PDA

Դիտել ողջ տարբերակը : Տիգրան Մեծ 3Դ ֆիլմ

Malxas
21.09.2012, 21:21
Շարունակում ենք ակտիվացնել ակումբը մոռանալով նախկին բոլոր թյուրիմածությունները :)

Մոտ երկու ամիս առաջ ինձ դիմեց մի կազմակերպություն: Պատրաստվում են 3Դ ֆիլմ նկարահանել Տիգրան Մեծի մասին, իսկ ինձ դիմել էին, որպեսզի սյուժե գրեմ կինոնկարի համար: Երկու հանդիպումից հետո ես հրաժարվեցի հետագա համագործակցությունից: Պատճառը չափազանց տարբեր մոտեցումներն էին ֆիլմը նկարելու հարցում: Մի քանի օր առաջ նամակ գրեցի, թե ինչպես են գործերը առաջ գնում, դեռ պատասխան չեմ ստացել:
Հետքարքիր կլիներ իմանալ, թե Տիգրան Մեծի մասին ինչ ֆիլմ կուզենար տեսնել հանդիսատեսը: Խնդրում եմ կարծիքներ հայտնեք:

Lion
21.09.2012, 21:41
ԱՆձամբ ես կգերադասեի ոչ մի ֆիլմ չտեսնել, քան թե տեսնել ֆիլմ, որը կնկարեին մեր. "բարոյական հաղթանակ/ռազմական պարտություն" հիմարության ոճով մասնագիտացած մտավորականները և սերիալային ռեժիսորները: Կինոյում Տիգրանի մասշտաբի իրական արտացոլման համար մենք դեռևս պատաստ չենք ոչ հոգեպես, ոչ ֆինանսապես և կազմակերպչականապես:

Malxas
21.09.2012, 21:45

Մոտավորապես այդպես էլ ցանկանում են նկարել: Գրեթե անտեսել Տիգրանի հաղթանակները և գլխավորապես կենտրոնանալ Տիգրանակերտի պաշարման վրա:

Lion
21.09.2012, 22:36
Դա կարելի էր սպասել - Նման մասշտաբի և կարևորության ֆիլմ նկարահանելու համար ազգը պետք է բարոյապես առողջ լինի, դրա համար հասունացած լինի - ոնց էին Հայրենականի մասին ԽՍՀՄ ֆիլմերը??!! Իսկ մերոնք, վստահ եմ, մուսի-պուի փող ուտոցի են նկարելու, շեշտն էլ դնելով Տիգրանի անհաջողության վրա, այն դեպքում, երբ նույնիսկ դա վերաիմաստավորման կարիք ունի...

Sagittarius
22.09.2012, 01:00
Ռազմական տեսարաներով տպավորի ֆիլմ նկարելու համար այսօր մեծ բյուջե ա պետք, մենակ հայ լսարանի վրա հիմնվելով էլ նման ֆիլմ նկարելը եկամտաբեր չի լինի: Իսկ անկեղծ ասած, համաշխարհային հասարակությանը Տիգրան Մեծի մասին ֆիլմը հետաքրքիր չի լինի: Ճիշտ ա, ինքը մեր համար մեծություն ա, բայց միջին վիճակագրական հանդիսատեսի համար «ինքը մի հատ Մերձավոր Արևելքի տիրակալ ա, որը իր կայսրությունը հասցնում ա գլոբալ ստանդարտներով ոչ էլ այնքան մեծ չափերի, որն էլ վերջում իր պատվի հետ միասին տանուլ է տալիս հռոմեացիներ». սա իմ կարծիքը չէ, բայց, ԻՄՀԿ, սա կլինի օտար հանդիսատեսի վճիռը:

Իսկ ահա Պապ թագավորի դեպքում կա դրամա, կա օտար հանդիսատեսին ծանոթ թեմա՝ Բյուզանդա-Պարթևական հակամարտություն, խարդավանքներ, պալատական ինտրիգներ, դավաճանություն, սպանություն: Որ սյուժեի հետ էլ մի փոքր խաղան /վավերագրական ֆիլմ չէ, ի վերջո/ բավականին «ուտվող» ֆիլմ կստացվի:

Տրիբուն
22.09.2012, 02:32
ԱՆձամբ ես կգերադասեի ոչ մի ֆիլմ չտեսնել, քան թե տեսնել ֆիլմ, որը կնկարեին մեր. "բարոյական հաղթանակ/ռազմական պարտություն" հիմարության ոճով մասնագիտացած մտավորականները և սերիալային ռեժիսորները: Կինոյում Տիգրանի մասշտաբի իրական արտացոլման համար մենք դեռևս պատաստ չենք ոչ հոգեպես, ոչ ֆինանսապես և կազմակերպչականապես:

Լիոն, խեր ըլնի: Սկսել եմ գրառումներիդ տակ շնորհակալություններ դնել: Սենց որ գնա, իմ արև, կհավատամ, որ Ավարայրին կես միլիոն պարսիկ ա զոհվել ու հինգ հազար փիղ: Դե իսկ Ապոպին տանը արդեն պաշտոնապես Հագոբ հոպար ենք ասում:

Տրիբուն
22.09.2012, 02:38
Ես կինոիդուստրիայում դեռ ոչ ֆիլմ չեմ տեսել, որը նկարահանված լինի կոնկրետ պատմական դեմքի վրայով ու հաջողված լինի: Մի երկու բացառություն կա երևի, էն էլ հին կինոներ են. Սպարտակ, Կլեոպատրա: էս վերջին ֆիլմերը մեկը մյուսից վատն էին: Օրինակ Ալեքսանդրը խայտառակություն էր, ֆիլմ չէր:

Եթե հայկական պատմական ֆիլմ ենք ուզում, պիտի հիմիկվա աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում նայվի - ասենք արդար ու քրիստոնյա հայերը կզայցնում են մուսուլման ու վայրենի արաբներին (մուտիտ էլի) ու արաբների խալիֆի անունն էլ Ասադ ա :D

dvgray
22.09.2012, 07:34
Հիմա մի հատ սերիալ կա "Հռոմ", էտ եմ նայում ու ասեմ, որ զզվելի ժամանակներ են եղել: չնայած հիմա էլ քիչ բան ա փոխված: ու ինչ էլ նկարվի, մաքսիմում մանկապատանեական ֆիլմ ա լինելու, թուրերով կռիվ, ձի քշել, գլուխ կտրել, ու իհարկե անվերջ սեքս /հռոմեացիների մասով ;)/:
ես չեմ հասկանում թե ինչու՞ մենք մի հատ հոգեբանական նորմալ ֆիլմ չենք նկարում մեր իսկապես մեծերի - Մաշտոցի, Խորենացու մասին: թե չէ ձի քշել ու նետ կրակետ: մեզանից ըտենց կինո հանող դուրս չի գա:
ու պլյուս դրան, ստիպված նեմեցի ու դոդի ախռաննիկները պետք ա նկարվեն էտ ֆիլմերում որպես նորմալ կառուցվածքով մարդիկ, ու դառնան մեր դերասանական աստղերը:

Արէա
22.09.2012, 08:19
Մեր պոտենցիալը հիմա հազիվ դեբիլ սերիալների ա հերիքում: Ի՞նչ Տիգրան Մեծ, էն էլ եռաչափ:
Ո՞վ ա նկարելու, ո՞վ ա ռեժիսորը լինելու, ովքե՞ր են օպերատորները լինելու, ովքե՞ր են խաղալու, որտե՞ղ են նկարելու, համակարգչային գրաֆիկան ո՞վ ա անելու, էդքան փող որտեղի՞ց են գտնելու:
Չկա եղբայր, էս նշածներիցս ոչ մեկը չունենք: Փինաչի են բոլորը, ի՞նչ Տիգրան Մեծ:

Malxas
22.09.2012, 08:28
Ռազմական տեսարաներով տպավորի ֆիլմ նկարելու համար այսօր մեծ բյուջե ա պետք, մենակ հայ լսարանի վրա հիմնվելով էլ նման ֆիլմ նկարելը եկամտաբեր չի լինի: Իսկ անկեղծ ասած, համաշխարհային հասարակությանը Տիգրան Մեծի մասին ֆիլմը հետաքրքիր չի լինի: Ճիշտ ա, ինքը մեր համար մեծություն ա, բայց միջին վիճակագրական հանդիսատեսի համար «ինքը մի հատ Մերձավոր Արևելքի տիրակալ ա, որը իր կայսրությունը հասցնում ա գլոբալ ստանդարտներով ոչ էլ այնքան մեծ չափերի, որն էլ վերջում իր պատվի հետ միասին տանուլ է տալիս հռոմեացիներ». սա իմ կարծիքը չէ, բայց, ԻՄՀԿ, սա կլինի օտար հանդիսատեսի վճիռը:

Իսկ ահա Պապ թագավորի դեպքում կա դրամա, կա օտար հանդիսատեսին ծանոթ թեմա՝ Բյուզանդա-Պարթևական հակամարտություն, խարդավանքներ, պալատական ինտրիգներ, դավաճանություն, սպանություն: Որ սյուժեի հետ էլ մի փոքր խաղան /վավերագրական ֆիլմ չէ, ի վերջո/ բավականին «ուտվող» ֆիլմ կստացվի:

Ֆիլմի բյուջեն մեկ միլիոն դոլար է: Իմ կարծիքով կարելի էր այնպիսի սյուժե հորինել, որ հետաքրքիր նայվեր յուրաքանչյուր հանդիսատեսի կողմից:

Malxas
22.09.2012, 08:31
Ես կինոիդուստրիայում դեռ ոչ ֆիլմ չեմ տեսել, որը նկարահանված լինի կոնկրետ պատմական դեմքի վրայով ու հաջողված լինի: Մի երկու բացառություն կա երևի, էն էլ հին կինոներ են. Սպարտակ, Կլեոպատրա: էս վերջին ֆիլմերը մեկը մյուսից վատն էին: Օրինակ Ալեքսանդրը խայտառակություն էր, ֆիլմ չէր:

Եթե հայկական պատմական ֆիլմ ենք ուզում, պիտի հիմիկվա աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում նայվի - ասենք արդար ու քրիստոնյա հայերը կզայցնում են մուսուլման ու վայրենի արաբներին (մուտիտ էլի) ու արաբների խալիֆի անունն էլ Ասադ ա :D

Շատ ճիշտ ես ասում, ես էլ եմ քո կարծիքին, այդ պատճառով մտահաղացել էի Տիգրան Մեծին ֆիլմում տեղ տալ երկրորդ պլանով, իսկ առաջին պլան մղել այլ հերոսների, հետաքրքիր սյուժե հորինել և պատմական իրադարձությունները քողարկել գեղեցիկ սիրո պատմության տակ: Առաջին տասը րոպեների համար արդեն հորինել էի սյուժե և իրենց շատ դուր էր եկել, բայց ինչպես նշեցի համագործակցություն չստացվեց:

davidus
22.09.2012, 09:19
Մեր պոտենցիալը հիմա հազիվ դեբիլ սերիալների ա հերիքում: Ի՞նչ Տիգրան Մեծ, էն էլ եռաչափ:
Ո՞վ ա նկարելու, ո՞վ ա ռեժիսորը լինելու, ովքե՞ր են օպերատորները լինելու, ովքե՞ր են խաղալու, որտե՞ղ են նկարելու, համակարգչային գրաֆիկան ո՞վ ա անելու, էդքան փող որտեղի՞ց են գտնելու:
Չկա եղբայր, էս նշածներիցս ոչ մեկը չունենք: Փինաչի են բոլորը, ի՞նչ Տիգրան Մեծ:

