PDA

Դիտել ողջ տարբերակը : Համաներում. սկսենք նոր էջից

Chuk
21.09.2012, 00:47
Սիրելի՛ ակումբցիներ,
նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակի առթիվ: Ես կարծում եմ, որ ակումբում դժվար թե լինի մարդ, ում համար անկախությունը շատ մեծ խորհուրդ չլինի: Ակումբում կան տարբեր տարիքի մարդիկ, մանուկից մինչև տարեց, բայց հիմնականում այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց գիտակից կյանքն ապրել են, հասունացել են արդեն անկախ Հայաստանում: Այն Հայաստանում, որը մեզ համար նվաճեցին մեր ավագ սերունդը: Ավելին, այստեղ շատ են նաև մարդիկ, ովքեր ծնվել են արդեն անկախ Հայաստանում: Պետություն, անկախություն ունենալը մեծագույն արժեք է, որը մենք պետք է պահպանենք, փայփայենք:

Մինչ այժմ եղած բոլոր տուգանայինները վերացնելը, ջնջելը, համաներում անելը վաղուց էի որոշել: Բայց իհարկե չէի կարող դիմանալ գայթակղությանն ու դա չանել հենց այսօր, դրան ավելի կարևոր խորհուրդ տալով:

Ամեն ինչ սկսենք նոր էջից: Սկսենք, մոռանալով անցյալը, եղածը: Այս պահին ակումբում չկա որևէ մեկը, որն ունենա տուգանային միավոր: Չկա որևէ մեկը, ով մտնելով իր անձնագիրը տեսնելու է կարմիր տառերով գրված տհաճ նախադասությունը: Այսօր մենք բոլորս այստեղ հավասար ենք, հավասար իրավունքներով: Էլ հետ չենք նայելու, սկսելու ենք հաշվարկի նոր մեկնակետով:

Ավելին, շուտով հավանաբար փոփոխության կկատարենք նաև խախտումները նշելու ձևի մեջ, դրան հաջորդող քայլերի ծրագրման ու կատարման մեջ:

Սիրելի՛ ակումբցիներ,
նորից շնորհավորում եմ բոլորիդ, հուսով, որ այսուհետ կարող ենք ավելի հաշտ ու համերաշխ ապրել, հուսով, որ հետագայում խախտումներն ավելի ու ավելի քիչ կլինեն, որ մենք կարիք չենք ունենա դրանք պատժելու մասին մտածել:

Շնորհավո՛ր մեր տոնը :)

Rhayader
21.09.2012, 00:50
Ոնց գցում-բռնում եմ, ինձ բաց եք թողնում կրոնի բաժնի վրա :D

Chuk
21.09.2012, 00:56
Ոնց գցում-բռնում եմ, ինձ բաց եք թողնում կրոնի բաժնի վրա :D
Ինձնից մի փոքր առաջ ընկար :)
Իրականում համաներման հարցը ղեկավար կազմով քննարկելիս քեզ Կրոն բաժնում ապարգելափակելու հարցը մոդերատորներից մեկը բարձրացրել էր ու արժանացել հավանության կարծեմ բոլորի կողմից: Դու արդեն կրոնում ապաարգելափակված ես :)

Rhayader
21.09.2012, 01:00
:D Մուհահահահա

Լավ, իսկ հիմա լուրջ: Իմ կարծիքով, Ակումբին հիմա մի քիչ էնտուզիաստական, պլատֆորմային նախագծեր են պետք ու մասս մեդիայի ուշադրություն: + Ակումբի ներքին նախագծերը գործել են Ակումբի ներսում, ինչքան տեսել եմ, հանրությունը փակ էր: Ժամանակն է մի քիչ բացվել: Ինձ այդպես է թվում:

Mephistopheles
21.09.2012, 01:03

սերժի՞կ… դու ե՞ս…

Chuk
21.09.2012, 01:06
:D Մուհահահահա

Լավ, իսկ հիմա լուրջ: Իմ կարծիքով, Ակումբին հիմա մի քիչ էնտուզիաստական, պլատֆորմային նախագծեր են պետք ու մասս մեդիայի ուշադրություն: + Ակումբի ներքին նախագծերը գործել են Ակումբի ներսում, ինչքան տեսել եմ, հանրությունը փակ էր: Ժամանակն է մի քիչ բացվել: Ինձ այդպես է թվում:

