Ձայնալար
20.09.2012, 23:35
http://168.am/wp-content/uploads/2012/09/Vardan-Ayvazyan-e1347633625754.jpg
Լուսանկարը՝ 168.am-ի:
Արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից կբռնագանձեն 37,5 միլիոն դոլլար
15:50 Սեպտեմբեր 18, 2012
ԷկոԼուր
Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը որոշում է կայացրել ի օգուտ «Global Gold Mining» ընկերության` ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 37,5 միլիոն դոլլար: Ինչպես գրում է «Հետք»-ը (http://hetq.am/arm/articles/18561/nyu-yorqi-dashnayin-datarany-375-mln-dolari-vtchir-e-kayacrel-vardan-ayvazyani-dem.html). «2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը»:
Վարդան Այվազյանն արձագանքել է հրապարակմանը: Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ «Global Gold Mining» ընկերությունը լիցենզիայից զրկվել է նախատեսված ժամկետում աշխատանքների չկատարման համար: Վարդան Այվազյանը մեկնաբանեց իր փոխհարաբերությունները «Global Gold Mining»-ի հետ եւ հիշեցրեց, որ 2006-2007թթ. իր դեմ կամպանիա է կազմակերպվել: Նաեւ նախկին նախարարը զարմանք հայտնեց, թե ինչու գործը չի քննվել Հայաստանի դատական ատյաններում:
Իր կողմից «ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ ընկերության հետ նախկին նախարարի փոխահարաբերությունների տարբեր ասպեկտները բազմիցս քննվել են Հայաստանի դատական ատյաններում` սկսած 2006թ-ից: Գուցե մեր դատական գործընթացների յուրահատկությունը չի բավարարել ընկերությանը: Այն դիմել է տարբեր ատյանների, այդ թվում նաեւ դիվանագիտական մարմինների: Այսպես, Wikileaks-ի կայքում հրապարակված ամերիկացի դիվանագետ Էնթոնի Գոդֆրիի ուղերձում մասնավորապես ասված է, որ դիվանագետն աջակցում է «Global Gold Mining»-ի որոշմանը` դիմել Միջազգային արբիտրաժային դատարան: Միջազգային մակարդակով ընկերությունը դիմել է Միջազգային առեւտրային պալատ, իսկ 2008թ. Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան: Ինպես նշված է «Հետք»-ի հոդվածում. «2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն»:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի անդամ է խորհրդարանի պատգամավոր Վարդան Այվազյանը, այս միջադեպին դեռ քաղաքական գնահատական չի տվել:
http://www.ecolur.org/hy/news/electionspoliticsecology/whether-us-36-375-million-to-be-seized-from-ex-nature-protection-minister-mp-vardan-ayvaztan/4159/
http://www.youtube.com/watch?v=G9PYBDlYX1o&feature=plcp
Տեսանյութը ազատություն ռադիոկայանի