Էս վերջերս էլ ականջովս ընկավ, որ էն Քեշիշյանը Նժդեհի մասին ֆիլմ ա նկարում։ Քեշիշյանը...

impression
22.09.2012, 11:13
էս հայ կլիպա-սերիալադիրիժորների փառասիրությունն ա անզսպելի՞, թե՞ իրենց ծիծաղի առարկա դարձնելու ենթագիտակցական մղումը
Քեշիշյան՝ Նժդե՞հ

ուրեմն էս Նժդեհը նստած ա լինում դիվանին, մեկ էլ գալիս ա Նազենի Հովհաննիսյանը, կապ չունի, որ կապ չունի, սենց անպայման զեփյուռ մակնիշի քամի ա բաձրանում էդ պահին, ինչ-որ տեղից մոմեր են հայտնվում (կասկածում եմ, որ Հրաչն ա տնից բերում), վարդի թերթիկներ, Լիլիթ Հովհաննիսյանն էլ սաունդթրքում ա (ու՞ր ա թե՝ տառ եմ կուլ տվել), ու ամենավերջում, երբ Նազենին սենց գզգզած մազերով ուզում ա կոնյակի բաժակը ցած դնի, սիգարետն էլ հանգցնի, Նժդեհը, ըստ սցենարի, շոյելով Նազենու գլուխը, որ կհանգչի յուր կրծքին, ասում ա՝ երբ գլուխդ կդնես բարձին, որ քնանաս, մի պահ մտածիր քո ազգի մասին.... fade away էֆեկտ, ու երբ գրվում են տիտրերը, մեկ էլ լսվում ա, թե Նժդեհի դերասանը ոնց ա գոռում՝ արա այ անասուն, ախր էդ Անդրանիկի բառերն էի՜ն....

Claudia Mori
22.09.2012, 13:27

Աաաաաաա, ես մեռաաա:D

davidus
22.09.2012, 23:02
Մենակ չասեք էլի, որ Խորեն Լևոնյանն ա դերակատարը.... :))

Chuk
22.09.2012, 23:23
Շարունակում ենք ակտիվացնել ակումբը մոռանալով նախկին բոլոր թյուրիմածությունները :)

Մոտ երկու ամիս առաջ ինձ դիմեց մի կազմակերպություն: Պատրաստվում են 3Դ ֆիլմ նկարահանել Տիգրան Մեծի մասին, իսկ ինձ դիմել էին, որպեսզի սյուժե գրեմ կինոնկարի համար: Երկու հանդիպումից հետո ես հրաժարվեցի հետագա համագործակցությունից: Պատճառը չափազանց տարբեր մոտեցումներն էին ֆիլմը նկարելու հարցում: Մի քանի օր առաջ նամակ գրեցի, թե ինչպես են գործերը առաջ գնում, դեռ պատասխան չեմ ստացել:
Հետքարքիր կլիներ իմանալ, թե Տիգրան Մեծի մասին ինչ ֆիլմ կուզենար տեսնել հանդիսատեսը: Խնդրում եմ կարծիքներ հայտնեք:
Կարծում եմ, որ հանդիսատեսի համար բացարձակ մեկ կլիներ, թե կոնկրետ որ մոտեցումը որդեգրած կլինեին ֆիլմը նկարողները: Ի վերջո ցանկացած նյութի հազարավոր ինտերպրետացիաներ են հնարավոր, ու էդ ինտերպրետացիաներից որևէ մեկը հանդիսատեսին դուր կգա միայն էն ժամանակ, երբ իրագործված կլինի պրոֆեսիոնալ:

Հետևաբար ավելի կարևոր եմ համարում.
- Լավ ռեժիսորի ընտրությունը,
- Լավ ու պրոֆեսիոնալ սցենարիստի ընտրությունը,
- Լավ օպերատորական, մոնտաժի, գրաֆիկական աշխատանքը,
- Լավ դերասանական կազմի ընտրությունը,
- սենց լիքը ուրիշ ցանկ և դրանից բխող մեծ գումարի ծախսը, որը հնարավորություն կտար այս բոլոր «լավ»-երին համապատասխան վարձատրել ու համապատասխան աշխատանք ակնկալել, գործը ճիշտ կազմակերպել:

Ես բավական վատատես եմ էս հարցում ու հայկական կինոինդուստրիայում ցավոք դեռ նման բան չեմ սպասում:

Malxas
22.09.2012, 23:30

Ցավոք քո վատատեսությունը հիմնավորված է: Չգիտեմ որքան պետք է լավատես լինել, որ հակառակ կարծիքն ունենալ: Վերջին տասը տարիներին, եթե մեկ նորմալ ֆիլմ նկարված լիներ, որ բավարարեր քո նշված կետերից գոնե մեկին, դեռ կարելի էր հույս ունենալ:
Նամակ էի գրել տեղեկանալու, թե ինչպես են իրենց գործերը: Դեռ բանակցություններ են վարում սպոնսորների հետ:

Տրիբուն
22.09.2012, 23:39
Տեսել եք էս ֆիլմը ? 64 թվին ա նկարահանվել: (http://www.kinopoisk.ru/film/8771/) Սոֆի Լորենն ա խաղում - Հայաստանի թագավորի կնգա դերում:

http://www.kinopoisk.ru/images/film_big/8771.jpg

Մինչև հիմա հոլիվուդում նկարահնված միակ հայկական պատմական ֆիլմն ա::D Հիմա կասեք, ինչ կապ ունի էս ֆիլմը Հայստանի հետ ? Լավ էլ կապ ունի, նայեք, կտեսնեք:

Քանի չեմ մոռացել, ասեմ, ու շատ չզարմանաք, որ հայտնի դերսան Օմար Շարիֆն էլ Հայաստանի թագավորի դերն ա խաղում: Այ տենց բաներ: Ու Հայաստանում էս ֆիլմի մասին գրեթե ոչ մի բան չգիտեն:

Freeman
22.09.2012, 23:42
էս հայ կլիպա-սերիալադիրիժորների փառասիրությունն ա անզսպելի՞, թե՞ իրենց ծիծաղի առարկա դարձնելու ենթագիտակցական մղումը
Քեշիշյան՝ Նժդե՞հ

ուրեմն էս Նժդեհը նստած ա լինում դիվանին, մեկ էլ գալիս ա Նազենի Հովհաննիսյանը, կապ չունի, որ կապ չունի, սենց անպայման զեփյուռ մակնիշի քամի ա բաձրանում էդ պահին, ինչ-որ տեղից մոմեր են հայտնվում (կասկածում եմ, որ Հրաչն ա տնից բերում), վարդի թերթիկներ, Լիլիթ Հովհաննիսյանն էլ սաունդթրքում ա (ու՞ր ա թե՝ տառ եմ կուլ տվել), ու ամենավերջում, երբ Նազենին սենց գզգզած մազերով ուզում ա կոնյակի բաժակը ցած դնի, սիգարետն էլ հանգցնի, Նժդեհը, ըստ սցենարի, շոյելով Նազենու գլուխը, որ կհանգչի յուր կրծքին, ասում ա՝ երբ գլուխդ կդնես բարձին, որ քնանաս, մի պահ մտածիր քո ազգի մասին.... fade away էֆեկտ, ու երբ գրվում են տիտրերը, մեկ էլ լսվում ա, թե Նժդեհի դերասանը ոնց ա գոռում՝ արա այ անասուն, ախր էդ Անդրանիկի բառերն էի՜ն....

Մենակ չասեք էլի, որ Խորեն Լևոնյանն ա դերակատարը.... :))

Նազենիի՞, թե՞ Նժդեհի :thinks

Malxas
22.09.2012, 23:43
Տեսել եք էս ֆիլմը ? 64 թվին ա նկարահանվել: (http://www.kinopoisk.ru/film/8771/) Սոֆի Լորենն էլ խաղում - Հայաստանի թագավորի կնգա դերում:

http://www.kinopoisk.ru/images/film_big/8771.jpg

Մինչև հիմա հոլիվուդում նկարահնված միակ հայկական պատմական ֆիլմն ա::D Հիմա կասեք, ինչ կապ ունի էս ֆիլմը Հայստանի հետ ? Լավ էլ կապ ունի, նայեք, կտեսնեք:

Ես նայել եմ, իրոք շատ լավ ֆիլմ է: :) Ինձ համար շատ հուզիչ էր, երբ տեսնում էի... Տրիբունը հասկացավ, թե ինչ նկատի ունեմ, բայց կինոն չսկսեմ պատմել, որ հետաքրքրությամբ դիտեք ;)

Freeman
22.09.2012, 23:48
Ես նայել եմ, իրոք շատ լավ ֆիլմ է: :) Ինձ համար շատ հուզիչ էր, երբ տեսնում էի... Տրիբունը հասկացավ, թե ինչ նկատի ունեմ, բայց կինոն չսկսեմ պատմել, որ հետաքրքրությամբ դիտեք ;)

Ոնց-որ ես էլ եմ նայել, բայց բան չեմ հիշում, երևի շուտ էր:

Ավելացնում եմ ՙինչ-որ ժամանակ՚ ցուցակիս :)

dvgray
23.09.2012, 00:25
Տեսել եք էս ֆիլմը ? 64 թվին ա նկարահանվել: (http://www.kinopoisk.ru/film/8771/) Սոֆի Լորենն ա խաղում - Հայաստանի թագավորի կնգա դերում:

http://www.kinopoisk.ru/images/film_big/8771.jpg

Մինչև հիմա հոլիվուդում նկարահնված միակ հայկական պատմական ֆիլմն ա::D Հիմա կասեք, ինչ կապ ունի էս ֆիլմը Հայստանի հետ ? Լավ էլ կապ ունի, նայեք, կտեսնեք:

Քանի չեմ մոռացել, ասեմ, ու շատ չզարմանաք, որ հայտնի դերսան Օմար Շարիֆն էլ Հայաստանի թագավորի դերն ա խաղում: Այ տենց բաներ: Ու Հայաստանում էս ֆիլմի մասին գրեթե ոչ մի բան չգիտեն:
քաշեցի, մի քանի կադր նայեցի, խոստումնալից ա. վաղը կնայեմ: ;)

Տրիբուն
23.09.2012, 00:50
քաշեցի, մի քանի կադր նայեցի, խոստումնալից ա. վաղը կնայեմ: ;)

Գլխանց ասեմ, որ իրա ժամանակի համար գժական մաշտաբային ֆիլմ ա: Մենակ Հռոմի տեսարանները ինչ ասես արժեն, ու մի գրամ կոմպյուտերային գրաֆիկա չկա: Մարդիկ ձեռով են արել ամեն ինչ: Բյուջեն 19 միլիոն ա եղել, որը 64 թվի համար ահռելի գումար էր:

Lion
23.09.2012, 15:10
Ես նայել եմ, իրոք շատ լավ ֆիլմ է: :) Ինձ համար շատ հուզիչ էր, երբ տեսնում էի... Տրիբունը հասկացավ, թե ինչ նկատի ունեմ, բայց կինոն չսկսեմ պատմել, որ հետաքրքրությամբ դիտեք ;)

Էդ պահը ինձ էլ է շատ հուզել :B Ուրա, կարողանայինք մեր պատմությունը կինոյով լավ ներկայացնեինք, հիանալի բան կստացվեր: Ինձ թվում է պիտի մանր քայլերից սկսել, օրինակ` նկարել սերիալներ պատմական թեմաներով: Չինաստանում ու Կորեայում, օրինակ, այդ կերպ մի ամբողջ ժանր ստեղծվեց, որը հիմա այնտեղ ու նաև ողջ աշխարհում մեծ մասսայականություն ունի...