Համաձայն եմ :) Բայց դա էստեղ ("http://www.akumb.am/showthread.php/63488), հա՞ :)

Արէա
21.09.2012, 09:04
Ոնց գցում-բռնում եմ, ինձ բաց եք թողնում կրոնի բաժնի վրա :D

Դե ոչինչ չի խանգարում վաղը նորից արգելափակել :)

Արևհատիկ
21.09.2012, 12:13
Հետ բերեք իմ տուգանայինները :goblin
Մի ժամանակ սենց խոսք կար «Էլ ինչ ակումբցի առանց տուգանայինի» :)) Ես, անձամբ, շատ ոգևորվել էի, որ առաջին անգամ տուգանային էի ստացել:
Վերջերս նենց ա ստացվել, որ ակումբում գրառումներ չեմ կատարում, միայն կարդում եմ: Հիմա էլ տուգանայիններս ու զգուշացումներս չկան: Էլ ինձնից ինչ ակումբցի :cry

Chuk
21.09.2012, 13:12

Ստիպված պետք է ակտիվանաս՝ ընթացքում խախտումներ անելով :))

Արևհատիկ
21.09.2012, 13:22
Ստիպված պետք է ակտիվանաս՝ ընթացքում խախտումներ անելով :))
:aha Փաստորեն էս էլ ա ակումբի ղեկավարության կողմից մտածված խորամանկ քայլ :))

Ֆոտոն
21.09.2012, 13:36
Իսկ ես շատ եմ ուրախացել համաներման մտքից::yahoo Ես իմ տուգանայինները չէի սիրում, չնայած որ առաջին զգուշացումը մեր ամուսնության սկիզբն էր:

Նարե91
21.09.2012, 13:39
Ունեի, չունեի 3 հատ տուգանային ունեի, էն էլ ձեռքիս տարաք:( Չնայած հիմա կարգավիճակս էլ ավելի իմաստավորվեց::hands

Smokie
21.09.2012, 15:13
Հենց հիմա՞ պիտի ուզեի հիշել թե քանի տուգանային ունեի:)) Երևի 15-ից մի քիչ շատ էր::8

Բայց գիտե՞ք ինձ հատկապես որ փաստն ա ուրախացնում, է՛ն որ ղեկավարման վահանակում վարկանիշների վերևը ոչինչ չի լինի, վարկանիշները բարձր են ու ազատ ու էդպես շատ սիրուն ա:hands

Տրիբուն
21.09.2012, 17:30
Ինձնից մի փոքր առաջ ընկար :)
Իրականում համաներման հարցը ղեկավար կազմով քննարկելիս քեզ Կրոն բաժնում ապարգելափակելու հարցը մոդերատորներից մեկը բարձրացրել էր ու արժանացել հավանության կարծեմ բոլորի կողմից: Դու արդեն կրոնում ապաարգելափակված ես :)

Ապեր, էտ հարցը մենակ ղեկավար կազմով մի քննարկեք, էլի: Մնացած Ակումբցիներին էլ հարցրեք ու տղուն թողեք ներս: Կրոնի բաժինը նրա համար չի, որ մենակ տերտերներով ոիւ հավատացյալներով հավաքվեն, ջան ասեն, ջան լսեն: Ալտերնատիվ կարծիք էլ ենք ուզում կարդանք, կրթվենք, զարգանանք:

Chuk
21.09.2012, 17:44

Ակումբը միշտ էլ ալտերնատիվ կարծիքին կողմ է եղել ու արգելափակման պատճառն էլ եղել է խիստ հիմնավոր, չի եղել ալտերնատիվ կարծիքը լռեցնելու համար: Ամեն դեպքում դա հին պատմություն է ու արդեն արգելափակումից հանված է:

Mephistopheles
21.09.2012, 22:46
Ժող սաղ սուտ ա… ոչ մի համաներում… ես մեղավոր չեմ եղել որ հիմա էլ ինչ ներեն… 2 սռոկ հավայի նստել եմ, ու մի անգամ էլ արգելափակվել են Կրոնի բաժնից միայն այն բանի համար որ տարբեր, շատ ունիկալ, առաջադեմ ու հետաքրքիր գաղափարներ եմ առաջ քաշել… ինձ հանիրավի արգելափակել են ու տուգանել են և հիմա էլ ներում ե՞ն…

նի ֆիգա… ես պահանջում եմ արդարացում… մի հատ կարգին դատական համակարգ էլ չունեք որ սաղ մոդերատորների քմակները քաշ տայի դատարաններով ու ապացուցեի իմ անմեղությունն ու վանասների հատուցում պահանջեի…

մնացել եմ Մացոյի հույսին ու եթե չեղավ պտի տանեմ Սահմանադրական դատարան Գագոյի մոտ, հետո եվրոդատարան… էդ ձրիակեր պորտաբույծները մինչև էսօր ոչ մի կարգին գործ չեն արել… մարդը տնից հելում էթում ա գործի հետո էնքան խմած ա լինում որ տունը չի գտնում, էթում ա եվրոդատարան ասում ա տունս խլել են ու էդ դեբիլները դրանց փող են տալի… երկու սռոկ խելոք-խելոք նստել եմ, մեկը չեկավ բան չասեց…

էս ու՞ր ենք հասել… անկախության օրով մի հատ ոսկոր են քցում դեմներս ու որ համաձանվենք ուրեմն մեղավոր ենք եղել… ոչ մի դեպքում, իրանք Սերժիկի հետ են համագործակցում, նույն ձեռագիրն ա… չեք տենու՞մ… հես ա մի երկու մոդերի կհանեն գործից, բայց բան չի փոխվելու, ժողովուրդ, խաբում են ձեզ… փախեք…

ա՜ր-դա՜-րու՜-թյու՜ն, ա՜ր-դա՜-րու՜-թյու՜ն, ա՜ր-դա՜-րու՜-թյու՜ն, ա՜ր-դա՜-րու՜-թյու՜ն

Հայկօ
21.09.2012, 23:36
Ունեի, չունեի 3 հատ տուգանային ունեի, էն էլ ձեռքիս տարաք:( Չնայած հիմա կարգավիճակս էլ ավելի իմաստավորվեց::hands

Երեք հատ :D: Ես տասնմեկ էջ տուգանային ունեի, արդեն չեմ հիշում՝ մի էջի վրա քանի հատ ա լինում :)): Էնքան քաղցր հիշողություններ կային հետները կապված...

Ֆոտոն
22.09.2012, 13:38
Երեք հատ :D: Ես տասնմեկ էջ տուգանային ունեի, արդեն չեմ հիշում՝ մի էջի վրա քանի հատ ա լինում :)): Էնքան քաղցր հիշողություններ կային հետները կապված...

Նախանձացնում ես, Հայկ: Մի քանի հատ որ լինում ա, ուզում եմ չլինի: Բայց որ էջերով լինի, լրիվ ուրիշ քաղցրություն ա :D

Ուլուանա
22.09.2012, 16:07
Պարզվում ա՝ բոլորն իրենց տուգանայինների հետ լուրջ էմոցիոնալ կապվածություններ ունեին։ Աչքիս՝ սխալ ակցիա էր էս համաներումը. բոլորի հոգեկանը տակնուվրա եղավ :))։ Արդեն սկսում եմ մտածել՝ կարո՞ղ ա ինչ–որ լուրջ բան եմ կորցրել, որ երբեք տուգանային չեմ ստացել... :esim

Շինարար
22.09.2012, 16:40

Երբբ քիչ ես տուգանային ստացած լինում, իմ դեպքն եմ ասում, մի տեսակ քեզ անլիարժեք ես զգում, չափազանց ճիշտ ու կարգապահ լինելն էլ մի բան չի չէ՞, ես լիքը գրառումներ ունեմ, որ իմ կարծիքով ղաստի խախտումով եմ արել ու կոչ եմ արել նույնիսկ որ մոդերները տուգանեն ինձ, բայց բոլոր հույսերս ի դերև են եղել, լավագույն դեպքում գրառումս ջնջվել ա ու վսյո կամ էլ պարզվել ա, որ ուղղակի ի վիճակի չեմ խախտումով գրառում անել: Նույնն ա, որ դպրոցում 2 ստացած էի լինում, էն ոնց էի հպարտանում էդ օրը, որ ես էլ նորմալ աշակերտ եմ, կարամ 2 էլ ստանամ:))

