռերից» է գալիս:
-Մեր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև Պարսկաստանի և մնացածների հետ պարզ արտահայտված են մեր դիցաբանությունում, ինչպես նաև այդ երկրների դիցաբանություններում, այդ ամենում արտառոց ոչինչ չկա:
-Շատերն ուզում են հասկանալ, իմանալ` «ո՞ւմ» կարող են տեսնել Ձեր հետևում: «Քաղաքագիտորեն» ասած` «որո՞ւ աղջկան կարդանք Ձեր նամակները»: Մի խոսքով, ո՞ւմ ականջներն են երևում Ձեր հետևում: Որովհետև մեծ քաղաքականության մեջ այլ կերպ չի լինում:
-Դուք կրկին առաջնորդվում եք ստերեոտիպով, երևի ձեր մասոններն են այդպես սովորեցրել: Ես նորից եմ կրկնում` առաջնորդվում եմ հայոց «Սասնա ծռեր» էպոսով: Երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել և առաջիկայում, երբ սկսեմ իմ քաղաքական պայքարը, մարդիկ իմ կողքին կտեսնեն միայն «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին, եթե նրանց երրորդ աչքը բացվի:
-Մեկ քաղաքական հարց ևս, որից հետո ես «կբացեմ» երրորդ աչքս ու «կգնանք» տիեզերք. ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին:
-Որպես մարդու-անհատի, նրա հետ ծանոթ չեմ, ուստի չեմ կարող ո՛չ լավ, ո՛չ վատ որևէ բան ասել: Որպես քաղաքական գործիչ, առժամանակ առաջ արդեն իսկ նկատել եմ. հայ ժողովուրդը հարցեր ունի` ուղղված Ռոբերտ Քոչարյանին, կապված մարտի մեկի հետ, քանի դեռ նա չի տվել այդ հարցերի պատասխանները, երբ ինքը եղել է գերագույն գլխավոր հրամանատարը, ու կրակ է բացվել ժողովրդի վրա (միգուցե ինքը տեղյակ չէ՞. չեմ ասում, թե անպայման ինքն է հրամայել), բայց, միևնույն է, հարցը մնում է բաց, քանի դեռ հարցի պատասխանը չկա, քաղաքական, առավել ևս պետական պաշտոնյայի նկատմամբ իմ վերաբերմունքը բացասական է:
-Վարդան, հիշո՞ւմ եք «մարտյան իդոսները», որի մասին մենք խոսել էինք տարիներ առաջ` կապված հոկտեմբերի 27-ի հետ:
-Իհարկե, հիշում եմ: Իսկ Դուք հիշո՞ւմ եք, որ հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդները հայտարարեցին, որ իրենք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին չեն մեղադրում որևէ բանի մեջ, վերջիններս պարզապես իրենց պարտականությունները չեն կատարել:
-Մեր այդ հարցազրույցում ասել էիր նաև, որ շուտով Փոքր Մհերը գալու է. եկե՞լ է:
-Հիմա էլ եմ այդ կարծիքին և կարծում եմ, որ գործընթացները հանգեցնելու են նրան, որ Հայաստանի Հանրապետության գործող և նախկին նախագահները մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ, որը չի ունենալու քաղաքական անցյալ, պայմանավորվելու և նրան առաջադրելու են նախագահի պաշտոնում:
-Վարդան, ստացվեց, որ դա Դո՛ւք եք:
-Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Սպասվող գործընթացները կհանգեն այնպիսի մի կետի, որ երեք նախագահներն էլ կհաշտվեն իրողությունների հետ, ու ես կդառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ:
-Իսկ եթե այդպես չեղա՞վ:
-Երեք նախագահներն էլ այսօր գտնվում են քաղաքական այնպիսի խոր փակուղու մեջ, որ «ՊՈսՖՔպ վպՍցՊՈ». և՛ միջազգային հանրությանը, և՛ սեփական ժողովրդին խաբելու բոլոր տարբերակները նրանց համար պրակտիկորեն վերացել են:
-Վարդան, եթե անկեղծ, ապա ես Ձեզ ահագին լուրջ եմ վերաբերվում, որովհետև տիեզերաբանությունն ինձ համար ևս սրբություն սրբոց է: Բայց, այնուհանդերձ, Ձեր ասածները կրկին «մի քիչ» ուտոպիկ, եթե չասենք` ռոմանտիկ են: Բա որ երեք նախագահները չհամաձայնե՞ն, որ էդ Դո՛ւք եք:
-Չեն կարող: Դա տիեզերքից է իջնում, և ինչ-որ մեկը ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Եվ եթե ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ասում, որ հայոց «Սասնա ծռեր» էպոսի օրենքներով հնարավոր է Փոքր Մհերին բերել իշխանության, էդտեղ ուտոպիա կա՞, Կարմե՛ն:
-Չէ, ես ուտոպիկ եմ համարում երեք նախագահների «համաձայնությունը» Ձեր շուրջ:
-Էդտեղ էլ ուտոպիկ ոչինչ չկա: Դա կլինի անպայմա՛ն: Դրա համար էլ ոչ թե Կարմեն Դավթյանն է իր թեկնածությունն առաջադրել, այլ Վարդան Սեդրակյանը, որը գիտի ուղիները: Ես գիտեմ` որտեղից եմ գալիս, ինչ նպատակ ունեմ և ինչպես պետք է հասնեմ իմ նպատակին:
-Վարդան, Դուք աստրալից հասկացող և այդ վիճակներին տիրապետող տեսակ եք, կիրառելո՞ւ եք նման «մարտավարություն»:
-Աստրալ վիճակներին տիրապետելն ու կիրառելը, ժամանակակից լեզվաբանությամբ ասած, «սև մոգություն» են: Որպես գաղափարախոսություն, եթե դու վերցնում ես էպոսը, դու իրավիճակներ չես թելադրում և կամ պարտադրում, էպոսն իր ճանապարհը գիտի և կբացի:
-Բայց, Վարդան, էպոսից բարձր բաներ կան` քրիստոնեությունը և Հիսուսը:
-Չկան, ո՞վ է ասում:
-Չե՞ք վախենում տիեզերքից` էդ մտքերի համար:
-Բացարձա՛կ:
-Հիսուսն է ալֆան ու օմեգան:
-Ո՞վ է ասում:
-Աստվածաշունչը: Գրքերի գիրքը։
-Նախադասության հեղինակ կա՞, թե՞ ոչ:
-Այն ստեղծվել է ոչ թե մարդու, այլ Աստծու շնչով:
-Էպոսը մեր հայաթի կատվի շնչո՞վ է ստեղծվել, ստեղծվել է կապիկների շնչո՞վ. աշխարհի բոլոր կրոնները Աստծո շնչով ստեղծված են. էս հիշեք մեկընդմիշտ: «Սասնա ծռերը» հինգ հազար տարեկան է, շատ ավելի հին է, քան քրիստոնեությունը: Միհրը ևս Աստծո որդի էր. արդարության խորհրդանիշ, Քրիստոսը, Միհրը, դրանք բոլորը հավասար «տղերք» են։
-Հիսուսն է դուռը, ճշմարտությունը և ճանապարհը:
-Դա քո՞ կարծիքն է:
-Ո՛չ, դա Աստծո շունչն է, որն ընդունել է էպոս ստեղծած իմ ժողովուրդը` առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը։ Գիտեք, ժամանակներ առաջ ես քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույց էի արել, որտեղ նա ասել էր, որ Աստված չկա (մեղա- հեղ.). քառասուն օր հետո իրենք իշխանությունը տվեցին: Էդ նաև առիթ դարձավ, որ Վանոն դառնա դեպի Աստված. մեր հետագա հարցազրույցներում դա նույնպես զգացվում էր. ես, չգիտեմ ինչու, դեժավյու ապրեցի քեզ հետ այս զրույցի ընթացքում:
-Իսկ դու գիտե՞ս, թե քարոզարշավի իմ կարգախոսը որն է. «Վերևում Աստված կա». Մարկեսի «Հարյուր տարվա մենությունից» է վերցված. հիշո՞ւմ ես. իրենց ողջ գյուղը կորցնում է հիշողությունը, ու որպեսզի հիշեն, գրում էին` ձի է, կով է, սար է, և ապա` վերևում Աստված է:
Դու ինձ ասում ես, որ երեք նախագահների «համաձայնությունն» ուտոպիա է: Ես չեմ եկել իրենց դեմ պայքարելու: Բացարձակապե՛ս: Ես եկել եմ երեք նախագահներին հիշեցնելու, որ ինչ անում եք հիմա, պատասխան եք տալու «վերևում»` բարձր ատյաններում, որովհետև 91-ից մինչև այսօր այդ իրենք` երեքն են դրել իրենց աջը քո սիրած Աստվածաշնչի վրա և երդվել ժողովրդի առաջ` ժողովրդի ու երկրի համար:

Malxas
23.09.2012, 14:10
Էն որ պարոն Սեդրակյանը ցանկանում է դառնալ նախագահ լավ է: Բայց չհասկացա, թե ինչ միջոցներով է ուզում դառնալ: Ուժ ունի?, թե մտածում է, որ ժողովուրդն իրեն կընտրի:

Շինարար
23.09.2012, 15:27
Էն որ պարոն Սեդրակյանը ցանկանում է դառնալ նախագահ լավ է: Բայց չհասկացա, թե ինչ միջոցներով է ուզում դառնալ: Ուժ ունի?, թե մտածում է, որ ժողովուրդն իրեն կընտրի:

Ես երազում եմ էն օրվա մասին, որ նախագահը ոչ թե ուժով գա իշխանության, այլ ժողովրդի ընտրելով:

Տրիբուն
23.09.2012, 16:41
Երբ առկա քաղաքական ուժերը իրենց սպառում են ու էլ ոչ մի թարմ բան չեն կարողանում առաջարկել, մեջտեղ են գալիս տիեզերական ուժերն ու Սասնա Ծռերը:

Vaio
23.09.2012, 23:38
Շինարար, քո առաջարկած թեկնածուն քեզ բարեկամա?

Մովսես
24.09.2012, 00:51
Արի նման ֆանտազիաներից դուրս գանք, Սերժն ա հանգիստ ընտրվելու....

Շինարար
24.09.2012, 00:59
Շինարար, քո առաջարկած թեկնածուն քեզ բարեկամա?

Խի՞:

Malxas
24.09.2012, 10:41
Ես երազում եմ էն օրվա մասին, որ նախագահը ոչ թե ուժով գա իշխանության, այլ ժողովրդի ընտրելով:

Շինարար ջան, այն երկրներում էլ, որտեղ նախագահը իշխանության է գալիս ընտրվելով ժողովրդի կողմից, նույնպես իրական ուժ ունեցողն է, պարզապես այնտեղ տիրապետում են այդ ձևով իշխանության գալու արվեստին, իսկ հակառակ դեպքում կկարողանային ուրիշ միջոցների էլ դիմել:

Chuk
24.09.2012, 11:59
Էն որ պարոն Սեդրակյանը ցանկանում է դառնալ նախագահ լավ է: Բայց չհասկացա, թե ինչ միջոցներով է ուզում դառնալ: Ուժ ունի?, թե մտածում է, որ ժողովուրդն իրեն կընտրի:

Միջոցներ ոնց-որ ունի: Համենայն դեպս նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, իսկ ինքն արդեն բավական գումար ա ծախսել օրինակ լիագույն, Ա2 ֆորմատի պլակատներ տպելու ու ոչ միայն Երևանում, այլև շրջաններում ամենուր փակցնելու համար:

Malxas
24.09.2012, 13:13

Միջոցներ ունենալով նկատի ունեի այնպիսի միջոցներ, որ նրան թույլ կտային լրջորեն մրցակցել այն ուժերի դեմ, որոնք ուժային լծակներ ունեն իրենց ձեռքերում:

Chuk
24.09.2012, 13:16
Միջոցներ ունենալով նկատի ունեի այնպիսի միջոցներ, որ նրան թույլ կտային լրջորեն մրցակցել այն ուժերի դեմ, որոնք ուժային լծակներ ունեն իրենց ձեռքերում:

Մալխաս ջան, մի խորացի, ախպոր պես, իրանց դրածոն ա, ֆինանսավորողն էլ իրանք են, նպատակն էլ ձեներ փախցնելն ա: Նենց լուրջ ես դրել քննարկում, ոնց-որ թե «Վերևն Աստված, Ներքևը Վարդանը» իսկապես ընտրվելու միտք ունի :))

Malxas
24.09.2012, 13:27

Դու տվեցիր ամենաճիշտ պատասխանը: Որ լուրջ հակառակորդ լիներ էսօրվանից կսկսեին վարկաբեկել: :)

Chuk
24.09.2012, 13:37
Դու տվեցիր ամենաճիշտ պատասխանը: Որ լուրջ հակառակորդ լիներ էսօրվանից կսկսեին վարկաբեկել: :)

Նման ծաղրածուներին չեն վարկաբեկում, այլ նման ծաղրածուներն են ընթացքում հումոր-մումոր անելով, ամբախ-զամբախ խոսելով փորձում վարկաբեկել ուրիշներին:

Vaio
24.09.2012, 17:25
Խի՞:

Դե քանի որ թեման ունի վստահ վերնագիր`Վարդան Սեդրակյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ, ինչպես նաև` "Առաջարկում եմ առաջիկա նախագահական ընտրություններում ձայնը տալ Վարդան Սեդրակյանին:"

Շինարար
24.09.2012, 18:37
Դե քանի որ թեման ունի վստահ վերնագիր`Վարդան Սեդրակյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ, ինչպես նաև` "Առաջարկում եմ առաջիկա նախագահական ընտրություններում ձայնը տալ Վարդան Սեդրակյանին:"
Ճիշտն ասած տրամաբանությունը չհասկացա: Ինչևէ, նա իմ ազգականը չի, ծանոթ էլ չի:

Malxas
24.09.2012, 19:51
Նման ծաղրածուներին չեն վարկաբեկում, այլ նման ծաղրածուներն են ընթացքում հումոր-մումոր անելով, ամբախ-զամբախ խոսելով փորձում վարկաբեկել ուրիշներին:

Ոնց կասես, Մալխաս նիխտ պօլիտիկ...:think

Mephistopheles
24.09.2012, 22:36
Այսօր, բոլորս էլ գիտենք, Հայաստանը կանգնած ա անդունդի եզրին, երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, չեղած տնտեսությունը տեղից չի շարժվում, օտարերկրյա ներդնողները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրում կատարելով, կառավարման համակարգի ճգնաժամի մասին էլ չեմ խոսում: Բայց, ինչպես Մարկեսն է ասել, Մարկեսը հա՞, վերևում Աստված կա: Առաջարկում եմ առաջիկա նախագահական ընտրություններում ձայնը տալ Վարդան Սեդրակյանին: Նրանց համար, ովքեր, մարդ ես էլի, դեռ չգիտեն՝ ով է նա, տեղադրում եմ irates.am-ի հարցազրույցը:

Շատ լավ գաղափար ա, բայց ես կուզեի իրա կաբինետը ձևավորվի էս կտրվածքով…

… Տորք Անգեղ՝ սպորտի նախարարություն…

… Ձախորդ Փանոս՝ Էկոնոմիկային նախարար

… Քաջ Նազար՝ պաշտպանության նախարար

… Անխելք Մարդը՝ արտաքին գործերի նախարար

…Կացին Ախպերը՝ ԱԱԾ

… Ոսկե Ձկնիկը՝ Սփյուռքի նախարար

… Բարեկենդանի Մարդը՝ Ֆինանսների նախարար

…Արշակ Սադոյան՝ հլա չեմ մտածել, բայց մի հատ տեղ պտի տրվի

Varzor
25.09.2012, 01:11
Մեֆ, էդ գրածներդ հիմիկվա նախագահի աշխատակազմում էլ կարող են հանգիստ աշխատել: Յանի էղած մինիստրները դրանցիցի ինչ-որ բանով տարբերվում են :))