Windows 7
29.11.2012, 11:53
ԱՆձամբ ես կգերադասեի ոչ մի ֆիլմ չտեսնել, քան թե տեսնել ֆիլմ, որը կնկարեին մեր. "բարոյական հաղթանակ/ռազմական պարտություն" հիմարության ոճով մասնագիտացած մտավորականները և սերիալային ռեժիսորները: Կինոյում Տիգրանի մասշտաբի իրական արտացոլման համար մենք դեռևս պատաստ չենք ոչ հոգեպես, ոչ ֆինանսապես և կազմակերպչականապես:

Հասկանում եմ ասացդ,բայց ֆիլմը պետք է ոգեշնչի Հայասա Ազգին

Դավիթ
29.11.2012, 13:25
Օմար Շարիֆը ու՞մ դերն ա տանում կինոյի մեջ, Սոհեմոսի՞, թե՞ Վաղարշի:

Malxas
29.11.2012, 13:27
Հասկանում եմ ասացդ,բայց ֆիլմը պետք է ոգեշնչի Հայասա Ազգին

Հայասա ազգը ո՞րն է:think

Malxas
29.11.2012, 13:28
Օմար Շարիֆը ու՞մ դերն ա տանում կինոյի մեջ, Սոհեմոսի՞, թե Վաղարշի՞:

Պետք է որ Սոհեմոսի:

Windows 7
29.11.2012, 17:09
Հայերը որ Հայասացի են,դա փաստ է,իսկ Տիգրան մեծը եվս Հայ Էր,բայց ոմանք ասում են Արշակունի էր,իսկ Արշակունիները Պարսկա Պարթեվական տոհմ են,ոմանք էլ ասում են Տիգրանը Երվանդունի էր,իսկ Երվանդունիները Հայկազունի են,Երվանդունիներից էլ Արտաշեսյաններն են,որոնցից եվ Տիգրանն է;

Malxas
29.11.2012, 17:13
Հայերը որ Հայասացի են,դա փաստ է,իսկ Տիգրան մեծը եվս Հայ եր,բայց ոմանք ասում են Արշակունի էր,իսկ Արշակունիները Պարսկա Պարթեվական տոհմ է,ոմանք ել ասում են Տիգրանը Երվանդունի էր

Եղբայր, որպես նորեկի մի խորհուրդ տամ, եթե դեմ չես: Պատասխանելիս մեջբերում կոճակը սեղմելով նշիր, թե ում ես պատասխանում, որպեսզի թյուրիմածություններ չլինեն:

Windows 7
29.11.2012, 17:15
Եղբայր, որպես նորեկի մի խորհուրդ տամ, եթե դեմ չես: Պատասխանելիս մեջբերում կոճակը սեղմելով նշիր, թե ում ես պատասխանում, որպեսզի թյուրիմածություններ չլինեն:
անպայման ի նկատի կունենամ:)

Դավիթ
30.11.2012, 06:00
Հայերը որ Հայասացի են,դա փաստ է,իսկ Տիգրան մեծը եվս Հայ Էր,բայց ոմանք ասում են Արշակունի էր,իսկ Արշակունիները Պարսկա Պարթեվական տոհմ են,ոմանք էլ ասում են Տիգրանը Երվանդունի էր,իսկ Երվանդունիները Հայկազունի են,Երվանդունիներից էլ Արտաշեսյաններն են,որոնցից եվ Տիգրանն է;

Մի հատ կաշա սարքեցիր: Տիգրան Երվանդյանել ենք ունեցել, բայց որ ոմանք ասում են Տիգրանը Մեծը Արշակունի ա, այ դա արդեն շատ հետաքրքիր ա: Եվ այո, նա
ևս հայ էր::)

