PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մահից հետո ծնվածները». լուսանկարների ցուցահանդես Շուշիում



Chuk
21.09.2012, 15:22
http://imageshack.us/a/img842/2180/52326650322122968795815.jpg

Հոկտեմբերի 1-ից 14-ը Շուշիում (Լեռնային Ղարաբաղի հանրապետություն) կայանալիք "ՀՈՂ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱ" ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում կներկայացվի "ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾՆԵՐԸ" վավերագրական լուսանկարչական նախագիծը (հեղինակը` Գերման Ավագյան)

Կցուցադրվեն 36 երեխաների լուսանկարչական դիմանկարներ, ովքեր ծնվել են ԼՂՀ անկախության համար մղված պատերազմում իրենց հայրերի զոհվելուց հետո:


Եթե Շուշիում լինեի, անպայման կգնայի: Կարծում եմ, որ ազդեցիկ ու հետաքրքիր ցուցադրություն կլինի: Հայտարարությունը «փախցրել» եմ ֆեյսբուքից՝ Գերման Ավագյանի էջից: Կարծում եմ, որ ակումբում հետաքրքրվողներ էլ կլինեն:

Ձայնալար
21.09.2012, 16:07
Մտահաղացումը շատ լավն ա, կուզենամ որ ոգևորող գոտեպնդող լինի փոխանցած ոգին, ոչ թե ճնշող: Հուսով եմ, այդպես էլ կլինի: Հուսով եմ ցուցադրությունից հետո աշխատանքները հասանելի կլինեն համացանցում:

Ի դեպ Գերման Ավագյանի աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք այցելել հեղինակի կայք էջը՝ http://www.hermanavakian.com/ :

Հայկօ
21.09.2012, 23:24
Ափսոս որ Երևանում չի, անպայման կգնայի: Մեզ սենց բաներ պետք են ու շատ, կեցցե հեղինակը: Էս մասին պետք ա անընդհատ հիշեցնել, անընդհատ խոսել, ցույց տալ, ասել, ու էս միջոցը, համոզված եմ, շատ ավելի ազդեցիկ ա, քան ցանկացած չորուցամաք հաղորդում Ղարաբաղյան պատերազմի մասին:

HayAngel
15.11.2012, 19:18
Ես միանշանակ համաձայն եմ Հայկոի հետ : Մեր երիտասարդությանը ողղակի օդի ու ջրի պես անհրաժեշտ են նման միջոցառումներ , որոնք կբարձրացնեն մեր աճող սերնդի ազգի նվիրվածությունը ու ազգայինը պահպանելու ձգտումը : Ես շատ ուրախ եմ , որ դեռ մնացել եմ մարդիկ , որոնք չեն մոռանում մեր քաջերի սխրանքը ու միշտ հիշում են նրանց :