Ֆոտոն
22.09.2012, 19:40

Ու վերջում էդ 2-ը չէին դնում դասատուները: Լավ սովորողին ներում էին: Ու ստիպված էդ աշակերտը մյուս դասին պիտի դաս սովորեր, քանի որ հաստատ իրեն դաս էին հարցնելու: :)

Ambrosine
23.09.2012, 15:40
Պարզվում ա՝ բոլորն իրենց տուգանայինների հետ լուրջ էմոցիոնալ կապվածություններ ունեին։ Աչքիս՝ սխալ ակցիա էր էս համաներումը. բոլորի հոգեկանը տակնուվրա եղավ :))։ Արդեն սկսում եմ մտածել՝ կարո՞ղ ա ինչ–որ լուրջ բան եմ կորցրել, որ երբեք տուգանային չեմ ստացել... :esim

Ես 2010-ից էսկողմ տուգանային չունեի, դեպրեսվում էի, իսկ հիմա... :beee

StrangeLittleGirl
24.09.2012, 01:55
Հույս ունեմ՝ առանց ինձ հարցնելու ինձ չեք ապաարգելափակել քաղաքականություն բաժնից :D

Sambitbaba
06.11.2012, 21:59
Սիրելի՛ ակումբցիներ,
նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակի առթիվ: Ես կարծում եմ, որ ակումբում դժվար թե լինի մարդ, ում համար անկախությունը շատ մեծ խորհուրդ չլինի: Ակումբում կան տարբեր տարիքի մարդիկ, մանուկից մինչև տարեց, բայց հիմնականում այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց գիտակից կյանքն ապրել են, հասունացել են արդեն անկախ Հայաստանում: Այն Հայաստանում, որը մեզ համար նվաճեցին մեր ավագ սերունդը: Ավելին, այստեղ շատ են նաև մարդիկ, ովքեր ծնվել են արդեն անկախ Հայաստանում: Պետություն, անկախություն ունենալը մեծագույն արժեք է, որը մենք պետք է պահպանենք, փայփայենք:

Մինչ այժմ եղած բոլոր տուգանայինները վերացնելը, ջնջելը, համաներում անելը վաղուց էի որոշել: Բայց իհարկե չէի կարող դիմանալ գայթակղությանն ու դա չանել հենց այսօր, դրան ավելի կարևոր խորհուրդ տալով:

Ամեն ինչ սկսենք նոր էջից: Սկսենք, մոռանալով անցյալը, եղածը: Այս պահին ակումբում չկա որևէ մեկը, որն ունենա տուգանային միավոր: Չկա որևէ մեկը, ով մտնելով իր անձնագիրը տեսնելու է կարմիր տառերով գրված տհաճ նախադասությունը: Այսօր մենք բոլորս այստեղ հավասար ենք, հավասար իրավունքներով: Էլ հետ չենք նայելու, սկսելու ենք հաշվարկի նոր մեկնակետով:

Ավելին, շուտով հավանաբար փոփոխության կկատարենք նաև խախտումները նշելու ձևի մեջ, դրան հաջորդող քայլերի ծրագրման ու կատարման մեջ:

Սիրելի՛ ակումբցիներ,
նորից շնորհավորում եմ բոլորիդ, հուսով, որ այսուհետ կարող ենք ավելի հաշտ ու համերաշխ ապրել, հուսով, որ հետագայում խախտումներն ավելի ու ավելի քիչ կլինեն, որ մենք կարիք չենք ունենա դրանք պատժելու մասին մտածել:

Շնորհավո՛ր մեր տոնը :)

Չուկ ջան, եկ կլինի մի ամնիստիա էլ նոյեմբերի յոթի առթիվ հայտարարիր ու տղերքին ազատ արձակիր, ինչ կլինի: Առանց նրանց Ակումբում մարդ ոնց որ կիսատ-պռատ շնչի…