Windows 7
30.11.2012, 09:14
Գլխանց ասեմ, որ իրա ժամանակի համար գժական մաշտաբային ֆիլմ ա: Մենակ Հռոմի տեսարանները ինչ ասես արժեն, ու մի գրամ կոմպյուտերային գրաֆիկա չկա: Մարդիկ ձեռով են արել ամեն ինչ: Բյուջեն 19 միլիոն ա եղել, որը 64 թվի համար ահռելի գումար էր:

Նեմրութ լեռան Աստվածների գլուխներն էլ ցույց տվին.

Windows 7
30.11.2012, 09:14
Մի հատ կաշա սարքեցիր: Տիգրան Երվանդյանել ենք ունեցել, բայց որ ոմանք ասում են Տիգրանը Մեծը Արշակունի ա, այ դա արդեն շատ հետաքրքիր ա: Եվ այո, նա
ևս հայ էր::)
Գիտեմ:)Կարծեմ Խորենացու մոտ եմ կարդացել;:8

Սերխիո
01.12.2012, 13:55
Տեսել եք էս ֆիլմը ? 64 թվին ա նկարահանվել: (http://www.kinopoisk.ru/film/8771/) Սոֆի Լորենն ա խաղում - Հայաստանի թագավորի կնգա դերում:

http://www.kinopoisk.ru/images/film_big/8771.jpg

Մինչև հիմա հոլիվուդում նկարահնված միակ հայկական պատմական ֆիլմն ա::D Հիմա կասեք, ինչ կապ ունի էս ֆիլմը Հայստանի հետ ? Լավ էլ կապ ունի, նայեք, կտեսնեք:

Քանի չեմ մոռացել, ասեմ, ու շատ չզարմանաք, որ հայտնի դերսան Օմար Շարիֆն էլ Հայաստանի թագավորի դերն ա խաղում: Այ տենց բաներ: Ու Հայաստանում էս ֆիլմի մասին գրեթե ոչ մի բան չգիտեն:
Ոնց չգիտեն ? էս կինոն մի 5 անգամ մենակ ես եմ տեսել, առաջին անգամ էլ <<երրորդ ալիք>> հաղորդման ժամանակ` Արտավազդ Եղոյանի թարգմանությամբ, ընտիր ա... Հայ թագավորի անունն էլ Միհրդատ ա...

Տրիբուն
01.12.2012, 14:19
Ոնց չգիտեն ? էս կինոն մի 5 անգամ մենակ ես եմ տեսել, առաջին անգամ էլ <<երրորդ ալիք>> հաղորդման ժամանակ` Արտավազդ Եղոյանի թարգմանությամբ, ընտիր ա... Հայ թագավորի անունն էլ Միհրդատ ա...

Չգիտեմ, թե Արտավազդ Եղոյանը ոնց ա թարգմանել, բայց Սոհեմոս ա, ու չէր կարա ուրիշ բան լիներ, քանի որ աբսուրդ կլիներ:

Շինարար
01.12.2012, 14:49
Չգիտեմ, թե Արտավազդ Եղոյանը ոնց ա թարգմանել, բայց Սոհեմոս ա, ու չէր կարա ուրիշ բան լիներ, քանի որ աբսուրդ կլիներ:

Բայց ֆիլմում անունը նշվո՞ւմ ա: Ես ինչքան հիշում եմ՝ Հայաստանի թագավոր են ասում:

Lion
01.12.2012, 16:16
Չէ, ֆիլմում հենց Սոհեմոսն էլ հիշվում է, իսկ Միհրդատը հիշատակվում է "շքերթի" ամենակսզբում, որպես Պետրայի արքա: Վերջին հանգամանքը այնքան էլ պատմական չէ, քանի որ Պետրա կենտրոնով հայտնի Նաբաթեայի թագավորությունը ընկել էր այդ դեպքերից դեռ 75 տարի առաջ: