PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերջերս պաշտոնանկ արված Իսագուլյանը սկսել է խոսել ինչ-որ առեղծվածային ցուցակներից



Ձայնալար
20.09.2012, 23:45
Իսագուլյանը սպառնում է իշխանական էլիտայի մասին գաղտնի ցուցակով
Սեպ 20, 2012 Հայելի

Հարցազրույց ՀՀ նախագահի ԱԺ նախկին ներկայացուցիչ <Ազգային անվտանգություն> կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:
Պարո՛ն Իսագուլյան, մամուլում հրապարակում է եղել, որ մոտ 10 տարի առաջ գրանցված «Մհերի դուռ» կազմակերպությունը Հայաստանի տնտեսական, քաղաքական և զինվորական էլիտայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող գաղտնի ցուցակ ունի: Դարձյալ, ըստ մամուլի հրապարակումների, Դուք ինչ-ինչ առնչություններ ունեք այդ նույն «Մհերի դուռ» կազմակերպության հետ: Այդ ցուցակի հետ կապված՝ ինչ-որ բան Ձեզ հայտնի՞ է, կա՞ իրականում նման ցուցակ:
Այո՛, կա նման ցուցակ, դրանք բավականին լուրջ ցուցակներ են, որտեղ մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի, գործարարների և գեներալիտետի մասին՝ սկսած 1990-ական թվականներից մինչև այսօր: Այդտեղ նշված է մոտ 3-4 հազար մարդու անուն: Դա Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ամբողջ իշխանական էլիտան է: Այստեղ կան բոլոր հայտնի դեմքերի անունները՝ սկսած <Ղարաբաղ> կոմիտեից, շարժման տարիներից ու ՀՀՇ-ի գլխավոր դեմքերից, մինչև այսօրվա բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները:
Ի՞նչ կարգի տեղեկությունների մասին է խոսքը:
Մարդու անձնական և հասարակական գործունեությանն առնչվող բոլոր տեղեկություններն անխտիր՝ այդ թվում նաև խիստ անձնական տվյալները, նրանց զբաղեցրած պաշտոնների շարժը, նրանց ֆինանսական հնարավորությունների և կեցության, բարոյական նկարագրի մասին և շատ ու շատ այլ տեղեկություններ նույնպես: Ընդ որում, կեցության և ֆինանսական ռեսուրսների մասին տեղեկությունները ներկայացված են նախ մինչև խորհրդային պետության վախճանը, ապա նաև դրանից հետո, մասնավորապես, թե ինչպես են ապրել մարդիկ մինչև ինչ-որ պաշտոն ունենալը և ինչպես՝ դրանից հետո:
Ըստ լուրերի՝ այդ էլիտան հանրապետությունից արտերկիր է տարել բավական լուրջ ֆինանսական ռեսուրսներ:
Այո՛, այդ կազմակերպության ցուցակներում տեղ գտած ինֆորմացիայի համաձայն՝ 1994 թվականից առ այսօր Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել: Բանկային փոխանցումները, մնացած բաները մանրամասն կան: Եթե անկեղծ ասեմ, ես ապշած եմ այդ կազմակերպության ներկայացուցիչների ինֆորմացվածության աստիճանից: Ընդ որում, նրանք շատ կիրթ, բարձր կրթություն ստացած և վերին աստիճանի քաղաքավարի և բարձր պրոֆեսիոնալիզմի տեր անձինք են: Եթե նրանք մոտ 10 տարի գործունեություն են ծավալել, և այդ մասին ընդամենը նոր-նոր է հայտնի դառնում, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է:
Չե՞ք կարծում, որ առանց պետական հատուկ ծառայությունների աջակցության՝ հնարավոր չէր լինի այդ աստիճանի ինֆորմացիոն բազա կուտակել և աննկատ մնալ:
Ես համոզված եմ, որ Հայաստանում Ձեր նշած պետական ծառայություններից և ոչ մեկը այդ աստիճանի ինֆորմացված չէ: Այդ կազմակերպության ինֆորմացիան բոլորովին այլ մակարդակի տեղեկացվածություն է: Այնտեղ ամեն ինչ կա՝ թե ինչ է կատարվել, այժմ ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում: Ինձ համար դժվար է պատկերացնել, թե նրանք որտեղից են հավաքել այդ ինֆորմացիան:
Դուք այդ կազմակերպության անդա՞մ եք:
Ոչ՛: Ընդամենը նրանք ինձ երկու անգամ հրավիրել են հանդիպման, ցույց են տվել այդ ցուցակները: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե իրենք ինչու են հատկապես ինձ ընտրել այդ ինֆորմացիան ներկայացնելու համար:
Չե՞ք հետաքրքրվել՝ ինչո՞ւ հատկապես Դուք:
Իրենց ասելով, բացի ինձանից, այդ ինֆորմացիան իրենք ներկայացրել են նաև մի քանի այլ մարդկանց նույնպես:
Ովքե՞ր են այդ մարդիկ:
Չեմ կարող ասել: Իրենք /նկատի ունի «Մհերի դուռ» կազմակերպության ներկայացուցիչներին-խմբ./, համենայն դեպս, ինձ այդպես են ասել, ունեն մարդկանց ընտրելու իրենց չափանիշները՝ ազնվությունը, պարկեշտությունը, անցած ճանապարհը և այլն:
Հնարավո՞ր է, որ Ձեր պաշտոնանկության և այս ցուցակի միջև ինչ-որ կապ կա:
Նախ իմ առաջին հանդիպումը այդ մարդկանց հետ եղել է մոտ երկու տարի առաջ, և ես այդ ցուցակի մասին իմացել եմ այն ժամանակ: Պաշտոնանկությունը կապված է իմ գործունեության հետ և նշված ցուցակի հետ որևէ կապ չունի:
Իսկ ինչո՞ւ 2 տարի առաջ չէիք խոսում այդ ցուցակների մասին:
Մենք պայմանավորվածություն ունեինք այդ մասին չբարձրաձայնել: Բացի այդ, ես այն ժամանակ ընդամենը նամակ էի ստացել, որ կան այդպիսի ցուցակներ, բայց, անկեղծ ասած, թերահավատորեն էի վերաբերվում: Իսկ կոնկրետ նշված ցուցակները ինձ ներկայացվել են այս տարվա հուլիսին և ինձ իրավասություն տրվեց այդ մասին որոշակիորեն բարձրաձայնել:
Իսկ ովքե՞ր են «Մհերի դուռ» կազմակերպության անդամները, նրանց մեջ հանրաճանաչ դեմքեր կա՞ն:
Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
Դուք նրանց վաղո՞ւց եք ճանաչում:
Ես իրենցից ընդամենը 3 հոգու եմ տեսել և ընդամենը 2 անգամ եմ շփվել հետները: Ընդ որում, նրանք, ովքեր ինձ հետ շփում են ունեցել, եղել են ոչ թե գլխավոր, այլ միջնորդ պերսոններ: Ուրիշ որևէ այլ կարգի առնչություն նրանց հետ չեմ ունեցել, բացառված է:
Այդ ցուցակները Ձեզ մոտ կա՞ն:
Ո՛չ, դրանք ինձ մոտ եղել են մեկ-երկու ժամով, ես թերթել եմ, ծանոթացել եմ: Ես խոստացել էի այդ տեղեկությունները իմ անձնական նպատակների համար չօգտագործել, բնականաբար պահել եմ իմ խոստումը: Ես միշտ ազնիվ եմ աշխատում:
Իսկ գուցե այն, ինչ ներկայացված է այդ ցուցակներում, ճիշտ ինֆորմացիա չէ, Դուք համոզվա՞ծ եք, նրանց տվյալները փաստարկվա՞ծ են, ստուգե՞լ եք:
Վստահաբար կարող եմ ասել, որ այն ինֆորմացիան, որ իրենք ունեն, ամբողջությամբ ճշմարտություն է: Որովհետև կան բաներ, որոնց ես հաստատապես տիրապետում եմ, և այդ տեղեկությունները իրենց մոտ նույնությամբ կան, անգամ իմ սեփական անձին վերաբերող տեղեկությունները ամբողջությամբ ճիշտ էին:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

http://hayeli.am/%D5%AB%D5%BD%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7%D5%AC%D5%AB/

Mephistopheles
20.09.2012, 23:49
մի հարցնող ըլնի այ եթիմ, բա որ տենց գաղտնի ա դու ո՞նց ես խոսում… էդ ի՞նչ գաղտնիք ա որ քո նման օրապակաս գիտի…

ինքն արդեն իրա հարցազրույցով հեղինակազրկեց էդ կոմպրոմատները անգամ եթե այդպիսիններ կան…

Ձայնալար
21.09.2012, 00:00
Սրա ասածներն արժանահավատ չեն, ուղղակի հետաքրքիր են դրդապատճառները էս թեման մեջտեղ բերելու ու սենց լուրջ դեմքով: Ասենք կակոյ նիբուձ էպոսագետ չի էլի, հազար տարվա կգբշնիկ ա, հաստատ մի պատճառ կա որ սենց հարցազրույց ատալի, սովորական զառանցանք չի:

Chuk
21.09.2012, 00:07
Ինձ էս մասի վրա բացել ա. «ունեն մարդկանց ընտրելու իրենց չափանիշները՝ ազնվությունը, պարկեշտությունը, անցած ճանապարհը և այլն» :D:D Ու էդ ազնիվ, պարկեշտն էլ ինքն ա էլի:

Իսկ նպատակների մասին.. հմմմ.. կարծում եմ, որ հեչ պատահական չի, որ ինքը հատուկ շեշտում ա «Ղարաբաղ կոմիտե», «ՀՀՇ-ի գլխավոր դեմքեր» արտահայտությունները: Բավական էժան միջոց ա՝ վախի մթնոլորտ արթնացնելու համար: Ու կարծում եմ, որ անարդյունավետ:

Նետ
21.09.2012, 01:41
Հեսա որ նոր աթոռ տան, էդ խորհրդավոր մարդիկը էն չքվելն ա որ կչքվեն իրենց սև ցուցակներով:

Rhayader
21.09.2012, 02:45
Վարդան Սեդրակյանի հոտ եմ առնում :D

Ձայնալար
23.09.2012, 23:23
Ռեգնումն էլ ա գրել (http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1573540.html?fb_action_ids=446068862098881%2C445975448774889%2C445975155441585&fb_action_types=og.recommends&fb_source=other_multiline&action_object_map=%7B%22446068862098881%22%3A105871739567985%2C%22445975448774889%22%3A438766469502353%2C%22445975155441585%22%3A50291222638 6482%7D&action_type_map=%7B%22446068862098881%22%3A%22og.recommends%22%2C%22445975448774889%22%3A%22og.recommends%22%2C%22445975155441585%22%3A%22og .recommends%22%7D&action_ref_map=%5B%5D)

Եթե Սերոժի արևմտամետ հակումների մասին վերջերս տարածում գտած խոսակցությւոնները ճիշտ են, հնարավոր ա, որ ռուսներն են վաղացնում ցուցակներով: